Օրվա լրահոսը
Ծափերով դիմավորեցին «ամբաստանյալներին»
Դատավորը հորդորում է կինո, թատրոն գնալ Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում սկսվեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի, նախաձեռնության անդամ, 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Մալխասյանի եւ 2 տարվա ազատազրկման դատապարտված Վահան Արոյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Նրանք կրկին դատարան բերվեցին ձեռնաշղթաներով: Սակայն դա չխանգարեց, որ սահմանադրական
ՊԵՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ՉԵՆ ԳՆԱ
Դիտորդները ԿԳԲ-ի մեկուսարանը տեղափոխելու հարց են բարձրացնում Երեկ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի նախաձեռնությամբ հրավիրվել էր աշխատանքային հանդիպում քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խմբի հետ: Վերջիններս զարմացան, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցում են նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, սակայն իրենց մտահոգությունները ԶԼՄ-ներից չթաքցրին: Նախ, դիտորդները անպատրաստ չէին ներկայացել հանդիպմանը, նրանց բերած բոլոր օրինակները վերաբերում էին 2006-ին: Խումբն իրենց
Գազապաստարանի մուտքը փակել են
Շենգավիթցիները մեծ դժվարությամբ կօգտվեն համայնքի՝ արտակարգ իրավիճակների համար նախատեսված գազապաստարանից: Վերին Շենգավիթ համայնքի շենքերից մեկի (հասցեն չենք նշում, քանի որ տվյալ տարածքը ռազմավարական նշանակություն ունի) բնակիչներն օրերս դիմել էին «Առավոտին»՝ հայտնելով, որ իրենց շենքի բնակիչներից մեկը որոշել է իր մեկ սենյականոց տունը շենքի ճակատային մասից մոտ 50 քմ-ով մեծացնել: Մայրաքաղաքում շենքերին կցակառույցներ ավելացնելը զանգվածային բնույթ
ՊԵՏՔ Է ԷՇ ԿԱՄ ՁԻ ՔՇԵԼ ՍՈՎՈՐԵՆ
Մեր պաշտոնյաները չգիտեն, թե Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակիչները որքան շատ խնդիրներ ունեն, քանի որ նրանց այցելությունները մարզ՝ սահմանափակվում են միայն շրջկենտրոնով: Տավուշի մարզ այցելելիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հասնում են մինչեւ Բերդի տարածաշրջան ու այդքանով ավարտում իրենց շրջայցը: Բերդից այն կողմ՝ տարածաշրջանի գյուղեր գնալու համար պաշտոնյաները ստիպված են էշ կամ ձի նստել, որովհետեւ ճանապարհներն այնքան
«ՎԱՏ ԲԱՆ ՉԵՄ ԱՐԵԼ»
Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հեռուստահարցազրույց տվեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին: Հարցազրույցի ընթացքում Ս. Սարգսյանը մի քանի անգամ նշեց, որ իր ղեկավարած կառավարության արդյունավետ աշխատանքն ինչպես իր նախորդների, այնպես էլ՝ «առաջին հերթին», ՀՀ նախագահի աշխատանքի կատարած աշխատանքների շնորհիվ է: Խոսելով թոշակների սպասվող աճից՝ նա նշեց, որ հունվարի 1-ից դրանք կբարձրանան 60%-ով եւ
ՀՀ ԱԺ-ում ընդդիմություն չկա
Այդ կարծիքին է «Հանրապետության» ներկայացուցիչ Սմբատ Այվազյանը Սեպտեմբերի 13-ին ՀՀ խորհրդարանը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցած 125 պատգամավորներից 118-ը «կողմ» էր քվեարկել, 3-ը՝ «դեմ» եւ 4 քվեաթերթիկ համարվել էր անվավեր: Սա այն դեպքում, երբ ՀՀ խորհրդարանում ներկայացված երկու՝ իրենց ընդդիմադիր համարող խմբակցությունները՝ ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը», ունեն ընդհանուր հաշվով
«ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐԻ Է ԲՌՆՎԵԼ»
Շուշիում ՀՅԴ Գերագույն ժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ում էլ, ըստ ամենայնի, մի քանի օրից Դաշնակցությունը կհայտարարի նախագահի թեկնածու: Դաշնակցությունը երեկ, լրագրողներին ի տես, Շուշիի մշակույթի տանը հանդիսավոր բացեց իր Գերագույն ժողովը: Ժողովին հրավիրված էին հայաստանյան կուսակցությունների ղեկավարները, սակայն Ղարաբաղ գալու ուժ եւ կարողություն էին գտել միայն Հանրապետական կուսակցության փոխնախագահ
ԱԿԱ՛ՆՋԴ ԿԱՆՉԻ, ԿՈՄԲԻԿԵՐԻ ՎԼԱԴ
Մեզ հատկապես դուր եկավ խոտի կամ, ինչպես օրինագծում է նշված՝ կանաչ կերի սահմանումը. «Կերաբույսերի վերգետնյա թարմ զանգված՝ օժտված չոր նյութի կենսաբանական լիարժեքությամբ»:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ
Գրողների միության շենքի դիմաց արդեն մի քանի ամիս է՝ տեղադրված էր այս ազդագիրը: Երեւանի երիտասարդական փորձարարական թատրոնը թատերաշրջանի բացման համար բեմադրել է Հրանտ Մարգարյանի «Ալ ժողովի չեմ երթար» կատակերգությունը, որի մի ներկայացումն էլ պիտի տեղի ունենար երեկ՝ ազդագրի համաձայն:
ԱՌԱՋՆԱՅԻՆԸ՝ ՈՒՂԵԳՐԵՐ ՆՎԱՃԵԼՆ Է
Այսօր ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Երեւան-Մոսկվա-Բանգկոգ-Չանգ Մայ չվերթով մեկնում են Թաիլանդ, որտեղ սեպտեմբերի 16-26-ն անցկացվելու են մարզաձեւի աշխարհի տղամարդկանց 76-րդ եւ կանանց 19-րդ առաջնությունները: Ըստ ծանրամարտի աշխարհի առաջնության կանոնակարգի, մարզիկները Չանգ Մայում պետք է լինեն մեկնարկից երեք օր առաջ՝ դոպինգ-ստուգում անցնելու համար: Երեկ «Առավոտը» հարցազրույց անցկացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի
«ՀԱՅՓՈՍՏ». ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԾՐԱՐՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ»
Անվստահելի «թրասթը» Առանձնապես հետաքրքիր են «Հայփոստի» ներկայիս կառավարիչների օգոստոսի 31-ի եւ սեպտեմբերի 3-ի հայտարարություններում նշված այն ձեւակերպումները, թե «Նամականիշ» ՓԲԸ-ի կողմից 2007 թվականին ապօրինի «տպագրվել, թողարկվել եւ վաճառվել են 51 տեսակի նամականիշեր», ինչով «Հայփոստը» շուրջ 300 միլիոն դրամի վնաս է կրել, իսկ կապի եւ տրանսպորտի նախարարությունն էլ օժանդակել է «Նամականիշի» այդ գործունեությունը: «Ֆիլատելիստական» հարված Օրերս
Լ. Անանյանը չի խառնվում
ՀԳՄ-ն չի ուղղորդում գրողների քաղաքական հայացքները Երեկ «Հայացք» ակումբում Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանը եւ «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը մամուլի ասուլիս էին հրավիրել: Թեման էր՝ «Ստեղծագործական միությունների գործունեության նպատակահարմարությունը եւ արդյունավետությունը»: ՀԳՄ նախագահը նշեց. «Անկախացումից ի վեր մեր երկրում ստեղծագործական միությունների գոյության նպատակահարմարության հարցը ուղղակի այն հարցն է դարձել, որ թվում
ՆԱՊՈԼԵՈՆԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ
Մեծերի վերաբերմունքը մամուլի նկատմամբ միշտ էլ ուշագրավ է եւ կարեւոր. քանզի առաջին հերթին հայելի ընտրելու խնդիր է ներկայացնում իրենից: Եվ ըստ դրա էլ երեւակվում են յուրաքանչյուրի աշխարհայացքը, նրբամտությունն ու խորամտությունը: Խիստ ուշագրավ է Նապոլեոն Բոնապարտի նոր-նոր տարածում գտնող մամուլի կարեւորության գիտակցումը, որը նա ձեւակերպել է հետեւյալ կերպ. «Թշնամաբար տրամադրված չորս թերթերն ավելի վտանգավոր են, քան
ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՆԸ
Երբ առաջին անգամ տեսա տիեզերքից լուսանկարված մեր մոլորակի պատկերը, ապշեցի, թե ինչքան գեղեցիկ է մեր բոլորի տունը՝ անկախ պետությունների սահմանագծերից, անկախ կրոններից, քանի որ այդ ամենը կապույտ, կիսաամպամած ու լուսավոր, թրթռուն կենդանության մեջ չէր երեւում, եւ մեր երկիրը ինձ թվաց անհավատալի ստեղծագործություն՝ անվախճանության կնիքը վրան: Եվ երիցս սխալ են իրապաշտ գիտնականները, թե այդ ամեն ինչը
Դասագրքերի գները տարբեր են
Դպրոցներում դրանք հաճախ կլորացվում են Հանրակրթական դպրոցներում այժմ եռուն շրջան է ոչ այնքան ուսումնական, այլ ֆինանսական-կազմակերպչական առումով: Պատճառն այն է, որ ծնողներից սկսել են գումարներ հավաքել, այսպես կոչված, արենդայով դասագրքերի ձեռքբերման համար։ Դպրոցները ստացել են պահանջված դասագրքերը, իսկ ծնողները պետք է գրքերի ինքնարժեքի որոշ տոկոսը դպրոցին վճարելով՝ ձեռք բերեն դրանք: «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» տնօրեն Կարինե
«ԿՈՆԴՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ»
Վստահ են քաղաքապետարանի աշխատակիցները Իր անցյալով, ներկայով եւ ապագայով, իր առանձնահատկություններով եւ կոլորիտով մայրաքաղաքի Կոնդ թաղամասը ուրույն տեղ ունի քաղաքի կյանքում: Այդ թաղամասը նաեւ տարիներ շարունակ մայրաքաղաքի կնճիռն էր համարվում եւ բազում իշխանություններ պարզապես չէին համարձակվում նախաձեռնել առկա հիմնախնդիրների լուծումը: Դեռ խորհրդային տարիներից կոնդեցիները շարունակ բողոքել են իրենց գույքային իրավունքը ոտնահարելու համար: Սակայն միայն 2005
«Մեզ ստախոս նախագահ պետք չէ»
Այս եւ այլ բովանդակությամբ պաստառներով՝ երեկ կառավարության շենքի առաջ կրկին ցույցի էին դուրս եկել հանուն պետական կարիքների վտարված հարյուրավոր բնակիչներ: «Այսօր լրանում է 5-րդ ամիսը, ինչ վարչապետը մեզ խոստացել է Ազգային ժողովի ընտրություններից հետո մեր հարցը լուծել: Նա մեզ հետ անձամբ հանդիպել է ապրիլի 13-ին ու ասել, որ եւս մեկ անգամ կհանդիպի եւ մեր ոտնահարված
ՀԱՅԵՐԸ ԽՈՐՈՎԱԾԻՑ ՀՐԱԺԱՐՎԵ՞Լ ԵՆ
Աֆրիկյան ժանտախտը մսավաճառների եւ ռեստորանատերերի գործին խփել է Թեեւ անասնաբույժներն ու բժիշկները հավաստում են, որ աֆրիկյան ժանտախտ հիվանդությամբ վարակվում են միայն խոզերը եւ մարդու օրգանիզմում այդ հիվանդության վիրուսը կենսունակ չէ, մեր բնակչությունն ակնհայտորեն խուսափում է խոզի միս օգտագործելուց: Երեկ «Առավոտը» մի շարք սննդի օբյեկտներից ու մսի վաճառակետերից հետաքրքրվեց, թե վերջին մեկ ամսվա ընթացքում որքա՞ն է
ԿԵՆԱՑ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ ԱԺ-ում իր ելույթում ցավ հայտնեց, որ իրենց չտրվեց ընտրելու հնարավորություն, քանի որ ներկայացված էր գլխավոր դատախազի մեկ թեկնածու՝ անգամ առանց հիմնավորելու այն: Ռոբերտ Քոչարյանի փոխարեն՝ հիմնավորումներ ներկայացնում էին որոշ պատգամավորներ՝ գովելով Աղվան Հովսեփյանին: «Քչախոս է, լռակյաց, ավելի շատ՝ լսող: Կազմակերպական հզոր ընդունակություններ ունի, համապետական մտածողություն: Բանաստեղծ է եւ նկարիչ,
