Օրվա լրահոսը
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Կամքի ուժի եւ մասնագիտական արժանապատվության զգացումները կհասնեն գագաթնակետին: ՑՈՒԼ 21.04-21.05: Հիշեք, որ յուրաքանչյուր մարդ արժանի է հարգանքի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ստեղծագործական ընդգծված արդյունավետության օր է: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր շրջապատում տեղի ունեցող ոչ մի իրադարձություն ձեր աչքից չի վրիպի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեր առջեւ հեռանկարներ կբացվեն, որոնք ձեռքից բաց թողնել պետք չէ: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Նպաստավոր
Երեխաները նշեցին իրենց տոնը
Երեկ Երեւանում կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ Երեկ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ավանդական կավճանկարների մրցույթն էր օպերայի բակում: Միջոցառումը կազմակերպել էր Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի ու կրթության վարչությունը: Կավճանկարների քաղաքային մրցույթին մասնակցում էր 100 երեխա, ովքեր առաջին փուլում ընտրվել էին դպրոցներում կազմված հանձնաժողովների կողմից: Համերգային ծրագրում ներգրավված էր շուրջ 200 երեխա:
ՀՀԿ-Ի ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԴԵՌ ՊԱՐԶ ՉԵՆ
Իսկ «Ժողպատգամավորը» առայժմ պետք է իշխանությանը՝ «կուսական» վիճակում ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՀ կառավարությունը համալրվեց ՄԱԿ խմբակցության ներկայացուցիչներով, սակայն գործադիրի աշխատանքի արդյունավետության մասին կարծիքները միանշանակ չեն: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի համոզմամբ, ակնհայտ է, որ կառավարությունը բնականոն աշխատել չի կարող: «Գուցե անհեթեթ հնչի, բայց ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալն էապես թուլացրեց կառավարությունն ու նաեւ
«Ժառանգությունը» վճռական է տրամադրված
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ սկսվեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի քննությունը ընդդեմ Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի: Հայցվորը վիճարկում էր վարձակալության երկւու պայմանագրերը՝ անվավերության հետեւանքները կիրառելու մասին: 2002թ. սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրով նա պահանջում էր որպես վարձ վճարված գումարների բռնագանձում, Վ. Սարգսյան 7 հասցեում իրենց կողմից կատարված վերանորոգման
ՏՆՕՐԵՆՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ՓԱԽՉՈՒՄ ՕԵԿ-ԻՑ
Եվ ասում են, որ կուսակցությունից որեւէ անձնական ակնկալիք չունեին եւ չունեն Կրթության եւ գիտության նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի պաշտոնավարման առաջին տարվանից ուսումնական հաստատությունների եւ հատկապես դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ անցան ՕԵԿ-ի շարքերը: Նրանց մի մասը կուսակցությանն անդամագրվել է հենց հիմնադրման օրվանից՝ 1997-ից: Այդպիսիներից է, օրինակ, Երեւանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն
Հույներն ընդդեմ հույների
Հայաստանում հունական համայնքներն իրականում յոթն են, բայց փաստաթղթով՝ երեքը: Օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել Հայաստանում հունական համայնքների միության նախագահ Նիկոլայ Ֆեոֆանովը՝ փաստաթղթերի մի ամբողջ տրցակ ձեռքին՝ ապացուցելու իր անմեղությունը: Բանն այն է, որ նախորդ համարներից մեկում (17.05.06) անդրադարձել էինք հունական 4 համայնքների ղեկավարներից ստացած այն բողոքներին, որտեղ վերջիններս անգործության պատճառաբանությամբ «կարմիր քարտ» էին ցույց տվել
ԿՈՆԴԵՑԻՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՓՈՂՈՑՈՒՄ
Արդեն երրորդ օրն է՝ Կոնդ թաղամասում բռնկված հրդեհից տուժած շուրջ 11 ընտանիք գիշերում է փողոցում: Մինչեւ երեկ տուժած կոնդեցիներին քաղաքային իշխանությունները որեւէ օգնություն չէին առաջարկել, մինչդեռ ընտանիքների մեծ մասի տները հիմնովին այրվել էին: Իսկ այն տները, որոնց գոնե պատերը կանգուն էին մնացել՝ ամեն րոպե փլվելու վտանգի տակ էին, քանի որ հրդեհը մարելու ժամանակ տանիքն ու
«ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ, ՈՐ ՊԱՇՏՈՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է»
Որպես ԱԺ նախագահ՝ իր առաջին հարցազրույցում ասաց Տիգրան Թորոսյանը – Կշարունակե՞ք մնալ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար: – Կարծում եմ՝ ընդամենը մի քանի օր է մնացել մինչ նստաշրջան, այսօր դժվար է կտրուկ որոշումներ կայացնել, բայց կարծում եմ, մենք կգտնենք լավագույն լուծումները, որոնք կլինեն առավել օգտակար մեր երկրի համար: – Դուք երբեւէ պատկերացնո՞ւմ էիք, որ կդառնաք ԱԺ
ՀՅԴ-ԻՆ ՉՏՎԵՑԻՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԼԾԱԿՆԵՐ
ՀՅԴ-ԻՆ ՉՏՎԵՑԻՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԼԾԱԿՆԵՐ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը օրերս դժգոհել էր, թե ամեն ինչ արվեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն Դաշնակցության մենաշնորհը չլինի, «այլեւ ՀՅԴ-ն այդ պայքարում իրական հնարավորություն չունենա»: Հավելել էր. «Հստակ է մի բան՝ ցանկալի չէր, որ ՀՅԴ-ն ստանձներ եւ իրական լծակներ ունենար այդ բնագավառում գործ անելու համար»: Որպես խոչընդոտողների պրն
«Ներկա ԱԺ-ն փորձելու է վերարտադրվել»
Այս կարծիքին էին «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը՝ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ու Հայաստանի ռամկավարական-ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը: ԺԿ նախագահ Տիգրան Կարապետիչը համարում է, որ եթե իր ղեկավարած կուսակցությունը նույնիսկ չանցնի էլ խորհրդարան՝ մեծ դժբախտություն չի՝ «մենք կշարունակենք անել մեր գործը», սակայն հիշեցնում է, որ ըստ ինչ-որ սոցհարցումների, այսօր ԺԿ-ն 1-ին տեղն է զբաղեցնում
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ ՈՉ ՈՔ ՉԽՈՍԵՑ
Միայն էջմիածնեցի Հակոբ Հակոբյանը պահպանեց իր հավատարմությունը Գալուստ Սահակյանին Տիգրան Թորոսյանի թեկնածությանը երեկ այլընտրանք չներկայացվեց, եւ Արշակ Սադոյանի «մուրազը» մնաց անկատար: Ավելի ուշ պարզվեց, որ նա չի կարողացել հասնել իր թեկնածության առաջադրմանը, քանի որ քնած էր մնացել եւ պահը բաց էր թողել: Սակայն այլընտրանքային առաջարկ եղավ. էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը փորձեց իրականացնել վերջին օրերի իր
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՄԻՇՏ
Վկայում են Արագածոտնի դաշնակցական ներկա եւ նախկին մարզպետներ Գաբրիել Գյոզալյանը եւ Հրայր Կարապետյանը Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը մեր զրույցի ընթացքում հարցին, թե ի՞նչ հակասություններ ունի Հայաստանի գլխավոր դատախազ, «Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի հետ՝ պատասխանեց. «Մեր հարաբերությունները նախկինում միշտ նորմալ են եղել: Ուղղակի այս վերջին շրջանի իրադարձություններից հետո, այս ստուգումների առնչությամբ…»: Ըստ
