Օրվա լրահոսը

Նախահամագումարյան իրավիճա՞կ

Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Կարինե Հակոբյանի, դատավորներ Աստղիկ Խառատյանի եւ Լեւոն Գալստյանի, երեկ փոխեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի որոշումը եւ չեղյալ ճանաչեց 2006-ի սեպտեմբերին կայացած ՍԻՄ 17-րդ համաժողովի որոշումները: Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտավ հրապարակման պահից։ «Դատարանի այս վճռով մենք վերադառնում ենք սեպտեմբերի 16-ի իրավիճակին, երբ համաժողովն ընդհատվեց զրպարտչական ելույթների պատճառով»,-

«Լուրջ անակնկալներ չեն լինի»

Ասում է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը – Թեպետ արդեն մի քանի օր է՝ հրապարակվում են լուրեր, որ կոալիցիայի խորհրդի նիստը պետք է տեղի ունենա փետրվարի 1-ին, սակայն մեր տեղեկություններով այն արդեն տեղի է ունեցել հունվարի 30-ին: Ի՞նչն է այդքան ծածուկ «միասին աշխատելու» պատճառը: – Ոչ մի գաղտնի բան չկա, եւ նիստի նպատակը ԱԺ հերթական նստաշրջանից

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Այս անգամ նրանք երկարաժամկետ առաքելություն ունեն Մայիսի 12-ին տեղի ունենալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններն աշխուժություն են առաջացրել նաեւ Հայաստանի իրավապահ համակարգում: Հայ ոստիկանները յուրովի են նախապատրաստվում այդ ընտրություններին, ընդ որում՝ աչքի տակ ունենալով ավելի երկարաժամկետ ծրագրեր: Բանն այն է, որ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը հանրապետության բոլոր տարածքներում՝ մարզերում եւ համայնքներում ոստիկանության ծառայությանն ուժեղացված ռեժիմով աշխատելու

ԲԱՐՁՐԱՃԱՇԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Կառավարության նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական միության 4-րդ համաժողովը: Այդ միության 20 հազար անդամներին ներկայացնող 650 պատվիրակների առջեւ ելույթով հանդես եկավ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որին դիմավորեցին հոտնկայս, բուռն ու երկարատեւ ծափահարություններով եւ «Օ՛-րի՛-նա՛ց» վանկարկումներով: «Երիտասարդության ազգային զեկույցի համաձայն, որը հրապարակվեց 2 ամիս առաջ, 16-30 տարեկան 840 հազար երիտասարդներ կան այսօր

ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԷԼԻ ՍԻՄ ՆԱԽԱԳԱ՞Հ Է

Վերաքննիչ դատարանը երեկ բավարարեց Կարեն եւ Սեդրակ Վարդանյանների, Հրայր Խաչատրյանի, Գառնիկ Հովհաննիսյանի բողոքն ընդդեմ ՍԻՄ-ի՝ կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունները չկայացած ճանաչելու պահանջով, եւ չեղյալ ճանաչեց 2006-ի սեպտեմբերին տեղի ունեցած ՍԻՄ 17-րդ համաժողովի որոշումները: Այդպիսով, Հրանտ Խաչատրյանն այժմ համարվում է ՍԻՄ նախագահ: «Այս դրական շրջադարձն իմ անձնական ծրագրերի եւ տրամադրությունների մեջ չէր մտնում»,- երեկ ասուլիսում ասաց

ԽՈՅ 21.03-20.04: Անձնական կյանքը դասավորելիս հաջողությունը կժպտա ձեզ: ՑՈՒԼ 21.04-21.05: Եթե նոր համագործակցություններ հաստատեք, հաջողությունը կժպտա ձեզ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Սիրած մարդուն ջերմություն ու մի քիչ էլ սեր նվիրեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Դուք կարող եք ֆինանսական գործարքներ կատարել: Աստղերը հակառակը չեն հուշում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ինքներդ ձեզ համար մշտապես խնդիրներ եք ստեղծում: Կգա ժամանակը ու դա կհասկանաք: ԿՈՒՅՍ

ԾԱՆՐ ՏԱՐԻ՝ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի ծանրորդները, ովքեր մրցաշրջան 2006-ում նվաճեցին միջազգային ասպարեզներում հանրապետության մարզիկների նվաճած մեդալների կեսից ավելին, սկսել են նախապատրաստվել այս տարվա մեկնարկներին: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանն Աբովյան քաղաքում անցկացված առաջին ուսումնամարզական հավաքին հրավիրել էր 19 ծանրորդների, որոնցից 7-ը երիտասարդներ էին, ովքեր արդեն բավականին լուրջ հաղթանակներ են տարել: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ Ա. Մխիթարյանն ասաց. «2007

«Հումորը գռեհկացել է՝ ապերոիզմն է իշխում»

Ասում է 60-ամյա դերասան, երգիծաբան եւ լրագրող Գարիկ Ղազարյանը Ավագ եւ միջին սերնդի հեռուստադիտողները հիշում են 1969թ. ապրիլմեկյան «Միացրեք 13-րդ ալիքը» երգիծական հաղորդաշարը, ուր փայլեց Գ. Ղազարյանը՝ բրյուսովցի իր համակուրսեցիների հետ: Հաջողությունն ակնհայտ էր, եւ դրան հաջորդեց Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի հրավերը: Դերասանը հարցազրույցի սկզբում ափսոսանք հայտնեց, որ ընդամենը 2

«ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԴԵՄ ԳՈՐԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՎՈՒՄ»

Զարմանում է ռեժիսոր Արմեն Մազմանյանը, հիշեցնելով, որ «ԱԼՄ»-ի եթերից Տ. Կարապետյանը բազմիցս կաշառակեր է անվանել ՀՀ դատարաններն ու դատախազությունը: Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) շարունակեց քննել ռեժիսոր Արմեն Մազմանյանի դեմ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ տուժողը «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանն է: Ա. Մազմանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց,

Ֆիզիկական կուլտուրա՝ առանց մարզադահլիճի

Այս պայմաններում ֆիզկուլտուրայից «քննություններ» են անցկացվում «Ֆիզիկական դաստիարակության դասերը մեր դպրոցում տապալվում են, որովհետեւ ունենք խիստ անբավարար պայմաններ: Քանի որ սպորտդահլիճը գտնվում է դպրոցի անավարտ մասնաշենքում, դասասենյակներից մեկը ժամանակավորապես ծառայում է որպես հարմարեցված փոքրիկ դահլիճ»,- ասաց թիվ 200 դպրոցի տնօրեն Միլա Խասափյանը: Նա տեղեկացրեց, որ 15 տարի դիմել են տարբեր ատյաններ՝ դպրոցի սպորտային դահլիճը վերանորոգելու

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԱԱԾ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ

Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում արդեն 10-րդ դռնփակ նիստն է ընթանում: ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կազմակերպելու եւ իրականացնելու մեղադրանքով ամբաստանվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը (նույն ինքը՝ «Սերգեյ Իվանով») եւ մանկավարժ Սիլվա Ասատրյանը: Դատական նիստերը, մինչ դռնփակին անցնելը, մշտապես ընթացել են դատարկ դահլիճում, սակայն «Առավոտի» յուրաքանչյուր

Հույսը դրել է սփյուռքահայերի վրա

Ֆանտան գյուղի մշակույթի տան վերանորոգումը կառավարությունն առայժմ չի նախատեսում: «Ֆանտանի մշակույթի տունը ողջ մարզում միակ նման կառույցն էր: Մինչեւ երկրաշարժը մեր երեխաներն այնտեղ պարի ու ասմունքի դասեր էին անցնում, ինչ-որ բան սովորում էին, իսկ հիմա այդ մշակույթի տնից միայն դատարկ պատերն են մնացել: Գյուղում ինչքան շուն ու առնետ կա՝ հավաքվել են այդ ավերակում: Մարզպետարանը ոչ

ՄԱՐԶՊԵՏԸ ՀՈԳԵԲՈՒՅԺԻՑ ՎՐԵ՞Ժ Է ԼՈՒԾՈՒՄ

Մինչ հոգեբույժներն աթոռի կռիվ են տալիս՝ հոգեկան հիվանդներն իրենց կախում են, վայր են նետում ու ինքնասպան լինում: Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում անգամ հասարակ բժիշկ աշխատելու համար պետք է մարզպետի «դաբրոն»: Եթե մարզպետի հետ «թարսված» եղար՝ կմնաս գործազուրկ: Այսպիսի դժգոհություն է հայտնում Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի նախկին աշխատակից Ֆերդինանտ Գյոլեցյանը, ով երկու տարի առաջ ազատվել է

Ժողովուրդը գիտի՝ ով ով է

ՕԵԿ-ը պատասխանում է Որպես կանոն, վերջին շրջանում Արթուր Բաղդասարյանի յուրաքանչյուր ելույթին կամ հանդիպմանը հաջորդում է որեւիցե սեւ PR, որեւիցե պատվիրված հրապարակում: Մարզային հանդիպումներից հետո այն շարունակվեց որոշ մարզային հեռուստաընկերություններով տարածված կանխավ պատրաստված պատվիրատուի նյութերով: Հիմա էլ դա արվում է որոշ թերթերի միջոցով: Մասնավորապես, բրիտանական հայտնի «Foreign Direct Investment» թերթի՝ Ա. Բաղդասարյանի հարցազրույցին հաջորդեց չարակամ մի

