Օրվա լրահոսը
«Պատվիրատուն ճնշել է, որ ինձ դատեք»
Դատարանում մեղադրողին ասաց «ամբաստանյալ» Խաչիկ Գասպարյանը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ) քննության դրվեց ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, 2-րդ կարգի հաշմանդամ, 41-ամյա Խաչիկ Գասպարյանի քրեական գործը: Նա մեղադրվում է «Մարտի 1-ի» գործով. նրան մեղադրանք է առաջադրվել Քրօրի 316 հոդվածի առաջին մասի՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատարանում Խ. Գասպարյանը, վերապատմելով
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ ԼՍԵԼԻ ԿԼԻՆԻ՞
Երեկ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը՝ հանձին «Ժառանգության», հրապարակել են այն քայլերը, որոնք առաջարկում են իրականացնել ԵԽԽՎ 1609 բանաձեւի իրագործման նպատակով: «Ժառանգությունը» երեկ տարածել է «Առաջնահերթ բարեփոխումների ամփոփ ծրագիր», որում ամփոփված են այն առաջարկները, որոնք ըստ կուսակցության՝ պիտի իրականացվեն ի կատարումն ԵԽԽՎ «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» թիվ 1609 բանաձեւում ամրագրված դրույթների: «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ
Շաբաթօրյակ՝ հակասանիտարական պայմաններում
Աշակերտները օգտագործած ներարկիչները, աղբի տոպրակներն ու սատկած կենդանիների դիակները հավաքում են առանց ձեռնոցների: Քաղաքապետարանի նախաձեռնած «Մաքուր Երեւան» ակցիայի շրջանակներում՝ մայրաքաղաքի մի շարք դպրոցների տնօրեններ շաբաթ օրերը աշակերտներին դպրոցի բակն ու հարակից տարածքները մաքրել են տալիս: Առաջին հայացքից գովելի է, երբ երեխաներն իրենց ուսուցիչների հետ միասին սրտացավորեն մաքրում են իրենց շրջապատը, հոգ տանում մաքրության պահպանման համար:
«ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Ավանի բնակիչներն այսպես որակեցին իրենց համայնքում կիրակի օրը տեղի ունեցած թաղապետի ընտրությունները, որի ընթացքում որեւէ ընտրակեղծիք տեղի չունեցավ: Մայիսի 18-ին Ավան համայնքում թաղապետի ընտրություններ էին: Առաջադրված միակ թեկնածուն գործող թաղապետ Տարոն Մարգարյանն էր, որն էլ վերընտրվեց 18 հազար 578 ձայնով: Նրան դեմ էր ընդամենը 105 հոգի, անվավեր քվեաթերթիկները 174-ն էին: Ավանի մոտ 24 հազար բնակչությունից
Ընտրողները պահանջում են ազատել իրենց ընտրյալներին
Երեկ խորհրդարանի մոտ էին հավաքվել ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի ընտրողների ներկայացուցիչները: Մարդիկ բերել էին յուրաքանչյուր պատգամավորի ընտրատարածքի ընտրողների ստորագրություններով դիմումներ, որոնցով պահանջում են ազատ արձակել իրենց ընտրյալներին, որպեսզի նրանք կարողանան կատարել ընտրողներին տված խոստումները: Դիմումները հաստափոր տրցակներ էին, որոնցից յուրաքանչյուրում 10-11 հազարական ստորագրություններով նամակներ էին: ԱԺ նախագահին հասցեագրված
«ՄԵՆՔ ԼՈՒՐՋ ԳԻՆ ԵՆՔ ՏՎԵԼ, ՈՐ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԼԱՎ ԱՊՐԵՆ»
Կարծում է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ հուսալով, որ նրանք էլ դա կհասկանան – Պարոն Հովհաննիսյան, տարիներ շարունակ Դուք ղեկավարել եք եվրոպական ինստիտուտների հետ աշխատող խորհրդարանական պատվիրակությունը, ի՞նչ կասեիք հայաստանյան ընտրություններին այդ կառույցների գնահատականների վերաբերյալ: – ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի գնահատականները հայաստանյան ընտրություններին իրական վիճակին ադեկվատ չէին: Ես միշտ ինձ այդ հարցը տվել եմ. արդյո՞ք եվրոպացիները չե՞ն
