Օրվա լրահոսը
Պահանջում են պատժել գյուղապետին
Արզականցիների ներկայացմամբ, իրենց գյուղապետը թալանում է գյուղը, սակայն պաշտոնյաներից ոչ ոք այդ խնդրին ուշադրություն չի դարձնում: Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչների հավաստմամբ, իրենց գյուղապետ Նորիկ Մովսիսյանը գյուղացիներին հասանելիք հումանիտար օգնությունը տրամադրում է միայն իր մոտիկներին: Բացի այդ, ըստ արզականցիների, գյուղապետը հարյուրավոր ապօրինություններ է թույլ տվել: Մասնավորապես, նա վաճառել էր համայնքին պատկանող ջրագծի 1500 մետր խողովակաշարը
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՍԱԴՐԱՆՔՆԵ՞Ր Է ՀՐԱՀՐՈՒՄ
Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Վարդան Ղուկասյանին մեղադրում է իրեն վարկաբեկելու ու սադրանքներ հրահրելու մեջ: Ինչպես արդեն գրել ենք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին «գահընկեց» անելու նպատակով ստորագրահավաք է սկսել նրա դեմ: Ու չնայած քաղաքապետը մեր օրաթերթին ասել էր, որ դա իր ձեռագիրը չէ, գուցե ժողովուրդն է
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը նոյեմբերի 20-22-ը հատուկ այցով կգտնվի Հայաստանում՝ մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով ազատությունից զրկված անձանց հետ կապված իրավիճակը եւ այդ դեպքերի առնչությամբ իրականացվող հետաքննությունը գնահատելու նպատակով: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Համմարբերգը ասել է, թե Հայաստան գալով՝ ինքը նպատակ ունի «գնահատել ազատազրկված անձանց իրավիճակը եւ այն առաջընթացը, որը գրանցվել է մարտյան իրադարձությունների համար
Երկու տարվա ազատազրկում
Սա Սմբատ Այվազյանի համար կայացված դատավճիռն է Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, ապացուցված եւ հիմնավորված համարելով «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար, ՀՀ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանին առաջադրված մեղադրանքը՝ վերջինիս դատապարտեց երկու տարվա ազատազրկման եւ սահմանեց տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Հիշեցնենք, որ
ՆՊԱՍՏԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ
Այսպես է իր գործունեությունը պատկերացնում ընդդիմությունը՝ միաժամանակ իմիտացիոն համարելով հարցի վերաբերյալ նախագահի նախաձեռնած այսօրվա քննարկումը: Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մտավորականների ֆորումի ավագանու, համակարգող խորհրդի, «Հայրենիք ու պատիվ» եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության ակտիվի հետ: «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ: «Քննարկման հիմնական հարցը
«ԿՌՎԻՑ ՄԵԾ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍՏԱՑԵԼ»
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը հաճույքով մասնակցել է Երուսաղեմում տեղի ունեցած հայ եւ հույն հոգեւորականների կռվին: Պարոն Գրիգորյանի ներկայացմամբ՝ մինչ հոգեւոր տոնի անցկացումն արդեն նկատելի էր, որ ինչ-որ բան է կազմակերպվում հայերի դեմ: Հույները հերթական անգամ պնդել են, որ պետք է անպայման մասնակցեն հայկական հոգեւոր տոնին, իսկ մերոնք չեն համաձայնել. «Մենք թափորով մոտեցանք տաճարի տարածքում
ՕՐԵՆՔԸ ԼԱ՞Վ ԳԻՏԻ
