Օրվա լրահոսը

ՅԻՐԻԿՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԸ ՉԻ ԼՔԻ

Չնայած այդ մասին համառ լուրերին Այսուհետեւ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի կանխավճարային բաժանորդները, այցելելով մոտակա վաճառակետ, հնարավորություն կունենան վերալիցքավորել իրենց քարտը նախընտրած գումարի չափով՝ սկսած 50 դրամից: Նոր ծառայությունը կոչվում է «Լիցք»: Քարտը վերալիցքավորելու համար բաժանորդը պետք է վաճառակետում լրացնի հատուկ ձեւաթուղթ՝ նշելով վերալիցքավորվող խոսելաժամանակի գումարի չափը եւ կատարելով համապատասխան կանխիկ վճարում ու խոսի իր հեռախոսով: Այս մասին երեկ

ԵՐԿՈՒ ՓԱԽՈՒՍՏ

Պարզվում է, սակայն, որ տերեւաթափը միայն աշնան բաժինը չէ, այլ նաեւ՝ գարնան, երբ մայիսյան ծառերից ընկնում են նորածիլ, սակայն արդեն դեղնած տերեւներ՝ թափվելով ոչ միայն քո գլխին, սեղանին, դիմացինիդ վրա, նաեւ քո սուրճի բաժակի մեջ: Ոչ, խոսքը նախորդ աշնանից մնացած տերեւների մասին չէ, այլ արդեն մայիսին դեղնած տերեւների, այսինքն թե՝ որոնք ի սկզբանե ծերացած էին

Խոշոր շահում չկա

Հաշվիչ դրամարկղային կտրոններով անցկացվող 4-րդ՝ մայիսի 8-ի վիճակահանության արդյունքում 1179 քաղաքացի ստացել է իր պարգեւավճարը: Ինչպես միշտ, այս անգամ եւս մեծամասնություն են կազմում 5 հազար դրամ շահողները: Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, երեկվա դրությամբ 1088 քաղաքացի շահել է 5 հազար, 83-ը՝ 20 հազար, իսկ 8-ը՝ 50 հազար դրամ: Վիճակահանության արդյունքում խոշոր շահումներ չեն գրանցվել:

Նոր նշանակում

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Վալտեր Մարությանը նշանակվել է տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«ԱրմենՏելը» ներդրումները կկրճատի՞

«ԱրմենՏելի» նորանշանակ տնօրեն Իգոր Կլիմկոն շատ կարճ ժամանակահատված է, ինչ գտնվում է Հայաստանում, բայց արդեն իրեն բնիկ հայաստանցի է զգում: Նա այս մասին երեկ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Անկեղծ ասեմ, այստեղ ինձ հարմարավետ եմ զգում, ինձ բնիկ հայաստանցի եմ զգում, այնպես որ, ինձնից այդքան հեշտությամբ չեք ազատվի: Ես մեծ ծավալի շահույթ եմ սպասում Հայաստանում»:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ «ՏԵՌՈՐ» ԱՆԵԼ

ԱԺ-ում քննարկվող «Հարկերի մասին» օրենքի նախագիծը պատգամավորները որակեցին որպես հակատնտեսական եւ նույնիսկ՝ հակապետական: Ազգային ժողովում երեկ քննարկվող օրինագծերից ամենաբուռն արձագանքը, ինչպես եւ սպասվում էր, ստացավ կառավարության նախաձեռնած «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: Դեռեւս նախօրեին մի քանի բիզնեսմեն պատգամավորներ դեմ էին արտահայտվել այս օրինագծին: Նրանցից ոմանք խիստ վիրավորված էին, քանի որ այդ օրինագծով նախատեսվում է, որ

ՀՅԴ-ն իրե՞ն կպահի հանձնաժողովի նախագահի պաշտոնը

Թե՞ հնարավոր է, որ այն առաջարկի «Ժառանգությունը» Երեկվանից թափուր է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Արթուր Աղաբեկյանի հրաժարականի մասին դիմումը մայիսի 21-ից համարվեց ընդունված, քանի որ այն պաշտոնապես հրապարակվելուց 3 օր անց նա հետ չվերցրեց դիմումը: Ինչպե՞ս է ՀՅԴ-ն տնօրինելու այս թափուր աթոռը: Սկզբնապես լուրեր կային, թե այն առաջարկվելու

