Օրվա լրահոսը
Ընկել են կերակրողին կորցնողի ընտանիքի ետեւից
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան է հրավիրվել Ագրարային համալսարանի դոցենտ, Գ. Լուսավորչի թիվ 3 շենքի 18 բնակարանի բնակիչ Հասմիկ Ոսկանյանը: Նա քաղաքապետարանի հետ միասին ճանաչվել է պատասխանող: Հայցվորները հարեւաններն են՝ Արտյուշա Մուրադյանը, Ջեմմա Գյուլզադյանը, Նոնա Զոտովան, Վահրամ Մարտիրոսյանը, Մեդեա Եփրեմյանը, Աստղիկ Կարապետյանը, որոնք դատարանից պահանջում են անվավեր ճանաչել քաղաքապետարանի անցյալ տարվա սեպտեմբերի 28-ի 1547-Ա
«ԱՐԱՅՆ» ՈՒ «LG»-Ն ԿՆՈՐԱՑՆԵՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵՍԱԿԱՆԻՆ
20-ամյա «Արայն» արդեն 10 տարի է՝ համագործակցում է կորեական «LG» ընկերության հետ Այս տարի «Արայ ընկերությունների խումբը», որը հայտնի է ԱՊՀ Մերձավոր-արեւելյան երկրներում աուդիո-վիդեո եւ կենցաղային տեխնիկայի համաշխարհային արտադրողներին ներկայացնող խոշոր առեւտրային ցանցով կազմակերպություն, կտոնի ծննդյան 20-ամյակը: Տարեդարձի առիթով «Արային» արդեն շնորհավորել են կորեական «LG» ընկերության ներկայացուցիչները, որոնք օրերս Հայաստան են այցելել «Արայի» հետ համագործակցության
Թաղման բյուրոյի ավերակները
Բրազիլիայի դեսպանատունը ոչ մի կերպ չի կառուցվում Այս փլատակները (տե՛ս լուսանկարը) գտնվում են մայրաքաղաքի Կենտրոն համայնքում՝ Գրիգոր Լուսավորչի 5 հասցեում: Դրանք նախկին թաղման բյուրոյի շենքի մնացորդներն են: Այս մեծ քանակությամբ շինարարական աղբն արդեն 5-6 տարի քաղաքի կենտրոնից չի մաքրվում: Բացի այն, որ ավերակ շենքի առկայությունը ակնահաճո տեսարան չէ եւ խաթարում է քաղաքի տեսքը, այդ տարածքը
ՄԱՔՍԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԻՑՕԴԸ ՉԻ ՄԱՔՐՎԻ
Մթնոլորտի մաքրման մասին մտածող մեր կառավարությանը պարզապես փող է պետք 2007-ի հունվարի 1-ից Հայաստանն օդի աղտոտվածությունից փրկելու անվան տակ «հայրենի բնության սիրահարներն» օրենսդրական դաշտում այնպիսի փոփոխություն կատարեցին, որը կոռուպցիոն նոր ռիսկեր ստեղծելուց բացի, վնասելու է մեր երկրի տնտեսությանը, հարվածելու է բնակչության աղքատ եւ միջին խավին եւ, որ ամենակարեւորն է՝ դրանից Հայաստանի օդը, մաքրության առումով, որեւէ
ՀՀԿ-Ն ԱՆՑՆՈՒՄ Է ԲՀԿ-ԻՆ
Դժվար կլիներ ենթադրել, թե ՀՀԿ-ում ունկնդիր չեն իրենց ղեկավարի՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքին, որը 2006-ի դեկտեմբերի 22-ի ասուլիսում հայտարարել էր. «Կուսակցություններն իրավունք չունեն օգնություն բաժանել մարդկանց»: Համադրենք այս պնդումը ՀՀԿ-ի պաշտոնական կայքէջում միայն երեկ տեղադրված այս տեղեկությունների հետ. «Հանրապետական կուսակցությունը նոր տարվա կապակցությամբ ամանորյա նվերներ է բաժանել Հայրենական պատերազմի վետերաններին, զոհված, ինչպես նաեւ վիրավոր ազատամարտիկների
Սարկոզին ու հայերը
Անցած կիրակի Ֆրանսիայի իշխող «Ժողովրդական շարժում միավորում» կուսակցության համագումարը երկրի նախագահի միասնական թեկնածու հռչակեց ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզիին՝ վերջ դնելով արդեն մի քանի ամիս շարունակվող ներկուսակցական տարաձայնություններին: Այսպիսով, Սարկոզին դարձավ Ֆրանսիայի աջերի միանձնյա առաջատարը, որը պետք է մասնակցի առաջիկա ապրիլի 22-ին կայանալիք նախագահական ընտրություններին: 52-ամյա բավականաչափ խարիզմատիկ այս քաղաքական գործչի կերպարը ֆրանսիական հանրության շրջանում
Նախկին «տուժողը»՝ «մեղադրյալ»
Վաղը Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների 1-ին ատյանի դատարանում կմեկնարկի «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ հարուցված քրգործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ 2006թ. օգոստոսի 17-ին նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, որոնցով նա մեղադրվում է խարդախության՝ «խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ
«ԱՄ»-ԻՑ ՍԱՐՍԱՓՈ՞ՒՄ ԵՆ
«ԱՄ»-ԻՑ ՍԱՐՍԱՓՈ՞ՒՄ ԵՆ Արտաշես Գեղամյանը վստահ է, որ իշխանությունները վախենում են իրենից եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունից, այդ պատճառով էլ իր դեմ դավեր են նյութում: «Սրանց դավադրությունները քնած տեղս եմ կարդում, որովհետեւ իրենք այնքան պարզունակ եւ պրիմիտիվ են, գեղացի են նրանք անգամ իրենց մտածելակերպով, էս են սրանք, եւ բացարձակապես պատահականություն չի, որ հիմա էլ ամեն ինչ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԳՈՒՑԵ ԹԵ ԼՈՒԾՎԵՆ
Բայց երբե՛ք չեն հարթվի ՀՀՇ-ՀՅԴ տարաձայնությունները: Սրա մի ապացույցն էլ երեկ «Հայելի» ակումբում կազմակերպված քննարկումն էր: ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հանդիպման սկզբում քննադատեց անցած շաբաթավերջին անցկացված «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» խորագրով միջազգային գիտաժողովը. «Սրա մտահոգիչ մասն այն էր, որ հատկապես հովանավորները կարծես ցանկանում էին հայությանն ասել,
ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հունվարի 13-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում որպես խորհրդարանական ընտրությունների անցկացման ամենահավանական օր նշել է մայիսի 12-ը: Նա տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն մինչեւ ընտրությունները չի անցկացնի համագումար, կուսակցության խորհրդի նիստում կհաստատվի համամասնական ցուցակը, որը կհրապարակվի փետրվարի 26-ին: Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրել է, որ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում գործարարների թիվը նվազագույնի է հասցվելու: Իսկ կանանց
Գյուղնախարարությունը գյուղացուն չի հավատում
Շարունակվող երկարատեւ ցրտերի պատճառով մարզերում բերքը ցրտահարվել է: Հանրապետությունում տուժել են խաղողի, դեղձի եւ ծիրանի այգիները: Օրերս այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի ագրարա-գյուղատնտեսական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը: «Առավոտի» հետ զրույցում էլ միության նախագահի տեղակալ եւ Արմավիրի մարզի մասնաճյուղի տնօրեն Սուրիկ Ասմարյանը հավաստիացրեց, որ իրենք ուսումնասիրություն են արել եւ պարզել, որ Արարատյան դաշտի այգիների մեծ մասը,
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ երրորդ ՆԱՐԴԻ ԵՎ «ՅԱՐԽՈՒՇՏԱ» Չնայած Լեոնիդն այլ հարցերում չափազանց ընդունակ էր ու շատ հեշտ էր յուրացրել Սասնա բարբառը, բայց նարդու գծով չափազանց անընդունակ ու անհաջողակ էր, եւ չնայած էդ գծով անընդունակ ու անհաջողակ էր, այդուհանդերձ, շատ էր սիրում մեր էդ հինավուրց խաղն ու հեչ չէր սիրում պարտվել, եւ
Դատավարությունը շոուի կվերածվի՞
Շուրջ մեկ ամիս է՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում է գտնվում (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) ռեժիսոր Արմեն Մազմանյանի դեմ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ տուժողը «ԱԼՄ» հոլդինգի եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն էր: Վերջինս դատի էր տվել Մազմանյանին, երբ ռեժիսորը հուլիսի 18-ին «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության «Խոսք առանց փողկապի» հաղորդման ժամանակ իր հասցեին ինչ-ինչ արտահայտություններ
ԳԱԼԱՀԱՄԵՐԳ՝ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ
Այսօր Օպերային թատրոնի բեմում հանդես կգան միայն երիտասարդները Մի քանի օր է, ինչ Օպերային թատրոնի շենքի հարեւանությամբ, տոնական ոչ առատ ազդագրերի շարքում, դասական երաժշտության երկրպագուների ուշադրությունը գրավում է «Գեղամ Գրիգորյանը ներկայացնում է նոր անունների ամանորյա շքերթ» խորագրով ազդագիրը: Գալահամերգի ընթացքում կկատարվեն սիրված համարներ՝ հայ եւ արեւմտաեվրոպական օպերային, բալետային գրականությունից: Մասնակցում են երիտասարդ մեներգիչներ Հրանտ Պապյանը,
Հայկական հարսանիքները գլոբալիզացվում են
Նորամուծություններ մեր հարսանիքներում Ժամանակակից հայկական մի հարսանեկան արարողության ժամանակ պարզեցի, որ այսօր «մոդայիկ» է փեսային արաբական պորտապար նվիրելը, ինչը հիմնականում անում է նրա եղբայրը կամ ընկերը: «Ընդհանրապես, ուրախառիթ ծեսերն ավելի դինամիկ են եւ շատ են փոփոխվում, քան, օրինակ՝ հուղարկավորման ծեսը»,- նշեց ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմենուհի Ստեփանյանը՝ փաստելով, որ հայկական
ՄԵՐ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԷԹԻԿԱՆ
Օրերս Երեւանի մամուլի ակումբը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ լրատվամիջոցների եւ լրագրողների հետ համատեղ մշակել Հայաստանի որակյալ լրատվամիջոցներին միավորող պրոֆեսիոնալ էթիկայի հիմնարար նորմեր: Արեւմուտքի լրագրողական կազմակերպությունները վաղուց ունեն նման կանոնագրքեր: Օրինակ, ըստ ամերիկյան SPJ-ի՝ «Պրոֆեսիոնալ լրագրողների հասարակության» էթիկայի կանոնագրքի, լրագրողները պատասխանատու են ընթերցողների, ունկնդիրների, հեռուստադիտողների եւ միմյանց առաջ: Նույն կանոնագիրքը արգելում է զբաղվել գրագողությամբ, պահանջում է
Մոռացված նվագարանները կվերականգնվե՞ն
Թառահար Հովհաննես Սահակյանը Մատենադարանում ուսումնասիրում է միջնադարյան աղբյուրները, ինչը հնարավորություն կտա մասնագետների օգնությամբ վերականգնել մոռացված ժողովրդական նվագարանները: «Հին ազգային նվագարանների մեծ մասն այսօր գոյություն չունի: Մի մասն էլ տարիների ընթացում թե տեսքով, թե հնչողությամբ վերափոխվել է այլ ժողովուրդների նվագարանների, ինչի հետեւանքով դրանցից որոշները սեփականացվել են օտար ազգերի կողմից»,- նշեց պրն Սահակյանը: Զրույցի սկզբում նա հիշեցրեց,
«ՃՇՄԱՐԻՏԸ ԴՈԿՈՒՄԵՆՏԱԼ ԿԻՆՈՆ Է»
Հարցազրույց կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանի հետ – Ձեր «Մոռացված կղզիների բնակիչները» դոկումենտալ աշխատանքը լավագույնն էր ճանաչվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Այժմ դուք փորձում եք դրանով նաեւ միջազգային ասպարեզ դուրս գալ… – «Մոռացված կղզիների բնակիչները» հնարավորություն ունեցա նկարահանել, որովհետեւ սցենարս շվեյցարական «Ավանտի» ծրագրի շրջանակներում 2004 թ. կայացած մրցույթում հաղթող ճանաչվեց ու $20000 տրամադրվեց: «Մոռացված կղզիների
