Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԽՏԱՎՈՐԻՆ

Նոյեմբեր 19,2008 00:00

\"\"Լույս է տեսել Գոհարիկ Կարապետյանի մենագրությունը՝ նվիրված Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, 1967-2003 թվականներին՝ Սայաթ-Նովայի անվան դպրոցի տնօրեն Պետրոս Հայկազյանին: Գիրքը պատմում է նշանավոր մանկավարժի եւ փայլուն մտավորականի ստեղծագործական ուղու մասին, պարունակում է նրա հոդվածներն ու հարցազրույցները, ինչպես նաեւ հրապարակումներ նրա մասին եւ նամականի: Նրանք, ովքեր այսօր անպատեհ ինքնավստահությամբ պնդում են, որ մինչեւ 2003 թվականը դպրոցում ամեն ինչ վատ էր, իսկ իրենց՝ «իշխանության» գալուց հետո ամեն ինչ ծաղկեց, վատ չէր լինի, որ այդ գիրքն ընթերցեին: Իհարկե, մենագրությունը չափազանց հետաքրքիր է նաեւ բոլոր երաժիշտների եւ երաժշտասերների համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել