Օրվա լրահոսը

ՄԱՀՎԱՆ ԹՈՒՂԹԸ ՏԱԼԻՍ ԵՆ ՀԵՐՁԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Մինչդեռ օրենքը պահանջում է, որ հերձելուց հետո միայն այդ փաստաթուղթը տրամադրեն, հակառակ դեպքում՝ այն պետք է տա  վիրահատող կամ բուժող բժիշկը, այլ ոչ թե դիահերձողը: Երեւանի հիվանդանոցների անատոմիկ բաժիններում դիահերձողները շատ հաճախ, առանց մահացած մարդուն հերձելու, նրա հարազատներին են տալիս մահվան մասին հավաստող փաստաթուղթ: Այդ փաստաթղթում եզրակացություն է տրվում, թե մարդն ինչի պատճառով է մահացել:

«ԱՍՏՎԱԾ ՉԿԱ՝ ՈՒՐԵՄՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է»

Դոստոեւսկու հերոսի այս խոսքերն, ըստ գրող–հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի, լավագույնս են բնորոշում այն վիճակը, որում այսօր գտնվում է մեր երկիրը: – Պարոն Զեյթունցյան, մեկ տարի առաջ մեր թերթին տված հարցազրույցում Դուք կարծիք էիք հայտնել, որ «Սերժ Սարգսյանը լավ բան է ուզում անել մեր երկրի համար: Սակայն կստացվի, թե ոչ, չեմ կարող ասել»: Այսօր ինչպիսի՞ն է Ձեր

ՆԺԿ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը նոյեմբերի 8-ին դիմել էր ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ն. Մուրադխանյանին՝ խնդրելով պաշտոնապես տեղեկացնել, թե համաձայն այդ գերատեսչության տվյալների՝ ՀՀ քաղաքացի Արամ Ռաֆիկի Կարապետյանը երբվանի՞ց է հանդիսանում ՀՀ-ում մշտապես բնակվող անձ: Ն. Մուրադխանյանը գրավոր հայտնել է, որ Ա.

ՈՐ ԲՌՆԵՑԻ, ՔԻԹԸ ԿՊՈԿԵՄ

Օրերս Youtube-ում հայտնված տեսանյութը, որում Սերժ Սարգսյանի քարոզարշավի գովազդային հոլովակ պատրաստելիս օլիմպիական եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը զայրանում եւ հայհոյում է Սերժ Սարգսյանին, բոլորի խոսակցության թեման էր դարձել: Երեկ «Տեսակետ» ակումբում Ալբերտ Ազարյանն այս մասին որոշ պարզաբանումներ տվեց: Նա նշեց. «Ուզում էի, որ դուք իմանաք, որ ես նման բան չեմ ասել: Ու եթե հանկարծ

TV ոլորտը պիտի կարգավորեն դրան չառնչվողնե՞րը

Ըստ Արամ Սաֆարյանի, երբ ՀՌԱՀ-ում լրագրողներ կային՝ ոլորտի խնդիրներն «ամենեւին ավելի արագ չէին լուծվում»: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է: ՀՌԱՀ փոխնախագահ Ժիրայր Դադասյանը Երեւանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, թեեւ մի տարի՝ 2004-2005թթ., նաեւ «ԱՐ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարն է եղել, իսկ 1996-ին էլ մասնակցել է «Շողակաթ» ստուդիայի ստեղծմանը: Սիմավոն Անդրեասյանը էլեկտրակապի ճարտարագետ է,

«ՄԱՐՏԻ 1-Ը ՎԱԽԿՈՏԻ ՁԵՌԱԳԻՐ Է»

Պետրոս Մակեյանը կարծում է, որ Հայաստանի թիվ մեկ ահաբեկիչը Ռոբերտ Քոչարյանն է ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը ոգեւորված չէ Լատվիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարություններից, թե Թուրքիայի նպատակը՝ շաղկապել հայ-թուրքական հարաբերությունները ԼՂՀ հարցի լուծման հետ, դատապարտված է ձախողման: «Իրենք գնացել-ընկել են Թուրքիայի գիրկը, հիմա փորձում են հետողորմյա անել: Չի

ԻՆՉՊԵ՞Ս ԶԳԱՑԻՔ, ՈՐ ՆԺԴԵՀԱԿԱՆ ԵՔ

 Ֆինանսների նախարարը հոգնել է այս հարցից: Իսկ ըստ էկոնոմիկայի նախարարի՝ «Ի սկզբանե իմ մեջ եղել է այդ որոշումը»: ԱԺ վերջին քառօրյային էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները մասնակցում էին արդեն ՀՀԿ-ի կրծքանշաններով: Եվ այս կապակցությամբ փոքր-ինչ ուշացած հարց ուղղեցինք նրանց, թե իրենց կերպարի հետ մինչ այժմ բավական դժվար համադրելի էր կուսակցականի կարգավիճակը, ըստ այդմ՝ ե՞րբ նրանց մեջ

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՁԱՅՆԱԳՐԵԼ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

Վերջին շրջանում խորհրդարան ելումուտի բարդացված ընթացակարգն ավելի ու ավելի արտառոց եւ անհասկանալի դրսեւորումներ է ստանում: Դրա օրինակներից մեկը հավատարմագրված լրագրողների մուտքն ու ելքն առանձին գրանցամատյանում արձանագրելն է: Մեկ այլ դրսեւորումը ԱԺ շենքից դուրս գալուց հետո եւս պայուսակները ստուգելն է. թերեւս զգուշանում են, որ զենք-զինամթերք կամ պայթուցիկ նյութե՞ր դուրս կբերենք խորհրդարանից: Եվ վերջապես, ամենաարտառոցը. անցագրային կետում

Դեկտեմբերի 11

ԽՈՅ (21.03-20.04)- Օրը կսկսվի լարվածությամբ, անձնական կյանքում հնարավոր է խնդիրներ առաջանան: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր պետք չէ նոր պարտավորություններ ստանձնել, որովհետեւ հնարավոր է ձախողվեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ձեզ մի քիչ զուսպ պահեք, պետք չէ հակադարձել ձեր հասցեին արված բացասական արտահայտություններին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Կարգավորեք ձեր անձնական գործերը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Միշտ ձգտեք ավելիին, դուք դրան արժանի եք: ԿՈՒՅՍ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ՍԻՐՈ՝ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ ՀԱՎԱՏԸ

Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հակառակ սեռի ուշադրությանը արժանանալու համար «պայքարում» մրցակցի առկայությունը ուժեղացնում է մարդու կրոնական զգացմունքները: Արիզոնայի պետական համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցած ուսանողներին ցուցադրվել են աղջիկների եւ տղաների նկարներ եւ ասել, որ այդ ուսանողները իրենց համար զույգ են փնտրում: Այնուհետեւ կամավորներին առաջարկել են 10 բալանոց սանդղակով արտահայտել իրենց համաձայնությունը հետեւյալ

ՍԲ. ԳԵՎՈՐԳԸ՝ ԴԵՌ ԷՆ ԳԼԽԻՑ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՐ

Վերջերս ԶԼՄ-ներից ուրախությամբ տեղեկացա, որ Թբիլիսիում գտնվող Մուղնեցոց Սբ. Գեւորգ խոնարհված եկեղեցու վերականգնման վերաբերյալ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ: Ի դեպ, այդ եկեղեցուն նվիրված մի խաղ ունի հանճարեղ Սայաթ-Նովան: Խաղը սկսվում է «Հիմքըդ վերըստին նուրեցին» բառերով, այսինքն՝ Սայաթ-Նովան ականատես է եղել այդ եկեղեցու հիմքի հերթական վերանորոգմանը (1752 թվականին), մի բան,

Ամեն տարի աշխարհում 70 հազար կին է մահանում աբորտից

Արիստոտելը կարծում էր, որ դադարեցնել հղիությունը՝ կարելի է մինչեւ այն պահը, քանի դեռ չեն ձեւավորվել «զգայունակությունը» եւ «շարժական ակտիվությունը»: Աբորտի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ. ա. 3-րդ հազարամյակի Չինաստանին: Այդ հնագույն ժամանակներում չինուհիներն իրենց հեշտոցի մեջ օձի թույնով խառնած մոխիր էին մտցնում: Չինական ժողովրդական բժշկությունը մինչեւ հիմա էլ հղիության ընդհատման համար օձի թույնով բազմաթիվ

ՊԱՊԱՐԱՑԻՆ ՓՈ՞Ղ ՉՈՒՆԻ

Երեւի միայն Հայաստանում է հնարավոր, որ պապարացին չկարողանա գումար վաստակել իր աշխատանքով Paparazzi.am  կայքը մեկ տարեկան է. մեկ տարի առաջ Իրանից ժամանած 21-ամյա Արթուր Վարդանյանը սկսեց լուսանկարել հայտնի մարդկանց տարբեր միջավայրերում, գրեց նրանց մասին ամեն ինչ՝ այդ ամենը տեղադրելով իր paparazzi.am  կայքում: Ա. Վարդանյանին կամ, ինչպես ընկերներն են նրան անվանում՝ պապարացիին, կայքի մեկ տարվա աշխատանքները

Աբրահամը՝ տարվա մարզիկ

Անցած շաբաթ IBF-ի վարկածով աշխարհի չպարտված չեմպիոն եւ գերմիջին քաշային կարգում «Super Six» գերմրցաշարի առաջատար Արթուր Աբրահամը Գերմանիայում կրկին ընտրվեց տարվա «Բեռլինյան լավագույն մարզիկ»: Այդ առիթով 29-ամյա «Արքա Արթուրը» Բեռլինի «Estrel Convention» կենտրոնում կազմակերպված մեծարման երեկոյի ժամանակ մրցանակն ստանալով՝ ասել է. «Ես անչափ ուրախանում եմ այս մրցանակի համար: Սա իմ երկրպագուների հաղթանակն է եւ ես

Վիկը հիմա «լիցքավորված հրացան» է

Առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC/WBA վարկածներով չեմպիոնական գոտիների տիրակալ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, նույն ինքը՝ «Կատաղի Ցուլը», եւ նրա տիտղոսների հավակնորդ մեքսիկացի Թոմաս Ռոհասը, որը կրում է WBC-ի ժամանակավոր գոտին, մենամարտից առաջ համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: Մեքսիկացին լրատվամիջոցներին հայտարարել է. «Ես պատրաստ եմ շաբաթ օրվա՝ երկու գոտիների դիմաց մեկի համար մենամարտին եւ Վախթանգից կխլեմ նրա

Մրցանակաբաշխությունը՝ դեկտեմբերի 22-ին

Դեկտեմբերի 22-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի կունենա 2009 թ. մրցաշրջանի հանդիսավոր մրցանակաբաշխությունը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից: Այդ օրը, ի դեպ, մրցանակներ կստանան ոչ միայն առաջին խմբի առաջնության հաղթողը, այլեւ՝ ուժեղագույնների մրցաշարի մրցանակակիրները եւ լավագույն ռմբարկուն: Կհրապարակվեն նաեւ տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ լավագույն մրցավարի անունները:

ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԵՄՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում կանանց ֆուտբոլի ձեւավորված, կանոնավոր թիմեր գրեթե չկան, գոյություն չունեն: Բացառություն են կազմում, թերեւս, «Բանանց» ու «Քոլեջ» ակումբների աղջիկների թիմերը: Վերջինիս կարելի է համարել կանանց ֆուտբոլի դրոշակակիրը Հայաստանում. ի վերջո, ազգային հավաքականի կորիզը հենց այս թիմն է: Այսքանով հանդերձ՝ «Քոլեջն» իր սեփական խաղադաշտը չունի, որտեղ հնարավոր լիներ շատ թե քիչ նորմալ պարապել: Աղջիկները մարզվում են

ՂԱՐԱԲԵԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն Է ՏՎԵԼ

«Առավոտի» տեղեկություններով՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը երկու օր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել նախարարին, վերջինս, սակայն, չի ստորագրել: Երեկ չեն կայացել նաեւ նվագախմբի երաժիշտների որակավորման քննությունները, որոնց անցկացման կարգից, ձեւից ու հանձնաժողովից դժգոհ էր կոլեկտիվը: Մշակույթի նախարարությունից «Առավոտին» ընդամենը հայտնեցին, որ նման դիմում գերատեսչության կադրերի բաժնում գրանցված չկա: «Չար

