Օրվա լրահոսը
«ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Թուրքական էլեկտրոնային «Hurriyet» օրաթերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայում քննարկվում է, թե որ վայրն է նպատակահարմար հոկտեմբերի 14-ին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպումն անցկացնելու համար: Նշվում է, որ սպասվում է հարցի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ արտգործնախարարության վերջնական վճիռը: Ֆուտբոլային խաղի անցկացման թեկնածու վայրերից մեկը համարվում է Կայսերին: Բույուքշեհիրի քաղաքապետ Մեհմեթ Օզհասեքին հանդես է եկել հայտարարությամբ. «Ըստ իս՝
Իրանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի ցուցակը
Ինչպես «ԱրմԻնֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, դեպքի վայր են մեկնել Թեհրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, այսօր Երեւանից Ղազվին կժամանի Իրանում ՀՀ նորանշանակ դեսպան Գրիգոր Առաքելյանը: «Կասպիական ավիաուղիներ» ընկերության կայքում տեղադրված վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորներն էին. Աբդոլլահզադե Համիռեզա, Ահմադինորրեհ Արամ, Աջանդ Անետտ, Աքբարի ղասեմ, Ալաի Մարիամ, Ալավիշիրխո, Ալիմոհամմադի Ահմադ, Ալիմոհամմադի Արաշ, Ալիմոհամմադի
ԿԱՐԳԻՆ ՄՈՒԼՏԵՐԸ ՓՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Մանուկներին սովորեցնում են «պլան» ծխել, սիրուհի պահել, գողանալ ու շնանալ «Աղչի՛, աղչի՛, ամբողջ օրը էդ անտեր տելեվիզորի դեմը նստած ես, փոխանակ էթաս ամուսնանաս, ինձ պապի դարձնես: Չնայած քո նման դեբիլին ո՞վ պտի առնի»,- դժվար է պատկերացնել, սակայն հենց այսպես է սկսվում ժամանակակից «Ոսկե ձկնիկ» մուլտֆիլմը: Հայրը աղջկան անպատվելով՝ ուղարկում է ծաղիկների համար թասով ջուր բերելու,
Վթարի նախնական վարկածը հրդեհն է
Երեկ Թեհրանից 200 կմ հեռավորության վրա՝ Քազվին նահանգի Տակեստան շրջանում վայր է ընկել Թեհրանից Երեւան թռչող «Տու-154» ինքնաթիռը, որում եղել է 153 ուղեւոր եւ 16 հոգի սպասարկող անձնակազմ: «Caspian Airlines» իրանական ավիաընկերության ինքնաթիռը վայր է ընկել թռիչքից 16 րոպե անց: Այն Թեհրանից դուրս է եկել երեւանյան ժամանակով ժամը 13:00-ին: Ըստ նախնական տվյալների՝ «Տու-154» օդանավը կտոր-կտոր
«Աշխատավարձը վճարել ենք ժամանակին»
Առավոտի»՝ «Աշխատավարձն ամիսներով չեն տալիս» հրապարակման մեջ (13.06.09) անդրադարձել էինք «Glass world company» ընկերության աշխատակիցների՝ աշխատավարձերի ուշացման վերաբերյալ դժգոհությանը: Հոդվածում մասնավորապես նշված էր, որ, ըստ ընկերության աշխատակիցների, գործարանի ղեկավարությունը 300-ից ավելի մարդկանց չի վճարել դեռեւս մարտ ամսվա աշխատավարձը: Բողոքի առնչությամբ ընկերության գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանն «Առավոտին» պարզաբանել էր, որ դրանք հերյուրանքներ են, քանի որ իրենք
ՆՈՐ ՓԱԹԵԹ՝ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հատուկ Հայաստան ժամանող հյուրերի համար «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը թողարկել է «Տուրիստ» կանխավճարային քարտեր: Փաթեթի արժեքը 3 հազար դրամ է, որի մեջ, բացի կանխավճարային քարտից, ներառված են նաեւ Հայաստանի եւ մայրաքաղաքի քարտեզները: Բացի այդ, ձեռք բերելով փաթեթը, զբոսաշրջիկը հատուկ զեղչային կտրոնների միջոցով կարող է նաեւ օգտվել մայրաքաղաքի հագուստի եւ հուշանվերների խանութներից, ինչպես նաեւ ռեստորաններից եւ բարերից՝
ԳՆԱՑՔՈՎ ԲԱԹՈՒՄ՝ 7000 ԴՐԱՄՈՎ
Երեկ «Սասունցի Դավիթ» կայարանում տեղի ունեցավ նոր, վերանորոգված «Արմենիա» գնացքի, այսպես ասած՝ «բացումը»: Երեւան-Բաթում գնացքն առաջին անգամ մեկնեց ժամը 22.30-ին: Երթուղին տեւում է 18 ժամ: Քանի որ դեռեւս ուղեւորների հոսքը մեծ չէ, ընդամենը 120 ուղեւորի համար նախատեսված վագոններ կշահագործվեն, իսկ ընդհանուր առմամբ գնացքը կարող է սպասարկել մոտ 350 ուղեւորի: Մեկ տոմսի արժեքը «կուպե» տեսակի 4
ԵԿԱՆ, ՆԿԱՐԱՀԱՆՎԵՑԻՆ, ԳՆԱՑԻՆ
Արդեն մի քանի ամիս է՝ գյումրեցի չինովնիկները երկրի բարձրաստիճան հյուրերին դիմավորում են Մուշ-2 թաղամասի շինհրապարակում: Ցանկացած պաշտոնական հյուրի՝ Գյումրի այցելելու դեպքում, քաղաքային ու մարզային իշխանության ներկայացուցիչները ողջ անձնակազմով՝ զուգված, զարդարված, ժամեր առաջ հյուրին են սպասում, ու նույնիսկ Շիրակի ծայրահեղ եղանակը՝ խանձող արեւը կամ էլ պտտահողմը նրանց չի ազատում այս սուրբ պարտականությունից: Եթե մի քանի ամիս
2 կարծիք Մադրիդյան սկզբունքների մասին
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ առաջին նախագահի ԼՂՀ հարցով հատուկ հանձնարարությունների նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների առարկա՝ արդեն հրապարակված Մադրիդյան սկզբունքներում որեւէ ակնարկ չկա ազգերի ինքնորոշման սկզբունքի փաստացի կիրառման վերաբերյալ: Հատ-հատ վերլուծելով ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկրների նախագահների հայտարարության մեջ մատնանշված 6 սկզբունքները՝ մատնանշել է դրանցում եղած
Դեսպանը հանդիպեց ՀԱԿ ներկայացուցիչների հետ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասի հետ: Հանդիպումը պայմանավորված է եղել նրանով, որ Եվրամիության նախագահությունը փոխանցվել է Շվեդիայի Թագավորությանը, որին Հայաստանում ներկայացնում է Լիտվայի դեսպանությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ ժողովրդավարության զարգացման հետ կապված հարցեր:
«ԱՅՆ, ԻՆՉ ԱՍԵԼՈՒ ԵՄ ԻՄ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ, ՇԱՏ-ՇԱՏԵՐԻ ԴՈՒՐԸ ՉԻ ԳԱԼՈՒ»
«Գլխանց» զգուշացնում է մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը – Ի՞նչ վիճակում է ձեր գլխավորած մարտի 1-ի հանձնաժողովը, մեռած է՝ թաղած չէ՞, թե՞ դեռ գործում է: – Ի հեճուկս ձեզ եւ շատերի, որոնք կուզենային այդպիսին տեսնել հանձնաժողովը, ասեմ, որ մեր հանձնաժողովը աշխատում է իր նախատեսած ծրագրերով: Հանձնաժողովը երեկ ՀՀ ոստիկանապետին է ուղարկել նամակ: Մենք գտնում
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՄԵՆԱՇԱՏՆ Է ԳՈՐԾՈՒՂՎԵԼ
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ հրապարակել է 2009-ի ընթացքում ԱԺ պատգամավորների գործուղումների թիվը. «64 պատգամավորներից կազմված ՀՀԿ խմբակցության գործուղումների ընդհանուր թիվը կազմում է 53 (82.8%), 25 պատգամավոր ունեցող ԲՀԿ խմբակցությանը՝ 23 (92%), 16 պատգամավորներից կազմված ՀՅԴ խմբակցությանը՝ 22 (137,5%), 8 պատգամավորներից կազմված ՕԵԿ խմբակցությանը՝ 13 (162,5 %), 7 պատգամավորներից կազմված «Ժառանգություն» խմբակցությանը՝ 23 (328,5%)»:
ԻՐԱՐ ՑԱՎԱԿՑԵԼ ԵՆ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ եւ ցավակցել տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով մեծ թվով Իրանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իր հերթին Մ. Ահմադինեջադը ցավակցել է իր հայ գործընկերոջը: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, նախագահները պայմանավորվել են ավիավթարի պատճառների ուսումնասիրման եւ անհրաժեշտ քայլերի իրականացման հարցում
ՕԴԱՆԱՎՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՊԱՏԱՆԻ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐ
Երեկ աղետի ենթարկված «Caspian Airlines» ավիաընկերությանը պատկանող «ՏՈՒ 154» ինքնաթիռի մեջ է եղել նաեւ ձյուդոյի Իրանի պատանեկան հավաքականը, որը Հայաստան էր գալիս ուսումնամարզական հավաքներ անցկացնելու: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալիկ Ավետիսյանը հաստատեց այդ տեղեկատվությունը: Իրանի պատանեկան հավաքականի անդամները մարզիչների հետ միասին 12 հոգի են եղել: «Մենք գնացել էինք օդանավակայան՝ նրանց դիմավորելու, բայց լսեցինք այդ գույժը:
ՀԱԿ-Ը ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ
Երեկ Հայ ազգային կոնգրեսը ցավակցություն է հայտնել հուլիսի 15-ին Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ուղեւորատար օդանավի վթարի ենթարկվելու առնչությամբ, որի արդյունքում զոհվել էին օդանավում գտնվող բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները: «Հայ ազգային կոնգրեսը խորապես ցնցված է օդանավի կործանման գույժից: Մենք սգում ենք բոլոր մեր հայրենակիցների, ինչպես նաեւ օդանավում գտնվող այլ երկրների քաղաքացիների ողբերգական կորուստը, կիսում զոհվածների հարազատների
ՆԱԽ ԿՃԱՆԱՉԻ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
«Ժառանգություն» կուսակցությունը երեկ ուղերձով դիմել է արցախահայությանը: Ծավալուն այս ուղերձում «Ժառանգությունը» հայտնում է. «ԼՂՀ անկախության հարցի պաշտոնականացման նպատակով կուսակցության վարչությունը առաջիկա նիստում կքննարկի նրա ճանաչման հարցը «Ժառանգություն» կուսակցության կողմից: Մենք նաեւ կոչ ենք անում բոլոր հետաքրքրված կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին՝ քննարկել ԼՂՀ ճանաչման հարցը եւ առաջիկա իրենց գործողություններում ղեկավարվել ընդունված որոշմամբ»: Նաեւ նշված է. «Հարգելի
ԱՆՄԻՋԱՊԵՍ ՃԱՆԱՉԵՔ ԼՂՀ-Ն
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը երեկ վարչության անունից նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես նշում է. «Ժառանգություն» կուսակցությունը լուրջ անհանգստություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ 3 երկրների նախագահների՝ օրերս կատարած համատեղ հայտարարության առնչությամբ»: Անահիտ Բախշյանը նշում է, որ եթե Սերժ Սարգսյանի եւ նախորդ իշխանությունների կողմից տարիներ շարունակ վարվող բանակցությունների արդյունքը
«Հեշտ է մերժել՝ ոչինչ չառաջարկելով»
Երեկ կայացած ասուլիսում ասաց Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Բայց ո՞վ է ասում՝ հողերը չզիջենք»,- երեկ «Փաստարկ» ակումբում նաեւ այս հարցով պատասխանեց Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանն «Այսօր» կայքէջի հարցին, թե արդյոք կարելի՞ է համարել ձեռքբերում, եթե տարածքները հանձնվեն ԼՂ կարգավիճակի դիմաց: Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ ոչ ոք չի ժխտում, որ պետք
ՄԱՐԶՊԵՏԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ ԷՐ ԶԲԱՂՎԵԼ ՀՀՇ-ԱԿԱՆՈՎ
Դե, նա էլ զբաղվել էր Դեռ անցյալ տարի Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի կողմից 2008թ. մարտի 5-ին ՀՀ մարզային դատախազներին ուղարկված մի գաղտնի շրջաբերական, որտեղ ՀՔԾ պետը վերջիններիս հանձնարարել էր ի հայտ բերել Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, համակիրներին, փետրվարի 20-ից
ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԿՀԱՆԳԵՑՆԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
Այսօր կայանալիք ցույցով ՀՅԴ-ն մտադիր էր մի գործընթաց սկսել, որի հետեւանքով ՀՀ նախագահը պիտի փոխեր վարվող քաղաքականությունը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը երեկ հետաձգեց ԱԳՆ-ի առջեւ այսօր նախատեսված բողոքի ցույցը՝ Թեհրան-Երեւան ինքնաթիռի վթարի պատճառով: Վթարի ընթացքում զոհվածներից երկուսը դաշնակցականներ են: Մինչ կկայացվեր հետաձգման այս որոշումը՝ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին
ՍԳՈ ՕՐ
2009 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի ժամանակ բազմաթիվ մարդկային զոհերի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների եւ հայազգի անձանց զոհվելու կապակցությամբ այսօր Հայաստանում սուգ է հայտարարվել:
ԻՋԵՎԱՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԸ ԿԶԱՐԳԱՆԱ
Հուլիսի 13-ին Իջեւանի «Արնար» մարզադաշտում ընկերական խաղ անցկացրին բարձրագույն խմբի «Ուլիս» եւ առաջին լիգայի առաջատար Դիլիջանի «Իմպուլս» թիմերը: 2:0 հաշվով հաղթեց «Ուլիսը»: Ինչպես հայտնեց այս թիմի պետ Սլավա Սարգսյանը, «Ուլիսը» հուլիսի 12-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում այս մարզադաշտում եւ հուլիսի 19-ին ընկերական խաղում կհանդիպի Իրանի բարձրագույն խմբի առաջնության թիմերից մեկի հետ: Պրն Սարգսյանը գոհունակություն հայտնեց
«ՓՅՈՒՆԻԿ»-«ԴԻՆԱՄՈ»՝ 0:0
Երեկ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ընդունեց Զագրեբի «Դինամոյին»: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ հետո՝ մրցակցի խաղադաշտում:
«Առանց սիրահարվածության՝ ֆիլմ չես նկարի»
Վրաց ռեժիսոր Նանա Ջորջաձեն՝ իր արվեստի մասին «Ես իմ բոլոր դերասաններին սիրահարվում եմ, բոլոր գլխավոր դերակատարներին… եթե չսիրահարվեմ, չեմ կարող նկարել»,- խոստովանում է վրաց անվանի կինոգործիչ, ռեժիսոր Նանա Ջորջաձեն: Երեկ Տիկնիկային թատրոնում «Ոսկե ծիրանի» շրջանակներում նա վարպետության դաս անցկացրեց ապագա կինոգործիչների, Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների ու կինոսիրողների հետ: Ըստ ռեժիսորների՝ հանդիսատեսի, մասնավորապես սկսնակ
«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ» ՎԵՐԱԾՆՈՒՄ Է «ՀԱՏԻՍ» ԲԱՍԿԵՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ
Ակումբի գլխավոր հովանավոր դառնալու առիթով երեկ հրավիրված մամուլի ասուլիսում բանկի մասնաճյուղերի եւ բանկային ծառայությունների վարչության պետ Սուրեն Զոհրաբյանն ասաց, որ չնայած տնտեսության համար այս տարին լի է մարտահրավերներով, «Կոնվերս բանկը» կարեւորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացումը՝ այս տարի առանձնացնելով կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտները, որ «Հատիս» ակումբը հովանավորելը դիտարկում է առաջին հերթին առողջ ապրելակերպի
Ոսկեծիրանյան խճանկար
Օրերս ամերիկացի հայտնի ռեժիսոր, թվային կինոնկարահանման՝ Direct Action ոճի ստեղծող Ռոբ Նիլսոնի վարպետության դասը կիսատ թողնելով՝ մի խումբ երիտասարդներ դուրս են եկել՝ ի ցույց դնելով իրենց ձանձրույթը: Այս մասին երեկ կայացած ասուլիսում ակնարկեց ռեժիսոր Նիլսոնն ու մեկնաբանեց. «Չեմ ասում՝ վիրավորված եմ, գուցե ձանձրալի էր շատերի համար իմ դասը, գուցե չէին հասկանում կամ այնքան եմ մեծացել,
«Ցանկալի ներդաշնակություն»
Այսպես է որակում մասնագետը թավջութակահար Վահրամ Սարաջյանի եւ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի մենահամերգը: Երեւանյան տապ երեկոն չխանգարեց բոլոր նրանց, ովքեր օրերս այցելել էին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ ներկա գտնվելու մի համերգի, որը ստեղծագործական ինքնատիպ հաշվետվություն էր, նաեւ միջոց՝ մեր երաժշտասերներին հիշեցնելու մի շարք ստեղծագործությունների գոյության մասին, որոնք միշտ չէ, որ հնչում են մեր բեմերից եւ,
ՄԻԱՅՆԱԿ՝ ՄԵԾ ՔԱՂԱՔՈՒՄ
Կամ Չինաստանը՝ Պեկինի համալսարանում սովորող հայ ուսանողի աչքերով Չինաստանում սովորող Տարոնը (ձախից) եւ Արմենը՝ իրենց «չինուհի» դարձած ընկերուհու՝ Լուսինեի հարսանիքին: Տարոն Մանասյանը տնտեսագիտություն է ուսումնասիրում Պեկինի համալսարանում: Արդեն երկրորդ կուրս է փոխադրվել, բայց մինչ այդ, 2 տարի էլ սովորել է տեղի լեզվի ու մշակույթի համալսարանում, որպեսզի կարողանա մասնագիտական առարկաները ուսումնասիրել հենց չինարենով: Երբ նա խմբագրություն
ԳԱՎԱՌԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆ ՈՒ ԳՐՔԵՐԻ ՊԱՀԵՍՏԸ
Լոնդոնի «Chatham House»-ում ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հայտարարել է. «Մտավորականության ներկայացուցիչները, լինելով Շուշիում, տեսել են մզկիթը՝ փլատակների տակ: Իսկ հետո, երբ եկել են Բաքու, տեսել են հայկական եկեղեցին՝ վերականգնված՝ որպես պատմական հուշարձան»: Այս առնչությամբ Panorama.am-ը փորձեց հայ մտավորականության խմբի ներկայացուցիչներից հետաքրքրվել՝ որքանո՞վ են ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերը համապատասխանում իրականությանը: Մտավորականության խմբի անդամ, Փարաջանովի
ԻՆՉ Է ՏԱԼՈՒ «ՈՒԹՆՅԱԿԸ»
«Մեծ ութնյակը» ցանկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի լուծում գտնել, որը հաշվի կառնի Ադրբեջանի կենսական շահերը: Tert.am-ի փոխանցմամբ՝ day.az-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Եվրասիայի գծով ամերիկացի փորձագետ, The Heritage Foundation կազմակերպության ռուս-եվրասիական մասնաճյուղի ղեկավար Արիել Կոենը՝ մեկնաբանելով «Մեծ ութնյակի» առաջնորդների հայտարարությունը Ղարաբաղի շուրջ: Ըստ վերջինիս՝ ղարաբաղյան հակամարտությունը ամենաբարդերից է մեր մոլորակում: «Հարցն այն


















































