Օրվա լրահոսը
ՔԵՖԻ ՆՈՐ ՕԲՅԵ՞ԿՏ
Շաբաթ օրը Երեւանի քաղաքապետարանում կայացավ կանադահայեր Հակոբ Ապաճյանի եւ Ծովիկ Լատոյանի հարսանիքը, որը նախաձեռնել էր ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ «Ամուսնություն հայրենիքիս օրհնությամբ» շարժման շրջանակներում: Նախաձեռնությանը միացել էր նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Ինչքան շատ լինեն հայկական հարսանիքներն ու հայազգի բալիկների ծնունդները՝ այնքան լավ: Իսկ եթե ընտանիք կազմողները օտար հողում ծնված հայեր են եւ նպատակն էլ՝ իրենց ցանկությամբ Արարատի
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՆՀԱՎԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոս յանի գործերը «խառն» են: Դեռ նոր են հրապարակվել Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները՝ նախարարությունում կատարված եւ առկա չարաշահումների ու խախտումների մասին, հիմա էլ, մեր տեղեկություններով, դատախազությունն է ստուգումներ սկսել: Սովորաբար «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը մշակույթի նախարարը ողջույնի խոսք է ասում, ինչը կիրակի օրը տեղի չունեցավ: Փաստորեն, տիկին Պողոսյանը կա՛մ «Ոսկե ծիրանի» հավես
«Ոսկե ծիրանի» անակնկալները
Կրկին կինոյի «տիրապետության» ներքո «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հյուրընկալել է անվանի կինոգործիչների եւ արդեն երկու օր է, բացի կինոդիտումներից, նրանց հետ հանդիպումներ են կազմակերպվում: «Ոսկե ծիրանը» դարձավ պատճառ, որ ես եկա Հայաստան»,- անկեղծանում է ֆրանսահայ անվանի կինոգործիչ, Կաննի կինոփառատոնի ղեկավարներից, «Ալտեր ֆիլմս» պրոդյուսերական ընկերության, «Սեզար» ակադեմիայի նախագահ Ալան Թերզյանը: Լրագրողներին նա ասաց, որ Հայաստանում առաջին անգամ
ՀԱՆՑԱԳՈՐԾ ԵՆՔ ՈՒ ԱՀԱԲԵԿԻՉ
Ֆրանսիացի կինոգործիչները հայերին այսպես են ներկայացնում աշխարհին Ֆիլմի հերոսներ Միլո Մալաքյանն ու Անտոնը: Կիրակի օրվանից մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Կազմակերպչական թերություններին ու բացման «կիքսերին» այս անգամ չենք անդրադառնա, քանի որ ավելի լուրջ թեմա կա: Փառատոնի բացման ֆիլմ էր ընտրվել մեծանուն կինոարտադրող Ալան Թերզյանի եւ ֆրանսիացի ռեժիսոր Լոան Թյուելի «Մերձավոր շրջապատը»: Այն եղեռնից փրկված
Ընդդեմ մադրիդյան սկզբունքների
Ստեփանակերտում 2009թ. հուլիսի 10-11-ը գումարված համահայկական համաժողովն ընդունել է բանաձեւ, որում մասնավորապես ասված է. «Մենք՝ աշխարհի 25 երկրներից ժամանած հայության ներկայացուցիչներս, ԼՂՀ նախագահի բարձր հովանավորությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկելով այս ժամանակաշրջանի մեր ազգային եւ պետական կարեւորագույն՝ Արցախի եւ հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերը՝ հաստատում ենք. ա. Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման ուղին խաղաղ բանակցային գործընթացն է, որտեղ, սակայն,
ԲՈՆՈՒՍԸ՝ ԸՆԴԴԵՄ ԳՈՐԾԱԴՈՒԼԻ
Կապանի կոմբինատի աշխատողները կրկին դժգոհում են, իսկ տնօրենը նորամուծություն է առաջարկում «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի կամ Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցներին՝ կոմբինատի ապրիլի 1-ի վերագործարկումից հետո հուզող հարցերից մեկը նաեւ այն է, թե համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների բարձրացումից հետո սպասվու՞մ են աշխատավարձերի բարձրացումներ, թե՞ պետք է շարունակեն աշխատել բարձր նորմատիվներով եւ ցածր աշխատավարձով,
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Երեկ, օրվա վերջում, ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Առավոտին» տրամադրեց օտար լեզուներից լրացուցիչ միասնական քննության արդյունքները: Ըստ այդմ՝ անգլերեն լեզվից քննություն հանձնելու համար հայտագրված 155 դիմորդից քննությանը ներկայացել էր 137-ը, գերմաներեն լեզվից քննություն հանձնելու համար հայտագրված 15 դիմորդներն էլ ներկայացել էին՝ բացակա չկար: Իսկ ֆրանսերենի համար հայտագրված 8 դիմորդներից միայն 6-ը մասնակցեցին քննությանը: Միավորները բաշխվել
Վստահության հիմքը դրվե՞լ է
ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը դա չի բացառում Կիրակի օրը՝ հուլիսի 12-ին, տեղի ունեցավ օտար լեզուներից լրացուցիչ միասնական քննություն: Անգլերեն լեզվի համար ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից հայտագրվել էր 155, գերմաներենի՝ 15, ֆրանսերենի՝ 8 դիմորդ: «Առավոտը» կրկին այցելեց Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի քննակենտրոն՝ հետեւելու քննության ընթացքին: Դիմորդներից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են լրացուցիչ քննություն հանձնում: Մայրաքաղաքի՝ մեզ
«ԴՈՆ ՔԻՇՈՏ ՉԵՄ»
Հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ «Առավոտի» հրապարակման հետքերով ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով «Առավոտի»՝ 08.07.2009-ի համարում տպագրված «Բոլոր մտահոգությունները՝ մի նամակում» հոդվածին, երեկ հանդիպեց այդ հոդվածը հեղինակած շուրջ 30 ուսուցիչների հետ: Ուսուցիչները եւս մեկ անգամ հնչեցրին իրենց մտահոգող հարցերը, որոնց պատասխանեցին նախարարն ու ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Ուսուցիչներից մեկն
ՆԵՂ ԴՈՒՌԸ
Խոսք՝ Սասուն Միքայելյանի մասին Եվ նրանց ասաց. «Ջանացեք մտնել նեղ դռնով, ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարող»: Կասկածից վեր է, որ ազգերի մշակույթն է որոշում նրանց հասունության չափը, ապագան գուշակելու տեսանկյունն ու զարգացածության մտահորիզոնը, որոնցից էլ նախագծվում է ժողովուրդների պատմական քարտեզը: Խորենացուց արդեն լավ գիտենք, որ երկրների մեծության չափը քաջերի սուրն
«ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՊԱՆՑԻ ԼԱՈՒՐԱՆ Է
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2009» մրցույթին Հայաստանը կներկայացնի 11-ամյա կապանցի Լաուրա Հայրապետյանը: Մեծ մասսայականություն վայելող մանկական մրցույթին հայաստանցի փոքրիկ երգչուհին կներկայանա իր հեղինակած «Բարսելոնա» երգով, որը հուլիսի 10-ին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում նախընտրական փուլն անցած յոթ երգերից եզրափակչում հաղթող ճանաչվեց: Բացի Լաուրայից, եզրափակիչ էին դուրս եկել նաեւ «Ճերմակ ամպիկներ», «Ուրախ ղողանջներ» «Զանգակ»
«Անհասցե» հիվանդանոցի հոգսերը
Թալինի հիվանդանոցում անառողջ մթնոլորտ է, որից տուժում են թե՛ բուժանձնակազմը, թե՛ թալինցիները Առողջական խնդիրներ ունեցողները պետք է ենթադրեն, որ սա հիվանդանոց է: Մի քանի տարի շարունակ, մինչեւ 2007 թվականը, Թալինի հիվանդանոցում վիճակը վիճակ չէր: Երկիշխանություն, տարբեր առաքելություններով երկու գլխավոր բժիշկ, պառակտված աշխատակազմ, նրանց նկատմամբ անվստահությամբ լցված, հանրապետության այլ հիվանդանոցներին դիմող թալինցիներ: 2007 թվականին հիվանդանոցի տնօրեն
«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ՏԱՊԱԼՎԵԼ
Անդրադարձ «Առավոտում» տպագրված «Արի տուն» ծրագիրը տապալվում է» հոդվածին («Առավոտ»,10.07.09) «Արի տուն» ծրագիրը մշակվել եւ ՀՀ կառավարության ծրագրերում ներառվել է դեռեւս 2008-ի նոյեմբերին եւ նախատեսվել է լայն ժամանակահատվածի համար՝ մայիս-հոկտեմբեր: Սփյուռքի նախարարությունը իրավասու չէ ղեկավարելու սփյուռքյան կառույցները, անհատներին, որ Սփյուռքի համայնքներն են որոշում երեխաներին եւ երիտասարդներին հայրենիք ուխտագնացության ուղարկելու ժամկետները՝ հաշվի առնելով նախարարության առաջարկած ժամանակացույցը:
Ազատվել են
ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի տեղեկացմամբ, ՀՀ Ազգային ժողովի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հուլիսի 12-ի դրությամբ ազատ է արձակվել 265 դատապարտյալ:
Խեղդվել էր լճում
Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի արհեստական լճից նախորդ օրը դուրս է բերվել մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Էդուարդ Պապյանի դին:
Օձը խայթել էր
Օձի խայթոցով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ՝ 17-ամյա Հռիփսիմե Հակոբյանը:
Այրվածքներ են ստացել
Հուլիսի 11-ին հրդեհ է բռնկվել Երեւան-Ապարան ավտոմայրուղու Մուղնի գյուղին հարակից գազալցակայանում: «Շամյան Արտո» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գազամղիչ կայանում տեղի է ունեցել թեթեւ ուժգնության պայթյուն, որի հետեւանքով 1-ին եւ 2-րդ աստիճանի այրվածքներ են ստացել գազալցակայանի աշխատակիցներ՝ 36-ամյա Ստեփան Հակոբյանը, 34-ամյա Ատոմ Պողոսյանը եւ 26-ամյա Արմեն Մայիլյանը: Նրանք տեղափոխվել են Աշտարակի քաղաքային հիվանդանոց, ապա՝ Երեւանի այրվածքների կենտրոն:
Իրանցին մահացել է
Երեւան-Մեղրի մայրուղում շրջվել է «Վոլվո» մակնիշի ՖՆ-122004 պ/հ բեռնատար ավտոմեքենան: Վարորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 28-ամյա Յամի Աբոլֆազ Գոռբանլին տեղում մահացել է:
Սնկից թունավորվում են դեռ
Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխվել նույն քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 10/22 տան բնակիչներ՝ 53-ամյա Կարապետ Թադեւոսյանը եւ 1957թ. ծնված Ռոզա Ազատյանը: Տուժածների վիճակը միջին ծանրության է: Նրանք թունավորվել էին սնկից: Իսկ հուլիսի 12-ին սնկային թունավորումով Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի բնակիչներ՝ 45-ամյա Գրիգոր Հովակիմյանը, 63-ամյա
Դեղորայքային թունավորում
Հուլիսի 10-ին դեղորայքի թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Մաստարա գյուղի բնակիչ՝ 20-ամյա Կառլեն Խաչատրյանը:Ըստ հերթապահ բժշկի՝ տուժածի վիճակը կայուն ծանր է: Հուլիսի 11-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի Ուսանողական փողոցի 10-րդ հանրակացարանի թիվ 204 բնակարանի բնակիչ՝ 3-ամյա Ինեսա Սարգսյանը: Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը ծանր է:
Կալանավորված են
Հուլիսի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2 անձի՝ Վլադիկ Սերոբյանի եւ Գուրգեն Կիլիկյանի նկատմամբ կալանքի սանկցիա է տվել: Այդ անձինք կալանավորվել են փաստաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ այս տարվա ապրիլի 30-ին իրականացրած սպանության փորձի համար: Հիշեցնենք, որ նրանք դաժան ծեծի էին ենթարկել Կիվիրյանին, ապա կրակել ու փախել դեպքի վայրից՝ Նալբանդյան փողոցից:
«ԵՍ ՈՉ ՄԵԿԻՑ ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ»
Ասում է Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը – Պարոն Շահբազյան, հուլիսի 1-ին Ալավերդիում հրազենից սպանվեց հանցավոր աշխարհում հայտնի Կարեն Սոխակյանը: Ի՞նչ քայլեր եք կատարել՝ սպանությունը բացահայտելու համար: – Հուլիսի 1-ին, գիշերվա ժ. 2-ի սահմաններում, Ալավերդու հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել «Սոխ» մականունով տեղի բնակիչ Կարեն Սոխակյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր
ԳԵՏՆԱՆՑՈՒՄ ԿԱ՝ ՕԳՏՎՈՂ ՉԿԱ
Վերջին մեկ-երկու տարիների ընթացքում մեր քաղաքի տարբեր հատվածներում կառուցվել են մի շարք անցուղիներ եւ գետնանցումներ: Չնայած այդ հանգամանքին, այսօր մեր քաղաքացիները խուսափում են օգտվել դրանցից՝ պատճառաբանելով, որ «գետնանցումները շատ աղտոտված են, գիշերները լուսավորված չեն եւ ահավոր հոտեր են գալիս»: «Անցումներում լույս անգամ չկա, իսկ երեկոյան ժամերին էլ պատկերացնում եմ, թե ինչքան վտանգավոր կլինի այդ մութ
ՀԱՂԹԵՑ «ՀՅԴ»-Ն
Կիրակի օրը Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում տեղի ունեցած համայնքապետի արտահերթ ընտրություններում հաղթել է դաշնակցական Կամո Նահապետյանը: Վերջինս 650 ձայնով առաջ է անցել անկուսակցական Եղիկ Դավթյանից եւ Նորիկ Սերոբյանից, որը թեեւ դարձյալ անկուսակցական է, սակայն պաշտպանվել ու հովանավորվել է ԲՀԿ-ի կողմից: Տեղեկացնենք, որ Կ. Նահապետյանը գյուղապետի տեղակալն էր:
Բրուցելոզ՝ Սարատակ գյուղում
«Առավոտին» հասած տեղեկություններով, բրուցելոզ է տարածվել Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի ծննդավայրում՝ Սարատակում: Գյուղապետին պատկանող անասուններից վարակվել է նրա անձնական հովիվը՝ Մանվել Մանուկյանը, սկզբում տեղափոխվելով Արթիկի հիվանդանոց, այնուհետեւ՝ տուն: Նա հիվանդանոցում պառկել է ընդամենը 4-5 օր: Սարատակի մեր աղբյուրների փոխանցմամբ, նա գտնվում է Սարատակի ամբուլատոր ծառայության բուժքրոջ հսկողության տակ: Մանվել Մանուկյանից բացի, բրուցելոզով վարակվել է
Երկարակյացների դիետա
Առողջության համար օգտակար են խնձորը, ընկույզը, ոլոռը, որոնք մտնում են բոլոր երկարակյացների սննդակարգի մեջ: Առողջության համար ամենաօգտակար ուտելիքների ցուցակը կազմել է «Forbes» ամսագիրը: Ըստ ամսագրի, նռան հյութը նպաստում է արյան ճնշման իջեցմանը եւ չարորակ ուռուցքի դեմ պայքարին, բացի այդ, այն համարվում է «բնական վիագրա»: Ըստ «Forbes»-ի, միսն էլ, իհարկե, անհրաժեշտ է մարդու առողջության ամրապնդման համար:
Երեւանյան հիվանդ են հայերն ու հրեաները
«Մանկական ոչ վաղ տարիքից նոպաներ ունեցել եմ, որոնք պարբերաբար անհանգստացնում էին ինձ, բայց երբ ամուսնացա ու Հայաստանից մեկնեցի՝ նոպաները դադարեցին: Ես դա կապում էի կլիմայական փոփոխությունների հետ, բայց որոշ ժամանակ անց պարզվեց, որ իմ հիվանդությունը ինչպես որ եղել է, այնպես էլ մնացել է»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց 22-ամյա Աննան: Նա ի ծնե պարբերական հիվանդություն ունի,
ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Աշխատանքի ու սոցիալական հարցերով ԲՀԿ-ական նախարարը որոշել է ազատվել «պարապ, ինքնահիացած» պաշտոնյաներից: Նախարարը համտեսում է ծերերի ապուրը: Գյումրիի ծերանոցի պայմաններն ու սանիտարահիգիենիկ վիճակը կրկին զննելու նպատակով, երեկ առանց նախազգուշացնելու Գյումրի էր այցելել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը: Նա ծերանոց մտնելուն պես հատ-հատ «քրքրեց» ծերերի անկողինները, պահարանները, երբեմն արդյունքներից դժգոհ մնալով՝ դեմքի համապատասխան արտահայտություն
ԳՈՐԾԱՐԱՐ ԸՆՏԱՆԻՔԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԼՔԵԼ ԵՐԿԻՐԸ
Ինչպես արդեն նշել էինք, անցած շաբաթ Շիրակի մարզային հարկային տեսչությունը, ստուգումներ անցկացնելով խոշոր հարկատուների ցուցակում գտնվող «Սուպերմարկետ» ՍՊԸ-ի խանութների ցանցում ու ցինկապատ թիթեղի արտադրամասում, գործարար Հովհաննիսյանների ընտանիքին տուգանել էր 43 860 600 դրամով: Այս փաստից վրդովված ու վիրավորված՝ Հովհաննիսյանների ընտանիքը վաճառքի էր հանել խանութների ցանցը՝ որոշելով երկիրը լքել: Սակայն երեկ Մկրտիչ ու Խաչատուր Հովհաննիսյանները «Առավոտին» հայտնեցին,
Տոկոսադրույքները կնվազե՞ն
«Հիփոթեքային ազգային ընկերությունն» արդեն սկսել է իր գործունեությունը: Հուլիսի 10-ին ընկերությունը առաջին համաձայնագիրը ստորագրել է «Հայբիզնեսբանկի» հետ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այս առիթով նշեց, որ նոր հիփոթեքային կազմակերպության շնորհիվ Հայաստանի հիփոթեքային շուկայում կնվազեն վարկավորման տոկոսադրույքները, «ինչը նշանակում է, որ բնակարանի կարիք ունեցող մեր հասարակությունը կարող է դիմել առեւտրային


















