Ամերիկուհին Կոմիտաս է երգում
Եվ չի հավանում հայաստանյան TV-ներով հաճախ հրամցվող անճաշակությունները Ամերիկուհի Բեթ Ուիլյամսը այս Ամանորն անցկացրել է Հայաստանում: «Մեղավորը» նրա հայազգի ամուսինն է՝ կոմպոզիտոր Ջոն Հոդյանը: Մինչ այդ նա լսել էր, որ այստեղ տոնական օրերին գինարբուքներ են լինում, հարազատներն այցելում են միմյանց ու ճոխ սեղաններ են բացվում: Բեթը գիտեր նաեւ, որ Ամանորի խորհրդանիշը Հայաստանում ոչ թե Սանտա
«ՀԱՅՏՆԻ ԼԻՆԵԼՈՎ՝ ԳՐՊԱՆԸ ՉԻ ԼՑՎՈՒՄ»
Հարցազրույց երգահան եւ գործիքավորող Արամ Ավագյանի հետ Արդեն քանի տարի է՝ Արամ Ավագյանը ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: Հայ երգիչ-երգչուհիների համար երգեր գրելը նա զուգահեռում է երիտասարդ երգչուհի Սիլվա Հակոբյանի պրոդյուսերության հետ: – Մանրամասնեք ձեր գործունեությունը ԱՄՆ-ում: – Ես այնտեղ ավելի շատ զբաղված եմ երգեր գրելով ու գործիքավորելով, բայց հիմնական աշխատանքս Սիլվայի հետ է: Ամեն
1000-5000 դրամանոց քննություններ
1993-ից գործող Գավառի պետական համալսարանը (ԳՊՀ), որ ԵՊՀ մասնաճյուղերից է, տարբերվում է մայր բուհից նախ՝ վարձավճարի չափով, պետպատվերի տեղերի բացակայությամբ, ինչու չէ՝ նաեւ քննությունները հեշտությամբ ստանալու հնարավորությամբ: ԳՊՀ-ում հիմնականում դասավանդում են մայրաքաղաքի բուհերի կադրերը, եւ քանի որ նրանք կարող են մեկնել Գավառ միայն հանգստյան օրերին, հետեւաբար Գավառի համալսարանում շաբաթ եւ կիրակի օրերն աշխատանքային են, փոխարենը
ԻՆՉՊԵ՞Ս Է ԻՋԵՑՎՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ
Սպասվում էր, որ գիտության բնագավառի բարեփոխումները կսկսվեին գիտական մեկ աստիճանի անցմամբ, որի հետեւանքով կվերացվեին ճորտատիրական հասարակարգին հատուկ, մեր ազգային արժանապատվությունը խաթարող եւ պետության բյուջեն պարազիտող ակադեմիկոսների ակումբը եւ բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ): Սակայն այդ կառույցների երկարակեցությամբ խիստ շահագրգիռ են հենց իրենք՝ պաշտոնյաները, քանզի դրանից մեծ շահույթ են կորզում: Նրանց համար գիտական դոկտորի աստիճանը կամ ԳԱԱ
Մուրադխանյանի գործում հարցականները շատ են
Գործ, որը մեկ անգամ արդեն Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանի կողմից վերադարձվել է լրացուցիչ նախաքննության: 2002 թվականի հունիսի 24-ին, ժամը 23-ի սահմաններում, Երեւանի Տ. Մեծ պողոտայի 3-րդ նրբանցքի 50 տան բակում տաքսի ավտոմեքենայից իջած ուղեւորը ինքնաձիգի կրակոցներով սպանում է բակում նստած Լյովա Մեհրաբյանին, նրա հորը, եղբորը, քեռուն: Երկու անձ էլ ստանում է մարմնական վնասվածքներ: Նախաքննության
ՄԱՀԱՑԱՎ ԿՈՒՅՐ ԱՂԻԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
2005թ. հոկտեմբերի 28-ին «Արմենիա» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, առանց գիտակցության գալու, մահացավ Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի, 21-ամյա Նունե Բաղդասարյանը (երկու շաբաթ հետո նրա հարսանիքը պետք է լիներ): Հոկտեմբերի 19-ին Նունեն կույր աղիի թեթեւակի բորբոքմամբ ընդունվել է «Արմենիայի» 2-րդ վիրաբուժական բաժանմունք, ուր երեկոյան կատարվել է վիրահատություն՝ վիրաբույժ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ: Մինչ «Արմենիա» դիմելը, Նունեն
«Արաբկիրից աղբը չի պակասում»
