Օրվա լրահոսը
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՍՈՒՏ ՈՒ ՃԻՇՏ ԹՎԵՐԸ – 2
Իրական եւ գործող գիտնականներին Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել Անցած դարի 50-ական թվականներից շատ «տարօրինակ գործընթաց» էր սկսվել Չինաստանում՝ երեւույթ, որը նոր է ինչ-որ չափով հասկանալի դառնում: Չինաստանը լքում էին տասնյակ հազարավոր ուսման ծարավ երիտասարդներ եւ հնարավոր բոլոր եղանակներով փորձում էին տեղավորվել եւ մնալ աշխարհի լավագույն գիտական կենտրոններում: Նույնիսկ հայ աղջկա հետ ամուսնանալու պատճառով
Գործընկերությո՞ւն, թե՞ «քցոցի»
Վերահսկիչ պալատը նախորդ տարվա նոյեմբերին տեղեկացրեց, որ իրենց ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բյուջետային միջոցների վատնման դեպքեր, որոնցից երկուսի մասով նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել դատախազություն: Դրանցից մեկը վերաբերում է «Էջմիածին ջրշին» ՍՊԸ-ին (որի 51%-ի բաժնետերը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է՝ «Ճոյտ» մականվամբ), որը Հրազդան գետի հունի մաքրման, ափերի ամրացման համար պետությունից ստացել էր 190
ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ ՊԱՐՏԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի քրեական դատարանում շուրջ 1 տարի քննվող Մեսրոպ Մաքոյանի սպանության գործի դատաքննությունը վաղուց վերածվել է «Մատաղիսի գործի», ինչին բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձել են: Այս գործով ամբաստանյալները չորսն են. Սերոբ Տեր-Մելիքսեթյանը, Հրաչ Սահակյանը, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանները: Նրանք մեղադրվում են 2005թ. օգոստոսի 11-ին Մեսրոպ Մաքոյանին սպանելու համար: Հունվարի 10-ին արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կկայացվի այս գործով դատավճիռը:
Գլոբալիզացիայի դարի բոշաները
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում գտնվող, այժմ չգործող, ալրաղացի պահակակետում 2008-ի ուշ աշնանը հանգրվանել էին ամուսին բոշաներ: Ամուսիններն ամեն աշուն ժամանում են Բաղանիս: Նրանք այստեղ ապրում են հակասանիտարական պայմաններում, փոխանակումով գյուղացիներից ձեռք բերած հավերի հետ նույն սենյակում: Վարդուշ եւ Լյովա ամուսինները շրջում են գյուղից գյուղ, վաճառում կամ փոխանակում իրենց մաղերն ու մեծ ասեղները:
ԼՈՒՅՍԵՐՈՎ ԵՎ ՑԵԽՈՎ ԱՄԱՆՈՐ
Այս օրերին Էջմիածնում սոված մարդ չես տեսնի: Փառք Աստծո, բոլորը կուշտ են: Բայց կուշտ լինելը դեռ ուրախ լինելու գրավականը չէ, մանավանդ որ՝ կուշտն ամենեւին էլ կշտացածը չէ: Այսօրվա եղածը կսպառվի, իսկ վաղվա համար ոչ մի երաշխիք չկա, որ մարդն անաշխատանք չի մնա: Տոներն անցան: Առջեւում՝ քաղաքապետարանի աշխատողների համար սպասումներով ու տագնապներով լի օրերն են: Եթե
Ո՞վ է վճարելու «ՎիվաՍելի» պարտքերը
Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը նախկին մարզպետին մեղադրում է պարտքեր կուտակելու ու չվճարելու մեջ: Օրեր առաջ մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանը պաշտոնաթող լինելուց առաջ 75 միլիոն դրամի պարտք է թողել մարզպետարանի «վզին»՝ այս կառույցի անունով «ՎիվաՍելից» բջջային հեռախոսահամարների փաթեթ գնելով ու պարտքերը չվճարելով: Փաթեթի մեջ ընդգրկված 7 հազար բաժանորդներից
ԱՓՍՈՍՈՒՄ ԵՆ ԹԱՓԵՆ՝ ԹՈՒՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ
Շտապօգնությունը զգուշացնում է. մի՛ կերեք անցյալ տարվա պատրաստած աղցաններ, խմորեղեն, խոզի բուդ ու այլ տեսակի սնունդ: Նախորդ տարիների համեմատությամբ, այս տարի Ամանորի տոնական օրերին շտապօգնության կանչերը Երեւանում 16-17%-ով ավելացել են: Ընդ որում, բնակիչներն այս տարի հիմնականում գանգատվել են սրտանոթային հիվանդություններից: Բժիշկների ներկայացմամբ, պատճառն այն չէ, որ անցած՝ Առնետի տարին իր «կռիսությունն» արել է ու մարդկանց
Պրոպագանդա՞, թե՞ իրականություն
Նախկինում ԼՂՀ նախագահի օգնական Մանվել Սարգսյանն այնքան էլ չի հավատում ԼՂՀ խորհրդարանականների անկեղծությանը: Դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ԱԺ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորաբար ասվում է, որ «ԼՂՀ-ն պատասխանատվություն չի կրում որեւէ պայմանավորվածության համար, որ ձեռք կբերվի առանց իր ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ դրսեւորված համաձայնության»: Նույնիսկ ԼՂՀ խորհրդարանականները «սպառնում» են հարկ եղած դեպքում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝ «անվտանգությանն
«ԵՍ ԿՈՒԶԵՆԱՅԻ ՇԱՏ ԾՈՒՌ ՆԱՅԵԼ»
Ըստ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի՝ իշխանության մեջ ոմանք քայլեր են կատարում իրենց իշխանությունն ամրապնդելու համար: – Տարեվերջին, ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշ չափով ընդդիմադիր կեցվածք դրսեւորեց եւ դեմ քվեարկեց կառավարության ներկայացրած հարկային փաթեթին: Դա զուտ տնտեսակա՞ն անհամաձայնություն էր, թե՞ նաեւ քաղաքական: – Առաջինը եւ ամենակարեւորը հետեւյալն
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՀՐԱԺԱՐՎԻ՞ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ
«Ժառանգության» 2008 թվականի հուլիսի 11-ին կայացած 5-րդ համագումարում ընդունված բանաձեւով՝ համագումարը լիազորում էր կուսակցության խորհրդին. «2009թ. հունվարին իր ընդլայնված նիստում քննարկել Ազգային ժողովի աշխատանքներին «Ժառանգություն» խմբակցության հետագա մասնակցության նպատակահարմարության հարցը եւ այդ կապակցությամբ կայացնել որոշում»: Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե երբ է կայանալու խորհրդի այդ նիստը: Ի պատասխան՝
ԷՍ ԷԼ ՄԻ ԲԱՆ ՉԷՐ
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պիտի տեղի ունենար ապաքաղաքական դատավարություն: Դատապարտյալի աթոռին ՀՀ շարքային եւ «մեջք» չունեցող, սոցիալապես անապահով վիճակում գտնվող քաղաքացի Սամվել Սիմոնյանն էր: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածով՝ սուտ մատնություն: Նրա նկատմամբ հայրենի իրավապահները հետախուզում են հայտարարել, ոչ մի անգամ չեն էլ փորձել ոստիկանություն հրավիրել ու միանգամից բերման
Հանձնաժողովը գործում է
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը պաշտպանում է պաշտպանին: Ազատազրկված Գրիգոր Ոսկերչյանի, Գեւորգ Մանուկյանի եւ Արմեն Խուրշուդյանի նկատմամբ կալանավայրերում դեկտեմբերի վերջին բռնություններ են կիրառվել, ինչի մասին անցած տարի բազմաթիվ ահազանգեր են եղել: «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սամվել Նիկոյանին հարցրինք, թե հանձնաժողովը ի՞նչ միջոցառումներ է իրականացրել՝ այս մարդկանց շահերը պաշտպանելու
GONGO-ՆԵՐԻՆ ԱՎԵԼԱՑԱՆ PONGO-ՆԵՐԸ
