Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՄՈԶԻՉ ՉԷԻՆ

Սա նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի տպավորությունն է «Յոթի» գործերով ավարտված դատավարությունների վերաբերյալ: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում ավարտվեց մարտիմեկյան իրադարձությունների առթիվ հարուցված, նաեւ «Յոթի» գործից անջատված մասով ՀՀՇ վարչության անդամ եւ Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունը: Այսպիսով «Մարտի 1»-ի հետ կապված դատավարությունները ավարտվեցին: Թե որքանով էին «Յոթին» առաջադրված մեղադրանքները համոզիչ, եթե

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՊԵՏՔ Է ԿԱՍԵՑՎԻ

Անդրադառնալով այն փաստին, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ընդհատակից դուրս գալու դեպքում սպառնում է կալանավորում՝ այն դեպքում, երբ ԱԺ-ն համաձայնություն էր տվել նրան կալանավորելու ՔՕ 300 հոդվածով եւ 225-ի 3-րդ մասով, իսկ այժմ նրան առաջադրված է 225 հոդվածի 1-ին մասը՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը մասնագիտությամբ նաեւ իրավագետ է՝ ասաց. «Սա մեր օրենսդրության թերություններից է:

ԹՄՐԱՆՅՈՒԹԸ՝ ԿՈՆՖԵՏԻ ՄԵՋ

Հայաստանի արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի տեղեկացմամբ, «Սեւան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Հովհաննիսյան Ա.-ի կնոջ` Շախնազարյան Վ.-ի կողմից հուլիսի 6-ին քրեակատարողական հիմնարկ բերված հանձնուք կոնֆետները ենթարկվել են հատուկ ստուգման, որի արդյունքում կոնֆետներից մեկի մեջ, գործարանային արտադրության ջեմի փոխարեն, հայտնաբերվել է 1,2 գ ընդհանուր քաշով, սեւ գույնի, յուրահատուկ հոտով թմրանյութ: Ըստ Շախնազարյան Վ.-ի կողմից

ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՃԱՆԱՉԵԼ

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի նկատմամբ անցյալ ուրբաթ կիրառվեց համաներում: Հիշեցնենք, որ նա մեղադրվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գագիկ Ավետիսյան) նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Լրագրողը իրեն մեղավոր չի ճանաչել, իր մեղքը չի ընդունել, ինչպես տեղեկացրել էինք հուլիսի 4-ի «Առավոտում»:  

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ստուգվում են առաջ քաշված վարկածները: «Այս պահի դրությամբ դեռեւս չենք կարող ասել, որ հանցագործությունը բացահայտվել է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ դեպքի հանգամանքները ճշտելու ուղղությամբ», երեկ «Առավոտին» հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ հերքելով այն հրապարակումները, թե սպանություն կատարող

Արարատի գյուղապետը պատասխանում է փաստաբանին

Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ պրն Խաչիկ Մարոզյանին Ես 1991թ.-ից անընդմեջ գյուղապետ եմ ընտրվել եւ, կարծում եմ, դա Ձեզ բավարար հիմք պետք է տար մի քիչ խորհելու եւ նման կարգի հրապարակային ելույթներից առաջ, նախ՝ որպես փաստաբանի, առաջնորդվել փաստերով եւ ոչ թե կեղծ հույզերով, որի կարիքը այստեղ չկա։ Մենք գնահատում ենք Ձեր մտահոգությունը մեր գյուղացի

ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆ

«Արտակարգ իրավիճակ Տերյան 107-ում»՝ «Առավոտի» հրապարակման մեջ (հուլիսի 1) անդրադարձել էինք 20 տարի առաջ Ադրբեջանից փախած ընտանիքներին սպառնացող վտարմանը: Մայրաքաղաքի Տերյան 107 հասցեն, ուր բնակվում էին նրանք, ձեռք է բերել «Ռեգիոն-Ինվեստ» ՍՊԸ-ն: Ապրիլի 14-ի՝ քաղաքապետի ընդունած քանդման որոշման համաձայն քառահարկ շենքից ոչինչ չի մնացել, քանի որ քանդում են ամեն ինչ, այն դեպքում, երբ այստեղ փախստական

ԱՆՏԱՌԱՊԵՏՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼ Է

«Չափազանց լուրջ եմ վերաբերվում անտառի խնդրին. սա ամենեւին հերթական ակցիա չէ, այլ հետեւողական պայքարի սկիզբ: Վերջերս աշխատանքից հեռացվել են 3 օրինախախտ անտառապետներ, իսկ մեկ շաբաթ առաջ Իջեւանում իմ ուղարկած մոնիտորինգի խումբը հայտնաբերել է 59 կաղնու եւ արժեքավոր այլ ծառատեսակների ապօրինի թարմ հատում: Եվ այդ գործով այժմ դատախազությունն է զբաղվում: Ոչ ոք չի հավատա, թե առանց

«Օրերով ուտելու բան չունենք»

30-ամյա Մարիամ Թորոսյանի ընտանիքում բոլորը հաշմանդամ են, եւ ոչ ոք չի աշխատում: «Էն ժամանակ 18 տարեկան էի, երբ ամուսնացա նրա հետ: Դե, շատ երիտասարդ էի, ամեն բան չէի հասկանում: Մինչեւ ականջներիս ծայրն էլ սիրահարված էի: Նրա հիվանդության մասին գիտեի, բայց ուշադրություն չէի դարձնում»,- մեզ հետ զրույցում պատմեց Մարիամ Թորոսյանը: Նրա ընտանիքը բաղկացած է 8 անդամից.

Օրինական տունը անօրինական են համարել

«Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները միայնակ ծերերին ու անճար մարդկանց արհամարհում են»,- մոտ 2 տարի քաղաքապետարանի հետ գործ ունենալուց հետո նման եզրակացության է հանգել 84-ամյա Լենա Թադեւոսյանը: Նա իր 55 տարվա տունը սեփականաշնորհելու համար գրեթե մեկ տարի ընկած է քաղաքապետարանի դռները: «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է տիկին Լենայի դժգոհություններին (19.05.2009, 27.05.2009): Նշենք, որ Լենա Թադեւոսյանը փորձում

ԻՐԱՑՎՈՂՆԵՐԸ ՊԱՀԱԿ ԵՆ ՆՍՏՈՒՄ

Եթե քնեն՝ շենքն իրացնող կազմակերպությունը բնակիչներին դուրս կանի 2007 թվականից հանուն պետության գերակա շահի իրացվող տարածք հայտարարված Տերյան 127 շենքում արդեն մնացել է 3 ընտանիք: Այս բնակիչներն էլ, ինչպես իրենք են հավաստիացնում, իրենց բնակարաններում մնացել են «երեսի զոռով»: Չնայած դրան, շենքի տարածքը գնած «Ռեգիոն ինվեստ» ընկերությունը արդեն սկսել է հաստատության քանդման աշխատանքները: Շենքում մնացած 3

Հուլիսի 8

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր, հնարավոր է վրիպեք: Աշխատելիս մի տարվեք ուրիշ մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի

ՍՈՒՐՃԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Սուրճի սիրահարները ունեցան եւս մեկ հիմնավորում իրենց նախասիրությունը պաշտպանելու համար Գիտնականները, մկների վրա գիտափորձեր կատարելով հաստատեցին, որ կոֆեինը վերադարձնում է հիշողությունը՝ Ալցգեյմերի հիվանդության (ծերունական տկարամտություն) դեպքում: Այս մասին գրում է aysor.am-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի» գործակալությունը: Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինի օգտագործումը վաղ հասունացման շրջանում հեռացնում է հիշողության հետ կապված խնդիրների առաջացումը մկների մոտ:

odnoklassniki.ru-Ն՝ ԴԱՏԱԿԱՆ ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐՈՒՄ

odnoklassniki սոցիալական ցանցի սեփականատերը դատական հայց է ներկայացրել բրիտանական i-CD Publishing ընկերության դեմ: Ռուսական եւ բրիտանական ընկերությունների միջեւ թշնամանքը սկսվեց անցած տարվա փետրվարին, երբ բրիտանական ընկերությունը իր Carlene Investment Ltd. եւ Passado Ltd. մասնաճյուղերի հետ համատեղ Լոնդոնի դատարան հայց ներկայացրեց odnoklassniki հիմնադիր Ալբերտ Պոպկովի եւ նրան պատկանող ՍՊԸ-ի դեմ: Ինչպես նշում է «Կապիտալ» օրաթերթը՝ Պոպկովին

Գռեհկությունը՝ քաղաքական բանավեճերի փոխարեն

Հայաստանը բանավեճերի կուլտուրա չձեւավորած պետությունների շարքը կիսում է աֆրիկյան հետամնաց պետությունների հե՞տ: «Չկա քաղաքական բանավեճ, փոխարենը կա առատ հայհոյախոսություն». երեկ «Գռեհկությունը քաղաքական բանավեճի փոխարեն» քննարկմանը այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա համոզմամբ, քաղաքական բանավեճերի բացակայությունը ԱԺ, կառավարության եւ դատական համակարգի հստակ աշխատանքի բացակայության արդյունք է: «Արդարադատությունը մեր երկրում անհուսալիորեն կաղում է եւ նախքան

ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ ՇՓՎԵՑԻՆ ԾԱՂԻԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Ադրբեջանցին գոհ էր Հայաստանից Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Բրաբիոն» ֆլորա սերվիսի «Բրաբիոնը՝ խաղաղության ծաղիկ» 9-րդ միջազգային փառատոնը։ Ըստ «Բրաբիոն» ֆլորա սերվիսի PR մենեջեր Ծովինար Սարգսյանի, փառատոնին մասնակցում են հակամարտող երկրներ. «Այս անգամ փառատոնին ներկայացված է 6 պետություն՝ Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան եւ Հայաստան։ Այսինքն՝ այն երկրները, որոնք ինչ-որ խնդիրներ ունեն միմյանց միջեւ, բացառությամբ

«ԱՐԱՐԱՏԻ» ԱՌԱՋԻՆ ՄԻԱՎՈՐԸ

Երեկ կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հետաձգված հանդիպումը, որի ավարտին անզիջում մրցակիցները զրոյական ոչ-ոքիով միմյանց խաղաղասիրաբար հրաժեշտ տվեցին: 0:0-ն ֆուտբոլում ամենատարածված հաշիվներից մեկն է ու ինչ-որ տեղ մարզասերներին ամենեւին էլ չի գոհացնում: Սակայն մեր պարագայում հանդիպումը պատմական ավարտ ունեցավ, քանի որ Հայաստանի բոլոր ժամանակների ամենաանվանի թիմն ընթացիկ առաջնությունում առաջին միավորը վաստակեց:

ԻՐԱՆԻ ՀԵՏ

Այսօր ֆուտբոլի մինչեւ 16 տարեկանների Հայաստանի հավաքականը «Փյունիկ» ակումբի խաղադաշտում ընկերական հանդիպում է անցկացնելու Իրանի իր հասակակիցների ընտրանու հետ: ՀՖՖ ինտերնետային կայքէջում տեղադրված մամուլի քարտուղարության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ պլանավորված է երկու նմանատիպ հանդիպում, որոնցից երկրորդը՝ հուլիսի 10-ին: ՀՖՖ կայքը տեղեկացնում է նաեւ, որ մեր հավաքականի ավագ մարզիչ Սուրեն Չախալյանը ուսումնամարզական հավաքի հրավիրել է 20

ԵՎՍ ՄԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ

Շախմատային «armchess.am» ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ մարզաձեւի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, պայմանականորեն գրոսմայստերի կոչում է շնորհել հայաստանցի Դավիթ Գ. Պետրոսյանին, որի Էլոյի գործակիցն այսօրվա դրությամբ 2490 միավոր է: Պայմանականությունը պայմանավորված է մինչեւ այն պահը, երբ Դավիթի անհատական գործակիցը կհասնի 2500 միավորի: Նույն կայքը տեղեկացնում է նաեւ, որ ՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել Ռոբերտ Հովհաննիսյանին:

2010 թվականը, հավանաբար, կսկսենք մաքուր էջից

Երեկ «Առավոտի» հետ ստորեւ ներկայացվող հարցազրույցում այսպիսի տեսակետ արտահայտեց Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին: – Առաջին հարցը. դուք ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարող 4-րդ վարչության պետի տեղակալն եք ու զբաղվում եք ազգային չարիք հանդիսացող այնպիսի երեւույթների դեմ, ինչպիսիք են թմրաբիզնեսն ու թրաֆիքինգը: Իբր, դա քիչ էր, ձեր ուսերին վերցրիք նաեւ մի այնպիսի

ՄԵԿ «ԲՐՈՆԶ» ԱՐԴԵՆ ԿԱ

Բելգրադում շարունակվում է համաշխարհային 25-րդ ունիվերսիադան: Հայաստանը ուսանողական սպորտի այս կարեւորագույն մարզական միջոցառմանը մասնակցում է չորս մարզաձեւից՝ ձյուդո (5 հոգի), թեքվանդո (3), սուսերամարտ (3) եւ սեղանի թենիս (3): Ունիվերսիադան մեկնարկել է հուլիսի 2-ին: Արդեն անցել է վեց մրցակցային օր, սակայն մրցավայրից մեզ հետաքրքրող ու հավաստի օպերատիվ տեղեկատվություն չկա: Ստիպված ենք աշխատանքային օրվա առնվազն երկու երրորդը

«Շնիկով ման եկողը ո՞նց հայրենիք կպահի»

Գուսան Հայկազունի մտահոգությունները Արցախյան պատերազմի եւ Հայաստանի անկախությանը նվիրված բազմաթիվ երգերի հեղինակ Գուսան Հայկազունին (Գագիկ Նազարյան) հանդիպեցինք իր ծննդավայրում՝ Արտաշատում. նախապատրաստվում էր հարազատ քաղաքում կայանալիք համերգին: Նրա «Հայեր, միացեք», «Հպարտ գնացեք», «Գետաշեն», «Պիտի գնանք», «Հույսով եմ նայում հայոց քարտեզին», «Հայաստան» երգերը մինչեւ այսօր էլ ժողովրդի մեջ մեծ սեր ու մասսայականություն են վայելում, միշտ երգվում ու

ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏԸ՝ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Այս սկզբունքով է ստեղծագործելիս առաջնորդվում երիտասարդ գեղանկարիչը Նկարիչների միությունում հուլիսի 3-ից ցուցադրվում են ծնունդով գյումրեցի երիտասարդ գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանի 37 աշխատանքները: 2003-ից ՀՀ նկարիչների միության անդամի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի մասնավոր հավաքածուներում: Նկարչի վառ երեւակայությամբ գեղեցիկն ընկալելու եւ վերարտադրելու զգայական կարողությամբ ստեղծած պատկերները զարմացնում են նրբաճաշակությամբ ու մարդու հանդեպ սիրով: «Առավոտին» զարմացրեց ժամանակի

ՊԱՏՐԻԱՐՔ ԿԻՐԻԼԸ ԱՅՑԵԼԵՑ ԹՈՒՐՔԻԱ

Հովվապետական այցով հուլիսի 4-ին Թուրքիա մեկնած Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլին երկուշաբթի օրը Անկարայում ընդունել են Թուրքիայի բարձրաստիճան մահմեդական առաջնորդ Ալի Բարդաքօղլուն եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Անկարայում Ռուսաստանի հոգեւոր առաջնորդը, ի շարս այլ հարցերի, արծարծել է նաեւ Ստամբուլի մոտակայքում գտնվող հույն ուղղափառների հոգեւոր ճեմարանը վերաբացելու թեման, ասելով, որ դա