Բողոքում են Արաբկիր համայնքի բնակիչները Ի տարբերություն մյուս համայնքների, Արաբկիր համայնքի բնակիչները տարին կլոր աղբահանությունից դժգոհ են: «Արդեն շաբաթից ավելի է, մեր բակում աղբահանություն չի կատարվել: Աղբն այնքան է ավելացել, որ մարդկանց ճանապարհը փակել է, անցնելու տեղ չկա: Բախտներս բերել է, որ ձմեռ է, թե չէ հակահիգիենիկ վիճակից խոլերա կսկսվեր»,- երեկ «Առավոտին» բողոքեցին Գրիբոյեդովի 5ա
«ՈՐՍԱՍԻՐՈՒԹՅԱՆ» ՀԵՏԵՎԱ՞ՆՔ Է
«Սիսիանցի» գայլը կամ շատ սոված էր, կամ՝ կատաղած, կամ էլ շան տեղ էին պահել Թե ինչու էր Սյունիքի անտառներից գայլը իջել-հասել մարդկանց բնակավայր եւ հարձակվել Սիսիանի Բռնակոթ եւ Ույծ գյուղերի յոթ բնակչի վրա ու նրանց կծել՝ մասնագետները մի շարք պատճառներ են նշում: Հիշեցնենք, որ հունվարի 10-ին գայլի կծոցներից մարմնական վնասվածքներով Սիսիանի հիվանդանոց է տեղափոխվել յոթ
Հաշմանդամին գրքույկ չեն տալիս
Քանաքեռ-Զեյթունի աղբահավաքության համար անաշխատունակ դարձած մարդուն ոչ փոխհատուցում են տվել, ոչ էլ հաշմանդամության գրքույկ: Գրիգոր Կնյազյանն արդեն երեք տարի է՝ կնոջ եւ երկու անչափահաս երեխաների հետ ապրում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մի խղճուկ հյուղակում: Նախկինում Կնյազյաններն ապրել են մայրաքաղաքում: Գրիգորը՝ տան միակ աշխատող ուժը, եղել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի աղբահավաք մեքենավարը, բայց աշխատանքի ընթացքում ընկնելով
Ո՞ՒՐ ԵՆ ԳՆԱՑԵԼ USAID-Ի ՓՈՂԵՐԸ
Ամերիկացիների տրամադրած նվերը, հավանաբար, տեղ չի հասել Երեւանի քաղաքացիներից մեկը՝ Արթուր Կարապետյանը, արդեն քանի տարի է՝ իր նախաձեռնությամբ պայքարում է անշարժ գույքի գրանցման, սոցիալական ապահովության, առողջապահության եւ այլ ոլորտներում առկա կոռուպցիայի դեմ: Նա սեփական հետաքննություն է անցկացրել՝ պարզելու, թե այս կամ այն ծրագրի շրջանակներում տեղակամ կամ միջազգային կառույցների տրամադրած գումարներն ուր են գնում: Հերթական ուսումնասիրություններից
ՀԱՆՈՒՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ
ԱՄՆ կառավարությունը կշարունակի նպաստել հայ-թուրքական սահմանի բացման հարցին: Այդ մասին, ըստ «Արմինֆոյի», հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնտոնի Գոդֆրին Երեւանում «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» միջազգային խորհրդաժողովի անցկացմանը նվիրված միջոցառման ժամանակ: Նրա խոսքերով, սահմանի բացումը կնպաստի ոչ միայն սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացմանը, այլեւ՝ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Սահմանի ապաշրջափակումը շահավետ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՔԱՅԼԵՐԻ ՊԱՇԱՐԸ ԴԵՌ ՍՊԱՌՎԱԾ ՉԷ
2000-ից սառեցված են Տրանսկասպյան գազամուղի աշխատանքները, թեպետ Եվրամիությունը որոշակի դրամաշնորհներ է հատկացրել նախագծի բնապահպանական եւ ֆինանսատեխնիկական փորձաքննությունների համար: Այս հանգամանքը մատնանշելով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն ասաց. «Տրանսկասպյան գազամուղը պետք է միացնի Թուրքմենստանն Ադրբեջանին Կասպից ծովի հատակով, այնուհետեւ միացվի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին, որը հետո պետք է Նաբուկո կառուցվելիք գազամուղով շարունակվի դեպի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպա: Այսպիսով