Վերջերս Վանաձոր քաղաքի մատույցներում ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցներ կանգնեցրին լրագրողներին տեղափոխող տաքսի մեքենան՝ օրենքի բոլոր հնարավոր նորմերի խախտումներով: Նախ, 284 ՈՍ 02 համարանիշով ոստիկանության այս մեքենան երեք մեքենայի վազանցեց երթեւեկության կանոնների խախտմամբ՝ երթեւեկության հանդիպակաց գիծ մտնելով (տես՝ առաջին լուսանկարում), մեր մեքենան կանգնեցրեց առանց բարձրախոսով զգուշացնելու, ինչն, ըստ օրենքի, պարտավոր էր անել, եւ առանց մեքենայից դուրս
«ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽՈՉԸՆԴՈՏ»
Երեկ ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հրապարակել է ՀԱԿ հայտարարությունը, ըստ որի՝ «նախագահական ընտրությունների կեղծման եւ մարտիմեկյան սպանդի հետեւանքով Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամը լրջագույն խոչընդոտներ է ստեղծում» ԼՂ հարցի կարգավորման գործընթացի համար: ՀԱԿ-ը ՀՀ իշխանություններից պահանջել է «անհապաղ կարճել անազատության մեջ գտնվող բոլոր 75 քաղբանտարկյալների նկատմամբ հարուցված շինծու գործերը, վերացնել ապօրինի դատավճիռները եւ նրանց ազատ արձակել,
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԽՏԱՎՈՐԻՆ
Լույս է տեսել Գոհարիկ Կարապետյանի մենագրությունը՝ նվիրված Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, 1967-2003 թվականներին՝ Սայաթ-Նովայի անվան դպրոցի տնօրեն Պետրոս Հայկազյանին: Գիրքը պատմում է նշանավոր մանկավարժի եւ փայլուն մտավորականի ստեղծագործական ուղու մասին, պարունակում է նրա հոդվածներն ու հարցազրույցները, ինչպես նաեւ հրապարակումներ նրա մասին եւ նամականի: Նրանք, ովքեր այսօր անպատեհ ինքնավստահությամբ պնդում են, որ մինչեւ 2003 թվականը դպրոցում ամեն
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏՈՒՐԸ ՀԱՋՈՂ ԷՐ Երեկ Դրեզդենում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադային մասնակցող հավաքականները հանգստանում էին: Նախորդ օրը կայացած 5-րդ տուրը հաջող էր Հայաստանի թե տղամարդկանց եւ թե կանանց ընտրանիների համար: Մեր տղաները 2,5:1,5 հաշվով պարտության մատնեցին Հոլանդիային: Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Պետրոսյանը միավորը բաժանեցին համապատասխանաբար Լյուկ Վան Վելլիի, Յան Սմիթի եւ Էրվին Լամիի հետ:
«ԻՆԵԿՈԲԱՆԿԸ» ԵՎ OPEC-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՆՔԵՑԻՆ 5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
2008թ. նոյեմբերի 5-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի եւ «The OPEC Fund for International Development (OFID)» ֆինանսական կազմակերպության միջեւ կնքվեց առեւտրի ֆինանսավորման եւ վարկային գծի տրամադրման 2 պայմանագիր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար: Առաջին պայմանագրի համաձայն, OFID-ը «Ինեկոբանկին» կտրամադրի 2 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ծրագրեր ֆինանսավորելու նպատակով, իսկ երկրորդ պայմանագրի համաձայն՝
«Օտարները սեփականացնում են հայկական նվագարանները»
Մտահոգված է «Տկզար» պետական նվագախմբի հիմնադիր, մշակույթի վաստակավոր գործիչ Կարլեն Միրզոյանը Երեւանում է Հայաստանի հնագույն շնչական նվագարանների «Տկզար» պետական նվագախմբի հիմնադիր, մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Կարլեն Միրզոյանը: Խմբավարը Լոս Անջելեսից Հայաստան է հրավիրվել հայ ազգային նվագարանների «Վերածնունդ» պատմափաստագրական ֆիլմի ստեղծման աշխատանքները ղեկավարելու համար: Ֆիլմի նկարահանման ֆինանսավորումը նախատեսված է ՀՀ բյուջեով, ռեժիսորն ու
