Օրվա լրահոսը
Գիտնականներին հաջողվել է 3 ծնողների սեռական բջիջներից էմբրիոն ստանալ
Ճապոնացի գիտնականները առաջարկել են արտամարմնային (էքստրակորպորալ) բեղմնավորում անցնող տարեց հիվանդների ձվաբջիջների որակը բարձրացնելու համար միավորել դրանք ավելի երիտասարդ կանանց ձվաբջիջների հետ: Հետազոտողների պնդմամբ, իրենց հաջողվել է բավականին բարձրացնել ձվաբջջի արհեստական բեղմնավորման հավանականությունը: Փորձարկման ընթացքում գիտնականներին հաջողվել է ստանալ մի քանի էմբրիոն, ինչի համար օգտագործվել է 2 դոնոր կանանց ձվաբջիջները եւ 1 դոնոր տղամարդու սպերման: Երեք
Մինչդպրոցական հասակի աղջիկները մտահոգվում են
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մինչդպրոցական տարիքի աղջիկների գրեթե կեսը անհանգստացած է իր կազմվածքով: Նույնիսկ եթե նրանք ինչ-որ ֆիլմ կամ մուլտֆիլմ են դիտում, որի գլխավոր հերոսուհին, մեղմ ասած, բարեկազմ չէ, դա նրանց չի սփոփում: Ինչպես ցույց են տվել նախկին հետազոտությունները, փոքր տարիքում իրենց կազմվածքով մտահոգվող աղջիկները հետագայում ավելի շատ են հակված սննդային խանգարումների, ինչպես, օրինակ,
ՈՉ ՄԻ ԿԻՆ ԱՐԺԱՆԻ ՉԷ ԲՌՆՈՒԹՅԱՆ
Ինչ էլ որ նա արած լինի «Եթե երեխան որեւէ վատ բան է արել, ասեն՝ «սաղ քո ցեղն է, էլի», կամ «դու ինչ էիր հասկանում, որ հիմա հասկանաս», կամ «բոլորդ վեր կացեք այդ բազմոցից, այդտեղ պիտի կինս նստի, հազիվ էլ տեղավորվի»… Թվում է, թե սրանք կատակներ են, սակայն, երբ կինն այս արտահայտությունները լսում է օրական հարյուր
Պարտավոր ենք հաղթել
Բասկետբոլի Երեւանի «Հատիս» կանանց թիմը դեկտեմբերի 17-ին «Միկա» մարզական ակումբի դահլիճում հյուրընկալելու է Թուրքիայի «Բեշիկթաշին», որի նկատմամբ նրա իսկ խաղադաշտում օրեր առաջ անչափ կարեւոր հաղթանակ էր տոնել: Սակայն Ռուսաստանի «Չեվակատա» ակումբից կրած կասկածելի պարտությունից հետո Եվրոպայի գավաթի 2009/2010 թթ. խաղարկության հաջորդ փուլ անցնելու համար մեր «Հատիսից» անպայման հաղթել է պահանջվում: Ասվածը զուտ մարզական առումով է:
ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԳԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ
«Ագոս» հանդեսի տարածած տեղեկատվության համաձայն, Սանտա Լյուսիա քաղաքում անցկացված ազգային առաջնությունում ծանրամարտի Ուրուգվայի չեմպիոնի կոչումը նվաճել է 23-ամյա հայազգի Աբո Փելեյանը: Մարզիկի քաշը հանդեսը չի նշում: Սակայն հատկապես տեղեկացնում է, որ նա բարձրացրել է (կրկին հայտնի չէ, թե որ վարժությունում) 150 կիլոգրամ: Ուրուգվայի առաջնության ավարտից հետո մարզիկը լրատվամիջոցներին ասել է, թե առաջիկայում լուրջ ծրագրեր ունի,
ՎԵՐԱԴԱՐՁ՝ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Արգենտինահայ թենիսիստ, 27-ամյա Դավիթ Նալբանդյանը, որն ATP-ի ներկայիս վարկանիշային դասակարգման ցուցակում 64-րդն է, վնասվածքի պատճառով ութ ամիս տեւած պարապուրդից հետո, Արգենտինայի Սան-Խուան քաղաքում անցկացված ցուցադրական մրցաշարում, առաջին անգամ մտնելով կորտ, 6:2, 6:1 հաշվով պարտության է մատնել չիլիացի ճանաչված վարպետ Նիկոլաս Մասուին: Հիշեցնենք, որ, լրատվամիջոցների տեղեկատվությամբ, Դավիթը վերջին մրցելույթն ունեցել է այս տարվա մայիսին՝ Էշտորիլի մրցաշարում:
Պտտաձողերն ու զուգափայտերը կերե՞լ են
«Առավոտը» նոյեմբերի 9-ի համարում տեղեկացրել է նոյեմբերի 10-ից Լոռու մարզում մեկնարկող «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագրի մասին: Ծրագիրը ներկայացրեց եւ դրա առանձնահատկությունն ու կարեւորությունը հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներին պարզաբանեց «Ֆուտբոլ» գրքի հեղինակ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամսոն Հակոբյանը: «Այսօր սարսափելի վիրավորական է, որ դպրոցներում ֆիզկուլտուրան դասավանդում եւ առողջ ապրելակերպ են
ՎԻԿԻՆ ՌՈՀԱՍԸ ԵՐԿՈՒ ՌԱՈՒՆԴ ԷԼ ՉԴԻՄԱՑԱՎ
Մինչեւ 52,2 կգ քաշային կարգում WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ Դարչինյանը պաշտպանեց WBC-ի իր գոտին՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մեքսիկացի Թոմաս Ռոհասին: Սա Վիկի 33-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, իսկ մեքսիկացին՝ նրա 27-րդ մրցակիցը, որը ռինգի հատակին տապալվեց մինչեւ եզրափակիչ գոնգը հնչելը: Վախթանգի տարած նոկաուտով հաղթանակները սովորական են նրա բազմահազար երկրպագուների համար: Սակայն այս
ՋՈՆ ՄԱՔԼԱՖԼԻՆԸ ԿՆՎԱԳԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
2010 թ. ապրիլի 28-ին Երեւանում տեղի կունենա լեգենդար անգլիացի ջազ-ֆյուժն կիթառահար Ջոն ՄաքԼաֆլինի եւ «The 4th Dimension» խմբի համերգը, տեղեկանում ենք համերգի կազմակերպիչների ուղարկած հաղորդագրությունից: Միջոցառումը, որ կազմակերպում է Vibrographus ընկերությունը, տեղի է ունենալու «Համաշխարհային երաժշտության փառատոնի» շրջանակներում: Ջոն ՄաքԼաֆլինը բոլոր ժամանակների ամենահայտնի կիթառահարներից է, ջազ-ռոքի հիմնադիրներից մեկը: Նա առավելապես հայտնի է իր կատարումներով, որոնք
ԶԼՄ-ների ինքնակարգավորման հեռանկարները՝ Հայաստանում
Դեկտեմբերի 11-13-ը Աղվերանում կայացավ «ԶԼՄ-ների ինքնակարգավորման հեռանկարները Հայաստանում» թեմայով սեմինար, որին ներկա էր նաեւ ՀՀ-ում ԵԱՀԿ փոխդեսպան Կարոլ Հոֆստրան: Նա ողջունեց նման միջոցառումների անցկացումը եւ հույս հայտնեց, որ սեմինարին ավելի հետաքրքիր ու բազմազան կարծիքներ կլսի, քան, ասենք, դատախազի եւ արդարադատության նախարարի մասնակցությամբ օրեր առաջ կայացած միջոցառմանը, որտեղ, փոխդեսպանի խոսքով, միակողմանի տեղեկատվության է հաղորդակից եղել: ԵՄԱ
Բնության լուսանկարիչը
Կայացավ Արմեն Իսկանդարյանի «Հայաստան. բնության սիմֆոնիա» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: «Բնապատկերներով հայկական լուսանկարչական արվեստը չի փայլում, մեզ մոտ Հայաստանը բնապատկերող լուսանկարիչները չափազանց քիչ են»,- ասում է լուսանկարիչ, մասնագիտությամբ ծրագրավորող, «Դինո Սիսթեմզ» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Իսկանդարյանը: Օրերս Նկարիչների միության ցուցասրահում կայացավ նրա անհատական ցուցահանդեսը (դեկտեմբերի 11-17-ը)՝ «Հայաստան՝ բնության սիմֆոնիա» խորագրով: «Երբ այցելեցի Google ինտերնետային կայք եւ
ՄԻՇՏ ԻՆՔՆԱՏԻՊ ԱՐԹՈ ԹՈՒՆՉԲՈՅԱՋՅԱՆԸ
Մրցանակից մինչեւ հայ-թուրքական հարաբերություններ Կիրակի օրը Լոս Անջելեսի «Նոկիա» թատրոնում կայացել է «Armenian music awards»-ի 10-րդ մրցանակաբաշխությունը, որտեղ Արթո Թունչբոյաջյանին մրցանակ է շնորհվել՝ «Արարատ» երգի համար: Քանի որ Արթոն այս օրերին Հայաստանում է՝ մի շարք բարեգործական ծրագրերում ներգրավված լինելու պատճառով, մրցանակը ԱՄՆ-ում ստացել է նրա որդին՝ Սեթոն: Տարբեր տարիների «Armenian music awards»-ի հաղթողներից են եղել
