Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՃՆՇՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Կոնկրետ օրինակներ՝ երբ ռուսական կողմը կարողանում է իր տնտեսական լծակներն օգտագործել քաղաքական նպատակներով: Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար ու հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով այն հարցադրմանը, թե՝ «հաշվի առնելով, որ ռուսական կողմը կարողանում է իր տնտեսական լծակները օգտագործել քաղաքական նպատակներով, մտավախություն չունի՞, որ ռուսական կապիտալի մասնաբաժինը ավելանում է, եւ կարեւոր ստրատեգիական օբյեկտները դառնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ

Այս շենքում ապրում է նախկին դատապարտյալների 50 ընտանիք: Բնակիչների մեծ մասը գործազուրկ է եւ ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Օրեր առաջ այստեղ երեխա ծնվեց՝ 850 գրամ քաշով: Կարդացեք

«ՀՀԿ-ն չափից ավելի է անդրադառնում այդ խնդրին»

ՕԵԿ-ՀՀԿ կռիվների վերաբերյալ ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը «Կարծում եմ, Հայաստանում այլեւս մարդ չմնաց, որ չիմանա, որ լուծարվել են ԱԺ մի քանի կառույցներ: ԱԺ-ն շարունակում է շատ լավ աշխատել, ոչ պակաս արդյունավետությամբ, կարող եմ ասել՝ անգամ ավելի արդյունավետ: Վերջերս, երբ դատարանում վիճարկվում էր ոչ թե որոշ կառույցների լուծարման խնդիրը, այլ ծանուցման փաստաթղթի ձեւակերպումը,

Կախե՞լ, թե՞ չկախել Սադամին

Իրաքի գերագույն դատարանը կիրակի օրը երկրի նախկին ղեկավար Սադամ Հուսեյնին դատապարտեց մահապատժի՝ «կանխամտածված սպանության» համար, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: 69-ամյա Հուսեյնը մեղադրվում էր մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ 1982 թ. մահափորձից հետո Դուջաիլի 148 շիա բնակիչների սպանությունը հրահանգելու մեջ: Դատավոր Ռաուֆ Ռաշիդ Աբդել Ռահմանը հայտարարել է, որ «պատժի առավելագույն չափը պետք է ի կատար ածվի»:

ՀԱՑԱԴՈՒԼ՝ ՀԱՆՈՒՆ ԵՐԵԽԱՅԻ

Այսօրվանից Գլխավոր դատախազության շենքի դիմաց անժամկետ հացադուլի է նստելու Ֆրանսիայում կացության հատուկ կարգավիճակ ունեցող Ռազմիկ Հարությունյանը: Սեպտեմբերի 7-ից առեւանգվել է նրա 1-ամյա աղջնակը՝ Լուիզան (լուսանկարում): «Կնոջս մահից հետո բացառապես ես եմ իրականացրել նրա խնամքն ու դաստիարակությունը, նա կապված է ինձ եւ նրանից բաժանվելը ծանր սթրեսային վիճակի մեջ է գցել ինձ»,- ՀՀ գլխավոր դատախազին երեկ ուղղված

ՀԱՍՏԱՏՎԵՑ ԵՎՍ ՉՈՐՍ ՏՆՕՐԵՆ

Նոյեմբերի 3-ին ԳԱԱ նախագահության նիստում կայացած ընտրությունների արդյունքում հաստատվել են 4 ՊՈԱԿ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենների թեկնածությունները: Այս մասին հայտնում են ԳԱԱ լրատվականից: ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել է Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում՝ Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրենի պաշտոնում՝ Տիգրան Զարգարյանը, ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի

ԵՆԹԱԴՐՈՒԹՅԱՄԲ՝ ՉՈՐՍ ՏԱՐԻ ՏՎԵՑԻՆ

Երեկ ժուռնալիստների միությունում ասուլիս էին հրավիրել փաստաբաններ Ռոբերտ Գրիգորյանը, Զարուհի Փոստանջյանը, Հայկ Ալումյանը: Վերջին երկուսը տեղեկացրին, որ այսուհետեւ իրականացնելու են «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պաշտպանությունը: Տեղեկացնենք, որ քրեական գործերով վերաքննիչ դատարանում նոյեմբերի 7-ից սկսվելու է խմբագրի վերաքննիչ բողոքի քննությունը: Փաստաբան Ռ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 16-ին դիմել են պաշտպանության նախարարություն եւ սպասում

ՀՐԱՎԻՐԵԼ Է ՊԵՏԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ

Երեկ ԱՄՆ դեսպանատանը հրավիրված մամլո ասուլիսի հյուրերն էին կոմպոզիտոր Լորա Կամինսկին (ԱՄՆ) եւ հայ կոմպոզիտոր-դաշնակահար Արթուր Ավանեսովը: Երեւանի պետական կոնսերվատորիայի հրավերով, CEC ArtsLink ծրագրի դրամաշնորհի շնորհիվ բանախոսները եւ դաշնակահարուհի Մարգարիտա Սարգսյանը առաջիկա 3 օրերի ընթացքում համերգներով հանդես կգան Նարեկացու անվան արվեստի ինստիտուտում եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

«Առավոտը» տեղեկացրել էր «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար 2»-ի որոնման աշխատանքների մասին: Նոյեմբերի 5-ին ավարտվեցին «Սուպերսթարի» առաջին լսումները՝ մասնակցությամբ Գյումրիի, Վանաձորի, մյուս մարզերի եւ Երեւանի իրենց աստղ երեւակայող երիտասարդների: Կապվեցինք մրցույթի ժյուրիի անդամ Նաիրա Գյուրջինյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ, իրենք՝ ժյուրիի անդամները, մարզային լսումներից հետո մի փոքր մտահոգվել են. «Երբ սկսվեցին երեւանյան լսումները, ոգեւորվեցինք՝ հանդիպելով, կասեի նույնիսկ,

Օլիգարխները խանգարո՞ւմ են անկախ մամուլի կայացմանը

Ըստ մասնագետների, լրագրողները փաստերին անդրադառնում են միայն ասուլիսային մակարդակով «Ժուռնալիստիկան այժմ ոչ բավարար մակարդակի վրա է: Ժուռնալիստն իրեն սոցիալապես պաշտպանված չի զգում, քանի որ չկան համապատասխան լծակներ»,- ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում երեկ մեկնարկած «ԶԼՄ-ները ժամանակակից աշխարհում. 21-րդ դարի մարտահրավերներ» թեմայով գիտաժողովի ժամանակ ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռադիոհեռուստատեսային բաժնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը: Նա բացթողում

ԱՐՏԱՔՍՈՒՄՆԵՐԻ «ՄՇԱԿՈՒՅԹԸ» ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է

114 մարդ կարող է փողոցում հայտնվել Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Մխիթար Գոշ» համալսարանի գործի քննությունը: Համալսարանը պահանջում է վտարել բնակիչներին՝ իրեն պատկանող շենքից: Ինչպես «Առավոտն» արդեն տեղեկացրել է, խնդիրը վերաբերում է 49 ընտանիքի, որոնք բնակվում էին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ՊՏՈՒ-ի հանրակացարանային մասնաշենքում: Համալսարանն այդ շենքը գնել է 40 հազար դոլարով եւ սեփականատիրոջ

Ընտանիքը ճաշարանի հույսին է

Սնվում են սեզոնից սեզոն «Թող իշխանությունները գան ու տեսնեն, թե գյուղերում ինչ աղքատություն է տիրում, թե չէ՝ միայն քարոզարշավից քարոզարշավ են գալիս խոստումներ տալիս ու մոռանում»,- ՀՀ իշխանությունների գործելաոճը սերտած ասում են Արագածոտնի մարզի Կարին գյուղի բնակիչները: Այս գյուղը հիմնականում բնակեցված է Ադրբեջանից գաղթած փախստականներով, որոնք արդեն 18 տարի ապրում են տնակներում: Ֆելիքս Սարգսյանի ընտանիքը

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐ ԵՆ

Ոստիկաններն այլեւս չեն կարող այգում բռնելով՝ նրանց ստիպողաբար բուժստուգման ուղարկել Ոստիկանները սերտորեն համագործակցում են մարմնավաճառների հետ, ավելին՝ նրանք այդ բիզնեսում իրենց մասնաբաժինն ունեն եւ արգելելու փոխարեն՝ մարմնավաճառների համար տանիք են հանդիսանում: Թերեւս այդ է պատճառը, որ այսօր Հայաստանում մաշկավեներական հիվանդությունների թիվը զգալի աճել է: Եթե նախկինում ոստիկանները հասարակական վայրում անառակաբարո գործողությունների համար մարմնավաճառներին տանում էին

ԷԼԻ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՕԵԿ-Ի ԴԵՄ

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ խմբակցության անդամներ Մհեր Շահգելդյանն ու Հեղինե Բիշարյանը շաբաթ օրը հանդիպումներ ունեցան Սեւանում ու Գավառում, որոնք անցան լեփ-լեցուն դահլիճներում՝ չնայած հարուցված տարաբնույթ ճնշումներին: Հատկապես ակտիվ էին Սեւանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք հասցրել էին համապատասխան զգուշացումներ անել թե՛ տեղական հեռուստաընկերությանը, թե՛ բնակչությանը: Դահլիճից ոչ հեռու պատգամավորներին հետեւում էին այս կառույցների պետհամարանիշներով

«Շատ մարդիկ իրենց մասին չափազանց մեծ կարծիքի են»

Երեկ խորհրդարանում քննարկվում էր պաշտպանության համար բյուջեով նախատեսված հատկացումների հարցը: Խորհրդարան էր եկել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ով փակ նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: – Ձեր զբաղեցրած որեւէ դիրքը չի ենթադրում ջրագծի կառուցում, ինչպե՞ս եք բացատրում ձեր մասնակցությունը ջրագծերի բացմանը: – Դուք շատ լավ գիտեք, որ ես միայն պաշտպանության նախարար չեմ, սա՝ մեկ, երկրորդ, իսկ

ԱՆԳԵՏ ԵՎ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՔ

Նաեւ այսպես են հակադարձում մեր պաշտոնյաները «Freedom House» հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը՝ «Հազարամյակի մարտահրավերներ»-ով Հայաստանին օգնության տրամադրումը դադարեցնելու կոչի պատճառով: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, որը Հայաստանի անունից մարտի 27-ին ԱՄՆ-ում ստորագրել էր «Հազարամյակի մարտահրավերներ»-ի 235,65 միլիոն դոլար արժողության ծրագրի համաձայնագիրը, այժմ «Առավոտին» եւ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում պնդեց. «Որեւէ խնդիր չկա: Ունենք 3

ԴԱՇԻՆՔԻ ՀԱՄԱՐ «ԲԱՑ ՆԱՄԱԿԻ» ԺԱՆՐԸ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՉԷ

Բոլոր դեպքերում «Արդարություն» դաշինքը նույնքան բաց տեքստով էլ պատասխանում է Ռուբեն Թորոսյանի «բաց նամակին»: Անցած ուրբաթ օրը «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը գրավոր առաջարկություն էր արել ՀՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին՝ արձագանքել ՍԻՄ-ում տեղի ունեցող գործընթացներին եւ «Արդարություն» խմբակցության ընտրահանձնաժողովների տեղերի վաճառքի մասին բացահայտումներին՝ համարելով, որ դա պետք է լինի

ԿՈՐԵԼ ԵՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄՏՔԵՐ

Նախորդ շաբաթ, երբ խորհրդարանի 334 սենյակի մոտ «Առավոտը» հարցազրույց էր անցկացնում ԱԺԴ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Արշակ Սադոյանի հետ՝ օղու գովազդի եւ դրա ծանր հետեւանքների մասին, նույն այդ րոպեների ընթացքում 334 սենյակից անհետացել է պարոն Սադոյանի պորտֆելը, որում կային մեծ թվով փաստաթղթեր, գրառումներ, օրինագծեր եւ այլ արժեքավոր իրեր: Ուրբաթ օրվանից պարոն Սադոյանը փնտրում է իր

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանչորսերորդ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐ Ժամերով գլուխս կախում էի գրասեղանիս ու էդ ճերմակ թղթիս վրա, բայց գլխիս մեջ ոչ մի տող չէր ծագում, որովհետեւ էդ նույն գրասեղանիս դարակներից մեկում զինգրքույկս էր, որի մեջ անվանս դիմաց գրված էր՝ պՒՐպռՑՏՐ, եւ ապա՝ րՑՈՐՔՌռ րՑՐպսՏՍ, ու չնայած բանակիս ողջ ընթացքում նկարիչ էի աշխատել ու ոչ

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ի վիճակի կլինեք ներազդել մտերիմների ու հարազատների վրա: ՑՈՒԼ 21.04-21.05: Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք ձեր խոսքին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը հագեցած կլինի արկածներով ու ոչ ստանդարտ իրադարձություններով: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը կանցնի թեթեւ եւ ձեզ բավականաչափ հաճույքներ կպատճառի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աշխատեք կատարել ձեր տված խոստումները: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ստեղծագործական ոլորտի մարդկանց համար օրը հաջող կլինի: ԿՇԵՌՔ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԿԱՍՊԱՐՈՎԻՆ

Զանգվածային լրատվամիջոցները երեկ տարածել էին մի տեղեկատվություն, ըստ որի՝ Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական հովանավոր «Is Banki»-ի հրավերով պետք է Ստամբուլ ժամաներ աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը: Ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, Կասպարովը Ստամբուլում ներկա էր լինելու կազմակերպվելիք մի գիտաժողովի եւ «Իմ ուսուցիչները» գրքի շնորհանդեսին, որի թուրքերեն թարգմանությունը հրատարակվել է հիշյալ բանկի ֆինանսական աջակցությամբ: Գաղափարն ու նախաձեռնությունը,

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՆՆՋԻ ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Թաթարստանի տարածքում հայերը բնակվել են դեռեւս 9-րդ դարից: Իրենց արհեստներով շենացրել են երկիրը, միաժամանակ զերծ մնալով ուծացումից: Եվ ինչպես հատուկ է հայկական գաղթօջախին, այստեղ նույնպես մայրենի լեզվի ու մշակույթի պահպանումը եղել է առաջնահերթ: Սակայն Թաթարստանի հայ համայնքի ղեկավար Միխայիլ Խաչատրյանի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ հայերին եւս սպառնում է գլոբալացման վտանգը: Թաթարստանը բազմազգ պետություն է

«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ-2006» ՄՐՑՈՒՅԹԻ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ

«Միսս Հայաստան» մրցույթում Մարինա Կարապետյանը հանդես էր գալու որպես «Միսս Գեղարքունիք», եթե հանգամանքները… «Միսս…» տիտղոսներն այսօր այնքան տարածական ու սովորական բնույթ են կրում, որքան՝ «ակտուալ», «էլիտար», «աննախադեպ» երեւույթները: Կարելի է ասել, որ դրանք ապրել են իրենց կուլմինացիան ու ինչ-որ տեղ դարձել անհետաքրքիր: Բայցեւայնպես, դրանցից «Միսս Հայաստանը» լրջորեն ընկալելու միտում կար, քանզի շոշափվում է հայրենիքի անունը

Ստամբուլում փորձել են կալանավորել ԱԺ պատգամավորին

Գեղամ Մանուկյանը բանավիճել է Էրդողանի հետ Ինչպես փոխանցում է «Արմինֆոն», երեկ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանին թուրք ոստիկանները Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցի դահլիճում ընթացող խորհրդաժողովի դահլիճում փորձել են կալանել: «Հայ դատ»-ի երեւանյան գրասենյակի տրամադրած տեղեկությունների համաձայն, Ստամբուլում Գեղամ Մանուկյանը Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի պատասխանատու Հարություն Հարությունյանի հետ միասին մասնակցում էր միջազգային խորհրդաժողովի:

«ԱՆՁՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ»

