Օրվա լրահոսը
Անմարդաբնակ տունը ջեռուցվե՞լ է
«Տեսուչը ապօրինաբար պարտքեր է գրել ինձ վրա, ինչի պատճառով էլ լույսս անջատել են, բայց ես այդ տանը չեմ բնակվում, մանավանդ ձմռան ամիսներին հարազատներիս մոտ եմ լինում, միայն օրվա ընթացքում գալիս եմ տեսնեմ՝ տունս ինչ վիճակում է եւ գնում եմ, ինչպե՞ս կարող է դատարկ տանը 18 հազար 800 դրամի լույս օգտագործվել: Հիմա օրերով լույս չունեմ»,- օրերս
Տաքսու վարորդ են սպանել
Երեւանում կատարվել է տաքսու վարորդի դաժան սպանություն: Ինչպես հաղորդում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը, մարտի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1981 թ. ծնված Գարիկ Սարուխանյանը մարտի 29-ին, ժամը 22-ին, դուրս է եկել տնից եւ չի վերադարձել, իսկ մարտի 31-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցների կողմից նրան պատկանող՝ տաքսու պարբերանշանով, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան
Կողոպտել են բենզալցակայան
Ապրիլի 9-ին ոստիկանության Վայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել «Վայք-Գազ» ՍՊԸ բենզալիցքավորման կայանի լիցքավորող, 1966 թ. ծնված Հրաչիկ Բ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, 3 անհայտ անձինք զինված հարձակում են գործել Երեւան-Մեղրի ճանապարհին գտնվող
ԱԱՀ-Ն ԴԵՂՈԼՈՐՏԻՆ ՎՆԱՍՈՒՄ Է
Մի շարք գործարարներ վստահեցնում են, որ այսօր դեղի բիզնեսով զբաղվելը բավականին եկամտաբեր է, այդուհանդերձ, նրանց ներկայացմամբ, կան որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դեղագործական ոլորտում բիզնես ծավալելուն: Երեկ Մոսկվայի տանը կազմակերպված «Առողջություն եւ դեղագործություն, Էքսպո-2009» խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսի ժամանակ «Առավոտը» զրուցեց մի շարք դեղագործական ընկերությունների հետ, որոնք ներկայացրել էին իրենց արտադրանքը՝ դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ եւ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՈՂՋԱՄԻՏ ԼԻՆԵԼ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով տնօրեն Մասուդ Ահմեդը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել ողջամտություն ցուցաբերել եւ նախապատրաստվել շատ ավելի բացասական տնտեսական զարգացումների: Այս մասին Մ. Ահմեդը ասել է երեկ Երեւանում տեղի ունեցած «Գլոբալ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկման ժամանակ: ԱՄՀ ներկայացուցիչն իր ասածը հիմնավորել
«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ» ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ
Երեկ Գյումրիի Մուշ-2 թաղամասում բողոքի ակցիա են կազմակերպել մոտ 300 շինարարներ: Նրանք բողոքել են, որ «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը, որը աղետի գոտում բնակարանաշինություն է իրականացնելու, պատրաստվում է իրենց շատ ցածր վճարել՝ կատարվելիք աշխատանքների համար: Այս մասին տեղեկացնում է «7օր.am»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, ըստ շինարարների հաշվարկի, առաջարկվող գնային քաղաքականության պայմաններում իրենց աշխատավարձը կկազմի ընդամենը 50-60 հազար դրամ: Շինարարներից
Չշահած ՀԴՄ կտրոնները եւս կշահեն
Տեսնելով, որ ՀԴՄ կտրոնների միջոցով վիճակահանություն կազմակերպելու գաղափարն այնքան էլ չի արդարացնում ակնկալվող սպասելիքները, քանի որ յուրաքանչյուր ամիս հազարավոր կտրոններից հատուկենտ շահումներ են գրանցվում, մեր կառավարությունը որոշել է այլ մեթոդի դիմել: Որպեսզի վիճակահանությունից հիասթափված քաղաքացիները գնումներ կատարելիս շարունակեն պահանջել ՀԴՄ կտրոնները, որոշվել է նրանց խրախուսել: Սկսած այս տարվա ապրիլի 1-ից, չշահած կտրոնները դեն նետելու փոխարեն
ԿԹԱՆԿԱՑՆԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Ըստ ուղեւորափոխադրող ընկերությունների՝ մինչ Երեւանի քաղաքապետի ընտրությունները, քաղաքային իշխանությունները չեն թույլատրի բարձրացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը: Համաձայն 2001-ից գործող կարգի, հանրային տրանսպորտի որեւէ երթուղու մրցութային փաթեթում սահմանված սակագինը փոփոխելու համար երթուղին սպասարկող ընկերությունը պետք է հայտ ներկայացնի համապատասխան գերատեսչությանը՝ տնտեսապես հիմնավորելով սակագնի փոփոխության անհրաժեշտությունը: Եթե Երեւան քաղաքում կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից մինչ օրս ոչ մի
Երեւանում հաշվառվածներն ավելանում են
Նախապատրաստվում ենք Երեւանի ավագանու ընտրություններին Որ մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններն առանց զանգվածային կեղծիքների չեն անցնելու՝ հասկանալի ու պարզ է թեկուզ նրանից, որ արդեն իսկ երեւանցի ընտրողների անձնագրային, հեռախոսահամարի ու ընտրատեղամասի մասին տվյալներ ու ստորագրություններ են հավաքվում: Թե ի՞նչ պետք է արվի այդ ցուցակների հետ, իհարկե, ենթադրություններ կային. այդ տվյալների հիման վրա կազմվելու են
«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊՈՄԻԴՈՐՆ ԱՅՍՏԵՂ ՇՈՒԿԱ ՉԻ ԳՏՆԻ»
Համոզված է «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը – Եթե հայ-թուրքական հարաբերությունների զարգացումները հանգեցնեն սահմանի բացմանը՝ ի՞նչ կտա դա մեզ: – Քաղաքական տեսանկյունից անախրոնիզմ է, երբ պետությունը գտնվում է շրջափակման մեջ՝ իր հարեւանների կողմից: Ուրեմն բացումն, ինքնին, նշանակում է քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների առողջացում. դա շատ կարեւոր գործընթաց է: Տնտեսական առումով՝ գյուղատնտեսական ապրանքներով եւ էժան այլ ապրանքներով
«ԿԵՂՏՈՏ» ՓՈՂԵՐԻ ՏՈԿՈՍԸ
Այս շաբաթ խորհրդարանի նիստում «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը մի տվյալ ներկայացրեց, թե վերջին 6 ամսում փողերի լվացման 15 հանցագործություն է բացահայտվել, եւ արդեն կան դատավճիռներ: Սա առիթ տվեց, որ վերհիշենք Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին առաջադրված նույն մեղադրանքը, որը նախ միացրին «Մարտի 1»-ի
Ե՞վս մի քաղբանտարկյալ
Այս անգամ «վիրավորողն» ու «դիմադրողը» նախկին ոստիկան է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այսօրվա դրությամբ քաղբանտարկյալների թիվը եւս մեկով ավելացավ: ՀՀ ՔՕ 136 հոդվածի եւ 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, համապատասխանաբար՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» եւ «վիրավորանք», նախատեսված արարքներ կատարելու մեջ առայժմ միայն
«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԹՇՆԱՄԱՆՔԸ ԲԱՑԱՌԵԼ»
Ասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ տարի անց եւս եւ առաջարկում է մեր օգնությամբ քանդել անհանդուրժողականության պատերը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում յուրաքանչյուր լրատվամիջոց մեկ հարց տալու իրավունք ուներ: «Առավոտը» ՀՀ նախագահին դիմեց հետեւյալ հարցով. «Դուք ձեր ելույթներում խոսում էիք մեր միջեւ չհասկացվածության պատի վերացման, հասարակական հանդուրժողականության, համերաշխության
ՈՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ՉԼԻՆԵՆ «ՄՇՏԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ» ՄԵՋ
Մեկնաբանություններ Հյուսիսային պողոտայում կատարվածին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Ռադիոլուրին» պարզաբանելով, թե ինչու է արգելվում քաղաքացիների մուտքը Հյուսիսային պողոտա՝ ասել էր, թե ստացվել են դիմումներ մասնավորապես «Ecco» եւ «Guess» խանութների, նաեւ՝ «Հին Երեւան Հոլդինգ» ՍՊԸ տնօրեններից, որոնք նշում են. «Հյուսիսային պողոտայում եւ հարակից տարածքներում տեղի են ունենում քաղաքացիների տեւական
ՀՅԴ-Ն ՉԻ ԾԱՓԱՀԱՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ԱԺ ճեպազրույցում գնահատելով ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի գործունեությունը՝ ասաց. «Ծափահարելու առանձնապես պատճառներ չկան: Կարծում եմ, որ այս 1 տարվա մեջ կարելի էր շատ ավելիին հասնել, քան հաջողվել է։ Մյուս կողմից՝ ամենակարեւոր նվաճումը, այնուամենայնիվ, առկա է՝ դա երկրում վերահաստատված ներքին կայունությունն է»: Առկա դժվարություններն էլ Վահան Հովհաննիսյանը բաժանեց երկու
«ՀԱՐԿԱՏՈՒ ԼԻՆԵԼԸ ՇԱՏ ԼԱՎ ԲԱՆ Է»
Մեկ տարուց ավելի է, ինչ անհատ տաքսիների վարորդները պարբերաբար կազմակերպվող ցույցերի միջոցով բողոքում են կառավարության կողմից իրենց լիցենզավորելու եւ հարկային դաշտ բերելու որոշման դեմ: Տաքսի ծառայությունները նրանց չմիացան եւ որոշեցին սուսուփուս, առանց աղմուկ բարձրացնելու, վճարել պետական տուրքը, սակաչափիչներ տեղադրել ու, մեղմ ասած, գլուխներն ազատել հարկայինից: Իսկ անհատ տաքսիների վարորդների ցույցերը տվեցին իրենց պտուղները, այն է՝
ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Թիվ 110 երթուղային տաքսիներից մեկի վարորդը որոշել էր անձամբ եւ շահավետ ձեւով լուծել կանգառից դուրս իջնելու ցանկություն ունեցող ուղեւորների հարցը՝ «տուգանել» նրանց, եւ «տուգանքը»՝ գրպանել:
ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ
Երեւանի Հ/ա թաղամասում, ինչպես եւ մյուս համայնքներում, քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվել են ծառահատման աշխատանքներ: Օրեր շարունակ թափված ճյուղերը չեն տեղափոխվել, իսկ դրա հետեւանքով առաջացած աղբը այդպես էլ չի մաքրվել:
ԳՈՀ Է, ՈՐ ԱՆԴԱՄ ՉԷ
Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրող Սեւակ Արամազդի (Հովհաննիսյան) «Արմէն» վեպի եւ Մոսկվայում հրատարակված ռուսերեն բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Սեւակ Արամազդը հրատարակել է 6 գիրք, գեղարվեստական թարգմանություններ է արել գերմանալեզու գրականությունից, ունի նաեւ գրականագիտական եւ փիլիսոփայական հոդվածներ: «Առավոտի» հետ զրույցում գրողն ասաց. «Արմէնը» հայ էության, ճակատագրի գեղարվեստական վերարտադրումն է: Յուրաքանչյուր հայ կարող է իրեն ճանաչել
Ապրիլի 10
ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություն կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր եղեք համբերատար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ
Տիրոջ խաչելություն եւ թաղում Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը ծանրացած է խաչելության պատմության վրա: Օրվա արարողություններն սկսվում են Ավագ հինգշաբթի երեկոյան Խավարման կարգով: Խավարում. Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին եւ մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ եւ խաչափայտի
Կծու պղպեղը՝ իմունիտե՞տ
Մարդիկ, ովքեր «չար աչք» ունեն, օժտված են բացասական էներգիայով «Վերջերս ծաղկաման էի նվեր ստացել: Հարեւանուհիս եկավ ու սկսեց ժամերով զննել այն: Շատ էր հավանել ու անընդհատ ասում էր, թե ինչքան գեղեցիկ է: Հենց նա գնաց՝ ծաղկամանն ընկավ ու կոտրվեց: Բա աչք չի, ի՞նչ ա»,- պատմեց Գայանե Ղարիբյանը: Տիկին Գայանեն 45 տարեկան է: Նա հավատում է,
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՏՆՎԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Անլեգալ հաստատվելու արդյունքը «Ես ինձ համարում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդը, չնայած ճակատագիրն իմ հանդեպ քմահաճ եղավ»,- «Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ երկու անգամ ամուսնացած, երեք տղաների մայր՝ 32-ամյա Աննա Ալավերդյանը: Դեռեւս 1993-ին՝ դպրոցն ավարտելիս, Աննայի նպատակներն ու ապագայի հետ կապված պլաններն այլ էին՝ պարապմունքներ, ընդունելության քննություններ, երազանք՝ դառնալ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի ուսանողուհի: «Դպրոցն ավարտելուց
ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԿԱՏԱԿ՝ ԲԵՔՀԵՄԻ ՀԵՏ
Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցները, հիշելով ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնության որակավորման փուլի ապրիլի 1-ին «Ուեմբլի» ստադիոնում կայացած Անգլիա-Ուկրաինա հանդիպման (այն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1) նախապատրաստությունը, մի հետաքրքիր պատմություն են նկարագրում: Հավաքականի վերջին՝ բաց մարզմանը, ֆուտբոլիստների մարտական ոգին բարձրացնելու նպատակով հրավիրվել էր Բրիտանիայի թագավորական ծովային հետեւակի 30 զինվոր: Վերջիններս էլ, գիտենալով, որ այդ հանդիպումը կայանալու է
ԳՈԼՖՆ Է՞Լ Է ՄԱՀԱՑՈՒ ՄԱՐԶԱՁԵՎ
Ամուսնու եւ երեխաների հետ սովորականի պես ակտիվ հանգիստն անցկացնելու ժամանակ, գոլֆ խաղալիս, մահացել է ճապոնուհի, 38-ամյա Տակաե Գասեն: Բայց պատճառը ոչ թե սրընթաց գնդակը կամ անզգույշ շարժված մականից ստացված հարվածն է եղել, այլ՝ դաշտի տվյալ հատվածում, որտեղ Տակաեն իր ամուսնու եւ երեխաների հետ հերթական անգամ զբաղվում էր ընտանիքի սիրած մարզաձեւով, ձնհալի հետեւանքով առաջացած հինգ մետրանոց
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՀ Է ՄՆԱՑԵԼ
Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր համակարգող Իվան Խոդաբաշը մեկօրյա աշխատանքային այցով ժամանել էր Երեւան: Այցի նպատակը եղել է մայիսի 23-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության նախապատրաստության ընթացքին տեղում ծանոթանալը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ պարոնայք Խոդաբաշը եւ ՀԲՖ-ի նախագահ Արման Մուրադյանը այցելել են մարզահամերգային համալիր, որտեղ համակարգողը
Նրանք կխաղան Երեւանում
«Armchess.am»-ը հրապարակել է օգոստոսի 8-24-ը Երեւանում առաջին անգամ կայանալիք ՖԻԴԵ-ի տղամարդկանց «Գրան պրի» մրցաշարի մասնակից այն 14 գրոսմայստերների անունները, որոնց ըստ գործակիցների ընտրել եւ նրանց հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել Շախմատի միջազգային ֆեդերացիան: Բացի մեր հանրապետության ներկայացուցիչներ Վլադիմիր Հակոբյանից եւ Լեւոն Արոնյանից, այստեղ հանդես կգան գրոսմայստերներ Եվգենի Ալեքսեեւը, Էտյեն Բակրոն, Պավել Էլյանովը, Բորիս Գելֆանդը,
Հակոբյանը գիտի Ռուսաստանի ձախողման պատճառները
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում տվել է համաշխարհային օլիմպիադաներում Ռուսաստանի ընտրանու անհաջողությունների իր մեկնաբանությունը: Ի տարբերություն մեր հավաքականի համախմբվածությանը եւ թիմում տիրող միասնականության մթնոլորտի, Վլադիմիրի կարծիքով՝ «Ռուսաստանի հավաքականում բացակայում է թիմային ոգին: Եթե անկողմնակալ լինենք, նրանց հավաքականը ուժեղ է բոլոր թիմերից: Այդ է վկայում
ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ
Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության աղջիկների մրցապայքարը Հայաստանի կանանց հավաքականի հաշվարկն ավելացրեց երեք մեդալով: Մինչեւ 69 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Նազիկ Ավդալյանը, թեեւ համառ պայքարում Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Օքսանա Սլիվենկոյին, սակայն վստահ առավելության հասավ մեկ այլ ռուսաստանցու՝ Տատյանա Մատվեեւայի նկատմամբ: Պոկում վարժությունը Ավդալյանը սկսեց 105 կիլոգրամից եւ առաջին
«Երեւանոտ» իրավիճակների արդյունքը
«Վարդագույն քաղաքի գույնը»՝ Երեւանի մասին Լույս է տեսել Սերգեյ Սարգսյանի «Վարդագույն քաղաքի գույնը» գիրքը: Թբիլիսիում ծնված, Մոսկվայում եւ Կուրսկում ապրած, այնուհետեւ 1995-ից Երեւանում հաստատված 27-ամյա հեղինակը, որ սովորել ու հիմա էլ աշխատում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, այն նվիրել է Երեւանին: Սերգեյը գրում է, որ գիրքը ստեղծվել է ընկերների, երեւանցիների, պատահական անցորդների ու այն


















































