Օրվա լրահոսը
«Ոչ դաժան» մարդասպաններ
Tert.am-ը, հղում կատարելով Взгляд-Инфо-ին, գրում է, որ երեկ Սարատովի շրջանային դատարանի ատենակալներն ընթերցել են Լենինի շրջանի ոստիկանության երեք աշխատակիցների վերաբերյալ ներկայացված դատավճիռը, ովքեր մեղադրվում էին Հայաստանի քաղաքացի Արմեն Գասպարյանի դաժան սպանության մեջ։ Բոլոր մեղադրյալները մեղավոր են ճանաչվել։ Սակայն ատենակալները համարել են, որ ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Օգոլցովը եւ Չուրիկովն արժանի են ավելի մեղմ դատավճռի, քանի որ
Ռուսները վիրավորվա՞ծ են
Հայաստանի կողմից Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Պատվո շքանշանի հանձնումը Ռուսաստանում համարել են իրենց երկրին հասցրած վիրավորանք։ «tert.am»-ը, վկայակոչելով «region.ru»-ին, փոխանցում է ռուս քաղաքական գործիչների արձագանքը հիշյալ փաստի առնչությամբ: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Վլադիմիր Գուսեւը ասել է, թե չի ընդունում Հայաստանի նախագահի քայլը։ «Դա վիրավորական է Ռուսաստանի համար։ Իսկական ընկերներն այդպես չեն վարվում»,- նշել է
Ե՛վ երկրի նախագահ, ե՛ւ գործարա՞ր
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես անկախ տնօրեն ընդգրկվել է Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում АФК, “Система” հանրային դիվերսիֆիկացված ձեռնարկության տնօրենների խորհրդի կազմում: Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն, միավորման բաժնետերերի տարեկան նիստում ընտրվել են տնօրինության խորհրդի 3 նոր անդամներ, որոնցից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն է: Հիշեցնենք, որ «հՌրՑպՎՈ»-ի հիմնական ակտիվներն են՝ ՄՏՍ-ի 52,8 տոկոսը, «Սքայ-Լինկի» 50 տոկոսից ավելին, «Կոմստար»-ի
ՀՔԾ-Ն ՀԱՄԱՌՈՐԵՆ ԼՌՈՒՄ Է
Մինչդեռ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները հավատում են Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների կողմից հրապարակված զեկույցին, որտեղ, ըստ էության, մատնանշված են հատուկ միջոցների զոհ դարձած 3 քաղաքացիներին սպանողների անունները: Հունիսի 11-ին «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ու արդեն լուծարված Փորձագետների փաստահավաք խմբի՝ ընդդիմությունը ներկայացնող անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը խորհրդարանական համանուն հանձնաժողովին էին փոխանցել մի փաստաթուղթ, որը
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՋԱՐԴԵՑ ՄԻ ԿԱՐԾՐԱՏԻՊ
Վստահ է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը – Ընդունելի՞ է Ձեզ համար ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի մոտեցումը, ըստ որի՝ մեր երկրի ներքաղաքական հարցերին առնչվող փաստաթղթերի փոփոխությանը կարելի է ներգրավվել Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունների անդամներին: – Ես այս երեւույթն ուրիշ տեսանկյունից եմ ուզում դիտարկել. Եվրոպայի խորհրդի անդամներ են Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ,
ՄԻՆԱՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը նախորդ շաբաթ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանին մեղադրել էր այն բանում, որ Հանրապետական պատգամավորը Սեւծովյան տնտեսական համագործակցության 31-րդ համաժողովի շրջանակներում ստորագրել էր Ադրբեջանի առաջարկությունների տակ, որոնցով Ղարաբաղը եւ այլ հակամարտություններ հռչակվում են «էքստրեմիստական եւ սեպարատիստական»: ԱԺ ֆինանսա-բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Առավոտին» ասաց, որ անցած տարի հունիսի 10-11-ը Աթենքում կայացած
ՍՏԱՑԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ
Երեկ կառավարությունը հաստատել է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրած պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման՝ 90 մլրդ դրամի ծրագիրը, որը նպատակ ունի խթանել ՀՆԱ-ի աճը՝ տնտեսվարողների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով: Ընդհանուր առմամբ, 90 մլրդ դրամ բյուջետային վարկերը կտրվեն ֆինանսաբանկային համակարգին, ՓՄՁ-ներին եւ խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող տնտեսվարողներին: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է նաեւ, որ բացի
ԻՏԱԼԱՑԻ ԳՐՈՂԸ՝ ՀԱՅԵՐԵՆ
Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել իտալացի ժամանակակից գրող, արձակագիր, բանաստեղծ, կատակերգակ, վիպագրության ասպարեզում ավելի քան 80 գրական մրցանակ ստացած Ռոբերտո Կուրատոլոյի «Ստվերի եզրերին» վեպը: Երկար տարիներ Միլանում բնակվող, մասնագիտությամբ բժիշկ Ռ. Կուրատոլոն նաեւ իտալացի բժիշկ-գրողների միության ներկայացուցիչ է: Գիրքը մեծ հաջողությամբ ներկայացվել է Պրահայում եւ Ամստերդամում: Վեպում երկու տղամարդ եւ մի կին հանդիպում են Եվրոպայի
ԿԱԼԱՆԱՎՈՐԸ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻՆ
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել կալանավոր Ալեքսանդր Բախմուտսկին: Դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է Բախմուտսկուն որպես փոխհատուցում վճարել 42 հազար 600 եվրո, հաղորդում է BBC-ն: Բախմուտսկին ծնվել է 1969 թվականին եւ դատապարտվել է 13 տարվա ազատազրկման Ռոստովի շրջանի ուժեղացված ռեժիմի գաղութում՝ խաբեության, մարդկանց առեւանգման եւ գողության մեղադրանքով: Բախմուտսկին դիմել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝
ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել Մոսկվայի շրջանի Նեկրասովկայի ավտոտնակներ կառուցող թիվ 8 կոոպերատիվի անդամները, որոնց ավտոտնակների քանդման մասին որոշում է կայացրել Մոսկվայի Կուզմինսկի շրջանային դատարանը, գրում է yandex.ru-ն: Դատարանը որոշում էր կայացրել նրանց զրկել ավտոտնակների սեփականության իրավունքից: Չնայած սեփականության իրավունքի առկայությանը, Նեկրասովի շրջանում քանդվել է 640 ավտոտնակ: Դատական որոշումը չի համապատասխանում քաղաքացիական կոդեքսին, փոխարենը
ԳՐՈՀ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ
Երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց կայացած ցույցի ընթացքում ցուցարարները՝ մոտ 150 հոգի, որոնցից շատերը՝ դիմակներով, սկսել են քարեր նետել դեսպանատան շենքի վրա, ապա նույնիսկ փորձել են ներխուժել դեսպանատուն: Երեկ, Երեւանի ժամանակով 23.30-ի տվյալներով, դեռ հայտնի չէր՝ նրանցից որեւէ մեկին հաջողվե՞լ է հայտնվել դեսպանատանը, թե՞ ոչ: Անկարգությունների վայր է ժամանել ավելի
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ տասներեքերորդ ԻՐԻԿՆԱՅԻՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ Եվ Ալիկն ինձ հարցրեց՝ «էլի ստավկա ե՞ս դնում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «պատահում ա», եւ Ալիկը հարցրեց՝ «ո՞ւմ վրա ես ստավկա դնում», եւ ես ասացի՝ «էսօր «Բարսելոնայի» վրա եմ դրել», եւ Ջավախյանը ծիծաղելով Ալիկին ասաց՝ «դու Լեւոնի վրա ես ստավկա դրել, Արմոն էլ՝ «Բարսելոնայի» վրա», եւ
ԿԵՍԴԱՐՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ՝ ՆՈՐ ԾՐԱԳՐՈՎ
Վաստակավոր կոլեկտիվ պարի պետական անսամբլը կներկայանա հոբելյանական համերգով Ա. Կարապետյանը (ձախից) ու Է. Չանչուրյանը: Ազգային օպերային թատրոնում հունիսի 30-ին կկայանա երեկո-համերգ՝ նվիրված Հայաստանի պարի պետական անսամբլի կեսդարյա հոբելյանին: Դեռ 50 տարի առաջ, երբ բալետմայստեր Էդվարդ Մանուկյանը, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը եւ նրանց համախոհները ձեռնամուխ եղան Պարի պետականի ստեղծմանը, թերահավատները շատ էին: Ավելին՝ նրանցից շատերը գտնում էին,
ՊԱՏՎԵՑԻՆ ԷԴԳԱՐՅԱՆԻՆ
Բարերար, երաժիշտ եւ բանաստեղծ, Հայաստանի Գրողների միության անդամ Հովիկ Էդգարյանը 84 տարեկան է: Նրա պատվին երեկ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում Երաժշտագիտական գրադարանի եւ Խնկո-Ապոր գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր գրական-երաժշտական ցերեկույթ: Միջոցառումը, բացի հարազատներից ու ընկերներից, պատվել էր ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի խորհրդական Մոհամադ Ռեզա Շաքիբան: Աշխարհի տարբեր երկրներում ուսանած եւ աշխատած Հ. Էդգարյանը
«ԴԺՈԽԱՅԻՆ» ՍԵՐ
«Առավոտի» շաբաթօրյա համարներից մեկում տպագրել էինք ֆուտբոլի համաշխարհային աստղերի կանանց եւ կյանքի, հաճախ՝ ժամանակավոր, ընկերուհիների լուսանկարները, որոնք, ըստ երեւույթին, այնքան էլ չեն քաշվում ֆոտոխցիկի առջեւ իրենց մարմնի բարեմասնությունները ցույց տալ: Նայելով այդ գեղեցկուհիներին՝ ենթադրվում էր, որ ֆուտբոլիստները, որպես կանոն, նախասիրում են մեծ կուրծքը: Այսօրվա մեր հերոսուհիները, որոնք անհամեմատ ավելի համեստ կանանց տպավորություն են գործում, իրենց
ԿՐԿԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ ԵՆ ՄԵՐ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՆ
Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ինտերնետային կայքէջում ՀՖՖ մամուլի քարտուղարության տեղադրած տեղեկատվության, ՈՒԵՖԱ-ն որոշել է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հուլիսի 23-ին կայանալիք «Մակկաբի» (Նետանյա, Իսրայել)-«Սլիմա-Ուոնդերերես» (Մալթա) պատասխան հանդիպման սպասարկումը վստահել Հայաստանի մրցավարական բրիգադին, որի կազմում ընդգրկվել են. գլխավոր մրցավար՝ Կարեն Նալբանդյան, եզրային մրցավարներ՝ Արշակ Կնյազյան եւ Էրիկ Արեւշատյան: Չորրորդ պաշտոնյա ՈՒԵՖԱ-ն նշանակել է Արարատ Ճաղարյանին:
…ԵԹԵ ՀԱՍՆԻ 12-ՐԴ ՌԱՈՒՆԴ
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում (72,6 կգ) աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մրցակից, ծագումով թուրք Մահիր Օրալը հայտարարել է, թե հունիսի 27-ին կայանալիք մենամարտում «Արքա Արթուրից» գոտին վերցնելու լուրջ մտադրություն ունի: «Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս ես սրանից ավելի լավ կարող եմ պատրաստ լինել մենամարտին: Կարեւոր չէ, թե այն ինչպես կավարտվի: Պարտվողի համար արդարացում չի կարող
ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ԼԻՏՎԱՑԻ ՄՐՑԱՎԱՐՆԵՐ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Փյունիկ» (Երեւան) – «Միկա» (Աշտարակ) հանդիպումը սպասարկելու է Լիտվայի մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավարը լինելու է Պաուլյուս Մալզինսկասը, եզրայինները՝ Արտուրաս Պիպիրասը եւ Ալեքսանդր Յակուբովսկին: Ո՞ւմ նախաձեռնությամբ է որոշվել դրսից մրցավարներ հրավիրել եւ ի՞նչ պատճառով: Այս հարցերի մեկնաբանությունը ստացանք «Միկա» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանից: Նա երեկ մեզ ասաց.