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանն ըմբռնումով է մոտենում ՀՀԿ-ԲՀԿ ընդհարումներին Արտաշատում բախումների մասին Արձագանքելով մամուլի հրապարակումներին, թե մայիսի 20-ին Արտաշատում ծեծուջարդ է եղել, որի ընթացքում ծեծի են ենթարկվել նաեւ Հովիկ Աբրահամյանի թիկնապահները՝ ԱԺ նախագահը երեկ ասաց. «Իրականությանը չի համապատասխանում: Հերթական սուտն է: Հերթական հերյուրանքն է»: «Առավոտի» հիշեցմանը, թե այս միջադեպի նախապատմությանն, այնուամենայնիվ,

Սաբոտաժ

«Ապրիլի 4-ին առանց որեւէ ծանրակշիռ հիմնավորում ներկայացնելու եւ արձակուրդ գնալու պատրվակով «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի 5 անդամից 3-ը՝ ՀՀ օմբուդսմենի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը եւ իշխանական կոալիցիան ներկայացնող Ռոբերտ Ավագյանը ու Գեւորգ Թովմասյանը, ժամանակավորապես դադարեցրել էին իրենց աշխատանքը փաստահավաք խմբում: Դրանով փաստացի կասեցվել էր նաեւ խմբի աշխատանքն ընդհանրապես, որովհետեւ Փաստահավաք խմբի կազմավորման մասին

Կոնգրեսը փաստեր ունի

Նախարարի խոսնակը՝ ոչ Հայ ազգային կոնգրեսը հերթական անգամ բարձրաձայնել է ոչ միայն Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի փուլում թեկնածու ուժերի համար ստեղծված անհավասար պայմանների, այլեւ ընտրությունները կեղծելու ուղղությամբ իշխանությունների կողմից նախապատրաստվող քայլերի մասին: «Առավոտի» հետ զրույցում Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը ներկայացրեց այդ մտահոգությունների ամփոփ ցանկը: ՀԱԿ-ի ներկայացուցիչները պնդում են, որ առաջիկա ընտրությունները դիտարկելու համար

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԱԶԳՆ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ ՀԱՆԵԼ»

Վստահ է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը՝ բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը: – Ձեր ներկայությունը ՕԵԿ ցուցակում ազդեցիկ է, Դուք հանրությանը հայտնի մարդ եք, այնուամենայնիվ, ավագանու ընտրությունը քաղաքական գործընթաց է, իսկ Դուք կարծես քաղաքականացված անձ չեք եւ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ էլ քաղաքականությունից չեք խոսում, այլ՝ առողջապահական խնդիրների, քաղաքն առողջացնելու մասին: Եթե ընտրվեք

ՆԵՐՈՒՄ ԵՆ ՄԵՂԱՎՈՐԻՆ

Ընդդիմադիրները կարծում են, որ անգամ համաներում հայտարարելու պարագայում իշխանությունը չի կարող խուսափել պատասխանատվությունից: Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, նախագահ Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու, որը տարածվելու է «մարտի 1»-ի գործով կալանավորվածների վրա: Իսկ վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե համաներում լինի, ապա այդ մասին

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ՄԱՅՈՎԿԱՆ»

Երեկ Ազատության պողոտայում՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի դիմացի փողոցում, շարվել էին հայրենի ճանապարհային ոստիկանության մի քանի դատարկ մեքենաներ: Առաջին հայացքից թվաց, թե պողոտայում ինչ-որ լուրջ բան է տեղի ունեցել, բայց զարմանալին այն էր, որ ոստիկանները հորիզոնում էլ չէին երեւում: Քիչ անց մեր թղթակցի ֆոտոխցիկն արձանագրեց, որ նրանք ուղղակի որոշել էին «մայովկա» անել հարեւան պուրակում: Սոված

Մայիսի 21

ԽՈՅ (21.03-20.04)- Հետաձգեք ձեր բոլոր բանկային գործարքները: Խուսափեք անպատասխանատու մարդկանց հետ շփումներից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հոգեկան հանգստի կարիք կզգաք: Եթե ուզում եք լիցքաթափվել՝ դիմեք ընկերներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը

Զույգերը գիրք են հրատարակում

Հայտնի երկվորյակներ Մերի Քեյթ ու Էշլի Օլսենները որոշել են մոդայի աշխարհի մասին մեծ գիրք գրել, որտեղ կտպագրվեն ոչ միայն էքսկլյուզիվ լուսանկարներ, այլեւ բազմաթիվ հետաքրքրաշարժ նյութեր ու հավաքածուներ իրենց հավաքածուներից: Բացի իրենցից, գրքի հերոսներից են նաեւ հայտնի հեղինակություններ Բոբ Կոլասալոն, Ջեկ Պիրսոնը, Թերի Ռիչարդսոնը եւ այլք: Քույրերի գիրքն անվանվել է «Influence», որը թարգմանաբար նշանակում է «Ազդեցություն»:

Րիհանայի գաղտնի սերը

Օրերս պապարացցիներին հաջողվել է լուսանկարել հայտնի երգչուհի Րիհանային՝ Քրիս Բրաուն անունով մի համակրելի երիտասարդի հետ սիրաբանելիս: Րիհանային երիտասարդի գրկում կիսամերկ, համբուրվելիս լուսանկարել են Hilton Kingston հյուրանոցի լողավազանի մոտ, որտեղ նրանք հաճելի ժամանակ էին անցկացնում: Ըստ պապարացցիների տարածած փաստերի, սա առաջին դեպքը չէ, որ 20-ամյա Րիհանային գտնում են 18-ամյա Քրիսի հետ: Նաեւ խոսվում է այն մասին,

Հեռացվել է վարքի համար

Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են ապատեղեկատվություն տարածել: Հերթականը՝ շրջանառության մեջ դրված այն լուրն էր, թե իբր Էջմիածնի հոգեւոր ճեմարանի սաներից մեկը հեռացվել է՝ Երեւանի Երկնագույն մզկիթ այցելելու համար: «Արմինֆոյի» թղթակիցը այդ առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար դիմել է Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի մամուլի քարտուղար՝ երեց Վահրամ Մելիքյանին, որը հերքել է այդ տեղեկատվությունը: «Սուրբ Էջմիածնի Գեւորգյան

Դումայում դժգոհ են

Ռուսաստանի Պետդումայի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները պալատի նիստի ժամանակ պահանջել են խորհրդարանին տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ինչու է «Եվրատեսիլ» երգի մրցույթին Ռուսաստանը ներկայացրել Ուկրաինայի քաղաքացի Անաստասիա Պրիխոդկոն: Ինչպես հաղորդում է «ԼվՑպՐՒՈՍր»-ը՝ ՌԼԴԿ խմբակցության առաջնորդ Իգոր Լեբեդեւը, հիշեցնելով, որ Պրիխոդկոն մրցույթի ժամանակ զբաղեցրել է 11-րդ տեղը, պահանջել է, որպեսզի Դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովին տեղեկություններ տրամադրվեն այն

Սուսերամարտ՝ վանդակում

«Երբ գործդ սիրում ես՝ աչքիդ ոչինչ չի երեւում» «Տարիներ առաջ վանդակն էի մաքրում՝ արծիվը թռավ գլխիս։ Վզիս վրա ուռուցք առաջացավ, վիրահատեցին, բայց գլխիս ելունդը դեռ մնում է»,- քսան տարվա վաղեմության այս պատմությունը տիկին Անգինը հիշեց այնպիսի աշխույժ թեթեւությամբ, կարծես դրանից հետո այլեւս երբեք չի հայտնվել արծվի վանդակից այն կողմ։ Իսկ իրականում արդեն 43-րդ տարին է,

ՊԵՏՔ ՉԷ ՎԱԽԵՆԱԼ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄԻՑ

Վերջինիս հետ կապված վախն անտեղի է եւ վատ իրազեկվածության արդյունք Հայկական ընտանիքներում միշտ էլ երեխա ունենալու հարցը խիստ է դրված եղել: Հատկապես հնում նորապսակ ընտանիքներում հարսի՝ մայր դառնալու լուրի ուշացումը խնդիրների ու վեճերի պատճառ էր դառնում, ինչն էլ ոմանց մոտ հասցնում էր ամուսնալուծության: Իրականում մայրանալու ուշացման պատճառները բազմաթիվ են՝ խնդիրներ կապված հղիության հետ, կնոջ եւ

ԱԲՐԱՀԱՄ-ՊԱՎԼԻԿ ՄԵՆԱՄԱՐՏԸ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ՞Ն

WBC/WBO վարկածներով միջին քաշային կար գում աշխարհի չեմպիոն, ամերիկացի Կելլի Պավլիկի պրոումոթեր Բոբ Արումը լրագրողներին իր սանի եւ աշխարհի նախկին չեմպիոն Սերխիո Մորայի միջեւ հունիսի 27-ին նշանակված մարտի հետաձգման պատճառները ներկայացնելու ժամանակ խոսել է նաեւ այն մասին, թե դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ տարեվերջին պլանավորված մարտի վրա: «Պավլիկը

ՇԻՐՈՎԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԱՏԱՐ

Մեկօրյա հանգստից հետո Սոֆիայում ընթացող շախմատի «Mtel-Masters» գերմրցաշարի մասնակիցները վերսկսեցին պայքարը: Վեցերորդ տուրում Ալեքսեյ Շիրովը հաղթեց Վասիլի Իվանչուկին, իսկ Վեսելին Տոպալով-Մագնուս Կարլսեն եւ Լենյեր Դոմինգես-Վան Յուե պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակը 4,0 միավորով միանձնյա գլխավորում է Իսպանիան ներկայացնող Շիրովը: Նրան հետեւում են 3,5-ական միավոր վաստակած Տոպալովն ու Կարլսենը: 4-5-րդ տեղերը բաժանում են Դոմինգեսն ու Յուեն,

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՐԻՆ ՄԱՐԶՉԻՆ

Երեւանյան լճում կայացավ թիավարության բայդարկա եւ կանոե մրցաձեւերի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցելու էին ժամանել նաեւ Վրաստանի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցեց 92 հոգի: Բայդարկա ձեւում ակնհայտ էր հայաստանցի միջազգային կարգի սպորտի վարպետներ Արամ Անդրեասյանի եւ Գեւորգ Ասմարյանի առավելությունը: Նրանք երկտեղանոց նավակով եզրագիծն առաջինը հատեցին 200, 500 եւ 1000 մետր մրցատարածություններում: Մեկտեղանոց բայդարկաների պայքարում Գեւորգն

Բարեգործ աստղերը

Հիմնանորոգումից հետո, մայիսի 17-ին կայացավ «Ուիմբլդոնի» թենիսի գլխավոր կորտի հանդիսավոր բացումը, որը նշանավորվեց լեգենդար թենիսիստներ Անդրե Աղասիի, Շտեֆի Գրաֆի, Կիմ Կլիյստերսի եւ Տիմ Հենմենի ցուցադրական խաղերով: Դրանք ավարտվեցին այսպիսի արդյունքներով. Հենմեն/Կլիյստերս-Աղասի/Գրաֆ՝ 7:6, Աղասի-Հենմեն՝ 6:4, Կլիյստերս-Գրաֆ՝ 6:4: Այդ առիթով, ինչպես նշում են լրատվամիջոցները, մարտ ամսին վաճառքի հանված 35 ֆունտ արժողությամբ 15 հազար տոմսերը սպառվել են հինգ

ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ, ԲԱՅՑ…

Այս օրերին վինդսերֆինգիստ Սառա Հեբերտը, որն արդեն քանի տարի պաշտպանում է Հայաստանի մարզական դրոշի պատիվը, Կորեայում մասնակցում է աշխարհի գավաթի առաջնության երկրորդ փուլին: Երեկ անցկացված չորրորդ մրցահերթից հետո Սառան ընթանում էր 4-րդ հորիզոնականում: Այնուհետեւ, մարզուհին մինչեւ ուշ աշուն շարունակելու է հանդես գալ աշխարհի գավաթի՝ Իսպանիայում, Իտալիայում, Կանարիայում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Գերմանիայում, Շոտլանդիայում կայանալիք մյուս բոլոր փուլերում:

Գաղտնիքներ՝ ուսանողների համար

«ՎիվաՍել-ՄՏՍ» կազմակերպության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը տնտեսագիտականում երիտասարդներին ծանոթացրեց կառավարման մշակույթին եւ կորպորատիվ քաղաքացիությանը: Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ ուսանողների եւ բուհերի հետ արշավի մեկնարկը: Կազմակերպության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործունեության, կառավարման մշակույթի եւ կորպորատիվ քաղաքացիության մասին դասախոսություն կարդաց: Մինչ դասախոսության մեկնարկը, «Առավոտը» բուհի ուսանողներից հետաքրքրվեց, թե ինչպես են

ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԼԽԻ ՀԱՄԱՐ

Կամ անվանի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը՝ «Ծեր տիկնոջ այցը» նոր ներկայացման մեջ Երբ ռուսաստանյան հեռուստատեսությամբ ելույթ են ունենում մեծանուն արվեստագետները, այդ թվում՝ Մայա Պլիսեցկայան, Տատյանա Շմիգան, որոնք վաղուց մոտեցել են կյանքի 9-րդ տասնամյակին, մենք էլ ենք հիանում ու զարմանում: Նույն զգացումը պարգեւում են արվեստի մեր «վետերանները», այդ թվում՝ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Սոս Սարգսյանը եւ այլք:

ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԴԺԳՈՀ Է

Ադրբեջանը պետք է բարձրացնի Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահների փոխարինման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում։ Այդ մասին 1news.az-ին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն։ Ըստ վերջինիս՝ այդ երկրները անկողմնակալ չեն ղարաբաղյան հակամարտության հարցում։ Գուլուզադեն, մասնավորապես, չի հավանել «Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կոչերը՝ ուղղված Թուրքիային, որպեսզի վերջինս չմիջամտի ղարաբաղյան հակամարտությանը»։ «Ռուսաստանն ու Ֆրանսիան մեր տարածաշրջան են բերել աղետներ

«ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇՔՆ» ԱՎԱՐՏՎԵՑ

Երեկ, մայիսի 20-ին, 66 տարեկանում կյանքից հեռացավ հայտնի ու սիրված սովետական եւ ռուս դերասան Օլեգ Յանկովսկին: Յանկովսկին տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով: Օ. Յանկովսկին ծնվել է 1944թ., Ջեզկազգանում՝ Ղազախստան: Ավարտելով Սարատովի թատերական ուսումնարանը՝ աշխատանքի է անցել Սարատովի դրամատիկ թատրոնում (1967-1973թթ.): «Ապուշի» բեմականացման մեջ իշխան Միշկինի դերը կատարելուց հետո, դերասանը հրավեր է ստանում Լենինյան կոմերիտմիության անվան

ՕԲԱՄԱՅԻ «ՄԵՂՐԱՄԻՍԸ» ԱՎԱՐՏՎԵՑ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, Հանրապետական կուսակցության առաջնորդ Մայքլ Սթիլը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր կուսակցությունն արդեն հաղթահարել է «ինքնախղճահարության եւ սեփական ուժերի հանդեպ անվստահության» փուլը, եւ տեղեկացրել, որ հանրապետականները սկսում են գրոհը՝ Օբամայի վարչակարգի վրա: «Նա երիտասարդ է, զիլ, մոդայիկ, բայց այստեղ «Ամերիկայի իդոլ» («Հայսուպերստարի» ամերիկյան տարբերակը- խմբ.) շոուն չէ, այստեղ ամեն բան

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930