Օրվա լրահոսը
«ՍԻՄՈՆԱԿԱՆՆԵՐԸ» ԲԱԶԵՅԱՆԻ ԴԵՄ
«Ազգային վերածնունդ» կուսակցության անդամները մեղադրում են Ալբերտ Բազեյանին անգործության մեջ Արագածոտնի մարզի տարածքային կազմակերպության նախագահ, «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ Սիմոն Գրիգորյանը, Արմավիրի մարզի տարածքային կազմակերպության նախագահ, քաղխորհրդի անդամ Թոռնիկ Թումանյանը եւ Շիրակի մարզի տարածքային կազմակերպության նախագահ Հովհաննես Մուրադյանը երեկ տարածել են հայտարարություն, որում դատապարտում են կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի վերջին շրջանի գործունեությունը: Հիշեցնենք, որ
ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ՝ «ՀՅԴ ԲՐԵՆԴԻՆ»
ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի դիտարկմամբ, ՀՅԴ-ն նաեւ այդ նպատակն է հետապնդում՝ ձգձգելով ՀՀ նախագահի իր թեկնածուի որոշակիացման հարցը: Այս շաբաթ ԼՂՀ-ում գումարված ՀՅԴ Գերագույն ժողովի ընդունած որոշման համաձայն, առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցությունը առաջադրելու է իր սեփական թեկնածուին եւ նոյեմբերին կկատարի վերջնական ընտրություն իր երկու թեկնածուների՝ ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի եւ ՀՅԴ
«ՈՉ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ» ԴԱՏԱՎՈՐԸ
Դատավոր Պարգեւ Օհանյանը՝ հագուրդ չտալով կաշառակեր մաքսավորների վրեժխնդրությանը եւ չկատարելով «վերեւների» պատվերը, կատարեց իր մասնագիտական պարտքը եւ դատարանի դահլիճից ազատ արձակեց «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին: «Համակարգը», բնականաբար, չէր կարող կուլ տալ նման «հանդգնություն», եւ պարոն Օհանյանի դեմ «կարգապահական վարույթ» է սկսվել: Կարդացեք նաեւ՝
ՄԵՐՈՆՔ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Առաջին օլիմպիական վարկանիշը՝ Բաքվում Բաքվում մեկնարկեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ, բացի մեդալներից, խաղարկվում են նաեւ Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր քաշային կարգում 1-8-րդ տեղերը գրավողները 2008 թվականին Չինաստան մեկնելու իրավունք են ստանում: Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճերի ազգային հավաքականները հարեւան հանրապետություն մեկնել են ամբողջական կազմերով: Երեկ մրցագորգը տրամադրվել էր հունահռոմեական ոճի 55,
Նոր հորիզոններ Ռուբեն Էլբակյանի համար
Ֆրանսաբնակ տենորը պատրաստվում է «նվաճել» նաեւ եվրոպական օպերաների բեմերը Ազգային օպերային թատրոնում սեպտեմբերի 28-ին կկայանա ֆրանսաբնակ տենոր Ռուբեն Էլբակյանի մենահամերգը՝ ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանի բարձր հովանու ներքո: Համաշխարհային դասական երգարվեստում իր ուրույն տեղը գտած նեապոլիտանական երգերի էլբակյանական մեկնաբանումները կնվագակցի դաշնակահարուհի, Երեւանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Աննա Մանդալյանը: Տեղեկացնենք, որ երգչի վերջին համերգը հայրենիքում տեղի է
ՏՂԱՄԱՐԴՆ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ՝ ԿԻՆՆ ՈՒ ՕՂԻՆ
«Վինոգրադով» օղու արտադրության ընկերությունների խմբի հիմնադիր եւ նախագահ Վլադիմիր Նիկոլայի Վինոգրադովը, ով արտադրում է Ռուսաստանում լավագույն օղիներից մեկը, իր պապից բազմիցս էր լսել, որ այս կյանքում տղամարդը երկու ուրախություն ունի՝ կինն ու օղին, սակայն, այնուամենայնիվ, գտնում է, որ կյանքում կան ավելի շատ ուրախություններ: Ընտանեկան արժեքներ Մինչեւ մեր ծանոթությունը՝ ես կարծում էի, որ նրա ազգանունը պարզապես
Կցուցադրեն հայկական սերիալներ
ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը խոստացավ Հ1-ի եթերում վերջ դնել լատինաամերիկյան սերիալներին: Երեկ Հանրային հեռուստառադիոյի խորհրդի (ՀՀՌԽ) նախագահ Ալեքսան Հարությունյանը Հանրային ռադիոյի մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել: Նա նշեց, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ասպարեզում հեղափոխություն է սպասվում՝ կապված թվայնացման հետ: ՀՀՌԽ նախագահը տեղեկացրեց որ առաջիկայում պատրաստվում են հայ- ռուսական համատեղ ֆիլմ նկարել. «Դա լինելու է մի
Հարձակում խմբագրի վրա
Մետաղյա ձողերի հարվածի հետեւանքով վիրահատել են գլուխը Բժիշկը զննելուց հետո հայտնում է քննիչին, որ լրագրողն ի վիճակի է ցուցմունքներ տալու: Հետաքննիչ Սարգսյանը Հայկ Բաբուխանյանին խոստանում է, որ գործը կբացահայտվի: Դժվար է լրագրողի մայր լինելը Շաբաթ օրը ժ. 19-ի սահմաններում տեղեկացանք, որ Նոր Նորքի «Սրբ. Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոն» են տեղափոխում «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
Տիգրան Սարգսյանի կանխատեսումներին հավատում է
Սակայն առեւտրի եւ տնտեսական զարգացման նոր նախարար Ներսես Երիցյանը հավաստիացնում է, որ իր նախկին «շեֆին» պատրաստ է քննադատել: «Ես սիրում եմ միայն առաջ նայել: Մեր նախարարությունում թերացումներ չկան, կան միայն մարտահրավերներ, որոնք մեծ աշխատանք են պահանջում»,- երեկ «Ուրբաթ» ակումբում իր պաշտոնավարման 100-օրյա գործունեության ու կատարած աշխատանքների ամփոփման ժամանակ լրագրողների հարցին, թե առեւտրի եւ տնտեսական զարգացման
ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՏՎԵՑԻՆ ՓՈՂԱՏԵՐԵՐԻ՞Ն
Որոշ պաշտոնյաներ ու մեծահարուստներ երկրաշարժից տուժած գյումրեցիների բնակարաններն ուզում են իրենցով անել: Գյումրիի ամենակենտրոնական հատվածում՝ Սայաթ-Նովայի 9/9 ա հասցեում, մինչ երկրաշարժը այդ նույն տեղանքում ապրած ու հետագայում անօթեւան մնացած մի խումբ բնակիչների խնդրանքով կառուցվել է մի բազմաբնակարան շենք: Բնակիչները շենքի շինարարությունն իրականացնելու համար ստեղծել էին Գյումրիի «Վերականգնող սպառողական կոոպերատիվը», ֆինանսների նախարարության հետ էլ անհատական պայմանագրեր
ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԱՐԺԱՆԱՆԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆԸ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պատասխանում է «Առավոտ»-ի հարցերին – Ինչպե՞ս կբնութագրեք նոր վարչապետին եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանից: – Ես խորհրդատվություններ եմ անցկացրել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, որից հետո ընդունել եմ որոշում եւ Ազգային ժողով եմ ներկայացրել Արայիկ Հարությունյանի թեկնածությունը որպես հանրապետության վարչապետ: – Ի՞նչ կփոխվի Ղարաբաղի տնտեսական քաղաքականության մեջ այդ նշանակումով: –
ՀՅԴ-ն սեթեւեթում է
