Օրվա լրահոսը

«Որոշել եմ ազատ մեռնել»

Պնդում է դեկտեմբերի 1-ից հացադուլ հայտարարած Սարգիս Հացպանյանը, թեեւ հնարավոր է համարում, որ հացադուլը դադարեցնի դեկտեմբերի 31-ին, եթե ազատ արձակվեն քաղբանտարկյալները: Դեկտեմբերի 19-ին «Առավոտի» խմբագրություն զանգահարած «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ու դեկտեմբերի 1-ից հացադուլ հայտարարած Սարգիս Հացպանյանից հետաքրքրվեցինք, թե մտադի՞ր չէ ընդառաջելով Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի դեռ դեկտեմբերի 15-ին հղած հորդորին՝ դադարեցնել հացադուլը: «Ո՛չ,

«ԱՅՍՈՒՀԵՏ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՆՔ ՕՐԵՆՔԻ ԱՄԲՈՂՋ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ»

Շաբաթ օրը ՀՖՖ նիստերի դահլիճում կայացած ՀՖՖ ԻԱՄ-ի վեցերորդ համաժողովի ժամանակ ասաց Ռուբեն Հայրապետյանը: Օրակարգային բոլոր հարցերը՝ ընդհանուր ժողովի իրավազորություն, օրակարգ, նախորդ ընդհանուր ժողովի արձանագրության հաստատում, հաշվիչ հանձնաժողովի եւ քարտուղարության ընտրություն, ՀՖՖ նախագահի հաշվետվություն, ֆեդերացիայի՝ 01.11.06-01.11.08 թթ. ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություն եւ հաշվեկշռի հաստատում, աուդիտորական զեկույց, սպառելուց հետո համաժողովը քննարկեց ֆեդերացիայի գործկոմի անդամ, Երեւանի պետական համալսարանի

Արեւոտ ստվերով նկարիչը

Խաչիկ Ղարաբեկյանի հիշատակին Կյանքի 69-րդ տարում վերջերս իր մահկանացուն կնքեց ճանաչված գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանը: Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո նա աշխատել է Վանաձորի նկարչական դպրոցում, այնուհետեւ՝ Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես գլխավոր նկարիչ: Նա նոր տարրեր ներմուծեց բեմադրական նկարչության մեջ եւ զգալի դերակատարում ունեցավ Աբելյանի անվան թատրոնի դերն ու հեղինակությունը բարձրացնելու գործում: Ինչպես

ԳԵՎՈՅԻ ՎՈՒԼԳԱՐ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԸ

Կամ ինչպես այլանդակել հայկական եթերը Հայկական հեռուստաալիքներից մեկով Գեւորգ Դոդոզյանը կամ, ինչպես ինքն է իրեն անվանում՝ Գեւոն, շաբաթվա համարյա բոլոր օրերին մանրապատումներ է ներկայացնում, նրան էլ ընկերակցում են Վլադիմիր Կոստանյանը, Աշոտ Եդիգարյանն ու մյուսները: Հեռուստաընկերության հաղորդումների անոնսներում հնչում է, թե ի՜նչ զվարճալի են դրանք… Թե որ հեռուստաալիքի մասին է խոսքը, չենք նշի, որպեսզի լրացուցիչ անգամ

Բանակում գիտությա՞մբ կզբաղվեն

ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը նման հույս ունի Երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը հասարակական լսումներ էր հրավիրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքի իմպլեմենտացիայի վերաբերյալ» օրենքի կիրառման ժամկետի երկարացման կամ չերկարացման հարցի վերաբերյալ: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ դատախազության, պաշտպանության նախարարության եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նրանց խոսքից

«ԱՂՎԵՍԸ ՊՈՉԻՆ ՎԿԱ Է ԿԱՆՉՈՒՄ»

Ասում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը: – Պարոն Բաբայան, լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Երեւանում մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ազատազրկված դատապարտյալները իշխանության ներկայացուցիչների կողմից կիրառվող հոգեբանական ճնշումների ազդեցության տակ դիմում են հանրապետության նախագահին՝ ներում շնորհելու միջնորդությամբ: Նույնիսկ կալանքից ազատվածներից մեկը հայտնեց, որ իրեն տարել են հիմնարկի

ԳԱԼԱ-ն կդիմի Եվրոդատարան

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Գյումրիի քաղաքապետարանի եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության միջեւ հեռուստաաշտարակի համար ծագած վիճաբանության քննությունը: Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետը՝ իշխանությունների հրահանգով որոշել էր եթերազրկել հեռուստաընկերությունը՝ նրանից խլելով տիրազուրկ հեռուստաաշտարակը: Քաղաքապետը, հապշտապ սեփականաշնորհելով այն, դատի տվեց ԳԱԼԱ-ին ու պահանջեց անհապաղ ազատել հեռուստաշտարակը: Դատավոր Արմեն Խաչատրյանը բավարարեց քաղաքապետարանի հայցը: Այս գործին խառնվեցին միջազգային կառույցները,

2008-Ը ԲԱՑԱՌԻԿ ԷՐ

Քաղաքապետը երեկ ամփոփեց անցնող տարին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը 2008 թվականը բացառիկ է համարում այն առումով, որ վերջին 20 տարիների ընթացքում այս ծավալի քաղաքաշինական ծրագրեր չէին իրականացվել: Իսկ տարվա ամենակարեւոր եւ հիշարժան իրադարձությունը մայրաքաղաքի կյանքում, ըստ պարոն Զախարյանի, Հերացի-Կորյուն-Նալբանդյան-Չարենց փողոցների հատման տրանսպորտային բազմամակարդակ հանգույցի շինարարությունն է: Ի դեպ, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակիցն էլ, իբրեւ քաղաքացի եւ վարորդ,

Միջկուսակցական համագործակցություն

Դեկտեմբերի 19-ին Կիեւում համաձայնագիր ստորագրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» միջեւ միջկուսակցական համագործակցության մասին: Համաձայնագրում կարեւոր նշանակություն տալով Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինա Պետության միջեւ բարեկամության, փոխըմբռնման եւ գործակցության ավանդական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, ընդունելով բարեկամական եւ փոխշահավետ կապերի զարգացման համար միջկուսակցական համագործակցության կարեւորությունն ու արդիականությունը, ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով եւ նորմերով, հաստատելով

ԿՏԱՌԱՊԵ՞Ն

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը սկսվեց նրանով, որ դատավոր Ժորա Վարդանյանը մերժեց նախորդ նիստին պաշտպանական կողմի՝ ինքնաբացարկի մասին միջնորդությունը: Պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը նոր միջնորդությամբ հանդես եկան՝ պահանջելով որպես վկա դատարան հրավիրել Սմբատ Այվազյանին, Վարդան Կիրակոսյանին եւ Արտակ Սիսակյանին, որոնք բերման

Լյուցենբերգերին առարկել են

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության քննարկման ընթացքում «Եվրոպական հարեւանության քաղաքականության» ծրագրի իրականացման վերաբերյալ հայտարարել էր. «2008 թ. բավական լուրջ առաջընթաց է արձանագրվել Հայաստանի կողմից»: Եվ նշել էր մաքսային ծառայության բարեփոխումը, կոռուպցիայի դեմ պայքարում ավելի հստակ շեշտադրումներ սահմանելը: Մինչդեռ «Եվրամիություն-Հայաստան» ԵՀՔ գործողությունների ծրագրում 8 առաջնահերթություններից առաջին առաջնային

«Ինձ համար տհաճ է»

Ալբերտ Բազեյանի համար գլխավոր խնդիրն իր ընկերների ազատ արձակումն է Օրերս «Առավոտի» հետ զրույցում ԱԺ նախկին փոխնախագահ, նախկին ազատամարտիկ Ալբերտ Բազեյանն ասել էր, որ ինքը մասնակցելու է «7-ի» դատավարությանը՝ «եթե, իհարկե, դահլիճ մտնելու հնարավորություն լինի»: Ուրբաթ օրը մեկնարկած դատավարությանը Ալբերտ Բազեյանը չմասնակցեց. պատճառը տհաճ միջադեպն էր, որը տեղի է ունեցել դատարանի շենքի մոտ: Մի խումբ

ՉԻՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ

Չինական տնտեսական հրաշքից Հայաստանը սովորելու շատ բան ունի Ավարտվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Չինաստան: Պատվիրակությունը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ չինական բարձրաստիճան ղեկավարների հետ, եւ այդ հանդիպումների ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ: Չինաստանի խորհրդարանի նախագահ Ու Բանգան, ընդունելով Հայաստանի խորհրդարանի պատվիրակությանը, ասաց, որ այս այցը «նոր խթան կհանդիսանա երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման համար»: Ընդհանրապես,

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ՝ ԵԿՈՂ ՏԱՐԻ

Կոնգրեսի համաժողովում եղան համապետական հանրահավաքները վերսկսելու կոչեր Չնայած իշխանությունների կողմից հարուցված խոչընդոտներին եւ ՀՀ կառավարության նիստերի դահլիճը ՀԱԿ-ին տրամադրելու արգելքին, անցած կիրակի՝ դեկտեմբերի 21-ին, Հայ ազգային կոնգրեսի նախատեսած համաժողովն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: Դահլիճը, որտեղ անցկացվեց համաժողովը, կարող էր տեղավորել ընդամենը 200 հոգու, բայց դրանից երկրի քաղաքական եւ տնտեսական ոլորտներին, նաեւ՝ ՀԱԿ-ի որդեգրած մարտավարությանը վերաբերող հարցադրումների

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ «ՌԵԳԻՈՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՄԻՋԵՎ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ-ն շարունակում է ամրապնդել իր դիրքերը միջազգային-միջկուսակցական համագործակցության ոլորտում: Դեկտեմբերի 19-21-ը Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով Կիեւում էր գտնվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը: Կարդացեք նաեւ՝

ԵՊՀ. կորած չափանիշ

Մամուլը պարբերաբար անդրադառնում է ՀՀ կրթական համակարգի կարեւորագույն հաստատության՝ ԵՊՀ-ի՝ նվաստացում հիվանդության ընթացքին, դրանով ահազանգում այս բուհում համապատասխան կադրային արմատական փոփոխությունների կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Խայտառակ վիճակը վերաբերում է ԵՊՀ բոլոր կառույցներին ու դրանց միջոցով իրականացվող գործընթացներին: Նույնիսկ ուսումնական պլաններն են ներգրավված կամայականությունների գործընթաց: Ուսումնական պլան են մտնում առարկաներ, որոնք ոչ թե ենթակա են մասնագիտության կամ

Գովազդը «Առավոտում» 1 քառակուսի սանտիմետրի արժեքը. 1-ին էջում՝ 600 դրամ, 2-7-րդ՝ 480 դրամ, 8-13՝ 360 դրամ, 14-16՝ 200 դրամ: Զեղչերը գործում են միայն 14, 15 եւ 16-րդ էջերում: Այս էջերից յուրաքանչյուրի ամբողջ տարածքը գնելու դեպքում կաշխատի 10% զեղչ: Բիզնեսին չվերաբերող հայտարարությունների (օրինակ՝ կորստի կամ վաճառքի մասին) համար նախատեսված են հատուկ գներ. մեկ տողանոց հայտարարության գումարը

ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ

2009 թվականից «Առավոտ» օրաթերթն ամեն օր լույս է տեսնելու 16 էջով: Պատճառը մեկն է. մենք շատ բան ունենք ձեզ պատմելու, իսկ այդ ասելիքը հնարավոր չէ տեղավորել 8 էջում: 16 էջանոց «Առավոտը» կօգնի մեզ եւ ձեզ՝ է՛լ ավելի մոտենալ ժամանակակից արեւմտյան չափանիշներով աշխատող մամուլին, որն ամեն օր մանրամասն ու հավասարակշռված տեղեկատվություն է տրամադրում կյանքի տարբեր ոլորտներից

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ տասնհինգերորդ ՍԳԱՎՈՐ ՁՅՈՒՆԸ Եվ ես Արիսին ասացի՝ «Սարյանի էդ նկարը շատ լավ եմ հիշում», եւ Գագոն ինձ ասաց՝ «նկարը հիշում ես, բայց վերնագիրը չէիր հիշում», եւ ես ասացի՝ «կարեւորը նկարն ա», եւ Գագոն Արիսին ասաց՝ «Արմենը Թերլեմեզյանն էլ ա ավարտել», եւ ես ասացի՝ «Կոջոյանն եմ ավարտել. Թերլեմեզյանը կիսատ թողեցի», եւ

Տոպալովն առաջ է անցնում

Չինաստանի Նանցզին քաղաքում ընթացող շախմատի 21-րդ կարգի գերմրցաշարի ավարտին մնում է երկու տուր: Երեկ ութերորդ տուրում միմյանց հետ հանդիպեցին երկու հայ գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը եւ Սլովակիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Սերգեյ Մովսիսյանը: Չնայած, ինչպես եւ առաջին շրջանում, շախմատիստները 49-րդ քայլում պայքարն ավարտեցին խաղաղության ձեռքսեղմումով, այդուհանդերձ, խաղատախտակի վրա հենց առաջին քայլերից դիրքային անհաշտ պայքար ծավալվեց: Արոնյանին

ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԱՌՋԵՎ՝ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան, նախագահ Արմեն Մելիքյանի անմիջական ջանքերի շնորհիվ, նոյեմբերին Իսպանիայում կայացած գլխավոր համաժողովում դարձավ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ: Այդ առիթով «Առավոտը» զրուցեց պարոն Մելիքյանի հետ: – Խորհրդային տարիներին առագաստանավային սպորտը Հայաստանում ամուր հիմքերի վրա էր դրված: Մարզասերների հիշողությունը կթարմացնե՞ք: – Մեր մարզաձեւի հիմնադիրը Հայաստանում ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային մրցումների եւ Խորհրդային միության

ԿՐԿԻՆ՝ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ՏՐԱԴԻՑԻԱՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Ճարտարապետն արձագանքում է «Առավոտի» հրապարակմանը Ստիպված եմ արձագանքել «Առավոտ» օրաթերթի 13.12.2008թ. համարում տպագրված «Կանգ առեք, բավական է» հոդվածին, որտեղ հերթական անգամ ներկայացված է բացահայտ ապատեղեկատվություն՝ խորհրդային տարիների շինարարության նախարար Կառլեն Հակոբյանի կողմից: Անդրադառնալով Երեւանում կատարված կառուցապատման մի քանի օրինակների՝ հոդվածագիրը համոզված կերպով նշում է, որ երեւանցիների կողմից սիրված «Սեւան» հյուրանոցի քանդման առնչությամբ՝ «այդ օրերի մայրաքաղաքի

ԽԱՉՎԱԾԻՆ ՄԱՀ ՉԿԱ

Հատված անտիպ գրքից ԼՂ խաղաղ կարգավորման հարցը մոտ էր լուծմանը դեռեւս 1989թ. հունիսին, երբ Հայաստանի կոմունիստական ղեկավարության եւ ԽՍՀՄ ԳԽ հայ պատգամավորների ակտիվ պահանջով՝ Կրեմլի ղեկավարությունը Արցախ գործուղեց ԽՍՀՄ ԳԽ-ի Արցախի հարցով պատգամավորական հանձնախումբը: Տասնօրյա հանդիպումներից հետո հանձնախումբը ստորագրել էր ԼՂ- ն Ադրբեջանի կազմից հանելու ու միութենական տարածք հռչակելու մասին խիստ նպաստավոր փաստաթուղթը, որն առաջին

Բարբառները՝ կործանման եզրին

Մասնագետի մտահոգությունները Հայաստանում ներկայումս կա 44 բարբառ: Բարբառագիտության մեջ գործող սկզբունքի համաձայն՝ լեզվական միավորներն առնվազն 100 կետով պիտի տարբերվեն միմյանցից, որպեսզի կոչվեն առանձին բարբառներ: Հավանաբար, բարբառագիտության հիմնադիրներից Հրաչյա Աճառյանի մտքով 19-րդ դարում գուցե չի անցել, որ մի օր այդ բարբառները կկանգնեն կործանման եզրին: Այժմ այս խնդրով մտահոգված են լեզվաբանական շրջանակներում: «Առավոտի» զրուցակից, բանասիրական գիտությունների թեկնածու

