Լրահոս
Օրվա լրահոսը

Հումորիստները՝ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում

Օգոստոս 23,2006 00:00

Դատապարտյալի տպավորությունները
Այս տարվանից ապրիլի 1-ը պետականորեն ընդունվել է որպես Հումորի եւ երգիծանքի
օր: Այդ առիթով «Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերությունը հայտարարել էր «Լավագույն
սցենար»՝ էստրադային-բեմական ժանրի երգիծական եւ հումորիստական մենախոսությունների,
մանրապատումների մրցույթ: ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից խրախուսական
մրցանակի արժանացանք ես՝ Գնել Սամսոնի Քարամյանս եւ Գուրգեն Հովհաննեսի Մնացականյանը:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում խրախուսական մրցանակները մեզ հանձնելու էին եկել «Սամվել Ք. Բաղդասարյան»
ընկերության նախաձեռնող խումբը եւ Ռադիո-100.6 FM «Ավրորա» ռադիոընկերությունը: «Սամվել
Ք. Բաղդասարյան» ընկերության նախագահ Սամվել Բաղդասարյանը հանձնախմբի հետ միասին
«Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի ուղեկցությամբ շրջեց հիմնարկի կացարաններում, գրադարանում,
ծանոթացավ եւ զրուցեց դատապարտյալների հետ, ազատություն եւ համբերություն ցանկացավ,
որը մեզ համար ամենաթանկն ու կարեւորն է: Պարոն Բաղդասարյանը մեզ խոստացավ, որ «Մեկից
մեկ» երգիծական շքահանդեսը կցուցադրեն «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների համար: Եվ
հուրախություն մեզ՝ խոստումնապահ գտնվեց: Վերջերս «Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերությունը
հումորի եւ երգիծանքի վարպետների եւ թագավոր Արամայիս Սահակյանի մասնակցությամբ «Մեկից
մեկը» ցուցադրեցին «Վարդաշենում»: Նշեմ, որ վայելեցինք նաեւ «Բելամոր-Կանալ» շանսոն
խմբի ելույթները: Լավ կլիներ, որ մեր գործարարները հաճախ աջակցեին երգիչ-երգչուհիներին,
դերասան-դերասանուհիներին, երգիծաբաններին, պարային համույթներին, որպեսզի նրանք
կարողանային այցելել նեղյալներին եւ կարիքավորներին, իրենց արվեստով ուրախացնելու
հասարակությունից կտրված հայ ժողովրդի մի մասնիկին՝ դատապարտյալներին: Քանզի ոչ մեկի
վաղվա օրը երաշխավորված չէ, եւ հետոն Աստծուն է միայն հայտնի: ԳՆԵԼ
ՔԱՐԱՄՅԱՆ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հ. Գ.
Ի դեպ, դատապարտյալն անցյալ տարի էսսեների մրցույթի գլխավոր մրցանակակիրն էր եւ հայտնի
է «Բեն Լադեն» մականունով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել