Օրվա լրահոսը
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Արոնյանը կխաղա Վեյկ ան Զեեում Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եկող տարվա հունվարի 16-ից փետրվարի 1-ը կմասնակցի «Corus Chess 2009» 71-րդ միջազգային մրցաշարին, որն ավանդաբար անցկացվում է Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում: Հիշեցնենք, որ Արոնյանն այդ հեղինակավոր մրցաշարի գործող չեմպիոնն է: Վեյկ ան Զեեում այս տարի հանդես գալու իրենց պատրաստակամությունն արդեն հաստատել են Մագնուս
«Փոքր թատրոնը»՝ մեծ երկրում եւ «Ոսկե ծիրանի» 5 ժյուրին
Երկու ասուլիս՝ երկու փառատոնի առիթով Հունիսի 19-22-ը Գերմանիայի Ռուդոլշտադտ քաղաքում կայացել է «Ֆանտաստիկ» խորագրով մանկապատանեկան թատրոնների առաջին միջազգային փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացրել է Վահան Բադալյանի ղեկավարած Փոքր թատրոնը՝ «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացմամբ: Երեկ մշակույթի նախարարությունում այդ առիթով ասուլիս էր հրավիրված: Վ. Բադալյանը տեղեկացրեց, որ գերմանական փառատոնին մասնակցում էր 10 թատերախումբ՝ 8 երկրից, նաեւ հավելեց, որ
ԼԻԶԱ ԲԻԼԱՎԱՅԻ «ՀԱՅԿԱԿԱՆ» ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Այս ամերիկացի կոմպոզիտորի շնորհիվ առաջին անգամ ԱՄՆ-ում հայ կոմպոզիտորներին պատվիրել են սիմֆոնիկ գործեր: Օրերս Կամերային երաժշտության տանը կայացած նորաստեղծ Մենակատարների պետական անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Զավեն Վարդանյան) համերգի ծրագրում ընդգրկված էր նաեւ ամերիկացի կոմպոզիտոր եւ երգչուհի Լիզա Բիլավայի «Անկատար ուղարկվեցի այս աշխարհ…» ստեղծագործությունը՝ սոպրանոյի եւ կամերային անսամբլի համար, գրված՝ ըստ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդի»: Իր երկի պրեմիերային
Փոխհատուցում չի կատարվել
«Գիտնական տեղակալին փոխարինել են 20 տարվա բուֆետչիկով» Թերեւս այսպես է պնդում վարչական դատարանում իր պաշտոնը վերականգնել ակնկալող բնապահպանության նախարարության քաղծառայողի դասային առաջին աստիճանից զրկված Հենրիկ Մարտիրոսյանը: Հուլիսի 1-ին Վարչական դատարանում (նախագահող՝ Քրիստինե Մկոյան) շարունակվեց 2001 թվականից բնապահպանության նախարարության (ԲՆ) աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանի հայցադիմումի լսումը: Այն ընթանում
«ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՈՒՆԵՆԱԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄՐՑԱԿԻՑ»
Ասում է Արաբկիր համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Հովհաննես Շահինյանը – Պարոն Շահինյան, դեռեւս նախագահական ընտրություններից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ընտրությունների օրը՝ փետրվարի 19-ին, Արաբկիրի տեղամասերից մեկում Ձեր թիմի անդամները ծեծել են Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց եւ որ Դուք ներկա եք եղել այդ միջադեպին: – Թեեւ ես մի քանի առիթներով պատասխանել եմ այդ
Մաղարիչո՞վ է բաշխել
Վթարային շենքի բնակիչները փոխհատուցումից դժգոհ են Մոտ 2 ամիս առաջ Աջափնյակ համայնքի Սիսակյան 22 վթարային շենքի բնակիչներին Մալաթիա-Սեբաստիա համայնքում նոր բնակարաններ են հատկացրել: Չնայած քաղաքապետարանի պատասխանատուների այն հավաստիացումներին, որ վթարային շենքերի բնակիչները տեղը տեղին, դեռ մի բան էլ ավելի փոխհատուցվել են, կան մարդիկ, ովքեր քաղաքապետարանի լավությունից խիստ դժգոհ են՝ վստահեցնելով, որ այդ հատկացումները կատարվել են
ԲԱՐԵԿԱՐԳ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ՝ ԲԱՐԵԿԱՐԳ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ
Նորանկախ Հայաստանում մինչեւ 2004 թվականը մայրաքաղաքում փողոցների ասֆալտապատման ուղղությամբ վերանորոգման եւ վերականգնման որեւէ աշխատանք քաղաքային ծրագրերով չի կատարվել: Միայն այս փաստն արդեն խոսում է այն մասին, որ մայրաքաղաքի փողոցներն ավելի վատ վիճակում լինել չէին կարող: 2004-ի դրությամբ մայրաքաղաքում նորմալ վիճակում ընդամենը 20 փողոց կար, որից 17-ը «Լինսի» հիմնադրամի առաջին ծրագրով վերանորոգված ու վերակառուցված փողոցներն էին:
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԿԱԼԱՆՔԸ ԽՈՉԸՆԴՈՏԵՑ ՆԱԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ-ում բնակվող ճարտարապետ, «Երեւան» հայրենակցական միության նախագահ Արկադի Բաղրամյանը երեկ «Առավոտի» հետ զրույցի ընթացքում հայտնեց. «2003 թվականից մենք համագործակցել ենք ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի եւ նրա ղեկավար Հովհաննես Հարությունյանի հետ, այստեղ իրականացրել բարեգործական տարբեր ծրագրեր, օգնություններ տրամադրել հաշմանդամ ազատամարտիկներին, զոհվածների ընտանիքներին եւ այլն: Մեր համագործակցությունն այսքան տարի շարունակվելու հիմնական պատճառը հենց այն է եղել, որ
Ոխերիմ բարեկամը
Ռուսաստանը եւ Ադրբեջանը անթույլատրելի են համարում «միջազգայնորեն ճանաչված սահմանների բռնի փոփոխությունը»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին ասված է նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի՝ երեկ Բաքվում կայացած հանդիպման արդյունքներով ստորագրած Բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում: «Կարեւորելով անվտանգության ապահովումը Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում, հաստատելով միջազգայնորեն ճանաչված սահմանների բռնի փոփոխության անթույլատրելիությունը՝ կողմերը հայտարարում են Հարավային Կովկասում
Ուրիշ ինչի՞ց պետք է սկսեին
Հանձնաժողովականներն իրար «խելք» են սովորեցնում Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ նամակ է գրել, որում տեղեկացնում է. «Հայտնի իրադարձությունների օբյեկտիվ եւ համակողմանի ուսումնասիրությունը, ինչպես նաեւ դրանց հիմնապատճառների բացահայտումն անհնար են՝ առանց մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում քաղաքացիների հրապարակային միջոցառման
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ԱՌՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
Եվրոպական դատարանում «Ա1+»-ի գործով կրած պարտության պատճառները վերլուծելու, խախտման հետեւանքները վերացնելու փոխարեն՝ մեր պաշտոնյաներն արդարացումներ են մոգոնում: Սկզբի համար՝ մեկ անգամ եւս հիշեցնենք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարությունը, որը ԵԽ մամուլի ծառայությունը տարածեց հաջորդ օրն իսկ այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 17-ին որոշեց, որ «Ա1+»-ին առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու՝
ԵԿԵԼ ԷՐ ԱՍԵԼՈՒ, ՈՐ ԻՆՔԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ
Երեկ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը Հյուսիսային պողոտայում էր, բայց ոչ «քաղաքական զբոսանքին» միանալու նպատակով: «Խուժանը հարձակվեց խաղաղ զբոսնող ժողովրդի վրա»,- երեկ հայտարարեց Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հուլիսի 2-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ այդ օրը, երեկոյան, սպորտային կազմվածքով մեկ տասնյակից ավելի երիտասարդներ, նաեւ մի քանի կանայք քաշքշուկ էին սարքել եւ ծեծի
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԿՄՆԱ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱ՞Ր
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանի՝ իր պաշտպանյալի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն այն պատճառաբանությամբ, թե «Արզումանյանը կարող է թաքնվել քննությունից եւ նոր հանցանքներ գործել», եւ եւս երկու ամսով երկարացրել է նրա կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 225 եւ 300 հոդվածների հատկանիշներով՝
Ո՞ՒՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԹԱԳՆԵԼ
Պատասխան ՄՏԿ-ի Զարիկին Միանգամայն սպասելի էր, որ Դաշնակցության ղեկավարությունը պետք է ինչ-որ կերպ արձագանքեր Ժիրայր Սեֆիլյանի խոսքերին. «ՀՅԴ-ն հիվանդ է, բուժման կարիք ունի»: Բայց քանի որ ըստ էության չէին կարող պատասխանել, ուրեմն պիտի ստեին եւ պիտակավորեին: Առաջին օրինակը ցույց տվեց Վ.Հովհաննիսյանը: Ստեց, թե իբր գումարտակում Աֆղանստանում ԽՍՀՄ հերոսի կոչում ստացած զինվորական կար, բայց Ժիրոյին են
Մտավորականները նորից գովեցին իշխանություններին
Եվ կոչ արեցին չապակայունացնել մթնոլորտը «Կայունություն» հասարակական շարժումը Ժողարվեստի թանգարանում կազմակերպել էր «Կայունությունը զարգացման երաշխիքն է» թեմայով կլոր սեղան, որին մասնակցում էին մի շարք մտավորականներ: Վերջիններս կոչ արեցին հայ ժողովրդին՝ համախմբվել ու միասնական ուժերով աջակցել Հայաստանում մշտական կայուն վիճակի հաստատման ազնիվ նպատակի իրականացմանը: «Կայունություն» հասարակական շարժման համակարգող Սուրեն Մամիկոնյանը ողջունելի համարեց իշխանությունների կողմից որդեգրված քաղաքականությունը,
ԽՐՈԽՏ ԵՐԳԻՉԸ ՆՈՐԻՑ «ԿԽՈՍԻ»
Դաշնակցական երգիչ Սահակ Սահակյանը կթողարկի անդրանիկ CD-ն՝ առանց կուսակցական աջակցության Ֆիդայական, դաշնակցական երգերի հայտնի մեկնաբան Սահակ Սահակյանը ձեռնամուխ է եղել իր առաջին CD-ի թողարկման աշխատանքներին: 1980-ականներին մեծ ժողովրդականություն վայելող «Գանձասար», «Մարաթուկ», ավելի ուշ՝ Հայաստանի պետական ժողգործիքների նվագախմբի մեներգիչը վերջին 15 տարին լուռ էր: Մինչդեռ ազգային զարթոնքի տարիներին ոչ մի միջոցառում, ոչ մի հանրահավաք չէր անցնում
Եվրոդատարանում քաղաքացին հաղթել է պետությանը
ՀՀ գործազուրկ շարքային քաղաքացի Գագիկ Սարուխանյանն այս տարվա մայիսին հաղթեց Հայաստանի Հանրապետությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նա 3 տարի առաջ դիմել էր Ստրասբուրգի դատարան: Մինչ այդ, դիմել էր Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան, իր՝ ԱԺ պատգամավորի թեկնածությունը (թիվ 12 ընտրատարածքային հանձնաժողովում) գրանցելու համար, եւ մերժվել էր: Գ. Սարուխանյանը գտել էր, որ խախտվել են իր իրավունքները
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵԱՀԿ ԽՎ-ՈՒՄ ՉՄԵՂԱԴՐԵՑԻՆ
Աստանայից «Առավոտին» ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերի մանրամասներ պատմեց ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը: Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ղազախստանի Աստանա քաղաքում ընթացավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը: Ենթադրելի էր, որ ոգեւորված ԵԽԽՎ-ում իրենց հաջողությամբ՝ Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւի դրույթների ամրագրմամբ, ԵԱՀԿ ԽՎ-ում էլ ադրբեջանական պատվիրակությունը պիտի փորձեր իր համար շահեկան ձեւակերպումներ ներառել փաստաթղթերում:
Սոցիալ-տնտեսական խճանկար
Եվրոծիրան Չնայած հայկական ծիրանն աշխարհում ամենաքաղցրն է, սակայն պարզվում է՝ եվրոպացիները ծիրանը գնահատում են ոչ թե համով, այլ՝ տեսքով: Այս համոզմանն է եկել գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը վերջերս Իտալիայում կայացած ծիրանի միջազգային ցուցահանդեսի ժամանակ: Եվ որպեսզի հայկական ծիրանը եվրոպական երկրներում պահանջարկ ունենա, հայերը պետք է ծիրանը, այսպես ասած, համապատասխանեցնեն եվրոչափանիշներին: «Համային հատկանիշներով հայկական ծիրանը գրավեց
ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՈՎ՝ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ԱՍՏՂԵՐԻ ՊԵՍ
ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը կարծում է, որ ամեն մարդ ինքն է որոշում իր անձի կարեւորությունը – Պարոն Արսենյան, որոշել եք անձամբ մասնակցել ժամանակավոր այս հանձնաժողովի աշխատանքներին, նշանակո՞ւմ է սա, որ լուրջ ակնկալիքներ ունեք հանձնաժողովի աշխատանքներից, սպասում եք, որ բացահայտումնե՞ր է անելու: – Բացահայտումներ կանի, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա, անձամբ մասնակցում եմ եւ բացատրել եմ
ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Երեկ «Հայացք» ակումբում Համաժողովրդական շարժման առաջնորդներից մեկը՝ Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով ԵԽԽՎ թիվ 1609 եւ 1620 բանաձեւերին, հայտարարեց, որ 1609-ն ավելի պահանջկոտ էր, իսկ 1620-ը նահանջ էր: Նա «լուրջ հաջողություն» համարեց բանաձեւում այն դրույթների ներառումը, որոնցով ամրագրվել է, որ քաղբանտարկյալների եւ մարտի 1-ի դեպքերի հետաքննության հարցերը մնում են ԵԽԽՎ օրակարգում եւ դրանց անդրադարձ է լինելու ոչ
«Սադրիչներն» իրենց գործն արեցին
Երեկ նրանք ծեծի ենթարկեցին Հյուսիսային պողոտայում զբոսնող մարդկանց Երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում, ուր ամեն օր մարդիկ հավաքվում են «քաղաքական զբոսանքի», հերթական միջադեպն է տեղի ունեցել, որի արդյունքում կան տուժած կանայք, որոնցից երկուսին՝ Ռիմա Խաչատրյանին ու Էլյա անունով եւս մի կնոջ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Միջադեպին ականատես կանանցից մեկը «Առավոտին» պատմեց. «Հյուսիսային պողոտայում հանգիստ նստած էինք,
«ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է»
ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը պատահական չի համարում, որ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունները հնչեցին Մոսկվայում: – Պարոն Փափազյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարությունը: – Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել էր, որ առաջարկելու է իր թուրք գործընկերոջը գալ Երեւան՝ միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: Դրան դրական եմ
«ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄ Է»
Վստահ է վարչապետ Տիգրան Սարգսյանը Վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն հասցրել է լինել հանրապետության մի շարք բնակավայրերում, իսկ երեկ այցելեց Հրազդան քաղաք եւ Մեղրաձոր գյուղ: Հրազդանում Տիգրան Սարգսյանը առաջին դասարանցի Էդգար Առաքելյանի օգնությամբ կտրեց Լինսի հիմնադրամի միջոցներով վերակառուցված Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցի կարմիր ժապավենը: Մեղրաձոր գյուղում մարդիկ վարչապետին պատմում էին, որ աշխատատեղ չունեն, որ
ԷԼԻ ԾԵԾԵՑԻՆ
Երեկ Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» դուրս եկած մարդիկ, այդ թվում՝ կանայք եւ երիտասարդներ, ծեծի են ենթարկվել: Այս լուսանկարում պատկերված երիտասարդը մեկն է այն տասնյակից ավելի խուլիգաններից, որոնք մտել էին հավաքված մարդկանց մեջ, հայհոյել էին ՀՀ առաջին նախագահին եւ հավաքվածներին անվանել էին «հինգ հազարանոց բոմժեր», ապա ծեծուջարդ էին սարքել: Հյուսիսային պողոտայում հասարակական կարգը հսկող ոստիկանները, որոնք,
Եվրոպացիներից ավելի՞ ժողովրդավար
Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ ԵԽԽՎ-ի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ հավասարակշռված է: Մարտի 1-2-ին Երեւանում կատարված դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը դեռ պաշտոնապես չի ստացել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի նամակը, սակայն ինտերնետից եւ մամուլից ծանոթ է դրան. «Որպես հանձնաժողովի նախագահ, շնորհակալ եմ պարոն Կարապետյանին,
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԸ 11-ՐԴՆ Է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հրապարակած ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակում Հայաստանը 2614 վարկանիշային միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Ցուցակը գլխավորում է Ռուսաստանը, որին առաջին եռյակում, ըստ հերթականության, ընկերակցում են Ուկրաինան եւ Չինաստանը: Շախմատիստների առաջին հարյուրյակում Լեւոն Արոնյանը 12-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 45-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 61-րդը: Կանանց ցուցակում հարյուր լավագույնների մեջ
Բողոքարկել են ուզում
Մագիստրոսները զրկված են այդ հնարավորությունից՝ մագիստրոսական թեզերի պաշտպանության դեպքում Վերջերս ՀՀ բուհերում ավարտվեցին մագիստրոսական թեզերի պաշտպանության գործընթացները: Դրանք, ի տարբերություն ընդունելության քննությունների, ավելի քիչ կրքեր են բորբոքում, սակայն պակաս դժգոհություններ չեն առաջացնում: Օրինակ, այս տարի ավարտող մագիստրոսներից շատերի հիմնական մտահոգությունն այն էր, որ իրենք հնարավորություն չեն ունենում իրենց թեզի գնահատականը բողոքարկել: Օրինակ՝ ԵՊՀ մագիստրոս Նաիրա
ԱՖԵՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՍՏՐԸ՝ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
Երգչուհի Նատալյա Աֆեյանը կաշխատի հայաստանյան «Մադամ Բաթերֆլայ» օպերայի վրա 2007 թ. աշնանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Ազգային օպերային թատրոնի համատեղ աշխատանքը՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ժամանակակից բեմադրությունը, որն իրականացրել էր Սուքիաս Թորոսյանը, մասնագետների կողմից արժանացավ դրվատանքի: Մշակութային երկու կառույցների եւ բեմադրիչ Ս. Թորոսյանի համագործակցությունը շարունակվում է: Օպերային թատրոնում հուլիսի 4-ին, 6-ին, 13-ին կկայանա Պուչինիի «Մադամ
Համակարգչից օգտվեցին երեքը
Կառավարության որոշմամբ՝ ապագա նոտարներն իրենց քննությանը կարող են նույնիսկ մի արկղ դասագրքով գալ Երեկ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի շենքում որակավորման քննություն էին հանձնում ապագա նոտարները: Ընդհանուր հաշվով, նոտարի թեկնածուների որակավորման ստուգման քննություն հանձնողները 25-ն էին, սակայն նրանցից քննությանը մասնակցեց 21-ը: Աբովյանցի Աննա Գրիգորյանը լացակումած քննասենյակ մտավ 30 րոպե ուշացումով եւ դա հանձնաժողովականների կողմից «ներվեց»: Այս


















































