Օրվա լրահոսը

Ջրի խողովակից առնետներ են գալիս

Ոռոգման եւ խմելու ջրերի անկանոն մատակարարումները Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներին մեծ վնասներ են հասցնում: Ոռոգման ջրի բացակայությունը կամ ոչ ժամանակին ջուր հատկացնելը գյուղացիներին զրկում է բերքից ու դրանից ակնկալվող եկամտից: Իսկ խմելու ջուր չլինելու պատճառով մարդիկ ստիպված դույլը 100-200 դրամով գնում են: Մարզի Ազատավանը, Բաղրամյանը, Մրգավանը, Բերքանուշը տարիներով ջրի կարոտ գյուղեր են: Ջուր

«ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳԸ» ՏԱՐԱԾՔԸ ԿԻՐԱՑՆԻ

Պուշկինի ու Տերյանի փողոցների բնակիչներին հերթական վտարո՞ւմն է սպասվում Պետական կարիքների համար իրացված տարածքների բնակիչների՝ տներից վտարվելու դառը փորձն աչքի առաջ ունենալով եւ մտավախություն ունենալով, որ կհայտնվեն Բուզանդի, Հյուսիսային պողոտայի, Կոզեռնի եւ Կոնդի բնակիչների կարգավիճակում, Տերյան 11, 13 եւ Պուշկինի 23 շենքերի մի խումբ բնակիչներ ապօրինություններից իրենց ապահովագրելու համար աղմուկ են բարձրացրել: Պարզվում է՝ գլխավոր

ՀՄԱՅԱԿԸ ԹԻՐԱԽՆԵՐ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ

ՀՄԱՅԱԿԸ ԹԻՐԱԽՆԵՐ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՀՀ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի համար, մեղմ ասած, անհասկանալի է, թե ինչու է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր բոլոր «այիբներն» ի ցույց դնում ամենքին՝ ՀՀԿ կազմում իր շուրջը համախմբելով վարչաօլիգարխիկ ռեսուրսը: «Գիտեք, որ ժողովուրդն ատում է այդ դեմքերին: Բոլորին, մեկ առ մեկ, նրանց անունները սատանայական, այսպես ասած, նշան ունեն ժողովրդի համար,

Վախենո՞ւմ են հարյուր տոկոսանոց համամասնականից

Երեկ ԱԺ նախագահի մոտ ավարտվեցին «Ընտրական օրենսգրքի» քննարկումները Դրանք կշարունակվեն օգոստոսի վերջերին, երբ Հայաստան կժամանեն Վենետիկի հանձնաժողովի փորձագետները եւ իրենց «տղամարդու» խոսքը կասեն հայ օրենսդիրների տքնաջան աշխատանքի մասին: Երեկ պատգամավորները ՀՀԿ խմբակցության եւ «Ժողպատգամավոր» խմբի թեթեւ ձեռքով չեն քննարկել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու «Արդարություն» խմբակցության առաջարկը` այն դեպքում, երբ դրան կողմ են եւ ՀՅԴ-ն,

ՔՈՉԱՐՅԱՆԸ «ԳԱԶՊՐՈՄՈՒՄ» ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԿԱՇԽԱՏԻ

Այսպիսի կանխատեսում է անում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը, որի հետ մեր այս զրույցը բացառապես վերաբերում է ներիշխանական զարգացումներին: – Անցյալ շաբաթ ՀՀԿ-ն համալրած ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ խորհրդի նախագահ: Ինչո՞վ էր պայմանավորված նրա ընտրությունը, եւ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրա ու Ռ. Քոչարյանի միջեւ, իրոք, որոշակի հակասություններ կան, քանի

«ՄԵՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԻՍՏ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՋ Է»

