Օրվա լրահոսը

«ԿՐԵՄԼՅՈՎՍԿԻԻ» ՂԵԿԱՎԱՐԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՀԱՅԵՐԻՆ

Ի տարբերություն Մայա Պլիսեցկայայի, Անդրեյ Պետրովը հիշեց բալետային արվեստի ճանաչված գործիչներ Մաքսիմ Մարտիրոսյանին, Մարկ Մնացականյանին եւ Վիլեն Գալստյանին: Երեկ Ռուսաստանի օրվա առիթով Հայաստանում առաջին անգամ մեկ գալա-համերգով դասական արվեստի երկրպագուները հնարավորություն ունեցան դիտելու «Կրեմլյովսկի բալետ» թատրոնի արտիստներին: Ներկայացնելով հատվածներ Չայկովսկու «Կարապի լիճ», «Շչելկունչիկ», «Քնած գեղեցկուհի», Պունիի «Էսմերալդա», «Դիմակահանդես Վենետիկում», Մինկուսի «Դոն Կիխոտ» եւ համաշխարհային այլ

Դ. Մաթեւոսյանը չի հարվածել ոստիկանին

Աղվան Հովսեփյանը ու նրա ներկայացուցիչը փորձում են հակառակն ապացուցել «Ես հավի ճուտ չեմ այստեղ, որ ամեն ինչ մերժեք, գնաք, վճիռ կայացնեք ու հեռանաք: Մեղք չեմ գործել, ոստիկան-վկաներ Քարտաշյանն ու Կարախանյանն իշխանության ներկայացուցիչներ են, որոնց ցուցմունքները ձեռք են բերվել մեղադրող կողմի թույլ տված սխալների արդյունքում»,- երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դիմելով դատավոր Երեմ

ՄԱՐԶԱՅԻՆՆԵՐԸ ՉԱՓՆ ԱՆՑԵԼ ԵՆ

Այս քննական կենտրոնների «հարցերը կլուծվեն» համապատասխան վերլուծություններից հետո Վերջերս ԿԳ արդեն նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի եւ մարզպետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրահանգել էր ամեն ինչ անել, որպեսզի միասնական քննություններն անցնեն արդար եւ դրանց արդյունքները հասարակության շրջանում կասկածներ չհարուցեն: «Առավոտը» բազմաթիվ ահազանգեր է ստացել Գյումրիից, Արմավիրից, Արարատից, Կոտայքից ու այլ մարզերից, որ քննական

Գյումրին Եվրոպա՞ կդառնա

Երեկ Գյումրիում անցկացված արտագնա նիստում կառավարության անդամները մեկը մեկից ճոխ խոստումներ էին տալիս: «Այսօր մեզ համար պատմական օր է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջին անգամ անց է կանցնում արտագնա նիստ: Այսուհետեւ մենք հիմք ենք դնում մի նոր ավանդույթի. եռամսյակը մեկ մեր նիստերը անց ենք կացնելու մարզերում, որպեսզի բացահայտենք մարզերում կուտակված խնդիրները, անելիքներն ու հեռանկարային ծրագրերը»,-

ՏԵԽԶՆՆՈՒՄԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ

Բնապահպանության նախարարությունը չի՞ հաշտվում իր կորուստների հետ Այս տարվա հունվարի 1-ից տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումն ու տեխնիկական միջոցների վերահսկողությունը Ճանապարհային ոստիկանությունից անցել է մասնավոր ընկերությունների: Այդ ընկերություններին լիցենզիան տրամադրում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը: ՀՀ իշխանությունների մեկնաբանմամբ, այդ ամենի նպատակը պետավտոտեսչությունում կոռուպցիան նվազեցնելն ու տեխզննությունն ավելի որակյալ ու մատչելի դարձնելն էր: Նկատենք, որ սույն որոշումից

Անբան Հուռին, տրուդագոլիկը եւ Ֆորդը

«Հնաբնակ» Դալլաքյանը պատասխանեց «նորաբնակ» Խաչատրյանին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի քննարկումների ժամանակ, օրինակ բերելով ամերիկացի գործարար Ֆորդին, ասել էր, որ վերջինս, ավտոմեքենաների արտադրության մեջ ներմուծելով հոսքագիծը, աշխատանքից հեռացնում էր այն աշխատողներին, ովքեր չափից ավելի էին ջանք ներդնում՝ խանգարելով հոսքագծի աշխատանքը: Իր այս թափանցիկ ակնարկը պարոն Խաչատրյանն ուղղեց «որոշ

«80 ՏՈԿՈՍՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է»

Ընդդիմության լիդերները հեղափոխության, խորհրդարանական հանձնաժողովի եւ հանրային պալատի մասին Ըստ որոշ լուրերի, իշխանությունները մեծահոգաբար թույլատրելու են ընդդիմության՝ հունիսի 20-ի հանրահավաքը: Սակայն ոչ թե Ազատության հրապարակում, այլ Մատենադարանին հարող տարածքում: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է իշխանությունը արգելում ժողովրդի մուտքը հատկապես Ազատության հրապարակ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը երեկ կայացած մամուլի ասուլիսում ասաց. «Ողջունում եմ, որ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐՆ ԵՆ

Սա է ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանի կարծիքը մարտի 1-ի դեպքերի պատասխանատուների վերաբերյալ: – Ինչպե՞ս եք գնահատում նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ում ստեղծված իրավիճակը: – Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, իհարկե՝ բացասական, որովհետեւ մեր ազգին վայել չէ նման պահվածքը, նման բան որ արվեց, իհարկե, ոչ մեկիս հաճելի չէ, ես որպես հայ, որպես Ազգային ժողովի պատգամավոր,

«ՆՊԱՏԱԿՆ ԸՆՏՐՎԵԼԸ ՉԷՐ»

«Դեռ հոկտեմբեր ամսին ես գիտեի, որ հենց իրենց լիդերը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ իրեն պետք է ոչ թե ընտրվել, այլ պետք է հարամել ընտրությունները: Եվ նա ամեն ինչ արեց, որ մեր երկիրը միջազգային ասպարեզներում այսպիսի հեղինակություն ունենա»,- երեկ «Առավոտի» հետ հարցազրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Կարդացեք

ՎԱԽԵՆԱ՞Լ ՈՍՏԻԿԱՆԻՑ

Ոստիկան–լրագրող կոնֆլիկտում շահեց ոստիկանը Երեկ Շիրակի մարզի վարչական դատարանի նախագահ Էդուարդ Նահապետյանը արձակեց մի վճիռ, համաձայն որի՝ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ենթարկվելու է 50 հազար դրամի չափով վարչական տուգանքի: Մարզի ամենաակտիվ լրագրողին ու իրավապաշտպան կազմակերպության նախագահին դատի էր տվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի հետաքննության բաժանմունքի պետ Գագիկ Բադոյանը: Վերջինս

Մեղավոր էր քննական կենտրոնի ղեկավա՞րը

Թիվ 160 դպրոցի հայտնի տեխնիկական դեպքի կապակցությամբ հայտարարված ծառայողական քննությունը սա պարզեց: Երեկ մաթեմատիկայի միասնական քննություն հանձնելու համար նախապես հայտագրվել էր 10064 դիմորդ: Քննությունը կազմակերպվեց 43 քննական կենտրոններում, որոնցից որոշներում շրջայց կատարեց ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը: Քանի որ թիվ 160 դպրոցը «տուժած» էր, հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության ժամանակ այստեղ ձեւաթղթերի տեխնիկական խնդրի պատճառով

ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԽԱՌՆԱՇՓՈԹ Է

Տնօրենն ու փոխտնօրենն ազատման դիմում են ներկայացրել Արդեն երկար ժամանակ բոլոր թատրոններում հիմնական բանավեճերի առանցքում չարաբաստիկ Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին (ՊՈԱԿ) օրենքն է, որում հստակություններ մտցնելու փոխարեն օրենսդիրները շարունակում են առավել խճճել, հիմա էլ՝ դրանից «բխեցնելով» թատրոնի մասին օրենքի նախագիծը: Հազար անգամ խոսվել ու ծամծմվել է ՊՈԱԿ-ի թեման, այդ թվում՝ նաեւ «Առավոտում»: Եթե չլիներ

Քաղաքացին մտադիր է դատի տալ գրավատունը

Հայաստանում ամենաքիչ ուսումնասիրված ոլորտ են գրավատներն ու դրանց գործունեությունը: Չնայած ամեն քայլափոխի կարող ես հանդիպել գրավատների, որտեղ քաղաքացիներն իրենց զարդերը, թանկարժեք իրերն (այդ թվում տեխնիկա) են թողնում՝ որոշակի ժամանակում գումար, վարկ ստանալու համար: ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով, միայն Երեւան քաղաքում 2008թ. հունիսի 6-ի դրությամբ գործում է 57 գրավատուն: ԿԲ-ն գրավատների գործունեության իրականացման լիցենզիա է տրամադրում՝

ՀԵՌԱՑՎԱԾ ԴԱՍԱԽՈՍԸ «ՔԼՆԳՈՒՄ» Է ՆԱԽԿԻՆ «ՇԵՖԻՆ»

Եվ իր ոտնահարված իրավունքները փորձում վերականգնել Եվրոդատարանի միջոցով ԵՊՀ նախկին դոցենտ, անկուսակցական Սասուն Սարիբեկյանը անցյալ տարվա մարտին իր քաղաքական հայացքների համար հեռացվել էր համալսարանից: Այժմ նա իր իրավունքների վերականգնումը փորձում է վիճարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հիշեցնենք, որ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համմարբերգի զեկույցում առանձնահատուկ անդրադարձ է եղել Ս. Սարիբեկյանի՝ աշխատանքից հեռացման դեպքին: –

Ուղեվարձը կթանկանա՞

Քննարկում-քննարկում են, բայց ընդհանուր հայտարարի չեն գալիս Մոտ 1 ամիս է՝ քաղաքացիները շունչները պահած սպասում են ՀՀ կառավարության որոշմանը՝ հասարակական տրանսպորտը, ի վերջո, թանկանալո՞ւ է, թե՝ ոչ: Սակայն կառավարության նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովը, որը պետք է քննարկի երթուղագծերը շահագործող տնտեսվարողների՝ սակագինը բարձրացնելու վերաբերյալ դիմումները, մեկ ամիս է՝ որեւէ կոնկրետ որոշում չի կարողանում կայացնել: Նշենք, որ մայիսին

ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԻ «ՄՈՒՐԱԶԸ» ՉԻ ԿԱՏԱՐՎԻ

Հարյուրավոր տարեց ավանդատուներ մտահոգություն ունեն, որ գումարների փոխհատուցման հերթն իրենց չի հասնի եւ անգամ կյանքի վերջին օրերին չեն կարող վայելել տարիներով խնայած գումարները: Երբ կառավարությունը որոշեց, որ ԽՍՀՄ Խնայբանկին պահ տված դրամական ավանդները պետք է փոխհատուցվեն, հազարավոր ավանդատուներ նորից վերհիշեցին տարիներ շարունակ հալալ քրտինքով աշխատած իրենց փողերի մասին: Օրինագծի ընդունումից հետո նրանց միայն մի բան

Երեւան-Բաքու-Մոսկվա հեռուստակամուրջ

Երեկ «Նովոստի-Արմենիա» գործակալության երեւանյան գրասենյակում հայ փորձագետների համար հնարավորություն էր ստեղծվել հեռուստակամրջի միջոցով կապվել միաժամանակ Բաքվի ու Մոսկվայի հետ, բանավեճի հրավիրել իրենց ռուս եւ ադրբեջանցի գործընկերներին, ինչպես նաեւ պատասխանել լրագրողների հարցերին: Քննարկման առարկան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքներն էին: Հայկական կողմից հեռուստակամրջին մասնակցում էին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Ազգային դեմոկրատական

«Թող աքսորեն՝ վերջանա-գնա»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում առաջարկեց աքսորել «մի քանի հոգու»: – Ձեր կարծիքով, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը կկարողանա՞ պարզություն մտցնել, թե ի՞նչ է կատարվել մարտի մեկին, ո՞վ է տվել ցուցարարների վրա կրակելու հրաման, ի վերջո, ո՞վ է պատասխանատու տասը զոհերի համար: – Ինչ խոսք, եթե հանձնաժողովին լիարժեք ինֆորմացիա տան,

«ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ» ՉԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ

Ալբերտ Բազեյանն այդպես է ձեւակերպում իր եւ ռամկավարների վերաբերմունքը հասարակական խորհրդին «Ես հիմքեր չեմ տեսնում այդ հանրահավաքն արգելելու, եւ անտրամաբանական է այդ արգելանքն այսքան երկար ժամանակ պահելը, ուստի կարծում եմ, որ ամսի 20-ի հանրահավաքը կարտոնվի: Չեմ կարծում, որ օրինական էր հանրահավաքների սահմանափակումը, բայց գուցե կրքերը հանդարտեցնելու համար դա որոշ ժամանակ անհրաժեշտ էր: Սակայն քանի որ

«ՄԻ ՀԱՏ ԷԼ ՄԵՆՔ ՔՆՆԵՆՔ»

Պատգամավորները որոշել են լրջորեն զբաղվել «մարտի 1-ով» Ազգային ժողովը երեկ որոշում կայացրեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի մասին: Առայժմ միայն «Օրինաց երկիր» խմբակցությունն է, որ չի հրապարակում իր այն կուսակցականների անունները, ովքեր ընդգրկվելու են ժամանակավոր հանձնաժողովում: Երեկ մեր հարցին պատասխանելով՝ Հովհաննես Մարգարյանը ասաց, որ երբ որոշում կլինի հանձնաժողովի ստեղծման մասին, իրենք կասեն իրենց

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄ

ԱԺ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը երեկ առաջարկեց Հայաստանի ներքաղաքական խնդիրների իր լուծումը: «Առավոտի» հետ զրուցելիս պարոն Աղաբաբյանը կարծիք հայտնեց, որ դրությունը կարող է շտկվել, եթե մեր երկրից աքսորվի մի քանի հոգի՝ այնպես, ինչպես ժամանակին կոմունիստները ԽՍՀՄ-ից աքսորել էին Պարույր Հայրիկյանին: Կարդացեք

ՄԵՂԱՎՈՐ Է «ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ» ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱ՞ՆԸ

ԳԽ եւ ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր Ռուբեն Հակոբյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ ինքը մնում է նույն համոզմունքին, որ ստեղծված իրավիճակից ելքը մեկն է՝ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ոչ շուտ՝ քան մեկ տարի, եւ ոչ ուշ՝ քան 1,5 տարի հետո: Ըստ պարոն Հակոբյանի՝ այդ արտահերթերը պետք է կազմակերպի եւ դրանց անցկացման երաշխավորը

Դատավորը «սկիդկա» կանի՞

Պատժեցին հանձնաժողովականներին բարեւ տալու համար Գյումրիի 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովում Սերժ Սարգսյանի օգտին կատարած լցոնումների համար նախորդ օրը մեղադրող կողմը պահանջեց դատապարտել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին՝ 4, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանին՝ 3 եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանին՝ 2,5 տարի ազատազրկման: Իսկ թե ինչու քրեական օրենսգրքի նույն հոդվածի նույն կետով մեղադրվող քաղբանտարկյալների համար

ԵՐԲ ԿԳԱ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԸ

Որպես կանոն՝ հանցագործություններն անպատիժ չեն մնում Բոլորն էլ մի օր ստիպված են լինում իրենց արարքների համար պատասխաններ տալ: Սա վերաբերում է բացարձակապես բոլորին՝ անկախ զբաղեցրած հասարակական դիրքից ու ժամանակից, անկախ ունեցած հնարավորություններից ու այն պատճառաբանություններից, որոնցով մեղադրվողը փորձելու է արդարացնել կամ կոծկել իր արարքը: Դատարանը՝ իսկական, անշահախնդիր, արդարամիտ դատարանը, վաղ թե ուշ բոլորին է ծանուցագիր

«Հնագետները ոսկի փնտրելու չեն գնում»

Պավել Ավետիսյանը հավաստիացրեց, որ Արենիից իրենք ոչ թե ոսկի, այլ ուղեղի մնացորդներ են գտել «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնի հյուրերն էին ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ազգային ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ու ինստիտուտի գիտաշխատող, «Արենի-1» քարայրի հնագիտական պեղումների արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը: «1990-ականների վերջից ՀՀ տարածքում կատարված պեղումները հեղափոխություն առաջացրին մեր պատկերացումներում: Մինչ այդ մտածում էինք,

«ՀԱՐԱՏԵՎ ՍԵՐ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ԲՈԼՈՐԻՆ»

Իրենց օրինակով լրագրողներին ոգեւորեցին հանրահայտ արվեստագետներ Ռոդիոն Շչեդրինն ու Մայա Պլիսեցկայան   «21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կանցկացվեն շչեդրինյան օրեր՝ ճանաչված կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի մասնակցությամբ: Հրավիրված են նաեւ հայտնի երաժիշտներ, թավջութակահար, դիրիժոր Դ. Գերինգասը, դաշնակահար Օ. Մուստոնենը, ջութակահար Ն. Բորիսոգլեբսկին, հոբոյահար Ս. Մուստոնենը, երգիչ Պ. Սալոմայեն: «Ա. Խաչատրյան» համերգասրահում եւ Կամերային երաժշտության

Հայկական եկեղեցիները յուրացվում են

Իսկ վրաց հոգեւորականները հայ քրիստոնյաներին համարում են հերետիկոսներ «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հովակիմ վարդապետ Մանուկյանն ու «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը, ովքեր անդրադարձան Վրաստանի հայկական եկեղեցիներին: Ըստ վարդապետի, անորոշ է հայկական եկեղեցիների կարգավիճակի հարցը: Անդրադառնալով մասնավորապես 6 եկեղեցու, որոնցից հինգը Թբիլիսիում եւ մեկը Ախալցխայում է, բանախոսը

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՂԱՆ ԶՈՀԵՐ

«Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը – Պարոն Բաբայան, ինչպե՞ս կգնահատեք ընթացիկ քաղաքական իրավիճակը: – Հասարակական լարվածությունը միգուցե թվացյալ թուլացել է, բայց խորքային առումով մենք դեռ չենք հաղթահարել տարիների ընթացքում կուտակված խնդիրները, որոնք էլ պատճառ են դառնում հանրային դժգոհությունների: Այդ դժգոհություններն իրենց գագաթնակետին են հասնում համապետական ընտրությունների ժամանակ եւ այդ առումով

Հիմա էլ սողուններին են վտարում

Մարաշցիները ապրում են՝ օձերով, կարիճներով, մորմերով, փոշով ու աղմուկով շրջապատված Եղանակները տաքանալուն պես օձերը, կարիճներն ու մորմերը գրոհել են Նորք-Մարաշ համայնքի 17-րդ փողոցի բնակիչների բնակարանները: Բանն այն է, որ այդ սողուններին իրենց բներից տեղահան են արել, իսկ ավելի ճիշտ՝ հանուն սեփական բիզնեսի վտարել է 17-րդ փողոցի դեմ-դիմաց գործող քարի հանքի սեփականատերը: Քանի որ հանքը մեծ

«ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ» ԲԻԶՆԵՍ

Օգտագործված հագուստի բիզնեսը ստվերո՞ւմ է Մինչ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ջանք ու եռանդ չեն խնայելու մեր տնտեսությունում առկա ստվերի դեմ պայքարելու համար, հանրապետությունում մի բիզնես է ծաղկում, որի մի մասը գործում է ստվերում եւ հսկայական եկամուտներ է ապահովում որոշ մարդկանց համար: Խոսքը որոշ բարեգործական ընկերությունների մասին է, որոնք բարեգործության անվան տակ հանրապետություն են ներկրում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031