Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ
ԷԱՊԵՍ ՓՈՓՈԽՎԵԼ ԵՆ

Հուլիս 13,2006 00:00

ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ
ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ ԷԱՊԵՍ ՓՈՓՈԽՎԵԼ ԵՆ ՖԻՖԱ-ն՝
ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը, երեկ իր պաշտոնական ինտերնետային
կայքում հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ցուցակը, որում
հաշվի են առնվել օրերս Գերմանիայում ավարտված ֆուտբոլի աշխարհի 18-րդ առաջնության
արդյունքները: Ցուցակն առաջին անգամ կազմվել է նոր ձեւաչափով, որի գլխավոր փոփոխությունն
այն է, որ հաշվարկվել են միայն վերջին չորս տարվա հանդիպումների արդյունքները, այլ
ոչ թե ութ, ինչպես վարվում էին ավելի վաղ: Տեղեկացնենք, որ համաձայն անցած տարվա
վերջին ընդունած որոշման, վերանայվել է նաեւ վարկանիշի վրա մյուս գործոնների ազդեցությունը՝
արդյունք, խաղի կարեւորություն, մրցակցի ուժ, տարածաշրջանի վարկանիշ, անցկացրած հանդիպումների
քանակ եւ այլն: Իսկ երկու լրացուցիչ գործոն՝ խփած գնդակների քանակ եւ սեփական դաշտի
առավելություն, ընդհանրապես հանվել է քննարկումներից: Նոր ցուցակում աշխարհի
ներկայիս չեմպիոն Իտալիան նախկին 13-րդ հորիզոնականից տեղափոխվել է երկրորդ, այդպես
էլ չհասնելով քառորդ եզրափակիչից առաջնությանը հրաժեշտ տված Բրազիլիային: Ինչ
վերաբերում է Հայաստանին, մեր ազգային հավաքականը նախկին 109-րդից բարձրացել է 105-րդ
հորիզոնական՝ իր տեղը զիջելով Ադրբեջանին: Ստորեւ ներկայացնում ենք վարկանիշային
նոր ցուցակի առաջին տասնյակը, ինչպես նաեւ աշխարհի առաջնության մասնակից հավաքականների
ներկայիս զբաղեցրած դիրքերը: Փակագծում նշված են նախորդ ցուցակում հավաքականների
տեղերը: 1 (1). Բրազիլիա 1630 միավոր 2 (13). Իտալիա 1550 3
(9). Արգենտինա 1472 4 (8). Ֆրանսիա 1462 5 (10). Անգլիա 1434 6
(3). Հոլանդիա 1322 7 (5). Իսպանիա 1309 8. (7). Պորտուգալիա 1301
9 (19). Գերմանիա 1229 10 (2). Չեխիա 1223 13 (35). Շվեյցարիա
1028 15 (45). Ուկրաինա 961 16 (5). ԱՄՆ 933 18 (4). Մեքսիկա
924 19 (33). Պարագվայ 915 20 (32). Կոտ դ, Իվուար 909 22.
(16). Շվեդիա 886 23 (23). Խորվաթիա 854 25 (48). Գանա 839
28 (39). Էկվադոր 821 30 (29). Լեհաստան 809 31 (21). Թունիս 805
33 (42). Ավստրալիա 738 36 (44). Սերբիա եւ Չեռնոգորիա 724
45 (26). Կոստա Ռիկա 636 47 (23). Իրան 624 48 (61). Տոգո 622
49 (18). Ճապոնիա 615 55 (57). Անգոլա 564 56 (29). Հարավային Կորեա
557 64 (47). Տրինիդադ եւ Տոբագո 487 81 (34). Սաուդյան
Արաբիա 399

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել