Օրվա լրահոսը

2005-ԻՑ ՄՆԱՑԱԾ ԽՆԴԻՐ

Ապրիլի 18-ին Մեղրի-Երեւան մայրուղու Կապան-Գորիս հատվածում (միջպետական մայրուղու 243+40 կմ-ում) սողանքի հետեւանքով ճանապարհը անանցանելի էր դարձել՝ սարից հողը եւ քարե մեծ զանգվածները լցվել ու փակել էին ճանապարհը: Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի խոսքով, նույն օրը՝ թեեւ դժվարությամբ, բայց հաջողվել է բացել ճանապարհը: Այս օրերին հերթապահություն էր սահմանված, ըստ մեր զրուցակցի, խնդիրը առկա է

ՉԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Անասնագողության հերթական դեպքը՝ Նոյեմբերյանում Ավելի քան մեկ ամիս առաջ՝ մարտի 18-ին, «Առավոտը» «Չբացահայտվող հանցագործություն» հրապարակմամբ տեղեկացրել էր, որ Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերում անասնագողությունը սովորական առօրյա է եւ չբացահայտվող հանցագործություն: Հրապարակումից հետո բան չի փոխվել: Կամ եթե փոխվել է, ապա՝ ոչ ի նպաստ գյուղացիների: Տագնապի զանգը վաղուց՝ արդեն 17 տարի ղողանջում է, սակայն լսող-արձագանքող չկա: Սահմանագոտու բնակիչները

Աշխատանքից ազատել են

Անվանափոխում, ոչ թե հաստիքների կրճատում Լուսինե Բաբագուլյանը 2004 թ. դեկտեմբերի 8-ին աշխատանքի է ընդունվել Երեւանի քաղաքապետարանի «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲ ընկերությունում՝ որպես համակարգչային օպերատոր: 2005-ի մարտից նրան տեղափոխել են «Հասցեավորման եւ ծառայությունների մատուցման բաժին»՝ որպես առաջատար մասնագետ: 2008 թ. փետրվարի 7-ին նրան զգուշացրել են հաստիքի կրճատման մասին եւ նույն թվականի ապրիլի 7-ին ազատել աշխատանքից:

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Ասում է արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Հմայակ Նավասարդյանը: – Պարոն Նավասարդյան, ի՞նչ գործառույթներ ունեն ՔԿԱԳ գործակալությունն ու համանուն բաժինները: – Քաղաքացիական կացության ակտով սահմանվում է անձի իրավական կարգավիճակը, ինչը եւ թույլ է տալիս անհատականացնել մարդուն այլ քաղաքացիների միջավայրում (անունը, տարիքը, ազգությունը եւ այլն): Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կարեւոր նշանակություն ունի քաղաքացիների

Անքնությունից՝ հիվանդացել է

Նարեկը 20 տարեկան է, միաժամանակ ե՛ւ սովորում է, ե՛ւ աշխատում: Աշխատել սկսել է 2-րդ կուրսից: Նարեկի պատմելով, աշխատել է գիշերները, ինչի պատճառով այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի. «Ցերեկը՝ դաս, գիշերը՝ աշխատանք: Իմ այդ գրաֆիկը շարունակվեց մի քանի տարի»: Շուտով, Նարեկի պատմելով, ընկերները, հետո ընտանիքի անդամները նկատել են վարքագծի փոփոխություն. «Ես դարձել էի դյուրագրգիռ, մտազբաղ, ուժասպառ:

Թամանյանի աստիճանները քարուքանդ են

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ մայրաքաղաքով մեկ բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Այս օրերին նորոգվում են նաեւ ամիսներ շարունակ անբարեկարգ վիճակում գտնվող Ալեքսանդր Թամանյանի արձանի դիմաց գտնվող աստիճանները: Ընդ որում, աստիճանները ու հարակից տարածքները բարեկարգելու նպատակով այդտեղ բերված շինանյութը այդ աշխատանքների համար պատասխանատուները լցրել են արձանի հարեւանությամբ գտնվող գազոնի վրա: Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Գազոնը սալիկապատել են

Արդեն մի քանի օր է՝ Աբովյան-Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկին հարող հատվածում կանաչապատ տարածքը ինչ-որ մարդիկ սալիկներով պատել են՝ տեղում հավանաբար փոքրիկ կրպակ, պաղպաղակի սարք կամ «մինի» սրճարան հիմնելու նպատակով: Նույն պատկերն է նաեւ Սայաթ-Նովայի փողոցի մեկ այլ հատվածում՝ «Անի» հյուրանոցից դեպի Խանջյան տանող փողոցի եզրին: Չնայած սալիկները շարված են առանց «ցեմենտ-բետոնի», բայց արդեն գազոնին վնաս է

ԾԻՐԱՆՆ ՈՒ ԴԵՂՁԸ ՔԻՉ ԿԼԻՆԵՆ

Չնայած ցրտի պատճառով պտղատու այգիներին հասցված վնասի չափերը դեռ ճշտվում են, մարզպետարաններում արդեն գիտեն, թե որ պտուղներն են հատկապես ցրտահարվել: Վերջին օրերին ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով մի շարք մարզերում գյուղացիների այգիները ցրտահարվեցին: Հողի հետ գործ ունեցող մարդիկ վստահեցնում էին, որ ցրտից հիմնականում տուժել են ծիրանենին եւ դեղձենին, որոնք ապրիլի առաջին կեսի բարձր ջերմաստիճանի պատճառով հասցրել

Մեր խոշորագույն ներդրողը Ռուսաստանն է

Այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանի պետբյուջեի եկամուտները նվազել են 14,6%-ով՝ ընդհանուր առմամբ կազմելով 84 մլրդ 644,9 մլն դրամ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նշված ժամանակահատվածում հարկային մուտքերից պետբյուջեի եկամուտները կրճատվել են 17,5%-ով: 5,4%-ով կրճատվել է նաեւ պարտադիր սոցիալական վճարումների ծավալը՝ կազմելով մոտ 12 մլրդ 782 մլն դրամ: Աղբյուրի համաձայն, մեր

Երկաթուղին արդեն նախագծում են

Հայ-իրանական երկաթուղու շինարարության համար Իրանը Հայաստանին կտրամադրի $400 միլիոն: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նշենք, որ ճապոնական «Պադեկա» ընկերությունը արդեն սկսել է երկաթուղու կառուցման նախագծային եւ նախահաշվարկային աշխատանքները, որի իրականացման համար $1 միլիոն տրամադրելու է Ասիական զարգացման բանկը: Ակնկալվում է, որ, բացի իրանական կողմից եւ Ասիական զարգացման բանկից, երկաթուղու

«Բիլայնը» մեղադրում է «ՄՏՍ»-ին

«ՎիմպելԿոմ» ընկերությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որտեղ նշել է, որ բջջային կապի օպերատոր «ՄՏՍ» ընկերությունը, թյուրիմացության մեջ գցելով բաժանորդներին, հայտարարել է, որ առաջինն է գործարկել Հայաստանում երրորդ սերնդի ցանցը, այլ կերպ ասած՝ 3G-ն: Մինչդեռ, «ՎիմպելԿոմը» հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «2008 թվականի հունիսի 19-ին «ԱրմենՏել» ընկերությունը, որը Հայաստանի տարածքում հանդես է գալիս

Կմաքսազերծեն հրապարակային

Երեկ Գործարարության աջակցման խորհրդի նիստում քննարկվել են գործարար համայնքի ներկայացուցիչների կողմից բարձրացված ավելի քան մեկ տասնյակ առաջարկություններ: Խորհրդի քարտուղար, «Զարգացման հայկական գործակալության» գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի ներկայացմամբ, այդ առաջարկությունները հիմնականում վերաբերել են հարկային ու մաքսային ոլորտներում, առեւտրի բնագավառում, մասնավորապես՝ գյուղական վայրերում ՀԴՄ-ների կիրառման, փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության, էներգախնայողության բնագավառներում եւ մի շարք օրենքներում ակնկալվող

ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՈՒ ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ

Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ մեկ ամսից ստեղծելու է հիփոթեքային ընկերություն, սակայն ընկերության անելիքները դեռեւս անորոշ են: Կենտրոնական բանկը որոշել է Հայաստանում ստեղծել հիփոթեքային ընկերություն, եւ, չնայած այն հավաստիացումներին, որ մոտ մեկ ամսից արդեն հիփոթեքային հիմնադրամը կգործի, դեռեւս ոչինչ որոշված չէ. ո՞րն է ընկերության հիմնադրման նպատակը, ի՞նչ տոկոսադրույքով եւ քանի՞ տարով են տրվելու վարկերը,

«ՀՅԴ-ն դասական ընդդիմություն է կոալիցիայի մեջ»

ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը պնդում է, թե իշխանության մաս դարձած ուժը չպիտի բերանը փակած նստի «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ մեր թերթում արտահայտած կշտամբանքին, թե ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող թեկնածուն «գործադրում է իր գործընկերների կողմից վաղուց կիրառվող քարոզչական հնարքը, այն է՝ «ընդդիմություն՝ իշխանության ներսում» գործելաոճը, որն արդեն հայտնի, եթե չասեմ՝ մաշված ընտրական

ՆՈՐ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀԵՌՈՒՍՏԱՈԼՈՐՏՈՒՄ

Հերթական անգամ հեռուստաընկերության արտոնագիրը փաստացի փոխանցել են այլ անձի: Տվյալ դեպքում՝ խոսքը «Comedy Club»-ի սեփականատեր Արթուր Ջանիբեկյանի մասին է: Արթուր Ջանիբեկյանն այժմ նաեւ «Ա-TV» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահն է: «Երեւան» հեռուստաընկերությունը (կամ ինչպես իրեն վերջերս սկսել է անվանել՝ Ե1-ը) ամեն օր հեռարձակում է SMS-ներով փոխանցված այս կարգի հայտարարություններ. «Կկատարեմ կանանց ամենաամոթալի ցանկությունները, եւ հեռախոսահամար, կամ՝

«Ոչ բոլորն են ցանկանում, որ ճշմարտությունը հնչի»

Դժգոհում է մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը – Դեռ մեկ ամիս առաջ ասել էիք, որ պատրաստվում եք հանձնաժողով հրավիրել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին: Կատարե՞լ եք Ձեր մտադրությունը: – Եղել է աշխատանքային խորհրդակցություն պարոն Հարությունյանի հետ, այն հարցերը, որ տալիս ենք փոխոստիկանապետերին, տվել եմ նաեւ նրան, ստացել եմ պատասխանները եւ տեղեկացրել հանձնաժողովին: Բայց հանձնաժողովի մոտ

«ԷՐԴՈՂԱՆԸ ԹՈՂ ՄՈՌԱՆԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ»

«Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Վահրամ Աթանեսյանը եւ հավելեց, որ ԼՂՀ-ում հասկանում են ՀԱԿ-ի հրահրած ինտրիգը: – Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն չորրորդ անգամ Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման՝ անհնար է հայ-թուրքական սահմանի բացումը. դա ԼՂՀ-ում մտահոգություններ չի՞ առաջացնում: – Թուրքիայի պարոն վարչապետն ինքը պետք է մոռանա հայ-թուրքական

ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ «ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ

Չորս մեղադրանք՝ ուղղված ՀՀ օմբուդսմենին Ստացվել է այնպես, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գործունեությունից հավասարապես դժգոհ են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը: Ա. Հարությունյանն ինքը ՀՀ օմբուդսմենի 2008թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս այս առնչությամբ ասել էր, թե ընդդիմության եւ իշխանության ձեռքը կրակն է ընկել. «Երբ ասում եմ մի բան, որը բխում է իշխանության շահերից, ընդդիմության

ԵՂԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

«Հանձնաժողովը պարզել է, որ եղել է ուսուցման եւ պատասխանատվության այդ բացը, վստահ եմ, որ եղել է նաեւ կազմակերպման, ուսուցման այդ ամբողջ ներքին կանոնակարգի ոչ պատշաճ կիրառում»,- «Առավոտի» հետ զրույցում գնահատելով ոստիկանության գործողությունները մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ եւ կրկնելով իր ցանկությունը՝ հանձնաժողով հրավիրել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, ասաց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Կարդացեք

ՀՅԴ-ն սահմանի բացումից մեծ ակնկալիքներ չունի

«Հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական առումով դրական կողմեր էլ կան, իհարկե, սակայն, իմ կարծիքով, դրականն այնքան մեծ չի լինի, որքան սպասվում է: Տրանսպորտի ծախսերը չեն կրճատվի, ուստի ներմուծվող ապրանքները չեն էժանանա, արտահանումը չի մեծանա: Արտահանման մասին մտածելուց առաջ, պետք է մրցունակ արտադրանք ստեղծել»,- երեկ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության

Խոշոր հարկատուները ճգնաժամի մեջ են

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, Հայաստանի խոշոր հարկատուները բավականին պասիվացել են: Պետական եկամուտների կոմիտեն մոնիտորինգի է ենթարկել այս տարվա ընթացքում որպես խոշոր հարկատու գրանցված 325 հարկ վճարողներին եւ պարզել, որ նախորդ տարվա փետրվար ամսվա համեմատությամբ, այս տարվա փետրվարին, մի շարք ցուցանիշներով՝ իրացման, հասույթի, ներմուծման եւ արտահանման ծավալներով նկատվում է նվազման միտում: Մասնավորապես, իրացումից հասույթի ցուցանիշը 2009թ.

ԹՈՂ ԶՈՀ ՉԼԻՆԻ, ՈՐ ՄՈՄ ՉՎԱՌԵՆ

«Ի տարբերություն այլ հիվանդությունների, ՄԻԱՎ վարակը հաճախ հանգեցնում է նախապաշարմունքների, գործազրկության եւ գործընկերների արհամարհական վերաբերմունքին, հասարակական խարանի եւ անգամ ընտանիքից ու ընկերներից մերժվելուն: Վախն ու նախապաշարմունքը հաճախ դառնում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց վարակվածության համար մեղադրելու եւ նրանց անբարոյական համարելու պատճառ: Խարանի եւ խտրականության հետեւանքով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ աջակցություն չեն ստանում այն ժամանակ, երբ առավելագույնս ունեն

Ծառատունկ՝ վասն փոխհատուցման

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի ծրագրի իրականացման համար առայսօր ընկերությունը հատել է Թեղուտ գյուղի 22 հա անտառներ, տեղեկացանք Թեղուտ ՓԲԸ-ի գործադիր վարչության անդամ Ռուբեն Պապոյանից: Անտառային տնտեսությանը հասցված վնասի փոխհատուցման նպատակով ապրիլի 18-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները հանքավայրի տարածքում ՀՀ եւ ԼՂՀ առաջատար բուհերի ուսանողների մասնակցությամբ կազմակերպել էին շրջայց եւ ծառատունկ: Չնայած անձրեւային եւ ցուրտ եղանակին՝ 9 բուհից

Սփյուռքահայերը՝ Հայաստանում

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ուսանելու նպատակով Հայաստան են ժամանում բազմաթիվ սփյուռքահայ երիտասարդներ: Նրանց եւ հայաստանցի ուսանողների փոխհարաբերությունները միշտ չէ, որ հարթ են, երբեմն նույնիսկ կոնֆլիկտներ են առաջանում, ինչն, ըստ ուսանողների, կապված է մտածելակերպի որոշակի տարբերությունների հետ: «4 տարի առաջ եմ եկել Հայաստան, եւ այդ օրվանից շատ բան է փոխվել: Սկզբում կուրսեցիներս ինձ մի

Ադանայի կոտորածներից 100 տարի անց

Երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ Կիլիկիայի հայերի կոտորածների 100-ամյակին նվիրված գիտաժողով: Մինչ դրա մեկնարկը՝ տեղի ունեցավ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի՝ «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ)» գրքի շնորհանդեսը, պատմության ֆակուլտետի գրադարանում բացվեց ակադեմիկոսի անձնական գրադարանային ֆոնդը: Մասնագիտական գրականությանն առնչվող խնդիրների եւ երիտասարդներին՝ գիտության ոլորտում ներգրավելու հարցերի մասին «Առավոտը» զրուցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի

ՀԱԳՈՒՍՏԸ ՃԱՇԱԿԻ ՀԱՅԵԼԻՆ Է

Հաճախ հագուստը շատ բան կարող է ասել մարդու մասին: Օրինակ, թե ինչպիսի հայացքներ, ճաշակ, մտածելակերպ, աշխարհայացք ու պատկերացում ունի տվյալ անձնավորությունը: Հագուստի ոճաբանությունը սկիզբ է առել անհիշելի ժամանակներից եւ աստիճանաբար զարգացում ապրել: Նորաձեւության մեջ սովորաբար յուրաքանչյուր ոճ ունի իր առանձնահատկություններն ու աքսեսուարները: Հագուստ ընտրելու գործընթացը առաջանում է դեռեւս փոքր տարիքից, չնայած, որ հիմնականում ծնողներն են

Ապրիլի 21

ԽՈՅ (21.03-20.04)- Զբաղվեք ինքնակրթությամբ: Ազատ ժամերը տրամադրեք ընթերցանությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը ձեզ գուցե տխրեցնի,

«ՌԵԴ ԲԱՐԻ» ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Օրերս ընկերներով այցելեցինք «Մորգան» դարձած «Նաիրի» կինոթատրոնի դիմաց գտնվող օտարահունչ անունով «Ռեդ բար»՝ լիցքաթափվելու… Նախապես հայտարարված էր, թե այդ օրը «լատինո փարթի» է կայանալու, սակայն երկար ձգձգվելուց հետո սկսվեց ոչ թե «լատինո», այլ «ռետրո փարթին»… Մինչ այդ՝ մատուցողուհին 5 րոպեն մեկ վստահեցնում էր, որ միջոցառումը ուր-որ է կսկսվի: Ճաշացանկ պահանջեցինք ու պարզվեց, որ այնտեղ նշված

Ի նպաստ հայ ոգու հզորացման

Հայ ավետարանական նոր կենտրոն՝ Երեւանում Ապրիլի 19-ին Երեւանում, Բաղրամյան 18 հասցեում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայ ավետարանական կենտրոնի պաշտոնական բացմանը: Ողջույնի իր խոսքում Հայաստանյայց ավետարանական եկեղեցու նախագահ վերապատվելի դոկտոր Ռընե Լեւոնյանը մասնավորապես ասաց. «Հայաստանում կան տարբեր հաստատություններ, որոնց նպատակն է լավագույնս նպաստել նրան, որ մեր հայրենիքում ունենանք նոր, արժանի ու լիահույս սերունդներ, եւ որ

ԳՈՒՆԱՎՈՐ ԱՉՔԵ՞Ր ԵՆ «ՊԵՏՔ»

Լինզաները վնասակար են տեսողությանը Աչքերը հոգու հայելին են: Սա ընդունված կարծիք է, իսկ ոմանք էլ պնդում են, որ աչքերի ձեւով եւ գույնով կարելի է որոշել տիրոջ բնավորությունը: Բայց ինչպես փոփոխական է առաջին տպավորությունը մարդու մասին, այնպես էլ փոփոխական կարող է լինել աչքերի գույնը: Դե արի ու որոշիր մարդու հոգին… Ասում են՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031