Օրվա լրահոսը

ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50%-ՈՎ

Հայաստանում շարունակվում է բարձրանալ թանկարժեք մետաղների պաշտոնական գները: Ըստ «ՀՀ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանի» տվյալների, այս շաբաթ մեկ գրամ ոսկու հաստատված գինը անցյալ շաբաթվա համեմատությամբ՝ աճել է 1,6%-ով, կազմելով 11 հազար 72 դրամ, արծաթի գինը աճել է 2,8%-ով, կազմելով 167,79 դրամ, պալադիումի գինը՝ 0,2%-ով, կազմելով 2773 դրամ: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆոն»:

ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է

2009-ի առաջին եռամսյակում առեւտրային բանկերի միջոցով Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 51,6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պակաս է 18 մլրդ դրամով կամ՝ 30%-ով: ԿԲ տեղեկացմամբ, նվազել է նաեւ 1 քաղաքացու կողմից փոխանցվող գումարի միջին չափը: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 188 հազար դրամ, որը 2008-ի համեմատությամբ՝ պակաս է

ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ԿՇՓՎԵՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ

Այսուհետեւ բոլոր տնտեսվարողները, հաշվետվություններ ներկայացնելիս, կարող են խուսափել հարկայինի մասնաճյուղերում հերթ կանգնելուց եւ անտեղի քաշքշուկների մեջ ընկնելուց: Կառավարությունը հավանության է արժանացրել Պետեկամուտների կոմիտեի՝ էլեկտրոնային համակարգի ներդրման օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Այն թույլ է տալիս տնտեսվարող սուբյեկտներին հարկային հաշվետվություններ ներկայացնել «on-line» ռեժիմով: Հարկային մարմինների հետ համապատասխան պայմանագրի կնքումից հետո, հարկատուները 1 օրվա ընթացքում կստանան մուտքաբառ եւ գաղտնաբառ,

ԿՔՆՆԱՐԿԵՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Երեկ մայրաքաղաքում սկսվել է ԱՊՀ անդամ երկրների Արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի նիստը, որը տեւելու է 2 օր: Նիստի ընթացքում քննարկվելու են ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների վիճակի, խորհրդի կողմից նախկինում ընդունված հանձնարարականների կիրառման եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները նվազեցնելու միջոցառումների մշակման հարցերը: Խորհուրդը ստեղծվել է 2003-ին՝ ԱՊՀ երկրների կառավարությունների կողմից: Խորհրդի

Ասել է ու կրակն ընկել

Որքան էլ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները հավաստիացնում են, որ տեղական կարտոֆիլը շատ առողջ է, եւ ոչ մի հիվանդությամբ չի տառապում, այնուամենայնիվ, դա Վրաստանի իշխանություններին հավատ չի ներշնչում: Երեկվանից Վրաստանը դադարեցրել է Հայաստանից կարտոֆիլի ներկրումը: Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանը: Panorama.am-ի փոխանցմամբ, Վ. Գյուլզադյանը

ՀՅԴ-ն ընդդեմ խաժամուժի

Մեջբերում երեկ «Էրեբունի» բիզնես-կենտրոնում կանանց հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի ելույթից: Ես ուզում եմ ձեզ ընթերցել շատ հետաքրքիր եւ, վստահ եմ, դեռեւս ոչ մեկիդ կողմից չլսված մեջբերում: Խոսքը քաղաքական խաժամուժի մասին է. «Մարդիկ քաղաքական խաժամուժ են դառնում, երբ ստանձնում են պետական գործ՝ դրդված լինելով ոչ թե քաղաքական իրավագիտակցությամբ, այլ մասնավոր շահ հետապնդելով,

ՀԱԿ-Ի «ԵՐԵՎԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ»

Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրի զգալի հատվածը վերաբերում է ոչ թե քաղաքական, այլ բացառապես Երեւանի խնդիրներին: Այն բանից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսը որոշեց մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, հայտարարելով, թե ինքը դրանք դիտարկում է որպես ՀՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, իշխանությունները եւ թեկնածու մյուս ուժերը փորձեցին ընտրությունները ապաքաղաքականացնելուն ուղղված փաստարկներ բերել: Նրանք ասում էին, թե

ԹԱՂԱՊԵՏԻՆ ՉԵՆ ՔԱՇՔՇԵԼ

Արձագանքելով հրապարակված տեղեկություններին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սիլիկյան թաղամասում գտնվող նախընտրական շտաբի մոտ մայիսի 18-ին ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի անդամների միջեւ, որի ընթացքում տուժել է նաեւ Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը՝ Աջափնյակի թաղապետարանից «Առավոտին» հերքեցին թաղապետի անմիջական մասնակցությունը տեղի ունեցած միջադեպին եւ հայտնեցին. «Սիլիկյան թաղամասում ստեղծվել էր ավտոմեքենաների ու մարդկանց կուտակում, ինչն անհանգստություն

Մեկ կին եւ երկու տղամարդ

ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորողները երեկ հաշվետվություն տվեցին անցկացրած քարոզարշավի վերաբերյալ: «Մեր կյանքում մի շարք անհեթեթություններ գոյություն ունեն: Ես մեկ անհեթեթության եմ ուզում անդրադառնալ: Դպրոցներում, բուհերում գերազանցիկ սովորողների 50%-ից ավելին կանայք են, բայց հետագայում բոլոր համակարգերը ղեկավարում են տղամարդիկ: Ես դիմում եմ մեր բոլոր կանանց, կոչ եմ անում. սիրելի կանայք, ապացուցենք, որ մենք կարող ենք քաղաք

«ՄԵՆՔ ԵՐԵՎԱՆԸ Ո՛Չ ՄԵԿԻՆ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ»

Երեկ ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Գագիկ Բեգլարյանը Եթե մինչ այժմ ՀՀԿ համամասնական ցուցակի ներկայացուցիչները հայտարարում էին, թե իրենք նախընտրում են ընտրողների հետ անմիջական շփումները՝ երեկ Նորք- Մարաշ համայնքի բնակիչների հետ նրանց հանդիպումն առավել հիշեցնում էր գրական-երաժշտական երեկո՝ հետագա ճաշկերույթով: Եվ դրա առաջին «մեղավորը» Նորք-Մարաշի համայնքապետարանն էր, որի նախաձեռնությամբ Սուրբ Աստվածածին եկեղեցու

«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ Է ՄՂՎԵԼՈՒ»

Կարծում է Արման Մելիքյանը, միաժամանակ փաստելով, որ գոյություն չունեցող համայնքում չի կարելի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններ անցկացնել՝ առաջարկելով հետաձգել ընտրությունները: – Վերլուծելով ավագանու ընտրությունների քարոզարշավի անցած փուլը՝ ի՞նչ կարող ենք արձանագրել, ի՞նչ կտան այս ընտրությունները Հայաստանին: – Քանի որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի փոխվել մարտի 1-ից ի վեր, ավելին՝ այն անփոփոխ է վերջին տասնամյակների ընթացքում,

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ ՀԱՅՀՈՅԵԼ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի դատավարությունը: Երեկ շարունակվել է գործով վկա 18-ամյա Գեւորգ Մուրադյանի՝ դեռ նախորդ օրը սկսված հարցաքննությունը: Վերջինս, ինչպես նախորդ, այնպես էլ երեկվա դատական նիստում մի քանի անգամ պնդել է, որ հրաժարվում է նախաքննության ժամանակ տված իր բոլոր ցուցմունքներից՝ պնդելով, որ դրանք կորզվել

ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ. «ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ Է»

Անդրեյ Բիտովի ապրիլյան այցելությունը Հայաստան՝ այնքան մշակութային եւ հատկապես գրական ներուժ ու լիցքեր հաղորդեց, որ օրերի մեջ դեռ դառնալու են խոհ ու բառ, վերադառնալու են գրականության միջոցով, պարզապես ապրելու-գրելու մղում եւ բարություն են աննկատ սփռելու: Բայց ուզում եմ հատուկ ասել. Բիտովը նոր, դեռ անգիր այս «հայկական դասերով» մեզ կրկին սովորեցնում է կարդալ-սիրել-փայփայել մեր մեծին, մեր

Մայիսի 19

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը ծանրաբեռնված կլինի մի շարք խնդիրներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից

ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍՈՎ ՀԱՅ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՑԻ

Ազնավուրը՝ Արցախում Նախօրեին Շարլ Ազնավուրն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ինչպես հաղորդել է «Արմինֆոյի» սեփական թղթակիցը Ստեփանակերտից, քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել համերգ՝ Ազնավուրի պատվին, որի ընթացքում ելույթ են ունեցել ֆրանսիացի երգչուհի Լիզ Սարյանը եւ Ազնավուրի ավագ դուստր Սեդա Ազնավուրը։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ազնավուրին շնորհել է Ղարաբաղի ամենապատվավոր մրցանակը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը,

Ձեր նյարդերը լարվա՞ծ են

Սեքսով զբաղվեք անձրեւի տակ Բրիտանացի նյարդաբանները բազմիցս հաստատել են, որ սեքսով զբաղվելը ամենաարդյունավետ միջոցն է նյարդերը հանգստացնելու համար: Այն, որ սեքսը օգտակար է առողջությանը, գիտեն հիմնականում բոլորը: Հավանաբար քչերը կիմանան, որ անձրեւի տակ քայլելն ու նստելը եւս հանգստացնում է նյարդերը. ավելին, նա, ով փորձի առանց անձրեւանոցի քայլել կամ նստել հորդառատ անձրեւի տակ՝ վերջինիս սիրահարվածի կամ

