Օրվա լրահոսը
«ՕԵԿ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ»
Ասում է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը – Պարոն Շահգելդյան, ինչո՞վ է զբաղված «Օրինաց երկիրը» ամառվա այս շոգին: – Ամառը, որպես կանոն, արձակուրդների շրջան է։ Սակայն ՕԵԿ-ը իր ստեղծման օրվանից երբեք ամբողջական արձակուրդում չի եղել։ Կուսակցությունը խոշոր, անընդհատ համալրվող քաղաքական ուժ է, եւ աշխատանք միշտ կա։ Այս ընթացքում կուսակցությունը զբաղված էր կազմակերպչական, վերլուծական աշխատանքով։ Հազարավոր մարդիկ
ՍՈՒՐ ՊԱՅՔԱՐ ՉԻ ԼԻՆԻ
Կանխատեսում է հոկտեմբերի 29-ին Աջափնյակի ՏԻՄ ընտրություններին որպես թաղապետի թեկնածու առաջադրվելու մտադրություն հայտնած Արման Սահակյանը: Նախօրեին սեփական դիմումի համաձայն ու ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից ազատվել էր ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը: Վերջինս իր հրաժարականը պատճառաբանել էր հոկտեմբերին Աջափնյակում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններով, որին նա մտադիր է մասնակցել որպես թաղապետի թեկնածու:
ԻՆՉՊԵ՞Ս ՍՊԱՆԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ
Երեկ Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը կազմակերպել էր քննարկում՝ նվիրված առաջիկայում ՀՀ 11 մարզերի 11 դպրոցներում հատուկ թեքումով ռազմական դասարանների բացման ծրագրին: ՀՀ ԿԳ նախարարության մարտառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության արտաուսումնական բաժնի պետ Արման Այվազյանը նշեց, որ այս դասարաններում կսովորեն 7-րդ դասարանցի այն աշակերտները, որոնց ծնողները կհամաձայնվեն եւ որոնք ցանկություն կունենան հետագա կրթությունը
Ոչ ցորեն ունեն, ոչ խոտ, ոչ էլ փող
Արարատի մարզի բնակիչներն էլ են հավաստիացնում, որ երաշտից միլիոնների կորուստներ են ունեցել Ի հեճուկս գյուղնախարարության մասնագետների այն պնդումների, որ երաշտ չի եղել, Արարատի մարզի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը «Առավոտի» հետ զրույցում մեկ առ մեկ նշեց իրենց մարզի տասնյակ գյուղերի անուններ, որտեղ հացահատիկի ցողունները գետնից ընդամենը մի թիզ են բարձրացել: Ուրցաձոր, Լանջանիստ, Պարույր
ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերաբնակեցում առանց քաղաքականության 2004թ. նոյեմբերին, ԼՂՀ կառավարության որոշմամբ, Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար նշանակվեց Համլետ Խաչատրյանը: Մինչ այդ նա յոթ տարի շրջանի դատախազն էր: Վարչակազմի այսօրվա ղեկավարը նաեւ արդարադատության գեներալ է: Նա երկու կուսակցությունների անդամ է. Ղարաբաղում՝ ԱԺԿ-ի (Արցախի ժողովրդավարական կուսակցություն), Հայաստանում՝ Հանրապետական կուսակցության: Ինչո՞ւ են կարեւոր վարչակազմի ղեկավարի մասին այս մանրամասները: Վերջին երեք տարիների ընթացքում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՆ «ՎԸ-ՆԱՍ Ա»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՆ «ՎԸ-ՆԱՍ Ա» ՀՀ հարկային պետական ծառայությունը հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը՝ 2006 թվականի առաջին կեսի տվյալներով: 2006-ի առաջին եռամսյակի հետ համեմատ, լավագույն տասնյակում փոխատեղումներ կան, լավագույն եռյակն անփոփոխ է. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՝ 13.447 միլիարդ, «ԱրմենՏել»՝ 8.331 միլիարդ, «ՀայՌուսգազարդ»՝ 5.647 միլիարդ դրամ: Չորրորդ տեղում դարձյալ Ֆլեշն է՝ 4.065 միլիարդ: «Քաղպետրոլսերվիսը» վեցերորդ դիրքից
Կաշկանդող միջոց՝ հանձնաժողովների համար
Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի նախագահ Ռուբեն Թոփչյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացահայտեց, որ հայոց լեզվի եւ անգլերենի գրավոր քննությունների թեստերը, մեղմ ասած, լավը չեն: «Անգլերենն ու հայերենը բավական բարձր են ստանում, դա չի նշանակում, որ հանձնաժողովը վատ է աշխատում, խնդիրն այն է, որ թեստերն են շատ թույլ տվյալ կոնտինգենտի համար, մի քիչ դժվարանում
ԲԱԽՏ
ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՐԴԱՐ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Ասում է «ԲՀ» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը – Պարոն Բոստանջյան, տեղեկություններ կան, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի հեղինակներից մեկը դուք եք: Ճի՞շտ են, արդյոք, այդ լուրերը: – Այո, այդ լուրերը իրականությանը համապատասխանում են, այդ ծրագրի վրա աշխատել են սահմանափակ թվով մարդիկ, ովքեր շատ լավ տիրապետում են դաշտին եւ ծրագրում արտացոլել են մարդկային գործունեության
ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ, ԲԱՅՑ…
«Հայաստանում որոշակի ուժեր, իրոք, սպառնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարությանը, եթե նա համաձայնի առաջարկվող «փուլային» տարբերակին»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովը: Այն, որ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկություններն այլեւս փոխադարձաբար ընդունելի են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի ղեկավարության կողմից՝ վկայում են երկու երկրների պաշտոնական շրջանակների հայտարարությունները: Վերապահումներ այդ առաջարկների վերաբերյալ, իհարկե, երկուստեք կան,
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ուշադրություն դարձրեք հարազատների ընդհանուր տրամադրության վրա: ՑՈՒԼ 21.04-21.05: Ֆինանսական առումով բավական հաջող օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Կարելի է վերականգնել նախկին սիրային կապերը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Խանութի մոտով անցնելիս զսպեք ներս մտնելու ցանկությունը: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հակառակ սեռի համար դուք այսօր շատ գրավիչ եք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Սպասեք անակնկալ նվերների: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ֆինանսական գործերում հաջողություն
Ինչպես կազմել եվրոպական ընտանիք
Եվ խուսափել ամուսնու (սկեսրոջ) դեսպոտիզմից Ընկերուհիս ամուսնանում էր: Եվ մինչ մտերիմներով անհամբեր սպասում էինք, թե հարսանիքի հաջորդ օրն ի՜նչ «թարմ» ինֆորմացիա ենք նրանից լսելու, ամուսնության երկրորդ օրը նա զանգ տվեց եւ ապշահար պատմեց, որ առավոտյան իր ննջարանի դուռը թակել եւ «կարմիր խնձորի» առկայությունը ստուգելու նպատակով ներս է մտել ոչ միայն սկեսուրը, այլեւ սկեսրայրը: Նման ոչ
«ԷՍՏԵՂ ԴԺՎԱՐ Է ԱՊՐԵԼԸ»
Ճամբարակ քաղաքը նույն խնդիրներն ունի, ինչ շրջակա բոլոր գյուղերը Մարդիկ դժգոհում են ինֆորմացիայի պակասից, ասում են՝ թերթի կրպակներ չկան, իսկ 1-2 օրինակի համար «Հայփոստը» բաժանորդագրություն չի կազմակերպում: «Էստեղ շատ դժվար է ապրելը: Հեռուստատեսությամբ խեղաթյուրված ինֆորմացիա ենք լսում, այնպիսի թվեր են ասում տնտեսական աճի մասին, որ զարմանում ենք՝ կարո՞ղ է շատ լավ ենք ապրում, գլխի չենք
ԶՈՒԳԱՐԱՆ ԳՆԱՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԵԾ Է
ԶՈՒԳԱՐԱՆ ԳՆԱՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՄԵԾ Է Հանձնաժողովն անզոր է վերահսկել «բնական պահանջները» Ֆիզիկա առարկայից մինչ օրս արձանագրված արդյունքներն այնքան էլ չեն գոհացնում մասնագետներին: Այս առարկայի գծով 18-20 միավորները կազմում են հանձնողների 13 տոկոսը: Ֆիզիկայի առարկայական հանձնաժողովի նախագահ Ռոլանդ Ավագյանի դիտարկմամբ, անցյալ տարվա այս օրերի համեմատ, 20-ները մի քիչ պակասել են, բայց խտացումը, ըստ նրա, գնացել է
Պարարտանյութի խնդիրը չի լուծվել
Ըստ գյուղացիների, կառավարության առաջարկած էժան պարարտանյութերից օգտվում են միայն հարուստ հողատերերը: Շուկայում վաճառվող վատորակ եւ կասկածելի պարարտանյութերի պատճառով վերջին տարիներին գյուղացիները բերքի բավականին մեծ կորուստներ ունեցան: Մեր կառավարությունն էլ գյուղացուն ձեռք մեկնելու համար որոշեց մասնագետների կողմից փորձված պարարտանյութեր ներկրել ու շուկայական արժեքից ավելի մատչելի գներով վաճառել նրանց: Տեսականորեն՝ կառավարության այդ քայլը գյուղացու համար պարզապես փրկություն
ԲԳՎ-Ն ՀԱՅԱԹԱՓՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Է
Ըստ վարչապետի վերահսկողական ծառայության, այն իրականացվել է մի շարք խախտումներով Արդեն մի քանի տարի է՝ կառավարությունը գյումրեցի անօթեւաններից գլուխն ազատելու համար իրականացնում է «Բնակարանային գնման վկայագիր» ծրագիրը, որը հարուցել է թե՛ կուսակցությունների, թե հ/կ-ների եւ թե՛ անօթեւանների դժգոհությունը: Որոշ կուսակցությունների ներկայացուցիչների գնահատականով՝ ավելի վատ հայաթափության ծրագիր չէր կարող լինել, իսկ հ/կ-ների ներկայացուցիչների հաշվարկներով՝ «ԲԳՎ»-ով անօթեւանների
ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏ Է
ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏ Է Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը իսրայելյան օդուժի կողմից Լիբանանի հյուսիսում գտնվող Քանա գյուղի ռմբակոծության արդյունքում այդ գյուղում զոհվել է ավելի քան 50 մարդ, որոնցից շատերը կանայք եւ երեխաներ էին: «Միջազգային ճնշման տակ Իսրայելը ստիպված էր եղել 48 ժամով դադարեցնել օդային ռմբակոծումները: Երեկ առավոտյան գյուղի ճանապարհներին գտնվել եւ տեղափոխվել են անտեր մնացած
ԱՄՆ-ն «քլնգում» է ՌԴ-ին, ՌԴ-ն՝ Թբիլիսիին
ԱՄՆ-ն «քլնգում» է ՌԴ-ին, ՌԴ-ն՝ Թբիլիսիին ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Մեթյու Բրայզան նախօրեին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հանդես է եկել հօգուտ Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ հավանություն է տվել վերջերս Վրաստանի ՆԳՆ կողմից Կոդորի կիրճում անցկացվող գործողությանը, փոխանցում է «Արմինֆո» գործակալությունը: «Հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով, եւ Հարավային Օսիային ու Աբխազիային պետք է տրամադրվի
«Երկիրը շնչահեղձ է լինում»
Ասում է Րաֆֆի Հովհաննիսյանն ու մատնանշում ելքը՝ համախմբված պայքար Երեկ Գրողների միության շենքում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության 4-րդ համագումարը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մերժել էր կուսակցության համագումարի անցկացման համար տրամադրել ՀՀ կառավարության նիստերի այն դահլիճը, որտեղ վերջերս անցավ ՀՀԿ համագումարը: Համագումարում առանցքն, իհարկե, կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթն էր: Նա անդրադարձավ երկրի ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ
«ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԷՐ»
Ասում է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը – Մարդու իրավունքների պաշտպանը արդեն մոտ չորս ամիս պաշտոնավարում է, նույնիսկ հասցրել է մի քանի կարեւոր հարցերով դիմել Սահմանադրական դատարան: Դուք, անշուշտ, հետեւում եք գրասենյակի աշխատանքին. ձեր կարծիքով, պահպանվա՞ծ է աշխատանքների շարունակականությունը, թե՞ ամեն ինչ սկսվել է սպիտակ թղթից: – Աշխատանքները սպիտակ թղթից չեն սկսվել: Ինչքան ես
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՆ
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ նրանց հանդիպումն անցել է ջերմ, հումորի ու գործնական մթնոլորտում: Օրերս Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի իրավապաշտպանների, ոչ կառավարական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ 4-օրյա այցով գտնվում էին Լեռնային Ղարաբաղում, որտեղ վերջիններիս հուլիսի 29-ին ընդունել էր նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Ադրբեջանական 4 հոգուց բաղկացած պատվիրակության կազմում էր եղել նաեւ «Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի
«Հայ սուպերսթարը» կոնսերվատորիայում 20-ի չձգեց
Հայաստանը 32-րդ երկիրն է, որտեղ անցկացվեց բրիտանական հեռուստատեսային հայտնի POP IDLE նախագիծը «Շանթ» հեռուստատեսությունում՝ «Հայ սուպերսթար» խորագրով: Նախնական լսումներին մասնակցեց շուրջ հինգ հազար հոգի, ժյուրին ընտրեց 30-ին, ապա, հեռուստադիտողի քվեարկության արդյունքում, մնաց 11-ը, իսկ եզրափակիչում հայտնվեցին 2-ը՝ Աննա Ավետյանն ու Սուսաննա Պետրոսյանը: Հուլիսի 30-ին, դարձյալ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում, հայ սուպերսթար հռչակվեց Սուսաննա Պետրոսյանը: Մրցույթին նախորդած
ºðºÊ²ÜºðÀ
¶àÐ ºÜ,
ÌÜàÔܺðÀª
ÞÜàðвβÈ
§ä³ñáÝ îáÝáÛ³Ý, ÃáõÛÉ ïí»ù ³ë»É, áñ Ó»ñ ûųݹ³ÏáõÃÛ³Ùµ §¶áõ·³ñù¦ ׳ٵ³ñ Ù»ÏÝ³Í »ñ»Ë³Ý»ñÁ í»ñ³¹³ñÓ»É »Ý µ³ñÓñ ïñ³Ù³¹ñáõÃÛ³Ùµ, áÕç »õ ³éáÕç¦,- ѳÛïÝ»ó ÷áùñÇÏÁ, áñÁ §îáÝáõë¦ ßÇݳñ³ñ³Ï³Ý ϳ½Ù³Ï»ñåáõÃÛ³Ý Ý³Ë³·³Ñ ²ßáï îáÝáÛ³ÝÇ ûųݹ³ÏáõÃÛ³Ùµ 10-ûñÛ³ ѳݷëïÇ ¿ñ Ù»ÏÝ»É ¶áõ·³ñù: ²ñ¹»Ý 2-ñ¹ ï³ñÇÝ ¿, ÇÝã ². îáÝáÛ³ÝÇ ³ç³ÏóáõÃÛ³Ùµ ø³Ý³ù»é-¼»ÛÃáõÝ Ñ³Ù³ÛÝùÇ µ³½Ù³ÃÇí »ñ»Ë³Ý»ñ Ù»ÏÝáõÙ »Ý Çñ»Ýó ѳݷÇëïÁ í³Û»É»Éáõ ù³Õ³ùÇó ¹áõñë: ºñµ»ÙÝ Ýñ³Ýó
Տեր Թոդիկի մեթոդները դեռ կիրառվում են
Ուսուցիչը փշրել է աշակերտի ատամնաշարը Փաստին, որ Շիրակի մարզի դպրոցները կուսակցականացված են եւ դպրոցի տնօրեն ընտրվելու համար առնվազն անհրաժեշտ է դաշնակցական լինել (կամ դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի «զեմլյակը»), անդրադարձել ենք բազմաթիվ անգամ: Բայց որ դպրոցներում բռնությունները կարող են նաեւ կուսակցական հողի վրա ծնվել, որ զանազան «ռազբոռկեքին» կարող են ներքաշվել նաեւ աշակերտներ, սա թերեւս անկանխատեսելի էր
ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵ՞Լ Է
Մաթեմատիկայից քննություն հանձնող մոտ 2300 դիմորդից ընդամենը ութն է արժանացել 20 միավորի։ Ըստ առարկայական հանձնաժողովի նախագահ Աղավարդ Խաչատրյանի՝ այս ցուցանիշը մի քանի անգամ զիջում է նախորդ տարիներին գրանցվածներին։ Մեր որոշ ընթերցողների կարծիքով, պատճառը հարցաթերթերի անհամապատասխանությունն է դպրոցական ծրագրերին: Որոշ անհանգստությունների ու կասկածների վերաբերյալ պարզաբանում ենք խնդրել մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովի նախագահ Աղավարդ Խաչատրյանից: Մեր ընթերցողներից մեկը՝
«Կամ ճանապարհ տվեք, կամ ուղղաթիռ»
Քաղաքապետի երկու իրարամերժ որոշումներից բողոքում են արթիկցիները Բնակիչներից մեկը՝ Գառնիկ Կակոյանը, Արթիկի Անկախության փողոցի 21 շենք տանող միակ տրանսպորտային ճանապարհը փակել է եւ շինարարական աշխատանքներ է կատարում: Թե ինչ է կառուցվում՝ առայժմ պարզ չէ: Բայց արթիկցիների ներկայացմամբ՝ ճանապարհ փակելը պարզապես անթույլատրելի է, քանի որ վթարների, հրդեհների, արտակարգ իրավիճակների դեպքում ոչ ոք չի կարող օգնել եւ
ՎԱՐԴԵՆԻԿՈՒՄ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԵՖԻՑԻՏ ԿԱ
Գյուղի տղամարդիկ այժմ խոպանում են եւ կգան միայն դեկտեմբերին Գեղարքունիքի մարզի Վարդենիկն այն եզակի երջանիկ գյուղերից է, որն այս տարվա երաշտից կամ գարնանային առատ տեղումներից չի տուժել: Գյուղը պարարտանյութի եւ ոռոգման կամ խմելու ջրի խնդիր էլ չունի: Ըստ գյուղացիների, «տարեկան 1000 դրամ մուծենք, թե չէ»: Սակայն վարդենիկցիների ներկայացմամբ՝ «մեկ ա՝ մեր դարդը ոչ մեկը չի
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՏԵՂԵԿԱՆՔ Է ՏՎԵԼ
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՏԵՂԵԿԱՆՔ Է ՏՎԵԼ «Առավոտն» օրերս մի տեղեկություն էր հրապարակել, ըստ որի, «հուլիսի 24-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում գրություն էր ստացվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից այն մասին, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ, 1946թ. ծնված Ռոլանդ Գրիգորի Մկրտչյանը եւ գյուղապետարանի հաշվապահ՝ 1970թ. ծնված Գեւորգ Սերյոժայի Հարությունյանը չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ համայնքին պատճառել
Դասականը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, թերեւս, կարելի է համարել դասական դիվանագետ: Դասական այն իմաստով, որ նա, դիվանագիտության դասական նորմերի պահանջների հանգույն, միշտ կարողանում է խոսել այնպես, որ իր խոսքերը, անկախ թեմայի նրբությունից եւ «մուխանաթությունից», առավելագույնս՝ հաճելի լինեն տվյալ միջավայրի ու լսարանի քիմքին: Եվ ոչինչ, որ տեղեկատվության կայծակնային փոխանակման այս ժամանակներում, մի միջավայրի համար
ԱՊՕՐԻՆԻ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԸ
ԼԻՆԵԼԸ ՆՈՆՍԵՆՍ Է
Ասում է «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը – Պարոն Գեղամյան, ինչո՞վ եք բացատրում ներքաղաքական իրավիճակը, երբ իշխանական ուժերն ավելի ակտիվ են, քան ընդդիմադիր ուժերը: – Օգտվելով այն հանգամանքից, որ հիմա ԱԺ-ն արձակուրդում է, ավելի շատ ժամանակ եմ անցկացնում գիտական, ինչու չէ, նաեւ քաղաքագիտական զանազան նյութեր ընթերցելով: Երբ խորանում ես այն զարգացումների մեջ, որոնք առկա
ՓՈՐՁԱԳԵՏԸ «ՎԵՐԾԱՆԵՑ» ԲՐԱՅԶԱՅԻ ԱԿՆԱՐԿՆԵՐԸ
Ըստ այդմ, եթե ԼՂ հարցը լուծվի մինչեւ այս տարվա վերջը, միջազգային հանրությունը աչք կփակի առաջիկա ընտրությունների ընթացքի վրա: Շաբաթ օրը Ռոբերտ Քոչարյանին հանդիպելուց հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում մի քանի կարեւոր հայտարարություններ է արել, որոնք, ի տարբերություն ռադիոկայանի պաշտոնական կայքի հայալեզու տարբերակի, մանրամասնորեն շարադրված են անգլերեն տարբերակում: Երեկ