Օրվա լրահոսը
«ՊԱՏԺԻՉ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԴԱ՞ՐՁ
«Յոթի» գործով ամբաստանվող Շանթ Հարությունյանին, իբր, նրա հոգեվիճակի հետ կապված դատաբժշկական փորձաքննության ուղարկելը մշակութաբան Վարդան Ջալոյանը անհեթեթություն է համարում՝ նկատելով, որ Շանթը «Հայաստանի հոգեպես ամենաառողջ մարդկանցից մեկն է»: Նա նաեւ հիշեցնում է, որ ԽՍՀՄ-ում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, լայնորեն կիրառվում էր «պատժիչ հոգեբուժությունը»՝ որպես քաղաքական հալածանքների գործիք, որը Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան դեռ 1983 թ.-ին անվանեց
Կապանի թատրոնն այլեւս «անտուն» չէ
Վերջապես իր սեփական շենքն ունեցավ 74-ամյա մշակութային օջախը. Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնն իր գոյության 74 տարիների ընթացքում երբեւէ իր սեփական շենքը չի ունեցել, բայց գոյատեւել է անգամ ամենադժվար օրերին: Պատերազմական տարիներին խրամատներում, քաղաքի այս կամ այն հատվածում, որեւէ շինության հարմար մի վայրում, գորգը գետնին փռած, առանց բեմահարթակի խաղացել են, շարունակել են ներկայացումներով
Մարտի 26
ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր եղեք համբերատար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ամուս նության առաջարկություն կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում
ՊԱՏԱՆԻ ՏԱՂԱՆԴԸ՝ ՄՏԱՎՈՐ ՀԵՏԱՄՆԱՑՆԵՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ
– Շեքսպիրը ծնվել է հինգշաբթի,- մորը հայտնեց 8-ամյա Միշան, ռադիոյով լսելով, որ 2009թ. ապրիլի 23-ին աշխարհը տոնելու է անգլիացի դասականի 545-ամյակը: – Ինչպե՞ս իմացար,- հարցրեց մայրը: – Ես նայեցի ահա այստեղ,- տղան ցույց տվեց ճակատը: Օմսկցի Մարինա Գուսեւան զգաց, որ իր փոքրիկ տղան ճիշտ է ասում, բայց, համենայնդեպս, ստուգեց համակարգչով. Շեքսպիրը ծնվել է 1564թ. ապրիլի
Մերկությունը խանգարեց
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն՝ «Միսս Ռուսաստան-2009»-ի հաղթող Սոֆյա Ռուդեւային թույլ չեն տա մասնակցել աշխարհի գեղեցկուհու թագի համար պայքարին, քանի որ նա նկարահանվել է էրոտիկ ֆոտոսեսիայում: Այդ բաց ֆոտոները հայտնվեցին ինտերնետում անմիջապես այն բանից հետո, երբ Ռուդեւան հաղթեց «Միսս Ռուսաստան» մրցույթում: Ընդ որում, այդ լուսանկարներն արվել էին այն ժամանակ, երբ Սոֆյայի 18-ը դեռ չէր լրացել: «Միսս
7 տարի՝ զավակին լքելու համար
Կնոջը, ով թողել է նորածին աղջկան Նոր Զելանդիայի օդանավակայանում, սպառնում է յոթ տարվա ազատազրկում: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Հիշեցնենք, որ 2009թ. մարտին Օքլենդի միջազգային օդանավակայանում Pacific Blue ավիաընկերության աշխատակիցներն ինքնաթիռում՝ զուգարանի աղբամանում, հայտնաբերել են նորածին աղջկա: Աղջկան հայտնաբերելուց հետո ոստիկաններն օդանավակայանում անմիջապես ձերբակալել են Սամոայի 30-ամյա բնակչուհուն, ով չի ունեցել անձնագիր: Նա հայտնվել
ՄԻԱՍԻ՞Ն, ԹԵ՞ ԱՌԱՆՁԻՆ
Ըստ հոգեբանի՝ որոշ ժամանակ ծնողների հետ ապրելը միայն օգուտ է նորապսակներին Այսօր ամեն երկրորդ երիտասարդ ամուսնական զույգը մտածում է առանձին ապրելու մասին: Երիտասարդ աղջիկների համոզմամբ՝ սկեսուրն ու սկեսրայրը, առավել եւս ամուսնու քույրը կամ եղբայրը՝ իրենց միայն կխանգարեն: «Ամուսնությունից հետո զույգերը պետք է առանձին ապրեն»,- ասում է 29-ամյա Թամարան: 26-ամյա Համլետն էլ է այդ կարծիքին. «Միայն
Նոր կոչումներ՝ հայ շախմատիստներին
Հայաստանի շախմատիստները շարունակում են փայլել միջազգային ամենաբարձր կարգի մրցաշարերում ու նրանց ցույց տված արդյունքներն արժանի գնահատականի են արժանանում: Էլինա Դանիելյանը Ստամբուլում անցկացված ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրի» անդրանիկ մրցաշարում 8,0 միավորով ոչ միայն աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիների պայքարում գրավեց երկրորդ տեղը, այլեւ երկրորդ անգամ լրացրեց տղամարդկանց գրոսմայստերի նորման: Այդ կոչումը պաշտոնապես կրելու համար Էլինային մնում է
Պատիժը՝ վարդագույն զգեստ
Բրազիլիայի «Ֆիգեյրենսե» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Ֆեռնանդեսը մարզումների ժամանակ «գլուխ պահող» ֆուտբոլիստներին պատժելու նոր ձեւ է կիրառում, տեղեկացնում է «Globoespote.com» հրատարակությունը: Այն խաղացողները, որոնք մարզումների ընթացքում իրենց մյուս թիմակիցներից վատ են դրսեւորել, հարկադրված են լինում կանացիությունը խորհրդանշող վարդագույն զգեստ կրել: Պատժի այդ ձեւն արդեն կրել է թիմի կիսապաշտպան Ժաիրոն: Մարզչի խոսքերով, պատժամիջոցի այդ ձեւը
ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ. «ԹԱՅ-ԲՐԵՔՈՒՄ ՎԱՏ ԽԱՂԱՑԻ»
Սանկտ Պետերբուրգում ավարտված շախմատի Եվրոպայի կանանց անհատական 10-րդ առաջնության արծաթե մեդալակիր, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը վերադարձել է Երեւան: Երեկ «Առավոտը» հանդիպեց նրա հետ: – Երկրորդ անգա՞մ է, որ Եվրոպայում ճանաչվում ես երկրորդ շախմատիստուհին: – Այո: Առաջին անգամ մայրցամաքի արծաթե մեդալը նվաճել եմ 2002 թվականին՝ Վառնայում: Այնտեղ վերջին երեք պարտիաներում տարած հաղթանակների շնորհիվ բարձրացա «մաքուր» երկրորդ
«Կեցցե՛ խանդը»
Թատերագետ Արա Խզմալյանը արվեստագետների մոտ առկա այս զգացումը արդարացնում է, եթե այն մղում է ինքնակատարելագործման: Ըստ Ա. Խզմալյանի, մերօրյա թատերական արժեքներն այդքան առատ չեն: Արվեստագիտության թեկնածու, թատերագետ Իդա Բաբայանը 2005 թ. լույսընծայված իր «Վարագույրից այն կողմ» եւ «Վարդան Աճեմյանի աշխարհը» գրքերում առաջին անգամ բարձրաձայնեց արվեստագետի նախանձի, խանդի մասին: Նա փաստել էր, որ մեծանուն բեմադրիչի հանդեպ
ԿԱՄ ԼԱՎԸ, ԿԱՄ ՈՉԻՆՉ՝ ԱՐՇԱԿՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Այս սկզբունքով է աշխատում նրանց PR-ով զբաղվող ու տեսահոլովակը նկարահանած «Շարմը» Այս տարի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյանների «Ջան-ջան» երգը, որքան էլ տարօրինակ է, հանրային բուռն քննարկումների առիթ չդարձավ: Չնայած այն բանին, որ թե երգը եւ թե, առավել եւս, տեսահոլովակն իրենց ոչ հայկականությամբ չեն զիջում Անդրեի հայտնի երգին: Ինգայի եւ Անուշի «Ջան-ջանը» այդպես
ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ
Ալժիրը հայտարարել է միջուկային զենքի փորձարկումներից տուժածների համար Ֆրանսիայից փոխհատուցման հասնելու մտադրության մասին: Այս հայտարարությունը հաջորդել է միջուկային փորձարկումներից տուժածներին փոխհատուցում վճարելու Փարիզի մտադրության մասին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մորենի հայտարարությանը: Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվին»: Ֆրանսիան, ինչպես մինչեւ 1962 թվականին Ալժիրի անկախություն ստանալը, այնպես էլ դրանից հետո, Սահարայի Ռեգան ավանի շրջանում մի քանի
ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը շրջանառության մեջ են դրել մի նամակ, որով գործընկերներին կոչ են անում միանալ 2010 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի օտարերկրյա օգնություն բաժնում՝ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հոդվածներով տրամադրվող աջակցությունն ավելացնելու նախաձեռնությանը: Ըստ «Նոյյան տապանի», մարտի 24-ին տարածած նամակով Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները առաջարկել են
ԱՐԴԵՆ ԴՈ՞ՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՃԳՆԱԺԱՄԻՑ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե արդեն նկատվում են ճգնաժամից դուրս գալու առաջին նախանշանները: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ներկայացնելով 2010 թվականի ֆինանսական տարվա 3.55 տրիլիոն դոլար արժեքով բյուջեի նախագիծը, Օբաման ասել է, թե այն կարող է երկրի տնտեսությունը վերականգնելու համար ամուր հիմք դառնալ: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով,
ՊԱՐԶՎԵՑ՝ ՀԱՅ ՉԻ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը շահել է իր ընտանիքի թուրքական արմատների վերաբերյալ կասկած հայտնած պատգամավոր Ջանան Արըթմանի դեմ հարուցված դատը, գրում է «Արմինֆոն»: Ինչպես հաղորդում են թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները, Անկարայի 2-րդ հաշտարար քաղաքացիական դատարանի որոշման համաձայն, Ժողովրդահանրապետական կուսակցությունից Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Ջանան Արըթմանը 1 թուրքական լիրա բարոյական փոխհատուցում պետք է վճարի Թուրքիայի Հանրապետության նախագահին:
«Ռուս-թուրքական մերձեցումը կդառնա ռազմաստրատեգիական»
Սկիզբը՝ Հարցազրույց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ – Որքա՞ն երկարատեւ կարող է լինել ռուս-թուրքական մերձեցումը, եւ ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: – Ռուս-թուրքական մերձեցումը, կարծում եմ, ի վերջո կդառնա ռազմաստրատեգիական, որովհետեւ երկուսն էլ փորձում են լուծել ոչ միայն երկկողմանի, այլեւ տարածաշրջանային խնդիրներ: Տարածաշրջան ասելով՝ նկատի
«Հանրային խորհուրդը Ռոբին Հուդ չէ»
Ըստ Հանրային խորհրդի համակարգող Վազգեն Մանուկյանի՝ իրենք չեն պատրաստվում հարուստների փողերը բաժանել աղքատներին: Այսուհետեւ գիտությանը, կրթությանը, մշակույթին, սահմանադրական փոփոխություններին, հանրային ծառայություններին, քաղաքացու իրավունքներին, կուսակցություններին, մամուլին եւ այլնին վերաբերող խնդիրները կլուծվեն նաեւ նոր կառույցի՝ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Հանրային խորհրդի միջոցով: Երեկ ԳԱԱ-ում հայտարարեց ԱԺՄ կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի աշխատանքները համակարգող Վազգեն Մանուկյանը: Ըստ նրա, բազմաթիվ
«ԼՔՅԱԼՆԵՐԸ»
Մայրաքաղաքի անտրանսպորտ եւ անմանկապարտեզ հատվածը Քանաքեռ-Զեյթուն համայնքի Թբիլիսյան խճուղում ապրող մանուկները չգիտեն, թե ինչ է մանկապարտեզը: Մայրաքաղաքի «Երազ» ավտոգործարանի հովանավորությամբ գործող թիվ 81 մսուր-մանկապարտեզը դեռեւս 1992-ին է իր դռները փակել մանուկների առջեւ՝ դառնալով կաթոլիկ հավատացյալների կենտրոն: Հարցը թաղապետին է հասել միայն թաղապետական ընտրությունների ընթացքում, բայց, մեկ է, չի գտել լուծումը՝ ազատ տարածք չլինելու պատճառաբանությամբ. «Հնարավոր
«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար Ադրբեջանն ունի առանցքային նշանակություն»
Հարցազրույց՝ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի հետ Ռուսաստանի հաշվարկն այն է, որ գոնե մի քիչ առաջ մղի ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ Ադրբեջանի տարածքով հաղորդակցության ուղիներ բացի դեպի Հայաստան ու իր ռազմակայանը՝ միաժամանակ ամրապնդելով սեփական դիրքերը եւ ազդեցությունը երկու հակամարտող երկրներում: Բացի այդ, եթե ստացվի, ապա սադրանքի միջոցով Երեւանին ներքաշի Ջավախեթիի հայաբնակ շրջանում անջատողական գործընթացների մեջ, իսկ Բաքվին՝
«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար Ադրբեջանն ունի առանցքային նշանակություն»
Հարցազրույց՝ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի հետ – Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից կամ գործընթացներից որո՞նք են առավելապես ազդել (կամ կարող են ազդեցություն ունենալ) Ադրբեջանի վրա: – Անկասկած, Հարավային Կովկասի վրա ամենամեծ հետքը թողեց օգոստոսյան պատերազմը (ես կարծում եմ, որ իրերը պետք է անվանել իրենց անուններով) Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, որը կապված էր Թբիլիսիի փորձի հետ՝ վերականգնել
ՀԵՏՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ
Շարունակում ենք ներկայացնել հայ եւ ադրբեջանցի գործիչների, վերլուծաբանների եւ փորձագետների հետ մեր զրույցները «Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսյան պատերազմից հետո» թեմայով: Հարցազրույցները տպագրվում են նաեւ Բաքվում՝ «Նովոյե վրեմյա» ռուսալեզու թերթում (www.novoyevremya.com): Բոլոր նյութերը պատրաստվում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Բաքվում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրով, որին աջակցում է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resourses) միջազգային կազմակերպությունը: «Ռուս-թուրքական
Ջրի խնդիր
Մալաթիա եւ Արգավանդ համայնքների ջրերը մի առվով չեն գնում Մալաթիա-Սեբաստիա եւ Արգավանդ համայնքների միջեւ կռիվ է ընկել. Մալաթիայի ղեկավարությունն ուզում է իր վարչական տարածքում՝ Արգավանդի խաչմերուկի մատույցներում գտնվող ջրատարը վերացնել, արգավանդցիները թույլ չեն տալիս: «Որ փակեք՝ Արգավանդի դաշտերն ինչպե՞ս են ոռոգվելու: Չէ՞ որ սա գյուղի մշակադաշտերը ջրող միակ «կանալն» է»,- ասում էր Արգավանդի գյուղապետ Սամվել
ՈՒՐՎԱՆԿԱՐ՝ ԱԿԿԵՐՄԱՆԻՑ
Հայկական համայնքներ հանդիպում են ամենաանսպասելի վայրերում Նույնիսկ այս հինավուրց ամրոցի մատույցներում հայերն ապրում են այնպես, ինչպես Հայաստանում կամ Լոս Անջելեսում ու Սիդնեյում: Օդեսայից ոչ այնքան հեռու, Սեւ ծովի ափին մի գեղեցիկ քաղաք կա՝ Բելգորոդ-Դնեստրովսկի անունով: Քաղաքը շատ փոքր է, այստեղ հասնելն էլ՝ բավականին դժվար: Շենքերը հիմնականում մեկ հարկանի են, փողոցները՝ անաղմուկ եւ խաղաղ: Բելգորոդ-Դնեստրովսկիում գտնվում
Գրքույկ՝ հայհոյանքի մասին
Օրեր առաջ լույս է տեսել «Հայհոյանք» գրքույկը Հեղինակի՝ Գեւորգ Մարդպետունու հեղինակած գրքույկը, ինչպես գրված է առաջաբանում, նախատեսված է «ազգագետների, քաղաքագետների եւ մտահոգ շրջանի (16 տարեկանից բարձր) ընթերցող հասարակության համար»: Նկատենք, որ տպաքանակը 100 օրինակ է: Մեր տրամադրության տակ գտնվող 100 օրինակներից մեկից տեղեկանում ենք, թե ինչ է հայհոյանքը, ինչպես է ծագել այն, «հայհոյանքի բառաֆոնդը», հայհոյանքի
Վատառողջ զինվորը բանակ չի մտնի
Բուժհանձնաժողովները՝ հսկողության տակ ՀՀ պաշտպանության նախարարությունից «Առավոտին» տեղեկացրին, որ նախարար Սեյրան Օհանյանի, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի, ինչպես նաեւ երկու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ զորակոչի շրջանակներում բուժհետազոտության կազմակերպման եւ անցկացման թեմայով: Հետազոտություն իրականացնող բուժհանձնաժողովներին հանձնարարվել է հետեւողական աշխատանք կատարել՝ բացառելու համար վատառողջ զինվորի մուտքը բանակ:
«ԱՐՏԱՀԵՐԹ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
Դատապարտյալների հիվանդանոցում Դատապարտյալը ներողություն է խնդրում բժիշկներից: Երեկ արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի նախաձեռնությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի աշխատասենյակում կազմակերպվել էր հանդիպում լրատվամիջոցների (տպագիր մամուլ) ներկայացուցիչների հետ: «Արտահերթ տեսակցության» պատճառը լրատվամիջոցներից մեկի հրապարակումն էր՝ կապված Շուշիի մեկուսարանից ԴՀ տեղափոխված, գողության համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Գառնիկ Մկրտչյանի առողջության հետ: Ըստ ակնարկվող
Հաղթանակի ու ամոթի օր՝ Գյումրիում
«ԳԱԼԱ»-ի հաղթանակը նշվեց ինչպես կենացներով, այնպես էլ հեռուստաընկերության «վնասատուների» հասցեին հնչող ամոթանքներով: Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Խոսքի ազատության տոնը նշվեց յուրօրինակ կերպով: Նախեւառաջ լրագրողները բաժակ բարձրացրին այն բոլոր քաղաքացիների պատվին, որոնք անցած տարի, ճիշտ այդ օրն իրենց ներդրումն ունեցան Գյումրիի անկախ լրատվական ալիքի «փրկության» գործում: Միաժամանակ, ժողովրդի հիշողությունը թարմացնելու նպատակով, ցուցադրեցին «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կողմից
ԽՈՍՏԱՑԱՎ՝ ԱՄԵՆ ՀԱՏՎԱԾ ԾԱՌԻ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԵԼ
Երեւանի քաղաքապետն անձամբ գնալու է տեսնի՝ ծառահատո՞ւմ է, թե՝ էտում Գ. Բեգլարյանը խստորեն կհետեւի ծառերի էտման գործընթացին: Երեկ նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը այցելել էին Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող թիվ 147 դպրոցի տարածք: Բանն այն է, որ նախօրեին «Առավոտը» ահազանգ էր հնչեցրել, որ նշյալ հասցեում առողջ ծառեր են հատվել: Արձագանքելով
Հայաստանից ապաստան չեն ուզում
Նախորդ տարի աշխարհում զգալիորեն աճել է ապաստան հայցողների թվաքանակը: 2007-ին գրանցված 321 հազար 471 մարդու փոխարեն, նախորդ տարի այլ երկրներում ապաստան է խնդրել 365 հազար 346 մարդ: Այս մասին հրապարակված է ՄԱԿ-ի «Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի» զեկույցում: Աղբյուրի տեղեկացմամբ, ապաստան հայցողների շարքում առաջատարը Իրաքն է, ապա նրան հետեւում են Սոմալին, Ռուսաստանը, Աֆղանստանը, Չինաստանը, նաեւ

















































