Օրվա լրահոսը

Կարեւորը Վենետիկի հանձնաժողովն է

ԿԸՀ-ի եւ ընդդիմադիրների դժգոհությունները երկրորդակա՞ն են Երեկ պաշտոնական շրջանառության մեջ է դրվել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում են 100 տոկոս համամասնական ընտրություններ: Այսպիսով՝ ընտրական օրենսդրությունը բարեփոխելու նախագծերն այժմ 3-ն են: Մի տարբերակը Շավարշ Քոչարյանինն է, մյուսը՝ այսպես կոչված, միասնական նախագիծն է: Սակայն ընդդիմադիրները թերեւս հրաժարվեն այս վերջին նախաձեռնության հեղինակային

ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼ, ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սա է կրիմինալի դեմ պայքարի դեղատոմսը՝ ըստ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի Հայաստանյան ընդդիմությունն այս օրերին, առավել, քան երբեւէ, կենտրոնացած է երկրում կրիմինալի դեմ պայքարի վրա, որով նա պայմանավորում է նաեւ գալիք ընտրությունների անցկացումն ու դրանց համապատասխանությունը ժողովրդավարության չափանիշներին: Ավելին, ընդդիմադիր շատ գործիչներ այսօր հայտարարում են իշխանության մեջ սողոսկած քրեականացված տարրերի անունները հրապարակելու մասին: Պարզ

Ի՞ՆՉ Է ՓՈԽԵԼ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ

ԱԺ նախագահը օգոստոսի սկզբին մեր թերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ ամսվա վերջին ներկայացնելու է ԱԺ աշխատակազմի նոր կառուցվածքը: Խոստացել էր, թե այդ նոր կառուցվածքը, արված քայլերը նախ ներկայացնելու է ԱԺ խմբերին ու խմբակցություններին, իսկ հետո նաեւ՝ լրագրողներին: Երեկ առավոտյան պրն Թորոսյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցել էին ԱԺ հանձնաժողովների նախագահները, խումբ-խմբակցությունների ղեկավարները: Իսկ հետո

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Հարմար օր է բնատուր տաղանդը ցուցադրելու համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Բոլոր ֆինանսական հարցերը լուծելի են: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ամբողջ օրը կանցնի բարեկամության ու հաջողության նշանաբանով: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Բոլոր խնդիրներն այս կամ այն կերպ կապված են ֆինանսների հետ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աշխատեք խուսափել մարդկանց հետ բախումների վտանգից: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Նպաստավոր օր է նոր գործ սկսելու համար:

«ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԱՆՔՈՎ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ»

Համոզված են Նիկոլայ Վալուեւն ու նրա մարզիչ Մանվել Գաբրիելյանը Նիկոլայ Վալուեւը իր գյումրեցի մարզիչ Մանվել Գաբրիելյանի հետ միասին արդեն երեք շաբաթ է, ինչ Ծաղկաձորում նախապատրաստվում է հոկտեմբերի 7-ին Չիկագոյում նշանակված չեմպիոնական գոտու պաշտպանման մենամարտին: Այդ օրը նրա մրցակիցը լինելու է ամերիկացի Մոնտի Բարրետը: Վալուեւի հետ են նաեւ նրա մայրը՝ Նադեժդա Միխայլովնան ու չորսամյա որդին՝ Գրիգորին:

Հումորիստները՝ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում

Դատապարտյալի տպավորությունները Այս տարվանից ապրիլի 1-ը պետականորեն ընդունվել է որպես Հումորի եւ երգիծանքի օր: Այդ առիթով «Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերությունը հայտարարել էր «Լավագույն սցենար»՝ էստրադային-բեմական ժանրի երգիծական եւ հումորիստական մենախոսությունների, մանրապատումների մրցույթ: ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից խրախուսական մրցանակի արժանացանք ես՝ Գնել Սամսոնի Քարամյանս եւ Գուրգեն Հովհաննեսի Մնացականյանը: «Վարդաշեն» ՔԿՀ-ում խրախուսական մրցանակները մեզ հանձնելու էին

