Օրվա լրահոսը

ՄՆԱՑԵԼ Է ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ 50 ՕՐ

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայ-թուրքական հարաբերությունների առաջխաղացումը միանշանակ կապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Հայաստանի նախագահը ցանկության դեպքում Թուրքիա կարող է մեկնել ինքնաթիռով»,- ըստ «Արմինֆոյի», հայտարարել է ԱՀ-ում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը՝ տեղական հեռուստաալիքներից մեկով հեռարձակված հարցազրույցում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ինքը առաջիկա աշնանը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու համար Թուրքիա կմեկնի

ՆՈՐԻ՞Ց՝ ՊԱՏԵՐԱԶՄ ԳԱԶԱՅՈՒՄ

Երեկ Իսրայելի օդուժը մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, որի արդյունքում զոհվել են ոչ պակաս, քան 4 եւ վիրավորվել 3 պաղեստինցիներ: Ըստ newsru.com-ի, ինքնաթիռները գնդակոծել են նաեւ Ռաֆահ քաղաքի մոտ գտնվող թունելները, որոնցով, ըստ Իսրայելի, պաղեստինցիները անօրինական զենք են տեղափոխում Եգիպտոսից: Այդպիսով, Իսրայելը պատասխանել է երկուշաբթի օրը իր տարածքի վրա տեղացած հրաձգային հարվածներին, որոնց

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ ՎԻՍԿԻՆ

 ԱՄՆ-ի եւ Շոտլանդիայի միջեւ կտրուկ լարվել են հարաբերությունները՝ այն բանից հետո, երբ Շոտլանդիայի արդարադատության նախարար Քեն Մաքէսքիլը ազատ է արձակել շոտլանդական Գրինոք քաղաքի բանտում ցմահ ազատազրկման պատիժը կրող լիբիացի Աբդել-Բասիթա ալ-Մեղրախիին, որը մեղավոր է ճանաչվել 1988-ին ամերիկյան օդանավի պայթեցման համար: ԱՄՆ-ում հնչում են շոտլանդական ապրանքները, այդ թվում՝ վիսկին բոյկոտելու կոչեր: Ինչպես հայտնում է «Վրեմյա նովոստեյ»

Հայաստանի նախկին հյուպատոսը՝ ԱՄՆ դատարանի առաջ

Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը չի ընդունել իրեն ուղղված մեղադրանքները՝ պնդելով, որ փաստաթղթեր չի կեղծել, որպեսզի անօրինական միգրանտները խուսափեն վտարումից: Այս մասին է տեղեկացնում lenta.ru-ն՝ վկայակոչելով Assocoated Press գործակալությունը: Նախնական լսումները, որոնց ընթացքում Ղալումյանը հայտարարել է իր անմեղության մասին, տեղի են ունեցել օգոստոսի 24-ին՝ Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Անե քաղաքի դաշնային դատարանում: Եվս 4 կասկածյալներ, որոնց քննությունը

Ուկրաինացիները մասնակցել են ռուս-վրացական պատերազմին

Ռուսաստանի դատախազությանը կից քննչական կոմիտեն երկուշաբթի օրը հայտարարել է, որ ուկրաինացի զինծառայողները, ինչպես նաեւ «Ունա-Ունսո» ազգայնական խմբավորման մարտիկները մասնակցում էին անցած տարվա օգոստոսին ռուս-վրացական զինված հակամարտությանը՝ հաղորդում է BBC-ին: Ըստ ռուսաստանցի քննիչների, Ցխինվալի շրջանի Աճբեթի վրացական գյուղում, որտեղ կայանել էին Վրաստանի ՆԳ ստորաբաժանումները, հայտնաբերվել են «Ունա-Ունսոյին» պատկանող զինվորական զգեստներ, լուսանկարներ եւ փաստաթղթեր: Քննչական կոմիտեի հայտարարության

Հրաժարվում են Լուսնից՝ հանուն Մարսի

ՌԴ-ում NASA-ի ծրագրերի ղեկավար Մարկ Բոումենը երեկ հայտարարեց, որ տիեզերագնացների ուղեւորությունը դեպի Մարս՝ պետք է կազմակերպվի ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ այլ երկրների մասնակցությամբ: Ըստ newsru. com-ի, Բոումենը վստահություն հայտնեց, որ Մարսի «նվաճումը» մարդկության կողմից կարող է արդյունավետ իրականացվել միայն միջազգային համագործակցության շնորհիվ: Բայց մինչ այդ, ըստ ԱՄՆ-ի ներկայացուցչի, պետք է ավարտել Միջազգային տիեզերակայանի ծրագիրը, ինչպես նաեւ

ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ՝ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԿԵՍԵՐԸ

«Առավոտը» մի քանի ահազանգ ստացավ այս տարվա առաջին կուրսեցիներից, թե՝ մեզ բուհերից ասում են՝ շտապեք, բերեք մուծեք վարձավճարները, եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը չմուծեք, ապա դուրս կմնաք բուհից: Տարբեր բուհերից փորձեցինք ճշտել, թե ինչի մասին է խոսքը: Պարզվեց, որ 1-ին կուրսեցիներն իզուր են իրար խառնվել: Գրեթե բոլոր բուհերի կանոնադրություններով, առաջին կիսամյակի վարձավճարներն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի

10 հազարից ավելի առաջին կուրսեցի՝ 2009-ին

Չնայած որոշ մասնագիտությունների գծով թափուր տեղերին, բուհերում հիմնականում 1-ին կուրսեցիների պակաս չի լինի: Մի քանի օրից կսկսվեն դասերը հանրապետության կրթօջախներում՝ դպրոցներում, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Թերեւս ամենաշատը նոր ուսումնական տարուն սպասում են 1-ին դասարանցիներն ու 1-ին կուրսեցիները: «Առավոտը» երեկ փորձեց ճշտել, թե քանի՞ ուսանող է ընդունվել մեր պետական բուհեր: Քանի որ օգոստոսի 25-ի

ԱՆՑՈՂԻԿ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՆԱՑԵԼ ՄՐՑՈՒՅԹԻՑ

Տասնյակ դիմորդներ հայտնվեցին այդ իրավիճակում՝ ավարտական ատեստատը բուհերի ընդունող հանձնաժողովներին ժամանակին չներկայացնելու պատճառով: Երբ արդեն ավարտին էին մոտենում բուհական ընդունելության քննությունները, հայաստանյան համարյա բոլոր ԶԼՄ-ներով, ԿԳ նախարարության edu.am կայքով տարածվել էր հետեւյալ հայտարարությունը. «Հանրապետական ընդունող հանձնաժողովը 2009 թ. դիմորդներին հիշեցնում է, որ դպրոցի ավարտական վկայականը՝ ատեստատը, բուհերի ընդունող հանձնաժողովներ ներկայացնելու ժամկետն ավարտվում է հուլիսի 23-ին:

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՇՏ ԱՆԱՐԴԱՐ

Ի՞նչ է նշանակում՝ «մենք փայլուն ազգ ենք» Սկիզբը՝ նախորդ համարում Մամուլում իմ էդ հոդվածին («Չորրորդ իշխանություն», 18.04 եւ 21.04.2006) ոչ մի պատասխան չեղավ, չնայած հոդվածի ասելիքը արտակարգ սկանդալային էր թե՛ հայագիտության, թե՛ մեր կրթական-գիտական համակարգի մի գգալի մասի համար։ Սկանդալային էր հոդվածի հենց վերնագիրն («Հայագիտության ամենաողբերգական եւ ամենախայտառակ էջը») ու մանավանդ դրանից հետո գրած իմ

ՀԲ-ն է նորոգում

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվում է Ապարանի բժշկական կենտրոնը: Փոխվում են տանիքը, պատուհանները, կոյուղու համակարգը, կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ, կառուցվում է նոր կաթսայատուն: Բացի շինարարական աշխատանքներից, ՀԲ-ն հոգացել է նաեւ բժշկական կենտրոնը նոր, ժամանակակից սարքավորումներով համալրելու հարցը: Աշխատանքները կավարտվեն նոյեմբերին: Ապարանի բժշկական կենտրոնի շենքը կառուցվել է 1974 թվականին եւ առայսօր չի նորոգվել:

Դաշտադեմը կվերականգնվի

«Առավոտը» տեղեկացրել է, որ 2006 թվականին սկսվել է Արագածոտնի մարզում գտնվող, 11-13-րդ դարերում կառուցված Դաշտադեմի ամրոցը վերականգնելու ծրագիր, որը, սակայն, կարող է չիրականացվել այն պարզ պատճառով, որ նախորդ դարասկզբին ամրոցի տարածքում բնակություն է հաստատել Արեւմտյան Հայաստանից բռնագաղթած ութ ընտանիք: Եվ ահա, ինչպես տեղեկացանք Արագածոտնի մարզպետարանից, Դաշտադեմի ամրոցում կշարունակվեն վերականգնման աշխատանքները: Ըստ մարզպետարանի, ամրոցի վերականգնման ծրագրով

Բարեւ, երկիր

Ապարանցի երգահանն ու բանահավաքը վառ է պահում հայերենն ու հայկականը Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղում է բնակվում երգասաց, երգահան, բանահավաք Ժորա Գրիգորյանը։ Արդեն 40 տարի իր լուսավոր նախնիներից լսած բառ ու բանը, երգի ելեւէջները մշակում, հղկում ու մատուցում է տարբեր բեմերից։ Հաղթող է ճանաչվել ազգագրական երգի բազմաթիվ փառատոներում։ Ունի բազմաթիվ պատվոգրեր, մրցանակներ։ «Մշակույթի հետ առնչվող յուրաքանչյուր

ՅՈԹ ՕՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ-2 ԶԲՈՍԱՆՔ

Միայնակ զբոսանքը օգնում է կարգավորել խառնված մտքերն ու զգացմունքները: Քայլեցի Երեւանով եւ հասկացա, թե որքան է գաղթը փոխել հայրենիքի իմ առաջվա սովորական ընկալումը: Առավոտյան դուրս եկա պատշգամբ՝ սրճելու: Մանկուց ծանոթ տեսարանը շատ է փոխվել: Իսկ քաղաքը վարդագույն է… Տարօրինակ է՝ երբ պատանի հասակում ինչ-որ սովետական գրքից իմացա, թե Երեւանը վարդագույն է՝ շատ էի զարմացել: Պատերը

ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, օգոստոսի 25-ին, ժամը 00.04-ին, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-24» մակնիշի 07 LS 969 պետհամարանիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 12 SS 562 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ»-ի վարորդը՝ 25-ամյա Արթուր Հովհաննիսյանը տեղում մահացել է: Վաղարշապատի հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի

Տեղատեսության եկան, ճանապարհը «չտեսան»

Տեղաբնակների տարածքի հաշվին Երեւանի Անտառային փողոցի թիվ 118/2 հասցեում է բնակվում Ռազմիկ Հարությունյանը: Վերջինիս ու նրա հարեւանների իրավունքները խախտվել են մեկ գրչի հարվածով. քաղաքապետի 2003թ. մարտի 4-ի 400 Ա որոշմամբ՝ ոչ տեղաբնակ Արայիկ Ստեփանյանին է տրամադրվում 1500 քմ մակերեսով հողամաս: Որոշման համար հիմք է հանդիսացել Երեւանի Կենտրոն թաղային համայնքի կողմից 2003թ. հունվարի 14-ի տրված թիվ

ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ

Խախտվե՞լ է խորհրդակցական սենյակի գաղտնիության սկզբունքը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Իջեւանի նստավայր) օգոստոսի 12-ին, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, ավարտվեց եւ կրկին վերսկսվեց Իջեւանի համալսարանի ռեկտորի տեղակալ Արտակ Ճաղարյանի եւ Սամվել Չափուխչյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատավորը մտել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: Մինչ այդ ունկնդրվել են պաշտպանական եւ մեղադրական ճառերը, ամբաստանյալները հանդես են

«ԲՆԱԿԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երեկ «Նարեկացի» արվեստի միությունում բացվել է արվեստի Land art ուղղության առաջին ցուցահանդեսը, տեղեկացնում է tert.am-ը: Այս ուղղության հիմնական նպատակն է արվեստի գործեր ստեղծել բացառապես բնական միջոցներով ու հենց բնության մեջ՝ ցույց տալու համար արվեստի, մարդու եւ բնության ներդաշնակությունը, ինչպես նաեւ խթան հանդիսանալ բնապահպանության եւ շրջակա միջավայրը չվնասելու համար: Նախորդ մի քանի ամիսների ընթացքում հայ եւ

ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ՝ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՄԹԵ՞ՐՔ

Վրաստանի տնտեսության զարգացման նախարարությունը փորձում է պարզաբանել, թե ինչպես են հայկական սպառողական շուկայում հայտնվել Աբխազիայում արտադրվող «Ամցա» կոչվող աջիկաները: Հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը, Panorama.am-ը տեղեկացնում է, որ խնդրի կապակցությամբ մեկնաբանություններ է տվել վրացական նախարարության ներկայացուցիչը: «Չի բացառվում, որ արտադրանքը մաքսանենգ է եւ արտադրվում է հենց Հայաստանում: Ներկայումս արտաքին գործերի նախարարության օգնությամբ փորձում ենք ստանալ մանրամասներ,

Ձկներին չեն հաշվում

ՀՀ բնապահպանության նախարարությունը Սեւանա լճի առկա ձկնապաշարների մասին տեղեկատվություն չունի: Չնայած Սեւանա լճի ձկնապաշարների վերացման վտանգի եւ դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին ոլորտի պատասխանատուների հաճախակի հայտարարություններին, այդ ուղղությամբ ոչ միայն շոշափելի քայլեր չեն իրականացվում, այլեւ բնապահպանության նախարարությունն անգամ ստույգ տեղեկատվություն չունի Սեւանա լճի այս տարվա ձկնապաշարների մասին: Խնդիրն այն է, որ 80 տարուց ի վեր

ՆՈՒՅՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՀՈԳՈ՞Ւ ԵՆ ԹԱՂԵԼ

Կենտրոնական գերեզմանատան 22-րդ ծառուղու 6-րդ հատվածում թաղվել է Վարյա Շահիրյանը, սակայն տարիներ անց այնտեղ տեղադրվել է Նարին Առաքելյանի անունով փոքրիկ շիրմաքարը: Սովետաշենի գերեզմանոցի հողասահքի պատճառով Վ. Շահիրյանի որդին իր հարազատի դիակը ստիպված է եղել 2000 թվականին վերահուղարկավորել Կենտրոնական՝ (Թոխմախի) գերեզմանատանը: Օրերս նա իր հարազատի՝ Վ. Շահիրյանի գերեզման հերթական այցի ժամանակ հանկարծ տեսել է, որ այդ

«ԱՐՄԱՎԻԱՆ» ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ Է

«Արմավիան» հայտնվել է Եվրամիության ավելի քան 4 հազար ավիափոխադրող ներառող ցուցակում, որոնք 2012 թվականից պետք է կրճատեն ածխաթթու գազի արտանետումները։ Հակառակ պարագայում՝ այդ ընկերություններին պատկանող ինքնաթիռներին կարգելվի վայրէջք կատարել ԵՄ երկրների օդանավակայաններում կամ կկիրառվեն տույժեր։ Tert.am-ի տեղեկացմամբ, ԵՄ պաշտոնական պարբերականում նշված է, որ նոր կանոնակարգի համաձայն, ցուցակում հայտնված ավիաընկերություններն արդեն 2010-ի հունվարի 1-ից պետք է

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» ՆՈՐ ԲԱՆԿ Է ՓՆՏՐՈՒՄ

Շուրջ $6 միլիոնով «Արարատբանկը» ձեռք է բերել «Իզմիրլյան-Եվրասիա» վարկային կազմակերպության բաժնետոմսերի ամբողջ փաթեթը: Երեկ կայացած ասուլիսում այս մասին հայտնել է բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Նա նշել է, որ իրենց կապիտալը բավարար է որեւէ նոր բանկ գնելու համար, սակայն «դեռեւս հարմար տարբերակ չկա»: Նշենք, որ «Արարատբանկի» բաժնետոմսերի 25% + 1 բաժնեմասը նախորդ տարի ձեռք է

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ, ԾԱԽՍԵՐԸ՝ ԱՎԵԼԱՑԵԼ

2009-ի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 359 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 426,5 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13,3%-ով կամ 55 մլրդ դրամով: Մասնավորապես՝ 18,1%-ով նվազել են հարկերն ու տուրքերը եւ 3,1%-ով՝ պաշտոնական դրամաշնորհները: Աղբյուրի փոխանցմամբ,

Թանկացման պատճառներն օբյեկտիվ են

«Առավոտի» նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանում դոլարի թանկացման հետ կապված սպառողական մի շարք ապրանքների, մասնավորապես՝ շաքարավազի թանկացման խնդրին: Երեկ այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Հաղորդագրության մեջ նշված է. «Շաքարավազի շուկայում անհանգստության հիմքեր չկան: Հանձնաժողովը հսկողության տակ է պահում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում մրցակցային իրավիճակը: Հաշվի առնելով վերջին 2 օրերին սպառողների

ՎԱՐԿ ՎԵՐՑՆՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՎԵՐԱԴԱՐՁՆՈՂՆԵՐԸ՝ ՔԻՉ

«Հայաստանում այս տարեվերջին բանկային ոլորտում կորուստներ չեն արձանագրվի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Բանկերի միության» նախագահ Էմիլ Սողոմոնյանը: Նրա խոսքով, մեր բանկային համակարգում չվերադարձված վարկերի քանակը տատանվում է 5-6%-ի սահմաններում, մինչդեռ անցյալ տարի այն չի անցել 1%-ի սահմանը. «Մեր բանկային համակարգն այնպիսին է, որ չվերադարձելիությունը շատ փոքր էր, այս տարի արդեն 5-6%-ը

«ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ՑԱՎԱԼԻ Է ԼԻՆԵԼՈՒ»

Կարծում է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը Այս տարեսկզբին, երբ կառավարությունը հանձն առավ իրականացնելու հակաճգնաժամային ծրագիրը, մասնավորապես՝ աջակցելու ՓՄՁ-ներին, գրեթե բոլոր պետական պաշտոնյաները ողջունեցին վարչապետի նախաձեռնությունը, իսկ փոքր ու միջին գործարարները հույսով լցվեցին, որ հայրենի պետությունը թույլ չի տա իրենց բիզնեսը կործանվի: Տարվա մեծ մասն անցել է, ու կառավարության հակաճգնաժամային ծրագրից այսօր դժգոհում են թե պետական

Դիմել են ոչ միայն ՀՀ նախագահին

Երեկ մի խումբ երիտասարդներ ու երիտասարդ արվեստագետներ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիմել են նաեւ միջազգային կառույցներին: «Էքսպերտների» միավորումն իր վրդովմունքն է արտահայտում Մարիամ Սուխուդյանին սուտ մատնության մեղադրանքով որպես մեղադրյալ ներգրավելու փաստի առթիվ: «Մենք մեր աջակցությունն եք հայտնում Մարիամին ու պահանջում ենք բոլոր բարոյական մարդկանցից իրենց վերաբերմունքն արտահայտել մանկապղծության այս դեպքի կապակցությամբ»,- երեկ հայտարարել է

«Ա1+»-Ի ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ԽԱԽՏՎԱԾ

Այնպես՝ ինչպես խախտված էր մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից այդ իրավունքի խախտման փաստի ճանաչումը: Խախտումը վերացնելու հիմքեր կստեղծի՞ ՍԴ-ն: Արդեն հաղորդվել է, որ «Մելտեքս» ընկերության կազմում գործող «Ա1+»-ի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Արայիկ Ղազարյանը օգոստոսի 19-ին դիմել են Հայաստանի Սահմանադրական դատարան՝ խնդրելով Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 20428-րդ

ԱԱԾ ՊԵՏԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն առաջիկայում հրաժեշտ է տալու իր պաշտոնին: NEWS.am-ի տեղեկություններով՝ Հակոբյանին ուղարկելու են թոշակի: Իսկ ԱԱԾ նոր պետի պաշտոնում, ըստ աղբյուրի, շրջանառվում է երկու թեկնածուի անուն: Նախապես նշվում էր, որ ԱԱԾ պետ կարող է նշանակվել ծառայության պետի նախկին տեղակալ, մի քանի տարի առաջ պաշտոնից ազատված Գրիգորի Հարությունյանը, ինչին, սակայն, դեմ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031