Օրվա լրահոսը

«ԿԱՐԾՈՒՄ ԵՔ՝ ԴԺՎԱ՞Ր ԲԱՆ Է ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵԼԸ»

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Ինչպես հայտնի է, լույս է տեսել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Ընտրանի։ Ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ» գիրքը։ Ժողովածուի մեջ տեղ են գտել նյութեր, որոնք նախկինում չեն տպագրվել։ Դրանց թվում է 1998-ի հունվարի 8-ի նախագահի ելույթը, որի ամփոփիչ մասն առաջարկում ենք ընթերցողի ուշադրությանը։ «Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի հարցի հրատապ լուծման անհրաժեշտության դեմ բերված ոչ

Կանաչը ոչնչացնում են պետականորեն

Պետությունը որոշել է Դավիթաշեն համայնքի կոյուղու հունը փոխել՝ բուսականության հաշվին: Դավիթաշեն համայնքում, Երեւան-Զովունի ճանապարհի եզրին, մեծ խորությամբ փոսեր են փորվել: Դավիթաշենցիների վկայությամբ, բացի այն, որ աշխատանքները սկսելուց ի վեր համայնքի ջրամատակարարումը խիստ վատացել է, փոսերը փորվել են հսկայական կանաչ գոտին ոչնչացնելու հաշվին: Շրջակա շենքերի բնակիչների խոսքերով՝ «Առանց այդ էլ Դավիթաշենը բուսականությունից զուրկ համայնք է եւ

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԸ ՄԱՍԻՍԻՑ ԿՇՏԱՑԵԼ ԵՆ

Այժմ նրանք անշարժ գույք գնելիս առաջին հերթին հետաքրքրվում են շենքի սեյսմակայունությամբ, վերելակով, սանհանգույցով ու ջրամատակարարմամբ: Հայաստանում անշարժ գույքի գները նախորդ տարվա համեմատ 20-30 տոկոսով բարձրացել են: Եթե նախկինում ծայրամասերի բազմաբնակարան շենքում 2-3 սենյականոց 1 բնակարանը կարելի էր ձեռք բերել 20-25 հազար դոլարով, հիմա արդեն սովորական պայմաններով երեք սենյականոցի գները տատանվում են 24-30 հազար դոլարի սահմաններում:

Նախ՝ ժողովրդավարություն, հետո՝ հարցի լուծում

Ադրբեջանցի քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեի ասելով, սա ԼՂ հարցի լուծման լավագույն բանաձեւն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների գաղտնազերծման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ իրենց առաքելության սառեցման վերաբերյալ հայտարարության մասին Հայաստանում ավելի շատ խոսում են քաղաքական ու պաշտոնական շրջանակներում: Տպավորություն կա, որ հակամարտության մեջ ներքաշված երկրների, թերեւս՝ բացառությամբ ԼՂՀ-ի, հասարակությունները կամ շատ քիչ են տեղեկացված այդ

«ԵՍ ՌԵԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ, ԻՍԿ ՕԵԿ-ՈՒՄ ՄԻԱՅՆ ԽՈՍՈՒՄ ԷԻՆ»

Ասում է ՕԵԿ-ից արդեն հարյուր օր դուրս եկած եւ «Գործարար» պատգամավորական խմբի անդամ Սամվել Շահգալդյանը – Պարոն Շահգալդյան, շուտով կլրանա ՕԵԿ-ից գործարար պատգամավորների դուրս գալու հարյուր օրը. դուք այդ կուսակցությունից դուրս գալը ժամանակին պատճառաբանեցիք այնպես, որ ՕԵԿ-ի՝ ընդդիմադիր դառնալու ծրագրին համաձայն չեք եւ ձեր գործունեությունը պատկերացնում եք միայն իշխանական դաշտում: Հիմա, անցած հարյուր օրերի ընթացքում

ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆԸ ՍՊԱՍՈ՞ՒՄ ԷԻՆ

ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆԸ ՍՊԱՍՈ՞ՒՄ ԷԻՆ Դժվար էր կանխագուշակել, թե էլ ինչ նոր բան կարող է ասել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Հայելի» ակումբում կայանալիք մամլո ասուլիսին, քանզի թվում էր, թե վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած բազում ասուլիսների եւ հեռուստահարցազրույցների ժամանակ Օսկանյանն ամբողջությամբ սպառել է պարզաբանումների եւ մեկնաբանությունների իր պոտենցիալը: Սակայն թարմ ասելիք, այնուամենայնիվ, գտնվեց: Երեկ նա հայտարարեց, թե