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇՏԿԵԼ ԻՐ ՍԽԱԼՆԵՐԸ
1609 բանաձեւի անհապաղ կատարման պահանջներից մեկն էր նաեւ «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ, ժողովներ անցկացնելու մասին» օրենքը փոփոխելը: Խորհրդարանը երեկ նորից սկսեց քննարկել «Ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի հերթական փոփոխությունները: Մարտյան դեպքերից հետո շուտափույթ փոփոխված այս օրենքը «փոփոխության» հետեւանքով դարձավ ավելի վատը (անուն էլ ստացավ՝ «Օրենք ցույցերն արգելելու մասին»), իսկ Վենետիկի հանձնաժողովը հանդես եկավ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԻ ՄՆԱ
«Ես միշտ խուսափել եմ գնացած մարդկանց մասին խոսել: Բայց տասը տարի իրեն համարելով եւ լինելով ՀՀ նախագահ՝ Քոչարյանը պատմության մեջ չի մնա: Եվ իր համար ավելի լավ, որ չի մնա, այլապես լավ ձեւով չեն հիշելու: Նույնիսկ մարդիկ, ովքեր ընդամենը երկու ամիս առաջ քծնում էին իրեն, իր միջոցով չգիտես ինչերի են հասել՝ իր կողքը չկանգնեցին: Ինքը
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասնմեկերորդ ՀՈԳԵԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ Ես սկզբում մտածում էի՝ արտակարգ դրությունը կհանվի, Նիկոլի «Հայկական ժամանակը» կտպվի, ու ես էլ հանգիստ խղճով ի՛մ «Հայկական ժամանակը» կշարունակեմ տպել, բայց հետո մտածեցի ու հասկացա, որ մարդիկ էս վեպիս ու Հրուշի պատմության շարունակության հավեսն ու սիրտը չունեն, որովհետեւ, ինչպես չարագուշակ ենթադրում էի, զոհեր տվինք, եւ իմ
ԶԼՄ-ների միջեւ առաջնության հրավեր
«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍել» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 2-րդ առաջնությունը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է. 1. Մինչեւ մայիսի 20-ը «Առավոտ» օրաթերթ (հասցեն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ, հեռախոս՝ 58-64-29, (093)84-08-07, (091)13-08-07)
Քաղաքապետարանի շենքում՝ դատարան
Կարգադրիչները միայն օրինական պահանջնե՞ր են կատարում Համաձայն նոր դատական օրենսգրքի, այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում գործում են նոր դատարաններ: Առաջին ատյանի դատարաններն արդեն երկուսն են՝ ընդհանուր իրավասության դատարաններ եւ մասնագիտացված՝ քրեական ու քաղաքացիական դատարաններ: Դատական քննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելուն, ինչ խոսք, մեծապես խանգարում էր նաեւ առաջին ատյանի դատարանների ծանրաբեռնվածությունը: Այդ հանգամանքը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Արոնյանն իրեն նման չէ Սոֆիայում վեց գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում Լեւոն Արոնյանը, որ մրցաշարի մեկնարկից առաջ հաղթողի գլխավոր հավակնորդներից էր համարվում, իրեն նման չէ: Խաղացված յոթ տուրերում նա չորս անգամ ոչ-ոքի է արել, կրել երեք պարտություն եւ դեռեւս իր անվան դիմաց հաղթական միավոր չի գրանցել: Այսպիսի անհաջող մրցելույթ Հայաստանի
Իշխանության ձեւավորման ազգային եղանակը