«ՄԻՍՍ ԿՈՎԿԱՍԸ»՝ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ադրբեջանցիները վայնասուն են բարձրացրել մրցույթի անցկացման վայրի պատճառով Սեպտեմբերի 2-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Միսս Կովկաս-2006» տիտղոսի շնորհման արարողությունը: Մրցույթի կազմկոմիտեի նախագահ, FASHION GROUP ընկերության հիմնադիր Արման Անտոնյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ մրցույթը կանցկացվի «Խաղաղություն Կովկասում» կարգախոսի ներքո: Հյուրերն ու մասնակիցները նախ կհյուրընկալվեն ԼՂՀ-ում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, կտեղեկացվեն Հայաստանի

Երեխային դատապարտում են գործազրկության

Փոքր երկրում տարեկան 100-ից ավելի դիվանագե՞տ Կենտրոնական կարգով այս տարի անցկացված բուհական ընդունելության քննություններին՝ նախատեսված 34388 դիմորդից մասնակցել է 31277-ը, որից 18-20 միավոր է ստացել 8342-ը, իսկ անբավարար գնահատական՝ 4056 դիմորդ: Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը երեկ հրավիրված մամլո ասուլիսում նշեց, որ «20» միավոր ստացել է 1433, «19» միավոր՝ 3452 դիմորդ: Արդեն

ԿԸՆԴՈՒՆՎԻ՞ ՀԱՅ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՕՐ

15 տարում Հայաստանի անկախ պետությունը դեռ չի կողմնորոշվել Ստեփան Զատիկյանի հարցում «Հանուն հայրենիքի. հիրուր խետ» ազգային գաղափարախոսական ամսաթերթի (օգոստոսի 11) «Հայ քաղբանտարկյալներ» խորագրում ԽՍՀՄ քաղբանտարկյալ, «Հարթակ» թերթի գլխավոր խմբագիր Մերուժան Հովհաննիսյանն առաջարկել էր օգոստոսի 26-ը հռչակել «Հայ քաղբանտարկյալի օր»: Նախկին քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանը երեկ «Առավոտի» հարցմանը, թե ինչպիսին է իր կարծիքը քաղբանտարկյալի օր հայտարարելու առաջարկությանը,

Ճարտարապետի ծրագրերը չիրականացան

Օրեցօր Արթիկը դատարկվում է Արթիկ քաղաքի հատակագիծը կազմելիս ճարտարապետ Ա. Միրիջանյանը հաշվարկել էր, որ 2010թ. Արթիկի բնակչությունն այնքան է ավելանալու, որ անհրաժեշտություն է առաջանալու քաղաքի սահմաններն ընդլայնել: Այդ ժամկետին մնացել է ընդամենը 4 տարի, սակայն Արթիկը մարդաշատ դառնալու փոխարեն մարդազրկվել է: Եթե ցանկանաս փողոցում որեւէ մեկից հարց ճշտել՝ ստիպված ես սպասել կամ մոտ 5 րոպե

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ «ՄՈՆՈՒՄԵՆՏԻՆ»

Շուտով «Մայր Հայաստան» արձանը կշրջապատվի բարձրահարկ շենքերով Օրերս Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը էլիտար բնակարանաշինությամբ զբաղվել ցանկացող բիզնեսմեններին հիասթափեցրեց, հայտնելով, որ մայրաքաղաքի կենտրոնում շինարարություն անելու համար ազատ տարածքներ չկան եւ կենտրոնն այլեւս չի կարող քաղաքաշինական ֆունկցիաներ իր վրա վերցնել: Թերեւս սա է պատճառը, որ քաղաքային իշխանությունները արդեն «էլիտար» շենքեր, օբյեկտներ կառուցելու համար բլուրների վրա են

ԻՆՉՊԵՍ ԾԱԽՍԵԼ 60 ՀԱԶԱՐ ԵՎՐՈՆ

ԻՆՉՊԵՍ ԾԱԽՍԵԼ 60 ՀԱԶԱՐ ԵՎՐՈՆ «Առավոտը» տեղեկացրել էր հուլիսի 26-31-ը Յուրմալայում կայացած «Նովայա վոլնա» ժամանակակից երգի երիտասարդ կատարողների 5-րդ միջազգային մրցույթին մասնակցած արցախցի երգիչ Ռազմիկ Ամյանի մասին, ում աջակցել էր ԼՂՀ կառավարությունը: Հիշեցնենք, որ նա գրավեց 9-րդ տեղը եւ արժանացավ հատուկ մրցանակի՝ օրիգինալ երգի լավագույն կատարման համար: Ի դեպ, 2005թ. Ստեփանակերտում կայացած «Ընծա» համահայկական մրցույթում