Ռեստորանի կուպեներից դեպի կուսակցական ամբիոն

Այդպես է պատկերացնում Սուրեն Զոլյանը օլիգարխների ճանապարհը դեպի քաղաքականություն «Ի՞նչ է նշանակում համանախագահները սպառել են երեւակայությունը: Եթե սպառել ես՝ բարի եղիր հրաժարական տուր, եւ թող քո փոխարեն քո երկիրը գտնի մեկ ուրիշ, ավելի վառ երեւակայություն ունեցող մեկին ու նշանակի այդ գործի». այսպես գնահատեց Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը Բրյուսովի անվան ինստիտուտի ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով

«ԵՍ ԱՐԴԵՆ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՏՎԵԼ
ՀՀԿ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Պարոն Սարգսյան, դուք օրեր առաջ հայտարարեցիք, որ որեւէ կուսակցության ձեր անդամակցության մասին կխոսեք առաջիկա 7-10 օրից հետո, սակայն այդ ժամկետը եւս լրացել է, եւ դուք դեռ հայտարարություն չեք արել, խնդրում եմ ասացեք ձեր քաղաքական դիրքորոշման, հետագա ծրագրերի եւ այն մասին, թե իրո՞ք անդամակցելու

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽԱՂԵՐԻ ՄԵ՞Ջ Է

Ենթադրվում է, որ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը կգլխավորի աջերի նոր միավորումը Մի քանի օր առաջ «Առավոտում» հրապարակում եղավ ընդդիմադիր աջ ուժերին այլընտրանքային աջ ուժերի ձեւավորման մասին, ըստ որի՝ մոտ ապագայում կարող է ի հայտ գալ աջ-ազատական կուսակցությունների համագործակցության նոր ձեւաչափ, որտեղ ներգրավված կլինեն երեք կուսակցություններ՝ ՄԱԿ-ը, ՀՔԴՄ-ն եւ «Արժանապատիվ ապագան»: Մեր աղբյուրների ասելով, այդ միավորման

ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՆՈՒՆՆԵՐԸ՝ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ»

Լրագրողները երեկ հանդիպեցին իտալացի լեգենդար սցենարիստ Անտոնիո Գուերայի եւ միջազգային կինոշուկայում առաջին քայլերն անող կինոռեժիսորներ Անդրեաս Դրեզենի (Գերմանիա), Ռախշան Բանի-Էթեմադի (Իրան), Իսակի Լակուեստայի (Իսպանիա) եւ Յասմին Քասարիի (Մարոկկո) հետ: Աշխարհահռչակ Անտոնիո Գուերան հետաքրքիր հիշողություններ ու դիպվածներ պատմեց իր մտերիմներ՝ կինոհանճարներ Ֆելինիի եւ Փարաջանովի մասին: Գուերան շեշտեց, որ Ֆելինին իր կյանքի վերջին չորս տարիներին հիվանդ էր,

«Պոլիսը իրավեն շատ կսիրեմ»

Այս օրերին Երեւանում է թուրքական «Միլլիեթ» օրաթերթի եւ ԹՌԹ-2 հեռուստաընկերության թղթակից, կինոքննադատ Ալին Թաշչյանը: Նա առաջին անգամ է Հայաստանում: Բազմաթիվ եվրոպական փառատոների մասնակցած կինոքննադատին խնդրեցինք գնահատել երեւանյան «Ոսկե ծիրանը»: Ալինը նշեց, որ բոլոր փառատոները հիմնականում վենետիկյանի մոդելով են, իսկ Վենետիկում առաջին անգամ փառատոն է կազմակերպվել Մուսոլինիի մտահղացմամբ: Կինոքննադատը նաեւ ասաց, որ ցանկացած փառատոն մեծ դժվարություններ

«ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ»

Ասում է Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր ԱղաբաբյանըՄովսես Խորենացու անվան համալսարանը 10 տարեկան է Այս տարի աշնանը հանդիսավորությամբ կնշվի համալսարանի հիմնադրման 10 տարին: Իր գործունեության տարիների ընթացքում համալսարանը զգալի առաջընթաց է ապրել: Այդ մասին են վկայում բուհի նյութատեխնիկական բազայի ստեղծումը, լաբորատոր պայմանների, համակարգչային սրահի, գրադարանի առկայությունը, նոր մասնաշենքի ձեռքբերումը: Իհարկե, այս ամենի արդյունքում անհամեմատ

