Օրվա լրահոսը
ԿԻՆՈՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ
Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ նախաձեռնության՝ հայկական ֆիլմերի ցուցադրությունների հաջորդ միջոցառումը կայացավ վերջերս՝ Սյունիքի տարածքում տեղակայված զորամասերում: Հայաստանի ազգային կինոկենտրոնից տեղեկացրին, որ այս անգամ ընտրվել էին Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Թորգոմ Նալբանդյանի «Հասա, մերոնք են», Խաչատուր Մարգարյանի «Սրնգափողի մենանվագ» ֆիլմերը, ռեժիսոր Գագիկ Հարությունյանի՝ Վազգեն Սարգսյանի «Ամենաթանկ պարգեւը» պատմվածքի հիման վրա նկարահանված
ՍԵՎԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճում օրերս բուհի ուսխորհրդի կողմից կազմակերպված Պարույր Սեւակի 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն մշակութային գեղեցիկ միջոցառում լինելուց զատ, նպատակ ուներ նաեւ հաստատելու, որ մեծանուն գրողներն արժանի են, որպեսզի շուքով տոնվի ամեն հոբելյան: «Դու իմ վերջինը թյուրիմացաբար եւ իմ միակը ճակատագրով» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ, սեւակագետ Գայանե
Հայաստանը, Շրի Լանկան եւ Զիմբաբվեն
«Պիրատության» բարձր ցուցանիշով այս երկրների շարքում ենք Մտավոր սեփականության անպաշտպան վիճակի հետեւանքով Հայաստանում այսօր զգալի տեմպերով զարգանում է «պիրատություն» երեւույթը: Հեղինակային իրավունքների խախտման հետեւանքով տուժում է ոչ միայն ստեղծագործողը, այլեւ՝ Հայաստանի տնտեսությունը եւ միջազգային հեղինակությունը: Հոկտեմբերի 21-ին «Մայքրոսոֆթ» եւ BSA (Business Soft Alliance) ընկերություններն աշխարհի ավելի քան 70 երկրներում նշում են «պիրատության» հիմնախնդրի դեմ պայքարի
«ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻԱՆ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՅՐՆ Է»
Ասում է ճանաչված ռեժիսոր, նկարիչ-մուլտիպլիկատոր Էդուարդ Նազարովը «Առանց մուլտիպլիկացիայի՝ մարդկային կյանքն անհետաքրքիր ու տաղտկալի կլիներ»,- համոզված է ռեժիսոր, նկարիչ-մուլտիպլիկատոր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, անիմացիոն ֆիլմերի «Կրոկ» միջազգային փառատոնի նախագահ, «Նիկա» կինոակադեմիայի անդամ Էդուարդ Նազարովը: Օրերս կայացած Մանկապատանեկան ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նկարիչ-մուլտիպլիկատորը Հայաստանում էր՝ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի հրավերով: «Հայաստանի եւ հայկական մուլտիպլիկացիայի մասին լսելիս
ՓՈԹԻՈՒՄ ՆԱՎԹԱՏԱՐ ԳՆԱՑՔ Է ՊԱՅԹԵԼ
Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Փոթիի մերձակայքում նավթ տեղափոխող գնացք է պայթել։ «News.am»-ը վկայակոչելով Զեմո Սվանեթիայի Սամեգրելոյի շրջանի ոստիկանությանը, փոխանցում է, թե դեպքը տեղի է ունեցել գնացքը ստուգելու պահին: Պայթյունի արդյունքում գնացքը դուրս է եկել գծերից եւ 12 վագոններից նավթի արտահոսք է եղել։ Աղբյուրը հիշեցնում է, որ Սամեգրելոյի շրջանում վերջին հինգ ամիսների ընթացքում սա արդեն
ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը Երուսաղեմում տեղի ունեցող նախագահական խորհրդաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարել է, թե Իսրայելը համաձայնել է պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորման՝ «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքին»: Նա բարձր է գնահատել Մերձավոր Արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ջանքերը եւ շեշտել է, որ Իսրայելը ձգտում է խաղաղ ապագայի, միջազգային հանրության եւ հարեւան
ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել Ադրբեջանին՝ Բաքվում Թուրքիայի դեսպանատանը կից կրոնական գործերով խորհրդի վարչական շենքից Թուրքիայի դրոշը հանելու փաստի առնչությամբ: Այդ մասին «1news.az»-ի թղթակցին ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը՝ հավելելով, թե ԱԳՆ-ն ուսումնասիրում է այդ նոտան եւ մոտ ժամանակներս դրա պատասխանը կտա: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը հիշյալ շենքի մոտ տեղադրված թուրքական
ՌԱՀՄՈՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը չորեքշաբթի օրը պետական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Մինչեւ այցը նա դժգոհություն է հայտնել Միջին Ասիայի աղքատ այդ երկրում ռուսական ընկերությունների մասնակցությամբ էներգետիկ նախագծերի իրականացման առնչությամբ: Այցի նախօրեին Տաջիկստանի առաջնորդն ընդունել էր ՌԴ էներգետիկայի նախարար ու միաժամանակ երկու պետությունների միջեւ համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Շմատկոյին: «Անբավարար է գնահատվել երկկողմ համաձայնագրերի,
ՖՐԱՆՍԻԱՑԻ ԿՈՂՈՊՏԻՉՆԵՐԸ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ
Ֆրանսիայի մերձմայրաքաղաքային արվարձաններից մեկում՝ Սերվան քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող Lidl տնտեսական դասի խանութի վրա հարձակում գործած կողոպտիչները, ֆրանսիական ոստիկանության հետ երեք եւ կես ժամ տեւած բանակցություններից հետո, ազատ են արձակել իրենց կողմից պահվող վեց պատանդներին: «BBC»-ի մատուցմամբ, զինված կողոպտիչները պատանդներ էին վերցրել այն բանից հետո, երբ սուպերմարկետի դրամարկղի ամբողջ պարունակությունը դուրս բերելու պահին հայտնվել էին
Ուկրաինական դիմակայությունից տուժեց աճուրդը
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն չեղյալ է համարել իր ընդդիմախոսի՝ երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած կառավարության որոշումը՝ երրորդ սերնդի բջջային կապի ցանցի համար ռադիոհաճախականության փոփոխության մասին, դրանով կասկածի տակ դնելով առաջին 3G օպերատորներին արտոնագիր տրամադրելու համար նոյեմբերին կայանալիք աճուրդի անցկացումը: Ի դեպ, նախատեսված աճուրդում արտոնագրի մեկնարկային գինը սահմանվել էր 400 մլն գրիվեն կամ 50,1 մլն դոլար:
Քարզայի ընտրությունը չեղյալ է համարվել
Աֆղանստանում, այնուամենայնիվ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կլինի: Այդ ընտրությունների նախօրեին, որից, ի դեպ, մեծապես կախված է միջազգային հանրության վստահությունն ու հետեւաբար նաեւ աջակցությունն այդ երկրի նկատմամբ, կփոխվի ընտրական տեղական հանձնաժողովների ղեկավարների կեսից ավելին: «Reuters»-ի փոխանցմամբ, դրա նպատակը սպասվող նոր քվեարկության արդյունքները կրկին կեղծելու հնարավորությունը կանխելն է: «Ընտրական՝ ավելի քան 200 շրջանային հանձնաժողովների համակարգողների կեսից ավելին
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրներում ՀՀՊ-ներ չի տեղակայի
ԱՄՆ-ն մտադիր չէ իր հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի որեւէ տարր տեղակայել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող որեւէ երկրի տարածքում ու նաեւ Վրաստանի տարածքում ռազմական հենակետերի տեղակայման հարց չի քննարկում, «Reuters»-ի մատուցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդական Ալեքսանդր Վերշբոուն (նկարում): Հիշեցնենք, որ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ մտահոգություն է հայտնել Վաշինգտոնի կողմից հակահրթիռային պաշտպանության տարրերը
ԱՀԱԶԱՆԳ
Ըստ aysor.am-ի՝ Բեռլինի համալսարանի դասախոս Ժիրայր Քոչարյանը երեկ լրագրողներին ասել է, որ հաջորդ տարի Բեռլինի համալսարանի հայագիտության ամբիոնը չի գործելու: Համալսարանը որոշ խնդիրների հետ կապված՝ փակելու է ամբիոնը, սակայն, ինչպես նշեց Ժ. Քոչարյանը, Գերմանիայում ընդունված է, որ հույները ֆինանսավորեն բյուզանդական բաժնի ծախսերը, չինացիները՝ չինական եւ այլն: Գերմանական կողմը պատրաստ է սենյակներ տրամադրել հայերին, տարեկան բյուջեն
ԸՆԴԱՄԵՆԸ 36 ԴՊՐՈՑ ՉՈՒՆԻ, ԵՎ ԸՆԴԱՄԵՆԸ 38 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՈՒՆԻ
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 201 դպրոցներից լոկալ ջեռուցման համակարգ չունի 36 դպրոց: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության նախադպրոցական կրթության բաժնի պետ Սիլվա Աչոյանը: Նա նշեց, որ Երեւանի 36 դպրոցներին տրամադրվել են էլեկտրական ջեռուցիչներ, իսկ աշնանային արձակուրդների ընթացքում այդ դպրոցներում կիրականացվեն ջերմամեկուսացման եւ մասնակի ապակեպատման աշխատանքներ: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 162
ՄԵՐ ԴԻՊԼՈՄՆ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ՞
Panorama.am կայքից տեղեկանում ենք, որ իրանական mehr գործակալությունը, վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության կրթության բաժնի վարիչ Գուլամռզա Հասանզադեին, տեղեկացրել էր, որ Հայաստանի բժշկական համալսարանի ավարտական դիպլոմները Իրանում անվավեր են համարվելու: Իրանական կողմի ընդունած այդ որոշումը վերաբերելու է 2010 թ. շրջանավարտներին: Նույն «բախտին» են արժանացել Ուկրաինայի բժշկական բուհերը: Այս կապակցությամբ կայքէջը պարզաբանում է խնդրել ԵՊԲՀ ղեկավարությունից: Համալսարանի
ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵ՜Ր ԵՆ
Երկուշաբթի օրվանից՝ հոկտեմբերի 26-ից, մեկ շաբաթով հանրապետության բոլոր դպրոցների 2-11-րդ դասարանի աշակերտներին աշնանային արձակուրդ կտրվի: 1-ին դասարանցիները դպրոց կվերադառնան նոյեմբերի 9-ին: Այն դպրոցները, որոնք չունեն լոկալ ջեռուցման համակարգ, կարող են ԿԳՆ-ի հետ համաձայնության գալ եւ աշնանային արձակուրդը գումարել ձմեռայինին: Տեղեկացնենք, որ ձմեռային արձակուրդները հանրապետության դպրոցներում սկսվելու են դեկտեմբերի 27-ից եւ տեւելու են մինչեւ հունվարի 10-ը
Գիտպետկոմ+«Նորավանք»=…
Երեկ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, որի նպատակն է նպաստել գիտական նախագծերի փորձաքննության կազմակերպման, գիտական նյութերի ձեռքբերման ու փոխանակման գործին: Համագործակցության շրջանակներում աջակցություն կցուցաբերվի հումանիտար գիտությունների բնագավառում գիտական կազմակերպությունների, բուհերի եւ ոլորտում գործող այլ անձանց աշխատանքներին, կհասցվի ֆինանսական աջակցություն անկախ փորձաքննության եւ մրցութային հիմունքներով ընտրված հետազոտություններին, երիտասարդ
ՁԵՎԵՐ ԵՆՔ ԹԱՓՈՒՄ
Մոռանալով բովանդակության մասին Թեեւ ուսանողական տարիներին փիլիսոփայություն լավ չեմ ուսումնասիրել, սակայն որոշ հատվածներ (հատկապես դիալեկտիկական մատերիալիզմից) այնուամենայնիվ հիշում եմ: Դրանց թվում են «բովանդակություն» եւ «ձեւ» փիլիսոփայական կատեգորիաները, որոնք բնութագրում են առարկայի կազմակերպման միջոցի եւ բուն նյութի միջեւ փոխհարաբերությունները: Համաձայնվեք, բավականին բարդ է: Սակայն կենցաղում վերոնշյալ երկու բառերն ավելի պարզ են հասկացվում: Ուղղակի ցավալին այն է,
«ՔԱՋՆԱԶԱՐԻԶՄԻ» ԴԱՐԱՇՐՋԱՆԸ՝ ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ
Ազգային երաժշտական մշակույթի հիմնական օջախ հանդիսացող՝ համազգային առումով առաջին մեծ երաժշտական թատրոն Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական մայր թատրոնում տիրող անմխիթար վիճակը վաղուց անհանգստացնում է երաժշտական հասարակայնությանը: Թատրոնը կոչված է նախեւառաջ կատարել եւ պրոպագանդել ազգային երաժշտության դասականների եւ հայ արդի կոմպոզիտորների լավագույն երաժշտա-բեմական երկերը: Բնականաբար, պատշաճ կերպով պետք է ներկայացված լինի նաեւ համաշխարհային օպերային
Կեղծ դիպլոմներ են տվել
Իջեւանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Մոսկվայի ռուսական կառավարման ինստիտուտի կեղծ դիպլոմներ տալու կապակցությամբ: ՌԴ Տագանրոգի պոլիտեխնիկական քոլեջի Իջեւանի մասնաճյուղը գործել է 2000-2002 թվականներին, իսկ 2002 թվականից առայսօր Իջեւանում գործում է «Կառավարման արեւելյան ինստիտուտ» ՍՊԸ-ն: Հենց այս ընկերությունն էլ տրամադրել է Մոսկվայի ռուսական կառավարման ինստիտուտի կեղծ դիպլոմներ: Ուշագրավ է, որ երկու ուսումնական հաստատություններն էլ եղել
Ախ ինչո՞ւ, ախ ինչո՞ւ, չգիտեմ
ԱՄՆ արեւմտյան շրջանի խոշորագույն հայկական կազմակերպությունները՝ Հայ առաքելական, Կաթողիկե եկեղեցիները, Հայ ավետարանական միությունը, ՍԴՀԿ, ՀՅԴ, ՀՌԱԿ կուսակցությունները, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, Հայ օգնության միությունը եւ Ամերիկայի հայկական համագումարը երեկ միացյալ կոչ են հղել վասն Շուշիի վերականգնման: Կոչի հեղինակները նշում են. «Գործելով համահայկական միասնական ոգով, ընդունելով, որ Հայաստանի եւ Արցախի բարգավաճումը հայկական Սփյուռքի համար հանդիսանում է
ՏԱՎՈՒՇԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Զորակոչ, անորակ ռենտգեն, անասնագողություններ, մութ փողոցներ, գրագրություն չսիրող քարտուղարներ Հոկտեմբերի 19-ին Տավուշի մարզխորհրդի նիստում քննարկվեցին այս տարվա գարնանային զորակոչի արդյունքները, աշնանային զորակոչի խնդիրները, զորահավաքային նախապատրաստության հարցերը, 2009-ի 9 ամիսներին համայնքների բյուջեների կատարողականը, սահմանամերձ գյուղերում անասնագողությունների հարցը: Զորակոչ Մարզի 4 տարածաշրջանների զինկոմները զեկուցեցին, որ գարնանային զորակոչի առաջադրանքը գերակատարվել է, վստահեցրին, որ աշնանային զորակոչի առաջադրանքն էլ կկատարվի:
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԼՐՏԵՍ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻ
Երեկ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ՝ «պետական դավաճանություն՝ լրտեսության ձեւով» հոդվածի հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մաս): Ձերբակալվել է պահեստազորի փոխգնդապետ Գեւորգ Հայրապետյանը, որը համագործակցել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ: Նշենք, որ Հայրապետյանը 2007թ. հեռացվել էր պաշտպանական համակարգից՝ զինվորական կարգապահական կանոնները խախտելու համար:
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին նախորդ 9 ամիսներին ծառայությունում կատարված աշխատանքները: 2009թ. 9 ամիսների ընթացքում քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ քրեակատարողական հիմնարկներում բացահայտվել է 57 հանցագործություն՝ նախորդ տարվա 31-ի փոխարեն: Քրեակատարողական հիմնարկներից դուրս բացահայտված հանցագործությունները կազմում են 33՝ նախորդ տարվա 11-ի փոխարեն: Խուզարկությունների եւ օրենսդրությամբ սահմանված այլ գործողությունների արդյունքում ծառայությունը հայտնաբերել
