Օրվա լրահոսը

Թիվ 181 դպրոցը՝ «Տաղանդների հրավառությունում»

Յոթ տարի գործող թատերախումբը արժանացել է միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Օրերս թիվ 181 դպրոցի թատերախումբը գլխավոր մրցանակով վերադարձավ Մոսկվայից, որտեղ ապրիլի 11-18-ը մասնակցում էր ՌԴ երեխաների ստեղծագործության կենտրոնի կազմակերպած «Տաղանդների հրավառություն» թատերական մրցույթին: 181-րդ դպրոցի թատերախմբից բացի, մրցույթին մասնակցում էին Ռուսաստանի, Նորվեգիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Լեհաստանի դպրոցների թատերախմբեր, որոնք պետք է ներկայացնեին ռուսերեն բեմադրված որեւէ ստեղծագործություն:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ

Այլ կերպ դժվար է բնութագրել այն, ինչ բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, հրապարակախոս Մետաքսեն հեղինակել էր թերթերից մեկում: «Դա մարդասիրություն չէ, մարդատյացություն է: Չեմ հավատում, որ ամբողջ աշխարհում է տարածված այդ վտանգավոր անհեթեթությունը, եւ հետո՝ ի՞նձ ինչ, թե Կոնգոյում կամ Բանգլադեշում ինչ մեթոդնեով են երեխա կրթում: Ինձ պետք է, որ իմ առողջ երեխան առողջ մթնոլորտում ապրի եւ

101 տարվա մենություն

Կամ Սոնա տատի հիշողությունները Կոտայքի մարզի միակ երկարակյացը՝ 101 տարեկան Սոնա Խաչատրյանը, ապրում է Մայակովսկի գյուղում: Նա Հայոց մեծ եղեռնը վերապրած վերջին մոհիկաններից է, ու չնայած պատկառելի տարիքին՝ 94 տարվա դեպքերը հիշում է նախօրեին կատարվածի պես: Ծնվել ու ապրել է Մուրադգետի ափին գտնվող Իգդիրում: «Իմ հայրիկ ու հորեղբայր Անդրանիկ զորավարի հետ կռիվ արած, էդ թուրքերին

ՋԱՎԱԽՔԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍՆ Է

Աշխարհի բոլոր հայերը պետք է դրա մասին հիշեն Ջավախքը այսօր կանգնած է ահավոր վտանգի առաջ. մի կողմից վրացական իշխանություններն աշխատում են ջլատել միավորող ուժերը, մյուս կողմից էլ ներսի՝ Ջավախքի ժողովուրդը չի համախմբվում: Մի մասը լոկ իր անձնականը հաշվի առնելով գործում է միմիայն իր շահի համար, մյուսներն էլ հույսները կտրած ելք են որոնում ու չկարողանալով համախմբվել՝

«Օբյեկտ»՝ Եղեռնի զոհերի հուշարձանի կողքին

Անցյալ տարի հասարակական կառուցապատման նպատակով վաճառվել է Իջեւան քաղաքի Երեւանյան 45 հասցեում գտնվող 189 քառակուսի մետր տարածքը: Հողամասը հարմար վայրում է՝ կենտրոնական մայրուղու եզրին, մարզկենտրոնում միակ Պատմաերկրագիտական թանգարանի եւ Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի հարեւանությամբ: Հիշյալ թանգարանի գործունեության համար Իջեւան քաղաքի 2009 թվականի բյուջեով նախատեսված է 3 միլիոն 447 հազար դրամ: Իսկ նշված հողամասում հիմքեր են

Ընդամենը՝ կողքի աչք

«Առավոտը» տեղեկացրել է, որ «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովին մասնակից ռուսաստանցի ճարտարապետներ Կարեն Բալյանն ու Հրաչյա Արմենակյանը ասել էին, թե Երեւանում ճարտարապետական քաոս է, անօրինական շինարարությունը՝ շատ, կանաչ տարածությունները՝ քիչ: Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե նա այս քննադատությունից ի՞նչ հետեւություններ է արել եւ, ըստ այդմ, ինչ քայլեր է անելու: Պարզվեց՝ ոչինչ

«Ղրաղի» հույսին մնացածները

Նկարում պատկերված այս մարդիկ Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի վաղուց գործազուրկ բնակիչներ Սեդա Սարգսյանը, Արմեն Ղաբուզյանը եւ Մարինե Էվոյանն են, որոնք իրենց օրվա աղքատ սնունդը հայթայթում են Դեբեդի եզրերից պղնձի կտորներ հավաքելով ու վաճառելով: Նրանց ամեն օր առավոտյան կարելի է հանդիպել Ալավերդի-Հաղպատ մայրուղում, ոտքով իրենց «աշխատանքին» գնալիս: Թե ինչպես են ապրում եւ կատարում իրենց ծանր աշխատանքը

ՓՐԿՎԱԾ ԽԱՉՔԱՐԸ

Ադրբեջանից տեղահանված հայը կահույքի փոխարեն խաչքարն է հետը վերցրել Բագրատաշենցի 86-ամյա Իսահակ Բաղյանը, չնայած պատկառելի տարիքին, առույգ ու գործունյա է: Առանձնատան բակում նշանավոր խաչքարն է, որը Բագրատաշենի ու հարեւան գյուղերի բնակիչների համար սրբավայր է. մարդիկ գալիս են այստեղ, մոմ վառում: Խաչքարը ունի հայի ճակատագիր՝ Բագրատաշեն է գաղթել Խաչակապից: Դաշտային Ղարաբաղի Դաշքեսանի շրջանի Ղուշչի (Խաչակապ) գյուղի

Մանուշակները՝ մեղադրյալի աթոռին

Մեղադրյալը դատի կտա ոստիկանության քննիչին Կենցաղային հարցի շուրջ վիճաբանության արդյունքում առաջացել է ծեծկռտուք, որի հետեւանքով երկու հարեւանուհիները կհայտնվեն մեղադրյալի աթոռին: Երեւանի Հասմիկի փողոցի 24 եւ 24ա տների բնակիչների ջրերը մի առվով չեն գնում. Մանուշակ Սարգսյանն այստեղ հնաբնակ է, Մանուշակ Քիշմիրյանը տունը նոր է գնել եւ չի իմացել, որ իր գնած տունն ու տարածքը վիճաբանության առարկա

ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ ԶՐԿՎԱԾ

«Դվինկոնցեռնը» դեռ 1996-ին բնակարանները պիտի հանձներ Պուշկին-Տերյան փողոցների հատման վայրի 15 հասցեում 1997թ. սկսվել է բնակելի շենքի շինարարություն: Այդ շենքի 4-րդ հարկի 9-րդ բնակարանը (3 սենյականոց) պետք է հանձնվեր 4 անձից բաղկացած Համազասպ Եղիյանի ընտանիքին: Դեռ 1995-ին «Դվինկոնցեռն» ՓԲԸ-ի եւ «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ի միջեւ կնքվել է կառուցվող բնակելի շենքի հանձնման պայմանագիր, համաձայն որի՝ կիսակառույց շենքը վերջնականապես

Փլուզվել է երկու կամուրջ

Ապրիլի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Ողջի գետի Գեղի վտակի հորդացման եւ միաժամանակ Գեղի գյուղական համայնքի տարածքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ջրահեռացման թունելում տեղի ունեցած վթարի հետեւանքով՝ ջրի մեծ հոսք է առաջացել եւ փլվել Թավշուտ գյուղի՝ անմխիթար եւ վթարային վիճակում գտնվող երկու կամուրջ: Ջրի տակ են մնացել նաեւ հողատարածքներ, գյուղացիների մշակած այգիներն

Հանքափորնե րը բողոքում են

Այս օրերին Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի՝ «Դինո-Գոլդ Մայնինգ» ընկերության 50-ից ավելի հանքափորներ բողոքի ձայն են բարձրացրել եւ ղեկավարությանը պահանջներ ներկայացրել: Բողոքի պատճառն այն է, որ այսուհետեւ նրանք պետք է աշխատեն ավելի ցածր աշխատավարձով եւ նախկինից ավելի երկար: Արդեն քանի օր է՝ ինչ նրանք հրաժարվում են հանք մտնել: Կոմբինատի աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, թե չեն

70-Ն ԱՆՑ ՈՉ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԵԼ ԵՆ

Հայտնի չէ, թե պետությունը 70 տարեկանից բարձր ավանդատուներին ե՞րբ կցուցակագրի ու կփոխհատուցի Երբ տարիներ առաջ Ազգային ժողովի որոշմամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեց, որպեսզի ուսումնասիրվեն «Հայխնայբանկում» ավանդադրված քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորությունները, հանձնաժողովը գործի անցավ, ուսումնասիրեց, մշակեց ծրագիր, սակայն մի շատ կարեւոր հանգամանք մեր պաշտոնյաները անտեսեցին: Ավանդների փոխհատուցման ցուցակից դուրս մնացին ու այսօր էլ անհայտ

Երեկ Կենտրոն համայնքում

Երեկ Կենտրոն համայնքում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքը «զարդարում» էր շինարարական այս հսկա աղբակույտը:  

Օլիգարխների «գլխին» մարդ կնշանակեն

«2008-ի պետբյուջեի կատարողականը հնարավորություն է տվել կառավարությանը որոշակի ռեզերվներ ձեւավորելու եւ 2009-ին դիմագրավելու համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությանը»: Նախորդ տարվա պետբյուջեի կատարման մասին հաշվետվության վերաբերյալ երեկ կառավարության նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով. «Եկամտային մասով ԱԺ-ի կողմից հաստատված բյուջեից 39 մլրդ ավելի եկամուտ ենք հավաքագրել եւ միասնական հաշվում կուտակել էինք շուրջ 77 մլրդ դրամ:

Ապօրինիների հովանավորը հարկայինն է

Երեւանի Աբելյան 8 հասցեում հայտնաբերվել է հրուշակեղենի ապօրինի արտադրամաս: Շաքարային գետնանուշի, վաֆլե տորթերի եւ այլ քաղցրավենիքների արտադրությունն ու վաճառքը կազմակերպվել է, մեղմ ասած՝ հակահիգիենիկ պայմաններում՝ տեղեկացնում է Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ): Հարկայինի աշխատակիցների այցելության պահին արտադրամասում առկա է եղել պատրաստի արտադրանք, նաեւ շաքարավազ եւ գետնանուշ՝ ընդհանուր 1,5 տոննա քաշով: Պարզվել է, որ ստվերում է արտադրվում նաեւ

«ԱՆՀԱՊԱՂ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ»

«Ժառանգություն» կուսակցության վարչության հայտարարությունը Ապրիլի 24-ին համայն աշխարհի առաջադեմ մարդկությունը հայ ժողովրդի հետ միասին 94-րդ անգամ կխոնարհվի 20-րդ դարասկզբին Թուրքիայի պետության իրականացրած Ցեղասպանության, Հայրենասպանության եւ Հայրենազրկման անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Մարդկության եւ մարդկայնության դեմ 20-րդ դարի առաջին հանցագործության օր առաջ ճանաչումը եւ դրա հետեւանքների վերացումը կարեւորագույն գործոնն է ապագայում որեւէ տեղ եւ երբեւիցե նման եղերագործություն

ԿԱՐՈՂ Է ՄԻ ՊՍՏԻԿ ՊԱՏՃԱՌ ԼԻՆԻ, ՈՐ ՋՈՒՐԸ ԵՌԱ

Կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ այս զուգահեռը տարավ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը – Ինչպես ամեն ընտրությունից առաջ՝ ՀՅԴ ներկայացուցիչներն էլի սկսել են խոսել ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական եւ այլ հարցերի շուրջ կոալիցիայի այլ ուժերից տարբերվող իրենց մոտեցումների մասին: Ահա ապրիլի 22-ին էլ ՀՅԴ կազմակերպած խորհրդաժողովում Դուք հայտարարեցիք հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մոտեցումների տարբերության մասին: Չե՞ք հոգնել ամեն ընտրությունից

ՊԱՐՏՎԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Մեր տեղեկություններով՝ օրերս Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հետ է վերադարձրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող Գյումրիի Օզանյան 1 հողատարածքը: Հիշեցնենք, որ խոսքն այն հողակտորի մասին է, որը Գյումրիի քաղաքապետը անցած տարվա մայիսին ինքնագլուխ աճուրդ-վաճառքի էր հանել՝ օտարելով իր տեղակալ Գագիկ Մանուկյանի որդուն: Շիրակի մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այս կապակցությամբ դիմել էր Շիրակի

Որտե՞ղ է վերջակետը

Չգիտեմ, թե որտեղից հիշեցի, ում խոսքն էր, թերեւս իմ միտքն էր գուցե. Բացեցի դուռը եւ մտա գիշերվա մեջ, ուր, չտեսնելով աշխարհը տեսանելի, մնացի ես մենակ՝ կորցնելով նույնիսկ սեփական ստվերս: Այնինչ, ես միտք չունեի փախչել իմ ստվերից, քանի որ իմ ստվերը, ըստ էության, ես եմ եւ իմ հիշողությունը: Եվ ինչպես մարդը չի կարող փախչել սեփական կենսագրությունից,

ՀՅԴ-ն կարող է դուրս գալ կոալիցիայից

ՀՀԿ-ն դա համարում է ՀՅԴ ներքին խնդիրը Անցած տարիների ընթացքում շատ է եղել, որ այս կամ այն դաշնակցականը հայտարարի, թե իրենք կարող են խզել կապերը կոալիցիայի հետ: Սակայն երեկ առաջին անգամ դա արեց հենց ՀՅԴ-ն՝ իր հետեւյալ հայտարարությամբ. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերջին ամիսներին եղել է Հայաստանի պետական-քաղաքական օրակարգի առանցքային հարցը։ ՀՅԴ-ն բազմիցս հայտարարել է, որ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ

Ըստ այդմ, զինվորները կմասնակցեն Երեւանի ավագանու ընտրություններին՝ չնայած դա արգելված է օրենքով Պարզվում է, որ այս օրերին մայիսի 31-ին կայանալիք ընտրություններում հօգուտ իշխանությունների ցուցակագրումը խիստ արդիական է նաեւ ուժային կառույցներում: Այդ են վկայում մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը: Սրանք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարականները կամ, եթե կուզեք՝ անգամ հրամանն են իր ենթականերին: Սույն երկու

ՁԱԽՈՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կամ՝ Հայաստանը աշխատում է Թուրքիայի՞ համար Հայոց ցեղասպանության տարելիցից ընդամենը երկու օր առաջ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարություններն ու Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը համատեղ հայտարարություն արեցին, որը հաստատում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորման, դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով կարգավորելու եւ դրանով ողջ տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը խթանելու կողմերի մտադրությունը: ՀՀ

ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐՆ ՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ՝ ԱՆՓՈՓՈԽ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները երեկ կազմակերպել էին ապրիլի 24-ի նախօրեի համար ավանդական դարձած ջահերով երթը: Մի քանի օր առաջ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն ասուլիսում հայտարարեցին, թե ջահերով երթին մասնակցելու են միասնաբար։ Սակայն երեկ ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ԲՀԿ-ն պաշտոնապես չէին մասնակցում այդ երթին: Այն մեկնարկեց Մատենադարանի հարակից հրապարակից: Եվ

«ԵՐԳՈՂ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԸ» ԽԱՆԳԱՐԵՑԻՆ ԱԿՑԻԱՅԻՆ

