Օրվա լրահոսը
Արծաթե թիմ ենք
Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների չորրորդ առաջնությունում Հայաստանի ծանրորդները երկամարտում արդեն նվաճել են չորս արծաթե մեդալ: Տղաների մրցապայքարում մինչեւ 62 կիլոգրամ քաշային կարգում Սեուլի օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը, պոկում վարժությունն ավարտեց 115 կգ արդյունքով, հրումը՝ 142 կիլոգրամով ու երկամարտի 257 կգ-ով ճանաչվեց այդ տարիքային խմբի Եվրոպայի երկրորդ
ԶԼՄ-ՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐՎՈՔ ՉԷ
Մոտավորապես այս է ԵԱՀԿ ներկայացուցիչ Միքլոշ Հարաշտիի նախօրեին հրապարակած զեկույցի իմաստը Հունիսի 19-21-ը ԵԱՀԿ ներկայացուցիչ Միքլոշ Հարաշտին Երեւանում էր Հայաստանի ԶԼՄ-ների ազատության վիճակն ուսումնասիրելու նպատակով: Երեկ ԵԱՀԿ-ում նա հրապարակել է իր դիտարկումների արդյունքը, ինչը հայաստանցիներիս համար անակնկալներ չի պարունակում: Հիշեցնենք, որ դիտարկման անհրաժեշտությունը ծագել էր 2005թ. նոյեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո ԶԼՄ-ների ոլորտը կարգավորող
Կհնչի «մարզային» կոմպոզիտորի ստեղծագործություն
Ազգային օպերային թատրոնում հուլիսի 30-ին կայանալիք համերգը արվեստագետների շրջանում տարբեր խոսակցությունների առիթ է տվել: Նշված օրը այլ ստեղծագործությունների թվում կհնչի նաեւ կոմպոզիտոր, Սեւանի երաժշտական դպրոցի եւ Գավառի երաժշտական ուսումնարանի դասատու Վալերի Սարգսյանի դաշնամուրի 2-րդ կոնցերտը՝ Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանի եւ Օպերային թատրոնի նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան: Համերգը նվիրվում է օպերային թատրոնի բազմամյա կոնտրաբասահար
ՇԱԲԱԹԸ
(ՕՐԸ) ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՊԵՏՔ Է
ԶԲԱՂՎԵԼ ՍԵՔՍՈՎ
Ըստ հայ մասնագետների՝ դա զուտ անհատական խնդիր է Լրիվ սեքսուալ ազատության հետ զուգակցված «խաղաղ ընտանեկան արժեքների ձգտումը» հաճախ հանգեցնում է ճիշտ հակառակ արդյունքների: Մեզ համար էլ այլեւս գաղտնիք չէ, որ սեքսուալ անբավարարվածությունը (ինչպես մասնագետներն են հավաստիացնում՝ անգամ հանճարների դեպքում) կարող է հանգեցնել ամենաանհավանական «արկածների», ընդհուպ՝ խելագարության: Իսկ թե ինչ չափաբաժնով է անհրաժեշտ սեքսը, այս մասին
Կայքերը դեռեւս անվերահսկելի են
Երկու օր առաջ «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության կայքի բաժիններից մեկում տեղադրված տեղեկատվությունը հայտնվեց սեւ ֆոնի վրա՝ թուրքական դրոշով: Երեկ այդ կապակցությամբ զրուցեցինք կազմակերպության կայքի եւ ծրագրերի պատասխանատու Ռոբերտ Թաթոյանի հետ: Նա տեղեկացրեց, որ կայքը հայտնաբերվեց Աթաթուրքի դիմապատկերով՝ «ԲԼԵՔ 21» գրությամբ: Զրուցակիցս տեղեկացրեց, որ նույնը «վերարտադրվել», կրկնվել էր 5 օր առաջ, եւ իրենք կայքը ամբողջությամբ մաքրել
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՎԵՐ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ
«Այսօր ծննդյանս օրն է: Ես՝ մի քանի ժամականս, ինչպե՞ս գրեմ՝ դեռ լեզուս չի թոթովում, ձեռքերս չեն շարժվում, համոզված եմ, որ ինձ նվեր կանեք եւ գոնե մի ութ միավոր կնշանակեք»,- դիմորդներից մեկը հայոց պատմություն առարկայի քննության ժամանակ այսպիսի նամակով է դիմել հանձնաժողովին: Վերջինս, սակայն, նվերի հարցում ժլատություն է դրսեւորել: Թերեւս այս դիմորդն ավելի հաջողակ լիներ ստեղծագործական
Արտաշատի հիվանդանոցը անմխիթար վիճակում է
Հիվանդներին այնպիսի «Ռաֆ»-ով ու «Երազ»-ով են տեղափոխում, որոնցով երթեւեկելիս առողջ մարդը կհիվանդանա: Շուրջ 15 տարի է Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության մեքենաները չեն նորացվել, եղածներն էլ, մեղմ ասած, «փուլ» են եկած եւ հեռու են այդպիսին կոչվելուց: Բուժհիմնարկն ընդամենն ունի 3 մեքենա (մեկը՝ «Ռաֆ», երկուսը՝ «Երազ»): Վատառողջ մարդկանց կամ հիվանդներին սպասարկող մեքենաներում նույնիսկ տարրական հարմարություններ չկան, որպեսզի հիվանդին
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՔԱՅԼԵՐ
Բարեփոխումներ բժշկասոցիալական փորձաքննության համակարգում Սոցիալական ոլորտի բարեփոխումների համատեքստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնակչությանը ծառայություններ մատուցելիս կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն: Փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիան լիովին արմատախիլ անել հնարավոր չէ, սակայն կիրառելով համակարգված մոտեցում՝ ճշգրտելով օրենսդրությունը, խստացնելով վերահսկողությունը, հնարավորինս նվազեցնելով քաղաքացի-պաշտոնյա շփումը, հանրությանն իրազեկելով, կարելի է նվազեցնել պաշտոնեական դիրքի չարաշահումն ու
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ ԵՐԵՎԱՆՈՒՄ
«Առավոտի» տեղեկություններով, օրերս ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության դահլիճում տեղի է ունեցել ընդլայնված օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խորհրդակցությունը նվիրված է եղել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ստորաբաժանումների 2006թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայական գործունեության արդյունքներին: Զեկուցմամբ հանդես են եկել Երեւանի ոստիկանապետ, գնդապետ Ներսես Նազարյանը, որն, ըստ մեր
«Եռանախագահների առաջարկներին գնալ ընդառաջ»
ՀՀՇ վարչության հայտարարությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի գաղտնազերծումը արձանագրեց Ալիեւներ-Քոչարյան ութ տարի շարունակվող եւ սեփական ժողովուրդներին մոլորության մատնող գործունեության ավարտը: Գաղտնազերծումը վերջնականապես ապացուցեց, որ դեռեւս 1997թ.-ին առաջարկված փուլային տարբերակը այլընտրանք չունի: Հայաստանի իշխանությունների ոչ հստակ դիրքորոշումը թույլ է տալիս դիտարկել այն որպես բանակցային գործընթացը ձգձգելու, առաջարկվող մոտեցումներից խուսափելու եւ ժամանակ
ՈԳՈՒ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ շարքերը համալրվում են նաեւ այն երկրապահներով, ովքեր «Հոկտեմբերի 27»-ից հետո հեռացվել էին կուսակցությունից եւ «կիսաընդդիմադիր» դիրք էին բռնել: ՀՀԿ 10-րդ արտահերթ համագումարից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասել էր. «Իմ վարչապետության ժամանակ ես հնարավորություն ունեի կուսակցության անդամների թիվը հասցնել 100 կամ 200 հազարի, բայց եղել է 25-27 հազար: Իսկ այսօր շուրջ 30
ԴԵ ՖԱԿՏՈՅԻՑ՝ ԴԵ ՅՈՒՐԵ
Ըստ ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանի, Սերժ Սարգսյանի ՀՀԿ անդամ դառնալն ընդամենը եղած փաստի արձանագրումն էր «Մենք հասկանում ենք, որ անցումային վիճակում գտնվող երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ սոցիալական ծանր վիճակ է, անպատժելիության մթնոլորտ ու կոռուպցիա կա, բնական է, որ ժողովուրդը իշխանության կուսակցության նկատմամբ կարող է ունենալ ոչ դրական մոտեցում». եթե ձեզ թվում է, թե երկրում
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Ամենայն նորի համար հարմար օր է: ՑՈՒԼ 21.04-21.05: Հավանական է՝ համագործակցություն հաստատվի նոր գործընկերոջ հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Պահպանեք ոգու ամրությունը ու երբեք մի ընկճվեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ֆինանսական խնդիրները իմաստուն լուծումներ են պահանջում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հանգամանքները գիտելիքների ցուցաբերման անհրաժեշտություն կթելադրեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ամենակարեւորը ճիշտ սնվելն է: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Վստահեք ընկերներին, եթե անգամ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Ամենայն նորի համար հարմար օր է: ՑՈՒԼ 21.04-21.05: Հավանական է՝ համագործակցություն հաստատվի նոր գործընկերոջ հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Պահպանեք ոգու ամրությունը ու երբեք մի ընկճվեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ֆինանսական խնդիրները իմաստուն լուծումներ են պահանջում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հանգամանքները գիտելիքների ցուցաբերման անհրաժեշտություն կթելադրեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ամենակարեւորը ճիշտ սնվելն է: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Վստահեք ընկերներին, եթե անգամ
ՄԵԿ ՕՐՈՒՄ՝ ԵՐԿՈՒ «ԱՐԾԱԹ»
Երեկվա «Առավոտում» արդեն տեղեկացրել ենք, որ Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայաստանցի ծանրորդներ Քրիստինե Պետրոսյանն ու Ռուբիկ Մամոյանը նվաճել են արծաթե մեդալներ: Գյումրեցի 14-ամյա Քրիստինեն պարզապես հիացմունք է պատճառել իր մարտնչող ոգով ու համառ պայքարով: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 53 կգ, երկու կիլոգրամով ավելի, քան հետագայում հաղթող դարձած ռուսաստանցի Եկատերինա Մատվեեւան, ու նվաճել փոքր ոսկին: Իսկ
Հերթական ոտնձգություն
Մասնաճյուղի ճակատագիրն առայժմ անհայտ է ՀՀ բնապահպանության նախարարության 1952թ. հիմնադրված Հայաստանի բնության պետական թանգարանը առայսօր տարածաշրջանում միակն է: Այն Գյումրիում եւ Ղուկասավան գյուղում ունի մասնաճյուղեր: Ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների, Ղուկասավանում թանգարանի մասնաճյուղի վրա աչք է դրել սոցապ նախարար Աղվան Վարդանյանի եղբայրը: Նշենք, որ մասնաճյուղը հիշյալ գյուղում զբաղեցնում է մոտ 2 հա տարածք, ունի վարչական շենք,
«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ» ՓԲԸ
Մեր տունը մենք պիտի շենացնենք Շինանյութերի արտադրությամբ զբաղվող «Շեն կոնցեռն» ՓԲԸ-ն այսօր հայաստանյան այն խոշոր ձեռնարկություններից է, որի արտադրանքը լայն սպառում է գտել ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին շուկայում: Ձեռնարկությունը ստեղծվել է «Հայգունմետաղառ» ՊՁ բազայի հիման վրա: Ի տարբերություն խորհրդային տարիների խոշոր ձեռնարկությունները մասնավորեցրած այլ ձեռնարկատերերի, «Շեն կոնցեռնի» նախագահ Սամվել Բեգլարյանը խոստովանում է, որ
Փոխհատուցում՝ ուսուցչին
Հուլիսի 24-ին Երեւանի թիվ 118 դպրոցի աշխատակազմից ահազանգ ստացանք դպրոցում կատարված անարդարության մասին: Եղանք տեղում եւ լսեցինք կոլեկտիվի բողոքը: Նրանք պատմեցին հետեւյալը: Տնօրենը՝ Լարիսա Ազիզյանը, 65 տարին լրանալուն պես անցել էր թոշակի։ Հուլիսի 21-ին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունից եկել են դպրոց եւ ուսմասվար Աշոտ Գասպարյանին նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Սակայն հուլիսի 24-ին քաղաքապետարանից զանգել են
«ՍՐԱՆՔ ՀԱՐԻՖ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ»
Այդպես են մտածում «քցող» հայաստանցիները Ստրասբուրգի բնակիչների մասին Հայերը Ստրասբուրգի խանութներում հաց են ուտում ու դուրս գալիս առանց վճարելու: «Ուրիշ կերպ չես ապրի»,- Ստրասբուրգի արվարձանում ինձ ասում էր Հրաչ անունով մի տղա, որը շքեղ BMW էր վարում: Նա առանց հոնքը շարժելու ասում է, որ «քցող» է ու բնության գրկում ինձ ծանոթացնում է մի քանի «քցող»
Թոքախտով հիվանդին խնդրում են, որ բուժվի
Բացիլակիր թոքախտավորներն ազատ շրջում են մարդկանց մեջ, իսկ նրանց հասարակությունից պարտադիր մեկուսացնելու համար օրենք չկա: «Հիմա մենք ենք թոքախտով հիվանդներին խնդրում, աղաչում, որ գան բուժվեն, բացիլակիր հիվանդներին չենք կարում դիսպանսեր բերենք, միջազգային կառույցներից ասում են, թե բռնություն եք գործադրում հիվանդի վրա, խախտում եք նրա իրավունքները, բայց նույն վարակակիրն այդ դեպքում ինչ իրավունք ունի աշխատելու սննդի
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԻՆՉՆ Է ՇԱՏ՝ ԱՂԲԸ
Վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցումներից պարզվել է, որ գյումրեցիները դժգոհ են օդի աղտոտվածությունից, աղբի առատությունից ու կանաչ գոտիների բացակայությունից: Իսկ ընդհանուր առմամբ՝ գյումրեցիները խեղդվում են բնապահպանական խնդիրների առկայությունից, նույնիսկ կարելի է ասել, որ այստեղ բնապահպանություն գոյություն չունի: Պատահական չէ, որ գյումրեցիներից շատերն իրենց քաղաքում գտնվող Շիրակի մարզի բնապահպանական տեսչության մասին անգամ չեն էլ լսել: Իսկ որ
«Իշխանությունն իր ներսում բանավեճ չունի»
Ասում է ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի կարծիքով, հայաստանյան ներկա իշխանությունն «իր ներսում բանավեճ չունի ու այս իմաստով միաձույլ է»: Երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում խորհրդարանի նախկին փոխխոսնակն ասել է, թե՝ «մյուս կողմից՝ այսօր իշխանությունը կարիքը չի զգում հասարակական աջակցության: Նա ուզում է զուտ ինքնահզորացման միջոցով, արհեստականորեն հզորանալով՝ առնական
ՄԵՂԱԴՐԵՑԻՆ ԶՈՀՎԱԾ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ
ՄԵՂԱԴՐԵՑԻՆ ԶՈՀՎԱԾ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ Ա-320 օդանավի կործանման հետաքննությունն ավարտվել է: Երեկ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ստացել է օդանավի աղետի հետաքննության արդյունքների մասին Ավիացիոն միջպետական կոմիտեի (ԱՄԿ) պաշտոնական հաղորդագրությունը: Եզրակացության համաձայն, Ա-320-ը կործանվել է անձնակազմի մեղքով: ՄԱԿ-ի փորձագետները պնդում են, որ օդանավի իջեցման պահին հրամանատարը կատարել է ոչ համարժեք գործողություններ, իսկ երկրորդ օդաչուի կողմից իջեցման պահին պարամետրերի
«ՔՈՉԱՐՅԱՆԸ
ՄԻՇՏ ԲԱԶՄԱՍՑԵՆԱՐ
ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ»
Նկատի ունենալով ՀՀ նախագահին՝ ասում է ԱԺԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը – Պարոն Քոչարյան, ինչո՞վ եք բացատրում Հայաստանի իշխանական ուժերի չափազանցված ակտիվությունը։ – Հայաստանի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրն այսօր որակական փոփոխություններն են, որոնք կապված են եւ ԼՂ հարցի կարգավորման, եւ արտաքին քաղաքականության ու բազմաթիվ այլ հարցերի հետ։ ԼՂ հարցի հետ կապված ճնշումները ավելի
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ ՄԵՐ ՎՐԱ»