ԻՐԱՆՈՒՄ Է՞Լ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Իրանում ընդդիմության առաջնորդները իշխանություններին կոչ են արել ազատ արձակել նախագահական ընտրություններին հաջորդած հուզումների ժամանակ ձերբակալվածներին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հայտարարությունը ստորագրել են նախագահի թեկնածուներ Միր-Հոսեյն Մուսավին, Մեհդի Քարուբին եւ երկրի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին: Իրանում հունիսի 12-ի նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք պարբերաբար վերաճում էին ոստիկանության հետ բախումների: Դրանց հետեւանքով 20 մարդ զոհվեց, ավելի

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՔԱՂԱՔԸ ՏՈԿԻՈՆ Է

Տոկիոն փոխարինել է Մոսկվային՝ «այցելուների համար ամենաթանկ քաղաքի» վարկանիշային ցուցակի առաջին տեղում: Այդ եզրակացության է եկել Mercer Human Resource Consulting ընկերությունը: Ընդ որում՝ Մոսկվան զբաղեցրել է երրորդ տեղը՝ առաջ թողնելով եւս մի ճապոնական քաղաք՝ Օսական: Ըստ այդ վարկանիշի՝ 4-րդ տեղում է Ժնեւը, իսկ 5-րդում՝ Հոնկոնգը: Լոնդոնը, որն անցած տարի ամենաթանկ քաղաքների ցուցակում 3-րդն էր, զիջել

Ռուս-ճապոնական հարաբերությունները կրկին բարդացան

ՌԴ Դաշնային խորհուրդը երեկ ընդունել է հայտարարություն, որով առաջարկում է նախագահ Մեդվեդեւին դիտարկել Հարավային Կուրիլյան կղզիների եւ Ճապոնիայի միջեւ առանց վիզային ռեժիմի վերացման հարցը: Սենատորներն առաջարկում են նաեւ այլ միջոցառումներ, որոնք պետք է պատասխան լինեն Ճապոնիայի խորհրդարանի հուլիսի 3-ի որոշմանը, ըստ որի՝ Կուրիլյան չորս կղզիները հայտարարվել են Ճապոնիայի անբաժանելի տարածք: Ըստ այդ հայտարարության, Ճապոնիան անելու

Սերիական մարդասպանը ոչնչացված է

ԱՄՆ Կարոլինա նահանգում 5 հոգի սպանած հանցագործը վնասազերծվել է ոստիկանության կողմից: Մարդասպանը 41-ամյա Պատրիկ Բեռիսն էր, որն ընդամենը 2 ամիս առաջ պայմանական վաղաժամկետ ազատվել էր բանտից: Բեռիսը սպանվել է ոստիկանի կողմից՝ մի տուն կողոպտելու փորձի ժամանակ: Ոստիկանությունը կասկած չունի, որ սերիական մարդասպանը հենց Բեռիսն է, սակայն հանցագործությունների դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Մարդասպանի մոտ հայտնաբերված զենքի

Վրացիների խանդը հասկանալի է

Եթե Հայաստանի եւ Վրաստանի՝ միմյանց նկատմամբ որոշակի դժգոհությունը Երեւանի դեպքում բացատրվում է Ջավախքի խնդրով, ապա Թբիլիսիի դեպքում ամենից առաջ կապված է Վրաստանի ներքաղաքական իրավիճակի, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ դիմակայության հետ: «Արմինֆոյի» թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, պատմաբան եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Մյուս կողմից՝ պետք է միշտ հաշվի առնել, որ

2011-Ը՝ ԱՌԱՆՑ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ

Վերջին շրջանում «Առավոտը» բազմաթիվ ծնողներից ահազանգեր եւ պարզաբանումներ տալու խնդրանքներ է ստանում՝ կապված այս տարվա 9-րդ դասարանցիների հետ: Բանն այն է, որ 2001-ին աշակերտները դպրոց ընդունվեցին՝ պայմանով, որ պիտի սովորեն 11 տարի: Սակայն հետագայում նրանց ուղղակի «թռցրեցին» եւ մինչեւ հիմա նրանք իրենց մասին ասում են՝ «սովորում եմ թռնովի 9-րդ դասարանում»: Հետագայում, երբ մեր հանրակրթությունը թեւակոխեց

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930