Օրվա լրահոսը

ՏԵՐՏԵՐՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻՆ

Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում կկայանա համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 80-ամյա հոբելյանին: Համերգին կմասնակցեն Արամ Խաչատրյանի անվան տրիոն՝ ի դեմս դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի, թավջութակահար Կարեն Գրիգորյանի եւ ջութակահար Կարեն Շահգալդյանի, ինչպես նաեւ մենակատարներ Հայկ Մելիքյանը, Աննա Մայիլյանը եւ այլ երաժիշտներ, տեղեկացնում է tert.am-ը: Տերտերյանի հոբելյանական համերգի ընթացքում կհնչեն ռոմանսներ, սոնատ թավջութակի եւ դաշնամուրի

Վավերագրական կինոյի թաղման օրը

Դեկտեմբերի 1-10-ը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում տեղի է ունեցել հայ ռեժիսորների 31 ֆիլմերի ցուցադրում, որը, կազմակերպիչների խոսքով, նախեւառաջ երիտասարդների համար էր: Երեկ էլ նույն միությունում կինոգործիչների եւ ժամանակակից ռեժիսորների մասնակցությամբ կայացավ ֆիլմերին եւ ժամանակակից կինոյին վերաբերող քննարկում: Կինոդիտումների միայն առաջին օրն է մարդաշատ եղել, իսկ հաջորդող օրերին ներկա էր 7-10 հանդիսատես: Այս առնչությամբ կինոգետ, կինոքննադատ Սուրեն

Հ/Կ-ներն ու միությունները՝ նույն հարթության վրա

ԱԺ-ն կողմ է «համահարթեցմա՞ն» Ինչպես բոլոր ստեղծագործական միավորումները, այնպես էլ Հայաստանի թատերական գործիչներինը (ՀԹԳՄ) անհամբեր սպասում էին հ/կ-ների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն, որով կհստակեցվեին ստեղծագործական միությունների դերն ու գործառույթները: Ի վերջո, տարբերակում կմտցվեր հ/կ-ների եւ ստեղծագործական միությունների միջեւ՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով համագումար հրավիրել համաձայն ստեղծագործական միությունների կանոնադրության՝ ոչ ուշ, քան չորս տարին մեկ: Սակայն

«ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ՓՈՂ ԲԱԺԱՆՈՂ ԿԱՌՈՒՅՑ ՉԷ»

Ըստ տնօրեն Գեւորգ Գեւորգյանի, այն կինոքաղաքականություն է իրականացնում Արդեն 3 տարի է՝ գործում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հավաստիացնում է, որ 253 մլն դրամ բյուջեի պարագայում արել են հնարավորը: Այս տարի կինոկենտրոնի բյուջեն փոքր-ինչ աճել է՝ այժմ 293 մլն դրամ է: Ամփոփելով կատարված աշխատանքները՝ պարոն Գեւորգյանը նշեց, որ ավելացել է նկարահանվող ֆիլմերի քանակը.

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ 75%-Ը ՎԱԽԵՆՈՒՄ Է ԳԴՀ-ՈՒՄ ԻՍԼԱՄԻ ՏԱՐԱԾՈՒՄԻՑ

Գերմանացիների մոտ երեք քառորդը այս կամ այն աստիճանի անհանգստություն է ապրում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մուսուլմանության տարածումից, հայտնում է Welt-ը, որի այս տեղեկությունը հիմնված է Շուկայական եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի անցկացրած սոցհարցման արդյունքների վրա: Այդ հարցման համաձայն՝ հարցվողների 36%-ը խոստովանել է, որ «չափազանց մտահոգված են» Գերմանիայում իսլամի տարածման կապակցությամբ, եւս 39%-ը «որոշ չափով է անհանգստացած» եւ

ՈՍՏԻԿԱՆԸ 20 ՀՈԳՈՒ Է ԲՌՆԱԲԱՐԵԼ

Մերձմոսկովյան թԼըԺԺ-ի նախկին աշխատակից Արթուր Կոսիցինն իրեն մեղավոր է ճանաչել իրեն վերագրվող 20 բռնաբարություներից 5-ի մեջ: Ինչպես հաղորդում է Infox.ru-ն, քննությունը վարողները չեն բացառում, որ մոտ ապագայում, հանձին Կոսիցինի՝ իրենց բռնաբարողին ճանաչած 20 աղջիկներին կմիանան նոր զոհեր:

ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԿՎԵՐԱՆԱՅԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ռումինիայի Սահմանադրական դատարանը վճռել է վերահաշվարկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքները: Այս որոշումն ընդունվեց ի պատասխան ընդդիմադիր թեկնածու Միրչո Ջոանեի բողոքի, որը հայտարարել էր ձայների հաշվարկի ժամանակ տեղի ունեցած բազմաթիվ կեղծիքների մասին: Ջոանեն պարտվել էր գործող նախագահ Տրայանու Բեսեսկուին՝ քվեների ընդհանուր հաշվարկի 1%-ից էլ պակաս տարբերությամբ:

ԱՐԴԵՆ՝ 142 ԶՈՀ

Պերմի դիսկոտեկում պատահած աղետալի հրդեհի զոհերի թիվը երեկ հասավ 142-ի: Դեկտեմբերի 11-ին հիվանդանոցում վախճանվեց նաեւ 33-ամյա Եվգենիա Ֆետկուլովան՝ այս ողբերգական դեպքի գործով ձերբակալված Օլեգ Ֆետկուլովի՝ «Կաղ ձի» ակումբի արտ-տնօրենի կինը: Իսկ օրվա վերջին ժամերին վախճանվեց Չելյաբինսկի թիվ 6 հիվանդանոցում այրվածքաբանների հսկողության տակ գտնվող 34-ամյա Էդուարդ Աշոտի Ղազարյանը, ում վիճակը, բժիշկների գնահատմամբ, ծայրահեղ ծանր էր: Նշենք,

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՃԱՆԱՉԵԼ ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

«Եթե Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակի, ապա Ռուսաստանը պետք է ճանաչի այն»,- ըստ tert.am-ի՝ նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին՝ հանդես գալով Մոսկվայում Եվրոպական եւ ասիական մեդիաֆորումին, որը կազմակերպվել էր ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի կողմից: «Այլապես Ադրբեջանը եւ Հայաստանը երբեք չեն պայմանավորվի, թե ում կազմում պետք է լինի Լեռնային Ղարաբաղը: Ես

Համ լատինոս, համ միասեռական

Կալիֆոռնիայի Ասամբլեայի՝ նահանգի օրենսդիր հավաքի ստորին պալատի նախագահ կդառնա լատինամերիկացի, անթաքույց համասեռամոլ Ջոն Պերեսը: Ինչպես գրում է San Francisco Chronicle-ը՝ Պերեսի թեկնածությունը ստացավ օրենսդիր դեմոկրատների միաձայն հավանությունը, եւ նա հունվարին պաշտոնապես կստանձնի ղեկավար պաշտոնը: Պերեսը արհմիութենական եւ քաղաքական գործիչ է Լոս Անջելեսից եւ Կալիֆոռնիայի Ասամբլեայում է 2008-ից: Ասամբլեայի խոսնակի դերում 40-ամյա դեմոկրատ Պերեսը փոխարինելու է

Կիպրոսի նախկին նախագահի դին առեւանգել են գերեզմանից

Կիպրոսի նախկին նախագահ Տասոս Պապադոպուլոսի դին հափշտակվել է գերեզմանից՝ հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով Կիպրոսի իրավապահների խոսքերին: Հանցագործությունը կատարվել է հայտնի քաղաքական գործչի մահվան 1-ին տարելիցի նախօրեին: Ոստիկանության ներկայացուցիչը գործակալությանն ասել է, որ Նիկոսիայի մոտակա Դեֆթեր գյուղակի գերեզմանոցից նախկին նախագահի դին առեւանգել են հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը: Հանցագործության մոտիվները հայտնի չեն: Աջ-կենտրոնամետ DIKO

Ծայրահեղականները սրում են իրավիճակը

Ծայրահեղ տրամադրված իսրայելցի վերաբնակեցվածները երեկ առավոտյան այրել են Հորդանան գետի ձախ ափին գտնվող մի մզկիթ: Հարձակումը տեղի է ունեցել Յուսուֆ գյուղակում՝ պաղեստինյան Նաբլուս քաղաքից հարավ: Վերաբնակեցվածները, որոնք ներխուժել են մզկիթ մինչեւ արեւածագ, այրել են գորգն ու գրադարանը, որը տեղակայված էր շինության երկրորդ հարկում: Հարձակումից հետո կրակից փրկված պատերին մնացել էին ծայրահեղական գրություններ՝ «Մենք ձեզ բոլորիդ

ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Այս տարի ՀՀ ԿԳ նախարարության եւ Կրթության ազգային ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում անց է կացվում «Քաղաքացի» նախագիծ-ծրագիրը, որը նպատակ ունի դեռահասների մեջ քաղաքացիական ակտիվություն ձեւավորել, նրանց հաղորդակից դարձնել համայնքում առկա հիմնախնդիրներին, կապ ստեղծել աշակերտների եւ ՏԻՄ ներկայացուցիչների միջեւ: Ծրագրի շրջանակներում Վանաձորի թիվ 4 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանցիները մի քանի ամիսների ընթացքում

4 ամսական օրենքն արդեն փոփոխում են

«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրի՝ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ լրագրողները քննարկեցին հանրակրթական ոլորտին վերաբերող հարցեր: Խոսելով «Հանրակրթության մասին» նոր օրենքից, տիկին Բախշյանը հատկապես առանձնացրեց այն, որ նոր օրենքով նախատեսված է դպրոցի կառավարումը, տնօրենի ընտրությունը՝ խորհուրդի միջոցով: Բացելով փակագծերը՝ ԱԺ պատգամավորը նշեց. «Դա պետության ստանձնած վարկային ծրագրի պարտավորություն է, որը չի արվել ժամանակին,

Բոլոնյան համակարգը «բոբո» չէ

Երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանում» թեմայով ձմեռային դպրոցի մասնակից պետական եւ ոչ պետական բուհերի 30 վարչական աշխատողների սերտիֆիկատների հանձնման արարողությունը: «Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն» հ/կ-ի եւ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված դպրոցի ընթացքում տեղի մասնագետների իմացությունները՝ Բոլոնիայի գործընթացի իրականացման ճանապարհին կատարվող բարեփոխումների վերաբերյալ, թարմացրին մեծ Բրիտանիայից հրավիրված պրոֆեսոր Էնդի Գիբսը՝ Էդինբուրգի Նեփիեր համալսարանից

«ՄԻՆՉԵՎ ՉԳԱ ՀԵՏԻՆԸ, ՉԻ ՀԻՇՎԻ ԱՌԱՋԻՆԸ»

Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին է, ում՝ ռեկտորական աթոռին բազմելուն պես ծավալած գործունեությունը հուսախաբ արեց համալսարանականների մի մեծ բանակի։ Առաջին հերթին սկսվեց թոշակառուների «ջարդը». մեկ հրամանով փակվեցին ԵՊՀ-ի հյուրընկալ դռները տասնյակ տարիների ավանդ ունեցողների առջեւ. եւ ոչ մի միջոցառում, ոչ մի պատվոգիր ու շնորհակալագիր։ Հետո սկսվեցին կադրային փոփոխությունները, որոնց նպատակն էր կատարել նրանց տված

ՀԱՄԱ…ՆԵՐՎԵՑ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դատավճիռը: Խոշոր չափերի գումարների վատնման, հարկերից «չարամտորեն խուսափելու» համար նա դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Նրանից՝ հօգուտ «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի, կբռնագանձվի 2,3 մլն դրամ գումար: Բանուչյանի նկատմամբ կիրառվեց համաներումը: ՀՈՒՆԱՆՅԱՆՆ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է Երեկ լուրեր էին շրջանառվում, որ

