Օրվա լրահոսը

Հակոբյանը գիտի Ռուսաստանի ձախողման պատճառները

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում տվել է համաշխարհային օլիմպիադաներում Ռուսաստանի ընտրանու անհաջողությունների իր մեկնաբանությունը: Ի տարբերություն մեր հավաքականի համախմբվածությանը եւ թիմում տիրող միասնականության մթնոլորտի, Վլադիմիրի կարծիքով՝ «Ռուսաստանի հավաքականում բացակայում է թիմային ոգին: Եթե անկողմնակալ լինենք, նրանց հավաքականը ուժեղ է բոլոր թիմերից: Այդ է վկայում

ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ

Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության աղջիկների մրցապայքարը Հայաստանի կանանց հավաքականի հաշվարկն ավելացրեց երեք մեդալով: Մինչեւ 69 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Նազիկ Ավդալյանը, թեեւ համառ պայքարում Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Օքսանա Սլիվենկոյին, սակայն վստահ առավելության հասավ մեկ այլ ռուսաստանցու՝ Տատյանա Մատվեեւայի նկատմամբ: Պոկում վարժությունը Ավդալյանը սկսեց 105 կիլոգրամից եւ առաջին

«Երեւանոտ» իրավիճակների արդյունքը

«Վարդագույն քաղաքի գույնը»՝ Երեւանի մասին Լույս է տեսել Սերգեյ Սարգսյանի «Վարդագույն քաղաքի գույնը» գիրքը: Թբիլիսիում ծնված, Մոսկվայում եւ Կուրսկում ապրած, այնուհետեւ 1995-ից Երեւանում հաստատված 27-ամյա հեղինակը, որ սովորել ու հիմա էլ աշխատում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, այն նվիրել է Երեւանին: Սերգեյը գրում է, որ գիրքը ստեղծվել է ընկերների, երեւանցիների, պատահական անցորդների ու այն

«ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՔԻԱԹՆ Է»

Ասում է երիտասարդ դերասանուհի եւ բեմադրիչ Նարինե Գրիգորյանը Թատերական աշխարհում, հատկապես՝ ռեժիսուրայում, սերնդափոխությունը դանդաղ է ընթանում: Լավ է, որ թեեւ դանդաղ, բայց արդեն երիտասարդներն էլ լուրջ հայտեր են ներկայացնում՝ պարտադրելով խոսել իրենց մասին: Շնորհալի երիտասարդ արվեստագետների թվում է դերասանուհի եւ բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, ինչպես իր կոլեգաներն են անվանում՝ Նարինկան: Նրա աշխատանքները՝ որպես դերասանուհի ու բեմադրիչ,

Բնակարանաշինությունը սկսվել է

Շիրակի փոխմարզպետ Սամվել Պետրոսյանը երեկ հայտարարել է, որ Շիրակի մարզում ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել 2482 բնակարան, որից 2300-ը՝ Գյումրիում: Ըստ փոխմարզպետի, նոյեմբերին Գյումրիում նախատեսվում է շահագործման հանձնել 1320 բնակարան, եւ դրա շնորհիվ մարզկենտրոնում մոտ 90%-ով կլուծվի անօթեւանության խնդիրը: Փոխմարզպետը ասել է, որ Գյումրիում բնակարանների շինաշխատանքներն սկսվել են եւ ապրիլի 3-ի դրությամբ՝ մոտ 10 շենքերի

Հանուն երեխաների

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում ապրիլի 11-ին տեղի կունենա «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) մասնաճյուղ՝ «Երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» (ԵԶՎԿ) բացումը: Մարզերում բնակվող հատուկ կարիքներով երեխաների համար մասնագիտացված վերականգնողական բժշկական ծառայությունները եւ մասնագիտական խնամքն առավել հասանելի դարձնելու նպատակով՝ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն, գործընկերների աջակցությամբ, դեռեւս 2003 թվականին է նախաձեռնել մարզերում մասնաճյուղերի

Խանութը՝ Տաճարից բա՞րձր

Խորհրդային տարիներին հսկայական ջանքերի գնով էր հաջողվում ինչ-որ չափով պահպանել Էջմիածին քաղաքի կենտրոնը ցածրահարկ շենքերով կառուցապատման միտումը, որ դեռ քաղաքի մուտքից երեւային բոլոր եկեղեցիների վեղարները: Դա տուրիստների վրա անջնջելի տպավորություն պետք է թողներ: Մեր օրերում, երբ այդքան շատ են խոսում զբոսաշրջությանը զարկ տալու մասին, Էջմիածնի կենտրոնում, Մայր տաճարի հենց հարեւանությամբ, վեր է խոյանում այս «վրակառույցը»:

ՏՈՒՆԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է, ԳԵՐԵԶՄԱՆԸ՝ ԿՈՐԵ՞Լ

Հարեւան-բարեկամ Վրաստանում ՀՀ քաղաքացին չի կարողանում պաշտպանել իր իրավունքները 2008 թ. մարտի 31-ին Թբիլիսի քաղաքի Կինձմարաուլի նրբանցքի 20-րդ մասնաշենքի 22-րդ բնակարանում մահացել է 72-ամյա Հակոբ Ասատուրի Բաբայանը: Մահից 3 օր անց հարեւաններից մեկը՝ Էդուարդ Սուքիասյանը, անհանգստանալով, որ Հակոբի տան դուռն արդեն մի քանի օր չի բացվում, դիմել է ոստիկանություն: Ոստիկանությունը ժամանել է ահազանգից՝ երկու, Հակոբի

«Ցեղասպանություն՝ առանց մեկնաբանո ւթյան»

Նոր փաստեր Եղեռնի մասին հերթական ֆիլմում Հայոց Մեծ եղեռնի 94-ամյակի կապակցությամբ ԵՊՀ մշակույթի կենտրոնը երեկ կազմակերպել էր ռեժիսոր Կարեն Գեւորգյանի «Ցեղասպանություն՝ առանց մեկնաբանության» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի գաղափարի եւ սցենարի հեղինակ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ նկարի հիմքում ընկած են գերմանական «Շպիգել» հրատարակչության նախկին գլխավոր խմբագիր, բազմաթիվ քաղաքական վերլուծական գրքերի հեղինակ, լրագրող Վոլֆգանգ Գուստի հրատարակած փաստաթղթերն ու

«ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ»

Երեկ կազմակերպված՝ բուհական խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը: 2005-ի մայիսի 18-ին Հայաստանը միացավ Բոլոնիայի գործընթացին: Այդ ժամանակվանից ի վեր ՀՀ կրթական համակարգում սկսվեցին կատարվել մի շարք բարեփոխումներ, որոնք բազում տարաձայնությունների տեղիք տվեցին: Վ. Թեքեյանի անվան մշակութային կենտրոնում երեկ կազմակերպված քննարկումը հենց այս թեմայով էր, որի ժամանակ տեղի ունեցավ նաեւ բանասիրական

«ԼՂ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԿՀԵՌԱՆԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պրոֆեսոր Թիլման Ալերթի՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ ապրիլի 7-ին հեռարձակված կենսագրական հարցազրույցի սղագրությունը – Ուրախ եմ, որ կարող ենք զրուցել: Ես աշխատում եմ Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան hամալսարանում, եւ մասնագիտական ոլորտներիցս մեկը քաղաքական գործիչների կենսագրությունների, կարիերաների ուսումնասիրությունն ու վերլուծությունն է: Շատ դժվար է հասկանալ այն հարաբերությունը, որ գոյություն ունի պաշտոնի, ասենք՝

«Սուտ մատնությունը» փնտրվեց բուժհիմնարկում

Դատաքննությունն ավարտվեց Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Ա. Օհանյանի նախագահությամբ, քննվեց եւ ավարտվեց սուտ մատնության մեջ մեղադրվող Հրաչ Գրիգորյանի գործը: Վերջինս, ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, էլեկտրիկ է աշխատել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա հաղորդմամբ դիմել էր ոստիկաններին, որ իր գործընկերներն անցյալ տարվա մայիսի 9-ին, Հաղթանակի օրը նշելուց հետո, աշխատավայրում՝ մահճակալի

