Օրվա լրահոսը
ՊԱՏԱՐԱԳԻ՝ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Նույնիսկ «Սուրբ պատարագն՝ աշակերտի շուրթերով» մրցույթո՞ւմ են լինում անարդարություններ Այս տարվա սեպտեմբերից Երեւանի եւ մարզերի հանրակրթական դպրոցներում սկսել էր հոգեւոր շարժում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Հայրապետի գահակալության 10-ամյակի կապակցությամբ եւ ԿԳՆ-ի աջակցությամբ կազմակերպվեց «Սուրբ պատարագն՝ աշակերտի շուրթերով» մրցույթ-փառատոնը: Ծրագրի նպատակն էր աշակերտներին հաղորդակից դարձնել Սուրբ պատարագի խորհրդին: Այն անցկացվեց երեք փուլով՝ համայնքային, մարզային եւ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԱԶԴԱԿԱՆՉ
Ներհայաստանյան հասարակական-քաղաքական զարգացումների հետագիծն աստիճանաբար ի ցույց է դնում այն ուղղությունը եւ նպատակը, դեպի որը եւ դեպի ուր ընթանում են կուսակցությունները, հասարակական շարժումները, անհատ քաղաքական գործիչները: 2012 թ. խորհրդարանի ընտրությունները հայաստանյան հասարակական-քաղաքական մտքի նպատակակետն են, ընդդիմադիր կամ իշխանամետ կեցվածքի մեկնակետը՝ պարուրված գորշ եւ ձանձրալի կրկնաբանությամբ, ապաշնորհ քաղաքական տեխնոլոգիաներով եւ անկենդան խոստումներով: Ազգային ժողովի հերթական ընտրությունների
ԵԼԻՐ ՁԻՈՒ ԳԱՎԱԿԻՆ, ՎԱՐՈՐԴ
Շատերը գերադասում են օգտագործված արտասահմանյան մեքենա գնել Վրաստանում եւ դրանք Հայաստան ներկրել առանց մաքսազերծելու, վրացական համարանիշներով, մեքենան թողնելով գրանցված Վրաստանում: Այդ երեւույթը տարածված է հատկապես Վրաստանին սահմանակից շրջաններում: Մեքենա գնելու նպատակով Ռուսթավի քաղաք մեկնած նոյեմբերյանցիներին զարմացրել է, որ Վրաստանում վարորդական իրավունքի համար քննություն հանձնողները այդ քննության շրջանակներում պետք է նաեւ ձի քշեն: Վրաստանում մի հետաքրքիր
Քննիչներին ուղղորդում է մեղադրյալը
«Առավոտը» պարբերաբար անդրադարձել է այնթապցի Վարդուհի Բադալյանի կողմից իրանահայ Արսեն Փուրղասեմյանսին 40 000 դոլար «քցելու» փաստի կապակցությամբ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում կատարվող քրեական գործի սուբյեկտիվ քննությանը: Մինչ մամուլի հրապարակումները, բազմիցս իմ բողոքի ձայնն եմ բարձրացրել քրեական գործով կատարվող կողմնակալ քննության փաստին: Հիմնավորել եմ ոչ օբյեկտիվ քննությունը եւ խնդրել, որ այն տեղափոխվի այլ տարածք: Խնդրել եմ նաեւ,
Մեղրի-Երեւան մայրուղին դժվարանցանելի է
Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու որոշ հատվածներ, դեկտեմբերի 14-ին տեղացած ձյան եւ ուժեղ քամու հետեւանքով դժվարանցանելի են դարձել: Իսկ դեկտեմբերի 15-ին ուժեղ քամու հետեւանքով սարերից բերված ձյունը լցվել եւ անանցանելի են դարձրել Մեղրու լեռնանցքն ու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը: Մարզի ճանշին ձեռնարկության աշխատողներին դժվարությամբ է հաջողվել բացել անանցանելի դարձած մայրուղու հատվածները: Ըստ մարզպետարանի ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնի պետ Սարիկ
ԳԵՏԸ ՆԱԵՎ ԿՈՅՈՒՂԱՏԱ՞Ր Է
Պետությանն ու գործարարին չի հուզում Կապանում կեղտաջրերի հեռացման նորոգ համակարգի եւ մաքրման կայանի ավելի քան տասնամյա բացակայությունը: Կապան քաղաքի կոյուղաջրերը բավական երկար ժամանակ է, որ կոյուղատար համակարգի անմխիթար վիճակի պատճառով թափվում են քաղաքի միջով հոսող Ողջի գետը: Իսկ գետը հոսում է քաղաքի մի քանի թաղամասերով, այդ թվում՝ Կապանի կենտրոնական հատվածով եւ օրվա տարբեր ժամերին այս
ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «ԳԱԶ-31105» մակնիշի 01 ՏՕ 266 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել էր ձորը: Վարորդը՝ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 44-ամյա Խաչիկ Թովմասյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորները՝ 36-ամյա Էդուարդ Տեր-Գրիգորյանը եւ 35-ամյա Էդգար Հովհաննիսյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց: ԶՈՀՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԱԻՆ
«Ա1+»-Ի ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԴ-ՈՒՄ
Երեկ Սահմանադրական դատարանում պետք է լսվեր «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ընկերության դիմումի քննությունը: «Ա1+»-ը մինչ ՍԴ դիմելը, հաղթելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը, անցկացնելու նոր մրցույթ, վերականգնելու իր խախտված իրավունքները: Սակայն վճռաբեկ դատարանը մերժել էր հեռուստաընկերության հայցը: Հետեւաբար, ըստ հեռուստաընկերության, ԵԴ
Ավարտվեց «պետական դավաճանության» գործի նախաքննությունը
Համագործակցել է օտարերկրացու հետ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ավարտվել է լրտեսության ձեւով պետական դավաճանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ նախկին աշխատակից Գեւորգ Հայրապետյանը
Ոստիկանը հրաժարվեց ցուցմունք տալ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց ոստիկանության պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Հովհաննես Ղուկասյանի եւ Գեղամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են մարտի 1-ին քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու եւ իրենց լիազորություններն անցնելու համար: Հովհ. Ղուկասյանն իրեն մեղավոր չճանաչեց եւ հրաժարվեց ցուցմունք տալ: Սա այն
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶՐԿՎԱԾԸ
Նոր Նորք համայնքի ուսանողական ավանի 5-րդ մասնաշենքի 804 սենյակում է բնակվում 46-ամյա Պայծառ Ծատուրյանը Նա այստեղ է հայտնվել 1999թ. դեկտեմբերից, մանկուց հաշմանդամ դստեր՝ Աստղիկ Ծատուրյանի հետ: Մինչ Հայաստան գալը, ծնունդով արցախցի, բարձրագույն կրթությամբ Պայծառն աշխատել է Ռուսաստանի Ամուրի շրջանի սոցիալական ծառայության ոլորտում: Արցախյան պատերազմի ժամանակ ամուսնու՝ առաջաձորցի Վարուժան Վազգենի Ծատուրյանի հետ եկել է Հայաստան: Պատերազմի
ՍԵՎԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ
«2009թ. աշխատանքային ծրագրով նախատեսված բոլոր 16 միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են։ Մասնավորապես՝ կազմվել են Արփա-Սեւան թունելի շուրջ 3 կմ վթարային հատվածների վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, սկսվել են վերականգնողական աշխատանքները»,- երեկ այս մասին հայտնել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից՝ նախագահի աշխատակազմում տեղի ունեցած Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը ուսումնասիրությունների եւ քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ է մշակել Սեւանա
ԵՐԵԽԱ Է ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ
Արդեն մի քանի օր է՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնում «խոզի գրիպի» ախտանիշներով 2 տարեկան մի երեխա է հոսպիտալացված: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում H1N1 վիրուսի 86 դեպք է լաբորատոր հետազոտությամբ հաստատվել, իսկ մահացության նոր դեպքեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: Նախարարությունը վստահ է, որ սուր շնչառական հիվանդությունների թվի նվազումը, որն արձանագրվել է դեկտեմբերի 9-ից, պայմանավորված
Ամենախախտումաշատ մարզը Լոռին է
Երեկ Վերահսկիչ պալատը Լոռու մարզում արտագնա նիստ անցկացրեց ՀՀ Վերահսկիչ պալատը, հաշվի առնելով, որ իր բացահայտած 7 խախտումից երեքը արձանագրվել է Լոռու մարզում, արտագնա նիստ կազմակերպեց հենց այդ մարզում, որի ժամանակ քննարկվեցին հետեւյալ ոլորտները. քաղաքաշինություն, սոցծառայության տարածքային բաժիններ, Լոռու մարզպետարանի ենթակայությամբ գտնվող հողատարածքներ եւ վարձակալությամբ տրվող տարածքներ: Քաղաքաշինության համար պետբյուջեից մարզին տրամադրվել է 2,170 միլիարդ
ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆՃԱՐՆԵ՞ՐԸ
Այս մասին են փաստում Գյումրիում կատարված ուսումնասիրությունները Վ. Թումասյանի հ/կ-ն վերահսկում է, որպեսզի անճար անօթեւանները բնակարաններ ստանան: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի ծեծկռտուքից հետո, կառավարությունը 2008թ. նոյեմբերին որոշեց աղետի գոտում անձամբ իրականացնել բնակբաշխման գործընթացը: Այդ պարտականությունը դրվեց քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանի վրա: Գյումրիի քաղաքապետը մարզպետարանի բնակբաշխման հանձնաժողովին մեղադրում էր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ
Վերականգնվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան: Հիշեցնենք, որ, ըստ «ՀայՌուսգազարդի» պաշտոնական հաղորդագրության, այն դադարեցվել էր դեկտեմբերի 13-ին՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս», «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա» մայրուղային գազատարներից գազը դատարկելու եւ դրա հետ կապված խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ:
Մեր բանկերն ուրիշ են
Սանկտ Պետերբուրգ այցից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ֆինանսական եւ տնտեսական քաղաքականության որոշ հարցերի: Ինչպես ճգնաժամի սկզբնական շրջանում՝ Տ. Սարգսյանը գովերգել է Հայաստանի բանկային համակարգը: Մասնավորապես՝ նա կրկին ընդգծել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ ցույց է տվել իր պատրաստվածության բարձր աստիճանը, ինչն արտահայտվել է նրանով, որ, ի տարբերություն ԱՊՀ
«Օրանժը» 4 է ստացել
Բջջային կապի օպերատորի աշխատանքը գնահատելով 5 բալանոց սանդղակով, բաժանորդներն ընկերությանն այս գնահատականն են տվել: Արդեն մոտ 1 ու կես ամիս է, ինչ Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերությունը սկսել է շարժական կապի եւ ինտերնետի շուկայում ծառայություններ մատուցել իր բաժանորդներին: Այսօր բաժանորդների քանակը գերազանցում է ընկերության ղեկավարների սպասելիքները: Ավելի քան 100 հազար մարդ օգտվում
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԽԼԵ՞Ց ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կամ՝ ինչո՞ւ են յուրացնում Քըրք Քըրքորյանի նվերը Օրեր առաջ Գյումրիում մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Գյումրիի քաղաքապետարանը ապամոնտաժում է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի անձնական միջոցներով կառուցված «Լինսի» բնակելի շենքերից մեկի՝ Խրիմյան Հայրիկի 4 հասցեի կաթսայատունը՝ այն տեղափոխելով քաղաքապետարանի նորակառույց շենք: Մեր տեղեկություններով, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մտադրվել է այդ շենքից որոշ հատված շահագործման հանձնել Ամանորին:
Արցախն ունակ է պատասխանատվություն կրել
ԼՂՀ խորհրդարանի պատգամավորները երեկ ՀՀ Ազգային ժողովում էին Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: Այն ընթացավ լրատվամիջոցների աչքից հեռու: Նիստը փակ էր, եւ ավարտից հետո պատգամավորները լրագրողների հարցերին պատասխանելու տրամադրություն չունեին, շտապում էին Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկ դնելու Ցեղասպանության զոհերի հուշարձանին: «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը ավելի ուշ
ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ
Այնպես, ինչպես չի կարող լինել իրադարձության բացարձակ օբյեկտիվ լուսաբանում Հարգելի պարոն Աբրահամյան, Դուք խնդրել էիք, որ գրավոր տեսքով ներկայացնեմ ազատ եւ անկախ մամուլի մասին իմ նկատառումները, եւ, մասնավորապես, թե ինչն է ինձ առիթ տալիս ասելու, որ մեր իրականության մեջ բացարձակ իմաստով չի կարող լինել անկախ թերթ: Սիրով արձագանքում եմ Ձեր ցանկությանը: Կարծում եմ՝ կհամաձայնեք,
ԹՈՒՐՔԸ ԿԴԱՌՆԱ ԵՎՐՈՊԱՑԻ՞, ԹԵ՞…
«Եվրոպան ցանկանում է, որպեսզի Թուրքիան ինքը ճանաչի Ցեղասպանության փաստը եւ խոստովանի իր մեղքը: Քանի որ տվյալ դեպքում նա գործ կունենար քաղաքակիրթ երկրի հետ, որը համակերպվել է սեփական պատմության հետ եւ փորձում է իր մեղքը քավել եւ այլն: Քանի դեռ նա դրան չի գնացել, Եվրոպան Թուրքիան կընկալի որպես մի պետություն, որը պատրաստ է իրագործել նոր ցեղասպանություն:
Ս. ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Խորհրդարանի քսանմեկ պատգամավորներ նամակով դիմել էին Հանրապետության նախագահին եւ խնդրել, օգտվելով Սահմանադրության 55-րդ հոդվածով Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունից, ներում շնորհելու միջոցով Սասուն Միքայելյանին ազատել պատժի հետագա կրումից: Մեկնաբանեով այդ եւ նմանատիպ միջնորդությունները՝ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանն ասաց. «Հանրապետության նախագահը, բնականաբար, տեղյակ է այդ առնչությամբ իրեն հասցեագրված բոլոր նամակներին ու դիմումներին, այդ թվում եւ
«Շատ դժվար է դիմանալ այդ վշտին»
ՀԱԿ-ից մարքսիստի հեռանալու մասին ասում է Լեւոն Զուրաբյանը «ՀԱԿ-ում Մարքսիստական կուսակցության անդամակցությունը եւ համագործակցությունը նպատակ էր հետապնդում ստեղծելու համազգային միասնական ընդդիմություն՝ հանուն իշխանափոխության՝ գաղափարական սերնդափոխության ձեւով: Ցավոք, ՀԱԿ-ն այդպես էլ չդարձավ համազգային ընդդիմություն, մնաց ՀՀՇ-ական ընդդիմություն՝ տակտիկական զինանոցի իր տկարության պատճառով, եւ իշխանափոխությունը՝ քաղաքական սերնդափոխության ձեւով, չիրագործեց». սա այն հիմնավորումն է, համաձայն որի՝ երեկ Մարքսիստական
«ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ՄԻ ՔԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԵՐԿԻՐԸ ՉԷ»
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հիշեցնում է, որ ընդդիմությունը միշտ էլ արմատական փոփոխություններ է պահանջել, բայց ոչ ծայրահեղ քայլերի միջոցով: – Անցնող տարում, ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ զարգացումներ եղան թե ներքաղաքական եւ թե արտաքին հարաբերությունների հարթությունում: – 2009 թվականը ձեռքբերումների տարի չէ, տնտեսության անկումը աննախադեպ է եւ կկազմի 15 տոկոսից ավելի: Չթերագնահատելով միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի գործոնը, պետք
«ՍՑԵՆԱՐԻՍՏ ԵՎ ԲԵՄԱԴՐՈՂ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ»
Գուրգեն Եղիազարյանը վարչապետին մեղադրում է ՍԴՀԿ-ն կազմաքանդելու մեջ «Վարդան Խաչատրյանին սրանք ամեն գնով պետք է ատենապետ օծեն: Ոչ լեգիտիմ, իհարկե, քանի որ ո՛չ այսօր-վաղը կայանալիք իրենց համագումարն է լեգիտիմ, ո՛չ էլ Վարդանն է կուսակցական: Այս խաղի սցենարիստը եւ բեմադրողը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Նրա բարձր հովանու ներքո է այս խաղը խաղացվում: Հիշեք ռամկավարների փորձը: Այդ
ՈՐՁ ԵՎ ԷԳ ՎԻՃԱԿ
«Դաշնակցության ընդդիմադիր նկրտումները տակավին անկեղծ չեն: Ինչպե՞ս կարող է մեր երկրում լինել ընդդիմադիր ուժ, որը սեփական հեռուստակայան ունի: Այն օրը, երբ մենք լսենք, որ «Երկիր մեդիան» փակվել է, այդ օրը ես կհավատամ, որ Դաշնակցությունն իրական ընդդիմություն է դարձել: Երբ «Միացում» նախաձեռնությունը միջոցառումներ էր անում, եւ Հ1-ը կամ «Շանթը» չէին լուսաբանում, դա հասկանալի էր: Բայց ինչո՞ւ
Դեկտեմբերի 15
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը ձեզ գուցե փոքր-ինչ տխրեցնի: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր ձեր կարիքը կզգան եւ աշխատանքում, եւ տանը,
ՑԵԼՅՈՒԼԻՏ. ՈՉ ՄԻ ԿԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ ԴՐԱՆԻՑ
Կանանց շրջանում անցկացված՝ «Ի՞նչն է ձեզ ամենաշատն անհանգստացնում» հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց 62%-ին անհանգստացնում է ցելյուլիտի հնարավոր առաջացումը: Պարզելու համար՝ սպառնո՞ւմ է ձեզ ցելյուլիտը, թե՝ ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը եւ սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղեւի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է: Ի՞նչ է ցելյուլիտը: Այն կանանց բնորոշ խրոնիկ ախտահարում է, որը
Խոլեստերինից՝ սեռական սառնություն
Իտալացի գիտնականները պարզել են, որ արյան մեջ խոլեստերինի, ինչպես նաեւ ճարպերի (լիպիդների) բարձր մակարդակը՝ հիպերլիպիդեմիան, զգալիորեն մեծացնում է կանանց սեռական ֆունկցիաների խանգարման հավանականությունը: Հիպերլիպիդեմիան հանդիսանում է աթերոսկլերոզի առաջացման հիմնական պատճառը, քանզի զարկերակների պատերին առաջացնելով ճարպային կուտակումներ՝ խոչընդոտում են անոթների բնականոն աշխատանքը: Այս գործընթացն ընկած է սրտի իշեմիկ հիվանդության, իշեմիկ կաթվածների եւ այլ հիվանդությունների հիմքում: Տղամարդկանց


















