«ՀՀ օրենսդրությանը չի համապատասխանում»

Այս եզրակացությունն է տվել ԱԺ իրավաբանական ծառայությունը պետական ծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու նպատակով ԱԺ աշխատակազմում շրջանառության մեջ դրված ծանուցմանը: Ըստ այս եզրակացության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հ. Քոթանյանի կողմից ստորագրված 31.07. 2006թ. ծանուցման մեջ նշված է,որ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողը, «Աշխատանքային օրենսգրքի» 115 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2 ամիս առաջ ծանուցվում է ԱԺ աշխատակազմում կատարված

ԱՅՍՊԻՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ, ՈՉՆՉԱՑՆԵԼ

Ասում է ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը – Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դարձյալ խոսվում է աջ ուժերի հնարավոր համախմբման մասին: Նման դաշինքներ ստեղծելու ծրագիր կա ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարներում: – Կարծում եմ, որ հիմքեր չկան այդ աստիճանի տարբերակելու երեւույթները: Ընդամենը տեղի է ունենում ժողովրդավարական ուժերի համախմբում: Ըստ էության, այն, ինչ կատարվում է Բաբկեն Արարքցյանի, Վազգեն

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ԶՈՐԱՀԱՎԱՔԻ»

Իսկ առաջիկա ընտրությունները, ՍԻՄ նախագահի ասելով, անցնելու են «պատերազմական իրավիճակում» Քանի որ ամառվա տապն այս աշնանը ճտեր հաշվելու իմաստով ավելի գործնական է իշխանական ճամբարում ներկայացված կուսակցությունների համար, ընդդիմությանը մնում է միայն հետեւել այդ գործընթացին ու արձագանքելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցադրումներին դրանց առնչությամբ՝ սահմանափակվել մեկնաբանություններ անելով: Այս օրերին որեւէ ընդդիմադիր գործիչ խոսելով իր գլխավորած կամ ներկայացրած կուսակցության

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Այսօր դուք շրջապատի ոգին կարող եք լինել, եթե կոպիտ սխալներ թույլ չտաք: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր էներգիան այսօր անսպառ է: Աշխատեք օգտվել դրանից ու լուծել անձնական խնդիրները: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը նպաստավոր է գործընկերների հետ աշխատելու համար: Եղեք նախաձեռնող: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Չինովնիկների հետ լեզու գտնելը դժվար կլինի: Խուսափեք կտրուկ արտահայտություններից: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Կարողացեք ճիշտ

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՄԻՐԱՆԴԱՆ ՈՒԺԵՂ
ԿՈՂՄԵՐ ՉՈՒՆԻ»

Շաբաթ օրը, օսոստոսի 26-ին, մնացել պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պաշտոնական հավակնորդ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մենամարտում, պաշտպանելու է իր գոտին: Օրերս Արթուրը լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել է, թե ինչպես է ընթանում նախապատրաստությունը, ասել, թե ինչ է մտածում հերթական այս մրցակցի մասին: – Արթուր: Տիտղոսի պարտադիր պահպանումը կայանալու է Գերմանիայի

«Շատ մարդկային կատակերգություն»

Դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանի նոր աշխատանքը Ճանաչված դերասան Աշոտ Ադամյանին հարկ չկա ներկայացնելու. նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, խաղացել մի շարք ներկայացումներում, հանդես եկել նաեւ իբրեւ ռեժիսոր: 10-ամյա ընդմիջումից հետո այժմ նա որպես ռեժիսոր աշխատում է «Շատ մարդկային կատակերգություն» (ըստ ամերիկացի դրամատուրգ Բեռնարդ Սլեյդի) պիեսի վրա: Սեպտեմբերի 8-ին եւ 9-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի

ՈՒՐԱԽ ՀԱՆԳԻՍՏ՝ «ՏՈՆՈՒՍԻ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ

Այս տարի հուլիս-օգոստոս ամիսներին, «Տոնուս» շինարարական կազմակերպության օժանդակությամբ, 8-14 տարեկան 200 երեխա տասնօրյա հանգստի է մեկնել «Գուգարք» ճամբար: Օրերս հանգստացողների վերջին՝ 50-հոգանոց խմբին «Գուգարք» ուղեկցեց «Տոնուսի» նախագահ Աշոտ Տոնոյանը. «Տղաս առաջին խմբի հետ էր այստեղ եկել եւ «Գուգարքի» մասին իմ առաջին մանրամասն ինֆորմացիան նրանից եմ ստացել, չնայած մինչ երեխաներին այստեղ ուղարկելը ես եւ իմ աշխատակիցները

Համաներում հասնում է

Անզգույշ սպանություն կատարածին «համաներելու» փոխարեն տարան ԿԳԲ-ի մեկուսարան 2003թ. մարտի 16-ին Արարատի մարզի Վերին Արտաշատ տանող ճանապարհին մահվան ելքով Վարազդատ Գրիգորյանին վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ըստ գործի տվյալների, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ Գեւորգ Հեքիմյանը իր ՎԱԶ 2102 մակնիշի ավտոմեքենայով ձախ անկյունային եւ կողային մասով հպանցիկ հարվածել է Վ. Գրիգորյանին, որը

«ՓԱՍՏԱԲԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ»

Ըստ Ֆրանսիայում բնակվող, ԼՂՀ ՊՆ Սամվել Բաբայանի պաշտպան, ճանաչված փաստաբան Ժուդեքս Շաքարյանի, «Փաստաբանության մասին» ՀՀ նոր օրենքը սահմանափակում է փաստաբանների իրավունքները: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թ. դեկտեմբերի 14-ին ընդունվեց «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը, որը ՀՀ նախագահը ստորագրեց 2005 թ. հունվարի 13-ին։ Ըստ այդ օրենքի, ՀՀ-ում գործող փաստաբանական երկու միությունները միավորվում են «Փաստաբանների պալատ» կոչվող

Անասնագոմի ջուրը՝ մարդկանց

Լեջան գյուղում ոչ ջուր կա, ոչ գազ, ոչ էլ անասնակեր Գարնանային անձրեւներին հաջորդած երաշտը զգալի վնաս է հասցրել Լոռու մարզի Լեջան գյուղին: Գյուղացիների հաշվարկներով՝ 1 հեկտար ցորենի արտից պիտի ստանային առնվազն 2-3 տոննա բերք, բայց հավաքել են ընդամենը 300 կգ: Լեջանցիներից շատերը պետությունից վարկ էին վերցրել՝ աշնանը այն փակելու ու դեռ մի բան էլ եկամուտ

«ՀԱՎԵՍՈՎ» ՕԲՅԵԿՏ՝ ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ

Կառուցապատողը կանաչ տարածքները վերացնում է՝ բնակիչներին խոստանալով փոխհատուցել օբյեկտի տանիքում բույսեր աճեցնելով: Այն ժամանակ, երբ կենտրոնում ամեն քայլափոխի շինարարություն էր իրականացվում եւ հողհատկացումներ էին լինում բարի, սրճարանի, սաունաների կամ խանութ-սրահների համար, Մալաթիա-Սեբաստիա համայնքում թաղապետարանի բյուջեի հաշվին այգիներ ու հանգստյան գոտիներ էին ստեղծվում: Հիմա, երբ այլեւս կենտրոնում ազատ տարածություն չկա, հերթը հասել է ծայրամասերին: Մալաթիա-Սեբաստիայի Անդրանիկի

Ո՞ՒՄ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ

Ո՞ՒՄ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ «Հանրապետություն» կուսակցությունը չի բացառում Աջափնյակի համայնքապետի ընտրությունների ընթացքում սեփական թեկնածուով հանդես գալու տարբերակը: Այս մասին «Առավոտին» հայտնեց «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա հրաժարվեց բացահայտել, թե ով է իրենց թեկնածուն: Հիշեցնենք, որ այս կուսակցության քաղխորհրդի կազմում է այս համայնքը ժամանակին գլխավորած Ռաֆիկ Մկրտչյանը, որը Էդվարդ Եգորյանի զինակիցներից էր: Սուրենյանցն այս տեղեկությունը

Գուտերեշը գոհ է Հայաստանից

Գուտերեշը գոհ է Հայաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փարիզյան վերջին հանդիպումից հետո հայկական կողմը միջնորդներից հակամարտության կարգավորման նոր գաղափարներ կամ առաջարկներ չի ստացել: Այս մասին երեկ ՀՀ ԱԳՆ-ում կայացած ասուլիսին, որին մասնակցում էր նաեւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը, հայտարարեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա նշեց, որ միջնորդները մտադիր են կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների

«Իրացումը շարունակվում է»

Հիմա հերթը հանրակացարաններինն է Դեռեւս 1990-ից Կոմկուսի բարձրագույն դպրոցի շենքում ապաստան գտած բաքվեցի փախստականները՝ 17 ընտանիք, մտահոգված են, որ մի գեղեցիկ օր իրենք էլ կարող են Հյուսիսային պողոտայի բնակիչների օրինակով փողոցում հայտնվել: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց փախստականներից մեկը՝ Մարինա Սարկիսովան, իրենք մտահոգվելու ավելի քան լուրջ պատճառներ ունեն: Բանն այն է, որ, նրա պատմելով, 16

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԻՐ ՊԱՇՏՊԱՆԻՑ

Նաեւ՝ պաշտպանի մասնակցությամբ իր տված ցուցմունքներից Երեկ «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը, որը հարուցված երկու տարբեր քրգործերով հանդես է գալիս մեկ՝ որպես տուժող, մյուս դեպքում՝ որպես մեղադրյալ, երկու նույնաբովանդակ դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հայկ Մանգոյանին եւ նույն քննչական բաժանմունքի պետի տեղակալ Վիգեն Մեսրոպյանին:

ԱՇՆԱՆԸ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱՎԵԼԻ «ՀԱՌՆԵԼԻ» ԿԴԱՌՆԱՆ

«Ազդակ» ակումբում նման կանխատեսում արեց իր կանխատեսումներով հայտնի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Արմավիրի Նալբանդյան գյուղում ՀՀԿ-ի պաշտպանյալ թեկնածուն արդեն իսկ պարտվեց «Բարգավաճ Հայաստանի» զորակցությունը վայելող թեկնածուին: «Առավոտը» ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք սա իրենց համար ապագա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մտահոգիչ նախանշա՞ն չէ, թե՞ կարծում են, որ մինչ 2007-ը կհաջողեն «Բարգավաճ Հայաստանի» հետ

Արծաթե թիմ ենք

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների չորրորդ առաջնությունում Հայաստանի ծանրորդները երկամարտում արդեն նվաճել են չորս արծաթե մեդալ: Տղաների մրցապայքարում մինչեւ 62 կիլոգրամ քաշային կարգում Սեուլի օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը, պոկում վարժությունն ավարտեց 115 կգ արդյունքով, հրումը՝ 142 կիլոգրամով ու երկամարտի 257 կգ-ով ճանաչվեց այդ տարիքային խմբի Եվրոպայի երկրորդ

ԶԼՄ-ՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐՎՈՔ ՉԷ

Մոտավորապես այս է ԵԱՀԿ ներկայացուցիչ Միքլոշ Հարաշտիի նախօրեին հրապարակած զեկույցի իմաստը Հունիսի 19-21-ը ԵԱՀԿ ներկայացուցիչ Միքլոշ Հարաշտին Երեւանում էր Հայաստանի ԶԼՄ-ների ազատության վիճակն ուսումնասիրելու նպատակով: Երեկ ԵԱՀԿ-ում նա հրապարակել է իր դիտարկումների արդյունքը, ինչը հայաստանցիներիս համար անակնկալներ չի պարունակում: Հիշեցնենք, որ դիտարկման անհրաժեշտությունը ծագել էր 2005թ. նոյեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո ԶԼՄ-ների ոլորտը կարգավորող

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031