«Մեյդանում տոն կլինի», էկրանին՝ «Նամուս»
Այսպես խոստացան «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները Հուլիսի 10-ից բացվող «Ոսկե ծիրան» միջազգային 3-րդ կինոփառատոնի կազմակերպիչները երեկ հերթական ասուլիսն էին հրավիրել: Ինչպես հասկացանք փառատոնի կազմակերպիչների ներկայացնելուց, օրինակ՝ Կաննի կարմիր ուղեգորգը կամ աչք ծակող շքեղությունները մեզ մոտ չեն լինելու: «Ոսկե ծիրան» փառատոնի բեմադրիչ, ռեժիսոր Արմեն Մազմանյանի խոսքով. «Փառատոնի բացում-փակումը փողոցում՝ մեյդանում կստեղծեն ժողովրդական տոնի միջավայր, իսկ բեմում ամեն
500-ԱՄՅԱ «ՏՂԱՆԵՐԸ» ԿԺԱՄԱՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Մոսկովյան համերգից անմիջապես հետո, հունիսի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, տարածաշրջանում առաջին անգամ հայ ունկնդիրը հնարավորություն կունենա լսել աշխարհահռչակ Վիեննայի տղաների երգչախմբին: Գեղարվեստական ղեկավարն է Ջերարդ Վիրթը, որը նույնպես այս երգչախմբի արտիստ է եղել: Այս անակնկալը կմատուցեն «21-ի հեռանկարներ» 7-րդ երաժշտական միջազգային փառատոնի կազմակերպիչները: Հանդիպեցինք փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանին: Նա տեղեկացրեց, որ Վիեննայի տղաների երգչախումբը
Երեխայի հանդեպ բռնությունը՝ Հայաստանում
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Որքանո՞վ են պաշտպանվում երեխաների իրավունքները մեր երկրում: Այս հրապարակմամբ ներկայացնենք Հայաստանում կատարված միակ ուսումնասիրությունը՝ երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների վերաբերյալ: Այն 2003-ին իրականացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ «Հայ օգնության միություն» հ/կ-ի կամավորների աջակցությամբ: Ըստ միջազգային նորմերի, երեխաների դեմ բռնությունը գնահատվում է որպես երեխաների հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտում. երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի
770 ԲՈՂՈՔ՝ 100 ՕՐՈՒՄ
Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրավիրել էր մամուլի ասուլիս՝ նվիրված իր 100-օրյա գործունեությանը: Նախ նա ներկայացրեց լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի նոր ղեկավարին՝ Գրիգորի Գեւորգյանին, ապա տեղեկացրեց, որ իր գործունեության ընթացքում պաշտպանի գրասենյակը ստացել է 770 բողոք, որից 320-ը՝ բանավոր: Ըստ հերթականության պրն Գրիգորյանը նշեց այն մարմիններին, որոնցից ամենաշատ բողոքներն են ստացվել՝
Ծխողները պակասել են
Որովհետեւ նրանց մի մասը մահացել է Երեկ ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն էր: Պայքարը ՀՀ կառավարությունը, ի դեմս առողջապահության նախարարության, սկսել է 4-5 տարի առաջ: Երեկ գրեթե բոլոր հեռուստաալիքների հյուրերը ծխախոտի դեմ ակտիվ պայքարողներն էին, որոնք ծխախոտամոլներին փորձում էին համոզել, որ ծխելը քաղցկեղ, չբերություն եւ էլի մի շարք հիվանդություններ է առաջացնում: Նույն հեռուստաալիքներով այդ կոչերից
ԴՈԼԱՐՆԵՐԸ ԴԵՌ ՊԱՀԵՔ
Այժմ դոլարները հավաքելու ժամանակն է, բայց վաղ թե ուշ հավաքողները կսկսեն դրանք վաճառել՝ ավելի թանկ գնով: Վերջին 15-20 օրերի ընթացքում դոլարի կուրսն իջավ ավելի քան 20 դրամով: Ամսվա սկզբին այն տարբեր փոխանակման կետերում 445-450 էր, իսկ երեկ արդեն՝ 425-428: Հասարակությունը դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազման այսպիսի տենդենցների հետեւանքով խուճապի մեջ է: Ոչ ոք չգիտի՝ վաղը
ՈՒՂԵՂՆԵՐԸ ԿԼՎԱՆԱՆ ԱՅՍՕՐ
ՈՒՂԵՂՆԵՐԸ ԿԼՎԱՆԱՆ ԱՅՍՕՐ Բոլորն ակնկալում էին, որ ԱԺ երեկվա արտահերթ նիստը անմիջապես ձեռնամուխ կլինի ԱԺ նախագահի թեկնածուների առաջադրմանը եւ ընտրությանը, սակայն խորհրդարանական մեծամասնությունը երեւի ոգեւորված, որ դահլիճում «կոճակ» սեղմողները շատ-շատ էին, անմիջապես անցավ դեռեւս երկու-երեք ամիս առաջ քննարկված, բայց չքվեարկված հարցերի քվեարկությանը: Այդ կապակցությամբ միայն Արշակ Սադոյանն էր աղմկում, սակայն ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հղում
«Ռազբորկա չի եղել»
Պնդում է պաշտպանության նախարարի եղբայրը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը: Հաղորդվել է, որ մայիսի 23-ին Ալեքսանդր Սարգսյանն ԱԺ միջանցքում վիրավորանքներ ու հայհոյանքներ էր ուղղել «Իրավունք» թերթի թղթակից Թագուհի Թովմասյանին, նաեւ սպառնացել, որ եթե չբացահայտի տեղեկատվության աղբյուրը՝ «Չասես՝ ով է ասել, պրոբլեմ կունենաս»: Հիշեցնենք՝ խոսքը լրագրողի հրապարակման մասին է, ըստ որի՝ մայիսի 3-ին Սոչիի չվերթից առաջ
ՀՅԴ-Ն ԸՆԴԴԵՄ «ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
Ներիշխանական նոր սկանդալ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն օրերս «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում, ակնարկելով Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ասել էր. «Հայաստանում ինչ-որ առումով ֆեոդալիզմ է: Կան մարդիկ, որոնք իրենք իրենց ինչ-որ մարզի ֆեոդալն են համարում: Հստակ կարելի է ասել՝ այսինչ մարզի ֆեոդալն այսինչն է… Խոսքը վերաբերում է Արագածոտնի մարզի ֆեոդալին, որը կարծում է՝ այդ
ՕԵԿ-Ն ԵՐԵԿ ԱՇԽԱՏԵՑ ՈՐՊԵՍ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Հարցազրույց ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի հետ – Երեկ ՕԵԿ-ը կատարեց իր առաջին ընդդիմադիր քայլը խորհրդարանում՝ դարձյալ դեմ խոսելով «Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման մասին» օրինագծին, ինչպես նաեւ «Քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, եւ, փաստորեն, խորհրդարանական մեծամասնությունը չկարողացավ դրանց քվեարկությունն ապահովել, եւ այդ օրինագծերը չընդունվեցին: Ինչո՞վ եք բացատրում այս իրավիճակը: – ՕԵԿ քաղաքական
Եվս
Եվս մեկ ՀՀ օրհներգ Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ներկայացրեց իր հեղինակած օրհներգը «Առավոտը» տեղեկացրել էր, որ 2005թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում ընդունել օրենք ՀՀ պետական խորհրդանիշների մասին: Առաջինը արձագանքողների թվում էին ԱԺ պատգամավոր, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյանը եւ Հայ արիների միության նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Արմեն Ավետիսյանը: Հիշեցնենք, որ մեր
ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆԻ
ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆԻ ԴԻԱՊԱԶՈՆԸ ՄԵԾԱՑԵԼ Է Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում 13 երկրից ժամանած 17 թավջութակահարներ կսկսեն իրենց մրցելույթները: Նախօրեին Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման արարողության եւ վիճակահանությունից հետո «Առավոտը» զրույցի հրավիրեց ժյուրիի անդամներ՝ Հյուսթոնի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վահրամ Սարաջյանին (ԱՄՆ), Բեռլինի արվեստների համալսարանի պրոֆեսոր Վոլֆգանգ Բյոտչերին (Գերմանիա) եւ մրցույթի պատվավոր հյուր, Խորվաթիայի կոնսերվատորիայի ռեկտոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի արտիստ»