«ԵՍ ՄԱՏՆԻՉ ՉԵՄ, ԼՐՏԵՍ ՉԵՄ, ԴԱՎԱՃԱՆ ՉԵՄ»

Ասաց Սարգիս Հացպանյանն՝ իր վերջին խոսքում, եւ հարցազրույցի համար դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց Սարգիս Հացպանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է անցյալ տարվա նոյեմբերի 4-ին «Հայկական ժամանակին» տված հարցազրույցի կապակցությամբ, որով փոխանցել էր մեկ այլ քաղաքացուց լսած, ՀՀ

Զանգուն «բուրում» է

Գետը թափված աղբի գարշահոտությունից՝ բնակիչները չեն կարողանում լուսամուտ բացել «Ինչքան կարելի է դիմանալ այս անտանելի վիճակին, չէ՞ որ մեզ ապրելու նորմալ պայմաններ են պետք, մեկ-մեկ կասկածում եմ, որ ոչ թե 21-րդ դարում եմ ապրում, այլ՝ նախնադարում»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Երկաթուղայինների 9-րդ փողոցի բնակիչ տիկին Գայանեն: Նրանց փողոցը գտնվում է Գետառի հարեւանությամբ, որը տարիների ընթացքում

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏԸ՝ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՁԵՎ ՀՅՈՒՐԱՆՈՑ

Իսկ պալատում գործող հայտնի «զագսը» տեղափոխվելու է մեկ այլ հաստատություն, որտեղ նորապսակները, ամուսնությունը գրանցելուց հետո, մեղրամիս էլ կանցկացնեն: 4-5 տարի առաջ Երիտասարդության պալատը՝ ժողովրդի լեզվով ասած «կրծած կուկուրուզը», քանդվել է՝ տեղում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Տարածքի սեփականատեր «Ավանգարդ Մոթորսը» 2 նախագիծ է ներկայացրել, որոնցից ոչ մեկը դեռեւս քաղաքաշինության խորհրդի կողմից չի հաստատվել: Այդուհանդերձ, մեր քաղաքացիներին

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՈՒՆԻ

Թերեւս, միանշանակ ճիշտ է, որ պաշտպանված ամրոցը, եթե չի կարող գրավել կազմակերպված զորքը, կարող է գրավել ոսկով բարձած մի ավանակ: Ճիշտ է, իհարկե, եթե խոսքը վերաբերվում է օտար ամրոցին եւ օտարամուտ ոսկուն: Բայց երբ խոսքը սեփական պետության եւ հայրենիքի մասին է, չեմ կարծում, որ օտարի ոսկով բարձած ավանակը կարող է գրավել ամրոցը: Ուստի, զարմանում եմ,

Դեղորայքն ու ափիոնը հայտնաբերել են

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները երեկ «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւոր, Ռուսաստանի քաղաքացի Նարինե Նալբանդյանի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերել են 35 անուն չհայտարարագրված դեղորայք, որը նա փորձել է թաքցնել մաքսային հսկողությունից: Մաքսայինի աշխատակիցները երեկ Մեղրիի մաքսակետում կանխել են նաեւ 22,8 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի ներմուծումը հանրապետություն: Թմրամիջոցը հայտնաբերվել է ուղեւորային ավտոբուսի վարորդ Դոլատի Թուրքփուր Բաբակի բաճկոնի

Կաջակցեն շինարարներին ու չշահած ՀԴՄ-ների տերերին

Կառավարության երեկվա նիստում որոշվել է կառուցապատողներին տրամադրել 20 միլիարդ դրամի չափով պետական երաշխիքներ, ինչը նշանակում է, որ նրանք հնարավորություն կունենան առեւտրային բանկերից ներգրավել վարկային միջոցներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր առեւտրային բանկերի լիկվիդայնության մակարդակը շատ բարձր է, եւ միակ գործոնը, որը զսպում է նրանց ավելացնելու վարկավորման ծավալները՝ ռիսկայնության գնահատումն է: Տ. Սարգսյանը տեղեկացրել

ԶՈՔԱՆՉՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ ՉԵՆ ՕԳՏՎԻ

Ճգնաժամից խուսափելու համար նախարարություններում անցել են վառելիքի եւ գրենական պիտույքների տնտեսումների: Գրեթե բոլոր նախարարություններն էլ ճգնաժամից խուսափելու համար անցել են ծախսերի հարկադրված տնտեսումների: Դա, իհարկե, արվեց կառավարության որոշմամբ, սակայն կան նաեւ հեռատես նախարարություններ, որոնք ժամանակին կանխատեսել էին մոտալուտ ճգնաժամն ու նախապես՝ պետբյուջեի հարուստ ժամանակներում հասցրել են գնել թե գույք, թե գրենական պիտույքներ եւ թե ծառայողական

Նրանք իրենց մեղավոր չճանաչեցին

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է «Յոթի» գործով անցնող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատավարությունն ու մտել է բուն դատաքննության պրոցես: Երեկ դատարանում հրապարակվել է այս երկու գործիչների մեղադրական եզրակացությունը, որով առաջադրված մեղադրանքներում ո՛չ Ալ. Արզումանյանը, ո՛չ Ս. Սիրունյանն իրենց մեղավոր չեն ճանաչել: Ըստ մեղադրական եզրակացության, որն ի դեպ, «Յոթի»

ԲՈՐՇՉԻ ՀԱՄԸ ՊԱԿԱՍԵԼ Է

Բայց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխություններից, ըստ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ այդպես էլ պաղպաղակի համ չի գալիս: Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրության փոփոխությունների փաթեթը մշակողները երեկ ողջ աշխատանքային օրվա ընթացքում դռնփակ քննարկումներ էին անցկացնում Եվրոպայի խորհրդի փորձագետ Իվ Սալոմոնի հետ, որը փորձաքննության է ենթարկել այդ փաթեթը: Փորձագետի եզրակացությունը, ինչպես ավելի վաղ հայտնել

ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ լրագրողական կազմակերպությունները դատապարտել են ս.թ. ապրիլի 8-ի երեկոյան, Երեւանի Հյուսիսային պողոտայում, «Ա1+»-ի լրագրող Դավիթ Ջալալյանի՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելիս ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու փաստը: «Սա առաջին դեպքը չէ, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը ապօրինաբար խոչընդոտում են հենց իրավապահները, վստահ լինելով, որ չեն պատժվի»,- ասված է երեկ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի», Երեւանի մամուլի ակումբի, ԶԼՄ-ների աջակցության

ԿԱՍԿԱԾՎՈՂԸ ԿԻՆ Է

Ապրիլի 5-ին Էջմիածին քաղաքի մատույցներում, Զվարթնոց կամրջի վրա, կատարված Ջիվան Գասպարյանի սպանության վերաբերյալ քրեական գործով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակչուհի, 1972 թ. ծնված Արմինե Հովսեփյանը: Համաձայն մեր տեղեկությունների՝ վերջինիս ձերբակալման պատճառը Ջիվան Գասպարյանին ունեցած խոշոր չափի դրամական պարտքն է եղել: Չի բացառվում, որ սպանության շարժառիթը հենց պարտքն է: Արմինե Հովսեփյանն Էջմիածնում հայտնի է իր ոչ

«Հավերժ է միայն չինական պարիսպը»

Հանրային հեռուստառադիոընկերության 2008-ի գործունեության վերաբերյալ հաղորդման շուրջ նախօրեին սկիզբ առած բանավեճը երեկ էլ շարունակվեց ԱԺ-ում: Եվ մասնավորապես «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում հակադարձեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի՝ նախորդ օրն արած կսմիթներին: «Մավրն արեց իր գործը՝ մավրը կարող է հեռանալ» արտահայտությանը նա պատասխանել էր. «Մավրը, այսինքն՝ ես, վաղուց կամ, բայց պրակտիկայում առայժմ

Ոստիկանները երթ են կազմակերպում

Արդեն երկու օր է, ինչ Հյուսիսային պողոտայից քշվածները Կենտրոնում ինքնաբուխ երթ են անում Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը, ի պատասխան «Առավոտի»՝ ապրիլի 8-ին Հյուսիսային պողոտայում հավաքված քաղաքացիներին պողոտայի տարածքից հեռացնելու եւ նրանցից ոմանց ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու պաշտոնական պարզաբանում ստանալու խնդրանքին, փոխանցեց. 08.04.2009 թվականին ոստիկանության Կենտրոնական բաժին է ստացվել 4

ՃԻՇՏ ԵՆ ԱՐԵԼ, ՈՐ ՍԵՐԺԻՆ ՉԵՆ ԸՆՏՐԵԼ

Վերլուծելով Սերժ Սարգսյանի նախագահության մեկ տարին՝ ասաց ՀՀ շարքային քաղաքացի Անուշ Ղարիբյանը Ուղիղ 1 տարի առաջ՝ ապրիլի 9-ին, Ոստիկանական ստորաբաժանումների ու ոստիկանության ակադեմիայի կուրսանտների կողմից տոտալ շուրջկալի մեջ վերցված Օպերայի եւ բալետի թատրոնի շենքում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի՝ որպես մեր երկրի ղեկը ստանձնած մարդու երդմնակալությունը: Սույն արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը, դիմելով ժողովրդի այն հատվածին, որը

ԿԱՍԻ՞ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՈՉ, ՄԻ՞ԹԵ ՆՈՒՅՆԸ ՉԷ

ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի կարծիքով՝ այնքան էլ նույնը չէ: – Ձեզ չե՞ն նյարդայնացնում հեռուստաէկրաններից եւ թերթերից տարբեր քաղաքական գործիչների կողմից հնչող գուշակությունները՝ Բարաք Օբաման կասի՞ ցեղասպանություն բառը, թե՞ չի ասի: Մի՞թե դա այդքան կարեւոր է, մի՞թե դրանից փոխվելու է պատմական ճշմարտությունը: – Բնական է, որ Օբաման ողբերգական իրադարձությունները կանվանի կամ չի

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԶԻՋԵԼ Է ԻՐ ՏԵՂԸ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Փաստարկ» ակումբում հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, համաձայն իր դիմումի, ԵԽԽՎ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության կազմում իր տեղը զիջել է խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին, իսկ ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակության կազմում՝ Ստեփան Սաֆարյանին: Խմբակցության ղեկավարն այդ մասին արդեն տեղյակ է պահել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն ասել է,

ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, բանկերի կողմից վարկավորման ծավալների կրճատման պատճառներ են հանդիսանում բանկերի զգուշավորությունը, եւ նաեւ այն, որ վարկառուները հիմնականում խուսափում են արտարժույթով վարկեր վերցնելուց: Այս մասին Ա. Ջավադյանը ասել է երեկ հրավիրված ասուլիսում: ԿԲ ղեկավարի ներկայացմամբ, այս տարվա մարտ ամսին իրականացվել է 52 միլիարդ դրամի վարկավորում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի

Քաղաքապետը դժգոհ է

Երեկ Երեւանի քաղաքապետարանում հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցության օրակարգի գլխավոր հարցն առնչվում էր քաղաքացիների դիմումներին տրվող պատասխանների բովանդակությանն ու ժամկետներին: Նիստը վարել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքապետը մտահոգիչ է համարել այն, որ քաղաքապետարան ուղղված բնակիչների դիմումների պատասխաններն ուշացվել են։ Անցյալ տարի Երեւանի քաղաքապետարանը ստացել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031