Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼ՝ ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՅԻ

Նոյեմբեր 07,2006 00:00

\"\"Այսօրվանից Գլխավոր դատախազության շենքի դիմաց անժամկետ հացադուլի է նստելու Ֆրանսիայում կացության հատուկ կարգավիճակ ունեցող Ռազմիկ Հարությունյանը: Սեպտեմբերի 7-ից առեւանգվել է նրա 1-ամյա աղջնակը՝ Լուիզան (լուսանկարում): «Կնոջս մահից հետո բացառապես ես եմ իրականացրել նրա խնամքն ու դաստիարակությունը, նա կապված է ինձ եւ նրանից բաժանվելը ծանր սթրեսային վիճակի մեջ է գցել ինձ»,- ՀՀ գլխավոր դատախազին երեկ ուղղված դիմում-բողոքում գրել է Ռ. Հարությունյանը: Վերջինիս պնդմամբ, իրեն հացադուլից կարող է հանել միայն իր երեխան, որին երկու ամիս է՝ ինչ չի տեսել: Երեխան, «Առավոտի» տեղեկություններով, գտնվում է մորական տատի՝ Սոֆյա Ավետիսյանի մոտ, որի նկատմամբ քրգործ է անգամ հարուցվել: Ս. Ավետիսյանը նախորդ շաբաթ «Առավոտում» էր: Նա ասաց, որ լուրջ մտավախություն ունենալով, թե իր մահացած աղջկա երեխային հայրը տանելու է Ֆրանսիա, դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան՝ հոր իրավունքները սահմանափակելու եւ երեխային իրենց մոտ թողնելու համար: «Երեխային տարա ման տալու եւ պահեցի ինձ մոտ»,- ասաց տատիկը: Սակայն այս ամենով հանդերձ, երեխային իրավապահները որոնում են եւ չկա որեւէ իրավական փաստաթուղթ՝ հորից զրկելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել