Օրվա լրահոսը
«Նա ասպետ էր ամեն ինչում»
Լեւոն Ներսիսյանի մասին երեկ ասացին նրա մտերիմները Այս տարի Լեւոն Ներսիսյանը 75 տարեկան կլիներ: Անհատականություն, որի դասախոսություններին ԵՊՀ-ի ուսանողների համար ազատ տեղեր չէին լինում, քանի որ լսարանը շտապում էին լցնել այլ բուհերի ուսանողները: Հոբելյանի առիթով երեկ «Հայելի» ակումբում իրենց հուշերը լրագրողներին փոխանցեցին հոբելյարի մտերիմները՝ գրող Հակոբ Մովսեսը եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Ըստ Հակոբ Մովսեսի, Լ.
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԲՈԼՈՐԻՆ ՓՈՂ ԿՏԱ
Երեկ խոստացավ վերջինիս փոխնախագահը Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ), ի դեմս փոխնախագահ Վլադիմիր Աղայանի, ԳԱԱ-ում երեկ կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ, նաեւ ներկայացրեց իրենց նպատակները՝ «աշխարհի հայության համախմբում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հայ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավում, պետականության ամրապնդում եւ այլն»: Միջոցառմանը ներկա էին ակադեմիկոսներ, ստեղծագործական միությունների նախագահներ, կրթության, մշակույթի ու հասարակական գործիչներ: Եվ նրանցից յուրաքանչյուրը
ԿԳՆ-ի արածները չեն երեւում
Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը տվեց այս տարվա իր եզրափակիչ ասուլիսը եւ անդրադարձավ իր երրորդ շրջանի նախարարության՝ մինչ օրս ունեցած ձեռքբերումներին ու բացթողումներին: Ամենակարեւորը՝ ըստ նախարարի, համակարգը կարողացել է հասնել մի մակարդակի, երբ ամեն ինչ ծրագրային տեսքի մեջ է: Այսինքն՝ հստակություն է մտցվել այն բոլոր հարցերում, որոնք պետք է կյանքի կոչվեն առաջիկա տարիներին: Այսպես՝ եկող
ՎԿԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին երկու օր առաջ հայտարարություն է ուղարկել Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով վկա Մարինե Հակոբյանը: Վերջինիս անունը մամուլում, մասնավորապես՝ «Առավոտում», շրջանառության մեջ դրվեց այն ժամանակ, երբ Շենգավիթ համայնքի ոստիկանները նրան առեւանգեցին տաքսի ավտոմեքենայից: Վկան գրում է դատավորին, որն այս օրերին լսում է 2005թ. օգոստոսի 11-ին Չեխովի փողոցում կատարված սպանության
Ավագանին նկուղն իրենով է արել
Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին ղեկավարության արած-չարածների համար ներկայիս ղեկավարությունը պատասխան չի տալիս: Բազմաբնակարան շենքի նկուղը, աստիճանավանդակները, վերելակը, մուտքի դուռը եւ այլն, բնակիչների օգտագործման համար են: Քաղօրի 224 եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 2-րդ ու 6-րդ հոդվածներով սահմանվում է, որ եթե բնակիչները ցանկանան՝ նկուղը կարող են սեփականացնել ու օգտագործել իրենց կարիքների համար, եթե այն արդեն սեփականացված
ՏԻՄ-ԵՐԸ ՎԱՏ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ
Այդ են վկայում երեւանցիների շրջանում անցկացրած սոցհարցումները Դեկտեմբերի 12-16-ը «APR Group» սոցիոլոգիական կենտրոնը «Առավոտի» պատվերով անցկացրել է հետազոտություն՝ պարզելու մեր քաղաքացիների վերաբերմունքը Երեւան քաղաքի կարգավիճակի եւ տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ: Հեռախոսային հարցումն անց է կացվել 663 երեւանցիների շրջանում: Առաջին հարցը, որը սոցիոլոգները տվել են մայրաքաղաքի բնակիչներին, հետեւյալն է. «Համաձայն սահմանադրական փոփոխությունների, 2007 թ. սկսած՝ Երեւանի
«Քաղաքացիական անհնազանդություն»
Խմբագրական Մոտենում են ընտրությունները եւ բնականաբար` ակտիվանում է քաղաքական դաշտը: Ամենուր քննարկվում են թիմով կամ պայմանավորվածություններով գործող իշխանության դեմ ընտրություններում հանդես գալու ծրագրեր: Բոլոր ընդդիմադիր ուժերը մի խնդիր ունեն` ամեն կերպ թույլ չտալ այս իշխանությունների վերարտադրունը: Կանխել այդ վերարտադրումը, որպես այսօր մեր գլխին կախված ամենամեծ վտանգ: Իսկ իշխանություններն` ընդհակառակը, անում են ամեն ինչ վերարտադրման իրենց
ԿԱՐՏՈՖԻԼԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԹՌՈՒՑԻԿ
«Հանրապետության նախագահը երկրի ամենատեղեկացված պաշտոնյաներից մեկն է: Եվ ՀՀ նախագահը երկրի քաղաքական իրավիճակի եւ քաղաքական կառույցների ունեցած ազդեցության, հեղինակության ու իրական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը չի ստանում տարբեր տեսակի վարկանիշային աղյուսակներից: Նա տեղեկատվությունը ստանում է իրական եւ իրատեսական աղբյուրներից, որոնք ասում են, որ Միավորված աշխատանքային կուսակցության քաղաքական ազդեցությունն ու ապագա հնարավոր էլեկտորալ ազդեցությունը ՀՀ բնակչության կողմից
Ոստիկանական փոխատեղումներ
ՀՀ ոստիկանությունում առաջիկայում մի շարք փոփոխություններ կլինեն՝ ինչպես կառուցվածքային, այնպես էլ կադրային Իհարկե, առայժմ հստակ չէ, թե դրանք տեղի կունենան մինչեւ այս տարեվե՞րջ, թե՞ Ամանորից հետո: Այսպես, «Առավոտի» տեղեկություններով, հունվարի 1-ից լուծարվելու է ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության Երեւան քաղաքի ՊԱՏ բաժինը: Ասում են՝ դա արվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում եւ ոստիկանության համակարգում ամենակոռումպացված օղակն ավելորդ
ՏՐԱՔԱՑՆԵԼՈՒ ԷԻՆ՝ ՊԱՏԿԵՐԱՎՈՐ ԱՍԱԾ
Սա ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի մեկնաբանությունն է, որը քաղաքական գործիչներից միակն է, որը ներկա է եղել «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության խորհրդաժողովին: – Դուք անընդհատ պնդում էիք, թե այդ հավաքում չեն եղել բռնության կոչեր: Մինչդեռ ելույթների սղագրությունը վկայում է, որ Վարդան Մալխասյանը կոչ է արել՝ «զենքով, զինված պայքարով, ապստամբությամբ, ամեն ինչով, ամեն միջոցներ պիտի գործի դնենք,
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՈՒՂՂՎԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
Ըստ ընդդիմության՝ «ԸՕ»-ի հարցը «ծածկադմփոց» է արվում, իսկ ըստ Ազգային ժողովի նախագահի՝ պատգամավորները պարզապես կարգին չեն կատարում իրենց պարտականությունները: ԱԺ երեկվա արտահերթում ոչ ոք չէր էլ սպասում, որ «Ընտրական օրենսգիրքը» կքննարկվի օրվա ավարտին, քանի որ մի քանի տասնյակ հարցեր կային օրակարգում: Երբ 16-ից 10 րոպե պակաս ԱԺ նախագահը հայտարարեց, որ սկսում են նախագծի քննարկումը, դահլիճը
«ՔՐՏՆԱՋԱՆ» ԱՇԽԱՏԱՆՔ
Ահա այսպիսի «աշխույժ մթնոլորտում» երեկ խորհրդարանն սկսեց կարեւորագույն օրենքներից մեկի՝ «Ընտրական օրենսգրքի» քննարկումը: Կարդացեք
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք այսօր գործընկերներին չքննադատել: ՑՈՒԼ 21.04-21.05: Ցանկանում եք աշխատավայրում առավելագույն ազատությո՞ւն ունենալ, ուրեմն խոսեք ճիշտ եւ կարողացեք լսել դիմացինին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հայտնագործությունների օր է: Այն հատկապես հաջող կլինի գրչի մարդկանց համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Զգուշացեք կարեւոր գործերում մոլորությունների մեջ ընկնելուց: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Անցյալում թույլ տված սխալները հուշում են, որ դրանք պետք է շտկել: ԿՈՒՅՍ
ՄԱԿ-Ի ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Կոռուպցիան մի չարիք է, որ չի շրջանցում ոչ մի պետության ու որի թիրախ են դառնում արդյունավետ ժողովրդավարական կառավարման բուն արմատները: Անցյալ շաբաթ Միացյալ ազգերի կազմակերպությունն անցկացրեց ՄԱԿ-ի նոր հակակոռուպցիոն կոնվենցիայի հարցերով առաջին համաշխարհային համաժողովը: ՄԱԿ-ի ունեցած տվյալներով՝ ամեն տարի աշխարհում մեկ տրիլիոն դոլար կաշառք է վճարվում: Սրանք հսկայական միջոցներ են, որ չեն ուղղվում տնտեսական զարգացմանը:
«Պուտինը արվեստի սիրահար է»
ՌԴ նախագահի հասցեին ասաց ճանաչված ռուս դաշնակահար Դենիս Մացուեւը Այսօր «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում կկայանա Երեւանի պետկոնսերվատորիայի Երիտասարդական նվագախմբի համերգը (գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), իսկ որպես մենակատար ելույթ կունենա միջազգային ճանաչման արժանացած Ռուսաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Դենիս Մացուեւը: Շուրջ մեկ տարվա կենսագրություն ունեցող Երիտասարդական նվագախումբը, երեւանյան համերգներից բացի, ելույթներ է ունեցել Մոսկվայի Չայկովսկու անվան մեծ
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԿՈԲԶՈՆԻ ՀԵՏ ԵՆ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ»
Հարցազրույց երիտասարդ ստեղծագործող Մարատ Հայրապետյանի հետ – Շուտով լույս կտեսնի քո երկրորդ CD-ին, ի՞նչ նոր ասելիք կա այնտեղ: – Առաջին CD-ս՝ «Թանկ նվերը», թողարկվել էր 2003թ.՝ Երեւանում: Երկրորդ CD-ի բոլոր աշխատանքներն արվել են ավելի բարձր որակով՝ ԱՄՆ-ում: Այն կոչվում է «Իմ լավագույն ընկեր»: Խորագիրը պատահական չի ընտրված: CD-ն անվանել եմ «Իմ լավագույն ընկեր», քանի որ
«Մատաղիսի գործին» վերջ կդրվի՞
2004թ. հունվարի 9-ին ԼՂՀ Մատաղիս գյուղի ջրամբարում հայտնաբերվեցին զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի դիակները: Դիակների վրա կային բռնության հետքեր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրանց սպանել են: Հ. Մկրտումյանի եւ Ռ. Եղիազարյանի սպանության գործով զինդատախազությունը 12 հատորանոց մեղադրանք առաջադրեց երեք զինծառայողների՝ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի նկատմամբ: Առաջին ատյանի դատարանը զինվորներին
ՄԻ ԳԾԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ կատարվեց ԳԱԱ թղթակից անդամներին ընտրելիս. իրականություն առաջին ԳԱԱ վերջին ընտրություններում, ինչպես արդեն նշել ենք, հատկապես մեծ դժվարությամբ թղթակից անդամներ դարձան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը եւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանը: Ի՞նչ կատարվեց այս եւ մյուս շատ թեկնածուների ընտրության հարցում. ներկայացնենք խիստ հավաստի մեր աղբյուրների դիտարկումները: Նախ՝ Արամ Սիմոնյանի մասին:
5 օր ժամանակ՝ գներն իջեցնելու
Տնտեսվարողները չհիմնավորված գին կիրառելու համար նախազգուշացվեցին «Ձվի ինքնարժեքը 32 դրամ է, բայց շուկայում այն վաճառվում է 71 դրամով, մի ապրանքի մեջ 120% շահութաբերությամբ են աշխատում: Մարդ մի քիչ նամուս պիտի ունենա»,- երեկ հրավիրած նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն այսպես «թասիբի» էր գցում թռչնաբուծական ֆաբրիկաներին, որ 5 օրվա ընթացքում հավի ձվերի գները շուկայում
ԾՂՈՒԿԻՆ ՋՈՒՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Մարդիկ ստիպված այն գետի ջուրն են խմում, որտեղից օգտվում են նաեւ գյուղի անասունները Արդեն երկու շաբաթից ավելի է՝ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղը խմելու ջրից զրկված է: Գյուղի բնակիչները ճարահատյալ խմելու եւ կենցաղային նպատակով օգտագործում են գյուղի մերձակայքով անցնող գետի ջուրը, որը, ըստ Ծղուկի բնակիչների, համեմված է անասունների կեղտաջրերով ու կոյուղաջրերով: Գյուղի բնակիչների խոսքերով, իրենք այլեւս
Վ. Օսկանյան. «գործընթացը չի տուժի»
ՀՀ նախագահի այն արձանագրումը, որ մինչ խորհրդարանական ընտրությունների ավարտը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացն ինտենսիվ չի լինելու, չի ենթադրում բանակցությունների դադարեցում: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հավելելով, որ բանակցային գործընթացը շարունակվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով: Նա նշեց, որ թեեւ այդ հանդիպումների պարբերականությունն ու հրապարակայնությունը
«ՆՐԱՆՔ ԶԻՆՎՈՐ ԷԻՆ, ԵՐԲ ԵՍ «ԿԱՄԱՆԴՈՒՅՈՒՇՉԻ» ԷԻ»
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների երկրապահ միության» ղեկավար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արկադի Կարապետյանը (դաշնակ Ագո) հակադարձում է մեղադրանքներին: Պատասխանելով Մանվել Գրիգորյանին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը լրագրողներին ասել էր, որ Արկադի Կարապետյանը մեկ ամսով է Ղարաբաղում հրամանատարություն ստանձնել. «Ագոն 1991 թվից էս յան ոչ մի գործունեություն չի ունեցել բանակի հետ: Կանոնավոր բանակի ստեղծման համար անձամբ
«1150 ՀՈԳԻՆ ՀՐԱՑԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԵՆ»
Երեկ հակակրիմինալի հերթական նիստում զգուշացրեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Հակակրիմինալ շարժման հերթական նիստի ընթացքում շարժման անդամները լսում էին «ՆԺ» նախագահ Արամ Կարապետյանի սրտի խոսքը եւ տեղ-տեղ արձագանքում: «ՆԺ» նախագահն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթին՝ հեռակա բանավիճում էր նրա հետ, փորձելով ապացուցել, որ գունավոր հեղափոխությունները երբեմն անխուսափելի են. «Պինոչետը զենքով չվերցրե՞ց իշխանությունը եւ Չիլին
ԸՆԴԴԵՄ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ
ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որի անմիջական ղեկավար Ռոբերտ Քոչարյանը 1998-ին նախագահ դարձավ ղարաբաղյան խնդիրը ներքաղաքական պայքարում շահարկելով, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահություն հայտնեց, որ այժմ առնվազն իշխանությունների մասով նման շահարկումներ չկան: Մինչդեռ, ըստ պարոն Օսկանյանի, «ընդդիմության այն հատվածը, որն անցյալում ավելի էր հակված զիջումների, այսօր փորձում է ավելի կաթոլիկ լինել, քան Հռոմի Պապը,
ԽՈՅ 21.03-20.04: Հասունացած խնդիրները քննարկելու հարմար օր է: ՑՈՒԼ 21.04-21.05: Այսօրվա գործադրած ջանքերը ցանկալի պտուղ կտան: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հատկապես հաջող կստացվի միջնորդական գործունեությունը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Գերադասելի է օրն անցկացնել ընտանիքի կամ մտերիմ ընկերների հետ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Արդյունավետ օր է հատկապես ստեղծագործական ոլորտի մարդկանց համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Նոր ծանոթներ ձեռք բերելն այսօր ավելի հեշտ կստացվի: ԿՇԵՌՔ
ՍԵՄՆԵԲԻՆ ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ՉԷ
Պետք չէ ԼՂ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեին միջազգային կառույցների արձագանքն ընկալել որպես ժողովրդավարական գործընթացներին հասցեագրված բացասական արձագանք: Այս մասին Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո: «Մենք գիտակցում ենք, որ Լեռնային Ղարաբաղում կա ժողովրդավարական մշակույթի բարձր աստիճան, եւ դա դրական է: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա
Հաշվետվություն՝ մրցանակաբաշխությունից հետո
Ազգային երաժշտական մրցանակաբաշխության առիթով երեկ հրավիրված ասուլիսին միջոցառման «գլխավոր դերակատար» կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը ներկա չէր: Դեկտեմբերի 14-ին Օպերային թատրոնում կայացած Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունից հետո «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսին ներկա էին Հ1-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթողներից մեկը՝ Էմմին, «Լավագույն երգիչ» ճանաչված ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն եւ «Տարվա հայտնություն» հռչակված Սիլվա Հակոբյանը:
«ՍԱ ՊԱՏԱՍԽԱՆՆ Է ԻՄ ՀԱՍՑԵԻՆ ՀՆՉԵԼԻՔ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ»
Հարցազրույց երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ Օրերս ավարտվեց Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որը ամեն տարի անցնում է նույն սցենարով, ու էկրանին հանդիսատեսը մշտապես տեսնում է նույն դեմքերը: Մրցանակաբաշխությանն այս տարի չմասնակցեց 2004-ին Լավագույն երգչուհի ճանաչված Քրիստինե Պեպելյանը, որն այդ տարի միայն զորամասերում շուրջ 30 համերգ էր ունեցել: – Ինչո՞ւ չմասնակցեցիք Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը: – Չմասնակցեցի, որովհետեւ չցանկացա…Չցանկացա,
Թե ո՞ւմ հում ականջներն են երեւում
«Ազգային միաբանությունը» պատասխանում է «Ջավախք» խորհրդին «Ջավախք» խորհուրդը օրերս անդրադարձել է Վահագն Չախալյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի անունները հպանցիկ հիշատակած «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի՝ դեկտեմբերի 12-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցին եւ հանդես եկել բաց նամակով, որում իր անհամաձայնություններն էր արտահայտում «ԱՄ» նախագահի տեսակետներին: «ԱՄ» կուսակցության լրատվական ծառայությունից ի պատասխան փոխանցեցին հետեւյալը. «Տպավորություն է ստեղծվում,
ԻՐԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆ՝ ԻՆՉ ԵՆ ԳՐԵԼ
Բայց այնպես են գրել, որ «պետական հիմնադրամ» անվան տակ ինչ ուզեն՝ այն էլ անեն ՀՀ նախագահի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որ զբաղվում է գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգի մշակմամբ, մինչ այսօր որեւէ հստակություն չի մտցրել գիտական հանրությանը հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկի՝ Ակադեմիայի կարգավիճակին վերաբերող հատվածում: Այսօր շրջանառության մեջ դրված հայեցակարգի տարբերակում ձեւակերպումն այսպիսին է. «ՀՀ ԳԱԱ-ն


















