Ասում է ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը – Պարոն Արսենյան, դուք եւս հրավիրված էիք Հանրապետական կուսակցության արտահերթ 10-րդ համագումարին, սակայն ներկա չէիք. արդյոք լուրջ պատճա՞ռ կար այդ բացակայության համար: – Պատճառը զուտ տեխնիկական էր: – Ինչո՞վ եք բացատրում Հանրապետականի ակտիվացումը եւ պաշտպանության նախարարի՝ Հանրապետականի ղեկավարներից մեկը դառնալը: – Այդ բացատրությունները Գուրգեն Արսենյանը չպիտի տա, այդ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅ 21.03-20.04: Առատաձեռն աստղերը ձեզ բարձր տրամադրություն են խոստանում: ՑՈՒԼ 21.04-21.05: Անսովոր ու արտասովոր լուրերի օր է ձեզ համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ֆինանսական ծախսերն այսօր բաշխելն ավելորդ չէ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Բոլոր հարցերն այսօր այս կամ այն կերպ կապված են դրամի հետ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Առավոտյան ձեր հույզերն այնքան էլ տեղին չեն լինի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Լավ կլինի օրն

ՄԵԿ «ԱՐԾԱԹ» ԵՎ ՄԵԿ «ԲՐՈՆԶ»

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի 36-րդ առաջնությունը, որտեղ Հայաստանը նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ: 60 կգ քաշային կարգում միջազգային մրցաշարերի հաղթող Հրաչիկ Ջավախյանը կիսաեզրափակիչում միավորների 25:16 տարբերությամբ առավելության հասավ Բելառուսը ներկայացնող իր հայրենակից Վազգեն Սաֆարանյանցի նկատմամբ ու մտավ եզրափակիչ, որտեղ չեմպիոնի տիտղոսը վիճարկելու էր ռուսաստանցի Ալեքսեյ Տիշչենկոյի հետ: Ցավոք, վճռորոշ այդ մենամարտում հաջողությունն

Նորույթ՝ մշակութային դաշտում

Այսուհետեւ մշակութային բացը կլրացնեն «նախկին կալանավորները» Օրերս Մայր թատրոնում կայացած երգի եւ հումորի երեկոն առաջին հայացքից կարող էր սովորական թվալ մեր մշակութային կյանքում տեղի ունեցող միջոցառումների շարքում: Բայց դա՝ միայն առաջին հայացքից: Միջոցառումը 2004-ին ստեղծված Մետաղյա ճաղերից այս կողմ «Նախկին կալանավորների» բարեգործական հ/կ-ի նախաձեռնությամբ առաջին մշակութային ակցիան էր: «Առավոտին» հ/կ-ի տնօրեն, նախկին դատապարտյալ Գեւորգ Կոշկարյանը

«ՄԵՂԱՎՈՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

«Հաշվիչ-դրամարկղային մեքենաների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով թանգարաններում, թատրոններում ՀԴՄ-ների տեղադրումը խուճապ է առաջացրել մշակութային օջախների ղեկավարների շրջանում: Տեղեկացնենք, որ ՀԴՄ-ների գները սկսում են 75.000 դրամից: Գաղտնիք չէ, որ թանգարանները հաստատ օգուտով աշխատող հիմնարկներ չեն, իսկ հայաստանյան թատրոններում էլ եզակի է անշլագ լինում: Հիշեցնենք նաեւ, որ մշակութային նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Դուրգարյանը ժամանակին

Հնարավոր է՝ հոսպիտալի բժշկուհուն վտարեն

Բնակարան ունենալը դառնում է դժվարին 2001թ. մայիսի 30-ի «Գալակտիկա» ՓԲԸ նախագահ-տնօրեն, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի թիվ 41 հրամանով Գառնի-Բանավանի բուժքույր Գ. Առաքելյանին հատկացվել է 2 սենյականոց բնակարան, 42 քմ մակերեսով: Տրվել է օրդեր՝ «բնակարան-հանրակացարանը» զբաղեցնելու համար: Սակայն երեւանաբնակ Կարլոս Գրիգորյանը դիմել է դատարան, հայտնելով, թե իրեն 1980թ. հատկացվել է վիճարկվող ծառայողական բնակարանը, որը «զբաղեցրել է առայսօր»:

ԲԱՐԲԱՌԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎՐԱ ՉԻ ԱԶԴԻ

Երեկ լրագրողներս ԿԳ նախարարի ուղեկցությամբ այցելեցինք մաթեմատիկայի հանձնաժողովի անդամներին, ովքեր քննությունից հետո արդեն գրավորների ստուգմանն էին ձեռնամուխ եղել: Նախարար Լեւոն Մկրտչյանը դիմորդների ծնողների հետ իր ամենօրյա հանդիպումներում վստահեցնում է, որ գնահատման չափանիշները պահպանվելու են ողջ քննաշրջանում, եւ քննությունների վերջում անակնկալ բարձր մրցույթ չի գրանցվի: Երեկ նա այս մասին ասաց նաեւ լրագրողներին՝ ավելացնելով, որ եթե այս

Հիմա էլ մորեխներն են «գրոհել»

Միջատները Սասունիկ գյուղի ցանքատարածությունները ոչնչացրել են, հերթը՝ խաղողի այգիներինն է: Այս տարի հորդառատ տեղումների ու երաշտի պատճառով Հայաստանի գրեթե բոլոր մարզերը հսկայական վնասներ կրեցին: Գյուղացիները դեռ չեն հասցրել ուշքի գալ ու կորուստները հաշվել, հիմա էլ վերջիններիս քիչ թե շատ փրկված բերքին մի նոր վտանգ է պատուհասել: Արագածոտնի մարզի մի շարք գյուղեր ենթարկվել են վնասատու մորեխների

ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱԶԱՏՈՒՄ Է, ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Քաղծառայության խորհրդի պահանջով աշխատանքից ազատված պաշտոնյան ավելի բարձր պաշտոն է ստացել: Վերջերս Քաղաքացիական ծառայության խորհուրդը դիմել էր Շիրակի մարզպետարան՝ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից ազատելու Գրիգոր Պապոյանին, քանի որ վերջինս բաժնի պետի թափուր պաշտոնի սահմանված մրցույթին մասնակցելու համար խաբել էր հենց քաղծառայության խորհրդին՝ իր աշխատանքային գործունեության վերաբերյալ ներկայացնելով կեղծված փաստաթղթեր: Մեր տեղեկություններով, օրերս Շիրակի

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԿԱՍԸ

Ճիշտն ասած, արդեն մի քանի տարի է՝ ուզում եմ գրել Վարդավառի մասին: Բանն այն է, որ ես խիստ կասկածում եմ, թե դա գեղեցիկ ժողովրդական ավանդույթ է: Ավելի ճիշտ, այն հովվերգական պատկերները, որոնք նկարագրված են գրքերում, իսկապես գեղեցիկ են: Բայց այն, ինչ ես տարեցտարի տեսնում եմ Երեւանի փողոցներում, շատ հեռու է այդ գրքային իդիլիայից: Դույլերով զինված

Սեմնեբին, չգիտես ինչու, ակնկալում է…

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հուլիսի 29-ին Երեւան կատարելիք այցի ընթացքում մտադիր չէ ԼՂ հակամարտության կարգավորման նոր առաջարկներ բերել: Այս մասին երեկ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ մատուցած համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: «Մեր ակնկալիքները ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի այցից կապված են այն բանի հետ, որ նա կկարողանա

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Համագումարը, որի մասին այդքան երկար խոսում էին, տեղի ունեցավ շաբաթ օրը՝ կառավարության նիստերի դահլիճում Բարոյահոգեբանական մթնոլորտը Համագումարին ներկա էր գործադիր եւ օրենսդիր իշխանության հանրապետական թեւն ամբողջությամբ, նույնիսկ մանր չինովնիկները՝ նախկին ԱԺՄ-ական, այժմ նժդեհական սոցապ փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի գլխավորությամբ: Ներկա էին հայտնի, եւ ոչ այնքան բոլոր նորաթուխ նժդեհականները, եւ յուրաքանչյուրն ուզում էր, որ Սերժ Սարգսյանն իրեն

ՀՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ ՀԵՏՈ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Դաշնակցության համար, ըստ Սպարտակ Սեյրանյանի, ինքնանպատակ չէ ո՛չ իշխանափոխությունը, ո՛չ «իշխանապահությունը»: ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը լակոնիկ ոճով պատասխանեց մեր այն հարցին, թե՝ իր կարծիքով, ի՞նչն է ստիպել Սերժ Սարգսյանին անդամակցել ՀՀԿ-ին, երբ 2003-ին նա առանց դրա էլ հայտնվել էր այդ կուսակցության համամասնական ցուցակում. «Թե ինչն է ստիպել՝ միայն ինքը կիմանա: Ես ի՞նչ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ իններորդ ՄԵՂԱԴՐՈՂ ԿՈՂՄԻ ՎԿԱՆ Ինքնախաբեության վատագույն տարբերակն էլ էն է, երբ զուգահեռաբար նաեւ շրջապատիդ ու մինուճար Աստծուդ ես խաբսեր տալիս, բայց սովորաբար մեզանում ընդունված հերթականությունը հետեւյալն է. նախ շրջապատին ենք փորձում խաբել, այնուհետեւ՝ ինքներս մեզ, եւ հետո նոր միայն՝ մեր մինուճար Աստծուն, ու, զարմանալիորեն, էս վերջին երկու գործընթացները անհամեմատ հարթ

Քաղաքականապես կրթվեցին

Հուլիսի 10-14-ը Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի հովանավորությամբ գործող քաղաքական 11 դպրոցի միացյալ սեմինար, որին մասնակցել է նաեւ երեւանյան դպրոցը: Երեկ քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը խոսեց ստրասբուրգյան սեմինարից, ներկայացրեց դպրոցը եւ իրենց մեկամյա շրջանավարտներին: Ըստ Ա. Զաքարյանի, դպրոցում ընդգրկված են եղել թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության ներկայացուցիչներ, որոնց հնարավորություն է ընձեռվել

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԵՌԱԿԱ ՀԱՐՎԱԾՆԵՐ

Նարդի խաղացողները լավ գիտեն, որ մինչեւ զառ գցելու հերթը հասնելը՝ գլուխ գովելը, միմյանց ջարդուփշուր անել խոստանալը պարտադիր արարողություն են: Վստահաբար կարելի է ասել, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում էլ այդ չգրված օրենքը անխափան գործում է: Նշանակված մենամարտը դեռ չսկսված՝ մրցակիցներից յուրաքանչյուրը հակառակորդին խոստանում է հաշված րոպեներում տապալել ռինգի հատակին կամ, վատթարագույն դեպքում, մրցակցի վրա «կեղտ գտնելով»՝ մեղադրում

«Նեմեցն ինձ հետ այդպես չի վարվել»

Հայրենական պատերազմի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ Հրանտ Կեխեյանին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ոստիկանները թույլ չեն տվել նախարարի հետ հանդիպել «հիվանդության հարցով»: Խնդրել է հանդիպում տարածքային կառավարման նախարարի հետ. մերժել են: Նույնկերպ են վարվել նաեւ առողջապահության նախարարությունում: Ձեռնափայտով այս ծերունին 1991թ. բռնագաղթել է Ղարաբաղի Շահումյանի շրջանից: Տեղավորվել է Արաբկիր համայնքի «Պրագա» հյուրանոցի 222 սենյակում՝ հուսալով,

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԱՑՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում ընդունելության քննությունները ղեկավարող հանձնաժողովի կազմում բոլորը դաշնակցական են Սա, թերեւս, այնքան էլ զարմանալի չէ գյումրեցիների համար, քանի որ Շիրակի մարզում իշխանությունը դաշնակցականներին է պատկանում, այստեղ նույնիսկ բժիշկներին ոչ թե ըստ մասնագիտական պատրաստվածության են գնահատում, այլեւ դաշնակ լինելու հանգամանքով: Եթե նկատի ունենանք, որ Շիրակի մարզպետը դաշնակցական է, կրթության նախարարն էլ նրա կուսակից ընկերը, ուրեմն հասկանալի

Մեղքը բարդեցին մահացածի վրա

Քննիչը հանդես եկավ որպես մահվան ելքով վիրահատություն արած բժիշկների «փաստաբան»: Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Արտուշ Գաբրիելյան) շարունակվեց համայնքի դատախազության ավագ քննիչ Արշակ Վարդանյանի կայացրած 16.11.2005թ. քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունը: Սյուզաննա Բադալյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով արված ծննդաբերությունից 5 րոպե հետո ուրոլոգ Երվանդ Հարությունյանը,

«40 ՏԱՐԻ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ»

Ասում է 55-ամյա դիմորդ Մելանյա Շարբաթյանը Երեկ մեկնարկեցին բուհական ընդունելության քննությունները: 13 առարկաների գծով երեկ քննություն հանձնեց նախնական թվով 1647 հոգի: Հայոց լեզու-1-ին ներկայացել էր 215 հոգի, բացակա էր 15-ը: Մտնելով քննական դահլիճ՝ նկատեցինք, որ, ի տարբերություն նախորդ տարվա աղմուկի, երբ հանձնաժողովի անդամներն ակտիվ կերպով բացատրություններ էին տալիս դիմորդներին, այս անգամ հայոց լեզվի այս դահլիճում

Դիմիտրովի հողերն անջրդի են

Ասորիները ջուր, գյուղտեխնիկա եւ մշակույթի տուն չունեն Արարատի մարզի Դիմիտրովը ասորիներով բնակեցված գյուղ է, ունի 1250 բնակիչ: Ասորիների խնդիրները գրեթե չեն տարբերվում հարեւան հայաբնակ գյուղերի խնդիրներից: Դիմիտրովի գյուղապետ Անդրյուշա Լաչինյանի ներկայացմամբ, առաջնահերթ լուծման կարոտ է խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը. «Մեր գյուղում խմելու ջրի վիճակը շատ վատ է: Խողովակները 30-40 տարվա են, ամբողջ համակարգը պիտի

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻՑ

Գյումրիում օլիգարխների կուսակցությունները կուսակցական պատկանելություն ունեցող գյումրեցիներին համոզում են դավաճանել իրենց «դավանած» կուսակցությանն ու համալրել իրենց շարքերը: Ոչ պաշտոնական տվյալներով, Շիրակի մարզում գործող կուսակցությունների թիվը վերջին շրջանում հասել է մոտ 30-ի: Սակայն մարզում, հատկապես Գյումրիում ակտիվ են նորաստեղծ կուսակցությունները, որոնք իրենց բուն ծրագրերից մեկ բառ անգամ չխոսելով՝ հաջողացնում են հասարակության համակրանքը շահել ու անդամներ հավաքագրել՝

Սահակաշվիլին եւս չի մեկնի Մոսկվա

Սահակաշվիլին եւս չի մեկնի Մոսկվա Երեկ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պաշտոնապես մտահոգություն է հայտնել Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին Վրաստանի խորհրդարանի ընդունած որոշման կապակցությամբ: Այս մասին հաղորդվում է ներկայումս ԵՄ-ում նախագահող Ֆինլանդիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: «Եվրոպական միությունը խորապես մտահոգված է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների շարունակվող լարվածությամբ եւ Հարավային Օսեթիայի վերջին

«Ժառանգությանը» կրկին զրկեցին

Երեկ «Ժառանգություն» կուսակցության՝ Վազգեն Սարգսյան 7 հասցեում գտնվող գրասենյակի մոտ կրկին հերթական իրավական պարզաբանման խնդիր էր առաջացել: Օրերս դատարանը որոշել էր վերականգնել «Ժառանգություն» կուսակցության՝ իր գույքը տիրապետելու խախտված իրավունքը: Սակայն ԴԱՀԿ աշխատակիցներն այլ կերպ էին հասկացել դատարանի որոշումը: «Ժառանգություն» կուսակցության կանոնադրական հանձնաժողովի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց. «Դատարանի որոշումից պարզ է դառնում, որ «Ժառանգություն» կուսակցության պայմանագիրը

«ՎԱԽՆ Է ԻՐԵՆՑ ՄՂՈՒՄ ՆՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

Գնահատելով իշխանական ուժերի այսօրվա գործողությունները՝ ասում է կոմունիստ (բայց ոչ ՀԿԿ անդամ) Խորեն Թռչունի Սարգսյանը: – Խորեն Թռչունիչ, ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են այսքան ակտիվ իշխանական ուժերը եւ ի՞նչ եք մտածում պաշտպանության նախարարի՝ Հանրապետական դառնալու մասին: – Իրոք, իշխանությունները ավելի են արագացրել քաղաքական գործընթացները, քան ընդդիմությունը, եւ եթե այս իրավիճակը վերլուծենք, կստացվի, որ առաջ, երբ ընդդիմությունն

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930