Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ ԷՐ ԶԲԱՂՎԵԼ ՀՀՇ-ԱԿԱՆՈՎ

Դե, նա էլ զբաղվել էր Դեռ անցյալ տարի Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի կողմից 2008թ. մարտի 5-ին ՀՀ մարզային դատախազներին ուղարկված մի գաղտնի շրջաբերական, որտեղ ՀՔԾ պետը վերջիններիս հանձնարարել էր ի հայտ բերել Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, համակիրներին, փետրվարի 20-ից

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԿՀԱՆԳԵՑՆԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Այսօր կայանալիք ցույցով ՀՅԴ-ն մտադիր էր մի գործընթաց սկսել, որի հետեւանքով ՀՀ նախագահը պիտի փոխեր վարվող քաղաքականությունը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը երեկ հետաձգեց ԱԳՆ-ի առջեւ այսօր նախատեսված բողոքի ցույցը՝ Թեհրան-Երեւան ինքնաթիռի վթարի պատճառով: Վթարի ընթացքում զոհվածներից երկուսը դաշնակցականներ են: Մինչ կկայացվեր հետաձգման այս որոշումը՝ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին

ՍԳՈ ՕՐ

2009 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի ժամանակ բազմաթիվ մարդկային զոհերի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների եւ հայազգի անձանց զոհվելու կապակցությամբ այսօր Հայաստանում սուգ է հայտարարվել:

ԻՋԵՎԱՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԸ ԿԶԱՐԳԱՆԱ

Հուլիսի 13-ին Իջեւանի «Արնար» մարզադաշտում ընկերական խաղ անցկացրին բարձրագույն խմբի «Ուլիս» եւ առաջին լիգայի առաջատար Դիլիջանի «Իմպուլս» թիմերը: 2:0 հաշվով հաղթեց «Ուլիսը»: Ինչպես հայտնեց այս թիմի պետ Սլավա Սարգսյանը, «Ուլիսը» հուլիսի 12-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում այս մարզադաշտում եւ հուլիսի 19-ին ընկերական խաղում կհանդիպի Իրանի բարձրագույն խմբի առաջնության թիմերից մեկի հետ: Պրն Սարգսյանը գոհունակություն հայտնեց

«ՓՅՈՒՆԻԿ»-«ԴԻՆԱՄՈ»՝ 0:0

Երեկ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ընդունեց Զագրեբի «Դինամոյին»: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ հետո՝ մրցակցի խաղադաշտում:

«Առանց սիրահարվածության՝ ֆիլմ չես նկարի»

Վրաց ռեժիսոր Նանա Ջորջաձեն՝ իր արվեստի մասին «Ես իմ բոլոր դերասաններին սիրահարվում եմ, բոլոր գլխավոր դերակատարներին… եթե չսիրահարվեմ, չեմ կարող նկարել»,- խոստովանում է վրաց անվանի կինոգործիչ, ռեժիսոր Նանա Ջորջաձեն: Երեկ Տիկնիկային թատրոնում «Ոսկե ծիրանի» շրջանակներում նա վարպետության դաս անցկացրեց ապագա կինոգործիչների, Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների ու կինոսիրողների հետ: Ըստ ռեժիսորների՝ հանդիսատեսի, մասնավորապես սկսնակ

«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ» ՎԵՐԱԾՆՈՒՄ Է «ՀԱՏԻՍ» ԲԱՍԿԵՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ

Ակումբի գլխավոր հովանավոր դառնալու առիթով երեկ հրավիրված մամուլի ասուլիսում բանկի մասնաճյուղերի եւ բանկային ծառայությունների վարչության պետ Սուրեն Զոհրաբյանն ասաց, որ չնայած տնտեսության համար այս տարին լի է մարտահրավերներով, «Կոնվերս բանկը» կարեւորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացումը՝ այս տարի առանձնացնելով կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտները, որ «Հատիս» ակումբը հովանավորելը դիտարկում է առաջին հերթին առողջ ապրելակերպի

Ոսկեծիրանյան խճանկար

Օրերս ամերիկացի հայտնի ռեժիսոր, թվային կինոնկարահանման՝ Direct Action ոճի ստեղծող Ռոբ Նիլսոնի վարպետության դասը կիսատ թողնելով՝ մի խումբ երիտասարդներ դուրս են եկել՝ ի ցույց դնելով իրենց ձանձրույթը: Այս մասին երեկ կայացած ասուլիսում ակնարկեց ռեժիսոր Նիլսոնն ու մեկնաբանեց. «Չեմ ասում՝ վիրավորված եմ, գուցե ձանձրալի էր շատերի համար իմ դասը, գուցե չէին հասկանում կամ այնքան եմ մեծացել,

«Ցանկալի ներդաշնակություն»

Այսպես է որակում մասնագետը թավջութակահար Վահրամ Սարաջյանի եւ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի մենահամերգը: Երեւանյան տապ երեկոն չխանգարեց բոլոր նրանց, ովքեր օրերս այցելել էին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ ներկա գտնվելու մի համերգի, որը ստեղծագործական ինքնատիպ հաշվետվություն էր, նաեւ միջոց՝ մեր երաժշտասերներին հիշեցնելու մի շարք ստեղծագործությունների գոյության մասին, որոնք միշտ չէ, որ հնչում են մեր բեմերից եւ,

ՄԻԱՅՆԱԿ՝ ՄԵԾ ՔԱՂԱՔՈՒՄ

Կամ Չինաստանը՝ Պեկինի համալսարանում սովորող հայ ուսանողի աչքերով Չինաստանում սովորող Տարոնը (ձախից) եւ Արմենը՝ իրենց «չինուհի» դարձած ընկերուհու՝ Լուսինեի հարսանիքին: Տարոն Մանասյանը տնտեսագիտություն է ուսումնասիրում Պեկինի համալսարանում: Արդեն երկրորդ կուրս է փոխադրվել, բայց մինչ այդ, 2 տարի էլ սովորել է տեղի լեզվի ու մշակույթի համալսարանում, որպեսզի կարողանա մասնագիտական առարկաները ուսումնասիրել հենց չինարենով: Երբ նա խմբագրություն

ԳԱՎԱՌԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆ ՈՒ ԳՐՔԵՐԻ ՊԱՀԵՍՏԸ

Լոնդոնի «Chatham House»-ում ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հայտարարել է. «Մտավորականության ներկայացուցիչները, լինելով Շուշիում, տեսել են մզկիթը՝ փլատակների տակ: Իսկ հետո, երբ եկել են Բաքու, տեսել են հայկական եկեղեցին՝ վերականգնված՝ որպես պատմական հուշարձան»: Այս առնչությամբ Panorama.am-ը փորձեց հայ մտավորականության խմբի ներկայացուցիչներից հետաքրքրվել՝ որքանո՞վ են ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերը համապատասխանում իրականությանը: Մտավորականության խմբի անդամ, Փարաջանովի

ԻՆՉ Է ՏԱԼՈՒ «ՈՒԹՆՅԱԿԸ»

«Մեծ ութնյակը» ցանկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի լուծում գտնել, որը հաշվի կառնի Ադրբեջանի կենսական շահերը: Tert.am-ի փոխանցմամբ՝ day.az-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Եվրասիայի գծով ամերիկացի փորձագետ, The Heritage Foundation կազմակերպության ռուս-եվրասիական մասնաճյուղի ղեկավար Արիել Կոենը՝ մեկնաբանելով «Մեծ ութնյակի» առաջնորդների հայտարարությունը Ղարաբաղի շուրջ: Ըստ վերջինիս՝ ղարաբաղյան հակամարտությունը ամենաբարդերից է մեր մոլորակում: «Հարցն այն

ԶԻՆՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՒՏՔԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է

Ամերիկյան Արիզոնա նահանգում թույլատրվել է կարճափող հրազենով մարդկանց մուտքը՝ ռեստորաններ եւ սրճարաններ, որտեղ ալկոհոլ է վաճառվում, սակայն զինված մարդկանց, միեւնույն է, արգելված է ոգելից խմիչք օգտագործել: Այդ մասին օրինագիծը ստորագրել է նահանգապետ Յան Բրուերը: Այն հաստատությունների սեփականատերերը, որոնք, այնուամենայնիվ, ցանկանում են արգելել զինված հաճախորդների մուտքը, պետք է համապատասխան հայտարարություն փակցնեն: Եթե նրանց հայտարարությունը արհամարհվի, զինված

Անկարգություններ՝ Ֆրանսիայում

Բաստիլի գրավման տոնի նախորդող գիշերը Ֆրանսիայում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ: Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը դեռահասներն այրել են առնվազն 317 ավտոմեքենա: Փողոցային գործողություններից տուժել է ոստիկանության 13 աշխատակից. նրանց վրա պատանիները շպրտել էին ինքնաշեն պայթուցիկներ: Ոստիկանները լրջորեն չեն վիրավորվել, ուղղակի պայթյուններից ժամանակավորապես «բժժել» էին: Անկարգությունների մասնակցության կասկածանքով ձերբակալվել է 240 հոգի: Ոստիկանները նշում են,

13 հոգի մահապատժի ենթարկվեց

Երեկ առավոտյան Իրանում մահապատժի ենթարկվեց «Ջանդալլահ» ապստամբ սուննիական խմբավորման 13 անդամ: Նրանք բոլորն անվանվեցին աստծո թշնամիներ, մեղավոր ճանաչվեցին արտասահմանցիներին առեւանգելու, անմեղ մարդկանց սպանելու եւ ահաբեկչություններ կազմակերպելու մեջ: Մահապարտները կախաղան հանվեցին Իրանի եւ Պակիստանի սահմանի մոտ գտնվող Զահեդան քաղաքի բանտում: Այդ տարածաշրջանը հայտնի է որպես սուննիների եւ շիաների հակամարտության էպիկենտրոն: Նախօրեին իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկիչները

Սկզբունքներն արտացոլված են

Հայաստանի կողմից առաջադրվող երեք հիմնական սկզբունքներն արտացոլված են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հրապարակված դրույթներում՝ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ՕՏԱ-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմինֆոն»: «Մասնավորապես՝ արտացոլված են հայկական կողմի առաջադրած երեք սկզբունքները, որոնց շուրջ մենք աշխատում ենք եւ կշարունակենք աշխատել: Այդ սկզբունքներից առաջինը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակին, քանի որ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեկ Հայաստանի ազգային գրադարանում ընթերցողի դատին հանձնվեցին ճարտարապետ Քրիստափոր Թադեւոսյանի կյանքի վերջին տարիների ստեղծագործությունները: Հեղինակի մահվանից 17 տարի անց որդու՝ Ալեքսանդր Թադեւոսյանի նախաձեռնությամբ տպագրվեց նրա «Արծվի բույն» պատմվածքը եւ «4 բանտարկյալներ» վեպը՝ մեկ գրքում: Ընթերցողներին Ք. Թադեւոսյանը հայտնի է «Ջորջ Գրեյ» եւ «Իվան Սերի» կեղծանուններով: Ա. Թադեւոսյանի խոսքով՝ հոր ստեղծագործությունները մարդկանց ճիշտ ճանապարհ ուղղորդելու նպատակ

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՀՈՒԼԻՍԻ 23-Ն Է

Հանրապետական ընդունող հանձնաժողովի հուլիսի 14-ին կայացած նիստում որոշում է կայացվել ընդառաջել այս տարվա շրջանավարտ-դիմորդներին եւ ատեստատները բուհերի ընդունող հանձնաժողովներ ներկայացնելու ժամկետը երկարաձգել մինչեւ հուլիսի 23-ը։ Ատեստատի առկայությունը, ընդունելության կանոններով, պարտադիր է. այդ դեպքում միայն դիմորդը կմասնակցի ընդունելության մրցույթին։ Հանրապետական ընդունող հանձնաժողովի հուլիսի 14-ի նիստում հաստատվել են նաեւ մայրենի եւ օտար լեզուների բանավոր ու ստեղծագործական մրցույթի