Գիտաժողով եւ մտահոգություններ

Մտավորականները դժգոհում են Հ. Թումանյանի ծննդյան 140-ամյակի շրջանակում երեկ գրողի թանգարանում տեղի ունեցավ երիտասարդ թումանյանագետների առաջին գիտաժողովը: Տարբեր բուհերի ութ ուսանողներ ներկայացրին Թումանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող ուսումնասիրություններ, որոնցում քիչ չէին նաեւ նոր բացահայտումները: ԵՊՀ մագիստրոս Անի Եղիազարյանը, անդրադառնալով բանաստեղծի՝ 1921-1923 թթ. գրական գործունեությանը՝ ներկայացրեց «Թումանյանի ավանդը «Հայարտան» կազմակերպման գործում» զեկուցումը, որը, ըստ հեղինակի, մինչ

Մենք ու «Եվրատեսիլը»

«Հ1»-ի համար ընդունելի չէ բրիտանացիների հաջողված փորձը Նորվեգիայում 2010թ. կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային հեռուստամրցույթի շուրջ կուլիսային կրքերը եռում են նաեւ Հայաստանում: Ինտերնետային ֆորումները հեղեղված են հեռուստամրցույթի մասին կարծիքներով, առաջարկություններով, կասկածներով ու կանխատեսումներով: Տարբեր կայքերի հայ այցելուների ուշադրությունը սեւեռված է «Հ1»-ի հնարավոր քայլերի վրա, քանի որ «Եվրատեսիլը» նախեւառաջ հանրայինների մենաշնորհն է: Փաստենք, որ, ցավոք, Հայաստանում ավելի

ՊԵՏՊԱՏՎԵՐԸ ՆՈՐԻ՞Ց ԱՆՎԱՆԻՆԵՐԻՆ

Ոչ այնքան հաջողված ներկայացում՝ ամեն ինչի եւ ոչնչի մասին Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին Համազգային թատրոնում կայացավ ռեժիսոր Տիգրան Գեւորգյանի «Չինական պարիսպ կամ Կարմեն» բեմադրության պրեմիերան՝ ըստ Ռուբեն Հովսեփյանի պիեսի, դերերում՝ Լեւոն Ղազարյան, Արսինե Նավասարդյան, Անի Ղազարյան: Դեկտեմբերի 9-ին դահլիճում ներկա էր նաեւ հեղինակը՝ ճանաչված գրող, հրապարակախոս, թարգմանիչ ու սցենարիստ Ռուբեն Հովսեփյանը: Ու նրա կուսակցական պատկանելությամբ

15. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Ռազմիկ Համբարձումյան: Բանջարեղենի կրպակ: Սարգիս Վարդանյան: Նոր Արեշի N50 փողոց հասա: Տարեց մի մարդ տան մուտքի մոտ մայթն էր ավլում տերեւներից: – Ուրեմն ամեն օր պիտի ավլե՞ք, քանի որ ամեն օր էլ տերեւներ են թափվում,- խոսք բացեցի ես: – Էսպես հանգստանում եմ: Ուղղակի օգտակար զբաղմունք է: – Արեշի հին բնակիչ եք երեւում: – Հա, 1948

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐ՝ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Երեկ «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2008-2009 ուստարվա շրջանավարտներին ֆրանսիական Licence/Master եւ հայկական Բակալավրի/Մագիստրոսի պետական դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Սերժ Սմեսոֆֆը, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպաններ, Լիոն-3 համալսարանից հրավիրված հյուրեր եւ ձեռնարկությունների ղեկավարներ: Դիպլոմներ ստացան 170 շրջանավարտներ: Քանի որ

ՊՐՈՖԵՍՈՐԻՆ՝ 3 ՏԱՐԻ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Վարդանյանը հրապարակեց Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանի պրոֆեսոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արմեն Ճուղուրյանի դատավճիռը: Նա 5000 դոլար կաշառք վերցնելու համար դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Դատարանը հաշվի չառավ նախորդ դատական նիստի ժամանակ պրոֆեսորի խնդրանքը. նա խնդրել էր, որպեսզի մեղմ պատիժ կիրառվի իր նկատմամբ, քանի որ խնամքին

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆ»

Երեկ ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան: Դեսպան Մարի Յովանովիչը «Հայաստանի ազատության պաշտպանի» մրցանակ հանձնեց լրագրող Էդիկ Բաղդասարյանին: Դեսպանն ասաց, որ «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի եւ «Հետք» կայքի հիմնադիր Է. Բաղդասարյանը ցուցաբերել է քաջություն` զբաղվելով եւ գրելով ժողովրդավարության ձգտող Հայաստանի առջեւ ծառացած նուրբ եւ բարդ խնդիրների մասին: Նա նաեւ նշել է, որ

ԹԻՎ 11 ԴՊՐՈՑԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

 Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի մութ պատմությունները Այն, ինչի մասին կխոսվի այս հոդվածում, կներկայացնեմ ցավով, քանի որ նշվող բոլոր խնդիրները կապված են դպրոցի հետ, բայց այնպիսիք են, որոնք, թվում է, թե, ցանկացած կրթական հաստատությունից պետք է սարեր ու ձորեր հեռու լինեին, սակայն… Օրերս «Առավոտը» մի նամակ էր ստացել Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ ՀԱԹ Բ-2 թաղամասում գտնվող թիվ 11

ՕԲԱՄԱՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

Թուրքական Hurriyet օրաթերթի կայքէջի տեղեկացմամբ՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Օբաման հանդես է եկել թուրքական կողմին ուղղված նախազգուշացմամբ: Էրդողանի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը կարեւորել է, որ թուրքական Մեջլիսը վայրկյան առաջ վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Panorama.am-ի տեղեկացմամբ՝ շաբաթվա սկզբին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ եւ նրանց բանակցությունները Սպիտակ տանը բոլոր

ԵՎՐՈՊՈԼԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է 115 ՊԵԴՈՖԻԼԻ

Եվրոպայի տարբեր երկրներում եւ Կանադայում 115 մարդ է ձերբակալվել՝ ավստրիական սերվերի վրա տեղադրված մի կայքէջի միջոցով անչափահասների պոռնոգրաֆիական պատկերների փոխանակմանը մասնակցելու կասկածանքով: Այս մասին երեկ հաղորդել է France-Presse գործակալությունը, որի տվյալներով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ 18 երկրներում, որոնց թվում են՝ Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հոլանդիան, Իսպանիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, Բուլղարիան, Հունգարիան, Մալթան,

Բեռնար Քուշները՝ սպանության պատվիրատո՞ւ

Գվինեայի իշխանությունները մեղադրում են Ֆրանսիայի արտաքին գործոց նախարար Բեռնար Քուշներին՝ գվինեական ռազմական խունտայի ղեկավար Մուսա Դադի Կամարայի վրա հարձակում կազմակերպելու մեջ, որը տեղի է ունեցել 2009 թվականի դեկտեմբերի 3-ին՝ հաղորդում է BBC News-ը: Խունտայի ներկայացուցիչը հայտարարել է, որ հենց Քուշներն է «գործողության մեջ դրել դավադիրների ցանցը», որոնց նպատակն էր «փոփոխել իրավիճակը» Գվինեայում: Նա նաեւ ճշտել

Օբաման ստացավ մրցանակը

Երեկ Օսլոյում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հանձնեցին Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ «միջազգային դիվանագիտության եւ ժողովուրդների միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված հսկայական ջանքերի համար»: Նորվեգական Նոբելյան հանձնաժողովը նշեց նաեւ Օբամայի ձգտումը դեպի աշխարհն՝ առանց միջուկային զենքի եւ հաջողությունները «նոր քաղաքական կլիմայի» ձեւավորման մեջ: Մրցանակի հանձնման արարողությունը կայացավ Օսլոյի քաղաքային ռատուշայում, այն ուղիղ եթերում հեռարձակում էր CNN հեռուստաընկերությունը: Նոբելյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031