Օրվա լրահոսը

Պլյուշչենկոն, այնուամենայնիվ,

որոշել է վերադառնալ մեծ սպորտ Գեղասահքի սիրահարները հիշում են օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի սառցե շոուն Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն ժամանակ «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում Պլյուշչենկոն ասել էր, թե չի բացառում իր վերադարձը մեծ սպորտ եւ մասնակցությունը Վանկուվերում 2010 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ, իր իսկ խոսքերով, վերադարձի

Առաջնությունը՝ Վանաձորում

Հայաստանի երրորդ քաղաքում՝ Վանաձորում, մեկնարկել է բռնցքամարտի հանրապետության մեծահասակների առաջնությունը, որին Երեւանից բացի մասնակցության հայտ են ներկայացրել եւս յոթ մարզերի՝ Շիրակի, Լոռիի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի եւ Վայոց ձորի 110 մարզիկներ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տեղեկացմամբ, երկրի ներքին առաջնության արդյունքներով՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը կհավաքագրի մեր ընտրանու կազմը, որի ութ ներկայացուցիչներ մայիսի

ԵՐԿՈՒ ԱՌԱՋԱՏԱՐ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում «Գանձասարը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով տանուլ տվեց «Ուլիսին», «Միկան» երկու անպատասխան գնդակ անցկացրեց «Արարատի» դարպասը, «Փյունիկը» հաղթեց «Կիլիկիային», իսկ «Բանանցը» արտագնա խաղում առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ՝ 2:1: Երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունեն բարձրագույն խմբի մասնակից ութ թիմերից երկուսը՝ «Միկան» եւ «Փյունիկը», որոնք էլ գլխավորում են

«Ինձ համար էլ առեղծված է»

Էմմա Մակարյանն ամուսնու՝ գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի մասին Այս տարի գրող, հրապարակախոս, ԳԽ պատգամավոր Վարդգես Պետրոսյանը կդառնար 77 տարեկան, եթե 1994 թվականին նրա խորհրդավոր սպանությունը չիրագործվեր: Վ. Պետրոսյանը աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, եղել է «Պիոներ կանչ» թերթի, «Գարուն» երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր: 1975-89թթ. նախագահել է Երեւանի գրողների միությունը: «Ապրիլի 15-ին լրանում է Վարդգես Պետրոսյանի

«ՀԱՅԵ՛Ր, ՆԵՐԵՑԵ՛Ք ՄԵԶ»

Նոր փաստագրական ֆիլմ՝ ապրիլի 24-ին ընդառաջ Լրագրող Արտյոմ Երկանյանի ֆիլմը հայերից ներողություն խնդրելու նախաձեռնությամբ հանդես եկած թուրք մտավորականների, նրանց ընդդիմախոսների եւ առհասարակ այդ թեմայի մասին է: Պրոֆեսոր Ահմեդ Ինսել, տնտեսագետ Չինգիզ Աքթար, լրագրող Ալի Բայրամօղլու, քաղաքագետ Բասքն Օրան. սրանք այն չորս թուրքերի անուններն են, որոնք չվախեցան նայել պատմության խորքը եւ նախաձեռնեցին այս արշավը: Եվ միայն

«THE BEATLES»-Ի ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ ՄԱՐԴԱՍՊԱՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Լեգենդար պրոդյուսեր Բիլ Սպեկտորը, որն աշխատել է Էլվիս Պրեսլիի, «Բիթլզի», Շերի եւ Թինա Թյորների հետ, մեղավոր է ճանաչվել դերասանուհի Լանա Քլարկսոնի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է «Գազետա» թերթը: Լոս Անջելեսի դատարանը ապացուցված համարեց, որ 2003-ին Սպեկտորը սպանել է Քլարկսոնին՝ կրակելով նրա գլխին, իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ենթադրվում է, որ կոնֆլիկտի հիմքն էր

ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄ

Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր նոր ռազմավարությունը միջուկային զենքի վերաբերյալ Իրանի հետ իր բանակցություններում: Ըստ Newsru.com-ի, Բարաք Օբամայի վարչակազմը եվրոպական դաշնակիցների հետ նոր առաջարկություններ է պատրաստում Իրանի խնդրով: Նոր ռազմավարության արմատական ազդեցությունը կլինի այն, որ ԱՄՆ-ն չի պահանջի Իրանից անհապաղ փակել միջուկային օբյեկտները: Ամերիկյան դիվանագետները հայտնել են լրագրողներին, որ, ի վերջո, ցանկացած վարչակազմ Իրանից

ԻՐԱՆՈՒՄ ԴԱՏՈՒՄ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ

Այս շաբաթ Իրանում սկսվել է ամերիկացի կին լրագրողի դատավարությունը: 31-ամյա Ռոքսաննա Սաբերին, որն իրանական ծագում ունի, մեղադրվում է լրտեսության մեջ: BBC-ին հաղորդում է, որ իրանցի պաշտոնյաների տվյալներով, դատավարությունը երկար չի տեւի, եւ դատավճիռը կկայացվի մոտակա շաբաթների ընթացքում: Ավելի վաղ Սաբերիին ներկայացվել են պակաս լուրջ մեղադրանքներ: Սկզբից նրան մեղադրել են, որ մի շիշ գինի է ձեռք

Հյուսիսային Կորեան դուրս եկավ բանակցություններից

Հյուսիսային Կորեան շարունակելու է զարգացնել միջուկային զսպման ուժերը եւ միջուկային հետազոտությունները: Փհենյանը նաեւ հայտարարել է, որ դուրս է գալիս 6 երկրների մասնակցությամբ ընթացող միջուկային զինաթափման վերաբերյալ բանակցություններից: Այդ երկրի իշխանությունները հայտարարեցին, որ նման բանակցությունները համարում են անիմաստ եւ անօգուտ: «Մենք այլեւս երբեք չենք մասնակցի այդպիսի բանակցությունների եւ մեզ կապված չենք զգա նման բանակցություններում ձեռք բերված

Կուդրին. ճգնաժամը կարող է տեւել 50 տարի

Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը գտնում է, որ ճգնաժամից դուրս գալու գործընթացը կարող է տեւել 10-20-50 տարի: «Մոտակա տարիներին մենք չենք ունենա այնպիսի բարենպաստ պայմաններ, որոնք ունեցել ենք 2000-2004 թվականներին»,- հայտարարել է Կուդրինը՝ իր նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում: Նախարարը հիշեցրեց, որ ԱՄՆ-ի տնտեսությունը անկում է ապրում արդեն մի քանի ամիս շարունակ եւ իրավիճակը համեմատեց

Նախապայման՝ նույնիսկ մշակույթում

Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուկրուլ Գունայը (նկարում) հայերի հետ համագործակցության կոչ է արել՝ Անիի ավերակները վերականգնելու գործում, բայց, թուրքական «Հյուրիեթի» փոխանցմամբ, նախարարը նախապայման է դրել՝ «նախ պետք է լուծվի Lեռնային Ղարաբաղի հարցը», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Կովկասում չի կարող խաղաղություն հաստատվել, եթե Ադրբեջանը անտեսվի,- ասել է Թուրքիայի մշակույթի նախարարը:- Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Lեռնային

«Հրանտին ընդունել եմ որպես եղբայր»

Անդրեյ Բիտովը հանդիպեց համալսարանականների հետ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի եւ ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետի հրավերով Հայաստանում է «Дружба народов», «Новый мир», «Иностранная литература”, “Звезда” եւ այլ ամսագրերի մրցանակակիր, 1997-ից Երեւանի պատվավոր քաղաքացի, ռուս գրող Անդրեյ Բիտովը: «Ուղիղ 43 տարի առաջ Եվրոպայում հայտնվելու փոխարեն պատահաբար հայտնվեցի Հայաստանում եւ դրա համար չեմ զղջում»,- երեկ ԵՊՀ-ում կայացած

ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱՀՍԿԵԼ «ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ» ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ

Դրա համար կարգ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ Օրերս «Առավոտը» տեղեկություններ ստացավ, որ Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 դպրոցում 2-րդ դասարանի աշակերտների համար անցկացվում են անգլերենի լրացուցիչ՝ շաբաթական մեկժամյա պարապմունքներ, եւ դրանց համար երեխաներից հավաքվում է 500-ական դրամ: Մանրամասները ճշտելու համար զրուցեցինք դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանի հետ: Նա հաստատեց մեր տեղեկությունը եւ պարզաբանեց. «Ուսումնական պլանով 2-րդ

«ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ»

Լրացավ հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 95-ամյակը, մի քնարերգու, ում անվան հետ են կապված հայրենի գրականության մեջ բանաստեղծական ինքնատիպ մի ուղղություն եւ դասական դպրոց: Համո Սահյանը, ինչպես վկայում են նրա բանաստեղծական ներշնչումները, հասակ է առել եւ հասունացել ծննդավայրից եւ հայրենի բնաշխարհից քաղած կենսական տպավորությունների հարուստ պաշարների հիմքի վրա: Այդ հանգամանքով էլ բացատրվում է նրա

Լեռնագոգին սպառնում է անապատացումը

Հողը տվել են, իսկ ոռոգման ջրի մասին՝ մոռացել Գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում լեռնագոգցիներն անգործ են: Ոչ իրենց կամքով: Ճակատագրի բերումով բնակություն են հաստատել այնպիսի վայրում, որտեղ, իրենցից բացի, մեկ էլ օձեր ու կարիճներ են ապրում: Չոր ու աղուտային հողերը նպաստավոր պայմաններ են հատկապես վերջիններիս համար: Համայնքի բնակիչները ցավով են խոսում այն մասին, որ կարող էին

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Գեղարքունիքի մարզի գյուղացիները տագնապ են հնչեցնում Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն արդեն զգացնել է տալիս՝ թողնելով իր լուրջ հետեւանքները մեր փոքր հայրենիքի տնտեսական զարգացման վրա: Իրենց հաց հանապազօրյան հայթայթող մարդկային հոծ զանգվածները կանգնած են լուրջ խնդրի առջեւ՝ ի՞նչ միջոցներով, ինչպե՞ս եւ ինչքա՞ն կարող են դիմանալ ու դիմագրավել նորանոր հարվածներին: Բարեկամ-հարազատների կողմից, որոնք գտնվում են արտերկրներում, օգնություն ակնկալել

Հաշմանդամ է դարձել ծառայության ժամանակ

Զինծառայողին թողել են իր ցավի հետ Ազատամարտիկ, արցախյան պատերազմի մասնակից, ԵԿՄ անդամ Սամվել Մամիկոնյանի որդին՝ Գեւորգը, պաշտպանության նախարարության Տավուշի զորամասում 2003թ. ստացել է ողնաշարի կոտրվածք: 1-ին կարգի հաշմանդամը տնից դուրս է գալիս միայն բուժման նպատակով, ծնողների օգնությամբ, քայլում է հենակներով՝ հենվելով կրունկի վրա: ՀՀ նախագահին, ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ առողջապահության նախարարին, ՀՀ ԱԺ-ին ուղարկված տասնյակ

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՏԻՊԵԼ Է ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ

«Տանիքը»՝ կարիճի դաջվածքով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, օրեր առաջ ավարտվեց աշխատանքային թրաֆիքինգի մի գործ եւս: Շահագործվել էին անչափահաս երեխաներ, որոնք զբաղվել են «հրապարակային գործունեությամբ»՝ մուրացկանությամբ: Նախկինում 2 անգամ դատված Գարիկ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Նա, փաստացի ամուսնության մեջ գտնվելով Լ. Մ.-ի հետ, նրա անչափահաս որդու՝ Վահան Իշխանյանի

Ալերգիա՝ աղտոտ մթնոլորտի պատճառով

Մեր երկրում գործող բնապահպանական կազմակերպությունները փաստում են, որ հանրապետության բնակավայրերից ամենաաղտոտվածը մայրաքաղաքի մթնոլորտն է: Մասնագետների ներկայացմամբ, պատճառը զանգվածային ծառահատումներն են ու համատարած շինարարությունից առաջացած կեղտն ու փոշին: Այդ ամենի հետեւանքով, վերջին տարիներին հատկապես ալերգիկ հիվանդությունները գլուխ են բարձրացրել: Այսօր ամենատարածված ալերգիան պոլինոզն է, որը պայմանավորված է եղանակային պայմաններով: Ալերգիոլոգ Ինեսա Մելիքյանի ներկայացմամբ, այս ալերգիան առաջանում

Գործազուրկներն ավելանում են

ԱՊՀ երկրներից գործազրկության ամենաբարձր տոկոսը, 2009 թվականի հունվարի դրությամբ, գրանցվել է Հայաստանում՝ կազմելով 6,5% կամ 76 հազար մարդ: «Ռեգնումի» փոխանցմամբ, այս մասին հայտնում է Արհմիությունների համընդհանուր համադաշնությունը: Ըստ այդ տվյալների, միջին աշխատավարձը մեր երկրում կազմում է $308, ինչն ավելի շատ է, քան Ղրղըզստանում ($138), Մոլդովայում ($244), Ուկրաինայում ($216) եւ Տաջիկստանում ($85, որն ամենացածրն է ԱՊՀ-ում):

Ինքնասպան կլինեն, ընտանիքներ կքայքայվեն

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հատկապես դեռահասների եւ երիտասարդների շրջանում կարող է հանգեցնել ինքնասպանությունների, դեպրեսիայի եւ սթրեսի դեպքերի աճի, ճարպակալման, օրգանիզմի աճի դանդաղեցման։ Նման կանխատեսում է անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Ըստ նույն աղբյուրի, կավելանան թերսնուցման դեպքերը, միկրոէլեմենտների պակասի պառճառով՝ հղի կանանց եւ կերակրող մայրերի շրջանում սակավարյունության դեպքերը, կնվազի բուժօգնության դիմելիությունը, անցում կկատարվի ավելի էժան եւ ցածրորակ

ՇԻՐԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԿԹԱՆԿԱՆԱ

Ներմարզային երթուղիների մրցույթը շահած 13 կազմակերպությունից 10-ը թանկացման հայտ է ներկայացրել Գազի թանկացմանը համընթաց, արդեն կես ամիս է՝ Գյումրիի Բուլվարային թաղամասը սպասարկող միակ տրանսպորտը՝ թիվ 10 ավտոբուսը, դադարեցրել է իր աշխատանքները: «Ձեռ չի տալիս ու վերջ»,- հեշտ-հանգիստ պատճառաբանում են վարորդները: Գյումրիի քաղաքապետարանն էլ իրեն չի կոտորում լուծում փնտրելու եւ ուղեւորների իրավունքները պաշտպանելու համար: Երեկ նմանատիպ

ԼՐԱԳՐՈՂԻՆ «ՎԱՅՐ ԳՑԵՑԻՆ»

«Ա1+»-ի լրագրող Դավիթ Ջալալյանը ոստիկանության Կենտրոնի բաժնում բացատրություն է տվել, որ ապրիլի 8-ի երեկոյան Հյուսիսային պողոտայում իրեն ոչ թե ոստիկանները ծեծել են, այլ պարզապես ետ-ետ է գնացել ու մեջքի վրա վայր ընկել, ինչից էլ ստացել է վնասվածքները: Այս մասին «Հետքին» հաղորդեցին ոստիկանության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ «մեջքի վրա ընկած» լրագրողը վնասվածք էր ստացել որովայնի շրջանում,

ՊԱՐՏՔԱՏԵՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԿԽԱՅՏԱՌԱԿԵՆ

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը հայտնվել է բավականին դժվար իրավիճակում: Տարեսկզբից նվազել են ինչպես ընկերության եկամուտները, այնպես էլ պետության կողմից տրվող սուբսիդիաները: Երեկ ասուլիսում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Նա հայտարարել է նաեւ, որ առաջիկայում ընկերությունը ստիպված կլինի կրճատել մի քանի տասնյակ աշխատակիցների, քանի որ կփակվի ընկերության մասնաճյուղերից մեկը: Բացի այդ, Պ.

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ» ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ ՎՃԱՐԵԼ

Երեկ Գյումրիի Մուշ-2 թաղամասում շինարարները բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց հիմնական դժգոհությունն այն է, որ իրենք չեն կարողանում աշխատել, քանի որ շինաշխատանքների սկիզբն անընդհատ ձգձգվում է: Այս մասին տեղեկացնում է «7 օր»-ը: Ցուցարարները բողոքել են, որ դեռ փետրվար-մարտ ամիսներից իրենք գնում-գալիս են: «Արդեն երկու ամիս է՝ ցուցակներ են կազմում ու բրիգադներ ձեւավորում, հետո ասում են՝

«Ալիշանի» հարցը կքննարկի օպերատիվ շտաբը

«Գյուղատնտեսությունը եւ, մասնավորապես, գյուղմթերքների վերամշակումը մեր տնտեսության առաջնահերթություններից են: Կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբը, բնականաբար, ուշադրությամբ ուսումնասիրում է այդ ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններն ու առաջարկությունները՝ պետության կողմից ոլորտին հնարավոր աջակցություն ցույց տալու համար»,- երեկ այս մասին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Մասիսի «Ալիշան» ընկերություն կատարած այցելության ժամանակ: Նշենք, որ ընկերությունը հիմնադրվել է 7 տարի առաջ

Հաշվարկում են, թե որքան կարժենա «ճաշի սեղանը»

«Սթար» ընկերությունը եւ «Արմինֆո» տեղեկատվական գործակալությունը համատեղ՝ սպառողներին են ներկայացնում «Arminfo Star» առաջին անկախ սպառողական ինդեքսը։ Այն ըստ էության հանդիսանում է ճաշի սեղանի ինդեքս (Dining Table Price index- DTPI): «Arminfo Star» նախագծի շնորհիվ փորձ է արվում արտացոլելու միջին խավի ամենամասսայական՝ պարենային ապրանքների ծախսերը։ Այսպես, սպառողական ինդեքսը 2009 թվականի մարտին՝ փետրվարի համեմատությամբ, կազմել է 116,43 դրամ։

ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԸ ՍՐՏԱՏՐՈՓ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ

Հայ գործարարները հավաստիացնում են, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում չեն թողնի, որ արտերկրի բիզնեսմեններն իրենց ճնշեն: Չնայած հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ խոսակցությունները վերջերս այնքան հասունացան, որ թվում էր՝ սահմանի բացումը պետք է որ արդեն կայացած իրողություն լիներ, սակայն օրերս մեր քաղաքական գործիչներից ոմանք հայտարարեցին, որ դա անհնարին են համարում: Այդուհանդերձ, մեր գործարարները հույսեր են

«ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՏԻՐՈՋ ԶԳԱՑՈՒՄԸ»

Ասում է Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ համամասնական ցուցակում 5-րդ հորիզոնականում գտնվող Սուրեն Աբրահամյանը: – «Երեւանի մասին» օրենքը տալո՞ւ է հնարավորություն, որ ընտրված ավագանին կարողանա իսկապես ղեկավարել քաղաքը։ – Նախորդ օրենքի համեմատությամբ՝ սա կարելի է մեկ քայլ առաջ համարել, սակայն խնդիրն ամբողջական չի լուծվում: Կիսատ օրենք է՝ որոշակի քաղաքական նկրտումների հագուրդ տալու նպատակով ստեղծված: Ամենաճիշտն ու

ՄԻ ՔԻՉ ՆԵՂԱՑԵԼ ԵՆ

Երեկ Ադրբեջանի խորհրդարանի նիստի օրակարգում ներառված էր քննարկում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման հարցի շուրջ: Առաջինն այդ թեմային անդրադարձել է պատգամավոր Խադի Ռաջաբովը, հայտարարելով, որ այդ հարցում Ադրբեջանի իշխանությունն ու ընդդիմությունը միասնական են: Պատգամավոր Իգբալ Աղազադեն ասել է, թե Ադրբեջանը Թուրքիայից ավելի մոտ ոչ ոք չունի, այդ երկիրը միշտ պատմության ամենադժվար պահերին եղել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031