Օրվա լրահոսը

ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ, ՈՐ ԱՇԽԱՏԻ

Կնոջ իրավունքի ոտնահարման հայկական տարբերակը «Առավոտը» բազմիցս է անդրադարձել դեռեւս 2008թ. փետրվարի 8-ին Հասմիկ Պողոսյանի՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջազգային կապերի բաժնի պետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում միակ հաղթող ճանաչվելու եւ այդ պաշտոնում չնշանակվելու խնդրին: Ինչպես արդեն ընթերցողին հայտնի է, նախկին նախարար Աղվան Վարդանյանի եւ փոխնախարարներ Արայիկ Պետրոսյանի, Արտեմ Ասատրյանի եւ աշխատակազմի ղեկավար

ԱՆՆԱՄԱԿ ԾՐԱՐ

Բոլոր այս ժամանակներում ես փորձեցի խոսքս հասցեագրել ոչ թե ընդհանրապես, այլ անուն առ անուն, փորձեցի՝ չիմանալով անունները նրանց, բայց կարծում էի, թե գիտեմ ցեղս եւ իր անցած ճանապարհը, որի խորհուրդը ազգիս էության եւ խոսքի մեջ է: Չգիտեմ՝ իմ ձայնը տեղ հասա՞վ, թե՞ ոչ, գիտեմ միայն, որ ես այսօր մենակ եմ իմ մտքի եւ խոսքի առջեւ՝

Նոր ծառայություն՝ «Բիլայնից»

«ԱրմենՏելն» ամրակցված եւ շարժական կապի բաժանորդներին վճարման նոր տարբերակ է առաջարկում՝ «ունիվերսալ քարտ» եւ «բալանսի փոխանցում» ծառայության միջոցով: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրա խոսքերով՝ «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս այս ծառայություններին: Սա իմ՝ տնօրեն նշանակվելուց հետո, հավանաբար առաջին փոքր քայլն է՝ ուղղված ծառայության, սպասարկման որակի

3,5 միլիոն դրամ վարկ կտան

Կառավարությունը փոխել է այն որոշումը, համաձայն որի՝ 60 առավել աղքատ համայնքներին հատկացվող վարկերի տոկոսադրույքները ֆինանսավորում է պետությունը: «Կարիքավորների» ցանկն ընդլայնվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հայաստանում Ամերիկյան համալսարանի բիզնեսի զարգացման տնօրեն, ծրագրի կոորդինատոր Գեւորգ Գոյունյանն «Արմինֆոյին» ասել է, թե 2009 թվականին գյուղական համայնքների զարգացման «Թուրփանջյան» ծրագրի ֆինանսավորումը

Համախոհներ է փնտրում, որ խափանի

«Իրականում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը շատ լավ գիտակցում է, որ իր գործունեությունը օրենքից դուրս է, սակայն մեկնաբանում է, որ ժամանակի հետ տեխնիկական միջոցները զարգանում են, եւ օրենքներն էլ դրան համապատասխան կարող են փոխվել»,- երեկ ասուլիսի ժամանակ ասաց «Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը: Միջոցառման կազմակերպիչները հերթական անգամ կոչ էին անում «Սոթք» ոսկու գործարանի գործունեությանը խոչընդոտել, որպեսզի Արարատի

ՇԻՐԱԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՆ ՆՈՐԻՑ ՇՇՊՌԵՑԻՆ

Նրանք հին պարտքերը մարելու փոխարեն՝ զբաղված են եղել նոր պարտքեր կուտակելով «Դուք բողոքում էիք նախորդ գյուղապետերից, թե պարտքերի մեջ թաղել են ձեզ, բայց դուք, հին պարտքերը բացարձակապես չմարելով, ընթացիկ պարտքեր եք կուտակել, ինչի՞ համար, ժամանա՞կն է պարտքեր անելու: Չտեսանք մի գյուղի ավագանու, որը գնահատական տար գյուղապետի աշխատանքին, ավագանին զբաղված է միայն հաղորդումներն ի գիտություն ընդունելով,

Այսօր չեն ստուգում, բայց մի օր տեղը կհանեն

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում ներդրվելու է հարկային ստուգումների նոր քաղաքականություն: Այդ մասին փաստաթուղթը երեկ հաստատվել է կառավարության նիստում: Ըստ վարչապետի, փաստաթուղթը հնարավորություն կտա հարկային ստուգումները կառուցել վերլուծության եւ ռիսկային չափանիշների հիման վրա. «Կարեւորագույններից մեկը համարվող այս փաստաթուղթը հանդիսանալու է ոլորտի բարեփոխումն իրականացնելու հիմքը։ Եվ քանի որ այս փոփոխությունը որոշակի իմաստով կարող

Նոր ատոմակայանը 3 անգամ ավելի հզոր է լինելու

Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման համար, 7-8 տարի առաջ կատարված հաշվարկներով, պահանջվում էր ընդամենը $800 մլն, սակայն մի շարք գործոնների, այդ թվում նաեւ՝ միջազգային շուկայում մետաղների գների կտրուկ աճի հետեւանքով, այսօր արդեն այդ գումարը կազմում է $4,5 մլրդ: Այս մասին տեղեկացրել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման

Կոնցեսիոն պայմանագիրը կփոփոխվի

Իրան-Հայաստան երկաթուղու շինարարական ծրագրով զբաղվելու համար, հնարավոր է, որ առաջիկայում Հայաստանում ստեղծվի առանձին ձեռնարկություն, որից հետո արդեն պարզ կդառնա երկու երկրներից յուրաքանչյուրի մասնակցության չափն ու շահագրգռությունը այդ նախագծում: Երեկ ասուլիսում տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը: Նշենք, որ նախագծի նախնական արժեքը գնահատվում է մինչեւ $2 մլրդ: Շ. Շայդուլինն ասել է նաեւ, որ «Հայկական երկաթուղիների»

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ 1 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՊԱՐՏՔ Է ԿՈՒՏԱԿԵԼ

Մեծամորի ատոմակայանի ղեկավարությունը տարիներ շարունակ առողջության համար վտանգավոր ձեռնարկությունում աշխատեցնելով աշխատակիցներին, չի վճարել նրանց հասանելիք հավելավճարները: 2001-ից մինչեւ 2007-ը Մեծամորի ատոմակայանի 160-ից ավելի աշխատակիցներ հավելյալ աշխատավարձ չեն ստացել, մինչդեռ ՀՀ «Աշխատանքի վարձատրության մասին» օրենքում նշված է, որ «Առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում աշխատողին վճարվում է հավելում՝ նրա տարիֆային աշխատավարձի 50%-ի չափով։ Առողջության համար առանձնապես

Մարքսիստի գլխավոր նպատակը՝ «պերեվասպիտատ»

Նա դժգոհ է մանդատներից հրաժարվելու ՀԱԿ-ի որոշումից Այն մեղադրանքներին, թե «մարքսիստը քննադատում է աջ, քննադատում է ձախ, չի խնայում յուրայիններին էլ. հիմա նա ո՞ւմ ոհմակից է, ի՞նչ նպատակ է հետապնդում այդ քննադատությունը» (նա կարծում է, որ իր հասցեին նման կշտամբանքներ են հնչում), Դավիթ Հակոբյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Գլավնայա զադաչա մարքսիստա-պալիտիկա զակլյուչաետցա վ տոմ,

ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ԳԻՏԵՄ

Մարտի 1-ի հանձնաժողովում բոլորը մարտի 1-ի մասին վաղուց ամեն ինչ գիտեն, բայց փորձում են ցույց տալ, որ իրենք լուրջ գործով են զբաղված:Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյա նը երեկ հանձնաժողովականներին տեղեկացրեց կառավարությունից ստացված կարմիր թղթապանակի մասին: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ հանձնաժողովում արված որոշ հայտարարություններից հետո դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմ՝

Համաներումը կարո՛ղ է վերաբերել մարտի 1-ի գործով հետախուզվողներին

Պնդում է «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն «ԱրմԻնֆո»-ի հարցին, թե համաներում հայտարարելու դեպքում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կշարունակի՞ մնալ հետախուզման մեջ, պատասխանել էր. «Նա մեղադրվում է բավականին լուրջ հոդվածներով: Չեմ կարծում, թե համաներումը տարածվի նման ծանր հոդվածների վրա: Նման դեպքերում, եթե բացակայում է դատական ակտը՝ համաներում

«ՄԱԶՈԽԻՍՏ ՀՈ ՉԵ՞ՆՔ»

Երեւանի ավագանու ընտրություններից հետո հարցնում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը – Ի՞նչ տպավորություններ ստացաք մայիսի 31-ին կայացած ընտրություններից: – Մենք դեռ երկու ամիս առաջ կանխատեսում էինք, որ ընտրություններն անցնելու են այնպես, ինչպես անցան, ու դրանով էր պայմանավորված ավագանու ընտրություններին մեր չմասնակցությունը: Ինձ համար անսպասելի ոչինչ չեղավ: Բայց շատ հետաքրքիր են արդյունքները, ի դեպ, ես հենց

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՎԵԼԻ ԹՈՒԼԱՑՐԻՆ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Այսպես է գնահատում Երեւանի ավագանու ընտրությունները ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը ԵԽ դիտորդները «կրակն են ընկել» հայ քաղաքական ուժերի ձեռքը. եթե նրանք հրապարակում են մի եզրակացություն, որը ձեռնտու է ընդդիմությանը՝ իշխանամետ գործիչները մեղադրում են, թե նրանք ցանկանում են զիջումներ կորզել ԼՂ հարցով: Իսկ եթե նրանց եզրակացությունը ձեռնտու է լինում իշխանությանը՝ ընդդիմադիրներն են միջազգային դիտորդներին մեղադրում,

ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտին» հայտնեց, որ ՊետրոսՄակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի գործով դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Հայցն այժմ նախապատրաստման փուլում է, թարգմանչական աշխատանքն է արվում: Հաջորդ ամսվա ընթացքում մեր հայցը կմուտքագրվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը դատապարտվել է 3, Գյումրիի ռազմական ոստիկանության

ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ԱՄՈՒՍՆՈՒՆ ԴԵՄ Է

Ի պաշտպանություն Թեղուտի անտառների՝ բնապահպանների հավաքագրած 5000 ստորագրություններին նախօրեին Հաղթանակի զբոսայգում միացել են նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ նախկին առաջին տիկին Բելլա Քոչարյանը: Նրանց Թեղուտի պաշտպանները «բռնացրել» են մի միջոցառման ժամանակ: «Թեղուտի պաշտպանության խմբի» անդամները, մոտենալով Ռ. Սարգսյանին եւ Բ. Քոչարյանին, կոչ են արել, որ ստորագրեն դիմումի տակ, ինչին ներկա եւ նախկին նախագահների տիկնայք

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԸ ԼԻԴԵՐ Է

Panorama.am-ի թղթակիցը երեկ զրուցել է Հանրապետական ընդունող հանձնաժողովի մամուլի պատասխանատու Լիլիթ Գալստյանի հետ, որը ներկայացրել է բուհերում դիմորդների թիվը: Ինչպես երեկվա համարում արդեն իսկ «Առավոտը» նշել էր, այս տարի առավել շատ դիմորդներ ունի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, որին հաջորդում են Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական եւ Երեւանի պետական համալսարանները, այնուհետեւ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական

Հունիսի 4

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՑԻԿ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՎ

Մեր հարեւան հանրապետությունը, պարզվում է, բացի հայկական հողերից, հավակնություններ ունի նաեւ ռուսաստանյան տարածքների նկատմամբ: ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» «թեժ գծին» ուղղված նամակում այս առնչությամբ իրենց անհանգստությունն են հայտնել մի խումբ ռոստովցիներ: https://www.baku.ru/cmm-glr-list.php?cmm_id=564&id=87106. այս լինքում կարելի է տեսնել մի փոստային բացիկ, որտեղ պատկերված շենքերն ու տրամվայը առաջին հայացքից ոչ մի ինտրիգ էլ

Ծխելու ցուցանիշը բացառիկ բարձր է գնահատվել

Հայաստան ժամանած հյուրին զայրացրել է «Արմավիային» պատկանող օդանավում տեղակայված Marlboro-ի գովազդը, որը ծխախոտը ներկայացնում է սեքսուալության, մոդայիկության քողի ներքո: Հայաստանի Ամերիկյան եւ Ջոնս Հոփքինս համալսարանների միջեւ համագործակցության շրջանակում օրերս Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Բլումբերգի անվան հանրային առողջապահության բաժնի պրոֆեսոր, Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային ինստիտուտի տնօրեն Ֆրենսիս Սթիլմանի դասախոսությունը՝ նվիրված Հայաստանում ծխախոտի դեմ պայքարին: Մասնագիտությամբ հոգեբան

ԿԱՆԱՆՑ ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ Է, ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԸ՝ ԶՈՒՏ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ

Ըստ բժշկի՝ շատ սեքս բոլոր տարիքում էլ հնարավոր է… «Սեքսի շատ լինելը վնաս չէ»,- վստահեցնում է բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտություննեի թեկնածու Վրեժ Շահրամանյանը: Ըստ նրա` սեռական կյանքի ակտիվությունը բարերար ազդեցություն է ունենում զույգերի կայունության վրա, մասնավորապես՝ երիտասարդ տարիքում. «Զույգերը որքան շատ միմյանց պարգեւեն հաճույքի պահեր, որքան շատ «ստիպեն» արտադրել երջանկության հորմոններ, այնքան ավելի մեծ կլինի նրանց

Աբրահամն ու Պավլիկը կհանդիպեն 2010-ի հունվարի՞ն

Միջին քաշային կարգում տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոններ Արթուր Աբրահամի եւ Կելլի Պավլիկի ներկայացուցիչների միջեւ ընթացող բանակցություններին քաջատեղյակ աղբյուրները «BoxingScene» հանդեսի աշխատակցին տեղեկացրել են, որ կողմերը հույս ունեն երկար սպասված մենամարտը կազմակերպել 2010 թվականի սկզբին: Նախապես այդ մենամարտի անցկացումը նախատեսված էր այս տարվա վերջին, սակայն լրացուցիչ գործոնները խանգարում են դրան: Նախ Աբրահամն ու Պավլիկը պետք է

Նպատակը «Վանկուվեր 2010»-ն է

Գեղասահքից Հայաստանի առաջատար մենասահորդներ Անի եւ Գեղամ Վարդանյաններն իրենց անձնական մարզիչ Արմեն Ասոյանի հետ ուսումնամարզական հավաքի են մեկնել ԱՄՆ, որտեղ մինչեւ հունիսի 20-ը նախապատրաստվելու են սեպտեմբերին Գերմանիայի Օբերդորֆ քաղաքում կայանալիք «Վանկուվեր 2010» ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: Անին ու Գեղամը մարզվելու են հանրահայտ մասնագետ Ռաֆայել Հարությունյանի գլխավորությամբ, որը մարզաձեւին տվել է գեղասահքի այնպիսի աստղեր, ինչպիսիք

Թուրքիան կժամանի մարտական կազմով

Ֆուտբոլի Թուրքիայի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Խամի Մանդիլարին հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք նախապատրաստվելու են Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Երեւանում կայանալիք հանդիպմանը: Նրանք են: Դարպասապահներ. Վոլկան Բաբաջան, Ֆերհատ Կապլան, Գեհկան Դեգիրմենջի: Պաշտպաններ. Թունայ Աջար, Յիգիտ Գեկօղլան, Աբդուլահ Կարմիլ, Այկուտ Դեմիր, Էմրե Օզկան, Ֆերհատ Բիկմազ, Սերդար Կեսիմալ: Կիսապաշտպաններ. Այդին Յըլմազ, Ռիդվան Շիմշեկ, Ֆերհատ

Նահանջը շարունակվում է

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, երեկ հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հունիս ամսվա ցուցակը: Ցավոք, Հայաստանի ընտրանու նահանջը ոչ միայն կանգ չի առնում, այլեւ շարունակվում է: Նախորդ ամսվա համեմատությամբ՝ մենք ետ ենք գնացել եւս վեց քայլ եւ այժմ 131-րդն ենք: Առաջատարների տասնյակը կազմել են. 1. Իսպանիա, 2. Հոլանդիա, 3. Գերմանիա, 4. Իտալիա, 5. Բրազիլիա, 6.

Հայր եւ որդի

Հունիսի 12-19-ը Բուխարեստում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական 35-րդ առաջնությունում Հայաստանից հանդես կգա միայն Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը: Նա կմասնակցի 69 կգ քաշայինների պայքարին: Ռումինիայում նրա հետ կլինի նաեւ հայրը՝ օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանը, որը ծանրորդի անձնական մարզիչն է: Առաքելը մրցահարթակ է մտնելու հունիսի 16-ին: Մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայում Առաքելից բավականին լուրջ ակնկալիքներ ունեն:

Գեւորգյանցը՝ կրկին նախագահ

Համագումար՝ առանց անակնկալների Երեկ Կինոյի տան դահլիճում կայացավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության 10-րդ համագումարը: Ի տարբերություն մյուս ստեղծագործական միությունների համագումարների, կինոգործիչների մոտ, թեկուզ արտաքուստ, ամեն ինչ խաղաղ էր ու անաղմուկ: Միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը փաստեց, որ 2004- 2009թթ. Կինոգործիչների միությունն ունեցել է կորուստներ, ներկաները հարգեցին Խորեն Աբրահամյանի, Ֆրունզե Ամիրխանյանի, Եպրաքսիա Բաբայանի, Վարդան Բադալյանի, Աղասի Այվազյանի, Ալբերտ

Ռ. ԲԱԲԱՅԱՆԸ ԿՈՒՐՍ ՉԻ ՀԱՎԱՔԻ

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի ամբիոնի վարիչի պարզաբանումները: Ռուբեն Բաբայանը 4 տարի անց միայն կհավաքագրի նոր կուրս: «Առավոտը» բազմիցս անդրադարձել է հայաստանյան արվեստի բուհերի շրջանավարտների՝ աշխատանքի տեղավորման, կադրերի կուտակման խնդիրներին: Օրերս տեղեկացանք, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային

Վերջից՝ իններորդը

Ռուսաստանը աշխարհի ամենախաղաղասեր պետությունների (Global Peace Index) վարկանիշում ընդամենը 136-րդն է: Վարկանիշային այդ ցուցակը հրապարակվել է երեկ՝ հունիսի 3-ին: Ցուցակում տեղ է գտել 144 երկիր: Ռուսաստանից ավելի վատ դիրքերում են միայն Պակիստանը, Չադը, Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունը, Սուդանը, Իսրայելը, Սոմալին, Աֆղանստանը եւ Իրաքը: Ռուսաստանից ավելի խաղաղասեր են համարվել նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շրի Լանկան, Մյանման,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031