Օրվա լրահոսը
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Շրջապատն այսօր արժանի կգնահատի ձեր աշխատանքը: ՑՈՒԼ 21.04-21.05: Եթե լինեք զգացմունքային, ձեզ համար բազում նոր երեւույթներ կբացահայտեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Շուրջբոլորը կատարվող իրադարձություններին արձագանքելը ուժասպառ կանի ձեզ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Կարողացեք այսօր ժամանակին ներկայանալ աշխատանքի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր ձեր կյանքում կարեւոր դեր կարող են խաղալ այն մարդիկ, ումից ժամանակին հրաժարվել եք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Կառավարեք
Լ. Ք. ՕԼՍՈՆ. «ՀՖՖ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԳՆԱՀԱՏԵԼԻ Է»
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով պաշտոնական այցով երեկ Երեւան է ժամանել ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրեն պարոն Լարս Քրիստեր Օլսոնը: Նույն օրն առավոտյան ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հանդիպում է ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որին ներկա էր նաեւ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Այնուհետեւ պարոն
Համագումարը՝ Անթիլիասի Մայրավանքում
Ապրիլի 6-9-ը Բեյրութում տեղի կունենա գրողների համահայկական երրորդ համաժողովը Այս մասին տեղեկացրեց Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանը՝ երեկ միությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Համաժողովին կմասնակցի 52 գրող Հայաստանից եւ 100 գրող Սփյուռքից: Մասնակիցներին ընտրել է Բեյրութում ձեւավորված հանձնաժողովը, որին անդամակցում են չորս գրող եւ Նարեկ Սրբազանը: Լ. Անանյանը տեղեկացրեց, որ գրողների ընտրության
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԸ»՝ ԿՐԿՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Որակի ապահովման բնագավառում ընկերությունը հերթական անգամ արժանացավ ՀՀ կառավարության մրցանակի Ընկերությունը հիմնադրվել է 1995-ին, Արագածոտն մարզի Ագարակ գյուղի պանրի գործարանի բազայի վրա: Սկզբնական շրջանում իր 15 աշխատողով արտադրում էր միայն թթվասեր, սակայն տարիների ընթացքում բազմացնելով արտադրանքի տեսականին, այսօր էլ շարունակում է զինվել նոր սարքավորումներով ու արդիական տեխնոլոգիաներով եւ շուկայում մնում է արտադրության առաջատարներից: Այն այսօր
ԴԱՀԿ-ն վախենո՞ւմ է ոստիկանությունից
Գործարարը տուժել է Ռիժկովի հուշարձանի՞ համար Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան մարտի 15-ին, 29-ին հերթական անգամ չներկայացան արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարողները (ԴԱՀԿ): Նրանց անգործունեությունն է վիճարկում ՌԴ «Ռոսվնեշտորգի» հայաստանյան ներկայացուցչության նախկին ղեկավար Սանասար Ալեքսանյանը: ՀՀ ոստիկանությունից պետք է հօգուտ Ալեքսանյանի բռնագանձվի 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ դատավճիռը ուժի մեջ է
ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆ ԱՆՑԵԼ Է ԴԺՈԽՔԻ ՄԻՋՈՎ
ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն, ակադեմիկոս Անրի Ներսիսյանը երեկ ներկայացրեց ԳԱԱ նախագահությանն ու նախագահ Ֆադեյ Սարգսյանին ուղղված իր մեղադրանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքները: «Ես լավ պատկերացրի, թե ինչպես է եղել 37 թվականը, երբ ասում էին՝ այսպես է եւ վերջ, թերթերը տպում էին, ռադիոն հաղորդում էր ու վերջ: Բարեբախտաբար, մամուլն այսօր բավականաչափ ազատ է»,- ասաց Ա. Ներսիսյանը:
Պաշտպանենք, բայց ինչպե՞ս
ԵՏԻ-ում սովորող 50 ուսանողի շրջանում կատարված հարցախույզը պարզեց, որ նրանցից միայն 4-ն է զգում իրավական հանձնաժողովի կարիք։ Երեւանի որոշ բուհերում, այդ թվում ԵՊՀ-ում, ուսխորհրդին կից ստեղծվել է իրավական հանձնաժողով, որը զբաղվում է ուսանողների շահերի, իրավունքների պաշտպանությամբ, դրանց մասին ուսանողներին տեղեկացնելու գործով։ Իրավական հանձնաժողովի անդամներն իրենք` ուսանողներն են։ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտում (ԵՏԻ) այս հանձնաժողովը չի գործում։
ԲԱՆԿԻ ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆԻՆ ՏԵՐ ԵՆ, ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ՝ ՈՉ
Մարտի 31-ին «Արմավիայի» սեփականատեր Միքայել Բաղդասարովն իր նոր բերած «Ա-319» օդանավի շնորհանդես էր կազմակերպել, իսկ ապրիլի 1-ին պատասխանել էր լրագրողների հարցերին՝ առանց խաբելու: Նախ՝ «Արմավիայի» մասին. ընկերությունը շարունակում է վնասով աշխատել, հատկապես «վնասակար» են եվրոպական չվերթները, այդ երկրներում պետությունն աջակցում է ավիաընկերություններին, իսկ մեր պետությունը չի մտածում, որ երկրի վարկանիշը մեծապես պայմանավորված է այդտեղից ժամանած
ՐԱՖՖԻԻՆ ՄԻԱՅՆ ՄԻ ՎՐԱՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ
ՐԱՖՖԻԻՆ ՄԻԱՅՆ ՄԻ ՎՐԱՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ «Ինձ եւ իմ ընտանիքի համար հայրենիքը շահութավայր չէ, դա հպարտության աղբյուր է, նվիրման խորան եւ հազարավոր հայրենակիցների հետ միասին մենք պատրաստ ենք շարունակել մեր համեստ, անգովազդ գործունեությունը»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաեւ հայտարարել է, որ իր եւ իր կուսակցության հանդեպ բռնությունները
Վաշինգթոն-Բաքու, նոր սերտացումներ
Վաշինգթոն-Բաքու, նոր սերտացումներ Մեկնաբանելով մարտի վերջին Վաշինգթոնում կայացած հերթական ադրբեջանա-ամերիկյան ռազմաքաղաքական խորհրդատվությունների արդյունքները՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հանդես է եկել Վաշինգթոնի եւ Բաքվի անվտանգության հարցերով երկխոսության առավել խորացման օգտին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Ազիմովը նշել է, թե Ադրբեջանի եւ ԱՄՆ համագործակցության զգալի մասը վերաբերում է ռազմաքաղաքական ոլորտին: «Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը պատշաճ մակարդակի վրա է,
«17+1»-ը փորձում է շարժում սկսել
Այդ ձեւաչափի երեկ կայացած նիստում ընդունված որոշումների մասին մանրամասներ հաղորդեց ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը: «17+1»-ի աշխատանքային խումբը մշակել է ընդդիմադիր նոր շարժման ձեւավորմանն առնչվող 3 փաստաթղթերի նախագծեր՝ հայտարարագիր շարժման մասին, շարժման հիմնադրույթներ եւ կոչ-թռուցիկ՝ ուղղված հանրությանը: Այդ նախագծերը երեկ երեկոյան քննարկվել են «17+1»-ի՝ «Անի» հյուրանոցում կայացած նիստի ընթացքում: Արշակ Սադոյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը ներկայացրել
ՄԱՀԱՓՈՐՁ ԷԼԻ ՄԻ ԵՐԿՐԱՊԱՀԻ ԴԵՄ
Շարժառիթները տնտեսակա՞ն են, թե՞ քաղաքական՝ առայժմ հայտնի չէ ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրի համաձայն, ապրիլի 1-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժինը քաղաքային հիվանդանոցից ահազանգ էր ստացել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել ԵԿՄ Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Ռուստամ Գասպարյանը։ Ավելի ուշ պարզվել էր, որ նույն օրը, ժամը 15:30-ին, Հանրապետության փողոցի շենքերից մեկի մոտ, որտեղ, ի դեպ,
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹԱՔՈ՞ՒՆ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ
Բելառուսում դիտորդական առաքելություն իրականացրած «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը պնդում է, թե ունի այդպես կարծելու հիմքեր: Մարտի 19-ի ընտրությունից հետո մինչ այժմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել են Վլադիմիր Պուտինը, Ֆիդել Կաստրոն եւ եւս 2-3 երկրների նախագահներ: Ռոբերտ Քոչարյանն առայժմ ձեռնպահ է մնացել Լուկաշենկոյին պաշտոնական շնորհավորանք հղելուց. այս հանգամանքը մատնացույց արեցինք «Ազգային միաբանություն» կուսակցության
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Դուք այսօր միայնակ լինելու ցանկություն կունենաք: ՑՈՒԼ 21.04-21.05: Բոլոր կարեւոր գործերը մեկ շաբաթով հետաձգեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հեռու ճանապարհ գնալու առաջարկները մի մերժեք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Վերանայեք դրամի հանդեպ ձեր մոտեցումները: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Միջնորդական ցանկացած գործունեություն ձեզ լրացուցիչ հոգս կպատճառի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ձեզ արգելված պտղի համը շատ կհետաքրքրի: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Զբաղվեք ֆիզիկական վարժություններով՝
ՄԱՐԶԱԿԱՆ
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ Հունիսի 3-ին Դարչինյան-Նարվաես IBF-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն վանաձորցի Վախթանգ Դարչինյանն իր հաջորդ մենամարտն անցկացնելու է հունիսի 3-ին նույն քաշային կարգում WBO-ի տիտղոսակիր արգենտինացի Օմար Նարվաեսի հետ: Վախթանգի մենեջեր Էդուարդ Ղումաշյանը լրատվամիջոցներին հայտարարել է, որ այդ մենամարտը կայանալու է պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոներից մեկի շրջանակներում: Այս երկու բռնցքամարտիկներն էլ մինչեւ 51
Ո՞վ
Ո՞վ է ներկայացնելու իր հրաժարականը՝ իշխանություննե՞րը, թե՞ ժողովուրդը «Եթե բոլոր հայերն այսօր երեկոյան որոշեն մեռնել, լուսաբացին՝ մինչեւ արեւը ծագելը, բոլորն ազատ կլինեն»,- ասում էր Գեւորգ Չաուշը: Վարդապետական այն խոսքերին հավատացինք, երբ միասնաբար գնացինք եւ հաղթեցինք արցախյան պատերազմում: Հաղթեցինք, սակայն, այն հույսով, որ հետագայում էլ միասնաբար կերտելու ենք հզոր պետականություն: Հուսով էինք, որ այն մարդիկ, ովքեր
ԱՆԵՐԵՎՈՒՅԹ, ԲԱՅՑ ԱՌԿԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ
ԱՆԵՐԵՎՈՒՅԹ, ԲԱՅՑ ԱՌԿԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ Արտաքուստ՝ անառիթ, սակայն, կարծում եմ՝ անհրաժեշտ դիտարկումներ, մանավանդ, երբ «որոշ լրագրողների» հանիրավի մեղադրում են ոսկեղենիկ մայրենիի չիմացության կամ կիրառելու անկարողության մեջ։ Ու չեն էլ պատկերացնում, որ կարող էի, չէ՞…«յ»172ն էլ գրել։ Այո, այո «Չ»-ից հետո։ Գնալով հայեցակարգերը շատանում են։ Բնավ ցանկություն չունեմ ոչ անձնավորելու դրանք, ոչ էլ, առավելեւս՝ քննարկելու կամ
Ունենք
Ունենք 100 հոգանոց բուհեր Թեեւ ԿԳՆ փորձագիտական խմբերը մշտապես վերահսկում են, սակայն որոշ ոչ պետական բուհերում այսօր ունենք 5-6 հոգանոց ֆակուլտետներ: ԿԳՆ լիցենզավորման եւ հավատարմագրման գործակալության պետ Մհեր Մակիչյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ հայտնելու, որ այս տարվա փետրվարի 7-ից մարտի 14-ը նախարարության կողմից կազմակերպվել են պետական հավատարմագրման համար հայտ ներկայացրած մի շարք ոչ պետական ուսումնական
ԳԱԱ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐՈՒՄ ԷԼ ԿՈՌՈՒՊՑԻԱ ԿԱ
ԳԱԱ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐՈՒՄ ԷԼ ԿՈՌՈՒՊՑԻԱ ԿԱ Շուտով կառավարության դատին կհանձնվի ԳԱԱ բարեփոխումների եւս մի տարբերակ՝ «Հայաստանի գիտնականների հասարակական խորհուրդ» հ/կ-ի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ մշակմամբ: Միասնական տարբերակի գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ հ/կ-ն ծանոթացել է ՄԱԿ-ի փորձագետների մշակած բարեփոխումների «հեղափոխական» փաթեթին (գիտնականները ՄԱԿ-ի առաջարկները ձեւակերպում են այսպես՝ քանդել ակադեմիան, գիտությունը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին) ու
2006 թ. կշահագործվի Կապան-Մեղրի ճանապարհը
2006 թ. կշահագործվի Կապան-Մեղրի ճանապարհը Ճանապարհի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի Պետբյուջեով այս ճանապարհի կառուցմանը հատկացվել է շուրջ 10 մլրդ 913 մլն դրամ: Ճանապարհի կառուցման եւ շահագործման աշխատանքների պատասխանատուն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն է: 2005թ. սկսված ճանապարհի կառուցման աշխատանքները կավարտվեն այս տարեվերջին: Երասխից Նախիջեւանով դուրս եկող մայրուղուն 1991-ից փոխարինող Կապան- Քաջարան- Մեղրի տեղական նշանակության ճանապարհը,
ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ
ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԹԱՓԱՆՑԻԿ ՉԵՆ Քաղծառայության մրցույթում հաղթելու դեպքում էլ պաշտոնում նշանակվելու համար միեւնույն է՝ ընտրությունը տվյալ մարմնի ղեկավարինն է: Քաղծառայողի ինստիտուտը 4-5 տարի է, ինչ ներդրվել է մեր երկրում: Շատերը կարծիք են հայտնում, որ այն ֆիկտիվ բնույթ է կրում եւ որ ի վերջո խորհուրդը կարողանում է իր ուզած մարդուն անցկացնել՝ ընդ որում առանց
Երգեք
Երգեք առանց խոսքի Ժամանակը երիտասարդ երգիչներինն է։ Եթերային ժամանակի մեծ մասը՝ նույնպես։ Եւ եթե երաժշտական տեսահոլովակ դիտելիս ձեզ հաջողվի չշեղվել երգից ու չկենտրոնանալ ռեժիսորի «անզուգական» աշխատանքի վրա, հետեւեք երգի խոսքերին ու կտեսնեք, թե ինչ վերաբերմունք ունեն էստրադային աստղերը՝ մշակույթի մեր գործիչները, մեր ամենամեծ մշակույթի՝ մայրենի լեզվի նկատմամբ։ Մեզ, օրինակ, հաջողվեց այդ անել։ «Չգիտեմ՝ քեզ ոնց
ԴՐՍԻՑ՝
ԴՐՍԻՑ՝ ՇՔԵՂ, ՆԵՐՍՈՒՄ՝ ԱՆՀԱՐՄԱՐ «Նման շենք գուցե հարմար լիներ կառուցել հյուրանոցի, ռեստորանի համար, բայց ոչ ուսումնական նպատակով։ 21-րդ դարում չի կարելի հողի մեջ լսարան կառուցել։ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի այս դժգոհությունը նորակառույց՝ Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ 8-րդ ուսումնական մասնաշենքի հետ է կապված։ Թե ինչպես պատահեց, որ ԵՊՀ ռեկտորատում որոշեցին բանասիրական, հոգեբանության եւ