ՉԵՄ ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԿԱՅԱՆԱԼՈՒ»
Ասում է ամերիկյան շոու-բիզնեսի աստղերի հետ համագործակցած Միհրան Կիրակոսյանը «Ես չեմ եկել Հայաստան՝ արտիստ դառնալու, այլ ընդամենը նկարահանելու իմ հեղինակած «Հայաստան» երգի տեսահոլովակը»,- այսկերպ սկսեց «Առավոտի» հետ զրույցը ամերիկաբնակ արվեստագետ Միհրան Կիրակոսյանը: Ի տարբերություն իր այլ գործընկերների, նա չի եկել Հայաստան՝ կայանալու, որ հետո «դրսերում» իր գինը բարձրացնի: 23-ամյա Միհրանը արդեն հասցրել է որպես
Սիրիահայ ուսանողի «արկածները»
Մովսես Խեչոն Հայաստանում լրագրող դարձավ «Երբ առաջին անգամ եկա Հայաստան, զգում էի, որ Երեւանին մեջ մի լավ բան կա, բայց հայտնի չէր՝ ինչ է։ Երեւանին մեջ այն եմ սիրում, որ այստեղից կարող ես Արարատը տեսնել։ Սիրիայում մտածում էի՝ ե՞րբ եմ գնալու Հայաստան, որ այն տեսնեմ»,- ասում է սիրիահայ ուսանող Մովսես Խեչոն։ Աբրահամ Խեչոյի երեք զավակներից
ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՆ
Երեկոյան եւ գիշերվա ժամերին ողջ Երեւանը «վառվում» է հրագործական սարքերի ու հրավառությունների «տարափից»: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է համարվել «Հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առեւտուրը»: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքից տեղեկանում ենք, որ «հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առեւտուրը» լիցենզավորող մարմինը ՀՀ կառավարության կողմից լիազորված «պետական կառավարման մարմինն է կամ մարմիններն են»:
Թոշակ բաժանողները՝ դրամաշորթ
Նման կարծիքի են կենսաթոշակառուները՝ սոցիալական ապահովության տեսուչների մասին Պարզվում է, կենսաթոշակառուների թոշակը բաժանելը եւ տուն հասցնելը բավականին «փողոտ գործ» է: Թոշակները տրամադրելիս՝ տեսուչներն իրենց ծառայության համար 200-500 դրամ են պահում: Եթե նկատի ունենանք, թե ամեն տեսուչ ամսվա մեջ քանի տուն է այցելում եւ քանի թոշակառուի է սպասարկում, ապա պարզ կդառնա, թե տեսուչներն ինչ գումարներ են
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԹՈՒՐՔՄԵ՞Ն ԵՆ ԴԱՐՁԵԼ
Արդեն 3 տարի է, ինչ Թուրքմենստանից հարկադիր կերպով արտաքսված մայրը զրկվել է իր 2 երեխաներին տեսնելու հնարավորությունից: Օտարերկրյա պետություններում Հայաստանի դեսպանատները կոչված են պաշտպանելու տվյալ երկրում գտնվող իրենց քաղաքացիների շահերը, իսկ հարկ եղած դեպքում՝ նաեւ ապօրինություններից զերծ պահելու եւ աջակցելու նրանց: Սակայն պարզվում է, որ որոշ դեսպանատներ ոչ միայն շահագրգռված չեն լուծելու այլ պետություններում բնակվող
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
«Տասնյակ թեմաներ կան, որոնց շուրջ ամիսներ շարունակ աշխատում ենք, բազում տպագրված հոդվածներ էլ արդեն կան, բայց դժվարանում եմ այս միջադեպը կոնկրետ ոլորտի կամ հոդվածի հետ կապել: Վերջին շրջանում ոչ մի զանգ, ոչ մի սպառնալիք չի եղել: Այս ասպարեզում էլ են զարգացել ու առաջադիմել, նախընտրում են առանց հետք թողնելու գործել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հետաքննող
Նախապատրաստվում են սոցիալիստական հեղափոխության
Իսկ սոցիալիզմը համեմատում են քրիստոնեության հետ «Բոլոր քաղաքական շարժումները, որոնք մենք ունեցել ենք 20 տարի, գործել են ընդդեմ գոյություն ունեցող իրականության եւ իշխանությունների: «Հանուն» գաղափարը, որը պիտի միտված լիներ մեր ապագային, մնացել է երկրորդ պլանում: Ո՞րն է այն «հանուն» գաղափարը, որը պիտի դրվի մեր գոյության հիմքում եւ միտված լինի ապագային. այդ հարցի մշակմամբ էլ այժմ
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ «1/3» ՉԻ՞ «ՀԱՍՆՈՒՄ»
Համենայնդեպս, այս պահի դրությամբ հետընտրական գործընթացների եւ «Մարտի 1»-ի գործով որեւէ «քաղկալանավոր» պայմանական վաղաժամկետ ազատ չի արձակվել: ՀՀ գործող օրենսդրության համաձայն, դատապարտյալները, որոնք իրենց պատիժն արդեն կրել են 1/3-ի չափով, նախկինում դատապարտված չեն եղել եւ կալանավայրում իրենց «հաշվեկշռում» «չեպե»-ներ չեն ունեցել, կարող են ակնկալել, որ իրենց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը քննարկման առարկա կդառնա «Միջգերատեսչական
«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
Վստահեցնում է հանրապետական պատգամավորը «Մենք պետք է մեծացնենք քաղաքական կուսակցությունների, քաղաքական ինստիտուտների դերակատարությունը մեր երկրի զարգացման գործում: Եվ որպես այս ուղղությամբ իմ կողմից առաջին ներդրում` ես պատրաստվում եմ առաջիկայում երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ պարբերաբար թեմատիկ խորհրդակցություններ նախաձեռնել եւ հրավիրել կուսակցությունների ղեկավարներին»,- հոկտեմբերի 2-ին նախագահական ուղերձում հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Իսկ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Պեկինի օլիմպիադայի փայլուն հաղթանակից հետո անգլիական Լիվերպուլ քաղաքում կայացած բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում եռակի անգամ բարձրացավ Հայաստանի Հանրապետության եռագույնը։ Բռնցքամարտիկներ Հովհաննես Դանիելյանը՝ 48 կիլոգրամ քաշային կարգում, եւ Էդուարդ Համբարձումյանը՝ 64 կգ քաշային կարգում, կանգնեցին պատվո առաջին պատվանդանին՝ Հայաստանի Հանրապետությանը բերելով ոսկե մեդալներ, իսկ բռնցքամարտիկ Ցոլակ Անանիկյանը 91 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը՝ ստանալով Եվրոպայի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Գերեզման է պղծվել Վրաստանի հետ համագործակ ցության հայկական կենտրոնից «Առավոտին» ուղարկված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Կիրակի օրը՝ նոյեմբերի 16-ին, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը արդեն 13 տարի նշում է Հանդուրժողականության միջազգային օրը, Վրաստանի հայկական համայնքը եւս մեկ անգամ բախվել է դաժան իրականության հետ»: Նույն հաղորդագրության մեջ նաեւ նշված է վանդալիզմի հերթական դրսեւորման մասին. պղծվել են
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Երկու «ոսկի», մեկ «արծաթ» եւ թիմային «բրոնզ» Սիրողական բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների 37-րդ առաջնությունից, որ անցկացվեց Լիվերպուլում, Հայաստանի ազգային հավաքականը տուն վերադարձավ երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալով: Իրենց քաշային կարգում Եվրոպայի թիվ մեկ բռնցքամարտիկի կոչումը նվաճեցին Հովհաննես Դանիելյանը (48 կգ), որը վճռորոշ մենամարտում համառ պայքարում 7:6 հաշվով պարտության մատնեց իսպանացի Ժոզե Կելվին դե լա Նիեվե
ԵՐԿՐԻ ԱՆԴՈՐՐԸ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՄԲ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ…