Քաղաքական միֆեր եւ իրականություն Մեզանում շրջանառության մեջ է դրված այն քաղաքական միֆը, որ հանրապետության կառավարությունը ձեւավորվում է խորհրդարանական մեծամասնության հիմքի վրա: Միֆ, որն ամրագրված չէ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ էլ երկրի օրենսդրությամբ, սակայն, որի հետ այսօր հաշվի են նստում թե՛ երկրի նախագահը, թե՛ Ագգային ժողովի պատգամավորները: Միֆ, որի շրջանակներում հանրապետության նախագահը, սահմանադրորեն իրեն վերապահված լիազորությունների ներքո,
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
Այո, բայց փոփոխություններից հետո Տարբեր քաղաքական ուժերի եւ մեկնաբանների կողմից համընդհանուր ճգնաժամից դուրս գալու համար առաջարկվում է նշանակել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Համաձայն լինելով առաջարկվող գաղափարին՝ միաժամանակ ծնվում են նոր հարցադրումներ: Նախ Հայաստանում համակարգային տոտալ ճգնաժամի պատճառներից մեկն այն է, որ ոչ ֆորմալ ինստիտուտները ոչ միայն առավելություն, այլ ավելին՝ իրենց ազդեցիկությամբ գերազանցում են ֆորմալ
«ՍԽՈԴԿԱՅԻՑ ՀԵՏՈ»
Հարցազրույց «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալի «լավ տղաներ» Գոքորի եւ Տիկոյի հետ Զրուցակիցներս են Արտավազդ Առաքելյանը, ով կերպավորում է Տիկոյի դերը եւ Գեղամ Խանդիլյանը, որ հանդես է գալիս որպես Գոքոր: – Ձեզ դիմելու եմ ձեր կերպարների անուններով: Մինչ հեռուստասերիալում հայտնվելը ինչո՞վ էիք զբաղվում: Տիկո- Ծնվել եմ դերասանուհի Ռուզաննա Գեւորգյանի ընտանիքում: Մայրս հատկապես հայտնի է «Լեոնիդ Ենգիբարյան» ֆիլմից:
Ո՞վ է վավերացրել կեղծ կտակը
Երեւանի Մաշտոցի շրջանի քննչական բաժնում գործերից մեկի նախաքննության ընթացքում բացահայտվել է կեղծ կտակ, որը հաստատվել է Վանաձորի նոտարական գրասենյակում։ Ըստ կտակի, Երեւանի Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցի թիվ 3 շենքի 23 բնակարանի բնակիչ Շահումիկ Ղազարյանը իբր իր ամբողջ շարժական եւ անշարժ գույքը կտակել է Վալիդա Մելքումյանին։ Կեղծված կտակը իբր 2001 թվականին հաստատվել է հանգուցյալ նոտար Սոնա
«ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ» ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՀՀ քաղաքացին դիմել է Ստրասբուրգ՝ ընդդեմ ՌԴ-ի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 8-ին, դատավոր Լ. Ավետիսյանի նախագահությամբ, քննության դրվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության հայցը, որը ներկայացրեց ավագ դատախազ Լեւոն Մուսախանյանը: ՀՀ քաղաքացի, իրավաբան Արսեն Մկրտչյանից պետությունը պահանջում է 1 մլն-ից ավելի գումար: Ա. Մկրտչյանի նկատմամբ 2004թ. հարուցվել էր քրեական գործ: Նա
Դատարանի ու ՊՆ-ի որոշումներն իրար հակասում են
Դրա արդյունքում եղբայրը քրոջից ու նրա երկու հաշմանդամ որդիներից պահանջում է բնակարանը կիսել եւ իրեն բաժին հատկացնել: 1978-79թթ. Թագուհի Կուրդիյանը հանդիսացել է Երեւանի Ավան համայնքի Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 բնակարանի վարձակալը: 1980թ. ամուսնացել է եւ ունի երկու որդի: Նրանք մինչ օրս հաշվառված են նշված բնակարանում: Ըստ Թ. Կուրդիյանի, փոխադարձ պայմանավորվածությամբ իր հայրն ու
ԵՐԲԵՎԷ ԿԵՐԳԵՆ-ԿՊԱՐԵ՞Ն ՀԱՅ ԱՐԴԱՐԱԴԱՏՆԵՐԸ
Տպավորություններ թբիլիսյան միջազգային կոնֆերանսից «Հասարակությունն ու արդարադատությունը» թեմայով մայիսի 5-ին Թբիլիսիում հրավիրված միջազգային կոնֆերանսին մասնակցում էին «Առավոտ» օրաթերթն ու «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը: Գերմանիայի տեխնիկական համագործակցության (GTZ) շնորհիվ միմյանց հետ հանդիպեցին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի դատավորները, փաստաբաններն ու իրավաբանները: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր եւ կոնֆերանսին առանձին զեկուցումով հանդես եկավ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ
«Հարամեցին ինքնասպան լինելս»
Լրտեսության մեջ մեղադրվողն ահազանգում է 2006 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը լրտեսության մեղադրանքով ՌԴ քաղաքացի Ռուստեմ Գապպասի Վալիախմետովին դատապարտեց 11,5 տարվա ազատազրկման: 2007թ. ապրիլի 4-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը նախորդ ատյանի դատավճիռը թողեց անփոփոխ: Սակայն Ռուստեմն իր մեղքը չի ընդունել եւ հրաժարվել է իրեն մեղսագրված բոլոր մեղադրանքներից: 2007թ.
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ
Այսօր մեր երկրում հաշվառված է մոտ 13000 բռնադատված ու նրանց ժառանգներ Հայաստանում գործող օրենքը աքսորի ճանապարհին ծնված երեխաներին չի ճանաչում որպես տուժող, թեպետ նրանք տառապել են իրենց ծնողների հետ միասին: «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում 2006 թ. հունիսի 21-ին կատարված փոփոխությունից հետո ամեն տարի հունիսի 14-ը մեր երկրում նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի
Մշակութային խճանկար
Անդրեն՝ նորովի Այսօր «Սթար սիթի» խանութում կկայանա երգիչ Անդրեի ինտերնետային կայքի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ այն «ջարդվել» էր ադրբեջանցի մոլեռանդ հակերների կողմից՝ «Եվրատեսիլ-2006» մրցույթից առաջ. պատճառը երգչի ղարաբաղյան ծագումն էր: «Հոգեւոր» ոտնձգություն Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը մտահոգություն եւ զայրույթ է արտահայտում «Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ եկեղեցուն կից տարածքի դեմ ոտնձգության առնչությամբ, որ կազմակերպել է Վրաց
«ՄԵԾԱՄՈՐ Ք. Հ. 1969»-Ը՝ ԱՅՍՕՐ ԵՎ ՄԻՇՏ
Հարցազրույց «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանի հետ Մայիսի 8-ին, 9-ին եւ 10-ին «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Աշոտ Ադամյանի մասնակցությամբ, ներկայացրեց «Մեծամոր Ք. հ. 1969» էսսե-մենաներկայացումը՝ ըստ Հրանտ Մաթեւոսյանի համանուն գործի: Բեմադրիչը գրողի որդին՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանն է, երաժշտությունը Վահագն Պապայանինն է: Պրեմիերայի առիթով
89-ամյա ԵՊՀ
Համալսարանականները խոսեցին իրենց ձեռքբերումներից եւ խնդիրներից Երեկ ԵՊՀ հիմնադրման 89-ամյակն էր: Համալսարանում այն նշում էին ամենամյա «Լավագույն ուսանող» եւ ներհամալսարանական Ուրախների եւ հնարամիտների ակումբի հաղթող թիմի մրցանակաբաշխությամբ: Արդեն 8-րդ տարին անցկացվող «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությանն այս տարի չէին մասնակցում հայ եւ ռուս բանասիրության ֆակուլտետները: Այս կապակցությամբ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը «Առավոտին» տեղեկացրեց. «Մշակվել է
«ԿՈՄՍՈՄՈԼԱՏԻՊ ԲԱԶԵՆԵՐ ԵՎ ԽՓՆՎԱԾ ՌԵՎՈԼՅՈՒՑԻՈՆԻՍՏՆԵՐ»