ՆՐԱՆՔ ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

ՀՀ պետական բուհերի 2006 թ. ընդունելության քննությունների կազմակերպման եւ անցկացման համար ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով, նշանակվել են առարկայական քննական հանձնաժողովների նախագահները: Այս տարի կձեւավորվի 19 հանձնաժողով: «Հայոց պատմություն» – Էդիկ Գեւորգյան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան «Ընդհանուր պատմություն»- Արտավազդ Դարբինյան, ԵՊՀ «Մաթեմատիկա»- Աղավարդ Խաչատրյան, Հայաստանի ագրարային համալսարան «Քիմիա»- Գեւորգ Փիրումյան, ԵՊՀ «Ֆիզիկա»- Ռոլանդ Ավագյան, ԵՊՀ

Ուսուցիչները կսովորեցնեն ուսուցիչներին

Հունիսի 26-ից սկսվել են դասվարների, մաթեմատիկայի, հայոց լեզվի եւ ինֆորմատիկայի ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման աշխատանքները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի շուրջ 1000 ուսուցիչ կվերապատրաստվի այս կրթօջախում: Վերապատրաստողները հանրապետության լավագույն ուսուցիչներն են՝ տարբեր դպրոցներից: Վերապատրաստող ուսուցիչների մրցույթը սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերից: Մրցույթին դիմել է 800 ուսուցիչ՝ հանրապետության տարբեր մարզերից: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Ռայա Գալստյանն ասում

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՔՇՈՒՄ ԵՆ ՔՈԹԵՋԻՑ

Զոհված ազատամարտիկի ընտանիքին կառավարության շենքում բնակարան տվեք Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, 360 հազար փախստական տուն չունի, նրանցից 3500-ը ծայրահեղ վատ պայմաններում են ապրում: Կառավարությունը նախընտրական կարգախոսի նման շարունակում է հնչեցնել, թե մինչեւ 2007թ. նրանց կապահովի բնակարաններով: Զոհված ազատամարտիկի ընտանիքը՝ փախստական Միխայիլ, Մադլենա եւ Մարիետա Բաբալյանները, նույնպես կարող է փողոցում հայտնվել: Նրանց ձեռքից փորձ է արվում

Ձրի պանիրը միայն թակարդում է

Զգուշացնում է «ՎիվաՍելլը»՝ արձագանքելով ընկերության անունից կեղծումների մասին «Առավոտի» հրապարակումներին: «Առավոտ» օրաթերթի 07.07.06թ. համարում «ՎիվաՍելլին» արդեն կեղծում են» հոդվածում ներկայացված է, որ վերջերս հաճախակի են դարձել խաբեությամբ ուրիշի հաշվին ձեռք բերված լիցքավորման քարտերի ծածկագրերին տիրանալու դեպքերը: «ՎիվաՍելլը» շնորհակալ է «Առավոտ» թերթի խմբագրությանը՝ այս հրատապ խնդրին հասարակության եւ մեր ուշադրությունը հրավիրելու համար: Մարդկանց դյուրահավատության վրա հիմնված

ՀԱՅԵՐԸ ՔՈԲՈՒԼԵԹԻՈՒՄ «ՏՆԱՎՈՐՎԵԼ» ԵՆ

Այս ամառ էլ հայաստանցի տուրիստների մեծ մասը կհանգստանա Անթալիայում, Քոբուլեթիում եւ Բաթումում Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի Բաթումում եւ Քոբուլեթիում ամռան սեզոնին քոթեջների եւ վարձով տների գները մի քանի անգամ թանկացել են: Այս մասին հավաստիացնում են թե՛ հանգստացողները եւ թե՛ տուրիստական գործակալությունները: Պարզվում է, ոչ թե հանգստյան գոտիներն են թանկացել, այլ դրանք երկրորդ, երրորդ ձեռք

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ Ի ՀԱՅՏ ՉԵՆ ԲԵՐԵԼ

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ Ի ՀԱՅՏ ՉԵՆ ԲԵՐԵԼ Հուլիսի 12-ին, ժամը 21:30-ի սահմաններում, «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գագիկ Շամշյանը հարձակման էր ենթարկվել մի շարք անձանց կողմից, որոնցից մի քանիսին ինքը ճանաչել էր: Հարձակումից երկու ժամ անց Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանության բաժնում լրագրողը հայտարարություն է արել, որով հայտնել է իր վրա հարձակում կատարած անձանց անունները, ինչպես նաեւ

Պատգամավորը վաղվա թոշակառուն է

ԱԺ-ում ստեղծվել է պատգամավորների կենսաթոշակային ապահովության մասին օրինագիծ Պատգամավորներ Մեխակ Մխիթարյանը, Աղասի Արշակյանը, Էդմոն Ծատուրյանը, Վարդգես Մաթեւոսյանը եւ Կարեն Կարապետյանը հեղինակել են «Պատգամավորի կենսաթոշակային ապահովության եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որը, ըստ ամենայնի, կքննարկվի եւ կընդունվի աշնանային նստաշրջանում: Իրենց նախաձեռնությունը օրինագծի համահեղինակներից Աղասի Արշակյանը բացատրում է այսպես. «Մենք գործընկերներ ունենք, ովքեր

«ԼԱՎ Է, ՈՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ ԲԱՑՎԵՑ»

ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնի տնօրեն Զեյնո Բարանի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը: Զեյնո Բարանը ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնը ղեկավարում է 2006 թվականի ապրիլից: 2003-2006 թթ. Զեյնո Բարանը գլխավորել է Նիքսոնի Կենտրոնի միջազգային անվտանգության եւ էներգետիկ ծրագրերի կենտրոնը: 1999-2002 թթ. Զեյնո Բարանը եղել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների Կենտրոնի (CSIS) Կովկասյան ծրագրի տնօրենը:

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՐԿԱԾՆԵՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ

Հունիսի 22-ին կատարված Սեդրակ Զատիկյանի սպանության շուրջ խոսակցությունները չեն դադարում Հունիսի 22-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Մետաքս» կոմբինատի հարեւանությամբ տեղի ունեցած սպանության նախաքննությունը, որի թիրախը հիշյալ համայնքի նախկին թաղապետ, երջանկահիշատակ Վահան Զատիկյանի որդին էր՝ Սեդրակ Զատիկյանը, ու պատահական անցորդ Կարինե Սարգսյանը, դեռեւս շարունակվում է: Կատարված հանցագործության փաստի առիթով հարուցված քրգործի շրջանակներում առայսօր միայն մեկ հոգի է կալանավորված՝

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Կյանքի ներդաշնակությունը վայելելու օր է: ՑՈՒԼ 21.04-21.05: Հոգեւոր աշխարհում բարեբեր փոփոխություններ կապրեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Խելամտությունն ու զսպվածությունը կօգնեն ճիշտ վճիռներ կայացնել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր կյանքի հոգսերից կարելի է հեռու մնալ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հոգեկան կայունությունը կօգնի ամրապնդել ցանկացած հարաբերություն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Գործընկերների հետ եղեք հոգատար եւ ուշադիր: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ընտանիքում ուրախ իրադարձություններ կլինեն:

ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ
ԷԱՊԵՍ ՓՈՓՈԽՎԵԼ ԵՆ

ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ ԷԱՊԵՍ ՓՈՓՈԽՎԵԼ ԵՆ ՖԻՖԱ-ն՝ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը, երեկ իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ցուցակը, որում հաշվի են առնվել օրերս Գերմանիայում ավարտված ֆուտբոլի աշխարհի 18-րդ առաջնության արդյունքները: Ցուցակն առաջին անգամ կազմվել է նոր ձեւաչափով, որի գլխավոր փոփոխությունն այն է, որ հաշվարկվել են միայն վերջին չորս տարվա հանդիպումների արդյունքները,

«Համբերություն ռեժիսորներին, դեմոկրատիա՝ երկրին»

Երեկ մաղթեց աշխարհահռչակ իրանցի կինոռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆը իր հայրենակիցներին: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Վավերագրական ֆիլմերի ծրագրում իրենց աշխատանքները ներկայացրած ճանաչված կինոգործիչներ Միխայել Գլագովերը եւ Գունար Բերգդալը, ինչպես նաեւ Պետեր Հոֆմանը երեկ հադիպեցին լրագրողների հետ: Գլագովերը ներկայացված է խաղարկային՝ «Թափառելով հետնախորշերում» եւ վավերագրական՝ «Աշխատավորի վախճանը» ֆիլմերով: Գունար Բերգդալի «Լյուդմիլա եւ Անատոլի» ֆիլմը չեռնոբիլյան աղետին նվիրված ֆիլմաշարի շարունակությունն

ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐՆ ԻՆՊԵՍ ՈՐ Է

Տավուշի մարզի սահմանամերձ այս գյուղը շուրջ 140 տարեկան է Ընդամենը 40 տարով երիտասարդ է տեղի դպրոցը, որ ժամանակին կրել է հեղափոխական Հովսեփ Պողոսյանի անունը: Այժմ դպրոցի դիմաց դեռ կանգնած է հեղափոխականի արձանը, ինչպես նաեւ խրոխտ պիոներների մի արձանախումբ: Այսօր դպրոցն այլեւս չի կրում Հ. Պողոսյանի անունը, որովհետեւ դպրոցի տնօրինությանը պատճառաբանել են, թե «Տավուշի մարզի Վերին

«Էրեխեքը քուչեքն են մեծանում»

Դժգոհում են Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչները Խորհրդային կարգերի փլուզումից հետո «փլուզվել» են նաեւ լեռնագոգցիների «ջուխտ» մանկապարտեզները. դրանք ժամանակին ֆինանսավորվել են արդյունաբերական ձեռնարկությունների միջոցներով, որոնց լուծարումը, փաստորեն, ծանր է նստել նաեւ գյուղի երեխաների վրա: Գյուղացիների վկայությամբ, մանկապարտեզների հարմարավետ շենքերը մինչեւ օրս էլ «սաղ-սալամաթ» են եւ դրանցից գոնե մեկը վերաբացելու իրենց խնդրանքներին՝ պատասխանատուները «ծպտուն» չեն հանում:

ԵԿԵԼ ԷՐ «ՄԱՐՍԻ» ՈՒ «ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ» ՀԱՄԱՐ

ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը այդ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշման մասին այսօր տեղյակ կպահի Կրեմլին: Քանի որ A320 ինքնաթիռի վթարի առաջին իսկ օրվանից ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինն ընդգրկված էր վթարի պատճառների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովում, նրա այցը Հայաստան մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Սակայն երեկ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ նրա համատեղ ասուլիսը խիստ արարողակարգային էր

Վերեւները սեփականացրին, անցան գետնի տակ

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց երեկ առավոտից բազմություն էր հավաքվել Երեւանի «Բարեկամություն» մետրոյի կայարանին հարող հսկա տարածքում տոնավաճառներն եւ կրպակները, որտեղ տարին տասներկու ամիս աշխատում են հարյուրավոր մարդիկ, պատրաստվում են սեփականաշնորհել: Երեկ այդ տարածքի աշխատողները, որոնք այդ սեփականաշնորհման հետեւանքով կարող են մնալ առանց ապրուստի միջոցների, եկել էին ՀՀ նախագահի նստավայրի մոտ եւ պահանջում էին, որ իրենց

«ՉԵՆՋՄԵՆՆԵՐԻՆ» ՆԵՂՈՒՄ ԵՆ

Արտարժութային սեւ շուկաները վերացնելու մասին Կենտրոնական բանկի հրամանը Գյումրիում բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Արդեն մեկ շաբաթ է՝ գյումրեցի բրոքերները՝ մոտ 120 հոգի, բողոքով, մարզպետարանի, քաղաքապետարանի ու ոստիկանության դռներն են ընկած: Բանն այն է, որ օրերս Գյումրիի ոստիկանները Կենտրոնական բանկի անունից բռնի ուժով «ռեկետ» են արել փողոցներում գործող «չենջերի» աշխատակիցների մոտ եղած գումարները: Տուժած աշխատակիցների

ՄԱՐԳԵԼՈՎԸ «ՋՐԵՑ» ՀԱՐՑԸ

ՄԱՐԳԵԼՈՎԸ «ՋՐԵՑ» ՀԱՐՑԸ Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակ Միխայիլ Մարգելովին Ժողովրդավարության ամառային համալսարանի լիագումար նիստերից մեկի ընթացքում Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի շրջանավարտ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ Աննա Սարգսյանը հարց ուղղեց, թե Մարգելովի գործունեությանը Խորհրդարանական վեհաժողովում հետեւողները գիտեն, որ նա ներգրավված է ռասիզմի, օտարամերժության դեմ պայքարի մեջ. «Ուստի հետաքրքիր է

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930