Օրվա լրահոսը

ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ

«Հայ ազգային կոնգրեսն այսօր միակ քաղաքական ուժն է երկրում, որն ունակ է տասնյակ հազարավոր մարդկանց դուրս բերել փողոցներ, սակայն դա ինքնանպատակ չէ»: Այս մասին ռուսաստանյան «Տրուդ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Միջազգային հանրության կողմից աջակցության ամենակիզակետային պահին մեր ֆալստարտը թույլ կտար ներկայացնել մեզ որպես ծայրահեղական գաղափարի տեր ազգայնականների, որոնք խանգարում են

ԻՍՐԱՅԵԼՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԶԵՆՔ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՆԱՎ ԵՆ ԿԱԼԱՆԵԼ

Նոյեմբերի 4-ին Իսրայելի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում կալանել էին առեւտրական մի նավ, որը բեռնված է եղել զենքի եւ զինամթերքի մեծ խմբաքանակով: «Francop» նավը, որը նավարկել է Անտիգուայի դրոշի ներքո, կալանվել է միջազգային ջրերում, ափից 150 կմ հեռավորության վրա: Տեղափոխվող բեռները փաստաթղթերում ներկայացված են եղել որպես «պոլիէթիլենով պարկեր»: Իրանական բեռները նախատեսված են եղել Սիրիայի՝ «Հըզբոլահ» ահաբեկչական

Նոյեմբերի 6

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր

ՈՒՆԱ՞Կ ԵՍ ԳՆԱՀԱՏԵԼ ԿՅԱՆՔԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ուշ երեկո է, եւ սիրտդ ինչ-որ քաղցր բան է ուզում, իսկ տանը՝ հակառակի պես անգամ կոնֆետ չկա։ Ի՞նչ կձեռնարկեք. ա) խորը կշնչեմ եւ կուղեւորվեմ խանութ, բ) կձգտեմ ձերբազատվել այդ մտքից, կզբաղվեմ ինչ-որ գործով, գ) որպես սփոփանք՝ սառնարանի մթերքներից համով մի բան կպատրաստեմ։ 2. Ավտոշուկան համալրվել է նոր մակնիշի մեքենաներով, իսկ քոնը անսարք վիճակում է,

ՄԹԵՐՎԵԼ Է, ԲԱՅՑ՝ ՔԻՉ

Գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ սեզոնին նախարար Գերասիմ Ալավերդյանը գյուղացիներին վստահեցնում էր, որ ոչ մի հատիկ խաղող գետնին չի մնա, ընդ որում, ըստ նախարարի, խաղողի ամբողջ բերքը մթերվելու է 130 դրամից ոչ պակաս: Սակայն պարզվում է, որ այս տարի մթերված 127,3 հազար տոննա խաղողի մի մասը գնվել է 70-80 դրամով՝ շաքարայնությունը անհրաժեշտից 18% ցածր լինելու պատճառաբանությամբ: Այս

Քաղծառայողները կուսակցականացված են

Այս տարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համար հայտարարած 812-ից 101-ի մրցույթը չի կայացել: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը. «101 չկայացած մրցույթից 64-ում հաղթող չի եղել, սա ի՞նչ է նշանակում, որ մենք երիտասարդ, բանիմաց կադրերի պակաս ունենք»: Պարոն Բադալյանի խոսքերով, կայացած 711 մրցույթին մասնակցել է 3257

ՁԻԱՀ-Ի ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԵՏԱԶՈՏՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ ԶՈՌՈՎ ՉԵՆ ՊԱՀՈՒՄ

Վստահեցնում է կենտրոնի հոգեբանա-սոցիալական խորհրդատվության բաժնի վարիչը «Հասարակությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց նկատմամբ ունի ընդգծված սխալ վերաբերմունք. միշտ տարանջատում է նրանց»,- ասում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հոգեբանա-սոցիալական խորհրդատվության բաժնի վարիչ, հոգեբան Լիլիթ Շահբազյանը: Վերջին շրջանում Հայաստանում շատ է խոսվում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ սխալ վերաբերմունքի, նրանց հասարակության լիիրավ անդամ չհամարելու մասին: Հաճախ մենք՝ ինքներս, առանց

Բելգիայում էլ՝ հանուն Հայաստանի

Քիք-բռնցքամարտիկ Սամվել Արթենյանը վստահ է, որ իր հաղթանակներով աշխարհին ապացուցել է, թե հայերը ուժեղ են եւ նպատակասլաց: 2000 թվականին Հայաստանից հեռացած Սամվել Արթենյանը միայն երկու պարգեւ ուներ. լինելով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող՝ հինգ անգամ դարձել էր քիք-բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն, մասնակցել աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների, եղել Կովկասի չեմպիոն: Հենց 2000 թվականին էլ

«Առավոտն» ու «Միրը» կազմակերպում են ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի 3-րդ մրցաշարը

«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը (ՄՀՌԸ), «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ, նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին կազմակերպում են լրատվամիջոցների աշխատակիցների մասնակցությամբ սեղանի թենիսի ավանդական՝ 3-րդ մրցաշարը: Մասնակցել ցանկացողները լրատվամիջոցի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով հաստատված հայտը մինչեւ նոյեմբերի 16-ը պետք է ներկայացնեն «Առավոտ» օրաթերթի խմբագրություն (Արշակունյաց 2, 15-րդ հարկ)՝ Աշոտ Հակոբյանին, կամ «Միր» ՄՀՌԸ (Արշակունյաց 2,

Լրացրել է գրոսմայստերի նորմա

Սանկտ Պետերբուրգում օրերս ավարտված շախմատի Չիգորինի հուշամրցաշարում հաջող հանդես եկած հայաստանցի միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանը, ինչպես տեղեկացնում է «Armchess.am» ինտերնետային կայքը, լրացրել է միջազգային գրոսմայստերի նորմա:

Արոնյան-Սվիդլեր՝ 1/2:1/2

Երեկ Մոսկվայում մեկնարկած աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի 4-րդ հուշամրցաշարի 1-ին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի արեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:

Ամերիկացիներն աշխուժացել են

 Ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Ուորդը, որը գերմիջին քաշայինների «Super Six World Boxing Classic» մրցաշարի մասնակիցներից է, օրերս իր երկրի լրատվամիջոցներին հայտարարել է, թե երազում է չեմպիոնական առաջին գոտին տանել Ամերիկա: Բայց մինչ իր այդ երազանքը կատարելը, Ուորդը դեռ պետք է կարողանա նոյեմբերի 21-ին իր մեկնարկային մենամարտում հաղթահարել գերմիջին քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Միգել Քեսլերի

ԿԻԹԱՌԻ ՓԱՌԱՏՈՆ

Նոյեմբերի 9-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կիթառի երաժշտություն կհնչի, քանի որ այդ օրը կկայանա «Հայկական կիթառ» փառատոնը: Ըստ tert. am-ի, 5 ժամանոց այս միջոցառման ընթացքում հանդես կգան Հայաստանի լավագույն կիթառահարները, այդ թվում՝ Արտաշես Դարբինյան, Նարեկ Բարսեղյան, Կարեն Արզումանյան, Հենրի Գրիգորյան, Վարդան Գաբոյան, Վահագն Ամիրխանյան եւ ուրիշներ: Փառատոնը մասնակիցների շարքում կունենա նաեւ պատվավոր հյուրեր՝

ՄԱՏՐԻՑԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՒՀԱՄԵԴ ՄԱՐԳԱՐԵ

Ամերիկացի պրոդյուսեր Բարի Օսբորնը եւ Alnoor Holdings քաթարյան ռեկլամային կազմակերպությունը, The Guardian-ի փոխանցմամբ, պատրաստվում են կենսագրական ֆիլմ նկարահանել Մուհամեդ մարգարեի մասին: Օսբորնի համոզմամբ, օսկարակիր ստեղծագործական կազմը, որի ջանքերով ստեղծվել է «Մատանիների տիրակալը» կինոեռապատումը եւ «Մատրիցան», ի զորու է այնպիսի ֆիլմ նկարել, որը նոր լույսի ներքո կներկայացնի Մուհամեդ մարգարեին՝ սկսած ծննդյան օրվանից մինչեւ մահը, կբացահայտի իսլամի

ԿԱՆԴԻՆՍԿԻՆ «ԻՋԵԼ» Է

Աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Վասիլի Կանդինսկու Krass und Mild աշխատանքը Սոթբիի աճուրդում օրերս վաճառվել է 10 610 500 դոլարով: newsru.com-ի փոխանցմամբ, նկարն արվել էր 1932-ին եւ մինչեւ վերջերս գտնվում էր Արթուր Սակլերի հավաքածուում: Այն մինչ աճուրդը գնահատվել էր 6-8 մլն դոլար: Հիշեցնենք, որ Կանդինսկին գեղանկար է դասավանդել Բաուհաուզ դպրոցում եւ 1933-ին հեռացել Գերմանիայից, մինչ նացիստները կփակեին

ԳՐԻՊՆ ՈՒ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ»

Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշել է գրիպի համաճարակի առնչությամբ չհետաձգել Կիեւում մանկական «Եվրատեսիլի» անցկացման ժամկետները: Ինչպես «Արմինֆոյի» փոխանցմամբ հաղորդում է «Կոմերսանտ-Ուկրաինա» թերթը, միջոցառումը կանցկացվի նոյեմբերի 16-21-ը՝ Ուկրաինայի մայրաքաղաքում: Մրցույթի կազմակերպիչ Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությունն արդեն դիմել է առողջապահության նախարարությանը՝ խնդրելով հիվանդության կանխարգելման հանձնարարականներ մշակել մանկական «Եվրատեսիլի» մասնակիցների համար: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Ուկրաինայում լաբորատոր եղանակով հաստատվել

Դպրոցականները պատարագ են երգում

Եվ յուրովի պայքարում աղանդների դեմ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալման տասնամյակի կապակցությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ) ՀՀ տասը մարզերի որոշ դպրոցների աշակերտների հետ իրականացնում է «Պատարագը մանուկների շուրթերով» ծրագիրը: Նախաձեռնությանը, որն անցկացվում է Վեհափառի հովանու ներքո, աջակցում է նաեւ ՀՀ ԿԳ նախարարությունը: Եռափուլ այս նախաձեռնության առաջին փուլը միջդպրոցականն էր, որից

ԱՂԱՆԴՆԵՐՆ ԱԿՏԻՎ ԵՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

Չնայած ԼՂՀ օրենքն արգելում է կրոնական բոլոր  կազմակերպություններին, բացի Հայ առաքելական եկեղեցուց,         քարոզել հանրապետության տարածքում Ըստ վիճակագրության, այսօր ԼՂՀ-ում գործում է 12 կրոնական կազմակերպություն, որոնցում ընդգրկված է շուրջ 3500 մարդ։ Նրանցից 2000-ը «Եհովայի վկաներ» են։ Աղանդավորների շարքերը համալրելու նպատակով գործունեություն են ծավալում 280 հաստիքային քարոզիչներ, որոնք ֆինանսավորվում են արտերկրից եւ յուրաքանչյուր նոր մարդու ցանցը գցելու համար

ԻՏԱԼԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈ՞ՒՄ ԵՆ

Իտալացի քաղաքական գործիչները հաջորդ շաբաթ ստիպված են լինելու անալիզներ հանձնել, որոնք նպատակ ունեն ճշտել՝ արդյոք նրանք մարիխուանա, կոկաին կամ այլ թմրանյութեր օգտագործո՞ւմ են: «BBC»-ի մատուցմամբ, թեսթերն առայժմ անցկացվում են կամավորության սկզբունքով, բայց Իտալիայում ոմանք պնդում են, որ դրանք պարտադիր լինեն քաղաքական բոլոր գործիչների համար:

ԻՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՖՐԱՆՍՊՐԵՍԻ» ԼՐԱԳՐՈՂԸ

Իրանի անվտանգության մարմինները ձերբակալել են «Ֆրանսպրես» գործակալության թղթակից Ֆարհադ Փուլադիին, երբ վերջինս փորձել է լուսաբանել նոյեմբերի 4-ին Թեհրանում տեղի ունեցած ընդդիմության բողոքի զանգվածային ակցիաները: «BBC»-ի փոխանցմամբ, ավելի վաղ անհետ կորած համարվող լրագրողի գտնվելու վայրը տակավին հայտնի չէ: Ի դեպ, Իրանում օտարերկրյա լրատվամիջոցներին արգելված է իշխանությունների կողմից չարտոնված ակցիաների լուսաբանումը:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԷԼ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐ ԿԱՆ

Թուրքիայում «խոզի գրիպից» եւս չորս մարդ է մահացել, այդ թվում՝ մի տղամարդ, երկու կին եւ մեկ երեխա: Այսպիսով, H1N1 վիրուսի զոհերի թիվը երկրում հասել է 19-ի: Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մահացած տղամարդը 28 տարեկան էր, կանայք՝ 32 եւ 33, երեխան՝ 6 տարեկան: Թուրքիայում «խոզի գրիպից» մահվան առաջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 24-ին, երբ

«Հյուսիսային հոսք» գազատարը եւս կկառուցվի

Սկանդինավյան միանգամից երկու պետություններ՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան, երեկ համաձայնել են Բալթիկ ծովի իրենց տնտեսական տարածքում «Հյուսիսային հոսք» գազատար երկու խողովակների շինարարություն սկսել: Նախատեսվում է, որ գազատարը բնական գազը Ռուսաստանից Գերմանիա է հասցնելու Բալթիկ ծովի հատակով, իսկ Շվեդիան եւ Ֆինլանդիան այդ նախագծում հանդես են գալու որպես տարանցիկ երկրներ: Նախատեսվում է, որ այդ ճանապարհով Եվրոպան կստանա տարեկան

Բելառուսը մտադիր է չեղյալ համարել «քաղաքական» հոդվածը

Բելառուսի իշխանությունները հարթում են Արեւմուտքի հետ իրենց հարաբերությունները եւ հենց այդ համատեքստում են դիտարկում նաեւ չգրանցված կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու համար սահմանված քրեական պատասխանատվությունը չեղյալ համարելու հարցը: Այդ մասին «Reuters»-ին ասել է Բելառուսի արդարադատության նախարար Վիկտոր Գոլովանովը: Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում բելառուս ընդդիմադիրները, որոնք գործունեություն են ծավալել չգրանցված կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների կազմում, տարբեր ժամկետների

Լեհերը վախենում են Ռուսաստանի հնարավոր ագրեսիայից

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին (նկարում) ԱՄՆ-ին կոչ է արել իր երկրում զորքեր տեղակայել՝ Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիայից պաշտպանելու համար: «Reuters»-ի փոխանցմամբ, Վաշինգտոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Սիկորսկին հիշեցրել է, որ վերջերս Ռուսաստանն ու Բելառուսը Լեհաստանի տարածքից ոչ հեռու ռազմական համատեղ վարժանքներ են իրականացրել, որին մասնակցել են հարյուրավոր տանկեր՝ այն դեպքում, երբ ներկայումս Լեհաստանում կա ընդամենը 6

ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է

Երեկ մեկնարկեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանրապետական իններորդ գիտական նստաշրջանը: Ինչպես տեղեկացնում է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը՝ արվեստագիտության ասպարեզում իրենց բեղուն գործունեության համար Արվեստի ինստիտուտի վաստակաշատ գիտնականներ Մուրադ Հասրաթյանը եւ Գեւորգ Գյոլդակյանը պարգեւատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը տեղեկացրեց, որ նստաշրջանի ընթացքում արվեստագիտության տարբեր ճյուղերի մասին ընթերցված շուրջ

Ուզում են փակե՞լ «Սեբաստիան»

Երեկ «Առավոտը» «Սեբաստիա» կրթահամալիրի մսուր-մանկապարտեզի սաների մի խումբ ծնողներից ստացել է բաց նամակ՝ հասցեագրված ՀՀ նախագահին,  վարչապետին, ԱԺ նախագահին, Երեւանի քաղաքապետին, ԿԳ նախարարին եւ  Մալաթիա-Սեբաստիա համայնքի վարչական ղեկավարին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Լենինգրադյան փողոց 33 հասցեում, դեռեւս ԽՍՀՄ տարիներից բնականոն ռեժիմով գործում էր հայտնի «Սեբաստիա» կրթահամալիր մսուր-մանկապարտեզը: Մանկապարտեզն ունի բարձրակարգ մանկական կրթօջախի

ՊԱՇՏՈՆՅԱՆ ՆԱԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆ» Է

Պետական պաշտոնյաների՝ գիտական աստիճան ստանալու հարցը միանշանակ չի ընդունվում հասարակության շրջանում Մեր հասարակության մեջ յուրահատուկ մոլուցք է դարձել ոչ միայն բուհական դիպլոմ ստանալը, այլեւ՝ հետագայում գիտական աստիճանի արժանանալը: Խոսքը գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան ձեռք բերելու մասին է: Սա ընդունված է հատկապես պաշտոնյաների շրջանում: Հայաստանում հաճախ է պատահում, երբ անձը այս կամ այն պաշտոնը զբաղեցնելուց

10. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Կալանավայրը՝ արբանյակից։ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը ընդառաջեց ինձ եւ հնարավորություն տվեց կատարելու իմ ճանապարհորդությանն անհրաժեշտ ուսումնասիրությունները (այս գործում նախապես խմբագրությանը ընդառաջել էր ՀՀ քրեակատարողական վարչության ղեկավարությունը): Ինձ ուղեկից տվեցին կալանավայրի անվտանգության ապահովման (ռեժիմի) պետ կապիտան Սեդրակ Արթենյանին: Վերջինս առաջարկեց վերեւի հարկից սկսել կալանավորների հետ հանդիպումներն ու աստիճանաբար ցած իջնել: Արդեն ծանոթ էի բանտի յուրահատուկ մետաղյա

12 ՔԱՂԱՔ ԵՎ 28 ԳՅՈՒՂ

Այս տարվա սեպտեմբերի 15-ին՝ «Լավագույն համայնք-2009» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ սկսած 1996 թվականի նոյեմբերից, երբ ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, ամեն տարի նոյեմբերի 1-ին, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն ու ՀՀ համայնքների ասոցիացիան նշում են Տեղական ինքնակառավարման օրը: Արդեն չորրորդ տարին է, որ անցկացվում է նաեւ «Լավագույն համայնք» մրցանակաբաշխություն եւ լավագույն են ճանաչվում մեկական գյուղ

Գրադարանը յուրահատուկ հաստատություն է

ՀՀ մարզային գրադարանները հիմնականում համակարգիչ եւ ինտերնետ են ուզում «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հենց առաջին ասուլիսի ժամանակ՝ 2008-ին, հայտարարեց, որ Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը նպաստելը «Սիվիլիթասի» չորս գերակա ուղղություններից մեկն է: Այս ամռանը հիմնադրամը գյուղտեխնիկա է նվիրել Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղին, իսկ հիմա ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ՀՀ մարզերի քաղաքային գրադարանների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031