Այսպես է գնահատում Դաշնակցության պահվածքը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը Սեպտեմբերի 14-ին Շուշիում ՀՅԴ Գերագույն ժողովի բացման արարողության ժամանակ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, թե ժողովուրդը հասկացել է, որ իրենք իշխանության կողքին են եղել միայն «հանուն Ղարաբաղի, հանուն հայ-թուրքական հարաբերությունների ու Ցեղասպանության ճանաչման»: Եվ հավելել. «Մենք չենք նույնացել իշխանության հետ անարդարությունների առումով եւ ներկայացրել
«ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ»
Երեւանի նախկին քաղաքապետ, «Իմպիչմենտ» դաշինքի անդամ Վահագն Խաչատրյանը վստահ է, որ, ի վերջո, բոլորը հավաքվելու են ՀՀ առաջին նախագահի շուրջ: – Նախագահական ընտրությունների քարոզարշավը թեպետ դեռ պաշտոնապես չի մեկնարկել, բայց արդեն ակտիվ քաղաքական իրավիճակ է, եւ շատ գործիչներ չեն թաքցնում, որ առաջադրվելու են նախագահի թեկնածու: Սա ենթադրո՞ւմ է, որ շատ-շատ ակտիվ քաղաքական գործընթացներ են սպասվում:
ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է
Բայց խոստման համաձայն, շարունակելու է ԱԺ ամբիոնից հնչեցնել ջավախահայությանը հուզող հարցադրումներ Այս տարվա մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ շատերի համար անակնկալ կերպով «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ եւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը հայտնվեց ՀՀԿ համամասնական ցուցակի 40-րդ հորիզոնականում, վերջինս համոզմունք ու հույս հայտնեց, թե ՀՀԿ-ն «իր ողջ ներուժը կներդնի» նաեւ ջավախահայությանը հուզող
ՀԱՐՈՒՑՎԵՑ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
«Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ երեկ հարուցվեց քրեական գործ՝ Քրօրի 113 հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով: Լրագրողը վիրահատությունից հետո վարկածների մեջ չբացառեց, որ հանցագործության պատճառը կարող են լինել վերջին շրջանում ՍԻՄ-ի շուրջ առաջացած խնդիրները: ՍԻՄ-ի «մրցակից թիմի» առաջնորդ Հրանտ Խաչատրյանն իր հերթին հայտարարեց. «Ես ինքս ծայրահեղ
Հայաստանի Հանրապետության օրենք
նախագիծ Քաղաքացիական գործընկերության սկզբունքների մասին Հոդված 1. Ընդհանուր դրույթներ Կարեւորելով քաղաքացիական մշակույթի զարգացումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների իրականացումը, նպատակ ունենալով քաղաքացիական հասարակության կառույցների ներգրավվածության մեծացումը պետական քաղաքականության իրականացման գործընթացում, պետության եւ հասարակության համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներում քաղաքացիական հասարակության կառույցների ներուժի օգտագործումը, Հայաստանի Հանրապետությունը սույն
«ՀԱՅՓՈՍՏ». ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԾՐԱՐՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ»
«Մեկն ի պապանց պարանորդի…» «Հայփոստի» հավատարմագրային կառավարչի ծրագրից բերենք մի քանի թիվ. ընկերությունն ունի 3834 աշխատակից, որոնցից 2637-ն աշխատում է մարզերում, 685-ը՝ Երեւանում, իսկ 532-ը՝ գլխամասային գրասենյակում: «Հայփոստում» վերջին անգամ աշխատավարձի բարձրացում տեղի է ունեցել 2006 թվականի հունվարի 1-ին, նախորդ հավատարմագրային կառավարչի ղեկավարման շրջանում, 30 տոկոսով: Բայց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» կառավարման շրջանում, 2007 թվականին, «Հայփոստի»
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ տասնվեցերորդ ՆՐԲԵՐՇԻԿ ԵՎ ԼՈԲԲԻՆԳ – Հիսունն անց մարդ եմ, բայց կյանքումս առաջին անգամ եմ տենում, որ մարդ մենմենակ՝ ինքը իրան մաղարիչ անի,- ծիծաղեց փողկապավորը: – Աշոտի հետ ենք խմում,- ասացի ես: – Ո՞ր Աշոտի: – Խմբագրի տեղակալ: – Աշոտն էդ երբվանի՞ց ա խմբագրի տեղակալ դառել, որ ես չեմ իմացել: –
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Մեկնարկում՝ միայն ոչ-ոքիներ Մեքսիկայի մայրաքաղաքում մեկնարկեց 21-րդ կարգին դասվող շախմատի աշխարհի չեմպիոնության համար մրցամարտը՝ հողագնդի ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ: Առաջին տուրում հանդիպեցին Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան) եւ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը եւ Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ՝ Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) եւ Պետեր Լեկոն (Հունգարիա): Բոլոր պարտիաներում մրցակիցները բաժանեցին
Սրտի վիրահատությունը թանկ հաճույք է
Աղքատները, որքան էլ ծանր սրտային հիվանդություն ունենան՝ «Փարոսի» երեսից չեն կարողանում վիրահատվել: «Մեր երկրում առկա են սրտային հիվանդությունների զարգացմանը նպաստող բոլոր պայմանները: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ մարդիկ այսքան շատ ծխեն ու այսպես սխալ սնվեն: Չնայած գենետիկորեն մեր ազգը սրտային հիվանդությունների հակում չունի, բայց ճարպերով հարուստ սննդամթերքի օգտագործումը, սպորտով չզբաղվելն ու չափազանց շատ ծխելը հանգեցնում
ՕՐԵՆՔԸ ԿԱ, ՕՐԻՆԱԽԱԽՏԸ ԿԱ՝ ՏՈՒԳԱՆՈՂ ՉԿԱ
Ոչ մի նախարարություն ծխախոտամոլության դեմ պայքարելու գործն իր վրա չի վերցնում Լուսանկարում պատկերված անչափահաս երեխաներին, որոնք օրը ցերեկով Ամիրյան փողոցում «նարգիլե» էին ծխում, հանդիպեցինք պատահաբար: Տղաներից մեկը 9 տարեկան էր, մյուսը՝ 14: Ծխում էին, իրենց խոսքերով ասած՝ «հավեսի համար»: «Նարգիլեն» երեխաներից մեկը բերել էր իրենց տնից: Երբ հետաքրքրվեցինք, թե չե՞ն վախենում, որ հանկարծ ծնողները բռնացնեն
«ՎիվաՍելլին» ամուսնացրին «MTC»-ի հետ
Ծնողները, ենթարկվելով հարսնացուի կամքին, նրան տվեցին սրտի ուզած տղային Երեկ «ՎիվաՍելլի» հարսանիքն էր: Այն անցավ առանց ավելորդ ճոխությունների. փեսայի՝ ռուսական «MTC»-ի կողմից հարսանիքին եկել էին միայն ամենամոտ բարեկամները՝ ծնողները, հորեղբայրները, քեռիներն ու մորաքույրները: Փեսայի հայրը՝ ընկերության նախագահ Լեոնիդ Մելամեդը, հարսանիքի սկզբում ներկայացրեց իր որդու արժանիքները՝ ժամանակ առ ժամանակ էլ ազդանշելով, որ «ՎիվաՍելլն» իրենց տղային արժանի
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՏԱՆԸ ՄՆԱՆ
Հարազատներն իրենց հիվանդին տանում են ծերանոց ու տնօրինությանը խնդրում անգամ նրա մահանալու դեպքում իրենց տեղյակ չպահեն, որ աղջիկների ուզողները «հուշտ» չլինեն: «Շատ հարազատներ ու ազգուտակ ունեմ, բայց էսօրվա օրով մենակ եմ մնացել: Դրա համար էլ երբ ինձ հարցնում են հարազատների մասին, ասում եմ՝ ոչ մի բարեկամ չունեմ, եթե ունենայի՝ ստե՞ղ կլինեի: Ավելի լավ է ըտենց
«ՍՊԻԴԸ ՀԱՃՈՒՅՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է»
Այդ հաճույքի ամբողջ ողբերգությունը վարակակիրները զգում են միայն իրենց կարգավիճակն իմանալուց հետո «28 տարեկան էի, երբ գնացի Լեհաստան՝ աշխատելու: Էնտեղ առաջին անգամ նարկոտիկ փորձեցի: Իմ կարծիքով՝ ես ասեղից եմ վարակվել, ոչ թե սեռական ճանապարհով, քանի որ նույն ասեղով մի քանի հոգով սրսկվում էինք: Այդ ժամանակ տեղյակ էլ չէի, որ հնարավոր է նման հիվանդությամբ վարակվել ու
Աղացած սուրճի մեջ ինչ ասես, որ չեն խառնում
Սակայն սուրճ արտադրողներն արդարանում են, որ իրենց դաստիարակությունը թույլ չի տա նման խարդախություն անել: Այսօր սուրճի շուկայում գործում են հարյուրավոր աղացած սուրճ արտադրող տեղական ու արտասահմանյան ընկերություններ: Թե այդ ընկերություններից քանիսն իրենց արտադրանքի մեջ գարի, կաղինի կեղեւ, պղինձ ու աղանձի փոշի չեն խառնում՝ կարելի է մատների վրա հաշվել: Չնայած դրան, «Առավոտի» հետ զրույցում սուրճ արտադրող
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է
Գյուղացիները կարող են գնել միջատասպան դեղ, բայց սրվակի մեջ լցված լինի սովորական մկնդեղ Հայաստանում ագրոքիմիկատներ վաճառելու համար տնտեսվարողն անպայման պետք է ունենա գյուղատնտեսության նախարարության տրամադրած հատուկ լիցենզիա եւ վճարի 50 հազար դրամ պետտուրք: Մինչ օրս նախարարությունը արտոնագիր է տվել ընդամենը 26 տնտեսվարողի, մինչդեռ ոչ միայն մարզերում, այլեւ մայրաքաղաքում էլ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել թունաքիմիկատների
Բարեփոխումների փոխարեն՝ կոռուպցիոն վերափոխումներ
Բաց նամակ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին Հայաստանի անկախությունից սկսած, ԳԱԱ նախագահության եւ ԿԳ նախարարության կողմից իրականացվող խմբակային եւ կոռումպածին քաղաքականության հետեւանքով տեղի է ունենում ազգային գիտական ներուժի սրընթաց ոչնչացում եւ համալսարանական կրթության մակարդակի անհանդուրժելի անկում: Մինչդեռ, երկրում տարիներ ի վեր տիրող կայուն քաղաքական իրավիճակի պայմաններում, երբ անընդհատ տնտեսական աճ է
ՆԱԽԱԳԱՀԸ ԿՍԱՏԱՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակը Երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա խոսեց ՀՀ նախագահի Բաթում կատարելիք այցից, այնուհետեւ դառնալով Ջավախքում քրեակատարողական հիմնարկի կառուցմանը եւ ԱԺ պատգամավորներից մեկի մտավախությանը, թե գաղութի կառուցումը կնպաստի Ջավախքի քրեականացմանը, պատասխանեց. «Հայաստանի տարածքում շատ կալանավայրեր կան, օրինակ՝ Արթիկում, Սեւանում, Կոշում, սակայն դա
Ինչո՞վ են զբաղված ուսուցիչները
4-րդ անգամ կազմակերպված ուսուցիչների հանրապետական մրցույթը նաեւ այս հարցը պարզելու նպատակ ունի: «Ուսուցիչների՝ բուհում ստացած գիտելիքներն այսօր նորացման կարիք ունեն, կյանքը փոխվել է, փոխվել են նաեւ աշակերտները, դասագրքերը եւ ամբողջ կրթական համակարգը: Հետաքրքիր է, թե ինչ է այսօր անում ուսուցիչը, ինչ է հարկավոր նրան»,- ըստ հայոց լեզու եւ գրականություն առարկայի ուսուցիչների հանրապետական մրցույթի հանձնաժողովի նախագահ
«ԷԼԻՏԱՐ» ԼՍԱՐԱՆ՝ ԹԱՏԵՐԱԿԱՆՈՒՄ
Թիվ 420 լսարանում պարապող հայտնի մարդկանց զավակները արտոնյալ պայմաններում են Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտից ընդհանուր առմամբ «խորհրդային» հոտ է փչում՝ ամենուր խունացած պլակատներ ու ծեծված կարգախոսներ, ջարդոտված սեղան-աթոռներ, անհրապույր լսարաններ, կարճ ասած՝ արտաքինից արվեստի հետ ոչ մի աղերս: Իհարկե, քիչ թվով վերանորոգված սենյակներ էլ կան, որոնցից մեկը լսարան է, այն էլ՝ «գլազոկով»: Պարզվում է,


















