Ասում է Բուզանդի փողոցի նախկին բնակիչը ՀՀ կառավարության հռչակած ու «պետական կարիքների համար» անվան տակ Երեւանի Կենտրոնում իրականացված կառուցապատման «զոհերը» հերթական հասարակական կազմակերպո ւթյունն են հիմնադրել՝ այս անգամ «Պետական կարիքների» զոհերն ի պաշտպանություն ժողովրդավարության» անվամբ: Այս մասին մեզ տեղեկացրեց Բուզանդի նախկին բնակիչ ու նորաստեղծ կազմակերպության ներկայացուցիչ Սեդրակ Բաղդասարյանը: Հիմա իրենց սեփականությունից, տուն ու տեղից զրկված
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ 21.03-20.04: Փորձեք ձեր ոճում նորություններ մտցնել: ՑՈՒԼ 21.04-21.05: Արտաքին ազդեցությունները ձեզանից իմացության դրսեւորում կպահանջեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Կենտրոնացեք գործնական խնդիրներ լուծելու վրա: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր ձեր սիրելիին նոր կողմերով կճանաչեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Եղեք ավելի համեստ ու ոչ ագրեսիվ: Դա շատ կօգնի ձեզ կյանքում: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր անձնական կյանքին ավելի շատ ուշադրություն նվիրեք: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Մարդկանց
ՊԱՏԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐՆ ՍԿՍԵՑԻՆ ՊԱՅՔԱՐԸ
Երեկ Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունը: Մեկ շաբաթ 28 երկրների 176 (աղջիկներ՝ 67, տղաներ՝ 112) մարզիկներ պայքարելու են չեմպիոններին ու մրցանակակիրներին որոշելու համար: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մրցավայր է գործուղել ութ ծանրորդի՝ երեք աղջիկ եւ հինգ տղա: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Նրա հետ Լանդսկրոնա են մեկնել նաեւ պատանիների
«Անճաշակությունը հասել է գագաթնակետին»
Զրույց առաջին հայ մոդելներից Լիզա Մանուկյանի հետ «Առավոտը» քանիցս ներկայացրել է մեր օրերում նորաձեւության տարբեր մրցույթների մասնակից ու դափնի շահած ոլորտի երիտասարդ ստեղծագործողներին: Ցավոք, քչերին են հայտնի անցյալ դարի կեսերից նորաձեւության ոլորտում առաջին քայլերն անող հայաստանցիները: Նշենք, որ վերոնշյալ ոլորտում հայերն առաջին քայլերն արել են 50-ականների վերջերից: Երկար ժամանակ պահանջվեց որոնելու ու գտնելու այն հայուհիներին,
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ ԵՐԵԿՎԱ ՈՒ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՄԱՐ՝ ՄԻԱՅՆ-4
Անկախության վերահաստատումից առաջ ու հետո հայ քաղաքական ասպարեզի միակ անփոփոխ հիվանդությունը եղել է… ամեն երկուշաբթի կյանքը նորից սկսելը: Այդ թվում՝ կուսակցական: Հատկապես՝ կուսակցական, եթե ընտրություններին մնացել է երկու-մեկ տարի: Համապետական ամեն ընտրությունից առաջ «հայտնագործվում են» տեխնոլոգիաներ, որոնք աշխարհի պատմության պես հին են ու ամեն անգամ հասարակությանը հրամցվելով իբրեւ «հայտնագործություն»՝ նաեւ գյուտարարի փառք ու պատիվ են
Մեկ ազգ, մեկ դատարան
Դատավորների համար սահմանվել են վարքագծի կանոններ, ըստ որոնց՝ դատավորն իրավունք չունի ստանալ «անթույլատրելի նվերներ»: Երեկ դատաիրավական ոլորտում օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացնելիս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ հուլիսի 14-ից ավարտվել է հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված աշխատանքային խմբի առաջին փուլը: Ըստ աշխատանքային խմբի առաջարկների՝ ստորին օղակը, կկազմեն մագիստրատների առաջին ատյանի դատարանները, որոնք քննելու են «ոչ


















