Ավագ դպրոցները դեռ «փակ գիրք» են

Ավագ դպրոցների որոշ տնօրեններ այլեւս չեն դիմանում ծառացած հիմնախնդիրներին Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ավագ դպրոց. խնդիրներ, լուծումներ» խորագրով հանրապետական կլոր սեղան, որին հրավիրված էին ոլորտի պաշտոնատար անձինք, ավագ դպրոցների տնօրեններ եւ մանկավարժներ: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրեց կրթահամալիրի կազմում գործող երեք ավագ դպրոցներն ու դրանցում բացված մասնագիտացումները: Իր խոսքում պարոն Բլեյանն

ԱՆՑՈՂԻԿ ՇԵՄԻ ԱՆԿՈՒՄ՝ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

Մինչդեռ հայոց պատմության եւ օտար լեզուների հեշտ թեստերի արդյունքում ընդունելության անցողիկ շեմի աճ է սպասվում միջազգային հարաբերություններ, իրավաբանական ֆակուլտետներում: Երեկ տեղի ունեցավ լրացուցիչ միասնական նախավերջին քննությունը՝ ֆիզիկա առարկայից: Նշենք, որ այս քննությունից բացակայած դիմորդների թիվը մյուս քննությունների համեմատությամբ ռեկորդային էր՝ 40 հոգի: Քանի որ ավարտին է մոտենում միասնական քննությունների արշավը (առջեւում ռուսերեն լեզվից լրացուցիչ միասնական

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ

Քաղաքական նոր «եռանկյունաչափության» փնտրտուք Թուրքիայի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սկսված երկխոսությունը, հայ-ադրբեջանական հանդիպումների եւ բանակցությունների ինտենսիվացումը գործընթացներ են, որոնք զարգանում են Հարավկովկասյան տարածաշրջանում հակասական եւս մեկ դժվար լուծելի թնջուկի ուղղությամբ, եւ որոնք վկայում են ներքին եւ արտաքին բոլոր խաղացողների ակտիվ եւ ռեակտիվ քաղաքականության մասին: Բայց այդ գործընթացների՝ բոլորին, եւ առաջին

Կովերը պայթել են ականների վրա

Հուլիսի 13-ի երեկոյան, Ոսկեվան գյուղի սահմանագոտում գյուղի երկու նախիր, որոշ ժամանակ դուրս մնալով նախրապանների հսկողությունից՝ հայտնվել են սահմանամերձ ականապատ դաշտում: Ոսկեվանցի 2 նախրապանները անասունները փրկելու համար իրենք են մտել ականապատ դաշտ: Բարեբախտաբար, նրանք չեն տուժել: 4 կով եւ մեկ մոզի պայթել են ականների վրա: Ոսկեվանի գյուղապետարանից տեղեկացանք, որ վնասված կովերը դուրս են բերվել սահմանագոտուց եւ

13-հազարական դրամ

Անցած շաբաթավերջին Նոյեմբերյան էր այցելել Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինֆիոսը: Քաղաքի հունական «Օլիմպոս» կենտրոնում դեսպանը հանդիպել է Նոյեմբերյանի տարածաշրջանի հունական ծագումով բնակիչներին: Ինչպես հայտնեց Նոյեմբերյանի հունական համայնքի ղեկավար Թամարա Թամազյանը, քննարկվել են համայնքի անդամներին հուզող հարցեր: Հունաստանի դեսպանը՝ ի պատասխան իրեն ուղղված հարցի, պարզաբանել է, որ հունական ծագումով թոշակառու նոյեմբերյանցիները չեն կարող Հունաստանից ֆինանսական աջակցություն