2003թ. Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվելուց եւ երկու տարի Լեֆորտովոյի բանտում ազատազրկվելուց հետո, առաջին անգամ հայաստանյան մամուլում «Առավոտի» հարցերին պատասխանում է ՌԴ նախկին օմբուդսմենի՝ Օլեգ Միրոնովի նախկին խորհրդական Արբակ Խաչատրյանը: – Պարոն Խաչատրյան, օրերս «Առավոտին» տված հարցազրույցում ՌԴ պետդումայի նախկին, այժմ Ստավրոպոլի մարզային դումայի պատգամավոր Անդրեյ Ռազինը Ձեր ձերբակալությունը համարեց պատվեր՝ ՀՀ իշխանությունների կողմից: Այդ մասին

21-րդ դարի ծովահենները

Նրանք հեղինակային իրավունքներ են գողանում «Ազդ» գործակալությունն ամռանը վաճառքի է հանել Լեռնային Ղարաբաղի մասին պատմող «Համեցեք Ղարաբաղ» տուրիստական ֆիլմը: Գործակալության տնօրեն Հայկ Հարությունյանը զարմանքով պատմում է, որ ոչ ավելի, ոչ պակաս՝ 15 օր անց շուկան ողողվեց այդ ֆիլմի կեղծ օրինակներով: Ավելին, «Ազդ» գործակալության եւ պրոդյուսեր Արսեն Ասլանյանի հեղինակած ֆիլմերը «պիրատները» հաջողացրել են տեղավորել մեկ սկավառակում:

«ԴՈՒՔ ԱՂՔԱՏ ԵՔ. ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՇԱՌՎԵԼ»

Դատաքննության ժամանակ այդպիսի բացարկ հնչեց դատավորներից մեկի վերաբերյալ Ժողովուրդը հաճախ է ասում, թե դատավորից հարուստ մարդ չկա: Բանահյուսությանը եթե հավատալու լինենք՝ դատավորները «աջից-ձախից» վաստակում են, «օբյեկտներ» ունեն, չեն հրաժարվում կազինոներում գումարներ մսխել, տարեկան մի քանի անգամ «սեմինարների» են գնում հաճելի արեւադարձային երկրներ: Նրանցից մի քանիսը, ըստ նույն բանահյուսության, աչքի են ընկնում անձնուրաց կենդանասիրությամբ: Պահում են

Պաշտպանեց շեֆի քավորին

Ըստ Արարատ Մահտեսյանի, ոստիկանները Իջեւանի քաղաքապետարանում գործել են օրենքով ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը երեկ ասուլիսի ժամանակ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում հոկտեմբերի 26-ին Իջեւանի քաղաքապետարանում կատարված միջադեպը (երբ ոստիկանները շրջափակել էին քաղաքապետարանը՝ խոչընդոտելով նրա աշխատանքները), «հերյուրանք» որակեց Իջեւանի քաղաքապետարանի աշխատակիցների, հեռուստաընկերության լրագրողների եւ բազմաթիվ քաղաքացիների վկայությունները, որոնք տպագրվել են մեր թերթում: Արդարացնելով իրենց,

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐՈՎԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դաժան ծեծի միջոցով «6»-ի ոստիկանները ռուս երիտասարդի դեմ սպանության գործ սարքեցին Օրեր առաջ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Առավոտին» էր դիմել ՌԴ քաղաքացի, 1983-ին ծնված Ալեքսանդր Սերովը, որը 2001-ին Երեւան է եկել որպես ՌԴ բանակի ժամկետային ծառայող: «2003-ին ես պայմանագրով շարունակեցի ծառայել Հայաստանում: Պարզապես ուզում էի ինքնուրույն ապրել: 2004-ի մայիսին մեկնեցի երկար սպասված եռամսյա արձակուրդի՝ իմ

Արագածոտնի մարզը փաստաբաններին «չի ձգում»

Աշտարակի, Թալինի եւ Ապարանի քաղաքացիները գործնականում զրկված են իրավաբանական օգնություն ստանալուց: Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը (նստավայրը՝ Աշտարակ) 2001-ից տեղափոխվել է վերակառուցված շենք: Դատական բարեփոխումների շրջանակներում նիստերի երկու դահլիճում էլ ամբողջ դատաքննությունը ձայնագրառվում է, ինչը դեռ «խորթ» է գործին մասնակցող անձանց. «Մարդիկ մոտենում են բարձրախոսին ու հարցնում՝ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, երբ իմանում են, որ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031