Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՄԱՅԱԿԸ ԹԻՐԱԽՆԵՐ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ

Հուլիս 26,2006 00:00

ՀՄԱՅԱԿԸ
ԹԻՐԱԽՆԵՐ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՀՀ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի
համար, մեղմ ասած, անհասկանալի է, թե ինչու է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն
իր բոլոր «այիբներն» ի ցույց դնում ամենքին՝ ՀՀԿ կազմում իր շուրջը համախմբելով վարչաօլիգարխիկ
ռեսուրսը: «Գիտեք, որ ժողովուրդն ատում է այդ դեմքերին: Բոլորին, մեկ առ մեկ, նրանց
անունները սատանայական, այսպես ասած, նշան ունեն ժողովրդի համար, բա ո՞ւր ես բերում
դրանց քո հետ: Ո՞ւր ես տանում դրանց, վաղը հայտնվելու ես մեկուսացման մեջ: Քո
այիբներն ինչո՞ւ ես ժողովրդին ցույց տալիս, գոնե մի ցույց տուր»,- «Lragir.am»-ի
մատուցմամբ, ասել է պատգամավորը: Ըստ Հ. Հովհաննիսյանի, ենթադրվում էր, որ
ներկայում իշխանության գլխավոր խնդիրը իշխանության հանդեպ հասարակության անվստահության
հաղթահարումն է, եւ Ս. Սարգսյանը ղեկավար դեր ունենալով ՀՀԿ-ում՝ պետք է նպաստեր
այդ անվստահության հաղթահարմանը: «Նա պետք է լուրջ ազդանշաններ տա, որ ինքը ՀՀԿ-ում
որոշել է իրավիճակն արմատապես փոխել, այդ կուսակցությունը քաղաքականացնել՝ ներգրավելով
քաղաքական լուրջ դեմքերի ու նրանց առաջին պլան մղելով: Բայց այսօր ՀՀԿ խորհրդի անդամ
են դառնում մարդիկ, որոնք եթե խորհրդարան են գալիս, ապա միայն մարդ ծեծելու համար:
Լավ, ի՞նչ խնդիր է լուծվում սրանով: Իմ կարծիքով, հետեւանքները ծանր են լինելու:
Ընդդիմությունը մտահոգվելու ոչինչ չունի: Ընդդիմությունը եզակի շանս ստացավ»,- հայտարարել
է Հ. Հովհաննիսյանը: Մյուս կողմից, պատգամավորի ասելով, ՀՀԿ-ի
հակառակորդների համար իրենց թիրախն այլեւս հայտնի է: «Ահա դուք դժգոհ եք կառուցապատումից,
անարդարությունից, դժգոհ եք, որ ավանդների հարցը լուծում չստացավ, որ մարդկանց սեփականության
իրավունքը ոտնահարվում է, որ քաղաքում օրը ցերեկով կրակում են, մարդ են սպանում ու
մնում են անպատիժ, ահա այս ամենի պատասխանատուն այդ 73 հոգին են, ահա նրանք են ժողովրդի
թշնամիները, ահա նրանք են այսօր թալանում այս երկիրը, նրանց պետք է արմատախիլ անել,
որպեսզի առողջացվի իրավիճակը»,- ՀՀԿ հակառակորդների հավանական մոտեցումն այսպես է
ձեւակերպել Հ. Հովհաննիսյանը՝ զարմանք հայտնելով, թե ինչո՞ւ Ս. Սարգսյանը գնաց թիրախ
դառնալու ճանապարհով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31