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Այն բանից հետո, երբ ուրբաթ օրը թուրքական Սահմանադրական դատարանն արգելեց քրդամետ Ժողովրդավարական հասարակության կուսակցության (DTP) գործունեությունը, Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում, մասնավորապես՝ Դիարբեքիրում, սկսվեցին զանգվածային բողոքներ եւ անկարգություններ: Ավելի քան հազար մարդ էր հավաքվել DTP-ի շտաբ-բնակարանի մոտ եւ ակցիա էր անում: Կարգը պահպանելու համար հրավիրված ոստիկանների վրա նրանք պայթուցիկ շշեր նետեցին, կոտրեցին մոտակա բանկերի վրա տեղադրված տեսախցիկները:
ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ 16 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ ՄԱՆԿԱՍՊԱՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ
Մոսկվայի շրջանային դատարանը Վլադիմիր Գրեչուշկինին՝ ցմահ ազատազրկման, իսկ նրա կնոջը՝ Այրինի-Սոֆիա Բասկայային 16 տարվա բանտարկության դատապարտեց՝ մի որդեգիր երեխայի սպանելու եւ եւս երկուսին՝ խոշտանգելու մեղադրանքով: Ինչպես պարզել է հետաքննությունը, 2009թ. հունվարին Գրեչուշկինը որոշել է ազատվել երեքամյա հոգեզավակից եւ, ավտոմեքենայի մարտկոցը երեխայի մարմնից կապելով, նրան նետել է մերձմոսկովյան Պեխորկա գետը: Փորձագետները եզրակացրել են, որ տղային կենդանի
ՔՐԴԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ԵՆ ՆԿԱՐԵԼ
«Հայերը Քրդստանում»՝ այսպես է կոչվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը, որ պատմում է Աբդուլ Համիդ II-ի կառավարման ժամանակ Քրդստան փախած եւ Թուրքիայի ու Իրաքի ներկայիս սահմանին գտնվող Զախո քաղաքի մերձակա գյուղերում հաստատված հայերի մասին: Այս ֆիլմը նկարահանում է քուրդ ռեժիսոր Ռանջդար Ռիզգարը քուրդ կինեմատոգրաֆիստների օգնությամբ, հաղորդում է analitika.at.ua-ն՝ վկայակոչելով kurdistan.ru-ն: Ֆիլմը պատմում է
Բեռլուսկոնին հայտնվել է հիվանդանոցում
Կիրակի՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վրա կատարված հարձակման հեղինակը, պարզվում է, հոգեկան խանգարմամբ տառապող 42-ամյա միլանցի Մասիմո Տարտալյան է: Վերջինս նախորդ 10 տարիների ընթացքում հոգեկան խանգարումից բուժվում էր Միլանի հոգեբուժարանում: Նա նախկինում որեւէ խնդիր չի ունեցել իրավապահների հետ, չի մտնում որեւէ խմբավորման մեջ, հետեւաբար, այս հարձակումը քաղաքական ենթատեքստ դժվար թե ունենա: Տարտալյան
Կատալոնյան անջատողականները հանրաքվե արեցին
Կատալոնիայի՝ Իսպանիայից առանձնանալու եւ անկախանալու օգտին հանդես եկող ակտիվիստները սեփական հանրաքվե են անցկացրել, որի արդյունքում հարցվածների մեծ մասը Իսպանիայից անջատվելու օգտին է քվեարկել: Այդ մասին է հաղորդում The Daily Telegraph ընկերությունը: Հարցը, որին պետք է պատասխանեին կատալոնցիները, այսպես էր ձեւակերպված. «Ցանկանո՞ւմ եք արդյոք տեսնել Կատալոնիան՝ որպես սոցիալական կողմնորոշմամբ, ժողովրդավարական, անկախ հանրապետություն՝ Եվրամիության կազմում»: Ըստ հարցման
Սերգեյ Բագապշը կշարունակի ղեկավարել Աբխազիան
Երեկ Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բատալ Տապագուան հայտարարեց դեկտեմբերի 12-ին կայացած նախագահական ընտրություններում Սերգեյ Բագապշի հաղթանակի մասին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ Բագապշի օգտին, համաձայն Աբխազիայի ԿԸՀ տվյալների, քվեարկել է ընտրողների 59,4%-ը: Աբխազիայի նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբայի օգտին է իր ձայնը տվել ընտրողների 15,4%-ը, իսկ «Աբխազական ծովային նավատորմ» պետական ընկերության տնօրեն Զաուր Արձինբային է նախընտրել
Ուսուցիչների նամակը
«Առավոտի» ուրբաթ օրվա համարում տեղ էր գտել «Թիվ 11 դպրոցի ոդիսականը» հոդվածը, որում մի քանի ուսուցիչ բողոքում էին իրենց տնօրենից, տնօրենն էլ տալիս էր իր պարզաբանումները: Եվ, ինչպես սովորաբար է լինում, նույն օրը հայտնվեց ուսուցիչների մեկ այլ խումբ, որը «վառվում էր» իրենց տնօրենին պաշտպանելու ցանկությամբ: Նրանց պատասխան նամակը ներկայացնում ենք ստորեւ՝ առանց որեւէ խմբագրական միջամտության:
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ՝ ՏՆՕՐԵ՞ՆԸ, ԹԵ՞ ՄԱՐԶՊԵՏԸ
Ողջիի դպրոցի նորընտիր տնօրեն-Շիրակի մարզպետ «մենամարտը» գնալով թեժանում է Ողջիի դպրոցի ութ տարվա տնօրեն Գոհար Աբրահամյանն այս տարվա սեպտեմբերի 3-ին վերընտրվել է դպրոցի տնօրենի պաշտոնում, սակայն Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը հրաժարվում է տնօրենի հետ պայմանագիր կնքել: Այս պատմությունը, որին «Առավոտն» անդրադարձել է դեկտեմբերի 10-ի՝ «Պարապուրդից մինչեւ տնօրենի ընտրություններ» հոդվածում, Ողջիի դպրոցի տնօրենը բացատրում է իր
Նոյեմբերյանի բյուջեն չնվազեց
Այս տարի Նոյեմբերյանի բյուջեն 96 միլիոն դրամ էր, դեկտեմբերի 10-ին Նոյեմբերյան քաղաքի ավագանին հաստատեց 2010 թվականի բյուջեի նախագիծը՝ 109 միլիոն 30 հազար դրամ, որից 64 միլիոն 621 հազարը պետական բյուջեից լրավճար է: Ավագանին համայնքային բյուջեից 250 հազար դրամ նախատեսեց «Լուսածիր» հ/կ-ի համար: Քաղաքի երկու մանկապարտեզներում շուրջ 160 երեխա է ընդգրկված, սակայն մանկապարտեզ հաճախել ցանկացող մանուկների
Որ տուբերկուլյոզը նահանջի
ՀՀ քաղաքացիները տուբերկուլյոզով հիվանդանում են նաեւ արտագնա աշխատանքների պատճառով Մինչ այժմ էլ ոչ ոք չգիտի բոլոր դարերում ամենատարածված հիվանդություններից մեկի՝ տուբերկուլյոզի ծագման ստույգ ժամանակաշրջանը: Թերեւս այն հին է այնքան, որքան առաջին մարդիկ: Օրինակ, եգիպտական տասը մումիաների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք ապրել են Ք. ծ.ա. 27-րդ դարում եւ տասից չորսի մեջ հայտնաբերվել է ողնաշարային
Աչաջրում հաղթե՞ց հանրապետականը
«Առավոտը» նոյեմբերի 5-ին եւ 24-ին տեղեկացրել է, որ նոյեմբերի 22-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գյուղապետի աթոռի համար պայքարող հինգ թեկնածուներից երկուսը հանրապետական են եւ որ ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել ու դեկտեմբերի 13-ին նոր ընտրություն է նշանակվել. նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Համո Գեւորգյանի եւ գործող գյուղապետ, անկուսակցական Պավել Ղալթախչյանի օգտին տրված քվեների տարբերությունը կազմել է
ԱՀԱԶԱՆԳ. ՋԱՎԱԽՔԸ «ԱՆՎԱՆԱՓՈԽՎՈՒՄ» Է
Ըստ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանի, «Վրաստանը, հոգեւոր-մշակութային, տնտեսական լիակատար շրջափակման ենթարկելով Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանը, գնալով արագացնում է վերջինիս յուրացման գործընթացը։ Յուրացման մեկ եւ ամենակարեւոր ուղղություններից մեկն էլ տեղանվանագրությունների վրացականացումն է, որը վերջին շրջանում պաշտոնական հրովարտակներից ու օրենսդրական փուլից անցել է գործադրման փուլ»։ Փորձագետը նշում է, որ բնակավայրերի անունների արմատական փոփոխությամբ կամ մասնակի «խմբագրմամբ»՝ Վրաստանը