«ՀՀԿ-Ն ՎՍՏԱՀ Է ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ»

Ասում է համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը – Մամուլում հրապարակումներ կան, որ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը Դուք եք լինելու, սակայն ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ համամասնական ցուցակում 4-րդն էիք, այս անգամ լինելու եք 5-րդը: Ինչո՞վ է դա պայմանավորված: – Ինձ զարմացնում է ոմանց խիստ հետաքրքրությունն ու անհանգստությունն այդ հարցով: Եվ որպեսզի այդ մարդիկ շատ չտանջվեն, ասեմ,

ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆ ՉԷ

Դատախազությանն ասում է «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավոր Աղասի Արշակյանը «Որքան կարճ ժամանակ է մնում մինչեւ ընտրությունները, այնքան դաժան եւ անհանդուրժող, երբեմն էլ՝ անբարոյական են դառնում իշխանության համար պայքարի մեթոդները: Դա, իհարկե, առաջին հերթին վերաբերում է իշխանություն ունեցողներին եւ նրանց կողմից պահվող առանձին լրատվամիջոցների: Վերարտադրվելու կամ իշխանությունը պահելու մոլուցքը նրանց հաճախ ստիպում է ոչ միայն չտեսնելու

ՎԱՐՅԱՆԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ

«Առավոտի» տեղեկություններով, օրերս ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հանձնարարություններ է տվել ոստիկանության Երեւան քաղաքի, ինչպես նաեւ մարզային վարչությունների պետերին՝ իրենց վերահսկողության տակ գտնվող վարչական տարածքներում 2007 թ. մայիսի 5-30-ը ուժեղացված ծառայություն իրականացնելու համար: Այս հանձնարարականի համար շարժառիթ են ծառայել մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Ընդ որում, սույն հանձնարարականի վերահսկողությունը դրված է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի վրա,

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեր կամային որակները բարձր լինելու հաշվին կաճի նաեւ շրջապատի վրա ազդեցությունը: ՑՈՒԼ 21.04-21.05: Ոչնչից պետք չէ հակասությունների մեջ մտնել շրջապատի մարդկանց հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Անցյալի ապրումները ձեզ կօգնեն ավելի ճիշտ հասկանալ ապագան: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը կանցնի արկածներով ու անսովոր իրադարձություններով հագեցած: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աշխատավայրում կարելի է դարակները կարգի բերել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Փորձեք

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐՋԱԿԵՏ ԴՐԵՑ

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ավարտվեց մրցաշրջան 2007-ում շախմատի անդրանիկ գերմրցաշարը, որի նախավերջին տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը միանձնյա հաղթող դառնալու հնարավորությունը ձեռքից բաց թողեց: Ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ միայն խաղացված 13 տուրերում չկրեց ոչ մի պարտություն, այլեւ պայքարի վերջնամասում արագացնելով տեմպերը՝ 8,5 միավորով հավասարվեց մրցաշարի անփոփոխ առաջատարներ

«Ատում եմ սցենարները եւ քայլերն անգիր անելը»

Բրիտանացի պարող, պարուսույց, մի շարք բեմադրությունների հեղինակ Նայջել Չարնոքը իմպրովիզների սիրահար է Հունվարի 31-ին եւ փետրվարի 1-ին Ն. Չարնոքը ելույթ կունենա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Արվեստագետը Երեւանում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հրավերով: Բեմադրությունը, որը հայ հանդիսատեսի դատին կներկայացվի, կյանքի ու մահվան մասին է եւ կոչվում է «Ֆրանկ»՝ ի պատիվ Չարնոքի հոր: «Իմ

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴԺԳՈՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ

Նրանք, ովքեր լավագույնս դրանից օգտվել են Վերջերս «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերությամբ դիտեցի «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ լավ էր խոսում, համոզիչ, բայց, իմ կարծիքով՝ ոչ լիովին անկեղծ: Որովհետեւ, եթե լսում ես միայն բառերը եւ չունես որոշակի ինֆորմացիա, թե իրականում ինչպե՞ս է ապրել ու աշխատել «Օրինաց երկիրը» եւ նրա նախագահը, կարող ես նաեւ խայծը կուլ տալ: Հատկապես,

Գնում ենք, որ հաղթենք

Վստահ է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Մենք գնալու ենք ընտրությունների՝ ոչ միայն մասնակցելու, այլեւ հաղթելու ակնկալիքով»,- խորհրդարանական ընտրությունների շեմին վստահ հայտարարում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Փարատելով «Առավոտի» տարակուսանքը՝ տիկին Սարգսյանը վստահեցնում է, որ «ՍԴՀԿ-ն այսօր ուժեղ է եւ կայուն՝ պատրաստ ընդունելու ցանկացած մարտահրավեր: Նախորդ 3 տարիների լուրջ աշխատանքը, ինչի արդյունքում այսօր կուսակցությունն

ԵՐԿԻՐԸ ՇՐՋԵԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՈՒՑ՝ ԿՆՇԱՆԱԿԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հունվարի 23-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քննարկվեց նաեւ «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների հարգումը» հարցը: Հարցի վերաբերյալ ելույթ ունենալու համար գրանցվել էր 19 պատգամավոր, ընդ որում՝ նրանցից 8-ը թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների անդամներ էին: Ութ ելույթից հետո նախագահողը դադարեցրեց մտքերի փոխանակությունը՝ առաջարկելով այն հռետորներին, որոնք չէին հասցրել ելույթ ունենալ, իրենց ելույթները հանձնել ԵԽԽՎ քարտուղարություն՝

Չեն հասցնում մաքրել

Մի քանի փաթիլ ձյուն չտեղացած՝ մայրաքաղաքի փողոցները դառնում են անանցանելի Երեկ գիշեր տեղացած ձյունը կրկին «անակնկալի» բերեց քաղաքային իշխանություններին: Թեեւ Հայպետհիդրոմետը նախապես զգուշացրել էր սպասվող տեղումների մասին, սակայն կեսօրի դրությամբ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներն անգամ դեռ մաքրված չէին: Կենտրոն համայնքի Տիգրան Մեծի պողոտայում, օրինակ, ձնահավաք մեքենաները «բարեհաճել էին գալ» կեսօրից հետո՝ ժամը 16.15-ին: Մալաթիա-Սեբաստիայի Անդրանիկի փողոցը

ՈՐՔԱ՞Ն ՀԱՐԿ ԵՆ ՎՃԱՐԵԼ ՄԵՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ

Հարկային պետական ծառայությունը հրապարակել է 300 խոշոր հարկատուների նոր ցանկը 2006-ի ընթացքում ամենաառաջատար խոշոր հարկատու օլիգարխը Բարսեղ Բեգլարյանն է: Այդ է վկայում ուրբաթ օրը Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկը: Բարսեղ Բեգլարյանի՝ բենզին եւ դիզելային վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությունը, ըստ այդ ցանկի, 5-րդ խոշոր հարկատուն է եւ ողջ անցյալ տարվա ընթացքում վճարել է

Ինչի՞ց են գոհ միջնորդները

Ղարաբաղյան հակամարտության՝ տարածաշրջան կատարած իրենց վերջին այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարության ամբողջական տեքստը, որը մեզ է տրամադրել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: «Չորս օր տեւած հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպան Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) իրենց գոհունակությունն

Միակ հույսը նախագահն է

Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովի որոշմամբ, 3000-ից ավելի մարդ գործազուրկ է դառնալու Երեկ ինտերնետային կապն ապահովող շուրջ 50 ընկերությունների աշխատակիցները հավաքվել էին նախ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ապա՝ նախագահական նստավայրի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու ինտերնետ կապի աշխատանքների դադարեցման կապակցությամբ: «Առավոտն» արդեն բազմիցս անդրադարձել է այդ խնդրին. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (նախագահ՝ Ռոբերտ Նազարյան) հունվարի 8-ի իր մի

ՆՎԵՐ՝ ՀՈՐԻՑ ՈՐԴՈՒՆ

Հակոբ Շահգալդյանի քաղաքապետ դառնալն այսպես է ընկալվել չարենցավանցիների կողմից Հունվարի 28-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Կոտայքի մարզպետ, ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավար Կովալենկո Շահգալդյանի որդին՝ «Արմավտո» ընկերության գլխավոր տնօրեն, անկուսակցական Հակոբ Շահգալդյանը, լինելով միակ թեկնածուն եւ ստանալով քվեարկությանը մասնակցած ընտրողներից 7185-ի ձայնը, դարձավ Չարենցավանի քաղաքապետ: Մարզպետի 33-ամյա որդուն դեմ է քվեարկել 892 չարենցավանցի, 314

ՄՇՈՒՇԱՊԱՏ ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի տարածքում իրանական նավթի մշակման գործարան կառուցելու ռուսական նախագծի շուրջ հոռետեսությունը չի խանգարում, որ դրա մասին բարձրաձայնեն Երեւանում եւ Մոսկվայում: Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած այն հայտարարությունից հետո, թե Ռուսաստանն արդեն այս տարվա մարտին Հայաստանում ներդրումների ծավալով «երրորդ ամոթալի տեղից» առաջ կգա՝ կլինի առաջինը, ՀՀ իշխանությունների

ՆԱԶԱՐՅԱ՞ՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ

Երեկ ինտերնետային կապ մատուցող ընկերությունների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել՝ պահանջելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հրաժարականը: Կարդացեք

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031