ՄՈՌԱՑՎԵԼ Է «ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞ւմ վստահել կյանքի ամենակարեւոր օրը Գեղեցիկ հարսի զգեստ, շպար, ինքնատիպ վարսահարդարում, շքեղ ձեւավորված հարսանյաց սրահ, ծաղկե կոմպոզիցիաներ, տարոսիկներ, մոմեր, մեղրամիս… Բոլոր այս նախապատրաստությունները սպասվելիք հարսանյաց արարողության խորհրդանիշներ են: Հարսանյաց արարողությունների նախապատրաստումը շատերի համար գլխացավանք է, բայց նաեւ հաճելի հոգս: Օրինակ, 49-ամյա Հերիքնազը վերջերս է «ազատվել» նմանատիպ հաճելի գլխացավանքից: «Մի ամիս առաջ ես եւ ընտանիքս իրարանցումների

Հաղթեցին ԼՂՀ-ի լրագրողները

Ստեփանակերտում ավարտվել է ԱՊՀ եւ բալթյան երկրների լրագրողական ֆուտբոլային թիմերի միջազգային մրցաշարը, որն Արցախում անցկացվում էր առաջին անգամ: Նախնական պայքարի արդյունքում եզրափակիչ են մտել Լեռնային Ղարաբաղի լրագրողներից կազմված թիմը եւ Մոսկվայի HTB-ն: Խաղն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 5:2: Երրորդ մրցանակակիր է դարձել Լատվիան:  

Մրցանակային տեղ չզբաղեցրին

Սենտ-Լյուիսում ավարտվեց շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց անհատական առաջնությունը, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար պայքարում էին նաեւ մեր հայրենակիցներ՝ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Մելիքսեթ Խաչիյանը: Ցավոք, հայ շախմատիստներն անգամ մրցանակային տեղ չգրավեցին: Վարուժանը ինը հնարավորից վաստակեց 6,0 միավոր եւ առաջնությունն ավարտեց 5-րդ հորիզոնականում՝ արժանանալով $7,5 հազար դրամական մրցանակի: Անհամեմատ վատ հանդես եկավ Խաչիյանը, որը 3,0 միավորով 24 մասնակցի

Երկրորդ պարտությունը

Աբովյանի քաղաքային ստադիոնում ավարտվեց Հայաստանի, Էստոնիայի եւ Ղազախստանի հավաքականների մասնակցությամբ կանանց ֆուտբոլի ընկերական մրցաշարը: Այն մեր աղջիկների համար առանձնացավ միայն պարտություններով՝ ի հայտ բերելով խաղային ու ընդհանուր՝ ներհանրապետական, առավել եւս՝ միջազգային մրցակցական փորձի պակասը: Եզրափակչի օրը մարզիչ Սամվել Ադամյանի սաները 0:2 հաշվով տանուլ տվեցին Ղազախստանի ընտրանուն եւ զրո միավորով գրավեցին վերջին տեղը: Ավելին, մեր աղջիկները

«Արարատի» առաջին գոլը

Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ութերորդ տուրի հանդիպումները: Կենտրոնական խաղում հանդիպեցին երկրի գավաթային հանդիպման եզրափակիչ խաղի մասնակից «Փյունիկն» ու «Բանանցը»: Խաղն անցավ Հայաստանի բազմակի չեմպիոնի առավելությամբ եւ ավարտվեց 4:1 հաշվով: Այս հաղթանակով Վարդան Մինասյանի սաներն ավելի ամրապնդեցին մինչ այդ մի փոքր խաթարված առաջատարի իրենց դիրքը: Աշտարակի «Միկան» 2:0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին», «Ուլիսը» մեկ

Երկու՝ 1-ին եւ երկու՝ 2-րդ տեղ

Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում ավարտվեց բռնցքամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցելու էր մեկնել նաեւ Հայաստանի՝ 8 բռնցքամարտիկներով համալրված ազգային հավաքականը: Կիրակի օրը կայացած եզրափակիչ հանդիպումներում հանդես գալու իրավունք էին ստացել մեր ընտրանու չորս ներկայացուցիչներ, որոնցից երկուսը՝ աշխարհի գավաթակիր, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն ու Եվրոպայի փոխչեմպիոն, 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը, պարտության մատնեցին նաեւ

ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱՊԱՀՈՎՎԻ

Երեկ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը եւ առաջին տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը լրատվամիջոցներին հրավիրել էին՝ ծանոթանալու ՄՀՀ-ում ընթացող նախապատրաստական վերջին աշխատանքներին ու պատասխանելու նրանց հետաքրքրող հարցերին: «Առավոտը» նախապատրաստության մասին հնարավորին չափ մանրամասն արդեն իրազեկել է մարզասերներին: Այնպես որ, հնչած հարցերին կրկին անդրադառնալու անհրաժեշտություն չկար: Այսօր ներկայացնում ենք նոր տեղեկություններ: Դերենիկ Գաբրիելյանը հատուկ ընդգծեց, որ այն,

Փարաջանովյան շունչ՝ Հայաստանում

Հայրենիք է ժամանել Մոսկվայի փարաջանովյան թատրոնը՝ «Վրեժ կլուծեմ սիրով» բեմադրությամբ Մայիսի 22-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Վրեժ կլուծեմ սիրով» բեմադրության պրեմիերան՝ նվիրված Փարաջանովի ծննդյան 85-ամյակին: Երեկ «Հայելի» ակումբում այս մասին տեղեկացրեց Մոսկվայի Փարաջանովի անվան մշակութային կենտրոնի եւ վերջինիս կից թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայազգի Վլադիմիր Գաբբեն: 15 տարի առաջ է ստեղծվել այս

10-ՆՅԱԿԻ ՎԵՐՋԻՑ ԱՌԱՋԻՆՆ ԵՆՔ

Չնայած «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանները հաջող հանդես եկան Մայիսի 16-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում կայացավ «Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս «Եվրատեսիլը» ամենաթանկարժեքն էր 54-ամյա մրցույթի ողջ պատմության ընթացքում. ծախսվել է 46 եւ ավելի միլիոն դոլար: Հաղթող ճանաչվեց Նորվեգիան ներկայացնող Ալեքսանդր Ռիբակը իր «Fairytale» («Հեքիաթ») երգով՝ հավաքելով ռեկորդային 387

ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԸ ԿՐԿԻՆ ԿԿԱՆԳՆԻ՞ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

Անցած շաբաթավերջին Թուրքիայի Վճռաբեկ դատարանը բավարարել է Ստամբուլում գործող հասարակական կազմակերպություններից մեկի հայցը՝ չեղյալ հայտարարելով 2006 թվականին առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով Փամուկի դեմ Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածով հարուցված քրեական գործը կարճվել էր: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 2005 թվականին շվեյցարական «Տագես Անցայգեր» պարբերականին տված հարցազրույցում Փամուկն ասել էր. «Մեկ միլիոն հայ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ աշխատանքային այցով Երեւանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Իվանովի երեկվա առանձնազրույցի ժամանակ կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը, ինչի լավագույն վկայությունն է զարգացող փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, կյանքի կոչվող նոր նախաձեռնություններն ու ծրագրերը: Ս. Սարգսյանը եւ Ս. Իվանովը բարձր են գնահատել

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ ՇՏԱՊԵՑՆՈՒՄ ԵՆ

Աբխազիայում գտնվող ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը երեկ առաջին անգամ իր տարակուսանքը հայտնեց Բելառուսի՝ Վրաստանից անջատված երկու հանրապետությունների ճանաչման հարցում դիրքորոշման վերաբերյալ: «Ինձ թվում է, որ Բելառուսը չափից դուրս երկար է պատրաստվում այդ հարցին,- հայտարարել է Գրիզլովը։- Ես հասկանում եմ, որ պետք չէ շտապեցնել, բայց մեզ ասում էին, որ ճանաչումը տեղի կունենա ապրիլ ամսին, սակայն

Էլ ոչ մի համաներում

Հանգստյան օրերին Չեչնիայում փնտրում էին դաշտային հրամանատար Դոկու Ումարովի (նկարում) գրոհայինների ջոկատը, որը շաբաթ օրը ինգուշական գյուղերից մեկում մի քանի հոգու պատանդ էր վերցրել, իսկ այնուհետեւ փոխհրաձգության մեջ էր մտել տեղացի ոստիկանների հետ: Մարտի ժամանակ մահացել է երկու գրոհային, որոնցից մեկը արաբ էր, մյուսը, ենթադրաբար՝ ադրբեջանցի, հաղորդում է gazeta.ru-ն: Եվս մի ահաբեկչություն ուրբաթ օրը տեղի

Ռուսաստանը կտաքացնի Թուրքիային

Շաբաթ օրը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդիպեց իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Գազետա» թերթը, վերջինս շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ձմեռվա շրջանում ամեն տարի հատկացվող օգնության համար, երբ մնացած գործընկերները կրճատում են գազի մատակարարման ծավալները: «Ռուսաստանը երբեք մեզ հուսախաբ չի արել գազի մատակարարման հարցում,- ասել է Էրդողանը,- երբ մենք դժվարություններ ենք ապրում,

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930