«Վատ նպատակով չեմ ոտք դնում քաղաքապետարան»
Իր ոչ արտիստական գործունեության մասին ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը: Հայաստանցի ռեժիսոր Արմեն Ռոնովի՝ Լեւ Տոլստոյի համանուն վեպի հիման վրա նկարահանած 29 րոպեանոց «Աննան եւ Կարենինը» ֆիլմը հունիսի 15-22-ը Սանկտ Պետերբուրգում կայացած «Ուղերձ մարդուն» վավերագրական, կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմերի 21-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ «Դասական կինոյի ասպարեզում ունեցած ներդրումի համար»: Երեկ այդ մասին
«ԻՆՁ ԱՆԿԻՐԹ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՆ ՏՎԵԼ»
«Ալմաստ» օպերայի բեմադրող ռեժիսոր Գեորգի Իսահակյանը հիասթափված է hայ չինովնիկներից Գ. Իսահակյանի համոզմամբ, չպետք է տնտեսել մշակույթի հաշվին: «Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ այսօր եւ վաղը Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնում կայանալիք Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի նոր բեմադրության պրեմիերան հետաձգվում է: Նշել էինք նաեւ, որ այդ փաստը հարուցել է օպերայի բեմադրող ռեժիսոր, ՌԴ
Մոսկվան պատասխանատվություն է կրում
Ղարաբաղյան հակամարտության առաջացման մեջ մեղավոր է Սովետական Միությունը, մեղավոր է ստալինյան ազգային քաղաքականությունը, մեղավոր է Միխայիլ Գորբաչովը, ով 80-ականների վերջում իրավիճակն իր վերահսկողությունից բաց է թողել: «ԱրմԻնֆո»-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել «Ինքներդ դատեք» հեռուստահաղորդման վարող Մաքսիմ Շեւչենկոն: «ԽՍՀՄ քաղաքացիների միջեւ գործը պատերազմի հասցնելու համար պետք էր հատուկ ջանք գործադրել, դա պետք էր կարողանալ անել:
Աստղագուշակին ձերբակալել են գուշակության համար
Շրի-Լանկայում ձերբակալվել է այդ երկրում բավականին ճանաչված աստղագուշակ Չանդրասիրի Բանդարան, որը կանխագուշակել էր երկրի նախագահ Մահինդա Ռաջապակսեի մոտալուտ հրաժարականը: Նա ասել էր, թե սեպտեմբերին Ռաջապակսեն կթողնի նախագահի պաշտոնը, որը կզբաղեցնի վարչապետ Ռաթնասիրի Վիկարամայկեն: Իսկ վերջինիս աթոռը կտրվի ընդդիմությանը: Այս կանխագուշակումը Բանդարան արել էր ընդդիմության հետ հանդիպման ընթացքում, ավելին՝ հրապարակել էր տեղական թերթերից մեկում: Արդյունքում՝ իշխանությունները
Մահացավ փոփի արքան
Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը 50 տարեկան հասակում Լոս-Անջելեսում, Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոնում իր մահկանացուն կնքեց փոփի արքա, մի քանի սերունդների երաժշտական կուռք դարձած Մայքլ Ջեքսոնը: Նրա արվեստը որքան հանրամատչելի, նույնքան էլ օրիգինալ էր: Նա իր տեսակի մեջ անկրկնելի էր: Ջեքսոնի մահվան նախնական պատճառը ցավազրկող դեղերի չարաշահումն էր: Հուլիսի 13-ին սկսվելու էին Ջեքսոնի լոնդոնյան 50 համերգները,
ԿԱ ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Երեկ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հերթական՝ թվով չորրորդ ելույթն է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում: Ելույթը ներկայացնում ենք ըստ «Ժառանգության» հաղորդագրության: Հարգելի գործընկերներ, «Եվրոպայի ժողովրդական կուսակցություն» խմբի անունից ցանկանում եմ ողջունել զեկուցող Սեսիլիա Կեավենիի հրաշալի աշխատանքը: Ողջունում եմ իռլանդացի մեր լավ գործընկերոջը, ով դժվարին գործ է կատարել եւ համալիր մտածողություն ցուցաբերել այնպիսի բարդ խնդրի վերաբերյալ, ինչպիսին
Հավակնությունների աստիճանը
Հավաքարար Մարուսը նույնպես կարող է ճանաչվել «լավագույն գիտնական» Կարդալով ձեր թերթի համարում «Հայ գիտնականը՝ աշխարհի լավագույններից» հոդվածը, մի պահ ուրախություն եւ գոհունակություն զգացի: Մեր հայ գիտնականը ճանաչվել է Միջազգային կենսագրական կենտրոնի կողմից լավագույն 100 գիտնականներից մեկը: Ուղղակի հրաշք է: Փոքր երկրի համար, որտեղ հիմա այդքան պրոբլեմներ կան լուծելու, որտեղ այդքան հեշտ չի տրվում գիտությունը, մեր
ԱՌԱՋԱՑԵԼ ԵՆ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ
30 տեղը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով, անսպասելի ցուցանիշ է Ասպիրանտուրայի ընդունելության քննություններից հետո այս տարի ՀՀ բուհերի շրջանում առաջացել է 30 թափուր տեղ: Այս ցուցանիշը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համար անսպասելի է: «Ոչ թե մեկ, երկու, տասը, այլ՝ երեսուն…»,- մի առիթով զարմանք հայտնեց Ա. Աշոտյանը: Նախարարը թափուր մնացած 30 տեղերի գոյությունը պայմանավորում է
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՓՈՍԸ Կենդանաբանական այգի հաճախած 5-ամյա երեխայի կոշիկը հայտնվեց պատահական բացված այս փոսում: Փոսը դեպի «սեւ կարապներ» տանող արահետի վրա էր: Երեխայի տատն ու հորաքույրը կանչեցին այգու աշխատակիցներին, որպեսզի նրանք օգնեն կոշիկը փոսից հանել: Այգու աշխատակիցները հրաժարվեցին, պատճառաբանելով, թե փոսի տակ 5 մ խորությամբ ճահիճ է եւ ոչնչով չեն կարող երեխային օգնել: Տատն ու
Հրդեհները սկսվեցին
Նախորդ երեկոյան հրդեհ էր բռնկվել Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռան Օյլ» բենզալցակայանի տարածքում: Իսկ Արզնի գյուղի թիվ 1 առողջարանում այրվել էր «Հայաստանի առողջարաններ» հիմնադրամին պատկանող՝ թիվ 3 չգործող մասնաշենքի տանիքը՝ 360 քմ մակերեսով: Մեկ այլ հրդեհ էլ բռնկվել էր Երեւանի Աճառյան 2-րդ փակուղում՝ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի շենքի 3-րդ հարկում: Ըստ ԱԻՆ պաշտոնական տեղեկատվության, ամբողջությամբ այրվել էր
Լուծեք ցմահների խնդիրը
Երեկ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հանրահավաք էին կազմակերպել 80 ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատները: Նրանք պատրաստել էին նամակ, որն ուղղված էր ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին ու նախագահականին կից գործող Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանին: Նամակին կից ցմահ ազատազրկվածների հարազատները կցել էին 12 500 ստորագրությամբ դիմում: Նրանք գտնում են, որ ցմահների խնդիր մեզանում կա եւ դրա լուծման
Լրագրողներին խոչընդոտեցին
Երեկ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, ի պաշտպանություն «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի, բողոքի ցույց էին կազմակերպել լրագրողները: 3 տարի առաջ նույն այս օրը զորակոչից խուսափելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման ենթարկվեց Ա. Բաբաջանյանը: Երեկ, սակայն, լրագրողները չկարողացան ակցիան շարունակել, քանի որ ոստիկանները խոչընդոտում եւ թույլ չէին տալիս նրանց իրենց պահանջները ներկայացնել: «Oգնության» եկած քաղբանտարկյալ Վարդգես


















