Սա է այսօրվա երիտասարդությունն՝ ըստ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի Ազգային ժողովրդավարների դաշինք (ԱԺԴ) կուսակցության մի խումբ ակտիվիստներ քաղաքական ակումբ ստեղծելու մասին իրենց մտադրությունը հայտնեցին երեկվա մամուլի ասուլիսում՝ տեղեկացնելով, որ նախաձեռնող խումբն արդեն ձեւավորվել է: Նախաձեռնության անդամ Կարեն Վարդանյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում էր, թե իրենք՝ մտահոգ երկրի ապագայով, կարեւորում են երիտասարդ թարմ ուժերի
Միակ երիկամն էլ է հիվանդ
Չնայած դրան, բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մասնագետները գտնում են, որ կինը լիարժեք առողջ է: «19 տարեկանում վիրահատել են ու հեռացրել երիկամներիցս մեկը: 1995-ին մեր պետության օրենսդրությամբ ճանաչվել եմ 2-րդ կարգի, այնուհետեւ 3-րդ կարգի հաշմանդամ եւ ստացել 2-3 հազար դրամ թոշակ, սակայն սկսած 1998-ից, այլեւս գումար չեմ ստացել եւ զրկվել եմ հաշմանդամության կարգից»,- օրերս նման բողոքով «Առավոտին»
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ
Խոշոր հարկատուների վճարած հարկերի գերակշիռ մասը անուղղակի հարկերն են, ինչը նշանակում է, որ բյուջեն, ըստ էության, լցնում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները: Հայաստանի ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին խոսք գնալիս՝ մեր իշխանավորները անընդհատ խոսում են միայն բյուջեն լցնելու մասին, եւ տպավորություն է ստեղծվում, թե հարկային ու մաքսային մարմինները, բացի պետբյուջեի գումարների հավաքագրումից, այլ գործառույթներ
«Առբաժվարը գաղութի ֆելդշերի է հիշեցնում»
Այսպիսի տպավորություն են ստացել հացադուլավոր ազատամարտիկները Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության նորաթուխ պետի ցուցաբերած վերաբերմունքից: Հինգ օր շարունակ հացադուլի նստած գյումրեցի 14 ազատամարտիկները, լսելով Վարդաշենի քրեակատարողական հիմնարկից իրենց «Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանի հորդոր-հրամանը, նախորդ օրը՝ ժամը 21.00-ից, ժամանակավորապես դադարեցրին հացադուլը: Հիշեցնենք, որ բողոքի ակցիան հենց հրամանատարի՝ Աշոտ Զաքարյանի համար էր, որին առանց հիմնավոր փաստերի մեղադրում
ԲԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԷՐ
Սահմանադրությամբ նախատեսված չէ, որ զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության պայմաններում: 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը, որը մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ստացած հրազենային վնասվածքներից ապրիլի 11-ին մահացավ հիվանդանոցում՝ զորակոչվել էր 2007-ին, եւ ծառայությունն անցնում էր ոստիկանության զորքերում: Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզան Հարությունյանը, «Ազգի» թղթակցին ասել էր. «Եթե իմանայի գնացել է պատերազմ, կռիվ, էդքան
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻ ԴՐՎԱԳ
«Հայաստանում լավատեսության մասին կարելի է խոսել միայն այն պահից, երբ այսօրվա իշխող վերնախավն իր մեջ ուժ կգտնի քաղաքական որոշումներ ընդունելու ասպարեզ թույլ տալ մտնել նաեւ իր նման չմտածող մարդկանց»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, որը Մամուլի ազգային ակումբի եւ ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի երեկ կազմակերպած «Պառլամենտարիզմի 18 տարին Հայաստանում» թեմայով քննարկման զեկուցողն էր: Արա


















































