Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՐԱՖՖԻԻՆ ՄԻԱՅՆ ՄԻ ՎՐԱՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ

Ապրիլ 04,2006 00:00

ՐԱՖՖԻԻՆ
ՄԻԱՅՆ ՄԻ ՎՐԱՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ «Ինձ եւ իմ ընտանիքի համար հայրենիքը
շահութավայր չէ, դա հպարտության աղբյուր է, նվիրման խորան եւ հազարավոր հայրենակիցների
հետ միասին մենք պատրաստ ենք շարունակել մեր համեստ, անգովազդ գործունեությունը»,-
երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ
Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաեւ հայտարարել է, որ իր եւ իր կուսակցության հանդեպ
բռնությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ինքը հարցերով դիմեց հանրապետության
նախագահին: «Կարող են գրասենյակ փակել, ունեցվածքս տանել, վերջն էլ իմ տունը, իմ
ունեցվածքը, թող տանեն, ինչպես ուզենան, երբ ուզենան, սա մեր երկիրն է, ես իմ ընկերների
հետ միասին պաշտպանելու եմ մեր իրավունքները մեր օրենքների խստիվ հետապնդմամբ եւ
սահմանադրական իրավունքի ողջ տարողությամբ: Ինձ միայն մի փոքր վրան է պետք մեր երկրում,
իսկ վերջին շրջանի խոսակցությունը մեզ ցույց տվեց, որ նույնիսկ վրաններից որոշ վախ
կա»,- երեկ հրավիրած ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ
Րաֆֆի Հովհաննիսյանը: Պարոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ շատ վտանգավոր է իշխանության
այն գործելակերպը, երբ կարող են մտնել տունդ եւ ինչ-որ օրենքների հղումներ անելով,
առանց դատարանի համապատասխան որոշման, քո բացակայությամբ քեզ վտարել տնից: Անդրադառնալով
ընդդիմությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ այն պետք է ինքնաքննդատաբար վերաբերվի
իրեն. «Գործը արդար էր, բայց եղան վրիպակներ»,- նկատում է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շարունակելով,
որ «այսօր էլ փոխանակ կոնսոլիդացման, ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրն ուզում է
դառնալ ղեկավար, առանցք, չի ուզում վեր կանգնել իր «ես»-ից», ուզում է ինքը լինել
առաջինը. «Սա միայն ընդդիմության խնդիրը չէ»,- ընդդիմությանը փորձում է արդարացնել
Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ, այնուամենայնիվ, նա համոզված է, որ իր ընկերների հետ կկարողանա
գտնել համախմբման բանալին եւ բանաձեւը: «Հայաստանում չի կարելի դրսից արհեստականորեն
այս կամ այն տիպի հեղափոխություն բերել, նոր մոտեցումներ են պետք»,- հայտարարեց պարոն
Հովհաննիսյանը: Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել