Օրվա լրահոսը
97 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ 10 ՏՈԿՈՍԻ ՀԱՄԱ՞Ր
Անդրադառնալով «Տարեգրի» հրապարակած լուրին, որ Հայկ Բաբուխանյանը նախագահի 2003-ի ընտրություններում գործել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահի դեմ՝ վաստակելով 97 հազար դոլար՝ Արամ Կարապետյանը երեկ լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ ՍԻՄ նախագահության անդամ Գեղամ Գրիգորյանն իրեն հայտնել է, թե 2003-ին Հայկ Բաբուխանյանը վաճառել է ընտրական հանձնաժողովներում ՍԻՄ-ի տեղերը՝ դրանով իսկ նպաստելով Արամ Կարապետյանի ստացած քվեների 10%-ով
ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Մոսկվայի շախմատիստի կենտրոնական տան մեծ դահլիճում մեկնարկեց աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի ծննդյան 70-ամյակին նվիրված 20-րդ կարգի շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ներկայիս տասը լավագույն գրոսմայստերները: Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, ՖԻԴԵ-ի գավաթակիր, հայաստանցի Լեւոն Արոնյանը մեկնարկային հանդիպումում պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մորոզեւիչին: Հավակնորդների մրցամարտում Լեւոնի ապագա մրցակից, նորվեգացի Մագնուս Կարլսենը տանուլ տվեց Բորիս Գելֆանդին
ՍԻՐՈ ԳԵՆԸ ԳՏՆՎԵԼ Է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում: Հիվանդության միջազգային համարն է F 63.9: ԱՀԿ-ն սերը՝ խաղամոլությունից, մոլագարությունից, ալկոհոլիզմից հետո վերագրել է հոգեկան շեղումների՝ «Սովորույթների ու հակումների խանգարում» կետին: Այլ կերպ՝ այս կետը կոչվում է «Սովորույթների եւ հակումների խանգարում չճշտված»: Սիրո պատճառով բժիշկները «իրարանցում» վաղուց են բարձրացնում, բայց ԱՀԿ-ի համար վերջին
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
ԱՀՌԾ-ն վերանայվում է. ինչո՞ւ ՀՀ կառավարությունը, համագործակցելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ, ձեռնարկել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի վերանայման գործընթացը, որը ներառում է ինչպես մասնագիտական, այնպես էլ հանրային քննարկումներ: Հասարակական երկխոսության արդյունքում ակնկալվում է վեր հանել աղքատության հաղթահարման տեսանկյունից առավել կարեւոր եւ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, մասնագիտական քննարկումների միջոցով ձեւավորել առաջարկությունների ոլորտային փաթեթը եւ կազմել ԱՀՌԾ
Կյանքից քշվածները
«Առավոտը» այցելեց նախկին դատապարտյալների հանրակացարան Երեւանի Էրեբունի համայնքի Վարդաշեն 6 փողոցի 66 եւ 68 շենքերում մի քանի տարի է՝ ինչ բնակվում են նախկին դատապարտյալների 50 ընտանիքները: Երեխաների թիվն այստեղ 70-ն է: Տարածքում որեւէ պաշտոնյա, որեւէ պատգամավոր կամ պատգամավորության թեկնածու, որեւէ սոցիալական ոլորտի աշխատակից երբեք չի եղել: Անգամ՝ որեւէ լրատվամիջոց: Սերոբ Մինասյանի կնոջը տեսանք այն պահին,
ՈՉ ԹԵ ՀԻՄՆԱԴՐԱՄ, ԱՅԼ՝ ՀԱՏՈ՛ՒԿ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Այդպիսին ապագայում կարող է լինել Գիտությունների ազգային ակադեմիան ԳԱԱ նախագահությունը երեկ քվեարկության արդյունքում հաստատեց ակադեմիական 3 ինստիտուտների տնօրենների թեկնածությունները: Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն դարձավ միակ թեկնածուն՝ Բագրատ Բատիկյանը, ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում՝ Վլադիմիր Սահակյանը։ Այս երկու տնօրենների հարցում տարակարծություններ գրեթե չկային: Իրավիճակն ավելի հետաքրքիր էր մեխանիկայի ինստիտուտի դեպքում: Այստեղ, ինչպես նշել ենք, գիտխորհուրդն առաջադրել էր
Բաղդասարովի վճարած հարկերը չեն երեւում
Ըստ նրա, ինքն ավելի շատ մաքսային տուրքերն է վճարում Վերջին շրջանում Հայաստանում ցեմենտի գները կրկնակի թանկացան, ընդ որում՝ գները միաժամանակ բարձրացրին թե՛ «Միկա ցեմենտը» եւ թե՛ «Արարատցեմենտը»: Սա կասկածի տեղիք տվեց, որ հնարավոր է ցեմենտի արտադրությամբ զբաղվող այս երկու խոշոր ընկերությունները միմյանց հետ համաձայնության են եկել եւ առանց հիմնավորումների՝ գները նույն չափով բարձրացնում են: Սակայն
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՆՁԱՄԲ
Հարկային մարմինները կառավարության որոշումն անտեսում են Բազմաթիվ հարկատուներ լուրջ դժգոհություններ ունեին, որ հարկային տեսչություններում նույնիսկ հասարակ հաշվետվություն ներկայացնելիս մեծ քաշքշուկների մեջ են ընկնում, հարկատուներին ժամերով, երբեմն՝ օրերով սպասեցնել են տալիս, նվաստացնում են ու անհիմն պատճառաբանություններով մերժում, մինչեւ որ նրանք հարկահավաքներին համապատասխան վերաբերմունք ցույց չտան: Հարկատու-հարկահավաք շփումը հնարավորինս կրճատելու, փաստաթղթերի, հաշվետվությունների ընդունման պարզեցված կարգ հաստատելու համար
ԱՄՆ-Ն ՈՒ ՌԴ-Ն «5» ԴՐԵՑԻՆ ՄԵՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ
Վաշինգթոնի, Մոսկվայի եւ Բրյուսելի առաջատար մասնագիտական կենտրոններից արդեն իսկ ստացվել են Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի նախագծի փորձագիտական եզրակացությունները: Այս մասին հայտնի դարձավ այն հարցազրույցից, որ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը վարել է հայեցակարգը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի հետ, որը նաեւ այս ծրագրի գիտական ղեկավարն է եւ քաղաքական գիտությունների դոկտոր: Միջանկյալ
ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾՅԱԼՆԵ՞Ր
«Ահազանգ» վերնագրված կոչի՞ն էլ կհետեւի Հայաստանի մի խումբ մտավորականների պահանջը՝ չշահարկել մտավորականության անունը, քանի որ մտավորականության անունից խոսել կարող են միայն մտավորականները։ «Վտարանդի հայ գրողների ու մտավորականների միություն»՝ այսպես է կոչվում այն կազմակերպությունը, որի անդամներ են Շվեդիայից Վահե Ավետյանը («Անկախության Բանակ», «ԷսթաբլիշՄԵՆԹ», «Դեսից, դենից», «Բաղդասար, Լոքի, Նիլս, Շվեյկ…» եւ այլ գրքերի հեղինակ), ԱՄՆ-ում բնակվող եւ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՃՆՇՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Կոնկրետ օրինակներ՝ երբ ռուսական կողմը կարողանում է իր տնտեսական լծակներն օգտագործել քաղաքական նպատակներով: Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար ու հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով այն հարցադրմանը, թե՝ «հաշվի առնելով, որ ռուսական կողմը կարողանում է իր տնտեսական լծակները օգտագործել քաղաքական նպատակներով, մտավախություն չունի՞, որ ռուսական կապիտալի մասնաբաժինը ավելանում է, եւ կարեւոր ստրատեգիական օբյեկտները դառնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
Այս շենքում ապրում է նախկին դատապարտյալների 50 ընտանիք: Բնակիչների մեծ մասը գործազուրկ է եւ ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Օրեր առաջ այստեղ երեխա ծնվեց՝ 850 գրամ քաշով: Կարդացեք
«ՀՀԿ-ն չափից ավելի է անդրադառնում այդ խնդրին»
ՕԵԿ-ՀՀԿ կռիվների վերաբերյալ ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը «Կարծում եմ, Հայաստանում այլեւս մարդ չմնաց, որ չիմանա, որ լուծարվել են ԱԺ մի քանի կառույցներ: ԱԺ-ն շարունակում է շատ լավ աշխատել, ոչ պակաս արդյունավետությամբ, կարող եմ ասել՝ անգամ ավելի արդյունավետ: Վերջերս, երբ դատարանում վիճարկվում էր ոչ թե որոշ կառույցների լուծարման խնդիրը, այլ ծանուցման փաստաթղթի ձեւակերպումը,
Կախե՞լ, թե՞ չկախել Սադամին
Իրաքի գերագույն դատարանը կիրակի օրը երկրի նախկին ղեկավար Սադամ Հուսեյնին դատապարտեց մահապատժի՝ «կանխամտածված սպանության» համար, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: 69-ամյա Հուսեյնը մեղադրվում էր մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ 1982 թ. մահափորձից հետո Դուջաիլի 148 շիա բնակիչների սպանությունը հրահանգելու մեջ: Դատավոր Ռաուֆ Ռաշիդ Աբդել Ռահմանը հայտարարել է, որ «պատժի առավելագույն չափը պետք է ի կատար ածվի»:
ՀԱՑԱԴՈՒԼ՝ ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՅԻ
Այսօրվանից Գլխավոր դատախազության շենքի դիմաց անժամկետ հացադուլի է նստելու Ֆրանսիայում կացության հատուկ կարգավիճակ ունեցող Ռազմիկ Հարությունյանը: Սեպտեմբերի 7-ից առեւանգվել է նրա 1-ամյա աղջնակը՝ Լուիզան (լուսանկարում): «Կնոջս մահից հետո բացառապես ես եմ իրականացրել նրա խնամքն ու դաստիարակությունը, նա կապված է ինձ եւ նրանից բաժանվելը ծանր սթրեսային վիճակի մեջ է գցել ինձ»,- ՀՀ գլխավոր դատախազին երեկ ուղղված
ՀԱՍՏԱՏՎԵՑ ԵՎՍ ՉՈՐՍ ՏՆՕՐԵՆ
Նոյեմբերի 3-ին ԳԱԱ նախագահության նիստում կայացած ընտրությունների արդյունքում հաստատվել են 4 ՊՈԱԿ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենների թեկնածությունները: Այս մասին հայտնում են ԳԱԱ լրատվականից: ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել է Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում՝ Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրենի պաշտոնում՝ Տիգրան Զարգարյանը, ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի
ԵՆԹԱԴՐՈՒԹՅԱՄԲ՝ ՉՈՐՍ ՏԱՐԻ ՏՎԵՑԻՆ
Երեկ ժուռնալիստների միությունում ասուլիս էին հրավիրել փաստաբաններ Ռոբերտ Գրիգորյանը, Զարուհի Փոստանջյանը, Հայկ Ալումյանը: Վերջին երկուսը տեղեկացրին, որ այսուհետեւ իրականացնելու են «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պաշտպանությունը: Տեղեկացնենք, որ քրեական գործերով վերաքննիչ դատարանում նոյեմբերի 7-ից սկսվելու է խմբագրի վերաքննիչ բողոքի քննությունը: Փաստաբան Ռ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 16-ին դիմել են պաշտպանության նախարարություն եւ սպասում
ՀՐԱՎԻՐԵԼ Է ՊԵՏԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ
Երեկ ԱՄՆ դեսպանատանը հրավիրված մամլո ասուլիսի հյուրերն էին կոմպոզիտոր Լորա Կամինսկին (ԱՄՆ) եւ հայ կոմպոզիտոր-դաշնակահար Արթուր Ավանեսովը: Երեւանի պետական կոնսերվատորիայի հրավերով, CEC ArtsLink ծրագրի դրամաշնորհի շնորհիվ բանախոսները եւ դաշնակահարուհի Մարգարիտա Սարգսյանը առաջիկա 3 օրերի ընթացքում համերգներով հանդես կգան Նարեկացու անվան արվեստի ինստիտուտում եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ
«Առավոտը» տեղեկացրել էր «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար 2»-ի որոնման աշխատանքների մասին: Նոյեմբերի 5-ին ավարտվեցին «Սուպերսթարի» առաջին լսումները՝ մասնակցությամբ Գյումրիի, Վանաձորի, մյուս մարզերի եւ Երեւանի իրենց աստղ երեւակայող երիտասարդների: Կապվեցինք մրցույթի ժյուրիի անդամ Նաիրա Գյուրջինյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ, իրենք՝ ժյուրիի անդամները, մարզային լսումներից հետո մի փոքր մտահոգվել են. «Երբ սկսվեցին երեւանյան լսումները, ոգեւորվեցինք՝ հանդիպելով, կասեի նույնիսկ,
Օլիգարխները խանգարո՞ւմ են անկախ մամուլի կայացմանը
Ըստ մասնագետների, լրագրողները փաստերին անդրադառնում են միայն ասուլիսային մակարդակով «Ժուռնալիստիկան այժմ ոչ բավարար մակարդակի վրա է: Ժուռնալիստն իրեն սոցիալապես պաշտպանված չի զգում, քանի որ չկան համապատասխան լծակներ»,- ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում երեկ մեկնարկած «ԶԼՄ-ները ժամանակակից աշխարհում. 21-րդ դարի մարտահրավերներ» թեմայով գիտաժողովի ժամանակ ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռադիոհեռուստատեսային բաժնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը: Նա բացթողում
ԱՐՏԱՔՍՈՒՄՆԵՐԻ «ՄՇԱԿՈՒՅԹԸ» ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է
114 մարդ կարող է փողոցում հայտնվել Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Մխիթար Գոշ» համալսարանի գործի քննությունը: Համալսարանը պահանջում է վտարել բնակիչներին՝ իրեն պատկանող շենքից: Ինչպես «Առավոտն» արդեն տեղեկացրել է, խնդիրը վերաբերում է 49 ընտանիքի, որոնք բնակվում էին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ՊՏՈՒ-ի հանրակացարանային մասնաշենքում: Համալսարանն այդ շենքը գնել է 40 հազար դոլարով եւ սեփականատիրոջ
Ընտանիքը ճաշարանի հույսին է
Սնվում են սեզոնից սեզոն «Թող իշխանությունները գան ու տեսնեն, թե գյուղերում ինչ աղքատություն է տիրում, թե չէ՝ միայն քարոզարշավից քարոզարշավ են գալիս խոստումներ տալիս ու մոռանում»,- ՀՀ իշխանությունների գործելաոճը սերտած ասում են Արագածոտնի մարզի Կարին գյուղի բնակիչները: Այս գյուղը հիմնականում բնակեցված է Ադրբեջանից գաղթած փախստականներով, որոնք արդեն 18 տարի ապրում են տնակներում: Ֆելիքս Սարգսյանի ընտանիքը
ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐ ԵՆ
Ոստիկաններն այլեւս չեն կարող այգում բռնելով՝ նրանց ստիպողաբար բուժստուգման ուղարկել Ոստիկանները սերտորեն համագործակցում են մարմնավաճառների հետ, ավելին՝ նրանք այդ բիզնեսում իրենց մասնաբաժինն ունեն եւ արգելելու փոխարեն՝ մարմնավաճառների համար տանիք են հանդիսանում: Թերեւս այդ է պատճառը, որ այսօր Հայաստանում մաշկավեներական հիվանդությունների թիվը զգալի աճել է: Եթե նախկինում ոստիկանները հասարակական վայրում անառակաբարո գործողությունների համար մարմնավաճառներին տանում էին
ԷԼԻ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՕԵԿ-Ի ԴԵՄ
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ խմբակցության անդամներ Մհեր Շահգելդյանն ու Հեղինե Բիշարյանը շաբաթ օրը հանդիպումներ ունեցան Սեւանում ու Գավառում, որոնք անցան լեփ-լեցուն դահլիճներում՝ չնայած հարուցված տարաբնույթ ճնշումներին: Հատկապես ակտիվ էին Սեւանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք հասցրել էին համապատասխան զգուշացումներ անել թե՛ տեղական հեռուստաընկերությանը, թե՛ բնակչությանը: Դահլիճից ոչ հեռու պատգամավորներին հետեւում էին այս կառույցների պետհամարանիշներով
«Շատ մարդիկ իրենց մասին չափազանց մեծ կարծիքի են»
Երեկ խորհրդարանում քննարկվում էր պաշտպանության համար բյուջեով նախատեսված հատկացումների հարցը: Խորհրդարան էր եկել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ով փակ նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: – Ձեր զբաղեցրած որեւէ դիրքը չի ենթադրում ջրագծի կառուցում, ինչպե՞ս եք բացատրում ձեր մասնակցությունը ջրագծերի բացմանը: – Դուք շատ լավ գիտեք, որ ես միայն պաշտպանության նախարար չեմ, սա՝ մեկ, երկրորդ, իսկ
ԱՆԳԵՏ ԵՎ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՔ
Նաեւ այսպես են հակադարձում մեր պաշտոնյաները «Freedom House» հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը՝ «Հազարամյակի մարտահրավերներ»-ով Հայաստանին օգնության տրամադրումը դադարեցնելու կոչի պատճառով: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, որը Հայաստանի անունից մարտի 27-ին ԱՄՆ-ում ստորագրել էր «Հազարամյակի մարտահրավերներ»-ի 235,65 միլիոն դոլար արժողության ծրագրի համաձայնագիրը, այժմ «Առավոտին» եւ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում պնդեց. «Որեւէ խնդիր չկա: Ունենք 3
ԴԱՇԻՆՔԻ ՀԱՄԱՐ «ԲԱՑ ՆԱՄԱԿԻ» ԺԱՆՐԸ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՉԷ
Բոլոր դեպքերում «Արդարություն» դաշինքը նույնքան բաց տեքստով էլ պատասխանում է Ռուբեն Թորոսյանի «բաց նամակին»: Անցած ուրբաթ օրը «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը գրավոր առաջարկություն էր արել ՀՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին՝ արձագանքել ՍԻՄ-ում տեղի ունեցող գործընթացներին եւ «Արդարություն» խմբակցության ընտրահանձնաժողովների տեղերի վաճառքի մասին բացահայտումներին՝ համարելով, որ դա պետք է լինի
ԿՈՐԵԼ ԵՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄՏՔԵՐ
Նախորդ շաբաթ, երբ խորհրդարանի 334 սենյակի մոտ «Առավոտը» հարցազրույց էր անցկացնում ԱԺԴ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Արշակ Սադոյանի հետ՝ օղու գովազդի եւ դրա ծանր հետեւանքների մասին, նույն այդ րոպեների ընթացքում 334 սենյակից անհետացել է պարոն Սադոյանի պորտֆելը, որում կային մեծ թվով փաստաթղթեր, գրառումներ, օրինագծեր եւ այլ արժեքավոր իրեր: Ուրբաթ օրվանից պարոն Սադոյանը փնտրում է իր
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանչորսերորդ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐ Ժամերով գլուխս կախում էի գրասեղանիս ու էդ ճերմակ թղթիս վրա, բայց գլխիս մեջ ոչ մի տող չէր ծագում, որովհետեւ էդ նույն գրասեղանիս դարակներից մեկում զինգրքույկս էր, որի մեջ անվանս դիմաց գրված էր՝ պՒՐպռՑՏՐ, եւ ապա՝ րՑՈՐՔՌռ րՑՐպսՏՍ, ու չնայած բանակիս ողջ ընթացքում նկարիչ էի աշխատել ու ոչ
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ի վիճակի կլինեք ներազդել մտերիմների ու հարազատների վրա: ՑՈՒԼ 21.04-21.05: Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք ձեր խոսքին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը հագեցած կլինի արկածներով ու ոչ ստանդարտ իրադարձություններով: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը կանցնի թեթեւ եւ ձեզ բավականաչափ հաճույքներ կպատճառի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աշխատեք կատարել ձեր տված խոստումները: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ստեղծագործական ոլորտի մարդկանց համար օրը հաջող կլինի: ԿՇԵՌՔ