Կրկին անպատիժ մահ
Կրկին անպատիժ մահ Դատախազությունը սատարում է մահվան ելքով բժիշկների գործողություններին Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի կիսամութ նիստերի դահլիճում շարունակվեց նույն համայնքի դատախազության դեմ Արման Քրմոյանի հայցի քննությունը: Պարոն Քրմոյանը բողոքում է գործը կարճելու դատախազության որոշման դեմ: Այս գործի մասին «Առավոտն» արդեն գրել է. «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք ընդունված 34-35 շաբաթական հղիություն ունեցող
ՈՒՄ
ՈՒՄ ՈՒԶՈՒՄ՝ ԴՆՈՒՄ ԵՆ Դպրոցի տնօրենի ընտրություններն այս անգամ էլ դռնփակ անցան Երեկ Երեւանի թիվ 77 դպրոցում տնօրենի ընտրություն էր: Արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու, թե ինչպես են անցնում տնօրենների ընտրությունները մեր հանրակրթական ուսումնական հաստատություններում: Եվ ամեն անգամ մի նոր անակնկալի ենք գալիս: Որ այդ ընտրություններին կարող են միջամտել, ասենք, պաշտոնյաներ, հեղինակություններ, լայն կապեր ու
«Քեզ այդքան դեղ չի հասնում»
«Քեզ այդքան դեղ չի հասնում» Աշտարակի բժիշկներն այսպես են «ցրում» անվճար դեղորայք ստացող հիվանդներին Վերջին շրջանում մեր խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում թե մայրաքաղաքի, թե մարզերի բնակիչներից՝ այս կամ այն պոլիկլինիկայում «մաղարիչ» ուզելու, անվճար դեղորայք չտրամադրելու հետ կապված: Որպես կանոն, բողոքողները չեն ուզում ներկայանալ կամ ներկայանում են, բայց չեն ուզում իրենց անունը հրապարակել: Գյուղերում եւ
ՍՈՑԱՊ
ՍՈՑԱՊ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ «ԽԵՂԴՈՒՄ ԵՆ» ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻՆ Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նրանց հետ ոչինչ չի կարող անել: Գյումրիում էլ նպաստառուների ցուցակն աստիճանաբար մաղվում է: Սրանից պետք չէ եզրակացնել, թե աղետի գոտում աղքատների թիվը կրճատվել է կամ էլ Գյումրին իսկապես դարձել է իշխանությունների երազած «զարգացման գոտին»: Վերջերս մի առիթով Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանն էլ ազնվորեն խոստովանեց,
Ուշադրություն ՆԺ-ին
Ուշադրություն ՆԺ-ին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շարունակում է պաշտպանել Ռուսաստանի շահերը: Երբ Մոսկվայում ռուս սափրագլուխները ապրիլի 22-ին սպանեցին 17-ամյա հայ ուսանող Վիգեն Աբրահամյանցին՝ Արամ Կարապետյանն օրեր անց կարծես փորձեց մեղմացնել կատարվածը՝ ասուլիսում հայտարարելով, թե սպանությունը «եղել է նավոդկով, եւ խփել են ղարաբաղցու»: Հավելեց, թե ՌԴ-ում ազգայնականների գործողությունները համակարգվում են եւ հայերին են նեղում,
ԿԱՐԵՆ
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ Այս մասին է վկայում նաեւ 1991-1999-ին նրա մտերիմներից մեկը՝ վաստակավոր նկարիչ Զուլում Գրիգորյանը Վերջին օրերին «Ազգային միաբանության» եւ ՀԺԿ-ի առաջնորդների միջեւ բանավեճ ծավալվեց հեռուստաբանավեճի ընթացքում Արտաշես Գեղամյանի պատմածի կապակցությամբ, ըստ որի՝ 1998-ի մարտի 16-ի նախագահական ընտրությունների նախաշեմին Կարեն Դեմիրճյանը դեռ վերջնականապես չէր որոշել՝ առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