Օրվա լրահոսը

«Ճակատամարտից առաջ չասել զինվորների թիվը»

Այսպես պատասխանեց «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը՝ որքա՞ն անդամ ունի Սամվել Բաբայանի կուսակցությունը մեր հարցին: Այսօր Հայաստանում պաշտոնապես գրանցված է 74 կուսակցություն: Բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իրականում 15-20 կուսակցություն է զբաղված քիչ թե շատ քաղաքական գործունեությամբ, մյուսները բաղկացած են 1-1,5 մարդուց: Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան կուսակցությունները ուզում են ներկայացնել,

ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեկ թեկնածուով, որ իշխանավորի մերձավոր է, եւ ընտրողներով, որոնք ուզում են գոնե մի բան «պոկել» իրենց ձայնի դիմաց: Երեւան-Չարենցավան մայրուղին երեկ բաց էր, թեեւ Չարենցավանի քաղաքապետի արդեն նախկին թեկնածու Արթուր Գալստյանին սատարող չարենցավանցիներն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել էին, թե մտադիր են չհնազանդվել եւ առաջիկա օրերին փակել այդ մայրուղին: Չարենցավանի գործող քաղաքապետ Ռուդոլֆ Մնացականյանը մեզ ասաց. «Նման

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի արած միանգամից մի քանի հայտարարություններ հակազդեցություն ռաջացրին հասարակական ու քաղաքական շրջանակներում: Ամենաօպերատիվը դրանց արձագանքեց «Զինվորի պաշտպանության կոմիտե»՝ սպանված զինվորների մայրերի նախաձեռնող խումբը՝ «խիստ բողոք ու անհամաձայնություն» հայտնելով նախարարի այն հայտարարության կապակցությամբ, թե՝ «2006-ին բանակում նվազել են մահվան դեպքերը, եւ 2005 թ. 47-ի համեմատ նախորդ տարի արձանագրվել է մահվան

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ ԿԱՆԽՈՐՈՇԵՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵԼՔԸ

Թեեւ ՄԱԿ-ի Չարենցավանի կազմակերպության ղեկավար Արթուր Գալստյանը ինքնաբացարկի համար սահմանված ժամկետի վերջին օրը՝ հունվարի 18-ի երեկոյան, պաշտոնապես հրաժարվեց քաղաքապետի պաշտոնի համար հետագա ընտրապայքարից՝ քաղաքում դեռ փակցված են մնում նրա ընտրապաստառները: Չարենցավանի տարեց բնակիչներից մեկը երեկ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում Արթուր Գալստյանի մասին ասաց. «Նա էլ հո այնպիսի հայր չունե՞ր, որ «ականջներից բռնած»՝ որդուն պաշտոնի հասցներ»:

ԽՈՅ 21.03-20.04: Հաջողությունը ձեզ կժպտա միայն աշխատասիրության դեպքում: ՑՈՒԼ 21.04-21.05: Գործընկերները կարող են դրժել նախապես ձեզ տված խոստումները: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Առանձնապես հաջող օր է անձնական կապերը խորացնելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Եթե որեւէ բան հենց առաջին փորձից չստացվի, հուսահատվել պետք չէ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Երեւակայությունն անսովոր բան է: Դրա համար էլ շատ բան երազել պետք չէ: ԿՈՒՅՍ

ԳՐԵԲՅՈՆԿԻՆԱՆ ԵՎ ԱԶՐՈՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՎԱՐՇԱՎԱ

Մոսկվայում մարզվող գեղասահքի Հայաստանի Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգն այսօր մեկնում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա, որտեղ հունվարի 22-ին մեկնարկում է մարզաձեւի Եվրոպայի առաջնությունը: Նաստյան եւ Վազգենը մարզվում են աշխարհի լավագույն մասնագետներից մեկի՝ Ալեքսանդր Ժուլինի ղեկավարությամբ, իսկ պարուսույցը հանրահայտ Լյուդմիլա Վլասովան է: Այս մրցաձեւում չեմպիոնության համար պայքարելու է շուրջ երեսուն զույգ: Մեր երկյակը պայքարը կսկսի հունվարի

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ չորրորդ ԱՐԻ ԷԹԱՆՔ ԴԻԼԻՋԱՆ Երբ Համիկն արդեն վեր կացել եւ ուզում էր գնալ, Լեոնիդը բաժակը բարձրացրեց ու ասաց. – Մեկ րոպե, Համիկ ջան. խորոված պատրաստողների կենացն էլ խմենք՝ նոր գնա: – Միխայլովիչը ճիշտ ա ասում. Համիկ ջան, Աշոտ ջան, ձեր կենացը, միշտ ըսենց մոմենտներին թիկունքիս ըլնեք,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Գուգոն,

Եկեղեցին սիրո հովանավո՞ր

Բազմաթիվ երկրներում սիրո հովանավորության տակ հասկանում են սեքսի հովանավորությունը «Եթե մենք ունենք սիրո հովանավոր, ինչո՞ւ ենք ձգտում այլ կրոնների սրբերին երկրպագել: Չէ՞ որ ազգային ակունքներից հեռանալը ազգի կործանման նախաքայլերից է»,- օրերս Սուրբ Սարգսի տոնի առիթով հրավիրված ասուլիսում ասել է տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը: Զարմանալի է, երբ քահանայական ձեռնադրություն եւ օծություն ստացած հոգեւորականը օգտագործում է «սիրո

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ԴԻՄՈՒՄԸ nՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հայրենակիցներ, Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան զույգի եւ նրանց սատարող ղարաբաղյան հանցավոր կլանի ջանքերով ջլատվել է մեր ազգային ներուժը, խորացել է ժողովրդի հիասթափությունը, հուսալքությունը եւ ատելությունը վարչախմբի հանդեպ, վտանգավոր չափերի է հասել Հայաստանի Հանրապետության միջազգային մեկուսացումը: «Ազգային Միաբանություն կուսակցության» պատգամավորները 2006թ. Ազգային ժողովի ամբիոնից հասարակության ուշադրությունը սեւեռեցին իշխանությունների, ղարաբաղյան կլանի կողմից երկրում իրականացվող ազգային հարստության խոշորածավալ կողոպուտի,

ՈՒԴԻԻ «ՈՍԿԵ ՔԱՂԱՔԸ»

78-ամյա Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը (Ուդին) գտնվում է Նորքի ծերանոցում: Նա իր կյանքի 45 տարին անց է կացրել Խորհրդային Միության, իսկ այնուհետեւ՝ Հայաստանի ազատազրկման վայրերում: Նրա ծննդյան օրվա առթիվ տպագրում ենք մի հատված նրա անտիպ «Ոսկե քաղաքը» փաստավավերագրական գրքից: 1977 թվի մայիսի 11-ին ինձ Ազանկայից տեղափոխեցին Բելի-յար քաղաքի գաղութ: Հինգ հազարանոց գաղութ էր, որտեղ աշխատում էին երեք

Թմրանյութի դասական «սարքած գործ»

Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հարություն Պողոսյանը օրերս «Առավոտին» էր ուղարկել իր քրեական գործը, ինչպես ինքն է ասում՝ համոզված լինելով, որ այն մեր աջակցությամբ իր արդար վճիռը կունենա: 2004թ. դեկտեմբերի 16-ին «Սեւան» ՔԿՀ-ից նա վաղակետ պայմանական ազատվել է, սակայն օրեր անց բռնվել է թմրանյութ պահելու համար: Ըստ դատապարտյալի, «Ծիծաղելի է, որ հայկական լեռնաշխարհում ձմռանը

ԵՎՐՈՊԱՅԻՑ ԱՌԱՋ ԵՆՔ

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի եւ «ՀՀ դատավորների միության» հ/կ նախագահ Հրաչիկ Սարգսյանը գտնում է, որ մեր օրենսդրական դաշտն ավելի կատարյալ է, քան Եվրոպայի շատ երկրներում: Արդեն տասը տարի է, ինչ գործում է «ՀՀ դատավորների միություն» հասարակական կազմակերպությունը (ստեղծվել է 1997թ. ապրիլին), որին կամավորության սկզբունքով կարող են անդամակցել ՀՀ գործող դատավորները: «ՀՀ դատավորների միություն» հ/կ-ի

Ամալյանը տեղում չէ

Բառիս բուն իմաստով ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին հարցեր ուղղելու մեր բազմաթիվ փորձերն անցան ապարդյուն: Գործավարուհին ստուգողական հարցեր տալով եւ լսելով «Առավոտի» անունը, միշտ պատասխանում է. «Պարոն Ամալյանը տեղում չէ»: Պարզվեց, որ նա աշխատանքից չի ազատվել եւ արձակուրդում էլ չէ, սակայն «Ամալյանը տեղում չէ» պնդումը ճիշտ է՝ բառի ուղղակի եւ անուղղակի իմաստներով: Իսկ մեր զանգերի նպատակն

«ԿԳԲ-ՈՒՄ» ՄԱՔՈՒՐ ԲԱՄԲԱԿ ՉԿԱՐ

Ազատազրկման վայրում դատապարտյալը կորցրել է տեսողությունը 2004թ. հուլիսի 27-ին խարդախության հոդվածով 5 տարվա ազատազրկման դատապարտվեց «Արարատ-Լադա» սերվիսի տնօրեն, 1968թ. ծնված Հայկ Վարդանյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել կաշառք վերցնելու գործով, սակայն Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում այդպես էլ ի հայտ չեկավ կաշառք տվող «տուժողը», ուստի հոդվածը վերաորակվեց: Բայց խոսքը տվյալ դեպքում ոչ թե բուն քրգործի իրավունքների,

«Իրար չճանաչող» հանցախումբը

Սիրիահայը կարողացել է կեղծել ՀՀ մի շարք փաստաթղթեր Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) սկսվեց Սիրիայի քաղաքացի, ազգությամբ հայ՝ Պետրոս Միքայելի Կարապետի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում էր Հայաստանում կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու եւ դրանցով ԱՄՆ մեկնելու փորձի մեջ: Պետրոս Կարապետը չլինելով ՀՀ քաղաքացի, իր երկու անչափահաս երեխաների

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԻՆՏՐԻԳՆԵՐ

Գիտնականը բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցում է պահանջում ԳԱԱ թղթակից անդամների վերջին ընտրություններն ու դրանց հաջորդող մեր հոդվածաշարը շատ գիտնականների համար առիթ դարձան վերհիշելու իրենց հետ կատարվածն ու փաստել, որ համակարգում ամեն ինչ նույնն է՝ նույն անարդարությունները, ինտրիգներն ու բամբասանքները, որոնք շատերի ձեռքում գործիք են՝ առաջ շարժվելու համար: Մեր հերթական զրուցակիցն է Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

«Ո՞ւմ կողքին կանգնի մտավորականը»

Մերուժան Տեր-Գուլանյանի համոզմամբ, այսօր որոշ մտավորականներ իշխանության ձեռքին խաղալիք են դառնում, որովհետեւ ընդդիմությունը, բացի «Քոչարյա՛ն, հեռացիր» գոռալուց, այլ բանի ընդունակ չէ: «Հացի խնդիրն է պատճառը, որ հայ մտավորականներից ոմանք վախենում են ճշմարտությունն ասել»,- երեկ «Ուրբաթ» ակումբում «Հայ մտավորականը եւ ընտրություններում քարոզչությունը» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Նա լրագրողների հետ քննարկեց այն հարցը,

ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԵՄԱՆԵՐ՝ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆՈՒՄ

Այս տարի անսամբլը կներկայանա շուրջ 15 նոր բեմադրությունով «Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի պարի պետական անսամբլի 2007թ. առաջին համերգը կկայանա Մոսկվայի Կրեմլի պալատում: Հանդիպեցինք անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմայստեր Գագիկ Կարապետյանի հետ: Հաստատելով վերոնշյալը, մեր զրուցակիցը մանրամասնեց, որ համերգը Կրեմլի պալատում նշանակված է մարտի 10-11-ին, իսկ հրավերը ստացված է Մոսկվայի հայ մշակույթի օգնության ֆոնդի նախագահ Մեծո

Լոսում ամենահարուստները հայե՞րն են

«Եվս մեկ հայ բանտարկվեց»: Ամերիկյան մամուլի առաջին էջերում այսպիսի արձագանք է գտնում հայերի կողմից կատարվող ամեն մի հանցագործություն: Այս մասին մեծ ցավով մեզ հայտնեց մեր զրուցակիցը՝ ամերիկահայ Ղեւոնդ Ավետյանը. «Դժբախտաբար, ներկա վիճակում Լոս Անջելեսի բանտերում բանտարկված է մոտ 150000 հայ (մեր տեղեկություններով, այս թիվը խիստ ուռճացված է, եւ ԱՄՆ ազատազրկման վայրերում, ըստ պաշտոնական տվյալների, կա

ՄԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐՆ ՈՒ ՄԵՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

Ինչպես են գաղափարներն օգտագործում մարդկանց Մեր մտորումների արդյունքում մենք հանգում ենք ինչ-ինչ գաղափարների եւ այսպես թե այնպես օգտագործում ենք դրանք: Բայց որքան էլ զարմանալի է, գաղափարներն իրենց հերթին օգտագործում են մեզ: Ավելի ճիշտ՝ որոշ մարդիկ օգտագործում են գաղափարները՝ վերջիններիս միջոցով մյուս մարդկանց իրենց ենթարկելու համար: Բավական է գաղափարները վերածվեն գաղափարախոսության եւ վերջ՝ արդեն ոչ թե

Խոզի ու հավի միս են գնում

Նախորդ տարվանից սկսած, տավարի միսը բավականին թանկացել է Եթե մեկ տարի առաջ մսի վաճառքի կետերից տավարի միսը կարելի էր գնել մեկ կիլոգրամը 1200-1300 դրամով, ապա այժմ 1800 դրամից պակաս տավարի միս չես գնի: Փոխարենը՝ մոտ 300-400 դրամով էժանացել է խոզի միսը: Այն այս տարի կարելի է ձեռք բերել 1300 դրամով: Տավարի մսի թանկացման պատճառն անցյալ

ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ

Քաղծառայության խորհրդի նախագահի կարծիքով՝ դրա պատճառը պետական համակարգում ցածր աշխատավարձն է: Վերջերս «Քաղծառայության մասին» 5-ամյա օրենքը 8-րդ անգամ փոփոխությունների ենթարկվեց: Արդյունքում, ինչպես օրերս քաղծառայության 5-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ նշեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, օրենքում լրացումներ կատարելը հնարավորինս նվազեցրեց «մարդու գործոնը»: Այդուհանդերձ, այսօր էլ շատերը կարծիք են հայտնում, որ քաղծառայության խորհուրդը ձեւական բնույթ

Մինչեւ ո՞ւր կիջնի դոլարի կուրսը

Փոխարժեքային «սյուրպրիզներն» արդեն սկսված են Երեկ փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը 357 դրամ էր: Նկատենք, որ 2007-ի բյուջեով դոլարը հաշվարկել են հենց այդքանով՝ 357 դրամով: Սովորաբար դոլարի կուրսն ավելի ցածր է լինում, քան բյուջեով հաշվարկվում է: Հաշվի առնելով, որ դեռ տարին նոր է սկսել եւ դոլարն արդեն 10 դրամով դեկտեմբերի համեմատ իջել է, թերեւս, այս տարվա

«ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱ՞ՆՆ ԷԼ ԷՌՆԵԿՅԱՆԻՆ ԿՏԱՆ

Արգենտինահայ մեծահարուստն այդ առնչությամբ կառավարությանը պաշտոնական առաջարկ չի արել, եթե անի՝ Քաղավիացիան կմտածի: Կառավարությունը որոշել է այս տարի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն այնպես հիմնանորոգել, որ այն դառնա առաջին կարգի օդանավակայան: Նշենք, որ օդանավակայաններն ունենում են 3 կարգ, որից ամենացածրն առաջին կարգն է: Ընդհանուր առմամբ, կառավարությունը մտադիր է տեղական եւ միջազգային տարբեր կառույցների ֆինանսավորմամբ՝ օդանավակայանում ներդնել մոտ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵԴ-ԻՑ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ԵՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանից ուղարկված փաստաթղթերն անհետանում են անհասկանալի հանգամանքներում: Այս մասին «Առավոտին» հայտնեց «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը, որը ներկայացնում է հանրահավաքների ընթացքում վարչական կալանքի ենթարկված մի շարք ընդդիմադիր կուսակցությունների անդամների շահերը եվրոպական դատարանում: «2007-ի ընթացքում դատարանը լրացուցիչ փաստաթղթեր է խնդրել Շենգավիթի ՀԺԿ անդամ Մաքսիմ Գասպարյանի, Աշտարակից՝ Սարգիս Ամիրյանի, Չարենցավանի «Հանրապետության»՝ Սաշա

Սպանվել է Հրանտ Դինքը

Երեկ Ստամբուլում սպանվել է ազգությամբ հայ հայտնի լրագրող, հրապարակախոս, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, Դինքի վրա մի քանի անգամ կրակել են այն ժամանակ, երբ նա գտնվելիս է եղել իր գրասենյակի մոտ: Ըստ Երեւանի մամուլի ակումբի ներկայացրած «ՄեդիաԴիալոգ» տեղեկագրի, ոստիկանությունը սպանության մեջ կասկածում է մի պատանու, որի հագին եղել է

Մերոնք մեկնեցին Ստրասբուրգ

Երկուշաբթի օրը ԵԽԽՎ-ում կքննարկվի Հայաստանի պարտավորությունների կատարման մասին զեկույցը Հունվարի 22-ին Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ հունվարյան լիագումար նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ստրասբուրգ: Նստաշրջանի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ Հայաստանին անմիջականորեն առնչվող հարց՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման

«ՀԺԿ-Ն ԱՊԱՑՈՒՑԵԼ Է, ՈՐ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺ Է»

Ասում է Ստեփան Դեմիրճյանը – ՀԺԿ-ն ինչպե՞ս է գնալու խորհրդարանական ընտրությունների՝ առանձի՞ն, թե՞ դաշինքով: – Այդ հարցին ես բազմիցս անդրադարձել եմ, ստիպված եմ կրկնել՝ ՀԺԿ-ն պատրաստ է առանձին մասնակցել ընտրություններին: Մենք չենք բացառում նաեւ դաշինքով մասնակցությունը: – Ինչպիսի՞ իրավիճակ կարող է ստեղծվել, որ ՀԺԿ-ն որոշի ընտրությունների գնալ դաշինքով: Ո՞ր դեպքում դուք նման որոշում կկայացնեք: –

«… ԱՊԱ ԵՍ ԱՄԵՆԻՑ ԱՆԱԶՆԻՎ ՄԱՐԴՆ ԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ»

Ներկայացնում ենք երեկ «Ռեգնում»-ի մամուլի կենտրոնին հյուրընկալված պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի պատասխանները քաղաքական հարցադրումներին: «Առավոտ». «Գելափի» հետազոտության «մեր ժամանակների հերոսի» վերաբերյալ հարցին ի պատասխան՝ մեծամասնությունը տվել էր զորավարների անուններ՝ ինչպես Անդրանիկի, Դրոյի եւ Նժդեհի, այնպես էլ Վազգեն Սարգսյանի եւ Մոնթե Մելքոնյանի: Այդ ցանկում բացակայում է Ձեր անունը: Չե՞ք կարծում, որ սրա պատճառն այն է, որ

ՉԱՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Թուրքահայ հայտնի հրապարակախոս Հրանտ Դինքի սպանությունը մեծագույն չարագործություն էր բոլոր տեսակետներից: Նախ՝ սպանվեց լրագրող եւ խմբագիր, որը ձգտում էր իր երկրում ազատորեն արտահայտել իր տեսակետները (նաեւ՝ Հայոց եղեռնի մասին), եւ այդ պատճառով հետապնդվում էր թուրքական պետության կողմից: Այնուհետեւ՝ սպանվեց մի գործիչ, որն այս բարդ իրավիճակում փորձում էր բարելավել հայ-թուրքական հարաբերությունները: Եվ, վերջապես, լուրջ կասկածի տակ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031