Անորսալի կողոպտիչը

Սիեթլ քաղաքի մոտակա անտառներում եւ մեկուսացված կղզյակներում ոստիկանությունն արդեն երկու տարի ծուղակներ է պատրաստում բոկոտն դեռահասի համար, որը հայտարարված է օրենքից դուրս: Ոստիկանությունը հաղորդում է, որ 18-ամյա Կոլթոն Հարրիս-Մուրը, որը, շնորհիվ իր արտառոց արարքների, դարձել է լեգենդ, մեղադրվում է բազմաթիվ հանցագործությունների մեջ: Նրան է վերագրվում մոտ 50 կողոպուտ, ինչպես նաեւ մի քանի մոտորանավակի եւ փոքր

Իսպանիան ցնցված է

«Եկել են շարիաթի ժամանակները»: Վերջերս Իսպանիայում շատացել են դաժան հաշվեհարդարներն այն կանանց նկատմամբ, որոնք, ըստ իսլամիստների, խախտում են մուսուլմանական օրենքները: Փաստորեն, եվրոպական երկրի տարածքում գործում է շարիաթի գաղտնի դատարան, ինչի մասին ահազանգում են ոչ ծայրահեղ մուսուլմանները: Իսպանիայում հայտնվել է, ըստ էության, «ընդհատակյա Թալիբան», որի գործողությունները գնալով դաժան են դառնում: Սպանությունները մշտական վախի մեջ են պահում

Հասարակության անտարբերություն

Կառավարության անգործություն Եթե մուսուլմանական երկրներում գողություն անողին պատժում են՝ ձեռքը կտրելով, ապա մեզ մոտ այդ ձեռքի տիրոջը, նայած թե ով է, ընդամենը ազատում են աշխատանքից՝ ենթարկելով պատասխանատվության կամ էլ անտեսում են վերջինիս կատարած արարքը: Վանաձորցիները հավաքվել էին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձորի գրասենյակում»՝ քննարկելու կոռուպցիայի ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացի վրա: «Ոսկե միջին հասարակական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ

ՆՐԱՆՑ ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նախորդ օրը զբաղեցվել էին էլիտար «օֆիսներն» ու հյուրանոցները: Իրավապաշտպան գործունեությամբ միայն այդ օրը զբաղվողները շատերին չէին հրավիրել եւ ստացվեց, որ իրենք լսեցին իրենց: Երեկ նախկին դատապարտյալների «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Կոշկարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ թվով 100 նախկին դատապարտյալներ բնակվում են Վարդաշենի 6-րդ փողոցի թիվ 66 եւ 68

Արձագանք՝ «Առավոտին»

Ի պատասխան մեր թերթի այս տարվա դեկտեմբերի 9-ի «Կրկնակի ասֆալտ» եւ «Կամուրջը դեռ սպասում է» վերտառությամբ նյութերի, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ներկայացրել է հետեւյալ պարզաբանումները. «Ձեր թերթում նշած Ալագյազ-Արթիկ միջմարզային ճանապարհը ոչ թե վերաասֆալտապատվել է, այլ կատարվել է ճանապարհի վերին շերտի ասֆալտապատում: Բանն այն է, որ նշված ճանապարհի նախահաշվային արժեքը կազմել է 1,1 մլրդ

ԱՎԱԳԱՆԻՆԵՐԸ՝ ԱՆՏԵՂՅԱ՞Կ

Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը համակարգող վարչությունը այս տարի ստացել է 616 գրություն, որից միայն 12-ն է համայնքի բնակիչներից: Գերակշիռ մասը՝ 418 գրություն, մարզի համայնքների ավագանիների որոշումներ են: Սա բնական է, սակայն այս 418-ից 79-ը կամ մոտ 20%-ը «չի համապատասխանել ՀՀ օրենսդրությանը եւ «Տեղական ինքնակառավարման մասին»

Համայնքին ծառայել չե՞ն ուզում

Վանաձորի քաղաքապետարանում 2009 թվականի օգոստոսին բացված նոր՝ Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման բաժնի ութ հաստիքները համալրելու համար հայտարարված մրցույթին երեկ մասնակցեց ութ մարդ, բոլորն էլ հաջող հանձնեցին քննությունը եւ կծառայեն քաղաքին: Մրցութային հանձնաժողովում ներկայացված են էլի ութ հոգի՝ Վանաձորի ավագանու հինգ անդամ եւ Լոռու մարզպետարանի երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովի փոխնախագահ Սեւակ Հովհաննիսյանի խոսքով. «Մրցույթով աշխատող ընդունելը

ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ստեփանավանցի Սիլվարդ Քալաշյանը՝ նորից անօթեւան մնալու վտանգի առաջ Այս պայմաններում են ապրում 21-րդ դարի Հայաստանի երկու քաղաքացիները: Ստեփանավանցի Սիլվարդ Քալաշյանն արդեն չի էլ հիշում, թե որքան է ծեծել ղեկավար այրերի դռները գլխավերեւում տանիք ունենալու համար, սակայն՝ անարդյունք: Ինձ մեկնելով թղթերի մի կույտ, կիսահրամայական տոնով խնդրում է. «Հաշվիր, հաշվիր, մի ալարիր, թե քանի անգամ եմ դիմում

ՈՐԱԿԻՑ ՈՒ ԳՆԵՐԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

Հայ սպառողները հիմնականում դժգոհում են սննդամթերքի ոչ արժանահավատ ծագումից ու գների բարձրացումից: Այս մասին «7or.am»-ին ասել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով՝ «Մենք հաճախ ենք տեսնում սննդամթերք, որի վրա պարզորոշ չի երեւում ծագումը, օրինականությունը եւ ժամկետը»: Ըստ Ա. Պողոսյանի, հատկապես նախատոնական ժամանակահատվածում գների շարունակական բարձրացումը սպառողների վրա շատ ծանր է նստում: Սպառողների

ՀՀ-ՈՒՄ՝ 54 ԴԵՊՔ

Հայաստանում երեկվա դրությամբ «խոզի գրիպով» հիվանդ 54 մարդ կա: Առողջապահության նախարարությունից կրկին հերքում են լուրերն այն մասին, որ Հայաստանում մինչ օրս «խոզի գրիպի» վարակից մարդ է մահացել: Նշենք, որ մի քանի օր առաջ մեր երկրում գրիպից մարդիկ էին մահացել։ Այն մահացածները, որոնք կասկածվում էին «խոզի գրիպով» վարակված լինելու մեջ, նրանց անալիզները ուղարկվել էին Անգլիա, սակայն

ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՄԱԼՈՒԽՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ

Արձագանքելով «Առավոտի» երեկվա «Ներդրում չկա՞, կամ էլ կա՝ արդյունք չկա» հրապարակմանը, որտեղ անդրադարձել էինք Նորք-Մարաշ համայնքում հաճախակի տեղի ունեցող էլեկտրաէներգիայի խափանումներին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հայտնեցին, որ ներդրումները սկսվել են 2003 թվականից: Իսկ ինչ վերաբերում է բարձր լարման մալուխագծերին, ապա, ըստ ընկերության պատասխանատուների, դրանք արդեն իսկ փոխվել են, եւ գործընթացը շարունակվում է:

ՊԱՏՈՒՀԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Հայաստանն ու Լատվիան որպես փոքր երկիր միմյանց նման են՝ փոքր շուկայով եւ համաշխարհային շուկայում իրենց տեղը գրավելու ձգտումով: Մյուս ընդհանրությունը Լատվիայի հետ այն է, որ 2 երկրներն էլ երկար ժամանակ գոյատեւել են մեկ պետության՝ ԽՍՀՄ-ի կազմում: Երեկ հայ-լատվիական բիզնես-ֆորումի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրա խոսքերով՝ «Այդ հարցում հնարավորություն կա

Երեխային տանում են գործի

Քանի որ խնամող չունեն Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկով՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման ստորագրեց, ըստ որի՝ դեկտեմբերի 8-19-ը ՀՀ բոլոր նախակրթարաններում ու հանրակրթական դպրոցներում դադարեցվում է ուսումնական գործունեությունը: Այս որոշումը պայմանավորված էր հանրապետությունում տարածված գրիպի համաճարակով եւ «խոզագրիպով» հիվանդների թվի օրեցօր աճով: Սակայն շատ ծնողներ համոզված են, որ այս որոշումը, բացի այն, որ ձեւական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031