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՍՈՒՏ ՈՒ ՃԻՇՏ ԹՎԵՐԸ

Կամ ինչու են գիտության չինովնիկները խուսափում «տեսնել» իրական պատկերը   Կա գիտության մի բնագավառ, որը պարտավոր են ֆինանսավորել բոլոր նրանք, ովքեր մտածում են Հայաստանի ապագայի մասին. խոսքը հայագիտական ուղղությունների մասին է, որոնց պահպանումն ու զարգացումը կարեւոր է օդ ու ջրի պես: Գիտության այս ուղղությունները պետք է առանձնացվեն մնացած բոլոր ճյուղերից եւ չդրվեն ընդհանուր քննարկման՝ համեմատելով

Լավատեսության նախադրյալները

Երգահանի դիտարկումները «Շուտով նաեւ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը՝ ճար չունի, նրա առջեւ փակված են բոլոր դռները»,- ըստ «Նոյյան տապանի»՝ երեկ նման կարծիք է հայտնել երգահան Արա Գեւորգյանը: Նա պարզաբանել է իր լավատեսության պատճառը. ավելանում են բարեկամ ժողովուրդների, համախոհների շարքերը, հենց Թուրքիայում շատ բան է փոխվել, բոլորը տեսան, թե թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի հուղարկավորության օրը ինչքան

ՄԻԱՅՆԱԿ ՍԱՄՈՒՐԱՅՆ ՈՒ ՄԱՀԱՊԱՐՏԸ

Մեդալ՝ նկարիչ Բորիս Մատինյանին Նկարիչ Բորիս Մատինյանի մասին «Առավոտը» շատ է գրել: Շուտով նրա մասին կպատմի նաեւ Ռուբեն Անտոնյանի նկարահանած ֆիլմը: Նշենք, որ ՀՀ ՊՆ կողմից նկարիչը վերջերս արժանացել է «Մարշալ Բաղրամյան» մեդալի՝ ՀՀ եւ ՌԴ զորամասերում ցուցահանդեսներ կազմակերպելու ու նրանց մի քանի տասնյակ նկարներ նվիրելու համար: Ընդհանուր առմամբ՝ Բորիսն արդեն շուրջ 400 նկար նվիրել

Նոտարի հերթական «առեղծվածը»

Բազմիցս ենք ընթերցել, թե՝ նոտարական գրասենյակներում օրենքի ինչպիսի խախտումներ են կատարվում: Ակնհայտ երեւում է, որ, այսպես կոչված, «տանիքի» պատճառով՝ նոտարները մնում են անպատժելի: Հայաստանյան նոտարների ապօրինությունների զոհը է՛լ ավելի հաճախ դառնում են սփյուռքահայերը, որոնք հեռավորության պատճառով պրոբլեմներ են ունենում՝ կապված ժառանգության ձեւակերպման հետ: Օրենքի նման մի կոպիտ խախտում էլ ժառանգության հարցով սեփական մաշկի վրա զգացել

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎՐԱԵՐԹ ԷՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Տուժել են հայերը Նոյեմբերի 13-ին «Բագրատտուր» տուրիստական կենտրոնից գնված տոմսերով 3 օրով Թուրքիա մեկնեցին 4 հայ երիտասարդներ: Հայրենիք վերադառնալուց ժամեր առաջ, նոյեմբերի 16-ին, ժ.12-ի սահմաններում, Ստամբուլում հայ երիտասարդները (որոնք կանգնած են եղել մայթեզրին) վրաերթի ենթարկվեցին մարդատար երկու ավտոմեքենայի կողմից: «Ես չեմ կարող ասել, թե դա կարող էր դիտավորություն լինել, բայց չեմ էլ կարող պնդել, թե

Պատվաստումների գումարները վատնե՞լ են

Մասնագետների հավաստմամբ, մեր երկիրը դոնոր կազմակերպության տրամադրած գումարները չի ծառայեցրել նպատակին: Միջազգային դոնոր կազմակերպություններից հնարավորինս շատ գումարներ «պոկելու» համար աշխարհի տարբեր երկրներում այս կամ այն ծրագիրն իրականացնողները դիմում են ամենատարբեր մեթոդների: Վերջերս «Մայքրոսոֆթ» ընկերության սեփականատեր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի մասնագետները, ուսումնասիրելով 1986-2006թթ. ընկած ժամանակահատվածը, պարզել են, որ աշխարհի ավելի քան 30 երկրներում պատվաստման ենթակա երեխաների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031