Չկրկնե՛ք Վիշինսկու անունը
Երեկ պատգամավորներին հորդորեց Աղվան Հովսեփյանը, որը կշարունակի իբրեւ գլխավոր դատախազ պաշտոնավարել եւս 6 տարի: Ի տարբերություն նախորդ օրվա քննարկումների, որոնց ընթացքում Աղվան Հովսեփյանն ԱԺ պատգամավորներին հանգամանալից պարզաբանումներ էր ներկայացնում տարբեր քրեական գործերի վերաբերյալ՝ երեկ նա հրաժարվում էր պատասխանել մանավանդ դատական վարույթներում գտնվող գործերին առնչվող հարցադրումներին: Ասենք, սպանությունների համար մեղադրվող Արարատ Մուրադխանյանի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության հարցադրումներից
ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Երեկ առավոտյան Վանաձորից Երեւան էին եկել Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործի նախաքննության շրջանակներում բռնի ուժով եւ ապօրինաբար՝ առանց ծանուցագիր ներկայացնելու, մարզի դատախազություն բերման ենթարկված «Բելիսիմո» ռեստորանային համալիրի՝ դատախազության շենքում բռնությունների, ստորացումների ու խոշտանգումների ենթարկված աշխատակիցներից մի քանիսն ու նրանց ծնողները: Նախ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը վստահ է, որ հարկավոր է ունենալ պետության խնդիրներին տիրապետող նախագահ: – Պրն Հարությունյան, երբ դեռ նախարար չէիք, լրագրողների հայերեն հնչող բոլոր հարցերին պատասխանում էիք միայն ռուսերեն, սակայն նախարար դառնալուց հետո ձեր խոսքը դարձավ բացարձակապես հայերեն, կարծես այնքան էլ սարսափելի չեք խոսում, այսինքն՝ հայերեն գիտեիք, ուրեմն ինչո՞ւ մինչեւ այժմ միայն ռուսերեն էիք
ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵՑ ՆԱԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆԸ
«Կարծում եմ, այս կադրում գլխավորը ես եմ»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ Աղվան Հովսեփյանի հետ լուսանկարվելու ընթացքում: ԱԺ-ն վերջինիս երեկ ընտրեց գլխավոր դատախազ: 131 պատգամավորից քվեարկությանը մասնակցեցին 125-ը: Աղվան Հովսեփյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին 118-ը, դեմ՝ 3-ը: 4 քվեաթերթիկ, որի վրա նշում էր արված ե՛ւ «կողմ», ե՛ւ «դեմ» սյունակների դիմաց՝ ճանաչվեց անվավեր: Մինչ քվեարկությունը, ՀՀԿ-ից
«ՀԱՅՓՈՍՏ». ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԾՐԱՐՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ»
Անվստահելի «թրասթը» Թերեւս արդեն ժամանակն է անդրադառնալ այս շարքի նախորդ հրապարակումներից մեկում առաջադրված այն հարցին, թե որտեղի՞ց են հայտնվել «Հայփոստի» կառավարիչները: Վերստին հիշեցնենք, որ 100 տոկոս պետական բաժնեմասով «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդամենը 2 տարում (2004-2006 թթ. ընթացքում) երկու հավատարմագրային կառավարիչ փոխեց: Հայկական մոտեցում՝ ֆրանսիական ակցենտով «Հայփոստի» գործում հայրենի կառավարությունն առաջին «հավատարմագրային» քայլը կատարեց դեռեւս 2004 թվականի
«Շատ եմ սիրում հայերին»
Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռենաթե Սթիլեն սիրո խոստովանություն արեց հայ ժողովրդին: Ժուռնալիստների միության երեկվա հյուրը Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռենաթե Սթիլեն էր, ասուլիսի թեման՝ Բրազիլիայի ազգային տոնին նվիրված՝ Հայաստանում բրազիլական մշակութային շաբաթը: Ըստ դեսպանի՝ միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 14-ին եւ կտեւեն մինչեւ սեպտեմբերի 20-ը. «Մշակութային շաբաթը առաջնային համարեցինք, որովհետեւ Հայաստանում մարդիկ Բրազիլիայի մասին
«ՄԻՆՉԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՄ»
Չնայած հագեցած գրաֆիկին՝ երիտասարդ ճանաչված ջութակահար Սերգեյ Խաչատրյանը սիրով է համագործակցում հայաստանցի երաժիշտների հետ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 19-ին կմեկնարկի Վերադարձի փառատոնը, որի կազմակերպիչներն են «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը (նախագահ՝ Մարիամ Շահինյան, տնօրեն՝ Գարիկ Նազարյան) եւ գերմանական «Վիլս» երաժշտական փառատոնը: Փառատոնային օրերին, որի միջոցառումների մի մասը կանցկացվի Կամերային երաժշտության տանը, ի թիվս հայաստանցի երաժիշտների, հանդես
Դատարանների «բարությունը» հիմքեր չուներ
5 տարեկան երեխայի աչքի առաջ նրա մորը սպանածներին պայմանական վաղաժամկետ ազատել են պատժի կրումից: ՀՀ գլխավոր դատախազությունը օրեր առաջ դիմել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան եւ բողոքարկել երկու դատապարտյալներին վաղաժամկետ պայմանական ազատելու մասին դատարանի կայացրած որոշումները: Գավառ քաղաքի բնակիչներ՝ 39-ամյա Արամայիս Միրիբյանը եւ 33-ամյա Վարդան Մուխսիխաչոյանը 1997թ. ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի դատավճռով դատապարտվել են
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ
Ըստ քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանի, նրանք իրենց չեն դիմում երեխաներին ռուսական դասարաններում տեղավորելու համար: Երեւանի 14 դպրոցներում գործում են ռուսերեն ուսուցմամբ դասարաններ, որտեղ, ըստ ԿԳ նախարարության մշակած կարգի, պետք է սովորեն օտարերկրյա քաղաքացիները, ռուս խնամակալ ունեցողները, այն երեխաները, որոնց ծնողներից մեկը ռուս է եւ այլն: «Առավոտի» հետ զրույցում դպրոցների տնօրենները միաբերան հերքեցին,
ՀՀՇ-ն ընդդեմ ՀՀԿ-ի
Մարալիկը սեպտեմբերի 23-ին պատրաստվում է քաղաքապետի ընտրությունների Այդ պաշտոնի հավակնորդները երկուսն են՝ Մարալիկի ՀՀՇ կառույցի նախագահ Հովհաննես Ուռությանը եւ գործող քաղաքապետ, հանրապետական, 30-ամյա Արտակ Գեւորգյանը, որը հանրապետության ամենաերիտասարդ քաղաքապետն է: Նա մինչեւ պաշտոն զբաղեցնելը եղել է «Շանթ» հեռուստաընկերության սեփական թղթակիցը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Որ երկու թեկնածուների պայքարն այնքան էլ «թեժ» չի լինելու, պարզ էր
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԽԻՍՏ ԿԱՐԻՔԱՎՈ՞Ր ԵՆ
Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը պետության հաշվին իր հարազատ-բարեկամներին նվերներ է մատուցել: Վերջերս Թալին քաղաքում պետբյուջեի միջոցներով շահագործման է հանձնվել բնակելի շենք, որը նախատեսված է համայնքի խիստ կարիքավոր ընտանիքների համար: Մյասնիկյան 3 հասցեում գտնվող շենքը միջոցների բացակայության պատճառով երկար տարիներ ավարտուն տեսքի չի բերվել եւ միայն վերջերս է ՀՀ կառավարության, Արագածոտնի մարզպետարանի եւ Թալինի քաղաքապետարանի որոշմամբ


















































