Օրվա լրահոսը
Միջազգային հետախուզում՝ Բագապշի նկատմամբ
Վրաստանում խորհրդարանական ընդդիմությունը, որը վրդովված է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի Թուրքիա կատարելիք այցի առնչությամբ, պահանջում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի առաջնորդների նկատմամբ՝ որպես ռազմական հանցագործներ, միջազգային հետախուզում հայտարարել: Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիթայայի կարծիքով, միայն այդկերպ է հնարավոր կանխել «անջատողականների կողմից միջազգային կապեր հաստատելու ուղղությամբ ծավալվող գործընթացը»: Մինչդեռ Աբխազիայում՝ Թբիլիսիում հնչած այդ նախաձեռնությանը նշանակություն չեն
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ՉԵՆ ԸՆԴԱՌԱՋՈՒՄ
Երեկ հեռուստատեսային լրատվական թողարկումներով դիտելով ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ասուլիսը՝ «Առավոտի» խմբագրություն էր շտապել Իրավաբանների համահայկական խորհրդի անդամ Գոհար Ալեքսանյանը: Նա ցանկանում էր «հասարակական հնչեղություն» տալ հետեւյալ խնդրին: «Ես դիմել եմ Գիտպետկոմի նախագահին՝ առաջարկով, որ հնարավորություն տրվի սփյուռքահայերին ընդունվելու դոկտորանտուրա՝ առանց գիտության թեկնածուի վկայականի, որը ոչ բոլոր երկրներում է տրվում, օրինակ՝
ԱՄԵՆԱՄԱՔՈՒՐ ԲՈՒՀԸ
Երեկ «Առավոտին» զանգեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզան Հակոբյանը եւ իր անհամաձայնությունը հայտնեց «Առավոտի» դեկտեմբերի 22-ի համարում տպագրված «Խախտումներ ԲՈՀ-ում եւ բուհերում» լուրի մեջ տեղ գտած այն պնդման հետ, թե ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետը նշել է, որ ուսանողների փոխադրման կարգը չի պահպանվել մասնավորապես Գավառի համալսարանում: Տիկին ռեկտորը վստահեցնում էր, որ իրենց բուհում որեւէ խախտում
Տարեկան մրցանակաբաշխություն՝ Ագրարային համալսարանում
«Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունը Երեւանի պետական ագրարային համալսարանում տարվա ամենահրաշալի միջոցառումներից մեկն են համարում: Ամենամյա մրցանակաբաշխությունը, բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի խոսքով, տարեկան հաշվետվություն է. «Ամփոփելով տարին՝ Ագրարային համալսարանը իր լավագույն ուսանողներին, ամբիոնին, ֆակուլտետին, կառուցվածքին, համագործակցող կազմակերպություններին ներկայացնում է եւ պատվում մրցանակներով: Այս մրցանակաբաշխության առանձնահատկությունն այն է, որ կան մրցանակակիրներ, բայց ոչ պարտվողներ, սրանով շահում ենք մենք,
«ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը թերացումները հեռացրեց իր ղեկավարած կառույցից: «ՀՀ-ում գիտության ոլորտի հիմնական պատվիրատուն առայժմ միայն պետությունն է, ինչը նորմալ չէ»,- երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրված տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՆ գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) նախագահ Սամվել Հարությունյանը: Շարունակելով միտքը՝ նա փաստեց. «Զարգացած եվրոպական երկրներում մասնավոր հատվածը լուրջ ներդրում ունի գիտության ֆինանսավորման հարցում.
ՀԱՐԱՇՏԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՂՐՂԸԶՆԵՐԻՆ
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին Ղրղըզստանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել հետապնդումները ազատ մամուլի նկատմամբ, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Երկրի արտգործնախարարին հղած նամակում Հարաշտին գրել է, որ «լրագրողների նկատմամբ բռնությունները վերջին ամսվա ընթացքում աճել են», եւ ղրղըզական կառավարությունը «պետք է հրապարակավ ընդունի անվտանգության ճգնաժամը»: ԵԱՀԿ ներկայացուցչի հայտարարությունը հետեւել է ղրղըզ լրագրողների դեմ վերջերս
«ԺԱՄԱՆԱԿԸ ՌԵՏԻՆԵ ՉԻ»
Հայաստանի նախագահի հրամանը, որի համաձայն, ուղղումներ պետք է կատարվեն միջազգային պայմանագրեր ստորագրելու, վավերացնելու եւ անվավեր ճանաչելու վերաբերյալ օրենքում, կարելի է դիտարկել որպես հայ-թուրքական արձանագրությունների շուրջ Թուրքիայի խորհրդարանի որոշման վրա ազդելու փորձ: «Tert.am»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Թուրքիայի խորհրդարանը քննարկելու է արձանագրությունների վավերացման հարցը: Դրա վրա փորձում են ազդել տարբեր ուժեր
ՎԱՉԱԳԱՆԸ ՄԱՍԱՄԲ ՄԱՔՐՎՈՒՄ Է
Դեկտեմբերի 22-ից Կապան քաղաքով հոսող Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներն են տարվում, տեխնիկայի օգնությամբ գետի հունը մաքրվում է աղբակույտերից, մաքրվում է ավազաշերտը, հունը ազատվում է ծառերից եւ թփերից, առաջիկայում նորոգվելու են հունի բետոնապատ հատվածները: Գետի հունը մաքրում է ՖՊՁ ընկերությունը՝ Կապանի քաղաքապետարանի հատկացրած 8 միլիոն դրամով: Հունի մաքրման աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ տարեվերջ: Թեեւ
ԵԹԵ ՉՈՒԺԵՂԱՑԱՆՔ ԷԼ՝ ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ, ՈՉԻՆՉ ՉԿՈՐՑՐԻՆՔ
Հայ-թուրքական հարաբերությունների անցնող տարվա ընթացքը գնահատում են քաղաքական գործիչները Անցնող տարվա ամենամեծ քաղաքական իրադարձությունը, անշուշտ, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն էր, որը հանգեցրեց քաղաքական իրավիճակի որոշակի փոփոխության՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում: Դեռեւս ապրիլի 10-ին, պաշտոնավարման մեկ տարվա առթիվ հրավիրած ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասաց հետեւյալը. «Հնարավո՞ր է, արդյոք, որ մեր հաշվարկներում
Պետք է աճուրդով գնեն իրենց տունը
Նոյեմբերյան քաղաքի նորակառույց հյուրանոցը 1997թ. վերածվեց բազմաբնակարան շենքի. այստեղ բնակություն հաստատեցին քաղաքի անօթեւան ընտանիքները: Նրանք կիսաթալանված հյուրանոցը բնակարանների վերափոխելու համար մեծ աշխատանք են կատարել՝ դռներ, պատուհաններ տեղադրել, էլեկտրական հոսանք անցկացրել, կոյուղագիծ կառուցել եւ այլն: Այստեղ բնակվող 40 ընտանիքներից 24-ը քառակուսի մետրը 1320 դրամով սեփականաշնորհել է իր զբաղեցրած տարածքը: Այժմ ուժի մեջ է մտել «Սակարկությունների մասին»
Երամակը՝ մայրուղում
Մինչ Երեւանի փողոցներում կարգավորում են հետիոտնի անցումը, անկարգապահներին տուգանում, Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքով ձգվող միջպետական մայրուղով պարբերաբար երամակներ են անցնում: Չնայած Իջեւանում մշտապես պետավտոտեսչության մի քանի մեքենաներ են աշխատում, սակայն այս դեպքում երթեւեկը կարգավորելու համար նրանք չհայտնվեցին: Հավանաբար այն պատճառով, որ ձիերին չէին կարող տուգանել:
Հատվել է արծաթափայլ եղեւնի
Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանի դիմաց, շուրջ մեկ շաբաթ առաջ, հատվել է մոտ 15 տարեկան, արծաթափայլ եղեւնի: Այս մասին ահազանգել է նաեւ Իջեւանի տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունը: Պատմաերկրագիտական թանգարանի աշխատակիցները «Առավոտի» թղթակցի հետ զրույցում ասացին, որ իրենք դեպքի մասին տեղյակ չեն, որ հատումը հավանաբար գիշերով է կատարվել: Այս ծառահատման վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն չի տարածել:
Մելիքգյուղի ոդիսականը
Գյուղապետը հաստատում է, մարզպետը՝ հերքում «Առավոտի» նոյեմբերի 17-ի համարում «Մեր գյուղապետերին կամ ասած, կամ չասած» հրապարակմամբ անդրադարձել էինք Արագածոտնի մարզխորհրդի նիստին, որի ժամանակ մարզպետարանի տեղական ինքնակառավարման վարչության պետ Սիրասնիկ Հովսեփյանը հայտարարել էր, թե «գյուղապետերը փաստաթղթերը ժամանակին չեն ներկայացնում մարզպետարան, 18 գյուղապետ ավագանու նիստերի արձանագրություններն ընդհանրապես չի ներկայացրել մարզպետարան» եւ մեր լուրերի հիման վրա տեղեկացրել, որ
ԴԱՏԱՐԿ ՇՈՒԿԱ, ԽՑԱՆՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐ
Քաղաքապետի շուկայում օրավարձն է թանկ, փողոցում՝ պայմաններն են անտանելի Արմավիր քաղաքի կենտրոնական՝ Չարենց-Շահումյան եւ Չարենց-Երեւանյան փողոցներն ու խաչմերուկները ցերեկային ժամերին վերածվում են շուկայի: Բացօթյա եւ հակահիգիենիկ պայմաններում այստեղ սննդամթերք են վաճառում՝ կեղտ ու փոշու մեջ, ցաքուցրիվ լցրած վիճակով: Փնթի շուկայի պատկերն ամբողջացնելու համար նշենք, որ դրա միջով երթեւեկող մեքենաները ոչ միայն փոշու ամպեր են բարձրացնում
ԶԳՈՒՇԱՑԵՔ «ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՑ»
ՀՀ ոստիկանության տեղեկատվական վարչության տեղեկացմամբ, ՀՀ ոստիկանության պետը օրեր առաջ ոստիկանության Երեւանի քաղաքի եւ մարզային ստորաբաժանումների պետերին համապատասխան ցուցում է տվել՝ «հրագործական արտադրատեսակների» օգտագործման արդյունքում անչափահասների շրջանում դժբախտ դեպքերը բացառելու, «լռության խախտման» վերաբերյալ բնակչության դժգոհությունը մեղմելու նպատակով, ինչպես եւ ստուգայցեր կատարել՝ առանց համապատասխան սերտիֆիկատի եւ ստանդարտին չհամապատասխանող հրագործական առարկաների ապօրինի առեւտրի դեպքերը հայտնաբերելու եւ կանխելու
ԿԱԼԱՆՔՆ ԵՆ ԸՆՏՐԵԼ
«Առավոտի» տեղեկություններով, 2 ամսով կալանք է ընտրվել «Տանձ» մականունով հայտնի Արսեն Ասլանյանի նկատմամբ: Նա 16-րդ թաղամասում վեճի ժամանակ հրազենով վիրավորել էր ոստիկանության 6-րդ բաժնի նախկին աշխատակցին՝ Վլադիմիր Սուքիասյանին: Վերջինս հյուր է եղել «Տանձենց» տանը՝ ոգելից օգտագործած վիճակում: Ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ:
Քոչարյանը պահվում է պատժախցում
Երկրորդ փախուստը, ըստ էության, հուսահատության նշան էր Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դեկտեմբերի 18-27-ը փախուստի դիմած ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի հետ հանդիպել էր ազատազրկման վայրերի հասարակական դիտորդական խմբի անդամ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: «Սողոմոնը գտնվում էր մեկուսարանի պատժախցում: Մի ձեռքը ձեռնաշղթա էր հագցված՝ նրա անվտանգությունից ելնելով: Մոտն անընդհատ հսկողություն է: Ես խնդրեցի, որ հսկիչը դուրս գա ու
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ԵՆ ՀԱՍՑՎԵԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ»
Հավաստում է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը – Անցնող տարում արդարադատության նախարարության գործունեությունը կարծես մշտապես գտնվեց հանրության ուշադրության կենտրոնում: Կխնդրեի առանձնացնել առավել բնորոշ դրսեւորումները եւ առանձնահատուկ զարգացումները: – Հասարակությունը, հաշվի առնելով քիչ թե շատ բարենպաստ պայմանները, այդ թվում՝ երկրի ղեկավարության կողմից հռչակված քաղաքականությունը, իրավամբ ակնկալում է ոչ թե խոստումներ, այլ տեսանելի քայլեր, եւ պատահական չէ, որ
ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Երեկ եւս 3-ով ավելացել է «խոզի գրիպով» վարակվածների թիվը՝ ընդհանուր առմամբ դառնալով 107: Նոր մահացության դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության լրատվական բաժնից՝ հավելելով, որ հիմա հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներում բուժվում է «խոզի գրիպով» վարակված 11 հիվանդ, իսկ մնացած 94 հիվանդները առողջացած դուրս են գրվել: Հիշեցնենք, որ գրիպի վարակի արձանագրումից հետո մինչ այժմ
ԱՎԱԳԱՆԻՆ ՀԱՍՏԱՏԵՑ
Երեկ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասել է, որ մայրաքաղաքն ու երեւանցին իրենցից աշխատանք են պահանջում, իսկ ավագանին արդյունավետ գործունեությամբ փաստել է, որ կարող է լուծել երեւանցու խնդիրները. «Հաջորդ տարի եռապատկելու ենք մեր ջանքերը հօգուտ մեր քաղաքի բարեկեցության»: Ավագանու կողմից հաստատվել է նաեւ Երեւան քաղաքի զարգացման 2010-2013 թվականների քառամյա ծրագիրը, ինչպես նաեւ
Կգազիֆիկացնեն եւ կսալիկապատեն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գոհ չէր, որ անօթեւաններին տրված բնակարանները ներքին հարդարում չունեն: Աղետի գոտում «Գլենդել հիլզի» կողմից իրականացվող շինարարության ընթացքին ու որակին ծանոթանալու նպատակով երեկ ՀՀ նախագահը եղավ Սպիտակում, Շիրակամուտում եւ Գյումրիում: Չնայած անձրեւին ու ցեխին, նրան դիմավորելու համար Գումրիի Մուշ- 2 թաղամասում վաղ առավոտից հատուկ պատրաստություն էին տեսել. հապշտապ փոխեցին շինհրապարակ տանող փողոցի
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՈՎ ՆՈՐ ՏԱՐԻ ՉԵՍ ԱՆԻ
Արդեն քանի տարի է՝ տիկին Ֆլորային եւ նրա որդուն՝ Վարդանին ամանորի տոները ուրախություն չեն պատճառում: Մեկական կլիոգրամ շաքարավազ, ոսպ, տոմատի մածուկ ու ձեթ: Այս հումանիտար օգնությունն ամեն ամիս մի բարեգործական ընկերությունից ստանում է 50-ամյա Ֆլորա Գալոյանը, որպեսզի իր 13-ամյա որդու՝ Վարդանի հետ գոյատեւեն ու սովից ուշագնաց չլինեն: Բարեգործությանը գումարվում է ամսական 16 հազար դրամ աղքատության նպաստը,
ԿԵՐԱԾՆԵՐԸ ՔԹՆԵՐԻՑ ԿՀԱՆԵՆ
«Այրում» կայարանի հարակից տարածքում գործող հյուրանոցային համալիրում, որը պատկանում է «Դիզել ԱԳԼԱ» ընկերությանը, ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են «Սիգմա պոկեր» եւ «Ֆրուտ քոքտեյլ» տեսակի շահումով խաղային ավտոմատներ. դրանք տեղադրված են եղել հատուկ այդ նպատակով առանձնացված՝ 9 քմ մակերեսով սենյակում: Հյուրանոցային համալիրի տնօրենը Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ Ռազմիկ Հարությունյանն է: Տվյալ գործունեությամբ զբաղվելու համար վերջինիս կազմակերպությունը
Ես՝ իմ օղին, ինչ գնով կուզեմ՝ կվաճառեմ
Չնայած ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը վստահ է, որ 500 դրամանոց օղին կամ արտադրվում է ստվերում, կամ՝ անորակ է, դա չի խոչընդոտում, որ գործարարները շարունակեն այն արտադրել: ԱԺ ներկայացված աղմկահարույց հարկային փաթեթում ներառված էր նաեւ «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխությունը։ Մի շարք փոփոխությունների թվում, առաջարկվում էր նաեւ օղու համար նվազագույն գին սահմանել: Տեղական արտադրության կես
ՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԱՎՈՐ ԵՆ
Կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը, որն «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց Հայաստանի տնտեսության վրա ճգնաժամի ազդեցության, մեր կառավարության հակակոռուպցիոն եւ հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ իր տեսակետը: – Տիկին Օմես, ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, Հայաստանում գրանցվեց տնտեսական ամենամեծ անկումը: Ձեր դիտարկմամբ, ո՞րն էր դրա պատճառը: – Ճիշտ է, տարածաշրջանում այլ երկրների համեմատ Հայաստանում
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Փաշինյանի արարքում չկա ոչ 225, ոչ 316 հոդվածով նախատեսված հանցակազմի որեւէ տարր»,- երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանին 8 տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդությունն «աբսուրդ» որակելով՝ ասել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը: Ըստ նրա՝ հետեւելով դատաքննության ողջ ընթացքին, հատկապես ապացույցների հետազոտման փուլին, որեւէ ողջամիտ մարդու մեջ կասկած չէր
2009-ին եղել են ե՛ւ կորուստներ, ե՛ւ նվաճումներ
Այդպես է գնահատում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը անցած տարին Երեկ «Դուպլեքս» ակումբում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերին, կարծիք է հայտնել, թե մասնավորապես՝ ԼՂ հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի նկատմամբ միջազգային ճնշումն առաջիկայում միայն ուժեղանալու է: Նրա կարծիքով, այդ են վկայում առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ
«ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴԱ ՆՈՐԻՑ ԲԶԲԶԵԼ»
Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի մասին ասում է ԲՀԿ խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Արամ Սաֆարյանը: – 2009-ին հաջողություննե՞րն էին շատ, թե՞ անհաջողությունները եւ կորուստները: – Վստահ եմ, որ 2009 թվականը մեր երկրի վերջին 15 տարում տնտեսական ամենածանր տարին էր՝ թե՛ խոշոր, թե՛ միջին, թե՛ մանր բիզնեսի համար, եւ այս տարվա հետեւանքները մենք դեռ մի քանի
ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՆԱԽԱԳԱՀՆ Է
«Արդեն ավարտին է մոտենում մեր դիտորդական առաքելության թիվ 2 միջանկյալ զեկույցի կազմումը, եւ այդ կապակցությամբ ունենք լուրջ մտահոգություններ թիվ 10 ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրության օրինական կազմակերպման, այդ թվում՝ ընտրացուցակների վարման, քվեարկությանը զինծառայողների եւ ոստիկանների մասնակցության, նախընտրական քարոզչության, թեկնածուների իրավահավասարության առնչությամբ եւ այլն»,- ասված է Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն դիտորդական առաքելության նամակում, որով կենտրոնը երեկ դիմել է
ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դեկտեմբերի 25-ին կներկայացնի իր վաղուց խոստացած արտահերթ զեկույցը՝ «Արդար դատաքննության իրավունքի ապահովումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով, որը բաղկացած է երկու բաժիններից եւ կազմում է 67 էջ: Պաշտպանը երեկ ասել է, թե զեկույցի առաջին բաժինը հիմնականում նվիրված է քրեական գործերի դատական քննության ընթացքում կողմերի հավասարությանն ու մրցակցությանը: Զեկույցի երկրորդ բաժինը նվիրված


















