Իրավապաշտպանները, որոնք պիտի որ չեզոք լինեին, հայտնվել են քաղաքական տարբեր բեւեռներում 2008թվականի նախագահական ընտրությունները դարձան յուրօրինակ «լակմուսի թուղթ» ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ իրավապաշտպանների համար: Թվում էր՝ մանավանդ մարտի 1-ի դեպքերից հետո վերջիններս ուղղակի «շնչելու» ժամանակ չպիտի ունենային՝ իրավունքների զանգվածային խախտումների պատճառով: Սակայն իրավապաշտպանների մի մասը նախընտրեց լռել՝ մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հակակրանքի
ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«Յոթի» գործով դատավորը ի վիճակի չէ կամ պարզապես չի ուզում դատաքննություն սկսել Երեկ արդեն չորրորդ անգամ հետաձգվեց «Յոթի» վերսկսված դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատը հետաձգեց նույն՝ 7 քաղբանտարկյալների կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու՝ դատավորի մուտքը ոտքի կանգնած չդիմավորելու պատճառաբանությամբ, նաեւ հրապարակեց բոլոր 7 ամբաստանվողներին դատարանի դահլիճից հեռացնելու մասին իր հերթական որոշումը: Երեկվա նիստի առաջին
ԾԱՌԻՑ ԸՆԿՆԵԼԸ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ՁԵՎ
Երեկ «Յոթի» գործով դատական նիստի ընթացքում քաղկալանավոր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, օգտվելով պատեհ առիթից, կրկնեց դատական առաջին նիստում դատավոր Մարտիրոսյանին արած ինքնաբացարկ հայտնելու առաջարկը. «Դուք ամեն անգամ մեր նկատմամբ սանկցիա եք կիրառում, բայց մինչ այդ մենք ձեզ առաջարկել ենք ինքնաբացարկ հայտնել եւ սպասում ենք ձեր պատասխանին: Ես անցած անգամ առաջարկել էի՝ ինքնաբացարկ, ինքնահրկիզվեք:
ԿՈՆԳՐԵՍԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը երեկ հերքել է նույն օրը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ լրատվամիջոցներից մեկին արված հայտարարությունը, թե՝ իբր ՀԱԿ-ը պահանջում է իր հրաժարականը: Կոնգրեսի փոխանցմամբ, դա չի համապատասխանում իրականությանը: Երեկ ՀԱԿ-ն առանձին հայտարարությամբ անդրադարձել է «Մարտի 1»-ի գործով անազատության մեջ գտնվող երեք անձանց՝ Գրիգոր Ոսկերչյանին, Գեւորգ Մանուկյանին
Հայ ինքնության ասպետը
Ինչպես որ երեխաների համար սիրելի խաղալիքը կամ կանանց համար երեւելի զարդը ինքնին արժեք են եւ մի տեսակ կենդանի ներկայություն, իսկ տղամարդու համար՝ երեխաներին ու կանանց ուրախացնելու միջոց, այդպես էլ տղամարդու համար ուրախությունը չկայացած օրվա շարունակական կրկնությունն է՝ օր, որ գուցե չի էլ եղել նրա կյանքում: Այսինքն թե՝ չի եղել կամ գուցե եղել է ստեղծագործություն պարզապես:
Կհրապարակվեն թեստերի ժողովածուներ
Գիտելիքների եւ թեստավորման կենտրոնը դեկտեմբերի կեսերից դպրոցներ ուղարկեց միասնական ավարտական քննությունների ուղեցույցները: Ինչպես հայտնի է, այս տարի տասնմեկերորդցիները միասնական ընթացակարգով ավարտական քննություններ են հանձնելու բոլոր առարկաներից՝ հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու, ֆիզիկա, աշխարհագրություն, քիմիա, կենսաբանություն, հայոց պատմություն, ընդհանուր պատմություն: Առաջին երեք առարկաների՝ հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու, ուղեցույցները գրեթե նույնությամբ կրկնում
Աբրամովիչը դիրքերը զիջել է
Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչն այլեւս Անգլիայում ֆուտբոլային ակումբի ամենահարուստ սեփականատերը չէ: «Չելսիի» սեփականատերը համապատասխան ցուցակում նահանջել է երրորդ հորիզոնական: Համաձայն «FourFourTwo» ֆուտբոլային ամսագրի, առաջին տեղն այժմ զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր՝ 38-ամյա շեյխ Մանսուր բին Զայադ ալ-Նահյանը, որի կարողությունը գնահատվում է 15 մլրդ ֆունտ (մոտ $22,4 մլրդ): Նա ակումբը գնել է անցած տարվա սեպտեմբերին՝ խոստանալով
Վիկը մտադիր է նոկաուտի ենթարկել Արսեին եւ նրա մենեջերին
Որքան մոտենում է փետրվարի 7-ին առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանի եւ WBA-ի վարկածով ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեի միջեւ կայանալիք մենամարտի օրը, միմյանց հասցեին կողմերի ամպագոռգոռ հայտարարություններն ավելի թունդ են դառնում: Եվ հետաքրքրական է, որ այդ հեռակա լեզվակռվի մեջ կրակի վրա յուղ սկսել է լցնել նաեւ մեքսիկացու մենեջեր Ֆեռնանդո Բելտրանը: Մասնավորապես,
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԸՄԲՇԱՄԱՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԹԻՎ ՄԵԿ ՄԱՐԶԱՁԵՎԸ»
Դեկտեմբերի վերջին հանրապետության մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի ընդլայնված ամփոփիչ նիստում գործկոմի անդամ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանի բերած վիճակագրական տեղեկատվությունը բավականին խոսուն էր: Ըստ դրա, ներկայումս Երեւանում եւ հանրապետության 10 մարզերում գործող ըմբշամարտի 25 մարզօջախներում, 304 մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ, ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտով ընդհանուր առմամբ զբաղվում է 7454 մարզիկ: Բարձր արդյունքների հասած եւ հեռանկարային մարզիկներ, մարզիչներ եւ
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԸՄԲՇԱՄԱՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԹԻՎ ՄԵԿ ՄԱՐԶԱՁԵՎԸ»
Դեկտեմբերի վերջին հանրապետության մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի ընդլայնված ամփոփիչ նիստում գործկոմի անդամ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանի բերած վիճակագրական տեղեկատվությունը բավականին խոսուն էր: Ըստ դրա, ներկայումս Երեւանում եւ հանրապետության 10 մարզերում գործող ըմբշամարտի 25 մարզօջախներում, 304 մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ, ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտով ընդհանուր առմամբ զբաղվում է 7454 մարզիկ: Բարձր արդյունքների հասած եւ հեռանկարային մարզիկներ, մարզիչներ եւ
«Թատրոն եկողը՝ գալիս է»
Հարցազրույց դերասան Գրիգոր Խաչատրյանի հետ Դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն արդեն տասը տարի է՝ ինչ աշխատում է թատրոնում: Նա ավարտել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը՝ Ա. Խանդիկյանի արվեստանոցը եւ անմիջապես աշխատանքի անցել Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Գրիգորը գլխավոր դերեր է խաղացել «Ռոմեո եւ Ջուլիետ», «Անվերջ վերադարձ», «Չաո», «Չեզոք գոտի», «Դոն Ժուան»
ՀԱՎԱՔԱՐԱՐՆ ՈՒ ՎԱՐՈՐԴՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ
Մարզերում մշակույթի վրա «թքած» ունեն ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածի 9-րդ կետը պետությանը պարտավորեցնում է իր հիմնական խնդիրների թվում նպաստել նաեւ գիտության եւ մշակույթի զարգացմանը: Մարզերում մշակութային օջախները հանձնելով համայնքներին՝ պետությունը «ձեռքերը լվացել» ու մի կողմ է քաշվել: Քանի որ մշակույթի նախարարությունը ոչ մի բանով օգտակար չի լինում համայնքային մշակութային օջախներին, համայնքապետերը, օգտվելով իրենց շահեկան դիրքից,
ԻՍՐԱՅԵԼԸ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ
Երեկ առավոտյան Իսրայելի հյուսիսը ենթարկվել է հրթիռային հարձակման: Ըստ բժիշկների՝ 2 հոգի ստացել են բեկորային վնասվածքներ, մի քանիսն էլ՝ նյարդային շոկ: Հրթիռային գնդակոծման աղբյուրի վերաբերյալ կան տարբեր վարկածներ: Ըստ Լիբանանի ռազմական փորձագետների՝ հարձակումն իրականացրել է Սիրիային հարող Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը: Իր հերթին Լիբանանի ոստիկանությունը հայտնում է, որ հարձակումն իրականացրել են պաղեստինյան արմատական խմբավորումները, որոնք
Դասերը «բոյկոտե՞լ» են
Երեկ՝ երկրորդ ուսումնական կիսամյակի առաջին օրը, հանրակրթական դպրոցներում աշակերտների հաճախելիությունը գոհացուցիչ չի եղել: Երեկ ավարտվեց 3-11-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը, իսկ 1-2-րդ դասարանցիները դպրոց կհաճախեն հունվարի 22-ից: Քանի որ վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ երկրորդ ուսումնական կիսամյակն այսքան վաղ է մեկնարկում, մանկավարժների եւ հատկապես ծնողների շրջանում այն դժգոհության պատճառ է դարձել: Ծնողները հիմնականում մտահոգված
ԳՈՒՑԵ ՎԵՐՋԱՊԵՍ ՍԿՍԵՆ ԿԱՐԴԱԼ
«Այբենգիր» հրատարակչության տպագրած գունեղ եւ հետաքրքրաշարժ մանկական գրքերը երեխաների մեջ կարդալու ցանկություն առաջացնելու նպատակ ունեն: Սովետական դասական կրթություն ստացած միջին սերունդը, որն իր առավոտը չէր պատկերացնում առանց մի կապոց թերթերի, իսկ երեկոն՝ առանց մի քանի էջ գրքի, սիրում է նոր սերնդին մեղադրել ընթերցասիրության բացակայության մեջ: Գրքերի հանդեպ մերժողական վերաբերմունքն ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները,
«ՀԱՄԱԿ ՍԵՐ ԵՄ՝ ՍԻՐԵԼԻՍ, ՀԱՄԱԿ ՍԵՐ ԵՄ ՆԱԵՎ ԱՏԵԼԻՍ»
Զրույցներ Տիգրան Մանսուրյանի հետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ.– Դու համե՞ստ մարդ ես: Եվ, առհասարակ, ի՞նչ է համեստությունը քո ըմբռնմամբ… Իմ հարցերից ցանկացածին կարող ես չպատասխանել՝ նկատի ունենալով այն հանրահայտ ճշմարտությունը, թե ինչը քո մասին չես ասի դու, ոչ ոք չի կարողանա կրկնել: ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ.– Այս կարգի ածականներով իմ անձը քննարկելու պատրաստ չեմ եղել երբեք: Ի՞նչ նկատի ունես
Ոմանց՝ գազ, ոմանց՝ լաբորատորիաներ
Ցուլի տարին հաջողությամբ մեկնարկեց Արմավիրի մարզի Արազափ գյուղի համար: Այս համայնքում դեռ 10 տարի առաջ գազատար էին կառուցել, որի 3 կմ-անոց հատվածը, սակայն, մի օր անհետացել էր: Այդ պահից սկսած, արազափցիները հույսները կտրել էին, որ երբեւիցե գազ կունենան: Բայց «ՀայՌուսգազարդի» եւ Արմավիրի մարզի ղեկավարությունը Ամանորից առաջ անակնկալ մատուցեց. 2008-ի վերջին օրերին գյուղում հայտնված գազամատակարարները շատ
ՑՈՒԼԻ՞, ԷՇԻ՞, ԹԵ՞ ՊԱՐՏՔԻ ՏԱՐԻ
2009-ի տարեմուտին Նոյեմբերյան քաղաքում ձյուն տեղաց: Ասում են՝ նոր տարվա համար լավ նշան է: Նշանների մասին՝ հանգամանալից: 2009-ի առիթով Ադրբեջանի հետ սահմանամերձ այս քաղաքում բնակիչները տան պատշգամբներից կարմիր շոր, շապիկ կամ ժապավեն էին կախել՝ իբրեւ հաջողության նշան: 2009 թվականը ցուլի տարի է, ցուլն էլ գժվում է կարմիր գույնից: Սակայն դա՝ ոչինչ: Մի ուրիշ նախապաշարմունք էլ


















