«Ամո՛թ փախչող նախարարին», «Արցախ-Հայաստան միացում», «Հող հանձնողը՝ դավաճան» վանկարկումներով երեկ արտաքին գործերի նախարարության մոտ էին հավաքվել «Միացում» ազգային նախաձեռնության անդամները, որոնց ձայները եւ ուղղակի, եւ ոչ ուղղակի իմաստներով հասանելի չէին հայոց բարձրաստիճան այրերին: Բանն այն է, որ ակցիայի մեկնարկին զուգահեռ, սկսեցին փորձարկվել Հանրապետության հրապարակի երգող շատրվանները, եւ երաժշտության ձայնը պարզապես խլացնում էր ակցիայի սակավաթիվ մասնակիցների

ՊԱՊԱՆ ՈՐ ՉԼԻՆԵՐ…

Երեկ, ժամը 15:45-ի սահմաններում, Լենինգրադյան փողոցի վրա գտնվող մի երկու շենքերի բնակիչներ, իրենց ասելով՝ «կեսժամանոց բոյեւիկի» կենդանի ականատեսն են եղել: Պարզվում է՝ այդ ժամին 08 080 համարանիշի մի սեւ «Ժիգուլի դեսյատկայի» վարորդ խախտել է երթեւեկության կանոնները եւ չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության հրահանգին եւ կանգ չի առել: Ոստիկաններն էլ ընկել էին կարգազանցի ետեւից եւ նրան հաջողացրել

«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ԾԻԾԱՂԵԼԻ Է»

Ոսկերչության եւ ատամնաբուժության մեջ օգտագործվող հատուկ սարքերի, ինչպես նաեւ կարծր համաձուլվածքից պատրաստվող գայլիկոնների ու ֆրեզերների արտադրությամբ զբաղվող «Աստրա» ընկերությունը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով կանգնել է արտադրանքի իրացման խնդիրների առջեւ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ձեռնարկության սեփականատեր Հովհաննես Մկրտչյանը: Նրա ներկայացմամբ. «Բնականաբար, ամենամեծ խնդիրն այսօր արտադրանքի իրացումն է: Ճգնաժամի հետեւանքով պատվերները քչացել են: Միայն 2001

Ապրիլի 23

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր խոհարարությամբ զբաղվելու հարմար օր է: ՑՈՒԼ (21.04-21.05)- Մի գայթակղվեք ձեր հասցեին հնչեցրած հաճոյախոսություններից: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր մտերիմները ձեր աջակցության եւ խորհրդի կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պարտքով փող խնդրողներին՝ մերժեք, որովհետեւ ուշ կվերադարձնեն: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մի չարաշահեք մտերիմների համբերությունը: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ եւ

ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՐՑԱՆԱԿԻ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Սթիվեն Քոլի կողմից հրապարակված՝ «Ալ-Ղայիդա» միջազգային ահաբեկչական ցանցի առաջնորդ Ուսամա բեն Լադենի եւ նրա տոհմի կենսագրությունն այս տարի դարձավ լրագրողական ոլորտում ամենամեծ համբավ ունեցող Պուլիցերյան մրցանակի եզրափակչի մասնակից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», Կոլումբիայի համալսարանում դափնեկիրների անվանակոչման ժամանակ հայտնեցին մրցանակի ժյուրիի անդամները: Քոլի «Բեն-Լադենները. արաբական ընտանիքը ամերիկյան դարաշրջանում» գրքում արծարծվում է այդ տոհմի

ՀՐԵՇՏԱԿԸ ՀԱՆՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ

Իտալական Սավոնա քաղաքի պատկերասրահում ցուցադրվել է իտալացի նկարիչ Ֆիլիպո Պանսեկայի նոր աշխատանքը, որի վրա պատկերված են Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին եւ հավասար հնարավորությունների խնդիրների նախարար Մարա Կարֆանիան՝ մերկ հրեշտակների տեսքով: Ըստ tert.am-ի՝ կտավի վրա նախկին թոփ-մոդել՝ 32-ամյա Կարֆանիան ամբողջությամբ մերկ է, իսկ Իտալիայի վարչապետի տղամարդկային բարեմասնությունները թեթեւակիորեն ծածկված են շարֆով: Հարկ է նշել, որ Բեռլուսկոնիի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031