Արտաշես Գեղամյանի հարցազրույցը Հանրային ռադիոյի «Բաց նախագիծ» հաղորդաշարի հեղինակ Ռուզան Խաչատրյանի հետ (կրճատումներով), 14 նոյեմբերի 2008թ. Երանի նորանց՝ որ արդարության համար հալածված են, որ նորանցն է երկնքի արքայությունը: Ավետարան ըստ Մարկոսի, գլուխ Ե, 10 ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ- Հանրային ռադիոյի ուղիղ եթերում «Բաց նախագիծ» հաղորդաշարն այսօր հյուրընկալել է «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանին: Պարոն Գեղամյան, այսօր
ԿՐԹԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Դպրոցական ծեծկռտուք՝ հանուն տնօրենի Թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանին դրամահավաքության համար օրերս ազատել են աշխատանքից, սակայն կրքերը նրա համար դասադուլ հայտարարած դպրոցում շարունակում են բորբոքված մնալ, թեեւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատար Արմինե Վարդանյանը վստահեցնում է, որ վիճակը կայունացել է: «Դասերը վերսկսվել են, դպրոցը սպասարկող տեսուչ Սամսոն Շաշիկյանն ու կրթության վարչության պետի տեղակալ
«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԵՎՐՈՊԱ»
Ասում է նախկին դատապարտյալ Դավիթ Եղինյանը Պաշտպանության նախարարության N զորամասի 3-րդ դասակի հրամանատար Դավիթ Եղինյանն այս տարվա հուլիսի 3-ին ՀՀ հյուսիսային դատարանի կողմից դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր 2004 թ. ապրիլի 10-ին զորամասն ինքնակամ լքելու եւ զինվորական ծառայությունից խուսափելու համար: Դ. Եղինյանը մինչ այդ «Առավոտին» գրավոր տեղեկացրել էր, որ զորամասն ինքնակամ չի լքել,
Ուսանողներն իրենց տոնի մասին չգիտեն
Ու հույսները կտրել են բոլորից Երեկ Ուսանողների միջազգային օրն էր: Երիտասարդների շրջանում «Առավոտի» կատարած փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ նրանցից շատերը տեղյակ չէին այդ մասին: Ամենատարածված պատճառաբանությունն այն էր՝ ո՞վ է նշում այդ օրը, որ իրենք էլ տեղյակ լինեն: Համահայկական երիտասարդական հիմնադրամի գրասենյակում ուսանողների օրը նշում էին ուսանողական հիմնախնդիրների քննարկմանը նվիրված նիստով: ԿԳ նախարար Սպարտակ
«ԱՐՅՈՒՆ ԷԼ ԹԱՓՎԻ՝ ՅՈՒՐԻԿՆ Ա ԱՆՑՆԵԼՈՒ»
Ճամբարակի քաղաքապետի ընտրությունների նախօրեին քաղաքի փողոցներում նման հայտարարություններ էին անում գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանի թիմակիցները: Կիրակի ուշ երեկոյան, նռնակների պայթյունով ու հայհոյախառն գոռում-գոչյուններով իրենց հաղթանակը տոնեցին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի կողմնակիցները: Այս քաղաքում հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների ժամանակ 2 թեկնածուների՝ գործող քաղաքապետ, անկուսակցական Յ. Ավալյանի եւ ՀՀԿ անդամ Ռիտա Հովհաննիսյանի ձայների տարբերությունն ընդամենը
Հերթական կառուցողական այցը
Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Բեռնար Ֆասիեն, Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումից անմիջապես հետո հանդիպեցին հայ լրագրողների հետ: Ըստ Մ. Բրայզայի, իրենց այս այցելությունը տարածաշրջան՝ Բաքու, Ստեփանակերտ եւ Երեւան, «կառուցողական» էր, «օգտավետ» ու «հաջողակ», մասնավորապես, այն առումով, որ Մայնդորֆյան հռչակագրից հետո նկատելի է երկու նախագահների՝ Սերժ


















