Բելառուսի նախագահից՝ հայ վետերաններին
Բելառուսի ազատագրման 65-ամյակի կապակցությամբ այս հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Հայրենական պատերազմի 23 մասնակցի պարգեւատրել է շքանշանով, որոնք հանձնելու համար մարզկենտրոն Աշտարակ էին գնացել ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն եւ հյուպատոս Դմիտրի Սպրեսովը, տեղեկացանք Արագածոտնի մարզպետարանից: «Այս տարի լրանում է ֆաշիստական ագրեսիայից մեր երկրի ազատագրման 65-ամյակը: 1941-44 թվականները մեզ համար օկուպացման ծանրագույն տարիներն էին
Փոթորիկ՝ Կապանում
Կապանում երեկ կեսօրին ուժեղ քամի էր սկսվել, որի հետեւանքով ծառեր են շրջվել, տանիքներ փլվել-պոկվել, բարեբախտաբար՝ մարդկային զոհեր չկան: Ժամանակավորապես խափանվել է հեռախոսակապը, որոշ բաժանորդներ զրկվել են էլեկտրականությունից: Սյունիքի մարզային փրկարար ծառայության տեղեկություններով, ժամը 15-ի դրությամբ իրենք ահազանգեր չեն ստացել: Փոխարենը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Տաթեւ մասնաճյուղն է բազմաթիվ ահազանգեր ստացել: Բայց թե քանի բաժանորդ է
ՀՈՎՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ
Ադրբեջանից Հայաստան եկածները հիմա էլ հեռանում են այլ երկրներ Լիլիա Հովհաննիսյան: Հովքի գյուղապետարանը: Գյուղապետ Յուրիկ Ցուգունյան: Իջեւան-Դիլիջան մայրուղուց մոտ 4 կմ վերեւ Հովք գյուղն է: Գյուղ տանող, ինչպես նաեւ գյուղամիջյան ճանապարհները փոսառատ են: Եթե որեւէ մեկի մտքով անցնի ֆիլմ նկարել, որտեղ գործողության տեղը անցյալ դարասկզբի գյուղն է, Հովքը, հաստատ, հարմար վայր է: Տները միահարկ են,
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ
Դեղորայքային թունավորումով Թալինի հիվանդանոց էր տեղափոխվել Կարմրաշեն գյուղի 52-ամյա բնակիչ Ս. Սարգսյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է ծանր:
ՀՐԴԵՀՆԵՐԻ ԱՃ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկատվությամբ, հրդեհվել էր Երեւանի Ավան համայնքի 5/43 հասցեում գտնվող Բ. Եփրեմյանի տան տանիքը: Մեկ այլ հրդեհ էլ բռնկվել էր Երեւանի Մ. Ադամյան 1 հասցեում գտնվող ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկում: Աշխատասենյակներից մեկում այրվել էր համակարգիչ: Լոռու մարզից տեղեկություն էր ստացվել, որ Սպիտակի Պանրագործների 157 հասցեում Ս. Հակոբջանյանին պատկանող տնամերձ հողատարածքում
ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Քրեակատարողական վարչության կողմից ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ դատապարտյալների շրջանում իրացնելու կասկածանքով քրեակատարողական վարչություն բերման է ենթարկվել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Արթուր Առաքելյանը: Վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում համազգեստի գրպաններից հայտնաբերվել եւ առգրավվել է առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցանման նյութեր: Արթուր Առաքելյանը խոստովանել է, որ


















