ՍԱ
ՍԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԸ ՉԷ Գլոբալացման մասին իր դիրքորոշումն է արտահայտում արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանը Տեխնոլոգիաների զարգացումը բերեց կապի եւ տրանսպորտի այնպիսի զարգացմանը, որոնց շնորհիվ փոխվեցին մարդու՝ աշխարհի ճանաչման երկու կատեգորիաները՝ ժամանակն ու տարածությունը: Ներկայումս ժամանակն ընդլայնվել է, որովհետեւ կարող ես, ասենք, Տոկիոյի բորսայում մեկ րոպեի ընթացքում ավարտել գործարքդ՝ գտնվելով Երեւանում: Իսկ տարածությունը սեղմվել է, որովհետեւ «Կոնկորդի»
ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ
«Վաղուց
«Վաղուց Կապանում թատերական տոն չէր եղել» «Արտավազդ» մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանի տպավորությունները «Առավոտը» տեղեկացրել էր, որ այս տարի Թատրոնի միջազգային օրը նշվել է Կապանում՝ իշխանությունների ուշադրությունը անմխիթար վիճակում գտնվող տեղի Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի վրա բեւեռելու նպատակով: Իսկ մարտի 28-ին էլ նշվել է Կապանի թատրոնի 80 տարին: Հիշեցնենք, որ Կապանում «Արտավազդ» շնորհվեց Երվանդ Մանարյանին՝
Ի
Ի ՊԱՏԻՎ ՄՈՑԱՐՏԻ՝ ՀՕԳՈՒՏ ԳՅՈՒՄՐԻԻ Վիեննայում կբացվի գյումրեցի ուսանող-նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Քաղաքակիրթ երկրներում գիտեն իրենց մեծերի հոբելյանները հավուր պատշաճի տոնել: Մոցարտի անունն ու հոբելյանն առաջին հերթին ասոցացվում է երաժշտության ու արվեստի հետ, սակայն Ավստրիայում բոլոր ոլորտներում է կոմպոզիտորի մեծարման յուրատեսակ շքերթ նկատվում: 2006-ից այնտեղ «Մոցարտ» անունով շոկոլադեղենի (ընդ որում՝ բոլոր տուփերում CD կա մոցարտյան երաժշտության-
«250
«250 միլիոնը փող ա» Երեկ ֆինանսների նախարարը համարյա հաստատեց «գույք՝ գազի դիմաց գործարքը» «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի եւ Իրան-Հայաստան գազամուղի՝ ռուսներին վաճառելու մասին ես թերթից եմ իմացել: Ինչքան հասկանում եմ՝ դա վաճառք չէ, բայց թողնենք կողմերի քաղաքականությունն իրենց մեկնաբանմանը: Նպատակը նույնն է՝ վերագործարկել էներգաբլոկը». հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք նախօրեին մամուլում հայտնված այն լուրերը, թե մերոնք
ԾՆՆԴԱԲԵՐԵԼ
ԾՆՆԴԱԲԵՐԵԼ ԵՄ ԱՆՁԱՄԲ Պետպատվերի ցանկ մտած «անվճար» ծննդաբերությունը արժենում է առնվազն 70-80 հազար դրամ, եւ դա՝ միայն ծննդատանը: Ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ հղի կինն այցելում է պոլիկլինիկա՝ հաշվառման կանգնելու եւ համապատասխան բուժսպասարկում ստանալու նպատակով: Այցելուի եւ բժշկի երկխոսության սկզբնական թեման հղիության անվճար բուժսպասարկումն է: Հղին նույնիսկ փաստաթուղթ է ստորագրում այն մասին, որ
Սխալ,
Սխալ, որը զրկում է երեխաներին սեփականությունից Կադաստրը «փոքրացրել էր» տարածքը Մասիսի Գեղանիստ գյուղի բնակչի՝ հանգուցյալ Աղավնի Մանուկյանի տունը ժառանգության իրավունքով փոխանցվել էր Հովհաննես Մանուկյանին: Վերջինիս սպանությունից հետո տունը եւ 1000 քմ հողամասը (50.3 քմ շինությամբ) բնականաբար պետք է անցներ նրա կնոջն ու անչափահաս 3 երեխաներին: «Ամուսնուս մահից հետո, ըստ օրենքի՝ ժառանգության իրավունքի 2003թ. փետրվարի 11-ի


















































