Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂԵՂՆԵՐԸ ԿԼՎԱՆԱՆ ԱՅՍՕՐ

Հունիս 01,2006 00:00

ՈՒՂԵՂՆԵՐԸ
ԿԼՎԱՆԱՆ ԱՅՍՕՐ Բոլորն ակնկալում էին, որ ԱԺ երեկվա արտահերթ
նիստը անմիջապես ձեռնամուխ կլինի ԱԺ նախագահի թեկնածուների առաջադրմանը եւ ընտրությանը,
սակայն խորհրդարանական մեծամասնությունը երեւի ոգեւորված, որ դահլիճում «կոճակ» սեղմողները
շատ-շատ էին, անմիջապես անցավ դեռեւս երկու-երեք ամիս առաջ քննարկված, բայց չքվեարկված
հարցերի քվեարկությանը: Այդ կապակցությամբ միայն Արշակ Սադոյանն էր աղմկում,
սակայն ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հղում անելով ԱԺ Կանոնակարգ-օրենքի համապատասխան
տողին՝ կարգի էր հրավիրում: Թե ինչո՞ւ երեկ տեղի չունեցավ ԱԺ նախագահի թեկնածության
առաջադրումը եւ ընտրությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր բացատրությունն
ունի. «Մեր եւ լրագրողների անհամբերության խնդիրն է, բայց, ըստ էության, արտահերթ
նիստում քննարկման են դրված նաեւ օրինագծեր, այսինքն՝ այս արտահերթ նիստով օրենսդիրը
փորձում է լուծել նաեւ օրենսդրական խնդիրներ»: «Արդարություն» խմբակցության
անդամ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն այս իրավիճակի հետ կապված իր բացատրությունն ուներ.
«Իրենք նախ խնդիր ունեն ապահովել հենց այս քվեարկությունները, որից հետո միայն կանցնեն
այլ գործերի: Որովհետեւ հակառակ դեպքում դահլիճում ընդհանրապես մարդ չէր մնա: Բայց
եւ այնպես, այսօրվա քվեարկություններից մի քանիսը ցույց տվեցին, որ, այսպես կոչված,
կոալիցիան իսկապես խորհրդարանում մեծամասնություն չունի, կառավարությունը, համենայնդեպս,
մեծամասնություն չունի»: Արշակ Սադոյանն իր հերթին վստահ էր, որ կոալիցիայում լուրջ
բարդություններ են առաջացել. «Կարծում եմ ինչ-որ լուրջ բարդություններ ունեն, եւ,
քանի որ ես լավ գիտեմ Տիգրան Թորոսյանին եւ որոշ չափով՝ Վահան Հովհաննիսյանին, կարծում
եմ՝ իրենք երբեմն անհավասարակշիռ բաներ անում են, բայց նման խնդիրներում նախօրոք
մտածված պահվածք են ունենում: Թե ինչո՞վ է պայմանավորված, դեռ չեմ կարող ասել, բայց,
կարծում եմ, ինչ-որ բարդություններ ծագել են»: Որպես «բարդություն» նշվեց այն, որ
հնարավոր է «չեն հասցրել բոլորին ցուցումներ տալ քվեարկության մասին, այսինքն, այսպես
ասած՝ ուղեղների մշակման աշխատանքները մինչեւ վերջ չէին հասցրել»: Մ.
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930