Գործադուլը շարունակվում է

Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունում հուլիսի 13-ին սկսված գործադուլը շարունակվում է նաեւ այսօր: Լեռնահարստացման այս կոմբինատի աշխատողները հրաժարվում են աշխատել իրենց առջեւ դրված ներկայիս պայմաններով: Ըստ գործադուլավորների, իրենք աշխատում են ծանրաբեռնված գրաֆիկով, որի համար ստանում են չնչին աշխատավարձ: «Էն ժամանակ ասում էին՝ միջազգային շուկայում գունավոր մետաղների գները կտրուկ նվազել են, դրա համար ենք ցածր

Նոր հնարավորություն՝ համայնքների համար

Ֆրանսիայի արտաքին գործերի եւ Եվրոպայի հարցերի նախարարության գլոբալիզացիայի, զարգացման եւ գործընկերության գլխավոր վարչությունը Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրել «Ապակենտրոնացված համագործակցության նախագծերի բորսա» վիրտուալ շուկան, որի նպատակն է զարգացնել ֆրանսիական ՏԻՄ-երի համագործակցությունը հատկապես աշխարհագրական այն գոտիներում, որտեղ ֆրանսիական համայնքների ներկայությունն աննշան է կամ ընդհանրապես չկա։ «Ապակենտրոնացված համագործակցության նախագծերի բորսան» կայք է: Ըստ ֆրանսիացիների, այս նոր

Խաղացողն էլի կխաղա

Խաղատների կենտրոնացումից կտուժեն խաղատների այսօրվա տերերն ու այսօր խաղատուն ունեցող համայնքները: Եթե ԱԺ-ն ընդունի «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագիծը, 2013-ից խաղատներ կգործեն միայն Ծաղկաձոր, Դիլիջան եւ Ջերմուկ քաղաքներում: Այս պահին խաղատներ կան Երեւան մտնող մայրուղիների մայրաքաղաքամերձ հատվածներում: Իսկ խաղատները երեք քաղաքներում կենտրոնացնելով՝ կառավարությունը նպատակ ունի խթանել նաեւ հյուրանոցային

ԱՌԱՋԻՆ 137-Ը ԱՅՍՕՐ «ՏՈՒՆ» ԿԳԱՆ

Այսօրվանից՝ հուլիսի 15-ից, մեկնարկում է ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի առաջին փուլը, երկու շաբաթով մեր ընտանիքներում կլինեն Եգիպտոսից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Սիրիայից եկած 137 սփյուռքահայ երիտասարդնե: Ենթադրվում է, որ մինչեւ հոկտեմբեր այս ծրագրով Հայաստան կգա 1000 սփյուռքահայ: Ողջ ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 25 միլիոն դրամ: Ծրագրին աջակցում են նաեւ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՌԱՎՈՏԻ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՓԱՍՏՈՎ

Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, ՀՀ ոստիկանության ՊՊՎ ջրամատակարարման կառույցների պահպանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Լ. Զաքարյանի դեմ բողոք էին բերել ոստիկանության աշխատակիցները: Նրանք դիմել էին ՀՀ ոստիկանապետին, կառավարությանը: Ոստիկաններն «Առավոտին» հայտնել էին, որ 3-րդ ամիսն է լրանում, ինչ իրենց աշխատավարձերը չեն վճարել: Նաեւ նշել էին, որ աշխատավարձը տալիս են 10 հազար դրամով պակաս: «Առավոտը» վերոհիշյալ

«ՆԵՐՈՆԸ»՝ ԱՌԱՆՑ ՏԱՆԻՔ

Երեկ, ժամը 04.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Սեւանի 15 հասցեում գտնվող նախկին «Ներոն» գործարանի վարչական շենքում: Նախնական տվյալներով` այրվել է շենքի տանիքը:

ԽԵՂԴՎԵԼ ԷԻՆ ՋՐԱՎԱԶԱՆՈՒՄ ԵՎ ՋՐԱՆՑՔՈՒՄ

Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրավազաններից մեկում խեղդվել էր մարզի Մխչյան գյուղի բնակիչ՝ 45-ամյա Տարոն Գեւորգյանը: Իսկ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի ջրանցքում խեղդվել էր նույն գյուղի բնակիչ՝ 12-ամյա Արթուր Գասպարյանը:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930