Բացարկ՝ մեղադրողին
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը շարունակեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ դատաքննությունը ընթանում է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է «Մարտի 1-ի» գործի շրջանակներում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի դեմ բռնություններ կիրառելու հոդվածներով: Փաշինյանի պաշտպանական կողմը
Փոխարինվեց «զրպարտությամբ»
Երեկ ոստիկանության Էրեբունու բաժին էր հրավիրվել «կանաչ շարժման» ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Հիշեցնենք, որ նրան առաջադրվել էր «սուտ մատնություն» հոդվածը՝ այն բանից հետո, երբ Նուբարաշենի հատուկ դպրոցներից մեկում ուսումնասիրություններ էր կատարել եւ նաեւ տեղեկացրել դպրոցի ուսուցիչներից մեկի կողմից աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին: Երեկ Մ. Սուխուդյանն ու նրա պաշտպան Նոնա Գալստյանը տեղեկացվել են, որ փոխվել է
ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ
Բարոյական վնասի հատուցման ինստիտուտը չի գործում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, նախորդ օրը լսվեց եւ ավարտվեց Դավիթ Եղինյանի հայցը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, այս գործով իբրեւ երրորդ անձ ներգրավված ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության եւ ՀՀ գլխավոր դատախազության: Նախապատությունը հետեւյալն է. 2004թ. մայիսի 19-ին Երեւանի կայազորի
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԴԱՐՁՅԱ՞Լ ԽԱԲԵՑԻՆ
Դեռեւս 2 ամիս առաջ, մարզխորհրդի նիստերից մեկի ժամանակ, ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը Աշոցքի ու Ամասիայի գյուղերի գյուղապետերին աչքալուսանք տվեց՝ տեղեկացնելով, որ այսուհետեւ հեռավոր գյուղերի բնակիչներն առանց որեւէ խնդրի կարող են զարգացնել իրենց գյուղատնտեսությունը՝ օգտվելով կառավարության նախատեսած զրո տոկոս վարկերից: Նախարարը կես ժամից ավելի ելույթ ունեցավ այս թեմայով՝ գյուղապետերին համոզելով, թե կառավարությունը ինչքան մեծ գործ է
Լոռու ջրերը վտանգավոր են
Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքների գետերի ջրերը օրերս՝ Ջրի մոնիտորինգի համաշխարհային օրվա առիթով, ենթարկվել են կենսաբանական մոնիտորինգի: Ուսանողներից կազմված 3-ական խմբերը ջրի նմուշներ են վերցրել Դեբեդ, Վանաձոր, Տանձուտ, Փամբակ գետերից, Վանաձորի «Թթու ջուր» եւ Սպիտակ քաղաքի «Փամբի ջուր» տեղանքներից: Մոնիտորինգը կազմակերպել էին «Ազգային ջրային համագործակցություն-Հայաստան» հ/կ-ն եւ «Գլոբալ ջրային համագործակցություն» միջազգային ցանցի՝ ԱՄՆ «Մաքուր
Քաղաքապետի եղբայրը՝ փոխմարզպե՞տ
Վարդան Ղուկասյանը ծրագրել է եղբորը փոխմարզպետ դարձնել Շիրակի հանրապետական փոխմարզպետ Միքայել Վարդանյանի մահից հետո Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակը որոշում էր կայացրել այս պաշտոնում առաջադրել կարկառուն հանրապետական Բորիս Ալեքսանովի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Միքայել Վարդանյանից առաջ փոխմարզպետի պաշտոնը հենց Ալեքսանովն էր զբաղեցնում, որին, սակայն, հեռացրին՝ աշխատանքում նկատվող որոշակի թերությունների, մասնավորապես՝ բնակբաշխման հետ կապված: «Առավոտին» հասած տեղեկություններով,


















































